Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 3)
Երբ Աստված առաջին անգամ վստահեց ինձ այս աշխատանքը, ընդամենը առաջնորդում էի եկեղեցին։ Միայն Աստծու հայտնվելուց և գործելուց հետո համոզվեցի, որ Սուրբ Հոգին ուզում է օգտագործել ինձ՝ Աստծու գործին հետ համագործակցելու համար։ Ինչպիսի՞ն էր մտածելակերպս այն ժամանակ։ Զգում էի, որ «ընդամենը սովորական մարդ եմ։ Այն, որ Աստված այսօր օգտագործում է ինձ աշխատանքը կատարելու համար, Նրա կողմից չքավոր մարդուն աղբանոցից բարձրացնելն է։ Ես չեմ կարող հուսախաբ անել Աստծուն։ Ես պետք է հաստատուն կանգնեմ արարածի իմ դիրքում, և ամեն ինչում պետք է մեծարեմ Աստծուն ու Աստծու համար վկայություն կրեմ»։ Հետևաբար՝ առաջին աշխատանքը, որ արեցի, մեծ քանակությամբ Աստծու խոսքերի գրքեր տպագրելն էր, որպեսզի բոլոր եկեղեցիները կարողանային ուտել և խմել Աստծու ներկայիս խոսքերը։ Աստված արդեն սկսել էր նոր գործ անել և նոր խոսքեր էր արտահայտել․ մարդիկ կարող էին դադարել կարդալ Աստվածաշունչը, բայց պարտադիր պետք է ուտեին և խմեին Աստծու ներկայիս խոսքերը։ Հաշվի առնելով այն ժամանակվա միջավայրը, որտեղ ՉԿԿ-ն խելագարորեն ձերբակալում էր քրիստոնյաներին մայրցամաքային Չինաստանում, պատկերացրե՛ք Աստծու խոսքերի գրքեր տպագրելու ռիսկերը։ ՉԿԿ ոստիկանության կողմից բռնվելը կնշանակեր ծա՛նր դատավճիռ ստանալ։ Ուստի համագործակիցների հավաքույթներ անցկացրեցի՝ քննարկելու՝ թե ինչպես անել այս աշխատանքը՝ ինչպես կարգավորել, որպեսզի տարբեր եկեղեցիներ համեմատաբար անվտանգ և աննկատ տպարաններ գտնեն՝ գրքերը տպագրելու համար, և երբ գրքերը տպագրվեն, ինչպես բաժանել դրանք, ինչ մեքենաներ օգտագործել տեղափոխման համար, և ովքեր կլինեն ամենաանվտանգ մարդիկ՝ դրանք տեղափոխելու համար։ Այս ամբողջ աշխատանքը կարգավորելուց հետո սկսեցինք մեծ քանակությամբ Աստծու խոսքերի գրքեր տպագրել, և ապա անվտանգ կերպով բաժանեցինք դրանք ամենուր գտնվող եկեղեցիներում Աստծու ընտրյալ մարդկանց։ Բացի այդ, ես նախաձեռնեցի նաև օրհներգեր գրելը։ Գրեցի բոլոր տեսակի օրհներգեր՝ Աստծու գործը փորձառաբար ապրելու վերաբերյալ և Աստծու համար վկայություն կրող ու Նրան փառաբանող օրհներգեր։ Այդ մեկ-երկու տարվա ընթացքում ես ավելի քան հարյուր օրհներգ գրեցի։ Այսպիսով՝ եղբայրներն ու քույրերը կարող էին օրհներգեր երգել՝ Աստծուն փառաբանելու համար, և նրանց եկեղեցական կյանքը կարող էր հաճելի լինել։ Բայց ես ինքս գրքեր չեմ գրում։ Իմ աշխատանքի մեջ, քանի դեռ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ կարող են ուտել և խմել Աստծու խոսքերը, հասկանալ ճշմարտությունը, լավ կատարել իրենց պարտավորությունը և Աստծու համար վկայություն կրել, քանի դեռ հնարավոր է հասնել այս արդյունքին, ես իմ աշխատանքն ավարտված եմ համարում։ Ես երբեք գրքեր չեմ գրում՝ իմ իսկ տեսությունները ստեղծելու համար։ Մենք, մարդիկս ոչինչ ենք Աստծու առաջ։ Աշխատանքն անելիս չպետք է մտածենք ցուցադրվելու և աչքի ընկնելու մասին, ոչ էլ պետք է մտածենք ինչ-որ աշխարհացունց բան անելու մասին՝ ստիպելով մարդկանց հարգել ու երկրպագել մեզ։ Բավական է աննկատ կերպով իրատեսորեն որոշակի իրական աշխատանք կատարելը։ Սա է իմ մտածելակերպն իմ աշխատանքում։ Արդյո՞ք տեղին է, որ աշխատանքս այս կերպ եմ անում։ (Տեղի՛ն է։) Մենք պետք է դա՛ս քաղենք Պողոսի ձախողումից։ Եթե Պողոսը մի փոքր ողջամտություն ունենար, նա պետք է հավաքեր Տեր Հիսուսի գործունեության տարիներին Նրա ասած բոլոր խոսքերը, գրի առներ դրանք և բաժաներ բոլոր եկեղեցիներին, որպեսզի բոլորը կարողանային ուտել և խմել Տեր Հիսուսի խոսքերը։ Բայց չարեց այս աշխատանքը։ Պարզապես ինքն էր շարունակում ուղերձներ գրել եկեղեցիներին, իսկ նրա ուղերձների տոնը առանձնակի ամբարտավան էր։ Միշտ ասում էր, թե գործում է Աստծու կամքով։ Բայց ո՞ւմ կամքը նա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Աստծու կամքով»։ Նրա մտքում Եհովա Աստծու կամքով գործելն էր, ուստի հազվադեպ էր ասում՝ «Տեր Հիսուսի անունով» կամ «ուղարկված Տեր Հիսուսի կողմից»։ Նա կարծում էր, որ Եհովա Աստված ավելի մեծ է, ուստի չէր նշում Տեր Հիսուսի անունը։ Նայեք, թե Տեր Հիսուսին հավատացող մարդիկ ինչպես են հաճախ աղոթում։ Մեծ մասը նախ նշում է Եհովա Աստծուն, Որը ստեղծել է երկինքն ու երկիրը, և ապա նշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Կամ, երբ աղոթում են, Եհովա Աստծուն դնում են առաջին տեղում, Սուրբ Հոգուն՝ երկրորդ, իսկ Տեր Հիսուսին՝ երրորդ։ Ասա՛ ինձ՝ արդյո՞ք այսպես աղոթող կրոնական մարդիկ ճանաչում են Աստծուն։ Արդյո՞ք նրանք գիտեն, որ Տեր Հիսուսն Աստված է։ Չգիտե՛ն։ Նույնիսկ որոշ կրոնական դավանանքներ կան, որոնց հենց անուններն են ուրանում Տեր Հիսուսին։ Ասա՛ ինձ՝ մի՞թե սա անհեթեթ չէ։ (Այդպե՛ս է։) Ապա ինչպե՞ս առաջացան այս անհեթեթ բաները։ Արդյո՞ք մեծ ու փոքր հակաքրիստոսների իշխանությունը պահելու հետևանքները չեն։ Երբ հակաքրիստոսներն իշխանություն են ունենում, նրանք անում են այս բաները։ Հետևաբար՝ առաջնորդողներ և աշխատողներ ընտրելիս, եթե սխալ մարդու ընտրես, եթե եկեղեցու առաջնորդողներ ընտրես պերճախոս մտավորականների, փորձագետների և գիտնականների, ապա ի հայտ կգան այսպիսի հետևանքներ։ Նրանք կարող են նույնիսկ աստիճանաբար փոխել Ամենակարող Աստծու Եկեղեցու անվանումը և գրքեր կգրեն՝ հիմնելու իրենց իսկ տեսությունները, որպեսզի փոխարինեն Ամենակարող Աստծու խոսքերը։ Ասա՛ ինձ՝ կա՞ արդյոք նման ռիսկ։ (Կա՛։) Եթե չգիտեք, ինչպես տարբերել մարդկանց, և հատկապես ինչպես տարբերել հակաքրիստոսներին, ի՞նչ սխալ եք հակված թույլ տալու եկեղեցու ընտրությունների ժամանակ։ (Հակաքրիստոսներին ընտրել որպես առաջնորդողներ և աշխատողներ։) Մի՞թե առաջնորդողներ և աշխատողներ ընտրելը մարդկանց շատ բացահայտող բան չէ։ (Այդպե՛ս է։) Եթե տարբերակելու ունակություն չունես և կուրորեն քվեարկես՝ ընտրելով հակաքրիստոսի, ուրեմն քվեարկելով արդյո՞ք չար գործ ես արել, թե՞ բարի գործ։ (Չար գործ է։) Դա իսկապես չար գործ է։ Երբ քվեարկում էիր հակաքրիստոսի օգտին, վստա՞հ էիր, որ նա ազնիվ մարդ է։ Ներթափանցեցի՞ր նրա էության մեջ։ Ոչնչի մեջ չթափանցեցիր՝ պարզապես քվեարկեցիր նրա օգտին, ով պերճախոս էր, ով իշխանություն ուներ, կամ ով հասարակության մեջ մեծ հեղինակություն ուներ։ Դու միայն նայում ես մարդկանց արտաքինին, իսկ Աստված նայում է մարդկանց սրտերին։ Եթե քվեարկում ես նրա օգտին, ով արտաքնապես ունի գիտելիք, կրթություն և կարգավիճակ, ապա քո դատողությունը սխալ է։ Ահա թե ինչու ենք ասում, որ առաջնորդողներ և աշխատողներ ընտրելն այն բանն է, որն ամենից շատն է բացահայտում մարդկանց։ Եթե ընտրես մեկին, որն իսկապես ունի Սուրբ Հոգու աշխատանքը և ձգտում է ճշմարտությանը՝ առաջնորդող կամ աշխատող դառնալու համար, ապա արածդ համահունչ է Աստծու մտադրություններին, և դու բարի գործեր ես պատրաստում։ Եթե ընտրես մեկին, որը քայլում է հակաքրիստոսի ուղիով, ապա արածդ չար գործ է, Աստծուն դիմակայող գործելակերպ։ Թեև քվեարկելիս անունդ չես գրել, Աստված գիտի՝ ում օգտին ես քվեարկել։ Աստված զննում է ամեն ինչ։ Սա քո չար գործն է, և այն գրանցված է քո կյանքի գրքում։ Հետևաբար՝ տարբերակելու ունակություն չունեցող մարդիկ չպետք է կուրորեն քվեարկեն։ Եթե տարբերակելու ունակության պակասի պատճառով սխալ մարդու ընտրես և դեռ ասես՝ «այս մարդն այժմ բավականին լավն է, չգիտեմ՝ ինչպիսին կլինի ապագայում», սա չափազա՛նց անպատասխանատու և անսկզբունքային է։ Ուստի որո՞նք են առաջնորդողների և աշխատողների օգտին քվեարկելու սկզբունքները։ Նախ՝ պետք է վստահ լինես, որ այս մարդն իսկապես փորձառական վկայություն է կրել, և վստահ լինես, որ քայլում է ճշմարտությանը ձգտելու ուղիով։ Երբ վստահ լինես այս բաներում, ապա կարող ես ընտրել նրան։ Եթե չես կարողանում հստակ տեսնել նրան, և նա ճշմարիտ փորձառական վկայություն չի կրել, այլ կարող է միայն անվերջ բառեր և վարդապետություններ դուրս տալ, ապա մի՛ քվեարկիր նրա օգտին։ Հիշի՛ր՝ քվեարկի՛ր այն մարդկանց օգտին, որոնք փորձառական վկայություն են կրել, որոնք կարող են ամուր կանգնել հողին՝ Աստծուն հավատալու ուղիով քայլելիս, և որոնք ազնիվ ու վստահելի մարդիկ են։ Արդյո՞ք սա մարդկանց օգտին քվեարկելու լավ միջոց է։ (Այդպե՛ս է։)
Առաջնորդողների և աշխատողների կարևորագույն պարտավորություններից մեկն ընտրության աշխատանքը պատշաճ կերպով վերահսկելն է։ Դուք բացարձակապես չպետք է ընտրեք հակաքրիստոսների ուղիով քայլող մարդկանց՝ որևէ մակարդակում առաջնորդողներ կամ աշխատողներ լինելու համար, որովհետև այս տեսակի մարդը միշտ բռնազավթում է իշխանությունը, միշտ մտածում է, թե որքան իշխանություն ունի եկեղեցում և ինչպես կարող է ավելին ձեռք բերել։ Նա ասում է՝ «եթե ես բարձրագույն մակարդակի առաջնորդող լինեի, ավելի շատ խոսքի իրավունք կունենայի եկեղեցում։ Եթե եղբայրներն ու քույրերը որևէ խնդիր ունենային, ստիպված կլինեին գալ և ինձ հարցնել, և ինչ էլ ասեի, այդպես էլ կլիներ»։ Մի՞թե այն մարդիկ, որոնք կարող են նման բաներ ասել և նման մտքեր ունենալ, վտանգավոր չեն։ (Վտանգավո՛ր են։) Նրանք վտանգավոր են։ Նայե՛ք, երբ նրանք խնդիր են ունենում, Աստծու տան շատ առաջնորդողներ և աշխատողներ գալիս են ինձ հարցնելու դրա մասին։ Ինչպե՞ս եմ վերաբերվում այս հարցին։ (Եղբա՛յր, դու մեզ ասում ես ամեն ինչ հիմնել Աստծու խոսքերի վրա։) Ես չեմ ստիպում բոլորին պտտվել իմ շուրջը և լսել իմ խոսքերը։ Ես հաճախ եմ ասում՝ «Որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ երբ խնդիրներ եք ունենում, պետք է սովորեք ինքներդ գտնել պատասխաններն Աստծու խոսքերում։ Ամեն ինչ լավ կլինի, երբ կարողանաք հարցերը լուծել ըստ սկզբունքների։ Եթե չգիտեք, թե ինչպես վարվել որևէ բանի հետ, և ստիպված եք գալ ու ինձ հարցնել ամեն ինչի մասին, դա ապացուցում է, որ որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ սկզբունքներ չու՛նեք և պիտանի՛ չեք գործածվելու համար»։ Սա է իմ վերաբերմունքը։ Եթե եղբայրներն ու քույրերն ամեն խնդրի մասին քեզ հարցնեին և ամեն ինչում լսեին քեզ, ինչպե՞ս կվերաբերվեիր դրան։ (Կխնդրեի նրանց նախ ինքնուրույն մտածել, թե ինչպես հարցը լուծել ըստ սկզբունքների։) Որոշ մարդիկ չունեն այս վերաբերմունքը։ Երբ ուրիշները գալիս են նրանց հարցեր տալու և պտտվում են նրանց շուրջը, ուրախություն են զգում և բարձր են պահում իրենց գլուխը՝ մտածելով՝ «բոլորը պետք է ինձ հարցնեն իրենց խնդիրների մասին։ Ոչ ոք ոչինչ չի կարող անել առանց ինձ»։ Արդյո՞ք նման մարդը լավն է։ (Ո՛չ, նրանց արածի բնությունն իրականում Աստծու հետ կարգավիճակի համար մրցակցելն է՝ ցանկանալով, որ ուրիշներն իրենց երկրպագեն, ասես իրենք ճշմարտությունն են։) Նրանք վայելո՛ւմ են կարգավիճակի օգուտները։ Երբ կարգավիճակ են ունենում, մտածում են՝ «Բոլորը գալիս են ինձ հարցնելու իրենց խնդիրների մասին։ Ինչ էլ որ լինի, ոչինչ չի որոշվում, մինչև վերջնական խոսք չասեմ։ Այս եկեղեցում ես եմ գլխավորը»։ Ինչպիսի՞ խառնվածք է սա։ (Հակաքրիստոսի խառնվածք։) Եթե իրենց սրտերում անընդհատ տածում են այս տեսակ միտք, արդյո՞ք չեն բացահայտվում որպես հակաքրիստոս։ (Բացահայտվո՛ւմ են։) Ուրեմն վտանգի մեջ են, և նրանց վերջը եկել է, այնպե՞ս չէ։ (Ճի՛շտ է։) Հիշի՛ր՝ ոչ մի դեպքում չպետք է ձգտես աչքի ընկնել կամ ինքնադրսևորվել, չպետք է ձգտես տեղ զբաղեցնել մարդկանց սրտերում կամ ստիպես Աստծու ընտրյալ մարդկանց հայածքը քեզ հառել, ապավինել քեզ և սպասել, որ բոլոր հարցերում որոշումներ կայացնես։ Եթե այս իրավիճակն իսկապես առաջանա, ապա խնդիրներ կունենաս։ Դա ցույց է տալիս, որ մարդկանց Աստծու առաջ չես բերել, և պետք է արագորեն փոխես իրավիճակը և Աստծու մասին վկայես Աստծու ընտրյալ մարդկանց։ Պետք է ասես՝ «քո տված հարցերի պատասխանները բոլորն Աստծու խոսքերում են։ Ինչո՞ւ պատասխանները չես փնտրում Աստծու խոսքերում։ Արդյո՞ք չգիտես, թե ինչպես ինքնուրույն սկզբունքներ փնտրել։ Երբ ուտում և խմում ես Աստծու խոսքերը և դրանցում տեսնում ես սկզբունքներ ու կիրարկման ուղիներ, պետք է նշես դրանք։ Երբ եկեղեցու աշխատանքում դժվարություններ են լինում, պետք է դրանք լուծես՝ հիմնվելով այս սկզբունքների և ուղիների վրա։ Եթե չգիտես, թե ինչպես նշել սկզբունքներն ու կիրարկման ուղիները, դա ապացուցում է, որ չգիտես, թե ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը»։ Արդյո՞ք լավ է սա ասելը։ (Այդպե՛ս է։) Եթե ինչ-որ մեկի հետ հստակ հաղորդակցվում ես սկզբունքների մասին, բայց նա դարձյալ գալիս է քեզ բաներ հարցնելու, դեռևս հայածքը հառում է քեզ և չի կարողանում աշխատանքն անել առանց քեզ, պետք է հանդիմանես նրան՝ «ինչո՞ւ ես հայածքդ հառում մարդկանց՝ Աստծու փոխարեն։ Ինչո՞ւ ես միշտ հարցնում մարդկանց՝ Աստծուն ապավինելու կամ Աստծու խոսքերում սկզբունքներ փնտրելու փոխարեն։ Արդյո՞ք իսկապես այդքան երկար լսել ես Աստծու քարոզները՝ առանց որևէ ճշմարտություն հասկանալու։ Միայն գիտես՝ ինչպես հայածքդ հառել և ապավինել մարդկանց։ Արդյո՞ք Աստծուն հավատալու մեջ ունես ճշմարտության որևէ սկզբունք։ Տեսնում եմ, որ ընդհանրապես չունե՛ս ճշմարտության իրականություն»։ Այսպես խոսելով դու մշակում ես նրանց՝ մղում գալ Աստծու առաջ՝ աղոթել և ապավինել Նրան, սովորել պատասխաններ գտնել Աստծու խոսքերում և հարցերը լուծել ըստ ճշմարտության սկզբունքների։ Պարզապես պետք է կենտրոնանաս նրանց Աստծու առաջ բերելու վրա։ Արդյո՞ք սա անելը լավ արդյունքների է հասնում։ (Այդպե՛ս է։) Հակառակ դեպքում, եթե շարունակես պատասխանել որևէ մեկի հարցերին, քեզ որպես հենարան կընդունի և աստիճանաբար անկարող կդառնա գործել առանց քեզ։ Մի՞թե դա նրան վնասել չէ։ (Այդպե՛ս է։) Չենք կարող սա անել։ Որոշ մարդիկ սիրում են, երբ ուրիշներն իրենց ամեն ինչի մասին հարցնում են և հայածքները հառում են իրենց վրա՝ վերաբերվելով որպես աստծու։ Այս մարդիկ հակաքրիստոսներ և դևեր են։ Ասա՛ ինձ՝ ինչի՞ հիման վրա եմ լուծում եկեղեցու տարբեր դժվարություններն ու խնդիրները։ (Աստծու խոսքերի։) Ամեն ինչ անում եմ Աստծու խոսքերի հիման վրա։ Ես չեմ անում բաներ, որոնք հիմք չունեն Աստծու խոսքերում։ Երբ վտարում եմ հակաքրիստոսներին, պաշտոնազրկում կեղծ առաջնորդողներին և զանազանում չհավատացողներին, ես հենվում եմ Աստծու խոսքերի վրա։ Իմ հիմքը երբեք Աստծու խոսքերի միայն մեկ հատված չէ, այլ տարբեր ժամանակաշրջաններում Աստծու արտահայտած խոսքերի բազմաթիվ հատվածներ են։ Իմ հանձնարարած աշխատանքային կարգավորումները նույնպես հիմնված են Աստծու խոսքերի, և Աստծու մտադրությունների և պահանջների վրա։ Ես դրանք չեմ հորինում պատահականորեն՝ սեփական քմհաճույքով, ոչ էլ անում եմ այնպես, ինչպես ինձ հարմար է։ Դրանք բոլորը հիմնված են Աստծու խոսքերի վրա։ Որոշ մարդիկ ասում են՝ «դու սեր չես դրսևորում, երբ էտում ես մարդկանց։ Երբեմն քո խոսքերը բավականին կոշտ ու տհաճ են և ծակում են մարդկանց սիրտը»։ Ինչո՞ւ եմ այդքան կոշտ, երբ էտում եմ մարդկանց։ Որովհետև շատերը խախտում են սկզբունքներն իրենց պարտավորությունը կատարելիս և ուշացնում են եկեղեցու աշխատանքը։ Նույնիսկ նրանց հետ բազմիցս ճշմարտության մասին հաղորդակցվելուց հետո նրանք դարձյալ չեն կիրարկում այն, և նույնիսկ բազմիցս էտվելուց հետո դարձյալ չեն շտկում իրավիճակը։ Ահա թե երբ են իմ խոսքերը դառնում կոշտ։ Ես անում եմ սա՝ նրանց սիրտը ծակելու և ցավեցնելու համար, ստիպելու, որ քննեն և ճանաչեն իրենց։ Բոլոր մարդիկ տականք են, ունեն ծույլ խառնվածք և դանդաղկոտ ու անտարբեր են իրենց պարտավորությունը կատարելիս։ Աշխատանքի մեջ լավ արդյունքների հասնելու համար արդյո՞ք չպետք է մի փոքր ավելի կոշտ լինենք նրանց հանդեպ։ (Պետք է լինե՛նք։) Եթե կոշտ չլինես, իրենց դասը չեն սովորի։ Բայց եթե ինչ-որ մեկին կոշտ կերպով էտես, արդյո՞ք կդատեն քեզ որպես սիրուց զուրկ մեկի։ (Կդատե՛ն։) Ապա ինչպե՞ս պետք է վերաբերվես սրան։ Արդյո՞ք վախենում ես ուրիշների կողմից դատվելուց։ (Ո՛չ, թույլ կտամ՝ դատեն ինձ այնպես, ինչպես ցանկանում են, պարզապես կկենտրոնանամ իմ սեփական պատասխանատվությունները կատարելու վրա։) Որոշ մարդիկ կաշկանդվում են այն պահից, երբ իրենց դատում են։ Սկսում են կասկածել՝ արդյոք սեր ունե՞ն ուրիշների հանդեպ, և անհանգստանում են, որ եղբայրներն ու քույրերը չեն աջակցի իրենց աշխատանքին։ Ուստի արագորեն ընդունում են իրենց մեղքն իրենց դատողների առաջ՝ ասելով՝ «օ՜, ես քո հանդեպ ապականված խառնվածք դրսևորեցի՛։ Սեր չցուցաբերեցի՛»։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Դևին սեր ցուցաբերելը և նույնիսկ նրանց առաջ մեղքն ընդունելը համահունչ չէ Աստծու մտադրություններին։) Արդյո՞ք այս տեսակի մարդը հասկանում է ճշմարտությունը։ (Ո՛չ։) Սատանայի կողմից միայն մեկ դատաստան է պահանջվում, որպեսզի կորցնես հենարանըդ. իսկապես չափազանց մակերեսորեն ես նայում իրերին։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Մի անգամ էտեցի մի քրոջ։ Նա շատ անհեթեթ էր, և ես բավականին կոշտ կերպով էտեցի նրան։ Ի վերջո նա ասաց՝ «հնազանդվում եմ Աստծուն»։ Ի՞նչ էր սա նշանակում։ Իրականում նա ի նկատի ուներ՝ «հնազանդվում եմ Աստծուն, բայց չեմ հնազանդվում մարդուն», սակայն ասաց միայն առաջին կեսը և չհամարձակվեց ասել երկրորդ կեսը։ Մի՞թե սա նենգություն չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն նա հնազա՞նդ էր Աստծուն։ (Ո՛չ։) Քանի որ հնազանդ չէր, ինչպե՞ս կարող էր դեռևս արտասանել «հնազանդվում եմ Աստծուն» խոսքերը։ Ի՞նչ խառնվածք բացահայտվեց, երբ արտասանեց այս խոսքերը։ (Նա ամենևին չընդունեց ճշմարտությունը, և դրսևորածը հակաքրիստոսի խառնվածքն էր։) Նրա խնդիրը լուրջ էր։ Ինչպե՞ս պետք է վերաբերվես նման իրավիճակին, երբ սկզբունքները պահպանելու համար էտում ես ինչ-որ մեկին, իսկ նա հրաժարվում է ընդունել դա և փոխարենը դատում է քեզ։ Արդյո՞ք ճիշտ է ասել՝ «եղբայրներն ու քույրերը դատում են ինձ որպես սիրուց զուրկ ու հարցերն առանց սկզբունքի լուծող մեկի, և ասում են նաև, որ ճշմարտության իրականություն չունեմ։ Եթե սա այսպես շարունակվի, չեմ կարողանա անել այս աշխատանքը։ Պետք է ներողություն խնդրեմ նրանցից և ընդունե՞մ իմ մեղքը»։ (Ո՛չ, Աստծու տան աշխատանքը պաշտպանելու համար առաջնորդողի կամ աշխատողի կողմից որևէ մեկին էտելը համահունչ է Աստծու մտադրություններին։ Եթե ներողություն խնդրի և ընդունի իր մեղքը՝ ուրիշների կողմից դատվելու վախից, դևի առաջ Աստծուն անպատվություն է բերում։) Ի՞նչ հետևանքներ է ունենում նրանց այսպես վարվելը։ Կարո՞ղ են արդյոք դեռ պահպանել սկզբունքները։ Կարո՞ղ են դեռ կանգնել Աստծու կողքին։ (Ո՛չ։) Ապա կարո՞ղ են դեռ լուծել խնդիրներն իրենց աշխատանքում։ (Ո՛չ։) Նրանք թերանում են իրենց պատասխանատվությունների մեջ։ Նրանք չեն ցանկանում վիրավորել որևէ մեկին, և որևէ մեկին չեն էտում կամ բացահայտում։ Պարզապես պահպանում են մի իրավիճակ, որտեղ բոլորն ապրում են խաղաղության ու ներդաշնակության մեջ, և վերջ։ Կարո՞ղ է արդյոք եկեղեցու աշխատանքն այս կերպ լավ կատարվել։ (Ո՛չ։) Որոշ առաջնորդողներ հենց այսպիսին են։ Բավականին տրամաբանական են հնչում, երբ խոսում են հոգևոր վարդապետությունների մասին, և նրանց ասած խոսքերը բոլորն էլ ճիշտ են, բայց նրանք իրական խնդիրներ չեն լուծում։ Երբ տեսնում են, որ կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողները սկզբունքները խախտող բաներ են անում, և երբ տեսնում են, որ չհավատացողներն ու հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցին, նրանք ոչ բացահայտում, ոչ էլ քայլեր են ձեռնարկում։ Ձևացնում են, թե չեն տեսնում՝ զգալով, որ եթե ուրիշները չարիք են գործում, դա իրենց չի վերաբերում, քանի դեռ իրենք ոչ մի չարիք չեն գործում։ Մի՞թե այս մարդիկ կեղծ առաջնորդողներ չեն։ (Այդպե՛ս է։) Ինչո՞ւ ենք ասում, որ կեղծ առաջնորդողներ են։ (Որովհետև իրական աշխատանք չեն կատարում և իրական խնդիրներ չեն լուծում։) Այդ դեպքում ո՞րն է նրանց քարոզած այդ հոգևոր տեսությունների օգուտը։ Մի՞թե նրանք իրենց չեն ցուցադրում և ի ցույց դնում, որպեսզի մարդիկ հարգեն իրենց։ (Այդպե՛ս է։) Նրանք կեղծ առաջնորդողներ են։ Կեղծ առաջնորդողի առաջին դրսևորումն այն է, որ միայն հաճելի հնչող վարդապետություններ է քարոզում և ճիշտ բաներ է ասում, բայց ոչ մի իրական բան չի անում կամ ոչ մի իրական խնդիր չի լուծում։ Նա տեսնում է, որ չար մարդիկ անհանգստացնում են եկեղեցին, բայց անտեսում է դա, տեսնում է, որ չհավատացողներն անխոհեմաբար են գործում, բայց անտեսում է դա, տեսնում է, որ կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողներն իրական աշխատանք չեն կատարում, բայց չի բացահայտում նրանց, և տեսնում է, որ հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցու աշխատանքը և վնասում են Աստծու ընտրյալ մարդկանց, բայց ձևացնում է, թե չի տեսնում։ Նա ոչ մի իրական խնդիր չի լուծում և ոչ մի իրական բան չի անում, մատը մատին չի խփում օգնելու՝ երբ գործերը վատ են ընթանում, նա պարզապես լեզու /է ծեծում և մի փոքր հոգևոր տեսություն է քարոզում, որպեսզի մարդիկ հարգեն իրեն։ Ասա՛ ինձ՝ ինչպիսի՞ մարդ է նա։ Ոչ միայն կեղծ առաջնորդող է, այլև կեղծավոր փարիսեցի։ Ասա՛ ինձ՝ ինչո՞ւ են կեղծ առաջնորդողներն այդքան շատ հոգևոր վարդապետություններ հասկանում, բայց ոչ մի իրական խնդիր չեն լուծում։ Ինչո՞ւ պետք է քայլեն կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների ուղիով։ (Որովհետև խորապես տարված են սատանայական փիլիսոփայություններով։) Նրանք խորապես տարված են սատանայական փիլիսոփայություններով, չեն ցանկանում վիրավորել ոչ մեկին և պարզապես հանդես են գալիս որպես մարդկանց հաճոեցնողներ։ Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։ (Միայն պաշտպանում են իրենց սեփական շահերը, իսկ նրանց սրտերում համբավը, շահն ու կարգավիճակն ավելի կարևոր են, քան Աստծու աշխատանքը և Աստծու տան շահերը։) Սա մեկ այլ կետ է։ Նրանք միայն պաշտպանում են իրենց սեփական շահերը, վախենում են ուրիշներին վիրավորելուց, վախենում են իրենց շահերին վնասելուց և վախենում են աջակցություն կորցնելուց։ Ուստի ինչո՞ւ չեն պաշտպանում Աստծու գործը և Աստծու տան շահերը։ Ինչպիսի՞ն է նրանց հարաբերությունն Աստծու հետ։ Արդյո՞ք նրանց սրտերը համահունչ են Աստծուն։ (Ո՛չ։) Արդյո՞ք Աստծու հետ մեկ սիրտ և միտք ունեն։ (Ո՛չ։) Եթե ոչ մեկն է, ոչ մյուսը, ապա արդյո՞ք նրանց ծախսվելն ու ջանքն Աստծու համա՞ր է, թե՞ իրենց։ (Իրենց համար։) Ուրեմն ինչո՞ւ են նրանք կարող ամեն ինչ թողնել՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Ո՞րն է նրանց նպատակն ու մտադրությունն իրենց պարտավորությունը կատարելիս։ (Օրհնություններ ստանալը։) Մի՞թե նրանց այսպես մանրամասն վերլուծելը չի բացահայտում նրանց իրական դեմքը։ (Բացահայտո՛ւմ է։) Կարո՞ղ եք այսպես մանրամասն վերլուծել այս մարդկանց։ Հենց որ իմանաք՝ ինչպես մանրամասն վերլուծել նրանց, կկարողանաք հստակ տեսնել այս տեսակի մարդկանց, այս կեղծ առաջնորդողներին։