Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 7)
Ուրեմն ինչպե՞ս կարող են առաջնորդողներն ու աշխատողները լավ կատարել իրենց աշխատանքը։ Սա պարզ հարց չէ։ Եթե ցանկանում ես լավ կատարել առաջնորդողի կամ աշխատողի աշխատանքը, պետք է զինվես ճշմարտությամբ։ Եթե չափազանց քիչ ճշմարտությամբ զինվես, չես կարողանա լավ կատարել աշխատանքդ, անգամ եթե ցանկանաս։ Եթե իրապես հասկանաս ճշմարտությունը, նույնիսկ եթե արտաքուստ չխոսես, սրտումդ ուղի կունենաս և կիմանաս՝ ինչպես կատարել աշխատանքը։ Ճշմարտությունը հասկանալն այնքան վճռորո՛շ է։ Որպես առաջնորդող կամ աշխատող՝ եթե չես հասկանում ճշմարտությունը, վստահաբար կձախողվես ու կընկնես, վստահաբար չես կարողանա Աստծու փրկությանը հասնել, կբացահայտվես և դուրս կթողնվես։ Հետևաբար, մարդու ելքն ու վերջնական հանգրվանը որոշվում են նրանով, թե արդյոք նա ձեռք է բերել ճշմարտությունը։ Վերջին օրերի գործի այս փուլում Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել․ այժմ առկա է «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի ութ հատոր։ Ասա՛ ինձ, ինչո՞ւ է Աստված արտահայտել այսքա՜ն շատ ճշմարտություններ։ Դա նրա համար է, որ այս ճշմարտությունները ներդնի Իր մարդկանց մեջ, որպեսզի դրանք դառնան նրանց կյանքը։ Քանի որ սկսել ես հավատալ Ամենակարող Աստծուն, եթե անկեղծորեն ես հավատում Աստծուն, պետք է ընդունես Ամենակարող Աստծու արտահայտած ճշմարտությունները։ Եթե չես ընդունում ճշմարտությունը, ուրեմն անկեղծորեն չես հավատում Աստծուն․ այստեղ ես՝ եկեղեցու հաշվին ապրելու և հավատում ես Աստծուն՝ օրհնություններ ստանալու նպատակով։ Ցանկացած ոք, ով ունի Աստծուն հավատալու վերաբերյալ այսպիսի տեսակետ, անկեղծորեն հավատացող չէ։ Աստծուն անկեղծորեն հավատացողները հավատում են ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Ասա՛ ինձ, ո՞րն է ավելի կարևոր՝ ճշմարտությունը ձեռք բերե՞լը, թե՞ մսեղավոր օրհնություններ ստանալը։ (Ճշմարտությունը ձեռք բերելն առավել կարևո՛ր է։) Ապա ո՞րն է ավելի կարևոր՝ ճշմարտությունը, թե՞ փող ձեռք բերելը։ Կարող ես փող վաստակել՝ աշխարհում աշխատելով, իսկ ճշմարտությունը կարող ես ձեռք բերել՝ Աստծու տանն Աստծուն հավատալով։ Ո՞րն է առավել կարևոր՝ ճշմարտությո՞ւնը ձեռք բերելը, թե՞ փող ստանալը։ (Ճշմարտությունը ձեռք բերելն առավել կարևո՛ր է։) Ինչո՞ւ ենք ասում, որ ճշմարտությունը ձեռք բերելն առավել կարևոր է։ (Ճշմարտությունը կարող է փրկել մարդկանց կյանքերը, իսկ փողը՝ ո՛չ։) Լա՛վ է ասված՝ ամենահասարակ, առօրյա լեզվով։ Եթե հավատաս Աստծուն և ձեռք բերես ճշմարտությունը, կյանքդ կարող է փրկվել։ Եթե ձեռք չբերես ճշմարտությունը, կմեռնես և կկործանվես։ Միայն ճշմարտությունը կարող է փրկել կյանքդ։ Ուրեմն, ասա՛ ինձ, ինչպե՞ս է Աստված փրկում մարդկանց։ Կարո՞ղ է արդյոք Աստված փրկել մարդկանց՝ ճշմարտությունն ուղղակիորեն նրանց սրտերի մեջ դնելով։ (Ո՛չ։) Աստված փրկում է մարդկանց՝ արտահայտելով ճշմարտությունը։ Եթե անկեղծորեն Աստծուն հավատացող մեկն ես, պետք է անխոնջ կերպով ձգտես ճշմարտությանը։ Հենց որ ձեռք բերես ճշմարտությունը, չես մեռնի և կկարողանաս փրկության հասնել։ Եթե ձեռք չբերես ճշմարտությունը, ապա անկախ նրանից, թե քանի տարի ես հավատում Աստծուն, ի վերջո, միևնույն է, կմեռնես, չես կարող խուսափել մահվան ելքից։ Հետևաբար, ճշմարտությունը ձեռք բերելը կարող է փրկել կյանքդ։ Այս խոսքերն այնքա՜ն պարզ են, դրանք ավելի լավն են, քան ցանկացած վարդապետություն։ Ինչպե՞ս կարելի է սա ավելի գործնականորեն արտահայտել։ Ճշմարտությունը ձեռք բերելը կարող է փրկել քեզ մահից։ Այս նախադասությունը շա՜տ կարևոր է։ Կրկնի՛ր այն երեք անգամ։ (Ճշմարտությունը ձեռք բերելը կարող է փրկել քեզ մահից։ Ճշմարտությունը ձեռք բերելը կարող է փրկել քեզ մահից։ Ճշմարտությունը ձեռք բերելը կարող է փրկել քեզ մահից։) Աստված փրկում է մարդկանց՝ արտահայտելով ճշմարտությունը, բայց այն, թե արդյո՞ք կարող ես փրկության հասնել, կախված է նրանից, թե արդյո՞ք դու ինքդ ձգտում ես ճշմարտությանը։ Եթե ձգտես ճշմարտությանը և ձեռք բերես ճշմարտությունը, չես մեռնի։ Եթե չձգտես ճշմարտությանը և ձեռք չբերես ճշմարտությունը, ապա, միևնույն է, կմեռնես։ Հետևաբար, Ամենակարող Աստծուն հավատալիս չես կարող փրկության հասնել զուտ քո հավատի շնորհիվ։ Տիրոջ հանդեպ հավատի վերաբերյալ մարդկանց ունեցած այս գաղափարը՝ «մեկ անգամ փրկված, ընդմիշտ փրկված», պարզապես մարդկային պատկերացում ու երևակայություն է, ոչ թե փաստ։ Իր գործի այս փուլում Նա փրկում է մարդկանց՝ արտահայտելով ճշմարտությունը, բայց եթե չընդունես ճշմարտությունը, ինչպե՞ս կարող է Աստված փրկել քեզ։ Աստված ճշմարտությունն ու կյանքը շնորհում է քեզ, որպեսզի ձգտես և ձեռք բերես դրանք։ Այն, թե ի վերջո կկարողանա՞ս ձեռք բերել դրանք, կախված է նրանից, թե ինչպես ես դրանց ձգտում և ինչպես ես գին վճարում։ Եթե հոժար չես տառապելու և գին վճարելու ճշմարտությունը ձեռք բերելու համար, և դառնում ես բացասական որոշակի էտման, փորձությունների կամ զտման հանդիպելիս, եթե թուլանում ու դադարում ես հավատալ պարտավորությունդ կատարելիս որոշակի անհաջողությունների ու հիասթափությունների բախվելիս, ապա դա խնդիր կլինի։ Եթե չկարողանաս տառապել ու գին վճարել ճշմարտությունը ձեռք բերելու համար, ձեռք չես բերի ճշմարտությունը։ Ուրեմն ի՞նչ է նշանակում տառապել և գին վճարել ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Դա նշանակում է կարողանալ փնտրել ճշմարտությունը, ընդունել ու հնազանդվել՝ անկախ նրանից, թե ինչպես է Աստված վարվում քեզ հետ, կամ ինչպես է Նա դատում ու հանդիմանում կամ փորձում ու զտում քեզ՝ կարողանալով հնազանդվել և լիովին անձնատուր լինել Աստծու տնօրինությանը, նույնիսկ եթե Նա քեզ մահվան մատնի։ Իսկ ի՞նչ է նշանակում լիովին անձնատուր լինել Աստծու տնօրինությանը։ Դա նշանակում է, որ դու սխալ չես հասկանա Աստծուն կամ չես տրտնջա Աստծուց՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի քեզ, անկախ նրանից՝ դա համապատասխանում է մարդկային պատկերացումներին, թե ոչ, և, միևնույն է, կգովաբանես Աստծու անունն ու հաստատուն կկանգնես Աստծու համար քո վկայության մեջ։ Սա՛ է նշանակում լիովին անձնատուր լինել Աստծու տնօրինությանը, և Աստված ձեռք է բերում փառք նման մարդկանց միջոցով։ Նայի՛ր, թե ինչպես Աստված վկայություն և փառք ձեռք բերեց Հոբի միջոցով։ Աստված նախ վիթխարի հարստություն շնորհեց Հոբին, իսկ հետո վերցրեց դա նրանից։ Աստված ուզում էր տեսնել, թե ինչպիսին էր Հոբի վերաբերմունքը, և թե ինչպես էր նա հասկանում ու մոտենում այդ հարցին։ Եթե Հոբն այս իրավիճակում չտրտնջար կամ չմերժեր Աստծուն, և դեռ կարողանար գովաբանել Աստծու անունը, ապա Աստծու տեսանկյունից նրա հավատը կհամապատասխաներ չափանիշին։ Իսկ եթե նա դառնար բացասական և դավաճաներ Աստծուն այս իրավիճակում, ապա նրա հավատն առ Աստված իզուր կլիներ ու չէր համապատասխանի չափանիշին, և նրա վախենալը Աստծուց ու խուսափելը չարից նույնպես կեղծ կլինեին։ Սա է այն գործը, որն Աստված արեց Հոբի վրա։ Ասա՛ ինձ, արդյոք Աստծու այս կերպ գործելը համապատասխանո՞ւմ է մարդկային պատկերացումներին։ (Չի համապատասխանում։) Բայց երբ սա պատահեց Հոբի հետ, նա կարողացավ հստակ տեսնել, որ Աստված էր դա անում։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր նա ասել հետևյալ խոսքերը․ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Որքա՞ն ժամանակ պետք է Հոբը խորհեր, նախքան կկարողանար ասել այս խոսքերը։ Կարո՞ղ էր նա ասել այս խոսքերը, երբ նոր էր փորձառաբար ապրում փորձությունը։ Անշուշտ, չէ՛ր կարող։ Ի՞նչ էր նա մտածում իր սրտում, երբ սա նոր էր պատահել իրեն։ «Այս ի՞նչ բան է ինձ պատահում։ Ինչո՞ւ այս ավազակները հանկարծակի տարան իմ բոլոր անասուններն ու ոչխարները»։ Սկզբում Հոբը նույնպես չէր հասկանում Աստծու մտադրությունը, բայց անզգուշորեն չխոսեց։ Մտածեց, խորհեց ու խորհրդածեց և սկսեց խոսել միայն մի քանի օր անց եզրակացության գալուց հետո։ Տե՛ս՝ երբ սա պատահեց իրեն, Հոբը մի քանի օր խորհեց նախքան խոսելը։ Սա ցույց է տալիս, որ նա ուներ աստվածավախ և չարից խուսափող սիրտ և չմեղանչեց իր շուրթերով։ Նրա ասած խոսքերի իմաստն այս էր․ «Նույնիսկ եթե Աստված ամեն ինչ վերցնի ինձնից, միևնույն է, ես կգովաբանեմ Նրա անունը։ Վստահ եմ, որ Աստված է ամեն ինչ շնորհել ինձ, և նաև հստակ տեսնում եմ, որ դա վերցնելն Աստծուց էր, ուստի պետք է գովաբանեմ Աստծու անունը»։ Եթե մարդը հստակ չտեսնի սա, չի գովաբանի Աստծու անունը և կսկսի պատճառներ փնտրել իր արտաքին միջավայրում՝ ասելով․ «Աստված ոչինչ չվերցրեց, Աստված միայն շնորհում է ինձ։ Այս բանը, որը պատահում է ինձ, Սատանան է, որը բաներ է վերցնում ինձնից։ Այս ավազակախումբն է, որն ամեն ինչ վերցրեց ինձնից։ Պետք է գնամ և կռվեմ ու պայքարեմ նրանց դեմ։ Պետք է ունեցվածքս հետ խլեմ նրանց ձեռքերից, և այն հետ խլելուց հետո, այդ ժամանակ շնորհակալություն կհայտնեմ Աստծուն»։ Տե՛ս, երբ փորձությունը պատահեց Հոբին, նա ոչ միայն ընդունեց, որ այն ամենը, ինչ ուներ, շնորհվել էր իրեն Աստծու կողմից, այլև իր սրտում վստահ էր, որ այս բանն Աստծուց էր գալիս, և որ Աստված էր ուզում վերցնել իր ունեցածը։ Հստակորեն գիտակցեց, որ Աստված էր այս ամենը վերցրել, սակայն դեռ ցանկանում էր իր սրտում շնորհակալություն հայտնել և գովաբանել Աստծուն։ Այսպիսով՝ նրա շնորհակալությունն ու գովաբանությունը ճշմարիտ էին և ի սրտե, նա պարզապես դատարկ խոսքեր չէր ասում։ Ասա՛ ինձ՝ եթե մարդն այդ իրավիճակում իր սրտում իսկապես շնորհակալ չլիներ Աստծուն, կարո՞ղ էր նման խոսքեր ասել։ Չէ՛ր կարող։ Հոբը կարող էր նման խոսքեր ասել միայն այն պատճառով, որ իր սրտում իսկապես շնորհակալ էր Աստծուն։ Հետևաբար, Աստված մարդկանց այս կերպ է փորձում՝ ճշգրտորեն նրանց հավատը ստուգելու համար։ Ուստի, վերջին օրերում Աստված ուզում է կատարյալ դարձնել մարդկանց։ Գաղափար ունե՞ս արդյոք, թե Աստված որքան բաներ կանի, որոնք չեն համապատասխանում մարդկանց պատկերացումներին, որպեսզի փորձի և բացահայտի նրանց։ Աստված շատ բաներ կանի։ Օրինակ՝ եթե ունես մի երեխա, որին առանձնապես սիրում ես, կարող ես շնորհակալություն հայտնել և գովաբանել Աստծուն՝ ասելով․ «Այս երեխան ինձ է շնորհվել Աստծու կողմից։ Սա Աստծու շնորհն է։ Այնքա՜ն լավ է, որ հավատում եմ Աստծուն։ Աստված, որին հավատում եմ, ճշմարիտ Աստված է»։ Երբ Աստված երեխա է շնորհում քեզ, երջանիկ ես ու շնորհակալություն ես հայտնում Աստծուն։ Բայց եթե մի օր այս երեխան հանկարծակի ծանր հիվանդություն ձեռք բերի ու ի վերջո մահանա, կկարողանա՞ս դիմանալ դրան։ Սովորական մարդիկ, հավանաբար, չէին կարողանա դիմանալ դրան և գուցե նույնիսկ տրտնջային ու դավաճանեին Աստծուն։ Նման փորձությունները չեն համապատասխանում մարդկանց պատկերացումներին, և առանց ճշմարիտ հավատքի նրանք չեն կարող հաստատուն կանգնել։ Հետևաբար, պետք է լրջորեն զինվենք ճշմարտությամբ և լրջորեն փորձառաբար ապրենք Աստծու գործը։ Դու ավարտուն դարձված կլինես, երբ մի օր հասակ ունենաս, և ինչ էլ որ Աստված անի, կարողանաս ընդունել, հնազանդվել և ոչ մի պատկերացում չունենաս Աստծու վերաբերյալ։
Ո՞րն է ամենահիմնական դասն առաջնորդողների և աշխատողների համար։ Նախ պետք է հասկանան Աստծու մտադրություններն ու պահանջները։ Ապա՝ որո՞նք են Աստծու պահանջներն առաջնորդողներից և աշխատողներից։ Աստված պահանջում է, որ առաջնորդողներն ու աշխատողներն իմանան, թե որն է իրենց հիմնական առաքելությունը, որ աշխատանքն է իրենց հիմնական առաքելությունը, իսկ որը՝ ոչ, որ աշխատանքն է առանցքային, հիմնարար աշխատանքը, որը պետք է լավ կատարվի, և որ աշխատանքն է կամընտրական։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախ հստակորեն տարբերակեն աշխատանքի այս տեսակները, իսկ հետո կենտրոնանան իրենց հիմնական առաքելության ու իրենց առանցքային աշխատանքի վրա և այն հիմնովին ու լավ կատարեն։ Որոշ աշխատանքներ առանցքային աշխատանքներ չեն և չափազանց շատ ժամանակ ու էներգիա չեն պահանջում։ Բավական է որոշ արդյունքների հասնել և ապահովել, որ խոշոր խնդիրներ չլինեն։ Ցանկացած աշխատանք, որը ներառում է Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարտությամբ մատակարարելը, պետք է լավ կատարվի, իսկ առաջնորդողները և աշխատողները կարիք չունեն չափազանց մեծ ջանք գործադրելու այն աշխատանքի համար, որը չի ներառում ճշմարտությամբ մատակարարելը։ Օրինակ՝ որոշ մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը և բավարարվում են միայն տքնելով։ Նրանց պարզապես պետք է որոշ կանոններ տաս, որոնց հետևելով կկարողանան պատշաճ կերպով տքնել, և դա բավական է։ Նրանք չեն ձգտում ճշմարտությանը և իսկապես Աստծու ընտրյալ մարդիկ չեն։ Որքան էլ ջանք գործադրես նրանց հետ ճշմարտության մասին հաղորդակցվելու համար, չեն կարողանա մտնել ճշմարտության իրականություններ։ Պարզապես զբաղված կլինես ոչնչով, և բոլոր ջանքերդ զուր կլինեն։ Սա հասկանալի՞ է։ (Այո՛։) Ապա ո՞րն է առաջնորդողների և աշխատողների հիմնական առաքելությունը ու առանցքային աշխատանքը։ Աստծու ճշմարիտ ընտրյալ մարդկանց ջրելն ու մատակարարելն է, որպեսզի նրանք կարողանան մտնել ճշմարտության իրականություն, հիմք դնել ճշմարիտ ճանապարհի վրա, հասկանալ ու կիրառել ճշմարտությունը և լավ կատարել իրենց պարտավորությունները՝ Աստծու համար հնչեղ վկայություն կրելու նպատակով։ Ի վերջո, Աստված կօգտագործի Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարիտ վկայությունները՝ Սատանային հաղթելու և մարդկանց ելքերն ու վերջնական հանգրվանները որոշելու համար։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) «Իմ ուշացած վկայությունը» ֆիլմում, երբ գլխավոր հերոսն առաջին անգամ ՉԿԿ-ի կողմից դաժան խոշտանգումների ենթարկվեց, նա վախեցավ, որ իրեն կծեծեն մինչև մահ, ուստի ուրացավ իր հավատն առ Աստված և ի վերջո ազատ արձակվեց։ Այդ ժամանակ նա նույնիսկ մտածում էր, որ իմաստուն է գտնվել և հաստատուն է կանգնել իր վկայության մեջ։ Ավելի ուշ՝ Աստծու խոսքերի հետ համեմատվելուց հետո գիտակցեց, որ ուրացել էր Աստծուն դևի առաջ։ Սա ճշմարիտ փորձառական վկայություն չէր, այլ ձախողման և Աստծուն անպատվություն բերելու նշան։ Իրականում Աստված չդատապարտեց նրան, քանի որ նրա հասակն այդ ժամանակ փոքր էր, և առանձնապես շատ ճշմարտություն չէր հասկանում։ Աստված չդատապարտեց նրան փոքր-ինչ թույլ լինելու և այդ կերպ վարվելու համար։ Բավական էր, այն, որ նա չծախեց իր եղբայրներին ու քույրերին։ Բայց Աստծու խոսքերը կարդալով՝ գիտակցեց, որ չէր կրել հաղթողի վկայություն, ուստի դառնորեն լաց եղավ զղջումից։ Աղոթեց Աստծուն՝ խնդրելով Նրան ևս մեկ հնարավորություն տալ իրեն, և ասելով, որ ցանկանում է հնչեղ վկայություն կրել Աստծու համար։ Դրանից հետո մեկ տասնամյակ անցկացրեց՝ զինվելով ճշմարտությամբ։ Լավ զինվելուց հետո մի օր նրան կրկին ձերբակալեցին։ Նա զգաց, որ Աստծու համար վկայություն կրելու իր հնարավորությունը եկել է, և որոշեց, որ նույնիսկ եթե նահատակվի, պետք է վկայություն կրի Աստծու համար։ Նա լիովին վտանգի ենթարկեց իր կյանքը և բանտում ուղղակիորեն մերկացրեց ՉԿԿ-ին։ Ինչևէ, դրա արդյունքում, ազատ արձակեցին նրան։ Նա հուզմունքից արտասվեց, նրա հավատն առ Աստված էլ ավելի մեծացավ, և շարունակեց քարոզել ավետարանն ու կատարել իր պարտավորությունը։ Այդ մեկ ձախողումը փորձառաբար ապրելուց հետո նա կարողացավ խորհրդածել և ճանաչել իրեն ու զղջում զգալ։ Ճշմարտությունը հասկանալուց հետո հավատ ունեցավ՝ կրկին վկայություն կրելու Աստծու համար։ Այնուհետև Աստված օգտագործեց այս վերջնական վկայությունը՝ նրա ելքը որոշելու համար։ Նրա վերջնական վկայությունը ճշմարիտ վկայություն էր, և այն արժանացավ Աստծու հավանությանը։ Հետևաբար, Աստված բոլորի հետ արդարացի է վարվում։ Եթե որևէ մեկը հետագայում ասի, որ ձգտում է ճշմարտությանը, Աստված կնայի՝ տեսնելու, թե արդյոք նա ճշմարիտ վկայություն կրե՞լ է։ Աստված որոշակի միջավայրեր կդասավորի քեզ համար և ծածուկ կզննի, թե ինչպես ես փորձառաբար ապրում բաները և կիրառում դրանք։ Օրինակ՝ երբ կատարում ես եկեղեցու աշխատանքը, Աստված կզննի սիրտդ և կզննի, թե ինչպես ես կատարում այս աշխատանքը, երբ քեզ հետ դեպքեր են պատահում, կարո՞ղ ես արդյոք պահպանել ճշմարտության սկզբունքները։ Կարո՞ղ ես պաշտպանել Աստծու տան շահերը։ Երբ հանդիպես հակաքրիստոսների, ունե՞ս արդյոք զանազանություն։ Համարձակվո՞ւմ ես մերկացնել նրանց։ Աստված զննում է այս բոլոր բաները։ Երբ ընտանիքդ խոչընդոտում է քեզ Աստծուն հավատալիս և պարտավորությունդ կատարելիս, ունե՞ս արդյոք հավատք՝ սա փորձառաբար ապրելու համար։ Արդյո՞ք բացասական ու թո՞ւյլ ես դառնում՝ դրանով իսկ խոչընդոտելով պարտավորությանդ կատարմանը։ Կամ երբ աշխատավայրում ղեկավարդ խանգարում է Աստծու հանդեպ քո հավատին և ասում քեզ, որ ձգտես աշխարհին, փողին, համբավին և շահին, ինչպե՞ս ես վերաբերվում դրան։ Երբ այս բաները պատահում են քեզ, Աստված ծածուկ զննում է քեզ, և քո բոլոր մտքերն ու արարքները գրանցվում են կյանքի գրքում։ Եթե ձգտես ճշմարտությանը և փնտրես Աստծուն սիրելը, ապա Աստված կատարյալ կդարձնի քեզ։ Ինչպե՞ս է Աստված կատարյալ դարձնում քեզ։ Նա ամեն տեսակի միջավայրեր է դասավորում քեզ համար և տարբեր փորձություններ օգտագործում քեզ բացահայտելու համար, որպեսզի կարողանաս ճանաչել ինքդ քեզ և զինվել ճշմարտությամբ։ Հետևաբար, որպես առաջնորդող կամ աշխատող, որքան շատ ձգտես ճշմարտությանը և ձգտես սիրել Աստծուն, այնքան ավելի մեծ կլինեն այն փորձությունները, որոնք փորձառաբար կապրես, կամ աշխարհիկ մարդկանց խոսքերով՝ այնքան ավելի շատ նեղությունների կհանդիպես։ Սա ճշմարիտ է։ Ուրեմն ինչի՞ց է կախված քո՝ հաստատուն վկայություն կրելու կարողությունը։ Առանցքայինն այն է, թե արդյոք վճռականություն ունես ճշմարտությանը ձգտելու համար։ Արդյոք ունես աստվածավախ սիրտ, և ճշմարիտ հավատքը նույնպես կարևոր է։ Երբ փորձությունները պատահեցին Հոբին, ինչի՞ն նա ապավինեց իր վկայության մեջ հաստատուն կանգնելու համար։ Նա ապավինեց ճշմարիտ հավատքին։ Նախ ընդունեց, որ այն ամենը, ինչ ուներ, շնորհվել էր իրեն Աստծու կողմից։ Սա՛ է ճշմարիտ հավատքը։ Եթե նա ճշմարիտ հավատք չունենար առ Աստված, կասեր. «Այն ամենը, ինչ ունեմ, վաստակել եմ իմ իսկ քրտնաջան աշխատանքով», բայց Հոբը չասաց դա։ Նա ասաց. «Այն ամենը, ինչ ունեմ, ինձ է շնորհվել Աստծու կողմից։ Ո՞վ կարող էր այդքան ունեցվածք ձեռք բերել սեփական ջանքերով»։ Նույնիսկ եթե որևէ մեկն ասեր, որ նա այս ունեցվածքը ձեռք է բերել իր իսկ աշխատանքի շնորհիվ, Հոբն իր սրտում կհերքեր դա։ Նա զգում էր, որ չունի այդ կարողությունը, և որ այս ամենը, ամբողջը, շնորհվել էր իրեն Աստծու կողմից։ Մի՞թե սա հավատք չէ։ (Հավատք է։) Այս մեկ եղանակն է, որով դրսևորվում էր Հոբի ճշմարիտ հավատքը։ Այն դրսևորվում էր նաև մեկ այլ եղանակով։ Երբ ավազակները խլեցին Հոբի ունեցվածքը, եթե Հոբն ասեր․ «Ավազակները տարան ունեցվածքս։ Սա հաստատապես Սատանայից էր, այն չէր կարող Աստծուց գալ։ Աստված բարի է, և Նա երբեք ավազակախումբ չէր ուղարկի ունեցվածքս կողոպտելու համար», արդյոք նա դեռևս հավա՞տ կունենար առ Աստված։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ենք ասում դա։ Մի՞թե նման բաներ ասող մարդը խնդիր չունի իր ըմբռնման հետ։ Միայն այն մարդիկ, որոնց ըմբռնումը խեղաթյուրված է, այս կերպ կըմբռնեին բաները։ Եթե իսկապես այդ կերպ ես ըմբռնում, ապա ընդունո՞ւմ ես, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ (Ո՛չ։) Աստված վերահսկում է մարդու ճակատագիրը, և մարդու վերաբերյալ ամեն բան Աստծու գերիշխանության տակ է։ Առանց Աստծու թույլտվության Սատանան ընդհանրապես ոչինչ չի կարող անել։ Եթե իսկապես տեսնես, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, կկարողանաս ընդունել, որ Հոբին պատահած միջավայրը թույլատրված էր Աստծու կողմից։ Կարող ես նույնիսկ ասել, որ հենց Աստված էր, որ խլեց նրանից ամեն ինչ։ Եթե ասես, որ ակնհայտորեն Սատանան էր վերցրել դրանք, դա համարժեք է այն բանի ժխտմանը, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և ժխտմանը, որ Աստված է մարդու ճակատագրի Իշխանը։ Արդյոք այսպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Եթե ժխտում ես, որ Աստված այն Արարիչն է, որը գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և ժխտում ես, որ մարդու ճակատագիրն Աստծու ձեռքերում է, արդյոք դեռևս ունե՞ս ճշմարիտ հավատք առ Աստված։ Հավատքդ կեղծ կլիներ։ Դա համարժեք կլիներ նրան, որ ընդունեիր, թե Սատանան է քո իշխանը։ Հոբը ոչ միայն ընդունեց, որ այն ամենը, ինչ ուներ, շնորհվել էր իրեն Աստծու կողմից, այլև կարողացավ տեսնել, որ երբ իր ունեցվածքը խլվեց ավազակների կողմից, իրականում Աստված վերցրեց այն, և որ Աստված էր թույլ տվել Սատանային անել դա։ Սա՛ էր Հոբի ճշմարիտ հավատքը։ Հետևաբար, Հոբի յուրաքանչյուր խոսք բխում էր Աստծու հանդեպ նրա ճշմարիտ հավատքից։ Հոբի հավատքն իսկապես մեծ էր։ Նրա հավատքն ամենամեծն էր և՛ Օրենքի դարաշրջանում, և՛ Շնորհքի դարաշրջանում։ Բայց Թագավորության դարաշրջանում Աստծու կողմից կատարելագործվածների հավատքն էլ ավելի մեծ է, քան Հոբի հավատքը։ Ի՞նչ առումով է այն ավելի մեծ։ Թագավորության դարաշրջանում Աստված արտահայտել է բոլոր ճշմարտությունները մարդկությանը փրկելու համար, և բացահայտել է մարդկության Իր տնօրինման բոլոր առեղծվածները։ Նա ասել է մեզ, որ Աստծու տնօրինման ծրագիրն անցնում է մարդկային պատմության ողջ ընթացքով, որ բոլոր արարածներն Աստծու գերիշխանության տակ են, և որ ամեն ինչ կանխորոշված է Աստծու կողմից։ Յուրաքանչյուրի կյանքը պետք է հետևի Աստծու կողմից կանխորոշված հետագծին՝ ընդհուպ մինչև մահ։ Աստծու խոսքերը կարդալով՝ Թագավորության դարաշրջանի մարդիկ կարող են հասկանալ ճշմարտությունը և հստակ տեսնել այս բաները, ուստի նրանց հավատքն էլ ավելի մեծ է։ Օրենքի դարաշրջանում Աստված դեռ պաշտոնապես չէր արտահայտել ճշմարտությունը, սակայն Հոբը կարողացավ հասնել Աստծու հանդեպ ճշմարիտ հավատքի Օրենքի դարաշրջանում։ Արդյոք այս հավատքը մե՞ծ էր։ Այն իսկապես մեծ էր։ Շնորհքի դարաշրջանի երկու հազար տարիների ընթացքում Տիրոջը հավատացող հասարակ ոչ մի հավատացյալ նման հավատք չի ունեցել։ Նույնիսկ եթե ոմանք ունեցել են, նրանք շատ քիչ են։ Նույնիսկ Թագավորության դարաշրջանում ցածր որակ ունեցող մարդիկ ընդհանուր առմամբ մակերեսային ըմբռնում ունեն Աստծու խոսքերի վերաբերյալ և մշտապես կաշկանդված են իրենց պատկերացումներով ու երևակայություններով։ Նրանք չեն կարող ըմբռնել, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, ուստի Աստծու հանդեպ նրանց հավատքը չի կարող գերազանցել Հոբի հավատքին։ Հետևաբար, Թագավորության դարաշրջանի այս փուլում Իր գործն անելիս Աստված հատկապես հաղորդակցվել է Հոբի օրինակի մասին՝ պահանջելով, որ մարդիկ առնվազն ունենան Հոբի հավատքը հաստատուն կանգնելու համար։ Վերջին օրերում Աստված արտահայտում է ճշմարտությունը, որպեսզի մարդիկ ձգտեն դրան։ Աստծու մտադրությունն այն է, որ մարդիկ կարողանան ձգտել ճշմարտությանը և գոյատևել։ Ի վերջո, Աստված օգտագործում է տարբեր նեղություններ և փորձություններ՝ մարդկանց բացահայտելու ու փորձելու համար, որպեսզի տեսնի, թե արդյոք ձեռք են բերել ճշմարտությունը և արդյոք ունեն հավատք՝ Հոբի հավատքի պես, որպեսզի հաստատուն կանգնեն Աստծու համար իրենց վկայության մեջ։ Եթե մարդիկ չունենան Հոբի հավատքը, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները։ (Կձախողվեն ու կընկնեն և գուցե նույնիսկ տրտնջան Աստծուց, ուրանան և դավաճանեն Նրան փորձությունների ժամանակ։) Տե՛ս, հիմնական փորձությունը, որը մայրցամաքային Չինաստանում Աստծու ընտրյալ մարդիկ փորձառաբար ապրում են, ձերբակալությունն ու հալածանքն է մեծ կարմիր վիշապի կողմից։ Եթե ձերբակալվես մեծ կարմիր վիշապի կողմից, Սատանա՞ն է արդյոք ձերբակալում քեզ, թե՞ Աստված է քեզ հանձնում Սատանային։ Եթե չկարողանաս հստակ տեսնել սա, չես կարողանա հաստատուն կանգնել վկայությանդ մեջ։ Դա կախված է նրանից, թե ինչպես ես ըմբռնում այն։ Ցանկացած ոք, ով իրողություններն ըմբռնում է անհեթեթ կերպով, հավատք չունի։ Կարո՞ղ են արդյոք հավատք չունեցող մարդիկ հաստատուն կանգնել իրենց վկայության մեջ։ (Ո՛չ։) Ինչո՞ւ նրանք չեն կարող հաստատուն կանգնել իրենց վկայության մեջ։ Հավատք չունեցող մարդիկ չեն կարող ասել խոսքեր, որոնք վկայում են Աստծու մասին։ Հոբը կարողացավ ասել․ «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» (Հոբ 1։21)։ Սա այնքան գործնական է։ Օրենքի դարաշրջանում միայն Հոբը կարող էր ասել այս խոսքերը, և այս արտահայտությունը լավագույն վկայությունն է։ Եթե ինչ-որ մեկը խեղաթյուրված կերպով ըմբռներ սա, կասեր․ «Աստված տվեց, իսկ Սատանան վերցրեց։ Թեև Սատանան ամեն ինչ վերցրել է ինձնից, ես չեմ տրտնջա Աստծուց»։ Եթե նման բան ասեր, կկարողանա՞ր արդյոք զսպել իրեն Աստծուց տրտնջալուց։ (Ո՛չ։) Արդյոք դեռևս կա՞ որևէ վկայություն սրանում։ (Ո՛չ։) Ապա ո՞րն է սխալն այս հայտարարության մեջ։ (Նա ժխտում է Աստծու գերիշխանությունը և չի կարողանում հստակ տեսնել, որ այն ամենը, ինչ պատահում է իրեն, տեղի է ունենում Աստծու գերիշխանության ներքո և Նրա թույլտվությամբ։) Սխալն այն է, որ այս մարդը Սատանային վերաբերվում է որպես Աստծու՝ կարծելով, թե Սատանան կարող է հավասար լինել Աստծուն, և որ Սատանան կարող է գերիշխանություն ունենալ իր հետ կապված ամեն բանի նկատմամբ։ Սա Աստծու հանդեպ հավատք ունենալ չէ, սա Աստծուն բնավ չճանաչելն է։ Արդյոք այսպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն, եթե Աստծու հանդեպ ճշմարիտ հավատք ունեցող ինչ-որ մեկը ձերբակալվեր մեծ կարմիր վիշապի կողմից, ինչե՞ր նա կասեր։ Նա կասեր․ «Աստված թույլ է տվել, որ ես ձերբակալվեմ մեծ կարմիր վիշապի կողմից։ Աստված է ինձ հանձնել մեծ կարմիր վիշապին, և մեծ կարմիր վիշապը նույնպես Աստծու ձեռքերում է։ Պետք է հնազանդվեմ Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին, ամեն ինչում լիովին անձնատուր լինեմ Աստծու տնօրինությանը, հաստատուն կանգնեմ Աստծու համար վկայությանս մեջ և խայտառակեմ մեծ կարմիր վիշապին»։ Սա է ճշմարիտ հավատք ունենալը, և սա է վկայության մեջ հաստատուն կանգնելը։ Ի՞նչ կասեր հավատք չունեցող մարդը մեծ կարմիր վիշապի կողմից ձերբակալվելիս։ Նա կասեր․ «Մեծ կարմիր վիշապը ձերբակալել է ինձ։ Եթե Աստված չփրկի ինձ, ուրեմն Նա իմ Աստվածը չէ։ Միայն եթե Աստված կարողանա փրկել և ազատել ինձ մեծ կարմիր վիշապի ճիրաններից, կհավատամ, որ Նա ամենակարող և ճշմարիտ Աստվածն է»։ Եթե Աստված չփրկի նրան այնպես, ինչպես ինքն է երևակայում, կուրանա Նրան, կկորցնի վկայությունը և լիովին կդավաճանի Նրան։ Ուրեմն ինչի՞ն են մարդիկ ապավինում Սատանայի առաջ վկայության մեջ հաստատուն կանգնելու համար։ Մի՞թե չպետք է Աստծու մասին ճանաչողություն ունենան։ (Այո՛։) Ապա կարո՞ղ են արդյոք խեղաթյուրված ըմբռնում ունեցողները հասնել Աստծու մասին ճանաչողության։ (Ո՛չ։) Եթե Աստծու մասին ճշմարիտ ճանաչողություն չունենան, կարո՞ղ են արդյոք ճշմարիտ հավատք ունենալ առ Աստված։ (Ո՛չ։) Առանց ճշմարիտ հավատքի, երբ փորձություններն ու նեղությունները պատահեն իրենց, անհեթեթ բաներ կասեն և Աստծուն դավաճանող ու ուրացող խոսքեր կասեն։ Անձնատուր կլինեն Սատանային և ապաստան կփնտրեն Սատանայի մոտ։ Հետևաբար, հենց տարբեր փորձություններն են բացահայտում՝ արդյոք մարդը ձեռք է բերել ճշմարտություն, և արդյոք նա ունի ճշմարիտ հավատք։ Հե՞շտ է արդյոք մարդկանց համար հաստատուն կանգնել իրենց վկայության մեջ տարբեր փորձությունների ժամանակ։ Հեշտ չէ։ Որոշ փորձություններ կենաց և մահու հարց են։ Օրինակ՝ մեծ կարմիր վիշապի կողմից ձերբակալվելը մի՞թե կենաց և մահու հարց չէ։ Երբ մեծ երկրաշարժեր են լինում, դա նույնպես կենաց և մահու հարց է։ Եթե ճշմարիտ հավատք չունենաս առ Աստված, ապա հենց որ կորցնես վկայությունդ փորձության ժամանակ, դատապարտված ես մահվան։ Դա նման է նրան, որ չկարողանաս հաստատուն կանգնել վկայությանդ մեջ, երբ հալածվես մեծ կարմիր վիշապի կողմից։ Թեև մեծ կարմիր վիշապը գուցե ազատ արձակի քեզ, Աստծու տեսանկյունից դու արդեն մահվան ես դատապարտված։ Երբ գա Աստծու ժամանակը, կկործանվես մեծ կարմիր վիշապի հետ միասին։ Հետևաբար, ճշմարիտ հավատք ունենալն այնքան պարզ չէ, որքան մարդիկ են երևակայում։ Պետք է որոշակի չափով ճանաչողություն ունենաս Աստծու մասին։ Կարո՞ղ է արդյոք ճշմարիտ հավատքն առաջանալ առանց որոշակի ճանաչողության։ Ճշմարիտ հավատքն առաջանում է միայն որոշ ճշմարտություններ հասկանալու հիման վրա։ Այսինքն՝ ճշմարիտ հավատքը կարող է առաջանալ միայն Աստծու մասին որոշակի ճանաչողություն ունենալու միջոցով։ Եթե հարցերն ըմբռնես անհեթեթ կերպով և ոչ մի ճանաչողություն չունենաս Աստծու մասին, ապա անհնար է ճշմարիտ հավատք ունենալ։ Ապա ինչպե՞ս պետք է նախապատրաստվես, եթե ցանկանում ես ճշմարիտ հավատք ունենալ առ Աստված։ Դարձյալ պետք է ապավինես ճշմարտությանը ձգտելուն։ Դու կարող ես հավատք ունենալ՝ միայն ճշմարտությանը ձգտելով և ճշմարտության ըմբռնմանը հասնելով։ Հավատք ունենալն անբաժանելի է ճշմարտությունը հասկանալուց։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, հավատք ունեն, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, հավատք չունեն։ Արդյոք այսպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն կարո՞ղ են արդյոք այն մարդիկ, որոնք չեն հասկանում ճշմարտությունը կամ որոնց ճշմարտության ըմբռնումը չափազանց մակերեսային է լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ Կարո՞ղ են արդյոք նրանք զանազանել տարբեր տեսակի մարդկանց։ (Ո՛չ։) Ճշմարտությունը չհասկացող մարդիկ չեն կարող որևէ բան հստակ տեսնել, և ինչ աշխատանք էլ որ անեն, նրանք ճանապարհ չունեն։ Ուստի, եթե մեկի ճշմարտության ըմբռնումը չափազանց մակերեսային է, կարո՞ղ է նա հաստատուն կանգնել իր վկայության մեջ, երբ խոսքը վերաբերում է կենաց և մահու հարցերին։ (Ո՛չ։) Ճշմարտությունը չհասկացող մարդիկ չունեն ճշմարիտ հավատք և հեշտությամբ ընկնում են, երբ փորձություններն ու նեղությունները պատահում են իրենց։ Հետևաբար, ասում եմ ձեզ սա, ճշմարտությանը ձգտող մարդիկ փրկում են իրենք իրենց։ Միայն ճշմարտությանը ձգտելով՝ նրանք կարող են փրկել իրենց սեփական կյանքը։ Արդյոք այս հայտարարությունը վարդապետությո՞ւն է, թե՞ իրականություն։ (Իրականությո՛ւն։) Ապա ինչի՞ պետք է ձգտես, եթե ցանկանում ես լինել լավ առաջնորդող կամ աշխատող։ (Ճշմարտությա՛նը։) Եթե ձգտես համբավի, շահի և կարգավիճակի, ի՞նչ կլինի արդյունքը։ Համբավի, շահի և կարգավիճակի ձգտելու վերջնական ելքը մահն է։ Եթե ձգտես ճշմարտությանը, կկարողանաս լավ կատարել առաջնորդողի կամ աշխատողի աշխատանքը, կկարողանաս ձեռք բերել ճշմարտությունը և հաստատուն կանգնել վկայությանդ մեջ, և կկարողանաս արժանանալ Աստծու հավանությանը։