Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 8)

Ուրեմն, ո՞րն է առաջնորդողների և աշխատողների առանցքային աշխատանքը։ Այն եկեղեցու աշխատանքի բոլոր դժվարությունները լուծելն է՝ ճշմարտության համաձայն, Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի և իրենց պարտավորությունը կատարելու բոլոր խնդիրները լուծելը՝ ճշմարտության համաձայն և Աստծու ընտրյալ մարդկանց դեպի ճշմարտության իրականություն առաջնորդելը՝ ճշմարտության համաձայն, որպեսզի կարողանան Աստծու համար վկայություն կրել։ Այս ամբողջ աշխատանքը պետք է կատարվի ճշմարտության համաձայն։ Առանց ճշմարտության ոչ մի առաջընթաց չես ունենա։ Որոշ մարդիկ ասում են․ «Հիմա մենք ձգտում ենք ճշմարտությանը, բայց դեռ չենք կարողանում լուծել որոշ իրական դժվարություններ»։ Իրենց աշխատանքն անելիս նրանք հաճախ ապրում են դժվարությունների մեջ։ Ասա՛ ինձ, կա՞ն արդյոք դժվարություններ, որոնք ճշմարտությունը չի կարող լուծել։ Քանի դեռ փնտրում ես ճշմարտությունը, չկան դժվարություններ կամ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել։ Տես, հիմա, երբ երբեմն դժվարությունների ու խնդիրների եք բախվում և ինձ եք դիմում, ես հավաքույթներ եմ անցկացնում ձեզ հետ և հաղորդակցվում եմ դրանք լուծելու։ Բայց հաղորդակցությունս ավարտելուց հետո արդյո՞ք ձեռք ես բերե՞լ ճշմարտությունը։ Իմ հաղորդակցությունը լսելուց հետո միայն ուղին ես իմանում, բայց ունե՞ս արդյոք այդ հասակը։ (Ո՛չ։) Առայժմ չունես այդ հասակը։ Դեռ պետք է ապավինես ինքդ քեզ՝ ճշմարտությանը ձգտելու, ինչպես նաև Աստծու խոսքերը կիրառելու և փորձառաբար ապրելու համար։ Օրինակ՝ մեկը հարցրեց․ «Ինչպե՞ս կարող ենք զանազանել և հստակ տեսնել տարբեր տեսակի մարդկանց»։ Սրան հնարավոր չէ անմիջապես հասնել։ Եթե հիմա հաղորդակցվեմ ձեզ հետ, արդյո՞ք կկարողանաք զանազանել տարբեր տեսակի մարդկանց հաղորդակցությունս ավարտելուն պես։ (Ո՛չ, դա հնարավոր չէ՛ր լինի։) Սա պահանջում է ճշմարտության այս կողմի շուրջ հաճախակի հաղորդակցություն, որպեսզի կարողանաք քայլ առ քայլ զինվել դրանով։ Երբ ավելի շատ ճշմարտություններ հասկանաս, աստիճանաբար կկարողանաս զանազանել մարդկանց։ Որպես օրինակ դիտարկենք առաջնորդողներին և աշխատողներին զանազանելը։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը և կարողանում են զանազանել մարդկանց, կիմանան դիմացինի հասակի չափը՝ պարզապես լսելով նրա մեկ քարոզը։ Մի՞թե սա չափազանց հեշտ չէ։ Երբ որևէ հարցի շուրջ տեսակետ ես արտահայտում, ճշմարտությունը հասկացողները կիմանան քո հասակի չափը և այն, թե արդյոք ունե՞ս ճշմարտության իրականություն, թե՞ ոչ։ Նրանց համար, ովքեր իսկապես հասկանում են ճշմարտությունը, մարդկանց տեսնելն ու զանազանելը հենց այդքան պարզ է։ Նրանք, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, միայն հետևում են կանոններին։ Կարո՞ղ է արդյոք կանոններին հետևելն օգնել քեզ ճշգրտորեն տեսնել իրողությունները։ Կարո՞ղ է այն օգնել հստակ տեսնել մարդկանց։ Եթե հատուկ իրավիճակ առաջանա, կարող է խնդրահարույց լինել։ Նրանք չեն կարողանա հստակ տեսնել դա և հակված կլինեն սխալներ թույլ տալու։ Հետևաբար, պետք է լրջորեն ձգտես ճշմարտությանը, ավելի շատ կարդաս Աստծու խոսքերը, ավելի շատ լսես քարոզներ ու հաղորդակցություն ուշադրություն դարձնես տարբեր հարցերում բոլոր տեսակի մարդկանց դիտարկելուն ու զանազանելուն ու աստիճանաբար կհմտանաս դրանում։ Օրինակ՝ եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը կարող է անկեղծորեն ինքնաքննել իրեն և հասկանալուն պես կիրառել ճշմարտությունը, ապա նա Աստծու մարդկանցից է։ Իսկ եթե ինչ-որ մեկը հասկանում է ճշմարտությունը, բայց չի կիրառում այն, հասկանում է սկզբունքները, բայց չի գործում դրանց համաձայն, չի կիրառում ճշմարտությունն իր գործողություններում, և խոսում ու գործում է՝ ըստ սատանայական փիլիսոփայությունների ու սեփական կամքի, ուրեմն նա չի ձգտում ճշմարտությանը։ Սա մարդկանց զանազանելու ամենաճշգրիտ ձևն է։ Երբ զանազանում ես առաջնորդողներին և աշխատողներին, նայում ես, թե ինչ են անում նրանք ողջ օրը․ արդյոք հավաքույթներ են անցկացնում պարզապես ձևականություն անելու, թե՞ խնդիրներ լուծելու համար և ի՞նչ խնդիրների լուծման վրա են կենտրոնանում։ Եթե հավաքույթներ են անցկացնում եկեղեցու աշխատանքի խնդիրները լուծելու համար, որպեսզի եկեղեցու աշխատանքը կարողանա ավելի լավ արդյունքներ ունենալ, կամ լուծել Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի և պարտավորության մեջ եղած դժվարությունները, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ճշմարտությունը և կատարել իրենց պարտավորությունն այնպես, որ այն համապատասխանի չափանիշին, ուրեմն նրանք իրական աշխատանք են կատարում։ Եթե հավաքույթներ են անցկացնում միայն իրենց ցուցադրելու համար և ոչ մի խնդիր չեն լուծում, ուրեմն կեղծ առաջնորդողներ են և չեն կարող իրական աշխատանք կատարել։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Որոշ մարդիկ ավետարան քարոզելիս միայն վարդապետություններ են հնչեցնում։ Ի՞նչ նպատակով են դա անում։ Դա մարդկանց պատկերացումներն ու խնդիրները լուծելու համար չէ, այլ՝ իրենց ցուցադրելու։ Նրանց հնչեցրած վարդապետությունների փշրանքները լիովին վրիպում են նպատակակետից և չեն կարողանում լուծել մարդկանց իրական խնդիրներն ու դժվարությունները։ Հետևաբար, ավետարանը քարոզելիս նրանք ոչ մի արդյունքի չեն հասնում և որքան էլ երկար են ցուցադրում իրենց, երբեք ոչ մեկի ձեռք չեն բերում։ Եթե ավետարան են քարոզում հատկապես մարդկանց պատկերացումները և սխալ մտքերն ու տեսակետերը լուծելու համար, և եթե կարողանում են հաղորդակցվել ճշմարտության իրենց գործնական հասկացողության մասին՝ ավետարանը հավանական ընդունողների կողմից բարձրացված ցանկացած հարց լուծելու համար, ապա ավետարանը քարոզելիս լավ արդյունքների կհասնեն։ Աստծուն հավատալուց հետո ավետարանը հավանական ընդունողները կասեն․ «Ճշմարտությունները, որոնց մասին հաղորդակցվեց այս մարդը, այնքա՜ն օգտակար են ինձ համար»։ Ինչպե՞ս ես զանազանում՝ արդյո՞ք մարդն իրական աշխատանք է կատարում, թե՞ ոչ՝ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է կատարում։ Պետք է նայես ճշմարտության հանդեպ նրա վերաբերմունքին․ արդյոք այն, ինչ ասում է, կարող է լուծել իրական խնդիրներ, և արդյո՞ք նրա տեսակետերն ու գործելակերպը համապատասխանում են ճշմարտության սկզբունքներին։ Եթե գիտես՝ ինչպես այս կերպ կշռադատել մարդկանց, աստիճանաբար կկարողանաս հստակ տեսնել յուրաքանչյուրին։ Արդյո՞ք հեշտ է այս կերպ կշռադատել մարդկանց։ (Այո՛։) Եթե այսկերպ զանազանես ամեն քայլ և ամեն հարց, ժամանակի ընթացքում կկարողանաս հստակ տեսնել մարդկանց։ Օրինակ՝ ենթադրենք, պարզում ես, որ ինչ-որ մեկը մի հարցում չի կիրառում ճշմարտությունը և չի գործում սկզբունքների համաձայն։ Ավելի ուշ պարզում ես, որ չի կիրառում ճշմարտությունը նաև այլ ոլորտներում և սկզբունքների փոխարեն գործում է սեփական կամքի համաձայն։ Այնուհետև դիտարկում ես, թե ինչպես է վարվում այլ հարցերում։ Եթե երեքից հինգ ոլորտներում չի կիրառում ճշմարտությունը կամ չի գործում սկզբունքների համաձայն, կարող ես եզրակացնել «Նա չի կիրառում ճշմարտությունը»։ Սա նրան դատապարտել չէ՝ հիմնված ակնթարթային զանցանքի կամ ապականության ակնթարթային բացահայտման վրա, այլ քո զանազանությունը հիմնված է բազմաթիվ կողմերում նրա դրսևորումների վրա։ Սա ճշգրիտ է։ Մեկ այլ օրինակ՝ ենթադրենք՝ ինչ-որ մեկը քարոզ է կարդում պարզապես իրեն ցուցադրելու համար՝ հնչեցնում միայն դատարկ տեսություններ, և չի խոսում խնդիրներ լուծելու համար։ Այդ դեպքում նայիր՝ արդյոք նա կրկին ցուցադրում է իրեն հաջորդ հավաքույթի ժամանակ։ Եթե ցուցադրում է իրեն իր մասնակցած հավաքույթների մեծ մասում և իսկապես չի լուծում խնդիրները, ապա կարող ես եզրակացնել․ «Այս մարդն իրական աշխատանք չի կատարում, խոսելիս շրջանցում է խնդիրները և խոսում է միայն իրեն ցուցադրելու համար»։ Արդյո՞ք այս եզրակացությունը տեղին է։ (Այդպե՛ս է։) Եթե այն ամենը, ինչ առաջնորդողը կամ աշխատողը հաղորդակցվում է ուրիշների հետ, համապատասխանում է ճշմարտությանը, բայց ինքը չի կիրառում ճշմարտությունը, ապա ի՞նչ է սա ապացուցում։ Դա ապացուցում է, որ նա հասկանում է բոլոր ճշմարտությունները, պարզապես չի կիրառում դրանք։ Մի՞թե կեղծավոր չէ։ (Կեղծավոր է։) Նա շատ հստակ և ճշգրտորեն հաղորդակցվում է ճշմարտության մասին ուրիշների հետ, սակայն ինքը չի կիրառում այն։ Սա նշանակում է օգտագործել ճշմարտությունը՝ իրեն ցուցադրելու համար և ստիպելու, որ մարդիկ հարգանքով նայեն իրեն։ Սա ճշմարտության հետ խաղ անել։ Աստված դատապարտում է նման մարդկանց, Սուրբ Հոգին այլևս չի գործի նրանց վրա, և նրանք մտել են փակուղի։ Հետևաբար, ճշմարտության հանդեպ մարդու վերաբերմունքը որոշում է նրա ընտրած ճանապարհը։ Կարո՞ղ ենք արդյոք ասել սա։ (Այո՛։) Եթե առաջնորդողը կամ աշխատողը տեսնում է, որ ինչ-որ մեկը ձգտում է ճշմարտությանը և նա ավելի լավն է, քան ինքը, և ասում է․ «Այս մարդը գործում է սկզբունքների համաձայն։ Հաշվի չի առնում իր սեփական շահերը կամ իր հեղինակությունն ու հպարտությունը։ Այնպիսի մարդ է, ով կիրառում է ճշմարտությունը և պահպանում սկզբունքները, և հենց այն մարդն է, ում Աստված հավանում է։ Այս մարդն ինձնից լավն է, ես պետք է առաջխաղացնեմ նրան և երաշխավորեմ վերադաս առաջնորդողներին»։ Օգնում, երաշխավորում և առաջխաղացնում է ճշմարտությանը ձգտող լավ մարդկանց․ նման առաջնորդողը կամ աշխատողն ազնիվ և շիտակ մարդ է։ Ինչ վերաբերում է հակաքրիստոսներին և կեղծ առաջնորդողներին, ո՞րն է նրանց վերաբերմունքը ճշմարտությանը ձգտող մարդկանց հանդեպ։ Նրանք բացառում և նսեմացնում են նրանց և նույնիսկ կարող են հարձակվել ու ճնշել նրանց։ Ուրեմն ինչո՞ւ են հակաքրիստոսները և կեղծ առաջնորդողները բացառում ու ճնշում ճշմարտությանը ձգտող մարդկանց։ (Նրանք վախենում են, որ ճշմարտությանը ձգտող մարդիկ կսպառնան իրենց սեփական հեղինակությանը և կարգավիճակին։) Եթե ճշմարտությանը ձգտող մարդը դառնա առաջնորդող կամ աշխատող, ապա քանի որ նա հասկանում է ճշմարտությունը և սեր ունի ուրիշների հանդեպ, Աստծու ընտրյալ մարդիկ բոլորն էլ հոժարակամորեն կմոտենան և կդիմեն նրան՝ լուծելու իրենց ցանկացած խնդիր։ Այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չի դարձնի հակաքրիստոսներին և կեղծ առաջնորդողներին, և նրանք կբացահայտվեն ու դուրս կթողնվեն։ Այդ իսկ պատճառով ճշմարտությանը ձգտող մարդկանց դիտարկում են որպես իրենց աչքի փուշ և բացառում, նսեմացնում ու ճնշում են նրանց։ Մի՞թե նման մարդիկ չար մարդիկ չեն։ Հակաքրիստոսներն ընդունակ են նման բաներ անելու։ Դա չարիք գործել է։ Եկեղեցում պարզասիրտ ու ազնիվ մարդկանց ահաբեկելը, ճշմարտությանը ձգտող մարդկանց բացառելն ու ճնշելը ամենամեծ չար գործերն են, նույնիսկ ավելի լուրջ, քան սպանությունն ու հրկիզումը։ Եկեղեցում ամենաչար մարդիկ հենց այս բաներն են անում։ Հետևաբար, եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը բացառում և ճնշում է ճշմարտությանը ձգտող մարդկանց, պետք է անմիջապես ուշադրություն դարձնես և փորձես հասկանալ՝ տեսնելու, թե ինչու է դա անում։ Շատ հավանական է, որ չար մարդ է, իսկ եթե առաջնորդող կամ աշխատող է, ապա հաստատապես հակաքրիստոս է։ Հակաքրիստոսները մերկացվում են իրենց արած գործերի միջոցով։ Եթե անմիջապես չհարցաքննես, չքննես, չստուգես, և չմերկացնես նրանց, նրանք սպառնալիք կդառնան, եթե մնան եկեղեցում։ Եթե մի օր գան իշխանության և վճռորոշ խոսք ունենան եկեղեցում, կստեղծեն անկախ թագավորություն։ Այսպես են մերկացվում հակաքրիստոսները։ Հիշի՛ր, հենց որ եկեղեցում հայտնաբերես որևէ մեկին, որը բացառում և ճնշում է ճշմարտությանը ձգտող մարդկանց, պետք է անհապաղ մերկացնես նրան։ Սա նշանակում է պաշտպանել եկեղեցու աշխատանքը։ Եթե ինչ-որ մեկը բացահայտում է հակաքրիստոսի կամ կեղծ առաջնորդողի, բայց չի մերկացնում նրան վիրավորելու վախից, ապա Աստծու աչքում նա համագործակցում է Սատանայի հետ, նա Սատանայի հանցակիցն է։ Աստված գարշում է նրանից և դուրս կթողնի նրան։ Ոմանք ասում են․ «Նա ոչնչով չի օգնել հակաքրիստոսներին և ոչ էլ համագործակցել է նրանց հետ, ուրեմն ինչո՞ւ պետք է Աստված գարշի նրանից և դուրս թողնի նրան»։ Որովհետև Աստծու աչքում նա համագործակցում է Սատանայի հետ։ Չի համարձակվում վիրավորել հակաքրիստոսներին և խուսափում է նրանց տեսնելուց։ Ինքն իրեն պահպանելու համար աչք է փակում՝ անկախ նրանից, թե ինչպես են հակաքրիստոսներն անհանգստացնում եկեղեցու աշխատանքը և բացառում ու ճնշում ճշմարտությանը ձգտող մարդկանց։ Այս կերպ հանդուրժելով և հաճոյանալով հակաքրիստոսներին՝ նա ապաստան է գտել Սատանայի մոտ և դավաճանել Աստծուն։ Բոլոր նրանք, ովքեր եկեղեցում գործում են որպես մարդկանց հաճոյացողներ և չեն վիրավորում կամ մերկացնում չար մարդկանց ու հակաքրիստոսներին, և բոլոր նրանք, ովքեր հեռու են մնում բացասական կերպարներ տեսնելիս, կամ նույնիսկ հաճոյանում են հակաքրիստոսներին, Սատանայի հանցակիցներն են։ Խիստ ասած՝ այս մարդիկ հակաքրիստոսների հանցակիցներն ու պաշտպաններն են։ Արդյո՞ք սա ասելը չափազանցություն է։ (Ո՛չ, այդպես չէ՛։) Արդյո՞ք նման մարդիկ զզվելի են։ (Այո՛։) Եթե բոլոր մակարդակների առաջնորդողները և աշխատողները ցանկանում են Աստծու ընտրյալ մարդկանց եկեղեցում առաջնորդել Աստծուն հավատալու ճիշտ ճանապարհով, ապա ի՞նչ աշխատանք պետք է նրանք կատարեն։ Նախ՝ պետք է առաջնորդեն Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը և ճշմարտության մասին հաղորդակցվելու, և չպետք է թույլ տան որևէ մեկին խաթարել կամ անհանգստացնել եկեղեցական կյանքը։ Երկրորդ․ ցանկացած հակաքրիստոս, չար մարդ և չհավատացող, որն անհանգստացնում է եկեղեցական կյանքը, պետք է սահմանափակվի։ Երբ աշխատանքի այս երկու կողմերը լավ կատարվեն, լավ եկեղեցական կյանք կստեղծվի։ Եթե եկեղեցական կյանքը որևէ եկեղեցում լավը չէ, այդ եկեղեցում հաստատապես խնդիրներ կան։ Որո՞նք են հիմնական խնդիրները։ Նախ՝ եկեղեցու առաջնորդողներն ու սարկավագները չգիտեն՝ ինչպես առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը։ Իրենք ճիշտ ճանապարհով չեն քայլում՝ չեն սիրում ուտել և խմել Աստծու խոսքերը և սիրում են միայն արտաքին բաներ անել։ Կենտրոնանում են զվարճանքի վրա․ սիրում են երգել, պարել և անմիտ զվարճանալ։ Այսպես են գործում որոշ առաջնորդողներ և սարկավագներ, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո ի վերջո եկեղեցին վերածում են զվարճանքի վայրի։ Երկրորդ․ կան հակաքրիստոսներ, չար մարդիկ և չհավատացողներ, որոնք խաթարում և անհանգստացնում են եկեղեցուն, իսկ եղբայրներն ու քույրերը զանազանություն չունեն և նույնիսկ հետևում են նրանց։ Արդյունքում, բնականոն եկեղեցական կյանքն անհետանում է, և եկեղեցին դառնում է անկախ թագավորություն, որտեղ իշխանություն ունեն հակաքրիստոսներն ու չար մարդիկ։ Հիշի՛ր, որտեղ էլ որ եկեղեցական կյանքը լավը չէ, դա, նախ, այն պատճառով է, որ առաջնորդողներն ու աշխատողներն իրենք ճիշտ ճանապարհով չեն քայլում, և երկրորդ՝ այն պատճառով, որ կան հակաքրիստոսներ, չար մարդիկ և չհավատացողներ, որոնք անհանգստություններ են առաջացնում։ Սրանք են այն երկու հիմնական խնդիրները, որոնք ընկած են եկեղեցական կյանքի վատ արդյունքների հիմքում։ Հենց որ այս երկու խնդիրները լուծվեն, լավ եկեղեցական կյանք կստեղծվի։ Ուրեմն, ինչպե՞ս պետք է վարվել նման հակաքրիստոսների, չար մարդկանց և չհավատացողների հետ։ Չես կարող անմիջականորեն դատապարտել նրանց, հակառակ դեպքում ավելի մեծ անհանգստություններ կառաջացնեն։ Նման իրավիճակներում առաջնորդողներն ու աշխատողները պետք է իմաստություն բանեցնեն խնդիրը լուծելու համար։ Միասին հավաքի՛ր ճշմարտությունը սիրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և սիրում են միայն արտաքին բաներ անել ու անմիտ իրարանցումներ առաջացնել, և թույլ տո՛ւր նրանց հավաքույթներ անցկացնել երկու առանձին խմբերով։ Թող քայլեն իրենց առանձին ճանապարհներով և այլևս ոչ մի կապ չունենան միմյանց հետ։ Ի՞նչ ես կարծում այս մեթոդի մասին։ (Լա՛վն է։) Ճիշտ այսպես են արտերկրի չինական եկեղեցիները բաժանվում տարբեր խմբերի և եկեղեցիների։ Չինական եկեղեցիները բաժանվում են չորս տեսակի եկեղեցիների՝ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցիներ, կիսաժամկետ պարտավորությամբ եկեղեցիներ, սովորական եկեղեցիներ և Բ խմբի եկեղեցիներ, ընդ որում առաջին երեքը պատկանում են Ա խմբին։ Կա՞ արդյոք որևէ հիմք Աստծու խոսքերում այն բանի համար, որ Աստծու տունը եկեղեցիները բաժանում է այս չորս տեսակների։ Աստծու խոսքերում նշվում է, որ վերջին օրերին բոլոր մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի, և սա դրա ձևերից մեկն է։ Նրանք, ովքեր միշտ չարիք են գործում և միշտ խաթարում ու անհանգստացնում են, նշանակվում են Բ խմբերում, մինչդեռ նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն և կարող են բնականոն կերպով հաճախել հավաքույթների ու կատարել իրենց պարտավորությունը, բոլորն Ա խմբերում են։ Որոշ մարդիկ ասում են․ «Ես չեմ ուզում Բ խմբում լինել։ Կարո՞ղ եմ արդյոք նշանակվել սովորական եկեղեցում»։ Եթե իսկապես կարողանան չանհանգստացնել եկեղեցական կյանքը, նրանց կարելի է թույլ տալ մտնել սովորական եկեղեցի։ Սակայն, նման մարդիկ հաճախ ի վիճակի չեն լինում զսպել իրենց անհանգստացնող բաներ առաջացնելուց, որովհետև նրանց էությունը չար մարդու էություն է։ Իրենց սրտերում անհանգստություն և անհարմարություն են զգում, եթե չեն անում քայլեր, որոնք անհանգստացնող բաներ են առաջացնում, ուստի նրանց կարելի է ներառել միայն Բ խմբում։ Որոշ եկեղեցիներում մշտապես կա մարդկանց մի խումբ, որը դժկամորեն է ուտում և խմում Աստծու խոսքերը, և շարունակ անհանգստացնող բաներ է առաջացնում ամեն անգամ, երբ Աստծու խոսքերն ուտվում և խմվում են հավաքույթների ժամանակ։ Այդ դեպքում պետք է արագորեն առանձնացնես նման մարդկանց իրենց սեփական խմբում և թույլ տաս նրանց անել այն ամենը, ինչ ուզում են։ Նրանց, ովքեր պատրաստ են ուտելու և խմելու Աստծու խոսքերը, ձգտելու ճշմարտությանը և զբաղվելու իրենց պատշաճ աշխատանքով, տեղավորիր մեկ այլ խմբում, որտեղ կկարողանան ապրել եկեղեցական կյանքով։ Այս կերպ նրանք չեն ազդի միմյանց վրա՝ այլևս ոչ մի կապ չեն ունենա միմյանց հետ։ Արդյո՞ք լավ է հավաքույթների խմբերն այս կերպ բաժանելը։ (Այո՛։) Եթե առաջնորդողները և աշխատողները կարողանան այս կերպ բաժանել եկեղեցիներն ու հավաքույթների խմբերը, եկեղեցական կյանքի արդյունքներն անկասկած աստիճանաբար ավելի կլավանան։ Նման առաջնորդողներն ու աշխատողները համապատասխանում են չափանիշին։

Եկե՛ք այսօր այստեղ ավարտենք մեր հավաքույթը։ Ցտեսությո՛ւն։ (Ցտեսություն, եղբա՛յր։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով