Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 4)
Այժմ թույլ տվեք պատասխանել որոշ հարցերի։ Եթե տարբեր երկրների որոշում կայացնող խմբերի եղբայրներն ու քույրերն իրենց աշխատանքի ընթացքում ունեն որևէ խնդիր, որը չեն կարողանում լուծել, կարող են ներկայացնել դրանք, և ես կհաղորդակցվեմ ձեզ հետ դրանց լուծման ուղու մասին։
Հարց 1։ Ինչպե՞ս պետք է ավելի լավ մշակել մարդկանց։
Պատասխան։ Նախ՝ պետք է իմանաս մարդկանց մշակելու սկզբունքները։ Ո՞րն է մարդկանց մշակելու առաջին սկզբունքը։ Դա մշակելու համար ճիշտ մարդկանց գտնելն է։ Ճիշտ մարդկանց գտնել նշանակում է գտնել նրանց, ովքեր սիրում և կարող են ընդունել ճշմարտությունը։ Նման մարդիկ ճիշտ մարդիկ են, նրանք այն մարդիկ են, ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Եթե նման մարդկանց մշակես, հեշտ կլինի արդյունքի հասնել։ Եթե այն մարդը, ում դու մշակում ես, ճիշտ մարդ չէ, ապա որքան էլ մշակես նրան, արդյունքի չես հասնի։ Ինչպե՞ս ես զանազանում՝ արդյոք որևէ մեկը ճիշտ մարդ է։ Դու կարող ես դա անել՝ նայելով, թե արդյոք նա ծարավ է ճշմարտության։ Եթե նա հակված է կենտրոնանալու Աստծու խոսքերն ուտելու և խմելու վրա, և երբ լսում է ուրիշներին ճշմարտության մասին հաղորդակցվելիս, գլխով անում և ասում՝ «Ամեն», և եթե դու հաղորդակցվում ես որևէ առանցքային թեմայի մասին կամ հաղորդակցվում ես լուսավորումով, և նա արագ գրի է առնում դա, նման մարդը ծարավ է ճշմարտության։ Եթե, որքան էլ հաղորդակցվես ճշմարտության մասին, և որքան էլ գործնական կամ լուսավորումով լի լինի քո հաղորդակցությունը, նա ոչ մի արձագանք չի տալիս, ո՞րն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ նա չի սիրում և հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, կամ որ նա չունի հոգևոր հասկացողություն կամ ըմբռնում։ Անկախ նրանից, թե որն է դա, քանի դեռ մարդը ոչ մի արձագանք չունի ճշմարտության հանդեպ, ըստ էության կարող ես որոշել, որ նա ճիշտ մարդ չէ։ Կարո՞ղ ենք սա ասել։ (Այո։) Հետևաբար՝ զանազանելու համար, թե արդյոք մեկը ճիշտ մարդ է. նախ՝ նայիր, արդյո՞ք նա սիրում է կարդալ Աստծու խոսքերն իր առօրյա կյանքում։ Եթե նա չի սիրում կարդալ Աստծու խոսքերը և զզվանք ու դիմադրություն է զգում, երբ տեսնում է, որ ուրիշներն ուտում և խմում են Աստծու խոսքերը, ապա նա ծարավ չի ճշմարտության և ճիշտ մարդ չի։ Երկրորդ՝ նայիր, թե արդյոք նա սիրում է լսել, երբ մարդիկ հաղորդակցվում են ճշմարտության մասին։ Եթե նա չին սիրում և անտարբեր է, երբ լսում է, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում ճշմարտության մասին, և նույնիսկ քնկոտէ ու նիրհում է, կամ պարզապես որոշում է չմասնակցել հավաքույթներին կամ հեռանում է կեսից, ապա նման կերպ վարվող մարդը ծարավ չէ ճշմարտության։ Եթե նա անտեսում է ցանկացածին, ով հաղորդակցվում է ճշմարտության մասին, և զզվանքով ու ատելությամբ է լցված նրանց հանդեպ, ովքեր միշտ խոսում են Աստծու խոսքերն ուտելու և խմելու, Աստծու խոսքերը կիրարկելու և սկզբունքների համաձայն գործելու մասին, ապա նրա խնդիրն է՛լ ավելի լուրջ է։ Դա ցույց է տալիս, որ նա հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, և որ նաք ճիշտ մարդ չէ։ Այն մարդկանց համար, որոնք չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, որոնք չեն ուտում և խմում Աստծու խոսքերը և չեն կամենում լսել ճշմարտության մասին հաղորդակցվող մարդկանց, կարո՞ղ ես արդյոք արդյունքի հասնել նրանց մշակելիս։ (Ո՛չ։) Հետևաբար՝ այս մարդիկ չեն կարող մշակվել։ Պետք է ճիշտ մարդկանց գտնել ՝ մշակելու համար։ Ուրեմն, ինչպիսի՞ն է ճիշտ մարդը։ Նման մարդը սիրում է ճշմարտությունը։ Նա կարող է ընդունել ճշմարտությունը և ձգտել դրան, և նա ճշմարտությունը համարում են իսկապես թանկարժեք և ամեն ինչից վեր։ Սա է ճիշտ մարդը։ Թեև ճիշտ մարդը գուցե ճշմարտությունն այնքան էլ չհասկանա, նաք սիրում է լսել և պատրաստակամ է լսելու, երբ դու հաղորդակցվում ես ճշմարտության մասին։ Եթե մատնանշում ես նրա թույլ տված ցանկացած սխալ, նա պատրաստակամ է ընդունելու քո ասածը։ Եթե «էտում ես» նրան, նա նաև պատրաստակամ է ընդունելու այդ էտը, նույնիսկ եթե դա ցավ է պատճառում, նա զզվանք կամ ատելություն չի զգում քո հանդեպ։ Նման մարդը ճիշտ մարդ է, և նա պետք է լինի քո մշակման առարկան։ Քանի դեռ նա ճիշտ մարդ է և կարող է պարտականություն կատարել եկեղեցում, նա շատ հնարավորություններ կունենան փորձառաբար ապրելու Աստծու գործը և շարունակաբար կաճի կյանքում։ Ամեն բանի հետ, ինչ նա փորձառաբար ապրում է՝ առաջընթաց կունենա։ Որքան շատ փորձառությունների միջով անցնի, այնքան ավելի շատ կյանքի փորձառություն կունենա, այնքան ավելի շատ ճշմարտություն կհասկանա, և այնքան ավելի արագ կաճի նրա հասակը։ Սա բնական օրինաչափություն է։ Եթե նա պարտականություն չկատարի, նրա կյանքի աճը շատ դանդաղ կլինի։ Եթե նա իր օրերն անցկացնի անհավատների հետ շփվելով և եկեղեցում պարտականություն չկատարի, ապա այն ամենն, ինչ նա փորձառաբար կապրի, կլինի անհավատների գործերը։ Անհավատների գործերը չեն ներառում ճշմարտությունը, ուստի որքան էլ նման փորձառությունների միջով նա անցնի, դա անօգուտ կլինի։ Այս բաները չեն կարող մարդուն տալ ճշմարիտ կյանքի փորձառություն։ Միայն եկեղեցում իր պարտականությունը բնականոն կերպով կատարելով մարդը կարող է իսկապես փորձառաբար ապրել Աստծու գործը։ Որքան շատ ես կատարում քո պարտականությունը, այնքան ավելի շատ փորձառություն ես ձեռք բերում։ Որքան շատ փորձառություն ես ձեռք բերում, այնքան ավելի շատ ճշմարտություններ ես հասկանում։ Որքան շատ ճշմարտություններ ես հասկանում, այնքան ավելի շատ ձեռք ես բերում։ Մտածիր դրա մասին. դու ամեն օր զբաղված ես քո պարտականությունը կատարելով։ Թեև մեկ-երկու տարի զբաղված լինելուց հետո աշխարհում ոչ մի լումա չես վաստակել, ի՞նչ ես դու ձեռք բերել։ (Ճշմարտությունը։) Իսկ ինչպե՞ս ես ձեռք բերել ճշմարտությունը։ Արդյո՞ք ճշմարտությունն օդից հայտնվեց քո սրտում, մինչ դու զբաղված էիր։ (Ո՛չ։) Ապա ինչպե՞ս ես սկսում հասկանալ և ձեռք բերել ճշմարտությունը՝ քո պարտականությունը բնականոն կերպով կատարելիս։ Քո պարտականության ընթացքում կհանդիպես բազմաթիվ դժվարությունների, և այս խնդիրները լուծելու համար ճշմարտությունը փնտրելով՝ ձեռք ես բերում ճշմարտությունը։ Հետևաբար՝ այն ժամանակը, երբ պարտականությանդ մեջ դժվարություններ են պատահում քեզ, հենց այն ժամանակն է, որ դու ձեռք կբերես ճշմարտությունը։ Որոշ մարդիկ ասում են. «Ես իմ պարտականության մեջ շատ դժվարությունների չեմ հանդիպել, ուստի ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել ճշմարտությունը»։ Այդ դեպքում արդյո՞ք պարտականությունդ կատարում ես ճշմարտության սկզբունքների համաձայն։ Եթե դու պարտականությունդ կատարում ես ճշմարտության սկզբունքների համաձայն, կարո՞ղ ես արդյոք ձեռք բերել ճշմարտությունը։ (Այո։) Եթե պարտականությանդ մեջ դժվարությունների ես հանդիպում և լուծում ես դրանք՝ ճշմարտությունը փնտրելով, կարո՞ղ ես արդյոք ձեռք բերել ճշմարտությունը։ (Այո։) Եթե կարող ես կիրարկել ճշմարտությունը պարտականությանդ մեջ, ստանալ Սուրբ Հոգու լուսավորումն ու առաջնորդությունը և արդյունքների հասնել պարտականությանդ մեջ, մի՞թե դու նաև ճշմարտություն ձեռք բերած չես լինի։ (Այո։) Այն, որ դու ձեռք ես բերել ճշմարտությունը պարտականությանդ մեջ, ապացուցում է, որ դու կիրարկում ես ճշմարտությունը։ Պարտականության կատարումը մարդկանց համար ճշմարտությունը ձեռք բերելու հնարավորություն է։ Եթե փնտրում ես ճշմարտությունը, երբ պարտականությանդ մեջ խնդիրների և դժվարությունների ես հանդիպում, կարող ես ձեռք բերել ճշմարտությունը։ Եթե կիրարկում ես այն աստիճան, որ կարողանում ես պարտականությունդ կատարել սկզբունքների համաձայն, դու կարող ես ձեռք բերել ճշմարտությունը։ Եթե ստանում ես Սուրբ Հոգու լուսավորումն ու առաջնորդությունը և գիտես, ինչպես կիրարկել ճշմարտությունը, դու նույնպես կարող ես ձեռք բերել ճշմարտությունը։ Սրանք բոլորը ճշմարտությունը ձեռք բերելու ուղիներ են։ Եթե կարող ես պարտականությանդ մեջ կիրարկել այս ուղիների համաձայն, ապա թեև գուցե ոչ մի գումար չես վաստակել, դու փորձառաբար ապրած կլինես Սուրբ Հոգու լուսավորումն ու առաջնորդությունը, ձեռք բերած կլինես ճշմարտությունը և հասած կլինես փրկության։ Մի՞թե սա ավելի արժեքավոր չէ, քան աշխարհում ցանկացած չափի գումար ձեռք բերելը։ (Այդպես է։)
Անկախ նրանից, թե որոնք են մարդու մտադրությունները, երբ նա նոր է սկսում կատարել իր պարտավորությունը՝ լինի դա օրհնություններ ստանալու, թե Աստծու սերը հատուցելու համար, ի՞նչ հետևանք կլինի, եթե նա չհասկանա ճշմարտությունը։ Նա հակված կլինի բացասական դառնալուն։ Երբ իր պարտավորության մեջ նա խնդիրների և դժվարությունների հանդիպի, չի կամենա կատարել և կցանկանա հրաժարվել դրանից։ Մի՞թե սա բացասական վիճակ չէ։ (Այդպես է։) Եթե այս բացասական վիճակը չլուծվի, նա կհրաժարվի իր պարտավորությունից։ Այնուամենայնիվ որոշ մարդիկ մի քանի տարի կատարում են իրենց պարտավորությունը՝ առանց բացասական դառնալու, անկախ նրանից, թե ինչ խնդիրների կամ դժվարությունների են հանդիպում։ Նրանք շարունակում են կատարել իրենց պարտավորությունը դրական և նախաձեռնող կերպով՝ Աստծուն գոհացնելու համար և ջանք են գործադրում ձգտելու ճշմարտությանը, որպեսզի իրենց պարտավորությունը լավ կատարեն։ Նման մարդիկ ճշմարիտ հավատ ունեն, և նրանք հասկանում են որոշակի ճշմարտություն։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Մի եղբայր կար, ով թոշակի անցնելուց հետո պարտավորություն ստանձնեց Աստծու տանը։ Մի որոշ ժամանակ զբաղված լինելուց հետո նա զգաց. «Ամեն օր հավաքույթներին մասնակցելը՝ եղբայրների և քույրերի խնդիրները լուծելու համար, ինձ ավելի զբաղված է պահում, քան երբ ես աշխատում էի։ Ես թոշակի եմ անցել, ուրեմն ինչպե՞ս կարող եմ դեռ այսքան զբաղված լինել։ Ինչի՞ համար եմ այսքան զբաղված»։ Ավելի ուշ, Աստծու խոսքերն ուտելով և խմելով, նա հասկացավ մարդու հանդեպ Աստծու պահանջները։ Նա ասաց. «Մի՞թե ես այսքան զբաղված չեմ իմ հավատքի մեջ ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Մի՞թե դա փրկության հասնելու և կատարելագործվելու համար չէ»։ Երբ նա մանրամասն մտածեց այս հարցի շուրջ, նա այլևս բացասական չէր իր պարտավորության մեջ։ Նա եռանդ ուներ և չէր հանձնվում կամ նահանջում, երբ հանդիպում էր դժվարությունների և խնդիրների։ Ուրեմն, ի՞նչն էր առաջին բանը, որ նա ձեռք բերեց։ Դա ճշմարիտ հավատն էր առ Աստված։ Նա տեսավ, որ Աստված փրկում է մարդուն, և նա տեսավ, որ արարածի համար պարտավորություն կատարելն Աստծու գործը փորձառաբար ապրելն ու Աստծու փրկությունն ընդունելն է։ Եթե մարդը պարտավորություն չի կատարում, նա չի կարող ձեռք բերել ճշմարտությունը, նրա ապականված խառնվածքը չի կարող դեն նետվել, և նա չի կարող հասնել փրկության։ Նման մարդը միայն կարող է դժոխք գնալ և պատիժ կրել։ Երբ նա հստակ տեսավ այս հարցերը, ճշմարիտ հավատ ձեռք բերեց առ Աստված և այլևս հակված չէր բացասական դառնալուն իր պարտավորության մեջ։ Ուստի, իր պարտավորության մեջ ճշմարիտ հավատ ունենալը. մի՞թե սա կյանքի աճ չէ։ (Այդպես է։) Կարո՞ղ էր արդյոք նա նման մեծ հավատ ձեռք բերել, եթե պարտավորություն չկատարեր։ (Ո՛չ։) Հետևաբար, առաջին բանը, որ նա ձեռք բերեց իր պարտավորությունից, ճշմարիտ հավատն էր։ Թեև սա մարդկանց համար անտեսանելի և անշոշափելի մի բան է, նրա եռանդն իր պարտավորության մեջ հատկապես մեծ էր, և ոչ մի խնդիր չէր կարող նրան փակուղու առաջ կանգնեցնել։ Նույնիսկ երբ նրա անհավատ ընտանիքի անդամները փորձեցին ետ պահել նրան իր պարտավորությունը կատարելուց, նա ընտրեց լքել իր ընտանիքը՝ Աստծուն հետևելու և իր պարտավորությունը կատարելու համար։ Սա է նշանակում, որ Աստծու խոսքերը դառնում են մարդու հավատը։ Ուստի, նրա կողմից իր պարտավորությունը կատարելը Աստծու գործը փորձառաբար ապրելն էր։ Աստիճանաբար Աստծու խոսքերը դարձան հավատ, Աստծու խոսքերը դարձան սեր, և Աստծու խոսքերը դարձան կյանք։ Սա կյանքի աճ է։ Նման մարդը կարող է հասնել փրկության և կատարելագործվել։ Այս արդյունքները բոլորը ձեռք են բերվում նրանց կողմից պարտավորությունը կատարելու միջոցով։ Թեև Աստծու տանը պարտավորություն կատարելով մարդը գումար չի վաստակի, շատ մարդիկ մեծ եռանդ ունեն։ Ինչո՞ւ է այդպես։ Ի՞նչ են նրանք ուզում ձեռք բերել։ Այն, ինչ նրանք ուզում են ձեռք բերել իրենց պարտավորությունը կատարելով, փողը չէ, այլ հավատը, սերը և կյանքը։ Այն, ինչ նրանք ուզում են ձեռք բերել՝ հավերժական կյանքն է։ Սա տասը հազար անգամ ավելի թանկ է, քան փողը, և դա մի բան է, որը ոչ մի քանակի փողով հնարավոր չէ գնել։ Ուրեմն ասեք ինձ, արժե՞ արդյոք, որ նրանք ի վերջո ձեռք բերեն այս բաները՝ իրենց պարտավորությունը կատարելով։ (Այո։) Իսկապե՛ս արժե։ Պարտավորություն կատարելը Աստծու գործը փորձառաբար ապրելն է։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրների ես հանդիպում քո պարտավորության մեջ, դու պետք է փնտրես ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ Երբ դու լուծես խնդիրները, աննկատելիորեն կսկսես հասկանալ ճշմարտությունը, և քանի որ հասկանում ես ճշմարտությունը, աննկատելիորեն նվիրված կդառնաս քո պարտավորությանը, և ճշմարիտ հավատք և հնազանդություն կունենաս առ Աստված։ Եթե դու կարողանաս հասնել հնազանդության մինչև մահ, ապա քո պարտավորության մեջ հնչեղ վկայություն կրած կլինես Աստծու համար։ Հետևաբար՝ պարտավորություն կատարելը այն ուղին է, որով պետք է ձգտել ճշմարտությանը։ Եթե քո պարտավորությունը պատշաճ կերպով չես կատարում, ուրեմն չես բռնել ճշմարտությանը ձգտելու ուղին։ Ուրեմն, կարևո՞ր է արդյոք քո պարտավորությունը կատարելը։ (Այո։) Եթե որոշես թողնել քո աշխատանքը՝ պարտավորությունդ ավելի լավ կատարելու համար, և քո ընտանիքը չհասկանա ու ասի. «Ի՞նչ նպատակով ես քեզ ամբողջ օրն այսքան զբաղված պահում։ Որքա՞ն գումար ես կարողանում վաստակել՝ քեզ այսքան զբաղված պահելով», արդյո՞ք դու բացասական կդառնաս, երբ լսես սա։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև ես տեսել եմ ճշմարտությանը ձգտելու արժեքը։) Դու գիտես, թե ինչու ես կատարում քո պարտավորությունը, և գիտես, թե որն է քո պարտավորությունը կատարելու արժեքն ու նշանակությունը։ Հետևաբար՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ես հանդիպում, դու բացասական չես դառնա կամ չես նահանջի։
Հարց 2։ Որոշ երիտասարդ եղբայրներ և քույրեր, ովքեր պարտավորություններ են կատարում, փոխադարձ զգացմունքներ են զարգացրել միմյանց հանդեպ։ Թեև մենք հաղորդակցվել ենք հակառակ սեռերի միջև փոխհարաբերությունների սկզբունքների մասին, նրանք դեռ ընկնում են մսեղիի գայթակղության մեջ։ Ինչպե՞ս պետք է մենք վարվենք նրանց հետ։
Պատասխան։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը։ Դու պետք է հանգամանորեն և հստակորեն հաղորդակցվես նրանց հետ ճշմարտության այս ասպեկտի մասին՝ մանրամասնորեն վերլուծելով այն, միաժամանակ նաև հստակ բացատրելով հետևանքները։ Ապա, թույլ տուր, որ նրանք ինքնուրույն ընտրեն։ Ինչպե՞ս է սա հնչում։ Եթե դու հստակորեն հաղորդակցվել ես ճշմարտության մասին և հստակ բացատրել ես հետևանքները, բայց նրանք դեռ պնդում են, որ ուզում են ժամադրվել, արդյո՞ք տեղին է, որ դու բռնի կերպով կանգնեցնես նրանց։ Կարո՞ղ ես դու կանգնեցնել նրանց։ (Ո՛չ։) Եթե մարդն ուզում է ձգտել ճշմարտության և ձեռք բերել ճշմարտությունը, և ուզում է պատշաճ կերպով նվիրաբերվել Աստծուն, նա իր կամքով կհրաժարվի զուգընկեր փնտրելուց։ Նույնիսկ եթե նա գայթակղության ենթարկվի, կամ նրա ընտանիքը ստիպի զուգընկեր գտնել, դա անօգուտ կլինի, այդպես չէ՞։ (Այդպես է։) Հետևաբար՝ այս հարցը կախված է անձնական ընտրությունից, և ոչ ոք չի կարող միջամտել։ Բավական է, որ դու հստակ բացատրես այս հարցի էությունն ու հետևանքները։ Իսկ թե ի վերջո ինչ ընտրություն նրանք կկատարեն, դա նրանց սեփական գործն է։ Մենք չենք ստիպում մարդկանց ընդունել ճշմարտությունը։ Հիշիր, երբ դու հստակորեն հաղորդակցվես համապատասխան ճշմարտությունների մասին, դու կատարած կլինես քո պատասխանատվությունը։ Իսկ թե ով է ուզում զուգընկեր գտնել, դա նրանց սեփական ընտրությունն է, և ի վերջո, նրանք ստիպված կլինեն կրել իրենց իսկ ընտրության հետևանքները։ Այնպես չէ, որ դու չես կատարել քո պատասխանատվությունը, քանի որ դու հաղորդակցվել ես այն ամենի մասին, ինչի մասին պետք է հաղորդակցվեիր։ Եթե նրանք պնդում են, որ ուզում են քայլել այս ճանապարհով, դա իրենց սեփական ընտրությունն է, և իրենք պետք է կրեն հետևանքները։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։) Ուրեմն, հիմա գիտե՞ս, թե ինչպես վարվել նրանց հետ, ովքեր միշտ ձգտում են զուգընկեր գտնել և տենչում են աշխարհն ու մսեղավոր վայելքը։ (Այո։) Եթե նրանք ճիշտ մարդ են, մենք կարող ենք համբերատար կերպով հաղորդակցվել ճշմարտության մասին՝ օգնելու և աջակցելու նրանց։ Եթե նրանց հետ ճշմարտության մասին հաղորդակցվելն ապարդյուն է, որքան էլ դու խոսես, և նրանք պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտավորությունը և պարզապես ուզում են հետամուտ լինել ընտանիքին, մսեղավոր ցանկություններին և փողին, ապա դու կարող ես ազատել նրանց իրենց պարտավորությունից և գտնել մեկին, ով անկեղծորեն կնվիրաբերվի Աստծուն՝ նրանց փոխարեն այդ պարտավորությունը կատարելու համար։