Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 2)
Այս պահի դրությամբ տարբեր երկրների եկեղեցիների առաջնորդողներն ու աշխատողներն առնվազն երեքից հինգ տարի է, ինչ հավատում են Աստծուն, իսկ ոմանք էլ արդեն երեքից հինգ տարի է, ինչ առաջնորդողներ և աշխատողներ են։ Սակայն դուք դեռ չեք կարողանում ինքնուրույն աշխատել և միշտ ուզում եք, որ չինացի հավատացյալները շարունակեն աջակցել և օգնել ձեզ։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Ինչո՞ւ երբեք չեք կարողանում ինքնուրույն լինել ձեր աշխատանքում և միշտ ապավինում եք չինացի հավատացյալների օգնությանը։ Թեև չինացի հավատացյալները նախկինում պատասխանատու էին ձեր աշխատանքի համար, նրանց հասակն իրականում շատ ավելի մեծ չէ, քան ձերը։ Փաստացի, նրանց հասակը գրեթե նույնն է, ինչ ձերը։ Ուրեմն ինչո՞ւ եք միշտ ապավինում նրանց։ Արդյո՞ք պատճառն այն է, որ հոգսի զգացում չունեք։ Եթե հոգսի զգացում չունեք, կարո՞ղ եք լավ կատարել առաջնորդողի կամ աշխատողի պարտավորությունը։ (Ո՛չ։) Վերջին օրերին Աստված հաղթողների մի խումբ կձևավորի՝ աղետներից առաջ, և դրանց ընթացքում։ Աղետներից առաջ Նա հաղթողների մի խումբ ձևավորեց Չինաստանում, իսկ աղետների ընթացքում Նա հաղթողների մի խումբ կկազմի տարբեր երկրներում Աստծու ընտրյալ մարդկանց մեջ։ Այժմ, երբ դուք ընտրվել եք որպես առաջնորդներ և աշխատողներ, դրանում կա Աստծու մտադրությունը։ Աստված ցանկանում է օգտագործել սա՝ ձեզ կատարելագործելու և ավարտուն դարձնելու համար։ Եթե իսկապես կարողանաք ստանձնել Աստծու հանձնարարությունը, ապա կարող եք Աստծու կողմից հաղթողներ դարձվել։ Սա այնքա՜ն իմաստալից է։ Ուրեմն ինչո՞ւ չեք կարողանում ստանձնել Աստծու հանձնարարությունն այսպիսի վճռորոշ պահի։ Ասացե՛ք ինձ, տարբեր երկրներում Աստծու ընտրյալ մարդկանցից ովքե՞ր կարող են կատարելագործվել։ Մի՞թե նրանք չեն, ովքեր կարող են նվիրումով կատարել իրենց պարտավորությունները։ Եթե հոգսի զգացում չունես, կարո՞ղ ես լավ կատարել պարտավորությունդ։ Կարո՞ղ ես ստանձնել աշխատանքը՝ Աստծու հանձնարարությունը կատարելու համար։ Կարո՞ղ ես Աստծու համար վկայություն կրել և հաղթող դարձվել։ (Ո՛չ։) Ուրեմն ինչպե՞ս պետք է ձգտես ճշմարտությանը, որպեսզի ստանձնես աշխատանքը, կատարես Աստծու հանձնարարությունը և Աստծու համար վկայություն կրես։ Այս հարցում ունե՞ս առաջ շարժվելու ուղի։ Եթե չունես, ապա չես կարող կատարելագործվել։ Ձեր եկեղեցիներում որոշ մարդիկ իրենց պարտավորություններում հոգսի զգացում ունեն, նրանք նաև վճռականություն ունեն՝ ստանձնելու այս աշխատանքը։ Սակայն այս հանձնարարությունը ստանձնելու ընթացքում անպայման կբախվեք դժվարությունների և խնդիրների։ Սա պահանջում է, որ անընդհատ աղոթեք և ապավինեք Աստծուն, և անընդհատ փնտրեք ճշմարտությունը ու կիրարկեք ճշմարտությունը, որպեսզի կարողանաք կատարել ձեր պարտավորությունը ճշմարտության սկզբունքների համաձայն։ Այս կերպ դուք աստիճանաբար կկարողանաք լավ կատարել աշխատանքը։ Մի՞թե այդժամ քիչ-քիչ չեք կատարելագործվի Աստծու կողմից։ Ոչ ոք չի կարող սկսելուն պես անմիջապես լավ կատարել աշխատանքը։ Երբ ես նոր էի սկսել աշխատել, նույնպես չգիտեի՝ ինչպես դա անել։ Միայն Սուրբ Հոգու առաջնորդության շնորհիվ էր, որ աստիճանաբար սովորեցի՝ ինչպես աշխատել։ Ուրեմն ինչո՞ւ չեք կարող ապավինել Աստծուն, որպեսզի Նա հնարավորություն տա ձեզ ստանձնելու Աստծու հանձնարարությունը։ Ինչո՞ւ չեք կարող աշխատել առանց չինացի հավատացյալների օգնության և աջակցության։ Պետք է ուշադիր խորհեք այս հարցի շուրջ։ Եթե երբեք չեք կարողանա ստանձնել Աստծու հանձնարարությունը կամ ինքնուրույն աշխատել, դա ցույց է տալիս, որ ընդհանրապես հավատ չունեք Աստծու հանդեպ, որ չեք ձգտում ճշմարտությանը, և որ իրապես չեք սիրում Աստծուն։ Ինչո՞ւ Աստծու տունը թույլ տվեց Ֆիլիպինների եկեղեցուն ինքնուրույն աշխատել։ Պատճառն այն է, որ բավականին շատ տարիներ հավատացել եք Աստծուն և որոշակի հասակ ունեք, ուստի կարող էիք առաջինն ինքնուրույն դառնալ։ Բացի այդ, այժմ չինական եկեղեցիներում իսկապես շատ չեն համապատասխան առաջնորդողներն ու աշխատողները։ Մայրցամաքային Չինաստանում գուցե կան որոշ առաջնորդողներ և աշխատողներ, որոնք ունեն որակ և աշխատանքային ընդունակություն, բայց նրանց մեծ մասը կա՛մ ձերբակալվել և բանտարկվել է ՉԿԿ-ի կողմից, կա՛մ հետապնդվում է և գտնվում է հետախուզման մեջ։ ՉԿԿ-ն ծայրաստիճան կատաղությամբ ձերբակալում և հալածում է քրիստոնյաներին։ Քրիստոնյաներին ձերբակալելու իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն վարանում հսկայական գումարներ ծախսել՝ աշխարհի ամենաժամանակակից հսկողության սարքավորումները գնելու համար։ Ամբողջ մայրցամաքային Չինաստանը գտնվում է նրա հսկողության տակ։ Հետևաբար, այս համատեքստում, մայրցամաքի այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք իսկապես ունեն ճշմարտության իրականություն և աշխատանքի երկար տարիների փորձ, վաղուց ձերբակալվել են և հայտնվել ՉԿԿ-ի հետախուզման ցուցակներում։ Կարո՞ղ են արդյոք նրանք դեռ փախչել՝ արտասահմանում իրենց պարտավորությունները կատարելու համար։ Չեն կարող։ Ինչ վերաբերում է արտասահմանում գտնվող չինացի հավատացյալներին, նրանց մեծ մասը երկար ժամանակ չեն հավատացել Աստծուն, իսկ ոմանք երբեք եկեղեցական աշխատանք չեն կատարել։ Հեշտ չէ այս չինացի հավատացյալների մեջ գտնել մարդկանց, որոնք ճշմարտության իրականություն ունեն և կարող են լինել առաջնորդներ ու աշխատողներ։ Հետևաբար, տարբեր երկրների եկեղեցիների առաջնորդներն ու աշխատողները չպետք է ապավինեն այս չինացի հավատացյալներին։ Նրանց հասակը գրեթե նույնն է, ինչ ձերը։ Ձեզնից շատերը նույնպես երեքից ութ տարի է հավատում են Աստծուն, և նույնպես գիտեք՝ ինչպես կատարել եկեղեցական աշխատանք։ Եթե կարող եք ինքնուրույն աշխատել, ապա շտապեք և ինքնուրույն դարձեք։ Եթե կարող եք ստանձնել աշխատանքը, շտապեք և ստանձնեք այն։ Արդյո՞ք սա գործելու լավ ձև է։ (Այո՛։) Եթե միշտ ապավինում եք չինացիներին և չգիտեք՝ ինչպես աշխատել առանց նրանց, ապա ձեր հավատն ու հոգսի զգացումը չափազանց փոքր են, և սա հիասթափեցնում է Աստծու մտադրությունները։
Այժմ եկեք սկսենք հաղորդակցվել այն մասին, թե ինչպես պետք է աշխատեն առաջնորդողներն ու աշխատողները։ Եկեք սկսենք՝ բացատրելով «առաջնորդող» եզրույթը։ Առաջնորդողը մեկն է, ով ցույց է տալիս ճանապարհը, ով առաջնորդում և ուղղորդում է մարդկանց՝ մտնելու ճշմարտության իրականություն։ Առաջնորդողի կողմից կոնկրետ գործնական կիրառությունը, նախևառաջ, Աստծու ընտրյալ մարդկանց Աստծու խոսքերն ուտելու և խմելու մեջ առաջնորդելն է և Աստծու խոսքերի վերաբերյալ քո հասկացողության մասին հաղորդակցվելը։ Եթե գործնական փորձառություն ունես, կարող ես նաև կիսել փորձառական հասկացողությունդ։ Սա է նշանակում առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը և սա այն աշխատանքն է, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ Այսպիսով, կոնկրետ ինչպե՞ս պետք է կատարվի այս աշխատանքը։ Յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ պետք է այնպես անես, որ եղբայրներն ու քույրերն ուտեն և խմեն Աստծու խոսքերի մի քանի հատված կամ մեկ գլուխ։ Աստծու խոսքերի մասին հաղորդակցվելը ճիշտ մոտեցում է պահանջում։ Երբեմն կարող է նախ ընթերցվել Աստծու խոսքերի մի հատված, իսկ հետո բոլորը միասին կարող են հաղորդակցվել Աստծու խոսքերի՝ իրենց փորձառական հասկացողության մասին։ Այնուհետև մեկ այլ պարբերություն կարող է ընթերցվել, և բոլորը կարող են կրկին հաղորդակցվել, և այդպես շարունակ։ Եթե կարճ ժամանակ է, ինչ հավատում ես Աստծուն և չես կարող կիսել Աստծու խոսքերի որևէ փորձառական հասկացողություն, կարող ես թույլ տալ, որ նախ Աստծուն ավելի երկար ժամանակ հավատացող և փորձառական հասկացողություն ունեցող մյուս եղբայրներն ու քույրերը հաղորդակցվեն։ Պետք է քաջալերես նրանց, ովքեր լավ են հաղորդակցվում, որպեսզի ավելի շատ հաղորդակցվեն, և այնպես անես, որ նրանք, ովքեր ունեն Աստծու խոսքերի միայն մի փոքր փորձառական հասկացողություն կամ ընդհանրապես չունեն, ավելի քիչ հաղորդակցվեն կամ ընդհանրապես չհաղորդակցվեն։ Հավաքույթների ժամանակ Աստծու խոսքերի մասին հաղորդակցվելն այդքան պարզ է։ Այդուհանդերձ կա մի բան, որն ուշադրություն է պահանջում. առաջնորդողները չպետք է նախանձեն եղբայրներին կամ քույրերին։ Երբեք մի՛ մտածիր. «Ես եմ առաջնորդողը, և ես այնպես արեցի, որ բոլորն ուտեն և խմեն Աստծու խոսքերը։ Եթե դուք կիսեք ավելի լավ փորձառական հասկացողություն, քան ես, և բոլորն իմ փոխարեն ձեզ վերաբերվեն հարգանքով, ապա այդպես պարզապես չի ստացվի»։ Եթե փայփայում ես այս միտքը, մի՞թե սա ապականված խառնվածքի բացահայտում չէ։ Մի՞թե չես նախանձում ընդունակներին։ (Այո՛։) Կարո՞ղ ես արդյոք դեռ բնականոն կերպով առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը՝ աշխատանքդ կատարելու համար ապավինելով նման ապականված խառնվածքի։ (Ո՛չ։) Հետևաբար, պետք է շտկես մտքերդ ու վերաբերմունքդ։ Հավաքույթների ժամանակ Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս, անկախ նրանից, թե ով է հաղորդակցվում իր հասկացողության մասին կամ կիսում փորձառական վկայություն, քանի դեռ նա լավ է հաղորդակցվում և կարող է խրատել բոլորին, պետք է հավանություն տաս և աջակցես նրան։ Եթե հետևես այս սկզբունքին, ապա հավաքույթներ անցկացնելիս ճիշտ մտածելակերպ կունենաս։ Կասես. «Թեև ես եմ անցկացնում այսօրվա հավաքույթը և այնպես եմ անում, որ բոլորն ուտեն և խմեն Աստծու խոսքերը, այս պահին Աստծու այս խոսքերի վերաբերյալ շատ փորձառական հասկացողություն չունեմ։ Նույնիսկ եթե հաղորդակցվեմ, դա արդյունքներ չի տա, ուստի ավելի քիչ կհաղորդակցվեմ։ Այն եղբայրներն ու քույրերը, որոնք Աստծու խոսքերի հասկացողություն և փորձառական վկայություն ունեն, կարող են ավելի շատ հաղորդակցվել։ Կիսե՛ք ձեր ձեռք բերած հասկացողությունը, որպեսզի մյուս եղբայրներն ու քույրերը նույնպես կարողանան խրատվել»։ Արդյո՞ք լավ է, որ առաջնորդողներն ու աշխատողները նման մտածելակերպ ունենան։ (Սա լավ բան է, որովհետև նշանակում է, որ նրանք կարող են մի կողմ դնել իրենց անձնական շահերը՝ հանուն եղբայրների և քույրերի կյանքի մուտքի։) Մի՞թե այս մտածելակերպն ունենալը սիրո ցուցաբերում չէ եղբայրների և քույրերի հանդեպ։ (Այդպես է։) Հանուն իրենց եղբայրների և քույրերի խրատի՝ նման առաջնորդողը չի տրվում նախանձին և վեճերին և թույլ է տալիս, որ փորձառական վկայություն ունեցող ցանկացած ոք հաղորդակցվի, իսկ եթե ինքը չունի փորձառական հասկացողություն, ապա չի հաղորդակցվում։ Նրան չի հետաքրքրում՝ արդյոք ուրիշներն իրեն վերևից կնայեն, և քանի դեռ հավաքույթն արդյունքի է հասնում և օգտակար է եղբայրների և քույրերի կյանքի մուտքի համար, նա իր սրտում հանգստություն և խաղաղություն է զգում։ Մի՞թե նա խիղճ և ողջամտություն ունեցող մարդ չէ։ (Այո՛։) Եթե չունես նման մտածելակերպ և նախանձում ես, երբ տեսնում ես, որ ուրիշները լավ են հաղորդակցվում, ինչպե՞ս պետք է լուծվի այս ապականված խառնվածքի հարցը։ Պետք է աղոթես Աստծուն և մտորես ինքդ քո մասին՝ ասելով. «Ո՜վ Աստված, միշտ կենտրոնացած եմ սնափառության և հպարտության վրա և չեմ պաշտպանում եկեղեցու աշխատանքը։ Խնդրում եմ, լուսաբանիր ինձ համար և լուսավորի՛ր ինձ, որպեսզի ճանաչեմ իմ ապականությունը, եսասիրությունը և ստորությունը։ Խնդրում եմ Քեզ, օգնի՛ր ինձ լուծել իմ ապականված խառնվածքի հարցը»։ Հաճախակի աղոթիր այսպես և աստիճանաբար կճանաչես քո ապականված խառնվածքը և կզգաս, որ այս նախանձը բնականոն մարդկայնության դրսևորում չէ, և որ այն գարշելի է Աստծուն։ Եթե կարողանաս հստակ տեսնել այս խնդիրը, մի՞թե մտածելակերպդ չի կարողանա որոշ չափով փոխվել։ (Կկարողանա։) Հետևաբար, որպես առաջնորդող կամ աշխատող, հանուն եղբայրների և քույրերի բարօրության, անկախ նրանից, թե ով է լավ հաղորդակցվում իր հասկացողության մասին կամ ով ունի կյանքի փորձառական վկայություն, պետք է քաջալերես նրանց ավելի շատ հաղորդակցվել և աջակցես նրանց հաղորդակցությանը։ Երբ ավարտեն հաղորդակցվելը, պետք է նաև եղբայրներին և քույրերին ասես. «Այս եղբոր (կամ քրոջ) կիսած փորձառական վկայությունը շատ լավն է։ Նրա հասկացողությունը բավականին խորն է և այն շատ խրատական է մեզ համար։ Փա՜ռք Աստծու։ Աստված իր շնորհն է ցուցաբերում մեզ և օրհնում մեր հավաքույթը»։ Եթե այսպես աջակցես եղբայրներին և քույրերին ամեն անգամ, երբ նրանք կիսում են փորձառական վկայությունը, ուրեմն բնականոն մարդկայնություն, խիղճ և ողջամտություն ունես։ Որպես առաջնորդող կամ աշխատող՝ մշտապես նախանձի սիրտ մի՛ տածիր ուրիշների հանդեպ և մշտապես մի՛ մտածիր սեփական սնափառությունն ու հպարտությունը բավարարելու մասին։ Սնափառությունն ու հպարտությունը բավարարելն անիմաստ է։ Կյանքում պետք է կենտրոնանաս Աստծու սիրտը և եղբայրների ու քույրերի կարիքները բավարարելու վրա։ Սա է ամենավճռորոշն ու կարևորը, և այն համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Եթե որևէ առաջնորդող կամ աշխատող նախանձում է, երբ տեսնում է, որ ինչ որ մեկն իրենից ավելի լավն է և ցանկանում է նվաստացնել, դատապարտել կամ նույնիսկ վտարել ու ճնշել նրան, մի՞թե նման մարդն արհամարհելի և ստոր չէ։ (Այդպիսին է։) Նա վատ խառնվածք ունի և խորապես խոտոր է, նենգ, եսասեր և ստոր։ Ուրեմն, արդյոք նման մարդը հարմա՞ր է ծառայելու՝ որպես առաջնորդող կամ աշխատող։ (Ո՛չ։) Անկախ նրանից, թե աշխատանքի որ ոլորտում են գործում առաջնորդողներն ու աշխատողները, նրանք պետք է ներդաշնակ համագործակցեն եղբայրների և քույրերի հետ։ Ներդաշնակ համագործակցությունը նշանակում է աշխատել եղբայրների և քույրերի հետ մեկ սրտով և մտքով։ Իհարկե, մարդիկ բոլորն ուզում են աշխատել եղբայրների և քույրերի հետ մեկ սրտով և մտքով, բայց գործնականում ի՞նչ մտածելակերպեր են ամենայն հավանականությամբ անհանգստացնում քեզ։ Ինչպիսի՞ ապականված խառնվածքը կխանգարի քեզ սկզբունքների համաձայն գործել։ (Նախանձի մտածելակերպը և ամբարտավան խառնվածքը կխանգարեն մարդկանց կիրարկել ճշմարտությունը։) Սա լուծելու համար պետք է փնտրես ճշմարտությունը՝ լուծելու այս սխալ մտածելակերպի ու ապականված խառնվածքների հարցը։ Սակայն ճշմարտությունը մի բան չէ, որ մարդիկ կարող են անմիջապես կիրարկել միայն այն պատճառով, որ ցանկանում են։ Ճշմարտությունը կիրարկելու ընթացքում տարբեր ապականված խառնվածքներ կանհանգստացնեն մեր սրտերը և կստիպեն մեզ դրսևորել ապականության տարբեր հայտնություններ, ինչպիսիք են՝ ընդունակներին նախանձելը, ամբարտավան և ինքնարդար լինելը, ուրիշներին նսեմացնելն ու սեփական անձը մեծարելը և այլն։ Հետևաբար, երբ ապականված խառնվածքներն իշխում են մեր ներսում, մենք չենք կարողանում կիրարկել ճշմարտությունը կամ գործել սկզբունքի համաձայն։ Եթե մարդիկ կարողանան աստիճանաբար լուծել այս խնդիրը՝ փնտրելով և կիրարկելով ճշմարտությունը, ապա կունենան կյանքի մուտք։ Գիտե՞ք, թե ինչ է կյանքի մուտքը։ Կյանքի մուտք նշանակում է, որ մարդը կարող է աղոթել, ապավինել Աստծուն՝ կիրարկելու ճշմարտությունը և պայքարելու իր սատանայական խառնվածքների և մսեղավոր շահերի դեմ, երբ սատանայական խառնվածքն ի հայտ է գալիս՝ անհանգստացնելու նրան իր պարտավորություններում կամ նույնիսկ կառավարում է նրան այնպես, որ չընդունի կամ չկիրարկի ճշմարտությունը՝ ստիպելով նրան գործել միայն իր սեփական կամքի համաձայն։ Ի վերջո, եթե նա կարողանա ձեռք բերել որոշ ճշմարտություններ և հաղթել Սատանայի անհանգստություններին, ապա սա է նշանակում ձեռք բերել կյանքի մուտք։ Ճշմարտությունը կիրարկել կարողանալը նշանակում է, որ սկսել ես հասնել կյանքի մուտքին։ Երբ նորից ու նորից փորձառաբար ապրես հոգևոր բախումները և կարողանաս կիրարկել ճշմարտությունը, հնազանդվել Աստծուն, բավարարել Աստծուն և հաստատուն կանգնել Աստծու համար վկայության մեջ, ուրեմն ունես ճշմարիտ կյանքի փորձառական վկայություն։ Եթե գրի առնես կյանքի նման փորձառությունները հոդվածի տեսքով, դա կլինի լավ փորձառական վկայություն։ Եթե կարողանաս գրի առնել կյանքիդ յուրաքանչյուր փորձառությունը՝ եղբայրների և քույրերի հետ կիսելու համար, նրանք կհուզվեն, երբ կարդան փորձառական վկայությունդ, և կասեն. «Քո հաղորդակցությունն այնքա՜ն գործնական է։ Ես նույնպես այսպիսի վիճակում եմ։ Իմ ապականված խառնվածքը նույնպես շարունակում է անհանգստացնել և խոչընդոտել ինձ այսպես, երբ կատարում եմ պարտավորությունս և փորձում եմ կիրարկել ճշմարտությունը, այնպես որ հաճախ, երբ ուզում եմ կիրարկել ճշմարտությունը, չեմ կարողանում։ Ուզում եմ ներդաշնակորեն համագործակցել եղբայրների և քույրերի հետ, բայց չեմ կարողանում և միշտ գործում եմ՝ հիմնվելով ապականված խառնվածքների վրա։ Լսելով քո փորձառական վկայությունը՝ նույնպես ձեռք բերեցի ինքնաճանաչողություն և ճշմարտությունը կիրարկելու ուղի։ Իսկապես երախտապարտ եմ Աստծուն»։ Այս գիտելիքը նրանք ձեռք կբերեն քո կյանքի փորձառությունը կիսելու շնորհիվ։ Մի՞թե սա օգուտ չի տալիս և չի խրատում մարդկանց։ (Այո՛։) Եթե այս կերպ փորձառաբար ապրես Աստծու գործը, կյանքի փորձառությունդ կդառնա ավելի ու ավելի հարուստ, իսկ աճդ կյանքում կդառնա ավելի ու ավելի արագ։ Երբ անցնես բավականաչափ փորձառությունների միջով այն աստիճան, որ ապականված խառնվածքներդ, սխալ մտադրություններդ ու ձգտումներդ և թյուր մտքերդ ու տեսակետներդ բոլորը լուծվեն Աստծուն աղոթելու և ապավինելու և ճշմարտությունը փնտրելու ու կիրարկելու միջոցով, ապա կյանքի փորձառությունդ և ձեռք բերածդ ճշմարտությունները կլինեն անհամեմատ առատ, և կյանքդ կհասունանա։
Այժմ եկեք խոսենք այն մասին, թե որն է կյանքի հասունության դրսևորումը։ Սա վերաբերում է նրան, որ մարդն ունակ լինի ցանկացած պահի բնականոն կերպով կիրարկել ճշմարտությունը և գործել ըստ սկզբունքի՝ առանց որևէ կերպ ազդվելու, խոչընդոտվելու կամ անհանգստանալու ապականված խառնվածքների կողմից։ Արդյո՞ք հեշտ է հասնել սրան։ (Ո՛չ, այս կետին հասնելը պահանջում է, որ մարդիկ ջանք գործադրեն ճշմարտությանը ձգտելու համար։) Տեսնո՞ւմ եք որևէ անհանգստություն կամ խոչընդոտ ապականված խառնվածքներից, երբ կատարում եմ իմ պարտավորությունը։ Ինձ համար համեմատաբար հեշտ է կիրարկել ճշմարտությունը, և սկզբունքի համաձայն գործելս իրագործվում է հեշտությամբ՝ առանց պայքարելու կամ որևէ խոչընդոտի բախվելու անհրաժեշտության։ Բայց ես չէի հասել նման հասակի, երբ նոր էի հավատում Աստծուն։ Հավատիս առաջին տասը տարիների ընթացքում ես ապականված խառնվածքների ազդեցության տակ էի, ճիշտ այնպես, ինչպես դուք։ Միայն Աստծու գործը տասը կամ քսան տարի փորձառաբար ապրելուց և որոշ ճշմարտություններ ձեռք բերելուց հետո էր, որ փոխվեցի այս առումներով, կարողացա լիովին հնազանդվել Աստծուն և գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, և կարողացա կիրարկել ճշմարտությունն ու լինել ազնիվ։ Կարո՞ղ եք գեթ մեկ սուտ նշմարել խոսքերիս մեջ։ Կա՞ արդյոք գեթ մեկ բառ, որն ասում եմ, և որը կեղծ է։ (Ո՛չ։) Անկախ նրանից, թե ինչ եմ ասում, սուտ չեմ խոսում և չեմ ասում բառեր, որոնք կեղծ են։ Ինձ համար ազնիվ լինելու կիրարկումը հեշտ և հաճելի է, և ես պայքարելու կարիք չունեմ, ոչ էլ որևէ կերպ խոչընդոտվում եմ։ Այժմ ինձ համար ճշմարտության բոլոր կողմերը կիրարկելը դժվար չէ։ Ինձ համար ներդաշնակ համագործակցությունը դժվար չէ, Աստծուն հնազանդվելն ու Աստծու մտադրությունները հաշվի առնելը դժվար չէ, և ճշմարտության սկզբունքների համաձայն գործելը նույնպես հեշտ է։ Այս արդյունքներին կարելի է հասնել, երբ մարդու կյանքն աճել և հասունացել է։ Սակայն Աստծուն հավատալու վաղ փուլերում, հատկապես երբ մարդիկ երեքից ութ տարի է, ինչ հավատում են, նրանք ամենահաճախն ու ամենալուրջն են դրսևորւմ ապականված խառնվածքներ։ Այն բանից հետո, երբ մարդիկ անընդհատ ձգտել են ճշմարտությանը և տասը կամ քսան տարի փորձառաբար ապրել են Աստծու գործը, շատ ավելի քիչ են դրսևորում ապականված խառնվածքներ, իսկ ճշմարտությունը կիրարկելը և սկզբունքի համաձայն գործելը կարող է արվել հեշտությամբ և հաճույքով։ Ինչո՞ւ են նոր հավատացյալները զգում, որ շրջապատված են դժվարություններով և մեծ ճնշմամբ, երբ ստանձնում են որոշ հանձնարարություններ։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Պատճառն այն է, որ մարդկանց ապականված խառնվածքն իսկապես սարսափելի է։ Երբ մարդիկ նոր են սկսում հավատալ Աստծուն, դեռ փորձառաբար չեն ապրել էտում, փորձություններ կամ զտում, և նույնիսկ չգիտեն՝ ինչպես փորձառաբար ապրել Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը։ Կարելի է ասել, որ մարդիկ պարզապես Սատանայի սերունդներն են, որոնք մնում են լիովին անձեռնմխելի։ Հետևաբար, մարդկանց համար շատ դժվար է կիրարկել ճշմարտությունը, աշխատել և ներդաշնակորեն համագործակցել մյուսների հետ։ Անկախ նրանից, թե ում հետ են համագործակցում, նրանք հակված են ամեն մանրուքի շուրջ իրարանցում բարձրացնելու, նախանձի և վեճերի մեջ ներգրավվելու և միմյանց դեմ դավեր նյութելու։ Նրանք նաև միշտ ցանկանում են գերազանցության հասնել, ունենալ վերջին խոսքի իրավունքը և այնպես անել, որ ուրիշները հնազանդվեն և լսեն իրենց։ Մարդկանց ապականված խառնվածքներն իսկապես սարսափելի են, և բնականոն մարդկայնության նշույլ անգամ չունեն։ Ուրեմն ինչպե՞ս պետք է չափենք՝ արդյոք մարդու մարդկայնությունը լիովին բնականոն է։ (Սա հիմնականում արվում է՝ նայելով, թե արդյոք նա կարող է ներդաշնակորեն համագործակցել ուրիշների հետ։) Ո՞րն է այն հիմնական չափորոշիչը, որով կարելի է չափել՝ արդյոք մարդը կարող է ներդաշնակորեն համագործակցել ուրիշների հետ։ Այն հիմնված է նրա վրա, թե արդյոք նրանք կարող են հստակ տեսնել սեփական ինքնությունն ու կարգավիճակը և հասնել ճշմարիտ խոնարհության։ Երբ մարդը գիտակցում է, որ ինքը պարզապես սովորական արարած է, նա այլևս չի պահանջում, որ ուրիշներն իրեն հարգանքով նայեն, հնազանդվեն իրեն և լսեն իրեն։ Նույնիսկ եթե ուրիշները վերևից են նայում նրան, բացառում, կամ նույնիսկ դատում և հարձակվում են նրա վրա, նա կարող է ճիշտ վարվել և լինել հանդուրժող ու համբերատար։ Այս կերպ հեշտ է հասնել ներդաշնակորեն համագործակցության ուրիշների հետ։ Եթե չես գիտակցել սա, ապա հեշտ չէ ներդաշնակորեն համագործակցել ուրիշների հետ, որովհետև միշտ բարձր կարծիքի ես ինքդ քո մասին, կարծում ես, թե ուրիշներից լավն ես, և միշտ ուզում ես, որ ուրիշները պաշտեն և հնազանդվեն քեզ։ Այդ դեպքում քո ապականված խառնվածքը իսկապես սարսափելի է, հասակդ իսկապես փոքր է, և քեզ համար հեշտ չի լինի լավ կատարել աշխատանքդ, ոչ էլ կկարողանաս ստանձնել աշխատանք։ Որոշ մարդկանց համար իրենց աշխատանքը կատարելու նախապայմանն այն է, որ ուրիշները պետք է հարգանքով նայեն իրենց, պաշտեն և հնազանդվեն։ Միայն այդ դեպքում կարող են կատարել իրենց աշխատանքը։ Երբ ինչ-որ մեկը հարգանքով չի նայում նրանց կամ չի հնազանդվում, կամ եթե ինչ-որ մեկը մի փոքր վերևից է նայում նրանց, կարծում են, որ ուրիշները չեն համագործակցում իրենց աշխատանքի հետ, և ուզում են թողնել իրենց պարտավորությունհը։ Սա նման է մի մոր, ով մի քանի երեխա ունի։ Նա պահանջում է, որ իր երեխաներն իրեն «մայրիկ» կոչեն, մինչ նրանց համար ճաշ կպատրաստի, իսկ եթե դա չանեն, նրանց համար ճաշ չի պատրաստի։ Ի՞նչ եք կարծում նման մոր մասին։ (Նա լավ մայր չէ։) Արդյո՞ք նման մայր գոյություն ունի։ (Ո՛չ։) Ուրմեն, որպես եկեղեցու առաջնորդող, ինչո՞ւ ես պահանջում, որ եղբայրներն ու քույրերը հարգանքով նայեն քեզ, պաշտեն քեզ և հնազանդվեն քեզ, նախքան հոժար կլինես աշխատել։ Ինչպե՞ս է առաջանում այս պահանջը։ (Այն առաջանում է նրանից, որ մարդը կառավարվվում է սատանայական ապականված խառնվածքի կողմից։) Սա լուրջ խնդիր է։ Դու չես ցանկանում կատարել պարտավորությունդ, եթե մարդիկ հարգանքով չեն նայում քեզ կամ չեն պաշտում, և ցանկանում ես կատարել պարտավորությունդ միայն այն դեպքում, եթե բոլորը հարգանքով են նայում քեզ, հավանություն են տալիս և պաշտում են քեզ։ Նման դեպքում պարտավոությունդ կատարելը ոչ թե Աստծու հավանությունը ստանալու համար է, այլ մարդկանց բարձր գնահատականն ու հավանությունը ստանալու համար։ Ո՞րն է ավելի կարևոր. Աստծո՞ւ, թե՞ մարդկանց հավանությունը ստանալը։ (Աստծու հավանությունը ստանալն է կարևոր։) Ուրեմն ինչո՞ւ են որոշ մարդիկ միշտ աշխատում՝ ուրիշների բարձր գնահատականն ու հավանությունը ստանալու համար։ Եկեք մի օրինակ վերցնենք։ Չինաստանի Տեղական եկեղեցում ժամանակին մի առաջնորդ կար ՝ Վոչման Նի անունով։ Նա չինական տնային եկեղեցու հիմնադիրն էր և առանձնապես շնորհալի քարոզիչ էր։ Նրա քարոզներն ավելի խորն էին, քան եկեղեցու այլ առաջնորդողների և այն ժամանակվա հայտնի հոգևոր գործիչների քարոզները, և երբ քարոզում էր, հազարավոր մարդիկ էին գալիս լսելու։ Բայց նա մի ճակատագրական թերություն ուներ. չափազանց պաշտպանում էր իր կարգավիճակը։ Նա մի բան արեց. երբ ավետարանը ծաղկում էր ապրում, ցանկացավ կենսաքիմիական դեղագործական գործարան բացել։ Շատ գործընկերներ խորհուրդ տվեցին նրան՝ ասելով. «Տիրոջ մտադրությունն է, որ հովվես եկեղեցին։ Եկեղեցում այնքան շատ մարդ կա, որ ջրելու կարիք ունեի։ Եթե պատշաճ կերպով չհովվես եկեղեցին և փոխարենը գնաս ու բացես կենսաքիմիական դեղագործական գործարան, մի՞թե սա չի ուշացնի եկեղեցու աշխատանքը։ Սա չի համապատասխանում Տիրոջ մտադրությանը»։ Երբ Վոչման Նին լսեց, որ ինչ-որ մեկը հակադրվում է իրեն, չկարողացավ ընդունել դա։ Նա ասաց. «Եկեղեցում դավաճանության ոգի է հայտնվել։ Չեմ վիճի ձեզ հետ այս հարցի շուրջ։ Այնպես կանեմ, որ Տերն արդարացնի ինձ։ Եթե Տերն ինձ չարդարացնի, չեմ քարոզի»։ Ապա դադարեց քարոզել և մասնակցել եկեղեցու ծառայություններին։ Միայն վեց տարի անց, երբ նրա գործընկերները խնդրեցին դուրս գալ և քարոզել, համաձայնեց շարունակել ծառայել։ Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը հակադրվեց նրա կողմից դեղագործական գործարան բացելուն, Վոչման Նին վեց տարի դադարեց մասնակցել եկեղեցու ծառայություններին, քարոզել և աշխատել։ Ինչպիսի՜ մեծ վնաս հասցրեց սա եկեղեցու աշխատանքին։ Եղբայրների և քույրերի կյանքի մուտքը հաստատապես տուժեց։ Արդյո՞ք ճիշտ էր, որ արեց սա։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Իր անձնական հեղինակությունն ու կարգավիճակն ավելի բարձր դասեց, քան Աստծու հանձնարարությունն իրեն։ Հենց որ նրա հեղինակությունն ու կարգավիճակը վնասվեցին, պատրաստ էր մի կողմ դնել Աստծու հանձնարարությունը և դավաճանել Աստծուն։) (Միայն այն պատճառով, որ ուրիշները քննադատեցին իրեն, ավելի քան վեց տարով մի կողմ դրեց եկեղեցու աշխատանքը։ Սա ցույց է տալիս, որ նա հավատարմություն չուներ Աստծու հանձնարարության հանդեպ, հնազանդություն չուներ Աստծու կողմից ստեղծված իրավիճակներին, և որ չէր կարող ընդունել ինքն իրեն քննելու ուրիշների առաջարկները։) Սա է իրողությունը տեսնելու ճիշտ ուղին։ Հետո, երբ այս հարցը նրան հասավ, փոխանակ ինքն իրեն քննելու և իր անձը ճանաչելու, պնդեց, որ Տերն արդարացնի իրեն։ Մի՞թե նման վարքագիծն ապստամբություն չէ։ (Այդպես է։) Սա ապստամբության մի տեսակ է։ Նրա պնդումը, որ Տերն արդարացնի իրեն, նշանակում էր, որ չընդունեց իր եղբայրների և քույրերի էտումը, և որ կարծում էր, թե ինքը ճիշտ է։ Մի՞թե սա ամբարտավանություն և ինքնարդարություն չէր։ (Այդպես էր։) Ուրեմն արդյո՞ք ընդունեց ճշմարտությունը։ (Ո՛չ։) Եթե չէր կարող ընդունել ճշմարտությունը, ուրեմն իսկապես չէր հնազանդվում Աստծուն։ Ուրեմն ինչպե՞ս էր Վոչման Նին վերաբերվում Աստծու հանձնարարությանը։ Միշտ ուներ իր սեփական կեղծիքները և միշտ ցանկանում էր իրականացնել իր սեփական ձեռնարկությունը։ Սրանով մի՞թե նա չէր թերանում իր բուն պարտավորությունների մեջ։ Մի՞թե անհավատարիմ չէր Աստծուն։ (Այդպես էր։) Փաստացի, իր պարտավորությունը կատարելու ընթացքում իր սեփական ձեռնարկությունն էր իրականացնում՝ դավաճանելով Աստծուն և քայլում էր շեղված ճանապարհով։ Երբ նրա եղբայրներն ու քույրերը հորդորեցին նրան, դեռ պնդում էր, որ Տերն արդարացնի իրեն, իսկ եթե Տերը չարդարացնի, չի ծառայի կամ չի քարոզի։ Արդյունքում, ավելի քան վեց տարով ուշացրեց եկեղեցու աշխատանքը։ Ուրեմն ասացե՛ք ինձ, արդյո՞ք նա իսկապես վերաբերվում էր իր եղբայրներին և քույրերին որպես եղբայրների և քույրերի։ Եթե նա իսկապես այդպես վարվեր, կկարողանար հավասար հիմունքներով կանգնել նրանց կողքին։ Քանի դեռ նրա եղբայրների և քույրերի արած առաջարկները համապատասխանում էին ճշմարտությանը, կկարողանար ընդունել դրանք։ Նույնիսկ եթե դրանք լիովին չհամապատասխանեին ճշմարտությանը, կկարողանար ճիշտ վերաբերվել դրանց, և չէր դատի իր եղբայրներին և քույրերին, առավել ևս դրա պատճառով չէր ուշացնի իր պարտավորության կատարումը և ծառայությունն Աստծուն։ Սա այն ողջամտության զգացումն է, որը պետք է ունենա Աստծուն ծառայող մարդը։ Բայց նման փոքրիկ հարցի պատճառով Վոչման Նին մի կողմ դրեց իր պարտավորությունը և ուշացրեց իր եղբայրների և քույրերի կյանքի մուտքն ու եկեղեցու աշխատանքը։ Սա ցույց է տալիս, որ նա չէր հետևում Աստծու կամքին։ Բացի այդ, նա նաև պահանջում էր, որ Աստված արդարացնի իրեն, և որ եթե Աստված չարդարացնի, չի քարոզի։ Այսպես վարվելով մի՞թե նա չէր ըմբոստանում Աստծու դեմ։ (Այդպես էր։) Սա Աստծու դեմ ըմբոստանալ է և Նրան սպառնալ։ Այս խնդրի բնույթը լուրջ է։ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ Աստված արդարացնի քեզ։ Կա՞ արդյոք որևէ խիղճ կամ ողջամտություն սա անելու մեջ։ (Ո՛չ։) Պարտավորությունները պատասխանատվություններ և պարտականություններ են, որոնք մարդիկ պետք է ինքնուրույն կատարեն, բայց պարտավորությունդ պատշաճ կերպով կատարելու փոխարեն՝ իրականացնում ես սեփական ձեռնարկությունդ։ Երբ եղբայրներն ու քույրերը մատնանշում են քեզ սա, չես մտորում ինքդ քո մասին կամ չես ապաշխարում Աստծուն, այլ փոխարենը պնդում ես, որ Աստված արդարացնի քեզ։ Կա՞ արդյոք խղճի կամ ողջամտության նշույլ սրանում։ Այդպես չէ՞։ (Այդպես է։) Կարո՞ղ եք օգուտ քաղել այս հարցի շուրջ իմ հաղորդակցությունից։ (Այո՛, կարող ենք դասեր քաղել դրանից, և կարող ենք իմանալ, որ Աստծու հանձնարարությունը չափազանց կարևոր է և պետք է լրջորեն վերաբերվել դրան։ Երբեք չենք կարող մի կողմ դնել Աստծու հանձնարարությունը՝ մեր անձնական շահերը պաշտպանելու համար։ Բացի այդ, եղբայրների և քույրերի հետ համագործակցելիս պետք է սովորենք ընդունել ուրիշների հիշեցումներն ու առաջարկները։) Վոչման Նիի թույլ տված սխալը մի քանի խնդիրներ էր ներառում։ Սա պա՞րզ է ձեզ համար։ Այս սխալը ներառում է նրա բնավորությունը, թե ինչպես էր վերաբերվում Տիրոջ հանձնարարությանը, արդյոք հավատարիմ էր Տիրոջը, այն ճանապարհը, որով քայլում էր, և արդյոք ճիշտ մարդ էր։ Եթե չեք կարողանում հստակ տեսնել սա, ապա այս հարցի վերաբերյալ ձեր հասկացողությունը չափազանց պարզունակ է։ Իրերին միայն մակերեսին նայելը բավարար չէ. դեռ չեք կարողանում թափանցել հարցի բուն էության մեջ։