Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (2)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը. 5-ը դեկտեմբերի, 2025թ. (Մաս 1)
Պատճառը, որ այսօր հավաք ենք անցկացնում աշխարհի տարբեր եկեղեցիների առաջնորդողների և աշխատողների համար, այն է, որ պարզել ենք, որ որոշ առաջնորդողներ ու աշխատողներ իրականում չեն ըմբռնում իրենց աշխատանքի սկզբունքները։ Նրանք չգիտեն, թե իրականում որն է իրենց հիմնական գործը։ Նրանք չեն կարողանում հստակ տեսնել, թե որ աշխատանքն է ամենավճռորոշն ու կարևորը, ոչ էլ կարողանում են հստակ տեսնել, թե որ խնդիրների լուծումն է ամենավճռորոշն ու կարևորը։ Ավելին՝ նրանք իսկապես չեն կարողանում հստակ տեսնել, թե ինչպես հաղորդակցվել ճշմարտության մասին՝ խնդիրները լուծելու համար այնպես, որ արդյունքի հասնեն։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Սա ցույց է տալիս, որ այս առաջնորդողներն ու աշխատողները ճշմարտության չափազանց մակերեսային հասկացողություն ունեն և դեռևս չունեն որակ և ընդունակություն, որպեսզի գործերը վարեն ըստ սկզբունքների։ Այսպիսով, կա՞ արդյոք ուղղակի կապ ճշմարտության չափազանց մակերեսային հասկացողություն ունենալու և գործերն ըստ սկզբունքների կատարելը ձախողելու միջև։ (Այո՛։) Ո՞րն է հիմնական չափորոշիչը՝ որոշելու համար, թե արդյոք մեկն իր պարտավորությունն ըստ չափանիշի՞ է կատարում։ Դա այն է, թե արդյոք նա գործում է ըստ սկզբունքների, թե ոչ։ «Գործերը վարել ըստ սկզբունքների» արտահայտությունը կիրառելի է իրենց պարտավորությունները կատարող սովորական հավատացյալների և եկեղեցու աշխատանքը կատարող առաջնորդողների ու աշխատողների համար։ Ավելի ստույգ՝ այն չափորոշիչը, որով որոշվում է, թե արդյոք մեկն իր պարտավորությունն ըստ չափանիշի է կատարում, այն է, թե նա գործերը վարում է ըստ սկզբունքների, թե ոչ։ Որոշ մարդիկ հարցնում են. «Ի՞նչ է իր մեջ ներառում գործերն ըստ սկզբունքների վարելը։ Ինչպիսի՞ աշխատանքները կամ ինչպիսի՞ պարտավորություններն են ներառում գործերն ըստ սկզբունքների վարելը»։ Նրանք չեն կարողանում սա շատ հստակ տեսնել։ Մարդիկ, որոնք չունեն հոգևոր հասկացողություն, կուրորեն կկիրառեն կանոնները։ Այնպես չէ, որ միայն որոշակի տեսակի աշխատանքներում կամ որոշակի տեսակի պարտավորությունների դեպքում է պետք գործերը վարել ըստ սկզբունքների. գլխավորն այն է, որ համոզվես, որ համապատասխանում ես ճշմարտության սկզբունքներին՝ անկախ նրանից, թե ինչ ես անում, ինչ պարտավորություն ես կատարում կամ ինչպիսի գործ ես անում։ Եթե սա կիրառենք անհատի կյանքի մուտքի նկատմամբ, ապա շրջանակն էլ ավելի լայն կլինի. քո արարքները, գործերը, խոսքերը, վարվելակերպը, հարցերը լուծելու և գործեր վարելու ձևը և քո կատարած ողջ աշխատանքը պետք է համապատասխանեն ճշմարտության սկզբունքներին։ Այս կերպ կհամապատասխանես Աստծու մտադրություններին։ Քանի որ պետք է համապատասխանես ճշմարտության սկզբունքներին, ներառված շրջանակը շատ լայն է։ Սա նշանակում է, որ քո կիրարկման ու դրսևորումների յուրաքանչյուր կողմ՝ անկախ նրանից, թե ինչ մարդկանց կամ բաների ես առնչվում, և անկախ նրանից՝ աշխատանք ես կատարում եկեղեցում, թե որոշակի աշխատանք աշխարհիկ կյանքում՝ մի խոսքով, այն ամենը, ինչ անում ես, պետք է համապատասխանի ճշմարտության սկզբունքներին, և պետք է գործերը վարես ըստ սկզբունքի։ Սա միասնական չափանիշ է։ Ասա՛ ինձ, արդյոք այս չափանիշը բա՞րձր է։ Մի՞թե հեշտ է դրան հասնել։ (Հեշտ չէ դրան հասնել՝ պետք է հասկանալ շատ ճշմարտություններ։) Ի՞նչ ազդեցություն է ունենում ճշմարտությունը հասկանալը գործերը սկզբունքով վարելու քո կարողության վրա։ (Ճշմարտությունը հասկանալը թույլ է տալիս քեզ հասկանալ Աստծու մտադրությունները, որպեսզի կարողանաս գործել Աստծու մտադրությունների համաձայն և չհակառակվես կամ չհակասես Աստծու մտադրություններին։) Եկե՛ք մանրամասն քննարկենք ճշմարտության սկզբունքներին համապատասխանելու մի քանի կողմ։ Նախ՝ պետք է ազնիվ մարդ լինես քո խոսքերում ու արարքներում, ինչպես նաև՝ քո վարքում և գործերը վարելում։ Չի կարելի կանխամտածված ստել կամ ներգրավվել խաբեության մեջ։ Չի կարելի, որ խոսքերդ խառնված լինեն անմաքրություններով կամ կեղծված լինեն զգացմունքներով։ Չի կարելի բաներ անել թաքնված դրդապատճառներով ու նպատակներով։ Ավելին` չի կարելի քողարկվել՝ մարդկանց վրա սխալ տպավորություն թողնելու համար, ոչ էլ ուրիշներին շեղելու կամ քո խոսքերով մոլորեցնելու նրանց։ Երկրորդ՝ գործերը վարելիս, չես կարող խախտել ճշմարտության սկզբունքները, ոչ էլ կարող ես հակասել ճշմարտության սկզբունքներին։ Առավել ևս՝ չես կարող դավաճանել Աստծուն, դիմակայել Աստծուն կամ ուրանալ Աստծուն։ Եթե կարողանաս հասնել այս բաներին, ապա կարողացած կլինես գործերը վարել ճշմարտության սկզբունքներին համապատասխանող եղանակով։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող ես անհավատ աշխարհի կուռքերին ու հայտնիներին վերաբերվել ճշմարտության սկզբունքներին համապատասխանող եղանակով։ Բոլոր անհավատները երկրպագում են կուռքերին ու հայտնիներին։ Արդյոք մենք, որ հավատում ենք Աստծուն, պետք է երկրպագե՞նք նրանց։ (Ո՛չ։) Եթե սրտումդ երկրպագես կուռքերին ու հայտնիներին և բարձր գնահատես որևէ կուռքի կամ հայտնի անձի, կհետևես ու կհնազանդվես նրանց և կխոսես ու կգործես՝ նրանց գոհացնելու համար։ Ի՞նչ սխալներ ես թույլ տալիս այստեղ։ Նախ՝ սրտումդ կուռքեր երկրպագելն ու հայտնի մարդկանց հավանելը ցույց է տալիս, որ երկրպագում ես Սատանային և հետևում Սատանային. երկրորդ՝ չունես աստվածավախ սիրտ։ Կուռքերն ու հայտնիները սատանաներ և դևեր են, ուրեմն ինչո՞ւ ես երկրպագում նրանց։ Ինչո՞ւ ես խոսում և գործում՝ նրանց գոհացնելու համար։ Մի՞թե սխալ դիրքորոշում չես ընդունել։ Սա աստվածավախ սիրտ ունենալ չէ։ Ուստի նրանց հանդեպ ձեր վերաբերմունքում ի՞նչ դիրքորոշում է տեղին որդեգրելը։ Այստեղ կան սկզբունքներ։ Նախ՝ մենք պետք է լինենք Աստծու կողմից։ Կուռքերն ու հայտնիներն անհավատ աշխարհի դևեր են։ Նրանք մոլորեցրել են շատերին՝ ստիպելով երկրպագել իրենց։ Նրանք Աստծուն թշնամաբար տրամադրված ուժեր են, և Աստված թիրախավորել է նրանց՝ կործանման համար։ Եթե սա հստակորեն տեսնեիր, արդյոք դեռևս կերկրպագեի՞ր ու կհետևեի՞ր նրանց։ Կցանկանայի՞ր արդյոք այնուամենայնիվ քծնել ու գոհացնել նրանց։ Կկարողանայիր բաց թողնել այս մտքերը, և դրանք կվերանային։ Ուստի, ի՞նչ վերաբերմունք պետք է ունենաս պետական պաշտոնյաների նկատմամբ։ Նրանց վերաբերվելիս նույնպես պետք է սկզբունքներ ունենաս և դիրքորոշում որդեգրես։ Ուստի նրանց վերաբերվելու ո՞ր ձևն է սկզբունքներ ունենալ և դիրքորոշում որդեգրել համարվում։ Պետք է իմաստություն ունենաս և հարգես նրանց։ Արդյոք նրանց հարգելը նո՞ւյնն է, ինչ նրանց երկրպագելը։ (Ո՛չ։) Մեր հարգանքը բացարձակապես երկրպագություն չէ, ավելի շուտ՝ այն նրանց երկրի համակարգերին ու կառավարության կանոնակարգերին հետևելն է, պետական պաշտոնյաներին չհակադրվելը և նրանց ինքնությունն ու նրանց՝ որպես անձի հարգելը։ Բնականոն հանգամանքներում ճիշտ է, որ մենք այսպիսի մտածելակերպ ունենանք։ Պետք է հետևենք երկրի համակարգերին ու կառավարության կանոնակարգերին։ Սա է հարգանքը։ Հարգում ենք պետական պաշտոնյաներին, բայց չենք երկրպագում նրանց, ոչ էլ կարիք ունենք սողալու՝ նրանց բարեհաճությունը շահելու համար կամ հաճոյանալու նրանց՝ դա մեզ հիմար և արհամարհելի է դարձնում։ Բայց եթե վարվենք այնպես, ինչպես առաջարկեցի, ինչպե՞ս կվերաբերվեն մեզ պետական պաշտոնյաները։ Իրենց սրտերում կասեն. «Օ՜, Աստծուն հավատացողները հասկանում են կանոնները և հասկանում են հարգանքը։ Նրանք օրինապահ են և հետևում են կանոնակարգերին։ Երկրի լավ քաղաքացիներ են՝ բարձր բարոյական նկարագրով։ Նրանք հասուն ու հավասարակշռված են խոսում և սկզբունքային են»։ Տեսնո՞ւմ ես, եթե հարգես ուրիշներին, ուրիշներն էլ քեզ կհարգեն։
Ինչպե՞ս կարող ենք անհավատ աշխարհի մտավորականներին վերաբերվել սկզբունքներին համապատասխանող եղանակով։ Նախ՝ պետք է հասկանաս, թե որն է գիտելիքի էությունը։ Գիտելիքի մեծ մասը սկիզբ է առնում Սատանայից. այն ապականված մարդկության մտքերի արգասիքն է։ Որոշ գիտելիք պարզապես Սատանայի կողմից անմիջականորեն ասված խոսքերն են, իսկ Սատանայի կողմից ասված խոսքերն ու իրերի վերաբերյալ Սատանայի տեսակետները հաստատապես դիմակայում են Աստծուն։ Ասա՛ ինձ, արդյոք բարձրագույն ուսումնական հաստատությունների մտավորականների համար հե՞շտ է հավատալ Աստծուն։ (Հեշտ չէ՛։) Քանի որ գիտելիքն ինքնին ճշմարտություն չէ և չի սերում Աստծուց, մտավորականների ճնշող մեծամասնությունն ուրանում է Աստծուն և ճշմարտությունը։ Նրանց միայն փոքրամասնությունն է ընդունում, որ Աստված գոյություն ունի, բայց նույնիսկ Աստծուն ընդունող այս փոքրամասնությունը հեշտությամբ չի ընդունում ճշմարտությունը։ Հետևաբար, գիտելիքը չի կարող մարդկանց հնարավորություն տալ ճանաչելու Աստծուն՝ որքան էլ այն ձեռք բերեն։ Ընդհակառակը՝ այն դարձնում է նրանց ամբարտավան ու ինքնահավան և ստիպում է ուրանալ ու դիմակայել Աստծուն։ Ավելին՝ գիտելիքի մեջ չկա ոչ մի բան, որը կարող է վկայել Աստծու մասին։ Նույնիսկ մեծագույն գիտելիքն Աստծու մասին վկայող ամենափոքր տարր անգամ չի պարունակում։ Ավելի ստույգ՝ գիտելիքի տեսակետներն ու տեսությունները բոլորն էլ թյուր են և բոլորն էլ դիմակայում են Աստծուն։ Սակայն, երբ ասում եմ «գիտելիք», նկատի չունեմ գործնական տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքը, այլ մտքերին ու տեսակետներին վերաբերող գիտելիքը՝ այն գիտելիքը, որը պատկանում է հասարակական գիտություններին։ Այդ տեսակ գիտելիքն անհեթեթ ու չարասեր է. այն ամենևին չի համապատասխանում ճշմարտությանը, սկիզբ է առնում անմիջականորեն Սատանայից և այն գործիքն է, որով դևերի թագավորը կրթում է մարդկանց։ Դևերի թագավորը կրթում է մարդկանց՝ նրանց մեջ սերմանելով այս գիտելիքն այնպես, որ այն դառնա նրանց կյանքը, որպեսզի հասնի իր նպատակին՝ օգտագործել գիտելիքը՝ մարդկանց վերահսկելու և կաշկանդելու համար։ Պետք է հստակորեն տեսնեք սա։ Սա հստակորեն տեսնելուց հետո ի՞նչ վերաբերմունք պետք է որդեգրենք մտավորականների նկատմամբ։ (Չպետք է երկրպագենք մտավորականներին։ Որքան էլ մեծ լինի նրանց գիտելիքը, միևնույն է, պետք է նրանց վերաբերվենք որպես ապականված մարդկանց։) Որքան մեծ է մարդու գիտելիքը, այնքան ավելի շատ են նրա մտքերն ու տեսակետները դիմակայում Աստծուն. սա ապացուցված է, և նրանք են, որ ամենաշատն են ուրանում Աստծուն։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք գիտելիքին։ Նախ՝ պետք է վստահ լինենք, որ գիտելիքը թշնամի է ճշմարտությանը։ Այն ամենը, ինչ պատկանում է գիտելիքին, թշնամաբար է տրամադրված ճշմարտության հանդեպ, գալիս է Սատանայից և թյուր է։ Այս աշխարհում որքան մեծ է մարդու գիտելիքը, այնքան ավելի շատ է նա ուրանում Աստծուն։ Որքան մեծ և ընդարձակ է մարդու գիտելիքը, այնքան ավելի քիչ Աստված կա նրա սրտում՝ քանի որ նրա սիրտը զբաղեցված է գիտելիքով, և նա դառնում է Աստծուն դիմակայող մարդ՝ մեկը, ով Սատանայից ու դևերից է։ Հետևաբար, որքան շատ գիտելիք ունեն մարդիկ, այնքան ավելի հակադարձող են և այնքան ավելի են դիմակայում Աստծուն։ Այս պնդումը լիովին համապատասխանում է փաստերին և ամենևին սխալ չէ։ Ասա՛ ինձ, ինչպիսի՞ մարդկանց է ամենադժվարն ավետարան քարոզելը։ Մտավորականներին։ Կարո՞ղ ենք վստահ լինել սրանում։ (Կարո՛ղ ենք։) Ավետարան քարոզողները բոլորն էլ ունեցել են այս փորձառությունը։ Մտավորականներին ճշմարտությունն ընդունել ստիպելն ամենադժվար բանն է։ Սա ապացուցում է, որ մտավորականներն իրենց սրտում ամենաշատն են դիմակայում Աստծուն, որ ճշմարտության հանդեպ ամենամեծ հակակրանքն են տածում, և որ ամենևին չեն կարող ընդունել ճշմարտությունը։ Ուստի ո՞վ է մտավորականը։ Արդյո՞ք համալսարանի սովորական շրջանավարտները մտավորական են համարվում։ Նրանք մտավորական չեն համարվում։ Իսկական մտավորականներ են փորձագետները, գիտնականները, դասախոսներն ու պրոֆեսորներնը՝ նրանք, ովքեր կարող են գրքեր գրել և տեսություններ հիմնել։ Միայն այս մարդիկ են իսկական մտավորականները։ Համալսարանի սովորական ուսանողները չեն կարող գրքեր գրել կամ տեսություններ հիմնել, ոչ էլ կարող են ամփոփել որոշակի ոլորտին վերաբերող տեսությունների ամբողջական ու հստակ համակարգ, ուստի դեռևս չեն համապատասխանում մտավորական դասվելու չափանիշին։ Առավելագույնը նրանք պատկանում են կրթված երիտասարդության դասին։ Դասախոսները, պրոֆեսորները, փորձագետները, գիտնականները, ինչպես նաև գրողները, տեսաբանները, մտածողները, գիտության գործիչները և այլն՝ միայն այս մարդիկ են իսկական մտավորականներ։ Նման մարդկանց ավետարան քարոզելն ամենադժվար բանն է։ Որոշ մարդիկ ասում են։ «Ասում ես, որ մտավորականներն են ամենաշատը հակառակվում ու դիմակայում Աստծուն, բայց կան նաև մտավորականներ, որոնք հավատում են Աստծուն, և կան շատ գիտնականներ, որոնք հավատում են Աստծուն»։ Ինչպե՞ս կարող ենք բացատրել սա։ Կան մտավորականներ, որոնք հավատում են Աստծուն, և գիտնականների կեսից ավելին նույնպես հավատում է։ Արդյոք սա հակասո՞ւմ է իմ ասածին, որ մտավորականներն են ամենաշատը դիմակայում Աստծուն, ամենաշատն ուրանում Աստծուն և ամենաքիչ հավանականությունն ունեն ճշմարտությունն ընդունելու։ (Այն չի հակասում դրան։ Պատճառն այն է, որ թեև որոշ մտավորականներ հավատում են Աստծուն, նրանք միայն բերանով են ընդունում, որ Աստված կա, բայց իրենց սրտում չեն ընդունում ճշմարտությունը։ Նրանք տրամաբանական մտածողություն են օգտագործում՝ փորձելով եզրակացություններ անել Աստծու խոսքերից, ուստի չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը։) Եկե՛ք մանրամասն քննարկենք այս հարցը։ Կարելի է ասել, որ գիտնականներն ամենաբանիմաց ու իսկական մտավորականներն են, և գիտնականների ութսուն կամ իննսուն տոկոսը քրիստոնյա է։ Կարելի է ասել, որ նրանցից ոմանք նույնիսկ շատ բարեպաշտ քրիստոնյաներ են։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ասում, որ դիմակայում և ուրանում են Աստծուն։ Կասեմ քեզ ճշմարտությունը։ Կարևոր չէ, թե գիտնականների որքան մեծ մասն է քրիստոնյա՝ արդյոք կա՞ն գիտնականներ, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Կա՞ն այնպիսիք, ովքեր ճանաչում և որպես ճշմարտություն են ընդունում Աստծու խոսքերը։ Արդյոք կա՞ թեկուզ մեկ այդպիսի գիտնական։ (Ո՛չ։) Այդ դեպքում ի՞նչ հիմունքներով են իրենց քրիստոնյա անվանում։ (Նրանք պարզապես ընդունում են Աստծու գոյությունը և սոսկ հավատում են, որ Աստված կա։) Նրանք միայն մեկ կամ երկու տարի չէ, որ հավատում են Աստծուն՝ նրանց մեծ մասնը քրիստոնյաներ են, որոնք ողջ կյանքում են հավատացել Աստծուն։ Ինչո՞ւ են կարողանում մինչև վերջ հավատալ, բայց երբեք չճանաչել Աստծուն։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նրանք ո՛չ ճանաչում են ճշմարտությունը, ո՛չ էլ ընդունում այն։) Հետևաբար, նույնիսկ եթե մտավորականներն ընդունում են, որ Աստված կա, նրանցից չափազանց քչերն են ձգտում ճշմարտությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ չեն ձգտում ճշմարտությանը։ Այս հարցը պետք է հստակորեն բացատրվի, հակառակ դեպքում, եթե ասես, որ մտավորականները չեն ձգտում ճշմարտությանը, նրանք չեն ընդունի դա։ Ասա՛ ինձ, ո՞րն է այն ուղին, որին հետամուտ են լինում մտավորականներն ու գիտնականներն Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ (Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ նրանց բռնած ուղին Աստծուն զննելն է։) Նրանք մասնագիտացած են Աստծուն զննելու մեջ՝ ցանկանալով զննել Աստծուն՝ տիեզերքն ու բոլոր բաներն ուսումնասիրելու միջոցով։ Այսինքն՝ նրանք զննում են Աստծուն՝ ուսումնասիրելով տիեզերքի տարածական կառուցվածքը, նյութի կազմությունը, մոլորակների շարժման օրենքները, տիեզերքի և ամեն ինչի գործունեությունը կառավարող օրենքները և տարբեր ֆիզիկական երևույթներ։ Արդյունքում իրենց ողջ կյանքը ծախսում են ուսումնասիրությունների վրա, բայց, միևնույն է, չեն ճանաչում Աստծուն։ Ուրեմն, արդյո՞ք սխալ է այն ուղին, որով նրանք ընթանում են Աստծու հանդեպ իրենցհավատքի մեջ։ (Այդպե՛ս է։) Հիշի՛ր սա։ Աստծուն հավատալիս երբեք չպետք է զննես Աստծուն։ Աստծուն զննելն Աստծուն հավատալու հարցում ամենասխալ ուղին է։ Ուստի ո՞րն է ճշմարտությանը ձգտելու ճիշտ ուղին։ Դա Աստծու գործը և Աստծու խոսքերը փորձառաբար ապրելն է, և այս բաները փորձառաբար ապրելու միջոցով Աստծու մասին գիտելիքի հասնելը։ Հետևաբար, ցանկացած ոք, ով փորձառաբար ապրում է Աստծու գործն ու Աստծու խոսքերը, օրհնվում է Աստծու կողմից, ունենում է Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումը և Սուրբ Հոգու առաջնորդությունը, և կարող է հասկանալ ճշմարտությունն ու մտնել ճշմարտության իրականության մեջ՝ ի վերջո հասնելով Աստծու մասին գիտելիքի։ Աստծուն հավատալիս Աստծու խոսքերն ու Աստծու գործը փորձառաբար ապրելը ամենաճիշտ ուղին է։ Աստծուն զննելն ամենասխալ ուղին է։ Երբ մարդիկ զննում են Աստծուն, Նրա գործն ու Նրա խոսքերը, երբեք չեն կարող հասկանալ ճշմարտությունը կամ ճանաչել Աստծուն, քանի որ Աստված չի օրհնում Իրեն զննողներին։ Կարող են զննել Աստծուն ողջ կյանքում և, միևնույն է, երբեք չստանալ Սուրբ Հոգու լուսավորությունը։ Ուրեմն ինչո՞ւ Աստծուն զննելը չի կարող բերել քեզ Սուրբ Հոգու լուսավորությունը, մինչդեռ Աստծու գործը փորձառաբար ապրելը բերում է։ Պետք է հստակորեն տեսնես այս հարցը։ Ասա՛ ինձ, ո՞րն է Աստծուն զննելու բուն էությունը։ Արդյոք Աստծուն զննելն Աստծուն հնազանդվելու դրսևորո՞ւմ է։ (Ո՛չ։) Այդ դեպքում ի՞նչ է նշանակում «զննել»։ Զննել նշանակում է դիմակայող լինել, կասկածել և ենթադրություններ անել, և թշնամանքի երանգ է պարունակում։ Նրան զննում են միայն այն պատճառով, որ կասկածում են Նրան։ Զննելու մեջ չկա ոչ մի հնազանդություն, առավել ևս չկա Աստծուն մոտենալու կամ Նրան երկրպագելու որևէ տարր։ Զննելը, մի վարքագիծ է, որը կասկածում է Աստծուն, դիմակայում նրան, և թշնամաբար է տրամադրված նրա հանեպ։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ մանրակրկիտ զննել Աստծուն։ (Ո՛չ։) Աստված Արարիչն է, իսկ մարդը երբեք չի կարող մանրակրկիտ զննել Արարչին։ Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե անընդհատ փորձես զննել Աստծուն։ Եթե անընդհատ փորձես զննել Աստծուն, Աստված քեզ կհամարի Իրեն թշնամաբար տրամադրված ուժ, քանի որ Աստծուն զննելիս մարդկանց նպատակը Նրան օգտագործել փորձելն է, Աստծու գերիշխանությունից ազատվել փորձելը և Աստծուն իրենց լսել ստիպելու փորձը։ Ուստի ասա՛ ինձ՝ մի՞թե Աստծուն զննելն այն բանը չէ, որ անում են Աստծուն թշնամաբար տրամադրված ուժերը։ (Այդպե՛ս է։) Եվ ո՞րն է Աստծուն զննելու հետևանքը։ Աստված կթաքնվի քեզանից։ Որքան շատ զննես Աստծուն, այնքան ավելի շատ Աստված զզվանք կզգա քո հանդեպ և կգարշի քեզանից, այնքան ավելի շատ Աստված կթաքցնի Իր դեպքը քեզանից, և այնքան ավելի կհեռանաս դու Աստծուց։ Ի վերջո կարժանանաս Աստծու գարշանքին և կլքվես Նրա կողմից։ Սա է հետևանքը։ Թույլ տուր մի օրինակ բերել։ Ենթադրենք՝ լավ հարաբերություններ ունես մեկի հետ։ Ինչպե՞ս եք շփվում միմյանց հետ։ Արդյոք ուսումնասիրո՞ւմ եք միմյանց, թե՞ բացում եք ձեր սրտերը միմյանց առաջ։ (Բացում ենք մեր սրտերը միմյանց առաջ։) Ինչ-որ մեկին ուսումնասիրելը ենթադրում է թշնամական վերաբերմունք։ Եթե նրա հետ քո շփման ընթացքում անընդհատ ուսումնասիրես նրան, կդժգոհի ու կասի։ «Անընդհատ ուսումնասիրում ես ինձ։ Կասկածում ես ինձ»։ Նա զզվանք կզգա քո հանդեպ և կասի, որ անվստահելի ես, և որ չգիտի, թե ինչ մտադրություններ ու նպատակներ ես տածում։ Հետևաբար, Աստծուն զննող մարդիկ ամենաշատն են արժանանում Նրա գարշանքին։