Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 5)
Այս պահին արդյո՞ք որևէ առաջնորդող կամ աշխատող, անկախ նրանից, թե ով է նա, և անկախ նրանից՝ չինական եկեղեցում է, թե այլ երկրների եկեղեցում, կատարյա՞լ է։ Ոչ ոք կատարելության չի հասցվել։ Բոլորը դեռևս Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելու, մաքրագործվելու և փրկվելու գործընթացում են։ Արդյոք տեղի՞ն է մարդկանց առաջ նման խիստ պահանջներ ներկայացնելը։ Հիմա հենց ճիշտ ժամանակն է, որ բոլորն օգնեն միմյանց՝ լավ կատարելու եկեղեցու աշխատանքը։ Եթե որևէ մեկը կեղծ առաջնորդող է, ով ընդհանրապես որևէ իրական աշխատանք չի անում և չի կարողանում լուծել որևէ խնդիր, ապա երբ յուրաքանչյուր ոք հաղորդակցվի և հստակ զանազանություն ձեռք բերի նրա մասին, նա պետք է պաշտոնազրկվի։ Եթե կեղծ առաջնորդող չէ և պարզապես որոշակի ապականություն է դրսևորել, բայց դեռևս կարող է որոշակի իրական գործ անել, ապա կարող է համարվել չափանիշին համապատասխանող առաջնորդող։ Քանի դեռ կարող է ինչ-որ իրական գործ անել և չի ուշացնում Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի առաջընթացը, նա չափանիշին համապատասխանող առաջնորդող է, բավականին լավ առաջնորդող։ Որտե՞ղ կգնայիր՝ կատարյալ առաջնորդող գտնելու համար։ Նրանք այս պահին պարզապես գոյություն չունեն։ Կարո՞ղ եք հստակորեն տեսնել սա։ (Կարո՛ղ ենք։) Ապագայում այսպիսի իրավիճակներ կառաջանան ամբողջ աշխարհի եկեղեցիներում՝ մարդիկ կզեկուցեն, որ այսինչ առաջնորդողն ապականություն է դրևորել, կամ որ այսինչ առաջնորդողը պիտանի չէ օգտագործման համար, կամ որ առաջնորդողը լավ չի զբաղվել որոշակի հարցով։ Ուրեմն, երբ այս բաները տեղի ունենան, ինչպե՞ս պետք է վարվեք նրանց հետ։ Եթե հայտնաբերես, որ առաջնորդողը պարզապես մի փոքր ապականություն է դրսևորել, և պաշտոնազրկես նրան ու նոր ընտրություն անցկացնես, արդյոք դա տեղի՞ն կլինի։ (Ո՛չ, տեղին չէ։) Եթե այդպես վարվես, որպես եկեղեցու առաջնորդողներ ծառայելու համար հարմար թեկնածուներ չեն լինի։ Հիշե՛ք սա։ Բոլոր երկրների եկեղեցիները պետք է ժողովրդավարական ընտրություններ իրականացնեն՝ տարին մեկ անգամ ընտրելով առաջնորդողներ ու աշխատողներ։ Վեց ամիսը մեկ ընտրություն անցկացնելն անթույլատրելի է, ինչպես և երկու տարին մեկ անցկացնելը։ Օրինակ՝ եթե այս տարի ընտրությունը նախատեսված է հունվարին, ապա դրանից հետո ընտրությունները կանցկացվեն ամեն տարի հունվարին՝ տարին մեկ անգամ։ Եթե եկեղեցին ընտրում է իր առաջնորդողներին ու աշխատողներին այս տարվա հունիսին, ապա հաջորդ ընտրությունը կկայանա հաջորդ տարվա հունիսին։ Ապա որո՞նք են այն սկզբունքները, որոնց պետք է հետևել հետագա այս ընտրություններում։ Ցանկացած առաջնորդող կամ աշխատող, ով կարող է ինչ-որ իրական գործ անել, և ում գործը բավականին լավ արդյունքներ է տալիս, կարող է վերընտրվել։ Եթե նա մեկ տարի ծառայել է որպես առաջնորդող, բայց լավ գործ չի կատարել, և եկեղեցու աշխատանքի տարբեր կետերն իրականում որևէ արդյունք չեն տվել, ապա եղբայրներն ու քույրերը չեն քվեարկի նրա օգտին հաջորդ ընտրության ժամանակ։ Նա բնականաբար կպարտվի ընտրությունում, և ուստի կծառայի միայն մեկ ժամկետ։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ բավականին լավ են կատարում իրենց գործը, ուստի բոլորը տարեցտարի քվեարկում են նրանց օգտին, և նրանք երբեք չեն պարտվում ընտրությունում։ Սա ցույց է տալիս, որ նրանք տիրապետում են ճշմարտության իրականությանը, այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Եկեղեցու ընտրություններում ոչ մի առաջնորդողի չի թույլատրվում կամայականորեն թեկնածուներ նշանակել։ Օրինակ՝ որոշել, որ այս երկու հոգին կլինեն առաջնորդողներ, իսկ այն երեքը կլինեն սարկավագներ, անընդունելի է։ Ուրեմն, միայն որո՞նք են այն հանգամանքները, երբ ընդունելի է եկեղեցու առաջնորդողներին ու աշխատողներին նշանակելը։ Երբ եկեղեցին նոր է հիմնադրվել։ Եղբայրներն ու քույրերը հենց նոր են ընդունել աշխատանքի այս փուլը։ Չգիտեն միմյանց և ծանոթ չեն միմյանց հետ։ Միայն նրանք, ովքեր ավետարան են քարոզել նրանց, որոշակի հասկացողություն ունեն նրանց մասին։ Այս իրավիճակում ավետարանի աշխատողները պետք է նախ միասին որոշակի հետազոտություն կատարեն՝ թեկնածուներին որոշելու համար, իսկ հետո շրջանային որոշում կայացնող խումբը որոշում է, թե ովքեր կլինեն եկեղեցու առաջնորդողներն ու սարկավագները։ Առաջին ժամկետում առաջնորդողներն ու աշխատողները սահմանվում են նշանակմամբ։ Երբ գալիս է երկրորդ ժամկետը, բոլորն արդեն ծանոթ կլինեն միմյանց հետ, ուստի պետք է ժողովրդավարական ընտրություն անցկացվի։ Դրանից հետո ժողովրդավարական ընտրություններ կանցկացվեն ամեն տարի, և առաջնորդողներին չի թույլատրվում նշանակել թեկնածուներին։ Եթե որևէ մեկը ձգտում է ճշմարտությանը, և բոլորն ամեն անգամ օգուտ և ձեռքբերում են ստանում, երբ նա հավաքույթ է անցկացնում, եկեղեցական կյանքի արդյունքները բավականին լավն են, և բոլորն իրենց հոգում զգում են ազատագրված ու ազատ, ապա ընտրությունների ժամանակ եղբայրներն ու քույրերը հաստատապես կրկին կքվեարկեն նրա օգտին, և նա շարունակ կվերընտրվի։ Եթե այս անձը հավաքույթներ անցկացնելիս միշտ ունենում է վերջին խոսքի իրավունքը, միշտ մենաներկայացում է տալիս և ստիպում է բոլորին լսել իրենց, և ուստի ոչ ոք բնավ ոչ մի կերտում չի ստանում, ու ի վերջո, ոչ ոք այլևս չի ցանկանում մասնակցել հավաքույթներին, ապա երբ գալիս է ընտրությունների ժամանակը, պետք է արագորեն լավ անձ ընտրվի՝ ծառայելու որպես առաջնորդող և փոխարինելու նրան։ Եթե նախքան ընտրությունները այս առաջնորդողն արդեն բացահայտվել է՝ որպես կեղծ առաջնորդող կամ չար մարդ, ապա շրջանային որոշում կայացնող խումբը կարող է ուղղակիորեն պաշտոնազրկել նրան և նոր առաջնորդող առաջխաղացնել՝ սկզբունքների համաձայն։ Եթե նոր ընտրությունների անցկացման ժամանակը լինի, նա բնականաբար կպարտվի ընտրությունում, ինչը լավագույն ելքն է։ Հասկանո՞ւմ եք։ (Հասկանում ենք։) Ապա ինչպե՞ս են ընտրվում շրջանային որոշում կայացնող խմբի անդամները։ Նրանք ընտրվում և առաջխաղացվում են եկեղեցու առաջնորդողների միջից։ Ենթադրենք՝ եկեղեցու առաջնորդողը հատկապես լավ է կատարում եկեղեցու գործը, այս եկեղեցում Սուրբ Հոգու գործը շատ է, և նախքան մեկ կամ երկու տարին անցնելը եղբայրներն ու քույրերը բոլորը կարողանում են կիսվել փորձառական վկայություններով և տիրապետում են ճշմարտության իրականությանը։ Բոլորը կարողանում են լինել պարզամիտ, բաց ու ի սրտե խոսել, և բոլորը կարողանում են կիսվել ճշմարիտ փորձառական վկայություններով։ Ոչ ոք չի ասում բառեր և վարդապետություններ, իսկ ով ասում է, նախատվում է բոլորի կողմից։ Նայե՛ք, արդյոք այս եկեղեցու մթնոլորտն արդարամի՞տ չէ։ (Այդպե՛ս է։) Երբ մարդիկ տիրապետում են ճշմարտության իրականությանը, եկեղեցում մթնոլորտն արդարամիտ է։ Սա այն արդյունքն է, որը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ճշմարտության իրականությանը տիրապետող առաջնորդող է կատարում եկեղեցու գործը։ Եթե որևէ մեկը պարզապես ի ցույց է դնում բառեր ու վարդապետություններ և դատարկ բառեր է հնչեցնում, բոլորը կանտեսեն ու կմերժեն նրան։ Եթե մի փոքր խիղճ ու ողջամտություն ունենան, դա շատ անգամ չի կրկնվի, մինչև որ կամաչեն ու այլևս երբեք դա չեն անի։ Եկեղեցու արդարամիտ մթնոլորտն այն արդյունքն է, որին հասնում են ճշմարտության իրականությանը տիրապետող մարդկանց առաջնորդությամբ։ Եթե ճշմարտության իրականությունը չունեցող մարդիկ առաջնորդեն եկեղեցին, չեն կարողանա հասնել այս արդյունքին։ Հետևաբար, ճշմարտության իրականությանը տիրապետող մարդիկ կարող են լավ առաջնորդել եկեղեցին, և կլինեն թեկնածուներ շրջանի առաջնորդողներ ընտրելիս։ Ինչպե՞ս են ընտրվում թեկնածուները։ Նախ՝ նայե՛ք, թե որ եկեղեցիներն ունեն լավագույն եկեղեցական կյանքը, իսկ հետո ընտրեք թեկնածուներ այդ եկեղեցիների առաջնորդողների միջից։ Օրինակ՝ եթե այս շրջանում կա տասը եկեղեցի, և դրանցից երկուսն ունեն գերազանց եկեղեցական կյանք, ապա այս երկու եկեղեցիների այն առաջնորդողները, ովքեր մեծ դեր են խաղում եկեղեցու գործում, կլինեն շրջանային որոշում կայացնող խմբի թեկնածուներ։ Ինչպե՞ս է հնչում։ (Լա՛վ է։) Օրինակ՝ որպես շրջանի առաջնորդող ընտրվում է մեկը, ով նախկինում որպես եկեղեցու առաջնորդող ծառայելիս չի կարողացել լավ եկեղեցական կյանք հաստատել։ Մի՞թե սա սխալ չէ։ (Սխալ է։) Եթե նրանք անգամ չեն կարողանում լավ եկեղեցական կյանք հաստատել, արդյոք որակավորվա՞ծ են լինելու շրջանային որոշում կայացնող խմբի անդամ։ Նրանք որակավորված չեն լինելու շրջանային որոշում կայացնող խմբի անդամ։ Նույնիսկ նրանց որպես թեկնածու առաջադրելը սխալ է։ Ապա ինչպե՞ս պետք է ընտրվեն տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամները։ Ինչպե՞ս են ընտրվում տարածաշրջանային որոշում կայացնող խմբի թեկնածուները։ Տարածաշրջանային որոշում կայացնող խմբի թեկնածուներ ընտրելու սկզբունքները նույնն են, ինչ եկեղեցու առաջնորդողների և շրջանային որոշում կայացնող խմբերի անդամների ընտրության սկզբունքները։ Յուրաքանչյուր ոք շրջանային որոշում կայացնող խմբում, ով կարող է լավ առաջնորդել շրջանի բոլոր եկեղեցիների գործը, և ում գործը շատ լավ արդյունքներ է տալիս, կարող է դառնալ տարածաշրջանային որոշում կայացնող խմբի թեկնածու։ Տարածաշրջանային որոշում կայացնող խմբի անդամներին ընտրելուց հետո հովվական տարածքի որոշում կայացնող խմբի անդամներն ընտրվում են տարածաշրջանային որոշում կայացնող խմբի միջից։ Նրանք, ում գործը տալիս է լավագույն արդյունքները, հովվական տարածքի որոշում կայացնող խմբի թեկնածուներն են։ Այս կերպ մարդկանց ընտրելը նվազեցնում է կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների իշխանության գալու հավանականությունը, և կեղծ առաջնորդողների ու հակաքրիստոսների խնդիրը կարող է լուծվել արմատից։
Որոշ մարդիկ ասում են․ «Արդյոք սկզբունքներին համապատասխան ընտրված առաջնորդողներն ու աշխատողները կատարյա՞լ են»։ Պարտադիր չէ։ Նրանք նույնպես ապականություն կդրսևորեն, բայց առավելագույնը կունենան հակաքրիստոսի մի փոքր խառնվածք և այնքան հեռուն չեն գնա, որ քայլեն հակաքրիստոսի ուղիով։ Ապա արդյոք կարո՞ղ են հակաքրիստոս դառնալ, եթե չքայլեն հակաքրիստոսի ուղիով։ (Ո՛չ։) Այդ դեպքում չեն կարող դառնալ հակաքրիստոս։ Ո՞ր խնդիրն է ավելի հեշտ լուծել․ հակաքրիստոս լինելու խնդի՞րը, թե՞ հակաքրիստոսի ուղիով քայլելու խնդիրը։ (Հակաքրիստոսի ուղիով քայլելու խնդիրն ավելի հեշտ է լուծել։) Իսկ ո՞րն է ավելի հեշտ լուծել․ հակաքրիստոսի ուղիով քայլելու խնդի՞րը, թե՞ հակաքրիստոսի խառնվածք ունենալու խնդիրը։ (Հակաքրիստոսի խառնվածքն ավելի հեշտ է լուծել։) Հակաքրիստոսի խառնվածք ունենալու խնդիրն ավելի հեշտ է լուծել, քան հակաքրիստոսի ուղիով քայլելունը։ Ողջ ապականված մարդկությունն ունի հակաքրիստոսի խառնվածք։ Սա շատ բնականոն է։ Ուրեմն, հիմնականում ի՞նչ է ենթադրում հակաքրիստոսի խառնվածք ունենալը։ Այն ենթադրում է ամբարտավան և ինքնահավան լինելը (սա ամենալուրջն է), ինչպես նաև՝ փառասիրական ձգտումներ և նկրտումներ ունենալը։ Ապա որո՞նք են հակաքրիստոսի դրսևորումները։ Նախևառաջ՝ հատկապես ամբարտավան ու ինքնահավան են։ Ծայրաստիճան ամբարտավան են և այլևս չեն զսպվում ողջամտությամբ։ Երկրորդ՝ հատկապես ուժեղ են նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Միշտ ցանկանում են ունենալ առավել մեծ իշխանություն և վերահսկել առավել շատ մարդկանց։ Երբ մարդկանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները չափազանց բուռն են, նրանք չեն կարողանում վերահսկել իրենք իրենց։ Նույնիսկ եթե ունեն որոշակի ողջամտություն և հասկանում են մի փոքր ճշմարտություն, չեն կարողանում վերահսկել կամ զսպել իրենք իրենց, և ունակ են հիմնել անկախ թագավորություն ու անել այն ամենը, ինչ ուզում են։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Հիշե՛ք սա։ Հակաքրիստոսը հիմնականում ունի երկու բնութագիր։ Առաջինն այն է, որ նրանք հատկապես ամբարտավան ու ինքնարդար են և հրաժարվում են զիջել որևէ մեկին։ Երկրորդն այն է, որ հատկապես ուժեղ են նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Միշտ ուզում են ունենալ իշխանություն և անել մեծ գործեր։ Այս երկու բաները մղում են նման մարդուն դառնալու հակաքրիստոս և ստեղծելու անկախ թագավորություն։ Եթե միայն ամբարտավան խառնվածք ունենան, բայց չունենան փառասիրական ձգտումներ և նկրտումներ, ապա միգուցե պարզապես դրսևորեն որոշ ապականված խառնվածքներ իրենց գործողությունների միջոցով, ինչպես օրինակ՝ պաշտպանելով սեփական դեմքն ու կարգավիճակը, որպեսզի մարդիկ հարգանքով վերաբերվեն իրենց։ Այդ դեպքում նրանց խնդիրը պարզապես այս ապականված խառնվածքներն ունենալն է, և նրանք այնքան հեռուն չեն գնա, որ հիմնեն անկախ թագավորություն։ Երբ որևէ մեկը փորձում է հիմնել անկախ թագավորություն, հարցն այլևս այնքան պարզ չէ, որքան պարզապես ապականված խառնվածքներ բացահայտելը։ Նրանք կանեն բաներ մարդկանց մոլորեցնելու և ծուղակը գցելու համար, և քանի որ ցանկանում են ունենա իշխանություն, իրենց շրջապատող բոլոր համագործակիցներին կդարձնեն իրենց սեփական մարդիկ, մարդիկ, որոնք աջակցում և բացարձակապես հնազանդվում են իրենց։ Այս կերպ ձևավորվում է հակաքրիստոսի իշխանության հիմքը, և նրանք զբաղվում են անկախ թագավորություն հիմնելով։ Հետևաբար, հակաքրիստոսի առաջին դրսևորումը հատկապես ամբարտավան և ինքնարդար լինելն է և միշտ ցանկանալը՝ ունենալու վերջին խոսքը։ Եթե որևէ մեկը ցուցաբերում է այս դրսևորումը, ապա նա առնվազն քայլում է հակաքրիստոսի ուղիով։ Եթե նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները նույնպես հատկապես ուժեղ են, և այնքան հեռուն են գնում, որ առաջխաղացնում են բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրենց, պաշտում և քայլում նույն ճանապարհով՝ լինելու իրենց օգնականները, դուրս թողնելով բոլոր նրանց, ովքեր իրենց սրտով չեն, ապա նրանք բացահայտվել են։ Նրանք ոչ միայն ունակ են քայլելու հակաքրիստոսի ուղիով, այլև ունակ են ստեղծելու անկախ թագավորություն։ Այսպես են դրսևորվում հակաքրիստոսները, չար դևերը։ Հասկանո՞ւմ եք։ (Հասկանո՛ւմ ենք։) Ապա ինչպե՞ս պետք է զանազանեք հակաքրիստոսին։ Նախ՝ նայե՛ք, թե արդյոք ունակ են քայլել հակաքրիստոսի ուղիով։ Եթե հատկապես ամբարտավան ու ինքնարդար են, հրաժարվում են զիջել որևէ մեկին և ցանկանում են ամեն հարցում ասել վերջին խոսքը, դա կհանգեցնի նրանց հակաքրիստոսի ուղի ոտք դնելուն։ Հակաքրիստոսի ուղիով ընթացող անձը չի կարող համագործակցել ուրիշների հետ։ Նրանք հատկապես ինքնակալ են և պարզապես անում են այն ամենը, ինչ ուզում են։ Երկրորդ՝ նայե՛ք, թե արդյոք ունե՞ն իշխանություն ունենալու փառասիրական ձգտում և նկրտում։ Եթե ունեն ոչ միայն ամբարտավան խառնվածք, այլև փառասիրական ձգտումներ ու նկրտումներ, ապա կզբաղվեն անկախ թագավորություն հիմնելով։ Ուստի որո՞նք են այն հիմնական բաները, որոնք ապացուցում են, որ ինչ-որ մեկն անկախ թագավորություն է հիմնում։ Նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և կարողանում են զանազանել, իրենց աչքի փուշն են համարում։ Մեկուսացնում և ճնշում են այդ մարդկանց և ի վերջո տապալում ու դուրս են թողնում նրանց։ Ապա իրենց շրջապատող բոլորին փոխարինում են իրենց լսող մարդկանցով։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը նրանց տրամադրության տակ է և ծառայում է նրանց։ Ահա թե ինչպես է ձևավորվում հակաքրիստոսի թագավորությունը։ Ցանկացած այսպիսի մարդ բացարձակապես դրսևորվում է որպես հակաքրիստոս։ Նայե՛ք, թե արդյոք որևէ առաջնորդող կամ աշխատող մեկուսացնու՞մ է ճշմարտությանը ձգտող դրական անհատներին, մեկուսացնու՞մ է ազնիվ մարդկանց և մեկուսացնու՞մ է ճշմարտությանը հնազանդվող և ճշմարտությունը սիրող անձանց։ Սրանք բաներ են, որ անում են հակաքրիստոսները։ Եթե որևէ տեղ առաջանում է մի իրավիճակ, երբ դրական անհատները մեկուսացվում և ճնշվում են, դա ցույց է տալիս, որ այնտեղ հակաքրիստոս է հայտնվել։ Դա պա՞րզ է։ (Այո՛։) Օրինակ՝ եթե մեկը հատկապես պարզամիտ է և ազնիվ, կարող է կիրարկել ճշմարտությունը, ինչպես նաև կարող է զանազանել ցանկացած մեկին, ով չի կիրարկում ճշմարտությունը։ Նրանք կարող են նաև մարդկանց խորհուրդ տալ, ինչպես նաև նախատել, հորդորել ու օգնել նրանց։ Որոշ հարցերում կարող են մերկացնել մարդկանց և չի փորձում պահպանել միջանձնային հարաբերությունները։ Ասացե՛ք ինձ, միթե՞ այսպիսի մարդիկ շատ ազնիվ և պարզամիտ չե՞ն։ Հենց այս մարդկանցով է Աստված հիանում։ Սուրբ Հոգու գործը նրանց մեջ է, իսկ Սուրբ Հոգու գործն ունեցողները լավագույն մարդիկ են։ Ասացե՛ք ինձ՝ ո՞րն է խնդիրը, եթե եկեղեցում նման մարդիկ մեկուսացվում և ճնշվում են։ (Այս եկեղեցում հակաքրիստոս է հայտնվել։) Այսպիսի բան կարող է պատահել միայն այն ժամանակ, երբ չար մարդը կամ հակաքրիստոսն իշխանություն է ունենում եկեղեցում։ Այսպիսի ազնիվ մարդիկ ոչ միայն կարողանում են լինել պարզամիտ և բաց, այլև հոժարակամորեն կիրարկում են ճշմարտությունը և պահպանում սկզբունքները։ Նույնիսկ երբ նրանք բախվում են ճշմարտությունը չընդունող մարդկանց հետ, դեռ կարող են պահպանել սկզբունքները և չեն վախենում վիրավորել մարդկանց։ Թեև ունեն որոշ թերություններ և երբեմն իմաստության պակաս, անկասկած պարզամիտ և ազնիվ մարդիկ են։ Այս մարդիկ գանձեր են եկեղեցու համար և հենց այն մարդիկ են, որոնց եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները պետք է ջրեն և մշակեն։ Բայց հակաքրիստոսներին դուր չեն գալիս այդպիսի մարդիկ։ Ասացե՛ք ինձ՝ ինչո՞ւ է այդպես։ (Քանի որ այս մարդիկ կարող են զանազանել և մերկացնել նրանց և սպառնալ նրանց կարգավիճակին։) Նրանք կարող են զանազանել հակաքրիստոսներին, հայտնաբերել հակաքրիստոսների խնդիրները և մերկացնել նրանց, ուստի հակաքրիստոսներն ազնիվ մարդկանց համարում են իրենց աչքի փուշը։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Եթե որևէ եկեղեցում ազնիվ մարդիկ միշտ ճնշվում և մեկուսացվում են, ապա այդ եկեղեցու առաջնորդողների և աշխատողների հետ հաստատապես խնդիրներ կան։ Այլապես ինչպե՞ս կարող էին ճնշվել և մեկուսացվել մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն և պարզամիտ ու ազնիվ են։ Սա խնդիր է։ Աստծու տանը հենց ազնիվ մարդիկ պետք է բարգավաճեն, բայց այս ազնիվ մարդիկ ճնշվում են։ Սա բավարար ապացույց է, որ այդ եկեղեցում հակաքրիստոս կամ չար մարդ է հայտնվել։ Եկեք դիտարկենք մեկ այլ խնդիր․ եթե ճշմարտությանը ձգտող և լավ որակ ունեցող մարդիկ, կամ նրանք, ովքեր կարող են կիսվել փորձառական վկայություններով և համեմատաբար խորը և գործնական ըմբռնում ունեն Աստծու խոսքերի վերաբերյալ, ճնշվում ու մեկուսացվում են և չեն առաջխաղացվում ու մշակվում, ո՞րն է խնդիրը։ (Խնդիրը դարձյալ այն է, որ հակաքրիստոս է հայտնվել։) Դա նույն խնդիրն է։ Երբ այս դրական անհատները մեկուսացվում և ճնշվում են, նշանակում է, որ հակաքրիստոս է հայտնվել։ Եթե եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները ճիշտ մարդիկ լինեին, բացարձակապես անհնար կլիներ, որ այս դրական անհատները ճնշվեին և մեկուսացվեին։ Փոխարենը՝ պետք է սահմանափակվեին և համապատասխան վերաբերմունքի արժանանային հենց բացասական անհատները, ինչպես օրինակ՝ հակաքրիստոսները, չար մարդիկ և չհավատացողները։ Սահմանափակելով այս բացասական անհատներին՝ առաջնորդողներն ու աշխատողները պահպանում են Աստծու տան գործը։
Ենթադրենք՝ որևէ եկեղեցում եկեղեցական կյանքը հատկապես լավ է, եղբայրներն ու քույրերը բոլորը կարող են բացել իրենց սրտերը՝ հաղորդակցվելով ճշմարտության շուրջ, և ոչ ոք չի առաջացնում խափանումներ կամ անհանգստություններ։ Ինչպե՞ս է սա իրագործվում։ (Չափանիշներին համապատասխանող առաջնորդողների և աշխատողների միջոցով, ովքեր իշխանություն են ունենում եկեղեցում։) Դա իրագործվում է ճշմարտությանը ձգտող դրական անհատների միջոցով, որոնք իշխանություն ունեն այս եկեղեցում։ Նրանք կարող են պահպանել ճշմարտության սկզբունքները և գործ են ունեցել բոլոր հակաքրիստոսների, չար մարդկանց և անհավատների հետ։ Այս բացասական անհատներն այլևս չեն խաթարում կամ անհանգստացնում Եկեղեցական կյանքը։ Պարզասիրտ մարդիկ, ազնիվ մարդիկ և նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն և սիրում են ճշմարտությունը, բոլորն իշխանություն ունեն եկեղեցում և բոլորն էլ կարող են իրենց պարտավորությունը կատարել մեկ սրտով ու մտքով։ Ուստի բնական է, որ եկեղեցական կյանքը լավ է։ Մի՞ թե դա այդպես չէ։ (Այդպե՛ս է։) Բերենք մեկ օրինակ․ ենթադրենք՝ եկեղեցում քսան հոգի մասնակցում են հավաքույթների, և նրանցից հինգը չեն սիրում կամ չեն ձգտում ճշմարտությանը։ Ավելին՝ միշտ հավաքույթների ժամանակ սիրում են խոսել, ուզում են ուշադրության կենտրոնում լինել և անդադար արտաբերում են բառեր ու վարդապետություններ։ Արդյոք այս եկեղեցում եկեղեցական կյանքը կարո՞ղ է լավ արդյունքների հասնել։ (Ո՛չ։) Այս հինգ անձը լիովին կխառնեն եկեղեցական կյանքը։ Ուրեմն, եթե ուզում ես, որ այս եկեղեցում եկեղեցական կյանքը բարելավվի, և ուզում ես, որ մնացած տասնհինգ հոգին, որոնք համեմատաբար սիրում են հաղորդակցվել ճշմարտության մասին և ունեն մաքուր ըմբռնում, կարողանան հավաքվել և նորմալ կերպով հաղորդակցվել ճշմարտության մասին, ինչպե՞ս պետք է կիրարկես։ Ի՞նչ հանգամանքներում նրանք կարող են ազատագրվել իրենց հոգում և խոսել ու գործել ազատորեն՝ առանց խոչընդոտի։ (Այս տասնհինգ հոգուց երկուսը կամ երեքը պետք է մեկ սրտով և մտքով համագործակցեն և առաջնորդեն մյուսներին՝ սահմանափակելով այդ հինգ չար մարդկանց։) Ճիշտ է։ Առաջնորդողներից և աշխատողներից երկուսը կամ երեքը պետք է մեկ սրտով ու մտքով համագործակցեն՝ չար մարդկանց զսպելու համար։ Եթե սա անի, միայն մեկ հոգի, արդյունքի չի հասնի։ Այդ հինգ չար մարդիկ բավականին հզոր են, երբ միավորվում են։ Արդյոք կկարողանայի՞ր որպես մեկ անհատ, որքան էլ լավ հաղորդակցվեիր, հաղթահարել միասին աշխատող հինգ հոգու ուժը։ Հետևաբար, պետք է լինեն երկու կամ երեք եկեղեցու առաջնորդողներ ու աշխատողներ, որոնք մեկ սրտով ու մտքով կհամագործակցեն, որպեսզի այս հինգ չար մարդիկ զսպվեն։ Ապա ի՞նչ կոնկրետ մեթոդներ պետք է կիրառեն այս երկու կամ երեք հոգին՝ որպեսզի կարողանան զսպել ու լիովին հնազանդեցնել նրանց և ստիպել, որ եկեղեցական կյանքն ապրեն հնազանդ և պատշաճ կերպով։ Նախ պետք է նախազգուշացում տրվի։ Օրինակ՝ կարող ես ասել՝ «Մենք պետք է որոշակի կանոններ սահմանենք մեր հավաքույթների համար։ Հավաքույթի ժամանակ ոչ ոք չի կարող շաղակրատել։ Ոչ ոք չի կարող շեղվել թեմայից կամ խոսել արտաքին հարցերի մասին։ Մեր հավաքույթներում բոլորս հաղորդակցվում ենք Աստծու խոսքերի մասին և հաղորդակցվում ենք ճշմարտության մասին։ Եթե որևէ մեկն ուզում է խոսել արտաքին հարցերից, կարող է դուրս գալ խոսելու կամ խոսել հավաքույթի ավարտից հետո։ Չի կարող խոսել դրանց մասին հավաքույթի ժամանակ»։ Երբ հստակորեն նշես հավաքույթի կանոններն ու սկզբունքները, չար մարդիկ մի քանի օր իրենց պատշաճ կպահեն, իսկ պարզասիրտ մարդիկ և ճշմարտությունը սիրող ազնիվ մարդիկ խոսելու հնարավորություն կունենան։ Նրանց հոգիները կազատագրվեն, և կկարողանան հաղորդակցվել ճշմարտության մասին։ Որքան շատ հաղորդակցվեն ճշմարտության մասին, այնքան ավելի հաճելի կլինի։ Բերք կհնձեն յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ, և հետո բոլորը կցանկանան մասնակցել հավաքույթներին։ Մի՞թե այսպիսի եկեղեցական կյանքը բավականին լավ չէ։ Այսպիսով, ինչպե՞ս ձեռք բերվեց այս լավ եկեղեցական կյանքը։ Չար մարդկանց սահմանափակելով։ Այլևս նրանք չեն անում բաներ, որոնք խանգարում են եկեղեցական կյանքին։ Բարի մարդիկ իշխանություն ունեն եկեղեցում, ուստի լավ եկեղեցական կյանք է ի հայտ եկել։ Բայց չար մարդիկ իրենց պատշաճ կպահեն միայն ժամանակավորապես։ Որոշ ժամանակ անց կմտածեն․ «Այդպես չի լինի, որ դուք միշտ ասեք վերջին խոսքը։ Ես այլևս կարգավիճակ չունեմ եկեղեցում։ Պետք է միջոց գտնեմ, որ վերջին խոսքն ինքս ասեմ»։ Այնուհետև չար մարդիկ կրկին անհանգիստ կդառնան և կցանկանան ոտքի կանգնել ու բաներ անել։ Ուրեմն ինչե՞ր կանեն։ Կփորձեն գտնել ինչ-որ բան, որը կօգտագործեն եկեղեցու առաջնորդողների դեմ։ Եթե սխալ կամ անխոհեմ բան անես, չար մարդիկ կկառչեն այդ բաներից և կվիճեն քեզ հետ։ Նրանք ուզում են հակաճառել և տապալել քեզ, որպեսզի կարողանան իշխանություն ունենալ։ Մի՞թե սա չար մարդկանց կողմից սովորաբար կիրառվող մարտավարությո՞ւն չէ։ (Այդպե՛ս է։) Ասա՛ ինձ՝ արդյոք կարո՞ղ է որևէ առաջնորդող կամ աշխատող բացարձակապես սխալներ թույլ չտալ։ Արդյոք կարո՞ղ է որևէ առաջնորդող կամ աշխատող բացարձակապես ապականություն չդրսևորել։ Այժմ բոլորն ունեն ապականված խառնվածք, և ոչ ոք չի մաքրագործվել, ուստի անհնար է, որ որևէ մեկը բացարձակապես ոչ մի սխալ թույլ չտա և բացարձակապես ոչ մի ապականություն չդրսևորի։ Բայց երբ այս չար մարդիկ տեսնում են, որ մի փոքր ապականություն ես դրսևորում կամ մեկ սխալ բան ես անում, զգում են, որ իրենց հնարավորությունը ստեղծվել է։ Կառչում են այս բաներից և միավորվում են՝ քեզ վրա հարձակվելու ու քեզ դատելու՝ փորձելով ջախջախել քեզ՝ որպես առաջնորդողի և ստիպել, լիովին խայտառակվել։ Այս ժամանակ, մի՞թե չես կորցնի առաջնորդող լինելու ողջ ցանկությո՞ւնդ։ (Կկորցնես՛։) Եկեղեցու մյուս առաջնորդողը տեսնում է, որ դու ընկել ես, և որ չկա ոչ ոք, ով կհամագործակցեր իր հետ մեկ սրտով և մտքով, ուստի նույնպես կորցնում է իր պարտավորությունը կատարելու եռանդը։ Այսպիսով՝ չար մարդկանց դավերը հաջողվում են։ Քանի որ ոչ ոք չկա նրանց զսպելու համար, նրանք անսանձ կերպով անկարգություններ են անում եկեղեցում։ Ասա՛ ինձ, ո՞րն է խնդիրը, երբ առաջնորդողներն ու աշխատողները չեն համարձակվում իրենց ուսերին վերցնել գործն այն բանից հետո, երբ չար մարդիկ լծակներ են ստանում նրանց նկատմամբ և տանջում նրանց։ (Նրանք կաշկանդվում են չար մարդկանցից։) Ընկել են չար մարդկանց ծուղակը։ Այս չար մարդիկ ուզում են հաղթել քեզ, դարձնել քեզ բացասական, ստիպել քեզ հրաժարվել և թույլ չտալ, որ իշխանություն ունենաս եկեղեցում, որպեսզի իրենք իշխանություն ունենան եկեղեցում։ Երբ չար մարդիկ իշխանություն են ունենում եկեղեցում, արդարամիտ կիրարկումները ճնշվում են, իսկ խոտոր ու չար կիրարկումները գերակայություն են ձեռք բերում։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Այսպիսով, չար մարդիկ կրկին սկսում են խանգարել հավաքույթներին։ Ինքնագոհ և ինքնաբավ լինելով՝ արտաբերում են բառեր և վարդապետություններ ու մենաներկայացում են անում՝ թույլ չտալով, որ եղբայրներն ու քույրերը խոսեն։ Տեսնելով, որ այս մարդիկ լավ մարդիկ չեն, և նրանց հետ կատակել չի կարելի, բոլորը նախընտրում են փակ պահել իրենց բերանը և ոչինչ չասել։ Ասա՛ ինձ, արդյոք կարո՞ղ է որևէ մեկը կերտում ձեռք բերել, երբ չար մարդիկ հավաքույթների ժամանակ լկտիաբար բառեր և վարդապետություններ են արտաբերում։ (Ո՛չ։) Այդ դեպքում հավաքույթներում ոչ մի հաճույք չկա, և ժամանակի ընթացքում եղբայրներն ու քույրերը դադարում են հաճախել հավաքույթներին և փոխարենը տանը մենակ կարդում են Աստծու խոսքերը։ Դա նշանակում է, որ այլևս ճշմարիտ եկեղեցական կյանք չկա։ Ուրեմն, ո՞վ այսպիսի խառնաշփոթի մեջ գցեց եկեղեցական կյանքը։ (Պատճառը չար մարդկանց կողմից անհանգստություն առաջացնելն է, բայց առաջնորդողները նույնպես չկատարեցին իրենց պարտականությունը։ Նրանք կաշկանդված էին չար մարդկանց կողմից և նվիրված չէին Աստծու հանձնարարությանը։) Նախևառաջ, պատճառը չար մարդկանց կողմից անհանգստություն առաջացնելն է։ Սա ակնհայտ է։ Բայց արդյոք այս երկու առաջնորդողներն ունեի՞ն հասակ։ Արդյոք հաղթեցի՞ն Սատանային և չար մարդկանց։ (Ո՛չ։) Սատանան լծակներ է ձեռք բերում քո նկատմամբ և ասում, որ ապականություն ես դրսևորել, և դու կորցնում ես առաջնորդող լինելու ցանկությունը։ Սա ցույց է տալիս հասակի այսպիսի պակաս։ Եթե իսկապես ապականություն ես դրսևորել, պետք է հրապարակավ ընդունես քո սխալը և քննես ու ճանաչես ինքդ քեզ։ Լսելով սա՝ բոլորը կմտածեն․ «Նա լավ առաջնորդող է։ Երբ ապականություն է դրսևորում, կարողանում է հրապարակավ մերկացնել այն և ընդունել իր սխալը։ Նրանք կարող են ճիշտ վերաբերվել իր դրսևորած ապականությանը և ընդունել ճշմարտությունը՝ իրենց քննելու և ճանաչելու համար։ Ավելին՝ նրանց հասկացողությունը բավականին խորն է, և նրանք իսկապես զղջում ու ատում են իրենք իրենց։ Մենք նման փորձառություն չունենք»։ Բոլորը կծափահարեն և հավանություն կտան քեզ՝ որպես առաջնորդողի և այդ մի քանի չար մարդիկ կամաչեն։ Արդյոք դեռ կկարողանա՞ն որևէ լծակ ունենալ քո նկատմամբ։ (Ո՛չ։) Ասա՛ ինձ, եթե առաջնորդողներն այս կերպ կիրարկեն, միթե վկայություն չե՞ն կրի։ Բայց այս առաջնորդողը չարեց դա։ Նա ընկավ Սատանայի ծուղակը՝ զգալով, որ քանի որ ապականություն էր դրսևորել, չափազանց ամաչում էր որևէ մեկի երեսին նայել և անարժան էր առաջնորդող լինելու, ուստի ցանկացավ հրաժարական տալ։ Տեսնելով, որ ուզում է հրաժարական տալ, Սատանան ուրախացավ՝ մտածելով․ «Օ՜, քեզ տանջելն իսկապես արդյունք տվեց։ Ես ուզում էի, որ հրաժարական տաս։ Լավագույնն այն է, որ հրաժարական տաս և մեղքը քեզ վրա վերցնես։ Եթե հրաժարական չտաս, ինչպե՞ս կարող ենք իշխանություն վերցնել»։ Միթե այս առաջնորդողը չի կորցրել իր վկայությո՞ւնը։ (Կորցրե՛լ է։) Ասում եմ քեզ, այս բաները շարունակ տեղի են ունենում ամենուրեք գտնվող եկեղեցիներում, ուստի պետք է տիրապետեք այս բաների հետ վարվելու սկզբունքներին։ Այլապես, եթե ընկնեք Սատանայի ծուղակը, խնդիր կառաջանա, և դա կարող է կործանել Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց։