Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 3)
Ի՞նչ խնդիրներ դեռ կան ձեր աշխատանքում։ Աստծու հանձնարարությունն ընդունելու օրվանից ի՞նչ բաներ են խանգարում պարտավորությունդ կատարելիս։ Ի՞նչ բաներ կարող են ազդել Աստծուն մատուցած ծառայությանդ վրա։ Ինչպիսի՞ սխալներ ես առավել հակված թույլ տալու։ Ինչպիսի՞ խնդիրներն են ամենայն հավանականությամբ ստիպելու կիսատ թողնել Աստծու հանձնարարության կատարումը։ Ինչպիսի՞ խնդիրներն են ամենայն հավանականությամբ ստիպելու քայլել սխալ ճանապարհով և դավաճանել Աստծուն։ Բոլորդ պետք է մտորեք այս հարցերի շուրջ։ Ասացե՛ք ինձ, ո՞րն է այն սխալը, որը մարդկանց մեծամասնությունն առավել հակված է թույլ տալու։ Կա՞ն մարդիկ, որոնք պարտավորությունը կատարելիս ռոմանտիկ զուգընկեր են փնտրում։ (Այո՛։) Աստծու տունը չի միջամտում զուգընկեր գտնելուն, բայց եթե հարաբերությունների մեջ ես և միտք չունես կատարելու պարտավորությունդ, և ուշացնում ես եկեղեցու աշխատանքը, ապա ծանր սխալ ես գործել։ Մի օր, երբ Աստծու գործն ավարտվի, և այս սխալի պատճառով դուրս թողնվես, մի՞թե սա հավերժական ամոթ չի լինի։ (Կլինի։) Բացի դրանից, կա նաև հեղինակության և կարգավիճակի ձգտում, և պայքար իշխանության ու շահի համար։ Սրանք նույնպես ամենածանր սխալներն են։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք հեշտ է, որ որոշումներ կայացնող խմբի երկու ղեկավարների միջև կարգավիճակի համար պայքար առաջանա։ (Այո՛։) Եթե մեկը ճշմարտության խորն ըմբռնում ունի, համեմատաբար հստակ և գործնական կերպով հաղորդակցվում է ճշմարտության մասին կամ լավ արդյունքների է հասնում խնդիրներ լուծելիս, մինչդեռ մյուսը նախանձում է, բարկանում և չի ցանկանում հաղորդակցվել, կարո՞ղ են արդյոք ներդաշնակորեն համագործակցել։ (Ո՛չ։) Ապա, եթե տեսնում ես, որ մեկ ուրիշը հաղորդակցվում է լուսավորմամբ, և որ նա ավելի լավ է հաղորդակցվում, քան դու, ավելի խորն է նայում իրերին և ավելի սկզբունքային է հարցերը լուծելիս, քան դու, կարո՞ղ ես հավանություն տալ նրան։ Կարո՞ղ ես ծափահարել նրան։ Կարո՞ղ ես ասել. «Այնքա՜ն լավ արեցիր։ Ամեն անգամ, երբ բախվում եմ նման բանի, ապականված խառնվածք եմ բացահայտում և չեմ կարողանում գործել ճշմարտության սկզբունքների համաձայն։ Այս հարցում ինձնից լավ վարվեցիր»։ Արդյո՞ք հեշտ է սա ասել։ Եթե չես կարողանում սա ասել, դա ցույց է տալիս, որ մտայնությանդ հետ կապված խնդիր կա, որ դեռ նախանձում ես ուրիշներին, և որ չունես բնականոն մարդկայնություն և ողջամտություն։ Եթե ուրիշները մեզնից լավն են և ունեն ուժեղ կողմեր, որոնք մենք չունենք, և կարող ենք ծափահարել ու հավանություն տալ նրանց, արդյո՞ք այդժամ հեշտ է ներդաշնակորեն համագործակցել։ (Այո՛։) Եթե կարողանում ես ծափահարել և հավանություն տալ ուրիշներին, ինչպե՞ս ես քեզ զգում։ Զգո՞ւմ ես Խաղաղություն և ուրախություն։ (Այո՛։) Ապա, երբ ծափահարում ես ուրիշներին, ի՞նչ կմտածեն։ Կմտածեն. «պարզապես մի քանի ճիշտ խոսք ասացի Սուրբ Հոգու լուսավորությամբ, և նա կարողացավ ծափահարել ու հավանություն տալ ինձ։ Բայց ես չծափահարեցի նրան իր հաղորդակցության այն մասերի համար, որոնք լավն էին և լուսավորություն ունեին։ Նրա մտայնությունն ավելի լավն է, քան իմը, նա ավելի լայնախոհ է, քան ես, և ավելի սիրառատ է, քան ես։ Ամաչում եմ ինքս ինձնից»։ Տեսնո՞ւմ ես, այս կերպ կիրարկելով՝ ոչ միայն սրտումդ խաղաղություն և ուրախություն ես ունենում, այլև թույլ ես տալիս ուրիշներին զգալ բարությունդ ու սերդ, և նրանք կարող են ներդաշնակորեն շփվել քեզ հետ։ Ուրեմն մի՞թե հեշտ չէ հասնել ներդաշնակ համագործակցության։ Հետևաբար, ներդաշնակորեն համագործակցելու համար նախ պետք է սովորենք հավանություն տալ ուրիշներին։ Պետք է սովորենք ուրիշների ունեցած ուժեղ կողմերից ու արժանիքներից, և չնախանձենք կամ չմերժենք նրանց։ Բացի այդ, եթե ուրիշները սխալ են թույլ տալիս կամ որոշակի ապականություն են բացահայտում, և շատ զղջում են, ապա չպետք է մերկացնենք նրանց։ Կարող ենք մխիթարել նրանց՝ ասելով. «Մենք՝ մարդիկս, այնքան խորն ենք ապականվել Սատանայի կողմից, որ բոլորս ունենք ապականված խառնվածքի այս կողմը։ Այս առումով իմ ապականված խառնվածքը նույնպես շատ լուրջ է։ Եթե քոնի պես մի իրավիճակ պատահեր ինձ, նույնպես կարող էի այսպես ապականություն բացահայտել և նման բան անել»։ Երբ ասում ես սա, և նրանք տեսնում են, որ կարող ես ճիշտ վերաբերվել իրենց և բաց լինել բացահայտածդ ապականությունների վերաբերյալ, ապա կամաչեն, և հաջորդ անգամ ապականություն բացահայտելիս նախաձեռնություն կցուցաբերեն՝ բացելու իրենց սրտերը և հաղորդակցվելու քեզ հետ։ Եթե պարզ և բաց լինես նրանց հետ, ապա նրանք նույնպես պարզ և բաց կլինեն քեզ հետ։ Այս կերպ կկարողանաք սրտանց զրուցել նրանց հետ, և ձեր միջև օտարացում չի լինի։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է վերացնել մարդկանց միջև օտարացումը, և ինչպե՞ս կարող են մարդիկ սրտանց զրուցել։ Սրան կարելի է հասնել՝ սովորելով լինել պարզ ու բաց, և նախաձեռնություն ցուցաբերելով՝ մերկացնելու սեփական թերություններն ու պակասությունները։ Երբ մյուս կողմը տեսնում է, որ կարող ես մի կողմ դնել հպարտությունդ և լինել պարզ ու բաց, նա կզգա, որ համեմատաբար պարզ ես, և կբացի իր սիրտը քո առաջ։ Եթե մարդիկ այսպես բացեն իրենց սրտերը միմյանց առաջ, արդյո՞ք հեշտ կդառնա համագործակցելն ու ներդաշնակորեն շփվելը։ (Այո՛։) Որոշ մարդիկ մանրախնդիր են և ասում են. «Եթե սիրտդ չբացես իմ առաջ, ես էլ սիրտս չեմ բացի քո առաջ։ Եթե չբացվես իմ առաջ, ես էլ չեմ բացվի քո առաջ։ Եթե չաջակցես ինձ, երբ ճիշտ կամ լավ բան եմ անում, ես էլ չեմ աջակցի քեզ, երբ ճիշտ կամ լավ բան ես անում»։ Կարո՞ղ է արդյոք սա անելը հանգեցնել ներդաշնակ համագործակցության։ (Ո՛չ։) Ուրեմն հիմա գիտե՞ս, թե ինչ պետք է անել ուրիշների հետ ներդաշնակորեն համագործակցելու համար։ Եթե ուրիշները չեն բացվում քո առաջ, ապա պետք է նախաձեռնություն ցուցաբերես՝ բացվելու նրանց առաջ։ Եթե նրանք սրտանց չեն խոսում քեզ հետ, ապա պետք է նախաձեռնություն ցուցաբերես՝ սրտանց խոսելու նրանց հետ։ Եթե նրանք հավանություն չեն տալիս քեզ, երբ ճիշտ բան ես անում, ապա պետք է հավանություն տաս նրանց, երբ ճիշտ բան են անում, իսկ եթե որևէ լավ վարք ցուցաբերեն, կարող ես նույնիսկ ծափահարել նրանց։ Բացի այդ, եթե նրանք իսկապես ունեն որոշ թերություններ, որոշակի ապականություն են բացահայտում կամ սխալ բան են անում, և իրենց սրտերում ինքնախարազանում ու զղջում են զգում, ինչպե՞ս պետք է վերաբերվես նրանց։ Առնվազն չես կարող չարախնդալ նրանց դժբախտության վրա։ Արհամարհելի, ստոր մարդը չարախնդում է, երբ տեսնում է, որ ուրիշներն ապականություն են բացահայտում՝ մտածելով. «Տեղդ է։ Այս անգամ իսկապես խայտառակեցիր քեզ։ Բացահայտեցիր ապականությունդ, և հիմա բոլորն արհամարհելու են քեզ։ Ես չէի, որ ստիպեցի քեզ տառապել»։ Իսկապես ստորություն է, որ մարդն ունենա այս մտայնությունը։ Երբ ուրիշները սխալ բան են արել կամ զանցանք են գործել և զղջում են, պետք է մխիթարենք և օգնենք նրանց։ Եթե մենք նույնպես ունենք ապականության բացահայտման այս կողմը, պետք է բացենք մեր րտերը և խոսենք նրանց հետ դրա մասին, և հաղորդակցվենք Աստծու մտադրությունների մասին՝ հասկացնելով նրանց, որ սա ապականության բնականոն բացահայտում է, ասելով. «Եթե աղոթենք Աստծուն, խոստովանենք մեր մեղքերը և հասնենք ճշմարիտ ապաշխարության՝ Աստված կների մեզ»։ Եթե այսպես սիրով աջակցես նրանց, խոսես փորձառությանդ մասին, մի քանի անկեղծ խոսք ասես և հաղորդակցվես որոշ ճշմարտությունների մասին, կկարողանան որոշակի մխիթարություն ստանալ։ Երբ մխիթարվեն, կհիանան քեզնով և կմտածեն. «Այս մարդը սիրառատ է։ Երբ ամենամեծ ցավի ու տառապանքի մեջ էի, կարողացավ օգնել ինձ և սրտանց խոսել ինձ հետ։ Նման մարդիկ իսկապես հազվագյուտ են։ Իմ օրհնությունն է, որ կարող եմ համագործակցել նրա հետ մեր պարտավորության մեջ։ Իսկապես վստահելի ընկեր եմ գտել»։ Իրենց սրտերում լավ տպավորություն կունենան քո մասին և պատրաստակամ կլինեն համագործակցել քեզ հետ։ Եթե այսպես շփվես մարդկանց հետ, արդյո՞ք հեշտ կլինի ներդաշնակ համագործակցել և լավ կատարել աշխատանքդ։ (Այո՛։)
Եթե հանդիպես մի աշխատակցի, ով միշտ իր սեփական գաղափարներն ունի, և նրա գաղափարները չեն համապատասխանում ճշմարտությանը, ի՞նչ պետք է անես։ Եթե ուղղակիորեն ասեիր նրան. «Գործողություններդ ու խոսքերդ չեն համապատասխանում ճշմարտությանը, ուստի չեմ կարող համագործակցել քեզ հետ։ Նախ պետք է էտեմ քեզ», արդյո՞ք այդպես վարվելը լավ կլիներ։ (Ո՛չ, սա հավանաբար կլարեր հարաբերությունները՝ է՛լ ավելի դժվարացնելով աշխատանքը կատարելը։) Այս հարցում չես կարող անխոհեմաբար գործել, սեփական կամքիդ համաձայն. պետք է գործես ըստ իրավիճակի։ Եթե այս մարդը կարճ ժամանակ է, ինչ հավատում է Աստծուն, և նրա հասակը դեռ փոքր է, ապա պետք է քիչ-քիչ հաղորդակցվես ճշմարտության մասին նրա հետ՝ օգնելու և աջակցելու նրան։ Չպետք է ուղղակիորեն էտես նրան միայն այն պատճառով, որ անհամբեր ես լուծելու խնդիրը։ Դա հակառակ արդյունք կտար. շտապողականությունը վնասում է գործին։ Նոր հավատացյալները նման են նորածին երեխաների, որոնք ոչինչ չեն հասկանում և նույնիսկ չգիտեն՝ ինչպես ինքնուրույն ուտել կամ հագնվել։ Պետք է վերաբերվես նրանց նույն համբերատար հոգատարությամբ, որը մայրն է տալիս իր երեխային։ Եթե համբերություն չունենաս, չեն կարող առողջ մեծանալ։ Հետևաբար, երբ հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկն այնպիսի բաներ է անում, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, մի՛ սկսիր նրան էտելուց։ Փոխարենը՝ նախ նրա հետ հաղորդակցվիր ճշմարտության մասին։ Եթե նրա հետ համբերատար կերպով մի քանի անգամ ճշմարտության մասին հաղորդակցվելուց հետո դեռ կամայականորեն է գործում և խանգարում ու անհանգստացնում է եկեղեցու աշխատանքը, ապա պետք է հանդիմանես նրան։ Այսինքն՝ նախքան էտելը, պետք է նրա հետ մի քանի անգամ հաղորդակցվես ճշմարտության մասին։ Եթե հաղորդակցությունից հետո խնդիրը չի կարող լուծվել, ապա պետք է էտես նրան։ Եթե պարզապես միանգամից անցնես նրան էտելուն՝ առանց նրան օգնելու համար մի քանի անգամ ճշմարտության մասին հաղորդակցվելու գործընթացով անցնելու՝, և եթե նրա հասակը փոքր է, և նա չի կարող տանել դա, հավանաբար դիմակայող կդառնա։ Մի՞թե սա պատնեշ չի ստեղծի ձեր երկուսի միջև։ (Այո՛։) Ապա քեզ համար դժվար կլինի օգնել նրան լուծել իր խնդիրը։ Նոր հավատացյալների հետ պետք է վարվել սիրով և համբերությամբ։ Քայլ առ քայլ արա դա, և էտիր նրան միայն այն դեպքում, եթե նրա հետ մի քանի անգամ ճշմարտության մասին հաղորդակցվելը դեռևս ոչ մի արդյունքի չի հասել։ Եթե խնդիրը կարող է լուծվել ճշմարտության մասին հաղորդակցվելու միջոցով, արդյո՞ք դեռ կարիք կա նրան էտելու։ (Ո՛չ։) Ո՞րըն պետք է լինիինչ-որ մեկին էտելու հիմքը։ Եթե չես կարող լուծել խնդիրը ճշմարտության մասին հաղորդակցվելով, և մյուս անձը դեռ հրաժարվում է փոխվել՝ չնայած բազմիցս արված հորդորներին, ապա նա պետք է էտվի։ Եթե որոշ ժամանակ դիտարկում ես նրան և հայտնաբերում, որ ճիշտ մարդ չէ, որ չի ձգտում ճշմարտությանը, որ չի ընդունում ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե քանի անգամ ես հաղորդակցվում նրա հետ, և որ նրան էտելը ոչ մի արդյունքի չի հասնում, քանի որ միշտ հրաժարվում է ընդունել այն, ինչ ասում ես, և անկեղծ չէ իր պարտավորության մեջ, ապա այլևս կարիք չկա նրան էտելու։ Նրան ավելի շատ էտելը չի լուծի խնդիրը։ Պետք է այս հարցի մասին հաղորդակցվես այլ աշխատակիցների հետ։ Եթե որոշվի, որ նա միմարդ է, ով չի ընդունում ճշմարտությունը, ապա արագ հեռացրու նրան, այլապես Աստծու տան աշխատանքը հավանաբար կուշանա։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք լավ է այսպես վարվել այս տեսակի մարդու հետ։ Արդյո՞ք լավ է պարզապես անվերջ շարունակել հնարավորություններ տալ նրան։ (Ո՛չ։) Եթե նա չի ապաշխարում երեք հնարավորություն տրվելուց հետո, ապա կարիք չկա նրան այլևս հնարավորություններ տալու, և այդ պահին նրան կարելի է պարզապես անմիջապես հեռացնել։ Որոշ մարդիկ գուցե ասեն. «Ինչ-որ մեկին միայն երեք հնարավորություն տալը բավականաչափ սիրառատ չէ։ Տեր Հիսուսն ասաց, որ պետք է ներել մարդկանց յոթանասուն անգամ յոթ անգամ։ Եթե իսկապես սիրառատ ենք, նույնպես պետք է մարդկանց յոթանասուն անգամ յոթ հնարավորություն տանք»։ Արդյո՞ք սա որևէ կապ ունի Տեր Հիսուսի ասած յոթանասուն անգամ յոթի հետ։ Տեր Հիսուսի կողմից ասված յոթանասուն անգամ յոթը վերաբերում էր մարդկանց ներելուն, ոչ թե յոթանասուն անգամ յոթ հնարավորություն տալուն՝ որպես առաջնորդող կամ աշխատող ծառայելու համար։ Սրանք երկու լիովին տարբեր բաներ են։ Մարդկանց ներելիս կարելի է ներել յոթանասուն անգամ յոթ անգամ, բայց սա պարզապես փոխաբերություն է, և որոշակի սկզբունքներ կան ներգրավված։ Ներումը նաև կախված է այն մարդուց, ում ներում ես։ Այնպես չէ, որ պետք է բոլորին ներես յոթանասուն անգամ յոթ անգամ։ Ճիշտ ինչպես դևերի ու սատանաների դեպքում. կարո՞ղ ենք արդյոք ներել նրանց յոթանասուն անգամ յոթ անգամ։ (Ո՛չ։) Չենք կարող ներել դևերին ու սատանաներին։ Հետևաբար, այս հարցում չես կարող կառչել կանոններից։ Փոխարենը՝ վարվիր դրա հետ այնպես, ինչպես համապատասխանում է սկզբունքներին։ Հասկանո՞ւմ ես։ (Այո՛։) Առաջնորդող կամ աշխատող լինելը մի կողմից ենթադրում է համբերատար կերպով ճշմարտության մասին հաղորդակցվել կարողանալը, իսկ մյուս կողմից՝ մարդկանց հետ սկզբունքներով վարվելը, մարդկանց սկզբունքների համաձայն գնահատել և վերաբերվել կարողանալը։ Եթե հայտնաբերում ես, որ մարդը ճիշտ մարդ չէ, և որ չար մարդ է, և եթե նրան էտելիս բարկանում է, փորձում է վիճել և արդարացնել իրեն, կամ նույնիսկ հակադրվում է քեզ, և նաև անհանգստություններ է առաջացնում եկեղեցում, ապա այլևս մի՛ էտիր նրան։ Կարող ես պարզապես ուղղակիորեն հեռացնել նրան իր պարտականությունից։ Նրանց համար, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, հաղորդակցվում ենք ճշմարտության մասին՝ խնդիրները լուծելու համար։ Եթե կարող են ընդունել էտվելը, և նրանց էտելը կարող է իսկապես արդյունքների հասնել, ապա կարող ենք օգտագործել էտումը։ Եթե էտումն արդյունքների չի հասնում և նույնիսկ հակառակ արդյունք է տալիս, ապա պարզապես միանգամից հեռացրու նրանց։ Ի՞նչ եք կարծում այս սկզբունքի մասին։ (Այն լավն է։) Պետք է հետևեք այս սկզբունքին։ Սա ձեզ համար մեծ օգուտ է ՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Եթե չըմբռնեք այս սկզբունքը, հավանաբար շեղումներ կունենաք ձեր աշխատանքում։ Եթե առաջնորդողների և աշխատողների մեջ չար մարդ ես հայտնաբերում, արդյո՞ք նորմալ է էտումն օգտագործելը՝ նրա հետ վարվելու համար։ (Ո՛չ։) Հիշե՛ք, չար մարդիկ երբեք չեն ընդունում ճշմարտությունը, ուստի Աստված չի փրկում չար մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր կարող են փրկվել Աստծու գործով վերջին օրերում, մարդիկ են, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է մեկին, ով չի ընդունում ճշմարտությունը, անկախ նրանից, թե քանի անգամ ես նրա հետ հաղորդակցվում ճշմարտության մասին, ամենևին չի ընդունի կամ չի կիրարկի այն։ Ուրեմն, կարո՞ղ ես արդյոք լուծել խնդիրը՝ էտելով նրան։ Դա ոչ մի խնդիր չի լուծի, և նա դեռևս կամայականորեն կգործի իր սեփական կամքի համաձայն՝ հանգեցնելով եկեղեցու աշխատանքը խանգարելուն ու անհանգստացնելուն։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվել նման մարդուն։ Նրան պետք է պարզապես միանգամից հեռացնել։ Բայց նրան հեռացնելիս պետք է իմաստուն լինես։ Կարող ես ասել. «Հասակդ հիմա փոքր է, իսկ փորձառությունդ՝ չափազանց մակերեսային։ Չես կարող հաղորդակցվել ճշմարտության մասին, ոչ էլ կարող ես խնդիրներ լուծել։ Հիմա հարմար չես ծառայելու որպես առաջնորդող կամ աշխատող։ Նախ պետք է մեկ այլ պարտականություն կատարես։ Սպասիր, մինչև որոշ ժամանակ մարզվես և հասկանաս որոշակի ճշմարտություն։ Ապա, երբ այդ ժամանակ նորից դառնաս առաջնորդող կամ աշխատող, կկարողանաս լավ կատարել աշխատանքը»։ Եթե սա ասես, նրա համար հեշտ կլինի ընդունել իր հեռացումը։ Եթե կարող է քարոզել ավետարանը, այնպես արա, որ քարոզի։ Գուցե որոշ ժամանակ ավետարանը քարոզելուց հետո կկարողանա ընդունել ճշմարտությունը և ձեռք բերել որոշակի գործնական փորձառություն, և կկարողանա հաղորդակցվել կյանքի մուտքի վերաբերյալ որոշ ճշմարտությունների մասին։ Եթե դա այդպես է, կարող է նորից լինել առաջնորդող կամ աշխատող։ Այս տեսակի իմաստուն մեթոդը պետք է օգտագործվի՝ կանխելու նրա կողմից աշխատանքն անհանգստացնելը, և այս կերպ եկեղեցու աշխատանքը կարող է պահպանվել։ Առաջնորդողների և աշխատողների աշխատանքը մի կողմից ենթադրում է մարդկանց հետ վարվելու սկզբունքների ըմբռնում, իսկ մյուս կողմից՝ աշխատանքը կատարելու սկզբունքների ըմբռնում։ Առաջնորդողների և աշխատողների հիմնական աշխատանքն է՝ առաջնորդել մարդկանց ուտելու և խմելու Աստծու խոսքերը, առաջնորդել մարդկանց հասկանալու ճշմարտությունը և մտնելու ճշմարտության իրականություն, առաջնորդել մարդկանց լավ կատարելու իրենց պարտավորությունները և լավ վկայություն կրելու, և առաջնորդել մարդկանց տարածելու թագավորության ավետարանը և Աստծու ընտրյալներին բերելու Աստծու առաջ։ Այս մի քանի բաները կազմում են առաջնորդողների և աշխատողների հիմնական աշխատանքը։ Եթե լավ կատարես աշխատանքի այս ամենահիմնարար կողմերը և արդյունքների հասնես, ապա դա ցույց է տալիս, որ ունես ճշմարտության իրականություն, և որ համապատասխանում ես չափանիշին, որպես առաջնորդող կամ աշխատող։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը չի կարող հաղորդակցվել ճշմարտության մասին կամ առաջնորդել մարդկանց ուտելու և խմելու Աստծու խոսքերը, եթե կարդում է Աստծու խոսքերի մի քանի պարբերություն, բայց ընդհանրապես ըմբռնում կամ հասկացողություն չունի, և չի կարող կիսվել որևէ լուսավորությամբ, ապա կարո՞ղ է արդյոք նման մարդն առաջնորդել եղբայրներին և քույրերին։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ ասում են. «Մեր եկեղեցու մարդկանց հասակը չափազանց փոքր է։ Անկախ նրանից, թե ով է ծառայում որպես առաջնորդող, չի կարողանում կիսվել Աստծու խոսքերի որևէ փորձառական հասկացողությամբ և պարզապես խոսում է Աստծու խոսքերի բառացի իմաստի մասին։ Բոլորն այսպիսին են»։ Եթե ամենքն ունեն նման հասակ, ի՞նչ պետք է արվի։ Արդյո՞ք նորմալ է, որ բոլոր առաջնորդողներն ու աշխատողները պարզապես հրաժարական տան։ (Ո՛չ։) Եթե եկեղեցում բոլորն այս իրավիճակում են, և չկա մեկը, ով ավելի լավն է, քան ներկայիս առաջնորդողներն ու աշխատողները, ապա եթե առաջնորդողներն ու աշխատողները հրաժարական տան, ո՞վ կկատարի եկեղեցու աշխատանքը։ Մի՞թե սա չի ազդի եկեղեցու աշխատանքի վրա։ Մի՞թե սա պարզապես չի լինի իրենց պարտավորությունը թողնելը և Աստծուն դավաճանելը։ Հետևաբար, այս իրավիճակում չեն կարող պարզապես հրաժարական տալ։ Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծվի ճշմարտության մասին հաղորդակցվել չկարողանալու խնդիրը։ Եթե չես կարող հաղորդակցվել խորը հասկացողության մասին, ապա հաղորդակցվիր ավելի մակերեսային բանի մասին։ Բոլորը պետք է կիրարկեն մի քանի խոսք հաղորդակցվելը և լրացնեն միմյանց, և կիսվեն այն հասկացողությամբ, որն ունեն։ Եթե իրենց հասկացողության մի քանի խոսքով կիսվելուց հետո ոչ ոք այլևս ասելու բան չունի, ապա կարող ես առաջնորդել եղբայրներին և քույրերին՝ դիտելու փորձառական վկայության տեսանյութ կամ ֆիլմի հատված։ Դիտելով, թե ինչպես են ուրիշները փորձառաբար ապրում և ճանաչում ճշմարտությունը, եղբայրներն ու քույրերը կկարողանան հասկանալ որոշ ճշմարտություններ և որոշակի ձեռքբերումներ ունենալ։ Սա շատ ավելի լավ է, քան այն, որ բառեր և վարդապետություններ դուրս տաս, երբ չունես ճշմարիտ փորձառական հասկացողություն։ Արդյո՞ք սա լավ մեթոդ է օգտագործելու համար։ (Այո՛։) Կա մեկ այլ մեթոդ, որը կարելի է օգտագործել։ Եթե եկեղեցու եղբայրներն ու քույրերը կարճ ժամանակ է, ինչ հավատում են Աստծուն, և չեն կարող հաղորդակցվել փորձառական հասկացողության մասին Աստծու խոսքերը կարդալուց հետո, բայց պատահում է այնպես, որ այլ եկեղեցիներում կան եղբայրներ և քույրեր, որոնք ունեն փորձառական հասկացողություն, կարող ես հրավիրել նրանց՝ մասնակցելու ձեր հավաքույթին և հաղորդակցվելու բոլորի հետ։ Օրինակ՝ եթե ուզում ես հաղորդակցվել ավետարանը քարոզելու հարցի մասին, բայց երբեք չես քարոզել ավետարանը, չես կարողանա որևէ հաղորդակցություն տրամադրել ավետարանը քարոզելու ճշմարտության վերաբերյալ, և հենց որ խոսես, այն ամենը, ինչ դուրս կգա, պարզապես վարդապետություն կլինի։ Այդ դեպքում կարող ես գտնել մեկին այլ վայրից, ով ունի ավետարանը քարոզելու փորձ՝ ձեզ օգնելու համար։ Ի՞նչ եք կարծում այս մեթոդի մասին։ (Այն լավն է։) Հետևաբար, երբ աշխատանքումդ բախվում ես խնդիրների, որոնք չես կարող լուծել, կարող ես գտնել մեկին, ով հասկանում է ճշմարտությունը՝ օգնելու հաղորդակցվել բոլորի հետ։ Այս կերպ մի՞թե խնդիրը հեշտությամբ չի լուծվի։ (Այո՛։)