Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 2)
Աստված սիրում է ազնիվ մարդկանց։ Ապա ինչո՞ւ է Աստված սիրում ազնիվ մարդկանց։ Ազնիվ մարդիկ կարող են պարզությամբ բացվել Աստծուն, սրտանց խոսել Աստծու հետ և իրենց սրտերը տալ Աստծուն։ Ուստի՝ Աստված սիրում է ազնիվ մարդկանց և օրհնում է նրանց՝ թույլ տալով ձեռք բերել ճշմարտությունը և ճանաչել Աստծուն։ Ազնիվ մարդու սիրտը շիտակ է։ Նրանք Աստծու հանդեպ զգուշավորություն չեն դրսևորում, ոչ էլ ենթադրություններ են անում կամ կասկածում Աստծուն։ Նրանք հաղորդակցվում են Աստծու հետ և բացվում Նրա առաջ։ Աստծուն ասում են այն ամենը, ինչ ունեն իրենց մտքում՝ խոսելով միայն սրտաբուխ և անկեղծ։ Ոչինչ չեն թաքցնում, հնարքների չեն դիմում կամ նենգությամբ չեն զբաղվում։ Ահա թե ինչու է Աստված սիրում ազնիվ մարդկանց։ Ուրեմն՝ ինչպե՞ս կարող են առաջնորդողներն ու աշխատողներն արժանանալ Աստծու սիրուն ու օրհնությանը։ Ո՞րն է կիրարկման ուղին։ Նախ պետք է ազնիվ մարդ լինես, սիրտդ տաս Աստծուն և սրտանց խոսես Աստծուն աղոթելիս՝ առանց որևէ պատնեշների, կասկածների կամ ենթադրությունների, և առավել ևս՝ առանց որևէ դիմակայության կամ ըմբոստության։ Այսպիսով, երբ Աստված տեսնի, որ բացել ես սիրտդ, որ սրտանց ես խոսում Իր հետ և կարող ես սիրտդ տալ Իրեն, Սուրբ Հոգին լուսավորություն կբերի քեզ՝ հասկանալու Աստծու խոսքերը։ Ուստի, եթե առաջնորդողներն ու աշխատողները ցանկանում են ձեռք բերել Աստծու օրհնությունները, առնվազն ի՞նչ վերաբերմունք պետք է դրսևորեն Աստծու հանդեպ։ (Անկեղծությամբ և շիտակությամբ վերաբերվել Նրան։) Նրանք առնվազն պետք է ունենան պարզ հնազանդության վերաբերմունք, իրենց սրտերը տան Աստծուն և լինեն ազնիվ մարդիկ։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը նենգ է, կարո՞ղ է արդյոք լավ կատարել իր աշխատանքը։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ ասում են՝ «որոշ մարդիկ ազնիվ են, բայց նրանց որակը բավարար չի, ուրեմն ինչպե՞ս կարող են լավ կատարել իրենց աշխատանքը։ Որոշ մարդիկ նենգ են, բայց նրանց որակը լավն է, ուստի կարող են լավ կատարել իրենց աշխատանքը»։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ (Ո՛չ, նույնիսկ եթե նենգ մարդը լավ որակ ունի, նրա համար հեշտ չէ Սուրբ Հոգու աշխատանքն ու առաջնորդությունը ստանալը, ուստի նա չի կարող լավ կատարել եկեղեցու աշխատանքը։) Ազնիվ մարդիկ ունեն Աստծու օրհնությունները։ Նույնիսկ եթե նրանց որակը մի փոքր թույլ է, կարող են լավ կատարել եկեղեցու աշխատանքը՝ Սուրբ Հոգու գործով և առաջնորդությամբ։ Աստծու տանը եկեղեցու աշխատանք կատարելը, Աստծու ընտրյալ մարդկանց ապականված խառնվածքների խնդիրները և ճշմարտությունը կիրարկելու նրանց դժվարությունները լուծելը և Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարտության իրականություն առաջնորդելը՝ այս ամենը հիմնված է Սուրբ Հոգու գործի վրա։ Առանց Սուրբ Հոգու լուսավորության և լուսավորման՝ չես կարող արդյունքների հասնել։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Որոշ մարդիկ գիտելիք և լավ որակ ունեն, ուրեմն ինչո՞ւ չեն կարողանում կատարել եկեղեցու աշխատանքը։ (Որովհետև Աստծու տան աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ է ոչ թե գիտելիք, այլ ճշմարտության սկզբունքների ըմբռնում։ Եթե մարդու սիրտը չափազանց նենգ է, նա չի կարող ստանալ Սուրբ Հոգու աշխատանքը, լուսավորությունը և լուսավորումը։ Այդ դեպքում նա չի հասկանա ճշմարտության սկզբունքները և հակված կլինի գործերը տապալելուն։) (Ազնիվ մարդիկ լավ մարդկայնություն ունեն և կարող են ամուր կանգնել գետնին՝ իրենց պարտավորությունը կատարելիս, ուստի կարող են ստանալ Սուրբ Հոգու աշխատանքը։ Գիտելիք ունեցող մարդկանց մեծ մասը նենգ մարդկայնություն ունի և միշտ մտածում է, թե ինչպես հնարքների դիմի և հեշտ ճանապարհով գնա պարտավորությունը կատարելիս։ Նենգ խառնվածքով պարտավորություն կատարելն Աստծու մոտ հակակրանք է առաջացնում, ուստի Աստված չի գործում այդ մարդկանց վրա։) Սա բավականին վճռորոշ է։ Եթե սա հստակ տեսնես, ապա Աստծու գործածության համար պիտանի դառնալու և Սուրբ Հոգու գործը ստանալու ուղի կունենաս։ Ասա՛ ինձ՝ կարո՞ղ են արդյոք կրոնական աշխարհի հովիվներն ու աստվածաբանության դոկտորները առաջնորդել եկեղեցին։ Կարո՞ղ են նրանք մարդկանց առաջնորդել դեպի Աստծուն հավատալու ճիշտ ուղին։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Արդյո՞ք այս կրոնական հովիվներն ու աստվածաբանության դոկտորներն ունեն Սուրբ Հոգու աշխատանքը։ (Ո՛չ։) Ուրեմն արդյո՞ք աստվածաշնչյան գիտելիքներ բացատրելու նրանց կարողությունը նշանակում է, որ հասկանում են ճշմարտությունը։ (Դա չի նշանակում, որ հասկանում են ճշմարտությունը։ Այն ամենը, ինչ քարոզում են, վարդապետություն է։) Որքա՞ն մեծ է անջրպետն աստվածաշնչյան գիտելիքի և ճշմարտության միջև։ Արդյո՞ք աստվածաշնչյան գիտելիքը նույնն է, ինչ ճշմարտությունը։ (Այդպե՛ս չէ։) Արդյո՞ք աստվածաշնչյան գիտելիքը սերում է Աստծուց։ Կարո՞ղ է արդյոք աստվածաշնչյան գիտելիքը դառնալ մարդու կյանքը։ Կրոնական պաստորներն ու աստվածաբանության դոկտորներն այդքան շատ աստվածաշնչյան գիտելիք են հասկանում, բայց արդյո՞ք հասկանում են, թե ինչ է Աստծուն հնազանդվելը։ (Ո՛չ։) Արդյո՞ք նրանք գիտեն, որ ազնիվ մարդ լինելը շատ կարևոր է։ (Ո՛չ։) Արդյո՞ք նրանք հասկանում են, թե ինչ աստիճանի Աստված պետք է գործի Իր ընտրյալ մարդկանց վրա, նախքան կհամարվեն Իր կողմից լիովին ձեռք բերված և կդարձվեն Աստծուն պատկանող մարդիկ։ (Ո՛չ։) Արդյո՞ք ճանաչում են իրենց իսկ ապականված խառնվածքները։ Արդյո՞ք գիտեն իրենց մեղք գործելու արմատական պատճառը։ (Ո՛չ։) Արդյո՞ք գիտեն՝ ինչ է ինքնաճանաչողությունը, ինչ է փրկվելը և ինչ է Սատանայի ազդեցությունից ազատվելը։ (Ո՛չ։) Արդյո՞ք գիտեն՝ ինչ է Աստծուն երկրպագելն ու Աստծուն սիրելը, և ինչ է Աստծու հետ մեկ սիրտ ու միտք լինելը։ (Ո՛չ։) Արդյո՞ք գիտեն՝ ինչպես զանազանել բոլոր տեսակի մարդկանց։ Արդյո՞ք գիտեն՝ ինչպիսի մարդկանց է Աստված փրկում, և ինչպիսի մարդկանց է Նա դուրս թողնում։ Արդյո՞ք գիտեն՝ որն է Աստծու տնօրինման ծրագիրը և որն է վերջին օրերի դատաստանի գործը։ (Ո՛չ։) Նրանք ընդհանրապես չունեն Աստծու տնօրինման ծրագրի ու Աստծու գործի հասկացողություն, և չեն կարողանում հստակ տեսնել, թե ինչպիսի մարդկանց է Աստված փրկում և դուրս թողնում։ Արդյո՞ք գիտեն, թե իրենք այն մարդիկ են, ովքեր փրկվում են։ (Ո՛չ։) Կրոնական պաստորներն ու աստվածաբանության դոկտորները չգիտեն այս ճշմարտություններն ու առեղծվածները, ուրեմն արդյո՞ք իսկապես հասկանում են Աստվածաշունչը։ (Ո՛չ։) Նրանք ճշմարտապես չեն հասկանում Աստվածաշունչը։ Ուրեմն, ի՞նչ հետևանքներ են լինում, երբ պաստորները, երեցներն ու աստվածաբանության դոկտորներն են կատարում եկեղեցու աշխատանքը։ (Նրանք չեն հասկանում ճշմարտության սկզբունքները, և եկեղեցու աշխատանքն անելիս միայն ինքնագլուխ են գործում՝ հետևելով իրենց սեփական պատկերացումներին ու երևակայություններին։ Սա նման է կույրը կույրին առաջնորդելուն, և նրանք մարդկանց հաստատապես սխալ ճանապարհով կառաջնորդեն։) Պաստորների, երեցների և աստվածաբանության դոկտորների կողմից եկեղեցու աշխատանքը կատարելու հետևանքն այն է, որ Աստծուն հավատացող բոլոր մարդիկ կառաջնորդվեն դեպի անվերադարձ ուղի, և Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ կկործանվեն։ Ուրեմն ասա՛ ինձ՝ ապրելով պաստորների և երեցների իշխանության տակ ևընդունելով նրանց հովվությունն ու հոգևոր սնունդը՝ արդյո՞ք կրոնական մարդիկ հետևում են Սատանային և ապրում Սատանայի իշխանության ներքո։ (Այո՛։) Քանի որ պաստորներն ու երեցներն առանց ճշմարտությունը հասկանալու մարդկանց բացատրում են Աստվածաշունչը, մի՞թե կեղծավորներ չեն։ Մի՞թե հակաքրիստոսներ չեն, որոնք մոլորեցնում են մարդկանց։ (Այդպե՛ս է։) Պաստորներն ու երեցները հակաքրիստոսներն են, որոնք մոլորեցնում են մարդկանց․ նրանք կենդանի դևեր են, որոնք լափում են մարդկանց հոգիները։ Ուրեմն՝ ինչո՞ւ եմ ասում այս բաները։ Որովհետև եթե որպես առաջնորդող կամ աշխատող չկարողանաս հստակ տեսնել կրոնական պաստորների քայլած ուղին և այդ կեղծ հովիվների էությունը, վախենում եմ՝ Աստծուն ծառայելիս նույնպես քայլում ես հակաքրիստոսների ուղիով։ Սա շատ վտանգավոր է։ Շատ մարդիկ, գործելով որպես առաջնորդողներ և աշխատողներ, ընդօրինակում են պաստորներին ու երեցներին։ Նայում են, թե ինչպես են կրոնական պաստորներն առաջնորդում եկեղեցիները, հավաքույթներ անցկացնում, քարոզում և լուծում հավատացյալների դժվարությունները, և հետևում են դրան՝ սովորելով ու ընդօրինակելով նրանց։ Ինչպիսի՞ն են այս մարդիկ։ Բթամի՛տ են՝ լիովին զու՛րկ զանազանելու ունակությունից։ Կրոնական պաստորներին ընդօրինակելով՝ ընդօրինակում ես փարիսեցիներին․ դու կեղծավոր ես։ Հետևաբար՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է զգույշ լինեն Աստծուն ծառայելու ուղիով քայլելիս։ Փարիսեցիներն ու կրոնական պաստորներն ուսանելի օրինակներ են։ Մի՛ քայլիր նրանց ձախողման ուղիով։ Ես Ֆրանսիայի եկեղեցական կյանքի մասին մի զեկույց եմ տեսել, որտեղ մի քույր վկայությամբ է կիսվել։ Նա եկեղեցում ջրող էր։ Երբ վերակացուն հարցնում է իր աշխատանքի մանրամասների մասին։ Նա ոչ մի իրական աշխատանք չէր արել, ուստի ստում է և խուսափում հարցից՝ սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար։ Ավելի ուշ, Աստծու խոսքերը կարդալուց հետո, նա ճանաչում է իր ապականված խառնվածքը և հասկանում, որ չափազանց նենգ ու խորամանկ է եղել․ ազնիվ մարդ չէր։ Այս փորձառական վկայությունը շատ լավն էր և շատ անկեղծ, որովհետև նա մի իրական խնդիր էր քննարկում և դատարկ խոսքեր չէր շռայլում։ Նրա պես պարզ և ազնիվ մարդիկ պետք է ընտրվեն որպես առաջնորդողներ ու աշխատողներ։ Աստծու տունը բացարձակապես չի մշակում կրոնական պաստորների պես կեղծավորների։ Իրական աշխատանք կատարելու համար առաջնորդողներն ու աշխատողները պետք է բացեն իրենց սրտերը, ընդունեն ճշմարտությունը, ընդունեն Աստծու զննումը, և ապա ըստ Աստծու խոսքերի լինեն ազնիվ մարդիկ։ Նրանք պետք է իրատես լինեն եղբայրների և քույրերի դժվարությունները լուծելիս և նրանց հետ հաղորդակցվեն ճշմարտության մասին՝ լուծելու նրանց ապականված խառնվածքները։ Հավաքույթների ժամանակ նախ պետք է խոսես քո իսկ փորձառությունների մասին, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան օգուտ քաղել դրանցից, շարունակեն անձամբ փորձառաբար ապրել և կիրարկել, և ձեռք բերեն իրական ճանաչողություն։ Այդժամ, հավաքույթների ժամանակ նրանք նույնպես կկիսվեն իրենց փորձառական հասկացողություններով։ Այս կերպ միմյանց հետ կիսվելով ձեր փորձառական վկայություններով և հասկացողությամբ՝ ի վերջո կլուծեք խնդիրները։ Եղբայրներն ու քույրերը, որոնք կարող են իրական աշխատանք կատարել և այս կերպ հաղորդակցվել իրենց գործնական փորձառական հասկացողության մասին, պիտանի են Աստծու տանը առաջնորդողներ լինելու։ Կրոնական պաստորների նմանվող մարդիկ չպետք է ընտրվեն որպես առաջնորդողներ Աստծու տանը։ Որքան մեծ է մարդու աստվածաբանական գիտելիքը, այնքան ավելի խնդրահարույց է նա։ Երբեք մի՛ ընտրեք նման մարդու առաջնորդող լինելու համար։ Նրանք չեն կարող իրական աշխատանք կատարել։ Նրանք կարող են միայն դատարկ տեսություններ քարոզել՝ իրենց ցուցադրելու համար, որպեսզի մարդիկ հարգեն ու երկրպագեն իրենց։ Այդպե՞ս չէ։ (Այդպե՛ս է։) Աստված մարդկանց գործածելիս երբեք չի նայում նրանց գիտելիքի մակարդակին։ Ասա՛ ինձ՝ ինչո՞ւ է Աստված օգտագործում ինձ պես մեկին, որն ունի կրթության և գիտելիքի ցածր մակարդակ։ Ի՞նչ եք հասկանում սրանից։ Շնորհքի այս դարաշրջանում ինչո՞ւ Աստված Պետրոսին ընտրեց եկեղեցին հովվելու համար, այլ ոչ թե Պողոսին։ Որովհետև Պողոսը հակաքրիստոս էր։ Նա վատ խառնվածք ուներ, չէր ընդունում ճշմարտությունը և միայն գիտեր՝ ինչպես ցուցադրել իրեն։ Միշտ ցանկանում էր գերիշխել, և իր աշխատանքում անընդհատ նսեմացնում էր Պետրոսին և սեփական անձի համար էր վկայում, որպեսզի Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ երկրպագեին իրեն։ Բայց Պետրոսի մարդկայնությունը շատ լավն էր։ Որքան էլ Պողոսը նսեմացներ նրան, վրեժխնդիր լինելու սիրտ չուներ։ Նա երբեք չնսեմացրեց Պողոսին, և նույնիսկ համաձայնեց, որ Պողոսը հայտնություններ է ստացել Աստծուց։ Պետրոսի մարդկայնությունն այնքան լավն էր։ Այս բաներից պետք է ըմբռնեք, կշռադատեք և մտորեք, թե որոնք են Աստծու մտադրությունները։ Աստված որպես եկեղեցու առաջնորդողներ մշակում է Պետրոսի պես մարդկանց, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը, ձգտել ճշմարտությանը, իրենց սրտերում ազնիվ են և կարող են սիրել Աստծուն՝ հանձնարարելով նրանց կատարել եկեղեցին հովվելու աշխատանքը։ Ի հակադրություն սրա՝ Աստված Պողոսի պես մարդկանց, որոնք շնորհներ և գիտելիք ունեն, բայց չեն սիրում ճշմարտությունը, հանձնարարում է կրթվել ավետարան քարոզելու մեջ և կատարել արտաքին աշխատանք։ Մի՞թե այն սկզբունքները, որոնցով Աստված կարգավորումներ է անում առաջնորդողների և աշխատողների համար, շատ իմաստուն և գործնական չեն։ (Այդպե՛ս է։) Նույնն է, երբ ես եմ իմ աշխատանքն անում։ Ես այնպես եմ կարգավորում, որ ճշմարտությանը ձգտող և գործնական փորձառություն ունեցող մարդիկ առաջնորդողներ և աշխատողներ դառնան, հանձնարարելով նրանց ջրել և հոգևոր սնունդով ապահովել եկեղեցին, մինչդեռ նրանց, որոնք գիտելիք ունեն, խելացի են և պերճախոս, նշանակում եմ ավետարան քարոզելու և վկայելու համար՝ հանձնարարելով ղեկավարել ավետարանի աշխատանքը։ Արդյո՞ք այս կարգավորումները տեղին են։ (Տեղի՛ն են։) Սա աշխատանք կատարելու համար մարդկանց կարգավորելու սկզբունքն է, և առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրենց աշխատանքն այս կերպ կատարեն։ Եթե առաջնորդողների և աշխատողների կողմից նշանակված մեկը շնորհներ ունի, պերճախոս է և ունի կրթության ու գիտելիքի բարձր մակարդակ, բայց չի սիրում ճշմարտությունը, ապա ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե նա դառնա շրջանային կամ հովվական տարածքի որոշում կայացնող խմբի անդամ։ Նա կլինի ամբարտավան ու ինքնարդար և ոչ մեկին չի զիջի։ Նա կանի այն ամենը, ինչ ուզում է, և հաճախ կցուցադրի իրեն ու սեփական անձի համար կվկայի։ Ի վերջո՝ կստիպի Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց երկրպագել իրեն, լսել իր խոսքերը և ենթարկվել իրեն, ասես ինքը քրիստոսն է։ Մի՞թե սա նույնը չէ, ինչ Պողոսինը։ Պողոսը հենց այս ուղիով քայլեց։ Ամեն քայլափոխի ցուցադրում էր իրեն և սեփական անձի համար էր վկայում, որպեսզի մարդիկ հարգեն ու երկրպագեն իրեն, և ստիպում էր բոլորին լսել իրեն՝ փորձելով զբաղեցնել Տեր Հիսուսի տեղը մարդկանց սրտերում։ Վերջում նույնիսկ անամոթաբար սեփական անձի համար վկայեց՝ ասելով՝ «Արդարև, ինձ համար կյանքը Քրիստոսն է, և մեռնելը՝ շահ» (Փիլիպեցիներին 1:21)։ Պողոսը համարձակվեց ասել այս խոսքերը․ նանկատի ուներ, որ քանի որ Տեր Հիսուսը համբարձվել էր երկինք և այլևս երկրի վրա չէր, ինքը՝ Պողոսը, որն ապրում էր երկրի վրա, քրիստոսն էր։ Մի՞թե նա հենց սա նկատի չուներ։ (Այդպե՛ս էր։) Հետևաբար՝ Պողոսի պես մարդիկ վտանգավոր տարրեր են, ոտքից գլուխ հակաքրիստոսներ են։ Ուստի առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն՝ եկեղեցու աշխատանքը լավ կատարելու համար, խելամիտ կարգավորումներ անել և մարդկանց ճիշտ գործածել իմանալն է։ Պետք է ըմբռնես այն սկզբունքները, թե ինչպիսի մարդիկ պետք է օգտագործվեն եկեղեցին հոգևոր սնունդով ապահովելու և հովվելու համար, և ինչպիսի մարդիկ պետք է օգտագործվեն ավետարանը տարածելու աշխատանքը կատարելու համար։ Սա առաջնային կարևորության հարց է։ Եթե սխալ մարդկանց նշանակես առաջադրանք կատարելու, ապա որպես առաջնորդող կամ աշխատող՝ սկզբունքների համաձայն չես վարվում և իրապես չես հասկանում Աստծու մտադրությունները։ Ասա՛ ինձ՝ որո՞նք են շրջանային և տարածաշրջանային որոշում կայացնող խմբերի անդամների ընտրության սկզբունքները։ Ենթադրենք՝ եկեղեցում մարդկանց մեծ մասն ընդամենը երեքից հինգ տարի է, ինչ հավատում է Աստծուն, նոր միայն մի փոքր գիտակցում է ձեռք բերել կյանքի հոգևոր հարցերի վերաբերյալ, նոր միայն փոքր-ինչ հասկացել է, թե ինչ է ճշմարտության իրականությունը, դեռ մուտք չի գործել ճշմարտության իրականության մեջ և չի կարողանում զանազանել բոլոր տեսակի մարդկանց։ Այս հանգամանքներում արդյոք կա՞ն շեղումների ռիսկեր շրջանային, տարածաշրջանային և հովվական տարածքի որոշում կայացնող խմբերի անդամներ ընտրելիս։ (Կա՛ն։) Քանի որ մարդկանց մեծ մասը չի հասկանում ճշմարտությունը և զուրկ է զանազանելու ունակությունից, հակված է որպես որոշում կայացնող խմբերի անդամներ ընտրելու պերճախոս և շնորհալի մարդկանց։ Բայց արդյո՞ք պերճախոս և շնորհալի մարդիկ ունեն ճշմարտության իրականությունը։ Արդյո՞ք նրանց կյանքի բնույթի մեջ փոփոխություններ են եղել։ Որքան շատ շնորհներ ու գիտելիք ունի մարդը, հաճախ այնքան ավելի ամբարտավան է լինում, և նրա ամբարտավան խառնվածքն արմատացած է ու դժվար է փոխել։ Եթե գիտնականներն ու բարձր մակարդակի մտավորականներն Աստծուն հավատան, արդյո՞ք պետք է ընտրվեն որպես որոշում կայացնող խմբերի ղեկավարներ։ (Ո՛չ։) Հիշե՛ք, նրանք չպետք է ընտրվեն որպես առաջնորդողներ կամ աշխատողներ որևէ մակարդակում։ Ասա՛ ինձ՝ ի՞նչ հետևանք կունենար գիտնականների և բարձր մակարդակի մտավորականների հետ ճշմարտության մասին հաղորդակցվելը։ Կարո՞ղ էին արդյոք ընդունել ճշմարտությունը։ (Չէի՛ն կարող։) Գուցե գլխով անեին՝ ի նշան համաձայնության, բայց եթե սխալվեին, և դու էտեիր, կկարողանայի՞ն արդյոք ընդունել և գիտակցել դա։ (Ո՛չ, չէին ընդունի։) Եթե էտեիր, նրանք հարյուրավոր փաստարկ կունենային քեզ հակաճառելու համար, և կարող էին մի ամբողջ օր քարոզել՝ քեզ մանրամասն վերլուծելու համար։ Մենք չենք կարող մրցել մտավորականների պերճախոսության հետ։ Հետևաբար՝ ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե մտավորականը դառնար եկեղեցու առաջնորդող։ Եկեղեցին կկորցներ Սուրբ Հոգու աշխատանքը և կկորցներ Աստծու օրհնությունները։ Սա այն պատճառով է, որ եկեղեցին կվերահսկվեր հակաքրիստոսի կողմից, և մարդիկ կերկրպագեին հակաքրիստոսին ու կհավատային այն ամենին, ինչ ասեր հակաքրիստոսը։ Նրանք հակաքրիստոսի խոսքերին ավելի շատ կհավատային, քան Աստծու խոսքերին, և հակաքրիստոսին ավելի շատ կհնազանդվեին, քան Աստծուն, ուստի չէին կարողանա ստանալ Սուրբ Հոգու աշխատանքը։ Սա Աստծուն հավատալու մեջ ամենավտանգավոր ուղին է։ Դա ձախողման ու կործանման տանող ուղի՛ է։
Այժմ Աստված ինձ է գործածում՝ աշխատանքը կատարելու համար։ Թեև չունեմ կրթության կամ գիտելիքի շատ բարձր մակարդակ, ձեզ հետ հավասար հարթության վրա եմ կանգնում, երբ խոսում եմ ձեզ հետ և հաղորդակցվում ճշմարտության մասին։ Սրտանց եմ խոսում և խոսում եմ ազնվորեն։ Սկզբունքային եմ նրանում, թե ինչպես եմ խոսում, գործում և վերաբերվում ուրիշներին, և կարող եմ սիրուց դրդված աջակցել եղբայրներին ու քույրերին, այլ ոչ թե բարձունքից դատարկ տեսություններ քարոզել։ Եթե գիտնականներն ու բարձր մակարդակի մտավորականները դառնային եկեղեցու առաջնորդողներ, կարիք չէր լինի, որ ես մանրամասնեի հետևանքների մասին։ Հավանաբար կարող եք պատկերացնել՝ մարդկանց կմոլորեցնեին, որ իրենց երկրպագեն, և շատ քչերը կերկրպագեին Գործնական Աստծուն։ Լավ կլիներ, եթե իրապես հասկանային ճշմարտությունը և կարողանային մարդկանց առաջնորդել ճշմարտության իրականության մեջ, բայց առանցքային խնդիրն այն է, որ մարդկանց առաջնորդում են դեպի գիտելիք ու տեսություններ։ Նրանք չեն կարող մարդկանց առաջնորդել ճշմարտության իրականության մեջ, և եթե մարդիկ երկրպագեն ու հետևեն նրանց, ի վերջո դա ապարդյուն կլինի՝ նման մաղով ջուր կրելուն։ Ասա՛ ինձ՝ ի՞նչ կպատահեր, եթե բարձր մակարդակի մտավորականներն ու գիտնականները դառնային առաջնորդողներ մեր Եկեղեցում։ Նրանք հավանաբար աստվածաբանական տեսությունների մի շարք կստեղծեին և հավաքույթների ժամանակ միայն այդ տեսությունները կքարոզեին՝ դարձնելով դրանք ավելի ու ավելի վեհ ու խորը հնչող։ Նրանք նաև կցանկանային գրքեր գրել՝ իրենց իսկ տեսությունները հաստատելու համարժ։ Տեսնելով, որ Աստված արտահայտել է ճշմարտության յոթ կամ ութ հատոր, նույնիսկ կցանկանային մի քանի հատոր գրքեր գրել՝ իրենց ցուցադրելու և մարդկանց իրենց խոսքերը կարդալ տալու համար։ Ասա՛ ինձ՝ արդյո՞ք սա անելը համահունչ է Աստծու մտադրություններին։ (Համահունչ չէ՛ Աստծու մտադրություններին։) Մի՞թե այս խնդիրը շատ լուրջ չէ։ (Այդպե՛ս է։) Ուրեմն ինչո՞ւ են նրանք ուզում ստեղծել վեհ ու խորը աստվածաբանական տեսություններ, և ինչո՞ւ են ուզում գրքեր գրել՝ հաստատելու իրենց իսկ տեսությունները։ (Նրանք անում են դա՝ իրենց ցուցադրելու և մարդկանց մտքերը վերահսկելու համար՝ ստիպելով բոլորին լսել իրենց։) Նրանք ուզում են ստիպել Աստծուն հավատացող բոլոր մարդկանց երկրպագել ու հետևել իրենց։ Սա ճիշտ Պողոսի պես է։ Պողոսը հսկայական թվով ուղերձներ գրեց տարբեր եկեղեցիներին, որոնք է՛լ ավելի շատ խոսքեր էին պարունակում, քան Տեր Հիսուսի ասածները։ Նրա նպատակն էր բոլորին ստիպել կարդալ իր խոսքերը, վերաբերվել դրանց որպես Աստծու խոսքերի ու հնազանդվել դրանց, և վերաբերվել իրեն որպես Աստծու։ Սա էր Պողոսի մտադրությունն իր արածի մեջ, և ճիշտ այսպես են գործում հակաքրիստոսները։ Եթե մարդը գիտելիք ունի, խելացի է և պերճախոս, և Աստծու խոսքերը կարդալուց հետո կարող է բազմաթիվ տեսություններ ստեղծել, ապա կարող է մոլորեցնել և վերահսկել մարդկանց այնպես, որ դավաճանեն Աստծուն, հետևեն իրեն ու վերաբերվեն իրեն որպես Աստծու։ Նրանք ոչ միայն չեն կարողանում մարդկանց Աստծու առաջ բերել, այլ փոխարենը բոլորին իրենց առաջ են բերում։ Ի վերջո՝ բոլորին իրենց հետ ցած են քաշում։ Մի՞թե նրանք բոլորին դժոխք չեն քաշում։ Սա է այն վտանգը, որ ներկայացնում են Աստծուն հավատացող մտավորականները։ Եթե մտավորականն ուզում է ձգտել ճշմարտությանը և կատարյալ դարձվել, արդյո՞ք Աստված կատարյալ կդարձնի նրան։ (Ո՛չ։) Աստված ոչ մեկի հանդեպ կողմնակալություն չի ցուցաբերում, ուստի ինչո՞ւ նրանց կատարյալ չի դարձնի։ Առայժմ մի կողմ թողնենք այն, թե արդյոք նրանց մտադրությունները ճիշտ են, թե ոչ։ Նախ խոսենք այն մասին, թե ինչ են փորձառաբար ապրում մարդիկ, երբ Աստված կատարյալ է դարձնում նրանց։ Նայե՛ք Պետրոսին կատարյալ դարձնելու Աստծու գործընթացին։ Ի՞նչ փորձառություն ունեցավ Պետրոսը։ Պետրոսը կատարյալ դարձվեց միայն իր վերջին յոթ տարիներին հարյուրավոր փորձություններ և զտումներ փորձառաբար ապրելուց հետո։ Թեև Աստվածաշունչը չի արձանագրում Պետրոսի շատ գործեր, այնուամենայնիվ այն ցույց է տալիս, որ Պետրոսը մտավորական չէր։ Նա համեմատաբար պարզ և ազնիվ մարդ էր, որը շիտակ և անկեղծ էր իր խոսելաձևում՝ ասելով այն, ինչ իր մտքում կար։ Սրտանց էր խոսում և ասում էր ճիշտ այն, ինչ նկատի ուներ, անկախ նրանից, թե ում հետ էր շփվում, և բացարձակապես ոչինչ չէր ասի՝ իր խղճին հակառակ։ Ահա թե ինչպիսի մարդ էր Պետրոսը։ Նա նենգության և խափեության ոչ մի դրսևորում չբացահայտեց։ Այդուհանդերձ, անգամ Պետրոսի պես մարդը, որը շատ ավելի քիչ էր ապականված, քան մենք, և որի մարդկայնությունը շատ ավելի լավն էր, քան մերը, դեռևս ստիպված էր հարյուրավոր փորձություններ և զտումներ փորձառաբար ապրել, որպեսզի կատարյալ դարձվեր։ Ուրեմն՝ արդյո՞ք Պետրոսի պես մարդկանց, թե՞ բարձր մակարդակի մտավորականների համար է ավելի հեշտ կատարյալ դարձվել փորձություններ և զտումներ փորձառաբար ապրելով։ (Պետրոսի պես մարդկանց համար։) Ուրեմն մտածե՛ք այս մասին՝ քանի՞ տարվա զտում պետք է անցնեին կրոնական աշխարհի պաստորների ու երեցների, աստվածաբանության դոկտորների և բարձր մակարդակի մտավորականների պես մարդիկ՝ Աստծու կողմից կատարյալ դարձվելու համար։ Արդյո՞ք հեշտ կլիներ։ (Հեշտ չէ՛ր լինի։) Կատարյալ դարձվելու համար նրանք ստիպված կլինեին հազարավոր փորձություններ և զտումներ փորձառաբար ապրել։ Ուրեմն՝ արդյո՞ք հեշտ կլիներ Պողոսի պես մարդկանց համար Աստծու կողմից կատարյալ դարձվելը։ (Հեշտ չէ՛ր լինի, նրա բնությունը չի սիրում ճշմարտությունը։) Ի՞նչ սխալ թույլ տվեց Պողոսը, երբ Տեր Հիսուսը հայտնվեց և գործեց։ Նա մոլեռանդորեն հետապնդում և սպանում էր Տեր Հիսուսի աշակերտներին։ Այն ժամանակ աստվածաշնչյան բազմաթիվ հրեա գիտնականներ կային, և Պողոսը Գամաղիելի միակ ուսանողը չէր։ Ինչո՞ւ այդքան մարդկանցից միայն Պողոսը հանդես եկավ որպես առաջամարտիկ՝ Տեր Հիսուսին դիմակայելու հարցում։ (Նրա մարդկայնությունը դաժան էր։ Եթե նրա մարդկայնությունը միջին կամ մի փոքր ավելի լավը լիներ, նա դա չէր անի, որովհետև Տեր Հիսուսը երբեք ոչ մի վատ բան չէր արել։ Սակայն միևնույն է, նա ընդունակ էր մոլեռանդորեն դիմակայել Տեր Հիսուսին։ Սա բացահայտեց նրա մարդկայնությունը, ինչպես նաև ճշմարտությունն ատող նրա էությունը։) Հետևաբար՝ Պողոսը ծայրաստիճան ամբարտավան էր, նաև չափազանց չարասմիտ, նենգ ու չարակամ։ Որտե՞ղ էր դրսևորվում նրա ծայրահեղ ամբարտավանությունը։ Այն ժամանակ Տեր Հիսուսի քարոզչությունն ու գործը իրարանցում առաջացրին ողջ Հրեաստանում։ Շատերն ասում էին՝ «թեև երբեք չենք լսել այն խոսքերը, որ Հիսուսն է խոսում, քահանայապետների ու դպիրների քարոզներից ոչ մեկն այնքան գործնական չէ, որքան Նրանը, և ոչ մեկի խոսքերը չունեն Հիսուսի խոսքերի իշխանությունն ու զորությունը»։ Ուստի շատերն ընտրեցին հետևել Տեր Հիսուսին, և այս հարցն արագորեն տարածվեց ողջ Հրեաստանով մեկ։ Ո՞ւմ ատելությունն էր սա ամենայն հավանականությամբ հրահրելու։ Նրանց, որոնք ամբարտավան էին ու շատ նախանձ՝ նման մարդկանց մեջ առաջինն ատելություն առաջացավ։ Իսկ ո՞ւմ էր Պողոսը երկրպագում։ Նա երկրպագում էր քահանայապետներին, երկրպագում էր նրան, ով քահանայապետն էր, և երկրպագում էր նաև իր ուսուցչին՝ Գամաղիելին։ Այն ժամանակ Տեր Հիսուսի համբավը գերազանցեց քահանայապետների և իր ուսուցչի համբավը, ուստի նա ոտքի կանգնեց՝ հասցեագրելու թվացյալ անարդարությանը, ասելով՝ «դո՛ւ, Հիսո՛ւս, այնքան մեծ համբավ ունես։ Բոլորը տարածում են Քո խոսքերը՝ ասելով, որ Քո խոսքերը ճշմարտությունն են և ունեն իշխանություն ու զորություն։ Կցանկանայի տեսնել, թե կոնկրետ ինչ ճշմարտություններ ես Դու արտահայտել, և ականատես լինել, թե որտեղ են Քո իշխանությունն ու զորությունը։ Դու իսկապե՞ս իմ ուսուցչից և քահանայապետներից լավ ես հասկանում Աստվածաշունչը»։ Տեսնո՞ւմ ես, իր սրտում նա անհնազանդ մնաց։ Մի՞թե սա ամբարտավանություն ու ինքնարդարություն չէ՝ զուգորդված նախանձով։ (Այդպե՛ս է։) Իր սրտում թույլ չէր տալիս ոչ մեկին բարձրանալ ավելի վեր, քան քահանայապետներն էին կամ իր ուսուցիչը։ Այն ժամանակ, թեև մարդկանց մեծ մասը չէր կարողանում ըմբռնել Տեր Հիսուսի արած բաները, նրանք իրենց բերանները փակ էին պահում ու չէին համարձակվում կամայականորեն դատել և դատապարտել Նրան, անգամ Պողոսի ուսուցիչը՝ Գամաղիելը չհամարձակվեց դատել Նրան։ Նա զգում էր՝ «մենք չենք կարող հստակ տեսնել այս հարցը, բայց ես խորապես հավատում եմ, որ եթե Աստծուց է գալիս, ոչ ոք չի կարող տապալել այն, իսկ եթե մարդուց է գալիս, ինքն իրեն կկորչի, որովհետև մարդը չունի ճշմարտություն, զուրկ է իշխանությունից ու զորությունից և չի կարող որևէ բան իրագործել»։ Ուստի նա ասաց՝ «Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացեք այդ մարդկանցից և բա՛ց թողեք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, ինքն իրենով կկանխվի. իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք» (Գործք Առաքելոց 5:38–39)։ Ի՞նչ ես կարծում Գամաղիելի՝ այս խոսքերն ասելու մասին։ Այս խոսքերը մեծ խորաթափանցություն ցույց տվեցին։ Նրա մարդկայնությունը բավականին հասուն և կայուն էր, և նա ողջամտություն ուներ։ Թեև Պողոսը նրա աշակերտն էր, Պողոսի մարդկայնությունը շատ հեռու էր Գամաղիելի մարդկայնությունից։ Ժամանակակից եզրույթներով ասած՝ Պողոսն ամբարտավան խառնվածքով զայրացած երիտասարդ էր, որը նաև չափաանց նախանձոտ էր, ուստի նախաձեռնեց Տեր Հիսուսին հալածելն ու Նրա աշակերտներին ձերբակալելը։ Տեսնո՞ւմ ես, Պողոսը լավը չէր։ Մի՞ թե նա ձերբակալում էր Տեր Հիսուսի աշակերտներին երիտասարդական պոռթկումների պատճառով։ (Ո՛չ։) Դա նրա բնական էության պատճառով էր։ Հետևաբար՝ Պողոսը հանդես եկավ որպես առաջամարտիկ՝ Տեր Հիսուսին դիմակայելու հարցում։ Նրան չէր հետաքրքրում, թե արդյոք Տեր Հիսուսի գործը սերում էր Սուրբ Հոգու աշխատանքից, ոչ էլ հետաքրքրում էր, թե արդյոք Տեր Հիսուսի ասած խոսքերը ճշմարտությունն էին։ Նա անհնազանդ մնաց, իրեն թշնամի դարձրեց Տեր Հիսուսին և ուզում էր ձերբակալել Տեր Հիսուսի բոլոր աշակերտներին ու ցրել բոլորին պարզապես այն պատճառով, որ Տեր Հիսուսի համբավը գերազանցում էր քահանայապետների և իր ուսուցչի համբավին։ Գամաղիելը հավանություն չէր տալիս Տեր Հիսուսի աշակերտներին ձերբակալելու Պողոսի արարքին, բայց Պողոսը չէր լսում, և մնաց անդրդվելի։ Սրա միջոցով բացահայտվեց նրա բնությունը ՝ նա մի մարդ էր, որն ատում էր ճշմարտությունը և ատում էր Աստծուն։ Ասա՛ ինձ՝ մի՞թե Պողոսը բավական անողոք չէր։ Արդյո՞ք ուներ խղճի և ողջամտության նշույլ անգամ։ (Ո՛չ։) Երբ Պողոսը հալածում էր Տեր Հիսուսին, արդյո՞ք նախ փորձեց հասկանալ, թե ինչու են Տեր Հիսուսի աշակերտները հետևում Նրան, և արդյոք Նրա արտահայտած խոսքերը ճշմարտությունն էին։ Նա դատապարտեց ու դիմակայեց Տեր Հիսուսին և ձերբակալեց Նրա աշակերտներին՝ առանց անգամ փորձելու հասկանալ այս բաները։ Թեև Աստված հետագայում նշաններով և հրաշքներով հնազանդեցրեց Պողոսին (այսինքն՝ Տեր Հիսուսը երկնքից հայտնվեց նրան, և նա կուրացավ մեծ լույսից), արդյո՞ք նա կարող էր ունենալ աստվածավախ սիրտ՝ հաշվի առնելով նրա բնությունը։ Մարդկանց մեծ մասը որոշ չափով ունի աստվածավախ սիրտ՝ նույնիսկ առանց նշաններ ու հրաշքներ տեսնելու, բայց ինչ վերաբերում է Պողոսին, նույնիսկ երբ Աստված հայտնվեց նրան, նա աստվածավախ սրտի նշույլ անգամ չդրսևորեց։ Արդյո՞ք նրա մտածելակերպը ճիշտ էր։ (Ո՛չ։) Կարո՞ղ ես Պողոսի ուղերձներում աստվածավախ սրտի նշույլ անգամ տեսնել։ (Ո՛չ։) Պողոսի ուղերձներում մենք չենք տեսնում, որ Տեր Հիսուսի գեթ մեկ խոսք տարածի, ոչ էլ տեսնում ենք, որ մեջբերի Տեր Հիսուսի գեթ մեկ խոսք։ Չենք տեսնում, որ սրտին մոտ ընդունի կամ ծանոթանա Տեր Հիսուսի որևէ խոսքի հետ, առավել ևս՝ չենք տեսնում, որ Տեր Հիսուսի որևէ խոսք վերցնի որպես իր նշանաբանը կամ իր կյանքը։ Մենք չենք կարող տեսնել այս բաները նրա ուղերձներում, դրանք պարզապես չկա՛ն այնտեղ։ Ասա՛ ինձ՝ եթե Պողոսը լիներ մեկը, որը Տեր Հիսուսի համար վկայություն կրեր, ի՞նչ իրական դրսևորումներ պետք է ունենար։ Առնվազն պետք է տարածած լիներ Տեր Հիսուսի խոսքերը։ Անկախ նրանից՝ Տեր Հիսուսի խոսքերի նրա ճանաչողությունը խորն էր, թե մակերեսային, պետք է նախ հավաքեր Տեր Հիսուսի խոսքերը և բաժաներ եկեղեցիներին՝ Տեր Հիսուսի խոսքերի ընթերցումը դարձնելով առաջնային ուշադրության կենտրոն բոլոր հավատացյալների համար։ Առաքյալների խոսքերը պետք է միայն որպես լրացում ծառայեին, առաքյալների խոսքերի ընթերցումը բացարձակապես չպետք է առաջնային ուշադրության կենտրոնում լինեին։ Արդյո՞ք Պողոսն արեց դա։ (Ո՛չ։) Երբեք չտարածեց Տեր Հիսուսի խոսքերը և երբեք չհավաքեց Տեր Հիսուսի խոսքերն Աստծու ընտրյալ մարդկանց համար, որպեսզի կարդային։ Ակնհայտ է, որ նա Տեր Հիսուսի համար վկայություն կրելու որևէ իրական դրսևորման նշույլ անգամ ցույց չտվեց։ Փոխարենը՝ շարունակեց ուղերձներ գրել տարբեր վայրերի եկեղեցիներին՝ թույլ տալով, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարդան իր խոսքերը։ Իր գրած ուղերձներում նա նաև հաճախակի նսեմացնում և մերժում էր Պետրոսին՝ թույլ չտալով, որ մարդիկ ընդունեն Պետրոսի ջրումն ու հոգևոր սնունդի ապահովումը, և միայն ցանկանալով, որ բոլորը երկրպագեն իրեն։ Տեսնո՞ւմ ես, մի՞թե Պողոսը ստոր չէր։ Չափազա՛նց ստոր էր։