Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (1)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 25-ը նոյեմբերի, 2025թ. (Մաս 1)
Այսօր հիմնականում ցանկանում եմ տարբեր երկրների եկեղեցիների առաջնորդների և աշխատողների հետ հաղորդակցվել այն մասին, թե ինչպես լավ կատարել եկեղեցու աշխատանքը, և թե ճշմարտության ինչ սկզբունքներ են ներառված դրանում։ Ֆիլիպինների եկեղեցու առաջնորդներն ու աշխատողները վերջերս սկսել են ինքնուրույն աշխատել, բայց նրանք դեռ շփոթության մեջ են՝ բախվելով եկեղեցու աշխատանքի տարբեր կողմերին, և չգիտեն, թե ինչպես լավ կատարել այս աշխատանքը։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Ամենահիմնարար խնդիրն այն է, որ նրանք չեն հասկանում ճշմարտությունը և ուստի չեն կարողանում հստակ տեսնել ամեն ինչ։ Գիտե՞ք, թե որն է առաջնորդների և աշխատողների հիմնական աշխատանքը։ Այն Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելն է՝ ապրելու եկեղեցական կյանքով։ Իսկ ո՞րն է Աստծու ընտրյալ մարդկանց եկեղեցական կյանքով ապրելուն առաջնորդելու նպատակը։ Այն է՝ հնարավորություն տալ Աստծու ընտրյալ մարդկանց, առաջնորդվելով նրանց ուտել և խմել Աստծու խոսքերը ու փորձառաբար ապրել դրանք, ազատվել իրենց ապականված խառնվածքներիցց և մուտք գործել ճշմարտության իրականության մեջ, ի վիճակի լինեն հնազանդվելու Աստծու գործին և ենթարկվելու Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին, կարողանան ընդունել ու կիրարկել ճշմարտությունը և ի վերջո ի զորու լինեն Աստծու համար հնչեղ վկայություն կրել։ Եթե կարողանաս հասնել այս արդյունքներին՝ առաջնորդելով Աստծու ընտրյալ մարդկանց ապրել եկեղեցական կյանքով, ապա կատարած կլինես առաջնորդի և աշխատողի հիմնական առաջադրանքները։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։) Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելը՝ ճշմարտությունը հասկանալու և ազատվելու իրենց ապականված խառնվածքներից, կատարելու արարածի պարտականությունը, ինչպես նաև տարածելու Աստծու խոսքերը և Աստծու համար վկայություն կրելը՝ սրանք են առաջնորդների և աշխատողների հիմնական առաջադրանքները և նրանց ամենահիմնարար աշխատանքը։ Ուրեմն ինչո՞ւ որոշ երկրների առաջնորդներն ու աշխատողները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքն առանց չինացի եղբայրների և քույրերի օգնության ու աջակցության։ Այս մարդիկ հավատացել են Աստծուն առնվազն երեքից հինգ տարի, ուստի պետք է հասկանան որոշ ճշմարտություններ։ Շատերը նույնիսկ կարող են բազմաթիվ հոգևոր վարդապետություններ, քարոզել, սակայն չգիտեն՝ ինչպես կատարել եկեղեցու աշխատանքը։ Մի՞թե սա խնդիր չէ։ (Այդպես է։) Ապա ո՞րն է նրանց ամենահիմնարար և էական խնդիրը, ովքեր չգիտեն՝ ինչպես կատարել եկեղեցու աշխատանքը։ (Նրանք հակված չեն ձգտելու ճշմարտությանը, ոչ էլ կենտրոնանում են ճշմարտության սկզբունքները փնտրելու վրա, և չգիտեն՝ ինչպես օգտագործել ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։) Այս մարդիկ հասկանում են միայն բառեր և վարդապետություններ, բայց չեն հասկանում ճշմարտությունը և չգիտեն՝ ինչպես լուծել եկեղեցում առկա տարբեր խնդիրները։ Սա է եկեղեցու աշխատանքը կատարելու նրանց անկարողության արմատական պատճառը։ Եթե առաջնորդը կամ աշխատողը չգիտի՝ ինչպես լուծել եկեղեցում առկա բազմաթիվ խնդիրները, և միայն գիտի՝ ինչպես եղբայրներին ու քույրերին ամեն օր երգելու, պարելու և զվարճանալու տանել, կարո՞ղ է նման մարդը լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ (Ոչ։) Լսել եմ, որ որոշ առաջնորդներ և աշխատողներ քննադատել են նման մարդու՝ ասելով, որ այս կերպ աշխատելը սխալ է։ Այդ մարդը ոչ միայն չի ընդունել դա, այլև հարձակվել է առաջարկություններ անողների վրա՝ ասելով, որ նրանք անսեր են և հարձակվում ու դատում են իրեն։ Սա էր այն ամենը, ինչ նա ի վիճակի էր անել որպես առաջնորդ կամ աշխատող։ Ասացե՛ք ինձ, նման մարդը պե՞տք է էտվի։ Եթե լավ չես կատարել աշխատանքդ, մի՞թե ճիշտ չէ, որ ուրիշները քննադատեն քեզ և բացահայտել խնդիրներդ։ (Այդպես է։) Անկախ նրանից, թե որ եղբոր կամ քրոջ դեպքում է առաջնորդը կամ աշխատողը բացահայտում, որ նա լավ չի կատարել իր պարտավորությունը կամ դրսևորել է ապականված խառնվածք, որը խանգարում և անհանգստացնում է Աստծու տան աշխատանքը, մի՞թե չպետք է բացահայտեն նրան։ (Պետք է բացահայտեն։) Մի՞թե այդպես վարվելն անսեր է։ (Ոչ, այդպես վարվելը սկզբունքների համաձայն գործել է։) Առաջնորդը կամ աշխատողը լավ չի կատարել իր աշխատանքը, սակայն թույլ չի տալիս ուրիշներին մատնանշել իր խնդիրները՝ կարծելով, թե դա անողները հարձակվում և դատապարտում են իրեն։ Եկե՛ք մտածենք այս մասին՝ ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նրանք չեն ընդունում ճշմարտությունը։) Ապա ի՞նչ ճանապարհով է քայլում այն մարդը, ով չի ընդունում ճշմարտությունը, երբ ծառայում է որպես առաջնորդ կամ աշխատող։ Հակաքրիստոսի ճանապարհով։ Անկախ նրանից, թե ինչ սխալներ են թույլ տալիս նման մարդիկ, որքան ապականություն են դրսևորում, կամ որքան բաներ են անում, որոնք խաթարումներ և անհանգստություններ են առաջացնում, ոչ միայն չեն քննում իրենք իրենց, այլև երբ ուրիշները բացահայտում են նրանց, բարկանում են, բնավ չեն ընդունում ասվածը և նույնիսկ դատապարտում են ուրիշներին՝ որպես անսեր և իրենց վրա հարձակվող ու նսեմացնող։ Ասացե՛ք ինձ, մի՞թե ճշմարտությունը չընդունողների կողմից դրսևորվող ըմբոստության տարբեր ձևերը՝ ներառյալ իրենց արդարացնելը, պատրվակներ փնտրելը, անհնազանդությունը և առճակատումը, սատանայական խառնվածքների դրսևորումներ չեն։ (Այդպես է։) Ուրեմն ի՞նչ խառնվածքներ են նրանք դրսևորում։ Մի՞թե դրանք ամբարտավան ու ինքնահավան լինելու և ճշմարտությունից զզվելու սատանայական խառնվածքները չեն։ (Այդպես է։) Հստակորեն դու ես սխալ թույլ տվել, և հստակորեն դու ես, որ լավ չես կատարել պարտավորությունդ և ուշացրել ես եկեղեցու աշխատանքը, ուրեմն ինչո՞ւ չես կարող ընդունել և հնազանդվել ուրիշների քննադատությանը, բացահայտմանը և էտմանը։ Արդյո՞ք նման մարդը ճիշտ մարդ է։ Արդյո՞ք նա հնազանդվում է Աստծուն և ճշմարտությանը։ (Ոչ։) Մարդը, ով չի հնազանդվում ճշմարտությանը, ճիշտ մարդ չէ։ Ուրեմն արդյո՞ք նրանք հարմար են առաջնորդ կամ աշխատող լինելու։ (Ոչ։) Եթե տարբեր երկրների եկեղեցիների որոշում կայացնող խմբերում իսկապես կան նման մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել ճշմարտությունը, արդյո՞ք դա կազդի եկեղեցական կյանքի վրա։ Արդյո՞ք դա կազդի ավետարանը տարածելու աշխատանքի վրա։ Արդյո՞ք դա կազդի եկեղեցու աշխատանքի առաջընթացի վրա։ (Այո։) Եթե առաջնորդների և աշխատողների մեջ կա մեկը, ով գործեր է անում՝ խախտելով սկզբունքները, և երբ ուրիշներն էտում են նրան, նա չի ընդունում ասվածը և փոխարենն արձագանքում է դիմադրությամբ ու դատաստանով, և նույնիսկ դատապարտում է ուրիշներին՝ որպես իր վրա հարձակվողների, ապա կարո՞ղ են արդյոք այս առաջնորդներն ու աշխատողները դեռևս ներդաշնակորեն համագործակցել։ Մի՞թե նրանք չեն բաժանվի երկու խմբակցության։ (Այո։) Կարո՞ղ են արդյոք նրանք դեռևս կատարել եկեղեցու աշխատանքը։ (Ոչ։) Մի՞թե սա լուրջ խնդիր չէ։ (Այդպես է։) Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ (Մարդը, ով չի ընդունում ճշմարտությունը, ճիշտ մարդ չէ և այլևս հարմար չէ որպես առաջնորդ կամ աշխատող մշակվելու։ Երբ որոշում կայացնող խումբը ընդհանուր համաձայնության գա, նրանք կարող են պաշտոնազրկել նրան։) Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե նման մարդը չզրկվի պաշտոնից։ (Նախ՝ դա կուշացնի եղբայրների և քույրերի կյանքի մուտքը, և երկրորդ՝ դա կուշացնի, կխանգարի և կանհանգստացնի եկեղեցու աշխատանքը։ Լուրջ դեպքերում դա խառնաշփոթ կառաջացի եկեղեցում։) Եթե նման մարդը չզրկվի պաշտոնից, ապա հաստատապես կխանգարի և կխռովի եկեղեցու աշխատանքը։ Երբ եկեղեցում հայտնվում են մի քանի հոգի, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը և դատում, հարձակվում ու դատապարտում են ցանկացածին, ով առաջարկություններ է անում, և նույնիսկ խմբավորումներ ու խմբակցություններ են ստեղծում, ապա նրանք վերածվում են հակաքրիստոսների ավազակախմբի։ Ուստի, եթե առաջնորդների և աշխատողների մեջ հայտնվի նման մարդ, ով չի ընդունում էտումը, հետևանքներն իսկապես լուրջ կլինեն։ Որոշ մարդիկ չեն կարողանում հստակ տեսնել այս հարցի էությունը։ Ասում են. «Այս մարդը նոր է ընտրվել որպես առաջնորդ։ Նրա հասակը շատ փոքր է, և նա դեռ չի հասկանում ճշմարտությունը։ Նորմալ է, որ ինքն իրեն, արդարացումներ է փնտրում և չի կարողանում հնազանդվել, երբ էտվում է»։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ (Ոչ։ Մարդու՝ ճշմարտությունն ընդունելու կարողությունը կախված չէ նրանից, թե որքան ժամանակ է նա հավատում Աստծուն, այլ ճշմարտության հանդեպ նրա վերաբերմունքից և նրանից, թե արդյոք սիրում ու հնազանդվում է ճշմարտությանը։) Ճիշտ է։ Գուցե կարճ ժամանակ ես հավատում Աստծուն և քիչ ճշմարտություններ ես հասկանում, ուստի չես կարողանում գործել սկզբունքների համաձայն, բայց առնվազն պետք է կարողանաս ընդունել ճշմարտությունն ու էտումը։ Միայն այս կերպ կարող ես լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ Եթե նույնիսկ չես կարողանում ճիշտ վերաբերվել էտվելուն կամ ընդունել ու հնազանդվել դրան, արդյո՞ք առհասարակ կարող ես հնազանդվել Աստծուն։ Եթե մարդն առհասարակ չի հնազանդվում Աստծուն, դա ապացուցում է, որ նա բնավ չի հասկանում ճշմարտությունը։ Արդյո՞ք ճշմարտությունը բնավ չհասկացող մարդը հարմար է առաջնորդ կամ աշխատող լինելու։ (Ոչ։) Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե նման մարդը դառնա առաջնորդ կամ աշխատող։ (Նա կքայլի հակաքրիստոսի ճանապարհով ու կդառնա հակաքրիստոս, կվնասի եկեղեցու աշխատանքը և վնաս կբերի Աստծու ընտրյալ մարդկանց։) Հիշե՛ք, մարդիկ, ովքեր բնավ չեն ընդունում կամ չեն հասկանում ճշմարտությունը, բացարձակապես չեն կարող լինել առաջնորդներ կամ աշխատողներ։ Եթե ընտրես նրանց պարզապես այն պատճառով, որ տեսնում ես, թե որոշակի խանդավառություն ունեն իրենց պարտավորությունը կատարելիս, ապա դա սխալ է։ Եթե չեն հասկանում ճշմարտությունը, չեն կարող լինել առաջնորդ կամ աշխատող՝ որքան էլ խանդավառ լինեն։ Եթե որոշակի որակ ունեն և կարող են առաջադրանք ստանձնել, կարող ես թույլ տալ, որ նախ փորձառություն ձեռք բերեն՝ նախ լինելով խմբի ղեկավար կամ վերահսկող, բայց նրանք բացարձակապես չեն կարող լինել առաջնորդ կամ աշխատող։ Ո՞րն է առաջնորդ կամ աշխատող լինելու նվազագույն չափանիշը։ Այն ճշմարտությունն ընդունել կարողանալն է, և երբ ուրիշների ասածը ճիշտ է, համապատասխանում է փաստերին ու ճշմարտությանը, կարողանաս ճիշտ մոտենալ նրանց ասածին, ընդունել ու հնազանդվել դրան։ Նույնիսկ եթե վատ ես զգում և տառապում ես էտվելիս, չես դիմադրում, առավել ևս չես դատում կամ հարձակվում ուրիշների վրա, այլ փոխարենը կարողանում ես աղոթել Աստծուն և խնդրել, որ Աստված պահպանի հնազանդությունդ։ Եթե այսպիսի վերաբերմունք ունես, ապա Աստծու տունը կմշակի քեզ և հնարավորություն կտա առաջնորդ կամ աշխատող լինելու փորձառություն ձեռք բերել։ Բայց եթե էտմանն արձագանքում ես մերժումով ու դիմակայությամբ, հակադրվում ես ուրիշներին ու վիճում նրանց հետ, նույնիսկ դատում ու հարձակվում ես նրանց վրա, և խմբավորումներ ու խմբակցություններ ես ձևավորում, ապա դա խնդրահարույց է։ Սա ապացուցում է, որ ունես հակաքրիստոսի խառնվածք։ Հակաքրիստոսի խառնվածք ունեցող մարդիկ ընդունակ են նման չարիքների։ Նման մարդկանց չի կարելի պահել, և նրանք պետք է պաշտոնազրկվեն։ Նրանց պահելը աղետ կբերի։ Հասկանո՞ւմ եք։ (Այո։)
Վերջերս չինական եկեղեցին պաշտոնազրկել և դուրս է թողել որոշ կեղծ առաջնորդների և անխոհեմաբար գործող մարդկանց։ Եկեղեցին այս մարդկանց փորձառություն ձեռք բերելու հնարավորություններ էր տվել, բայց նրանք լավ չէին կատարել իրենց պարտավորությունները և անխոհեմաբար գործել էին իրենց սեփական կամքի համաձայն՝ խանգարելով և անհանգստացնելով եկեղեցու աշխատանքը, ուստի՝ հեռացվեցին։ Եվս երկու-երեք տարվա փորձառություն անցնելուց հետո եկեղեցին նրանց մեկ այլ հնարավորություն տվեց՝ առաջնորդի կամ աշխատողի պարտավորությունը կատարելու փորձառություն ձեռք բերելու։ Ի վերջո, նրանք կրկին վերադարձան իրենց հին ճանապարհներին և նորից խանգարեցին ու անհանգստացրին եկեղեցու աշխատանքը։ Նրանցից ոմանց Եկեղեցին նույնիսկ բազմաթիվ հնարավորություններ տվեց, բայց նրանք իրապես երբեք չապաշխարեցին։ Նման մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը, ուստի հարմար չեն առաջնորդներ կամ աշխատողներ լինելու։ Հետևաբար, եկեղեցին պաշտոնազրկեց և դուրս թողեց նրանց, և այլևս երբեք նրանց մեկ այլ հնարավորություն չի տա։ Ասացե՛ք, լա՞վ է արդյոք այս կերպ վարվել անխոհեմաբար գործող մարդկանց հետ։ (Այո։ Նրանք խոչընդոտներ և գայթակղության քարեր են եկեղեցու աշխատանքի համար։ Միայն նրանց պաշտոնազրկելով կարող է եկեղեցու աշխատանքը բնականոն կերպով առաջ ընթանալ։) Անհրաժեշտ է մաքրել այս մարդկանց իրենց պարտավորությունները կատարողների շարքերից՝ եկեղեցու աշխատանքի բնականոն առաջընթացն ապահովելու համար։ Սակայն որոշ եղբայրներ և քույրեր գուցե լիովին չհասկանան այս հարցը և մտածեն. «Արդյո՞ք Աստծու տունը հեռացնում է մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք մեկ զանցանք են գործել կամ մեկ անգամ ապականություն են բացահայտել»։ Եթե այսպես ես մտածում, սխալվում ես։ Այս մարդկանց անխոհեմ արարքները և նրանց առաջացրած խանգարող ու անհանգստացնող բաները պարզապես մեկ կամ երկու անգամ չեն տեղի ունեցել. նրանք մշտապես այդպես են գործել։ Աստծու տունը բազմիցս հաղորդակցվել է ճշմարտության մասին՝ նրանց օգնելու համար, և էտել է նրանց, բայց նրանք հրաժարվել են փոխվել՝ չնայած բազմաթիվ հորդորներին։ Ի վերջո, եկեղեցին պաշտոնազրկել և դուրս է թողել նրանց։ Նրանց հետ այս կերպ վարվելը համապատասխանում է սկզբունքներին։ Հետևաբար, տարբեր երկրների եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք չպետք է պաշտոնանկ անեք և դուրս թողնեք որևէ մեկին միայն այն պատճառով, որ նա երբեմն սխալ է թույլ տաիս կամ զանցանք է գործում։ Այդպես վարվելը չի համապատասխանում ճշմարտության սկզբունքներին։ Եթե եղբայրը կամ քույրը զանցանք է գործում, մենք կարող ենք նրանց հետ հաղորդակցվել ճշմարտության մասին և սիրով աջակցել ու օգնել նրանց՝ առաջնորդելով նրանց քննելու ու ճանաչելու իրենք իրենց՝ նրանց ապաշխարելու հնարավորություն տալով։ Այդպես վարվելը տեղին է։ Իսկ ի՞նչ անել, եթե մեկ-երկու անգամ սիրով օգնեք նրանց, և նրանք վերադառնան իրենց հին ձևերին։ Արդյո՞ք տեղին է նրանց պարզապես պաշտոնազրկելն ու դուրս թողնելը։ (Ոչ։) Պետք է նրանց ևս մեկ հնարավորություն տաս, սիրով վերաբերվես, աջակցես և օգնես, որպեսզի կարողանան քննել և ճանաչել իրենց։ Եթե նրանք երեք անգամ նույն սխալն են գործում և դեռ չեն փոխվում, ուրեմն հրաժարվում են փոխվել՝ չնայած բազմաթիվ հորդորներին։ Յուրաքանչյուր ոք, ով հրաժարվում է փոխվել՝ չնայած բազմաթիվ հորդորներին, պետք է պաշտոնազրկվի և դուրս թողնվի։ Բոլոր երկրների առաջնորդներն ու աշխատողները պետք է հիշեն հետևյալ սկզբունքը. մի՛ պաշտոնազրկեք և դուրս թողեք եղբորը կամ քրոջը միայն մեկ զանցանքի պատճառով։ Պետք է մարդկանց ապաշխարելու հնարավորություն տաս և սեր ունենաս նրանց հանդեպ։ Չինական մի հին ասացվածք կա. «մեկին կարելի է ներել առաջին և երկրորդ անգամ, բայց երբեք՝ երրորդ և չորրորդ»։ Եթե նույնիսկ մեկ հնարավորություն չես տալիս և անմիջապես միջոցներ ես ձեռնարկում եղբոր կամ քրոջ դեմ ՝ մեկ զանցանք բացահայտելուն պես, դա անսեր է։ Պետք է մարդկանց ապաշխարելու և փոխվելու հնարավորություն տաս։ Եթե չեն հասկանում ճշմարտությունը, մենք նրանց հետ հաղորդակցվում ենք դրա մասին։ Եթե հաղորդակցությունից հետո գիտակցում են իրենց խնդիրը և պատրաստ են ապաշխարելու, մենք պետք է նրանց ևս մեկ հնարավորություն տանք։ Եթե նրանք կրկին նույն սխալն են գործում հատուկ հանգամանքներում, մենք կարող ենք կրկին հաղորդակցվել նրանց հետ ճշմարտության մասին և դիտարկել նրանց վերաբերմունքը։ Եթե նրանց վերաբերմունքը լավ է, կարող ենք նրանց ապաշխարելու ևս մեկ հնարավորություն տալ։ Եթե այս մարդը հետագայում նորից է գործում սխալը, ապա մենք նայում ենք, թե ինչպես է նա սովորաբար վարվում։ Եթե նրա սովորական վարքագիծը լավ է, և նա կարող է ընդունել ճշմարտությունը, և միայն մի քանի տարի անց է կրկին զանցանք գործել, ապա կարող ենք նրան երրորդ հնարավորությունը տալ։ Եթե այս մարդը մշտապես վատ է վարվում, չի ընդունում ճշմարտությունը, նրա խառնվածքը վատն է, և նա ազնիվ չէ, ապա կարող ենք նրան առավելագույնը երկու հնարավորություն տալ։ Եթե նա կրկին նույն սխալն է գործում, մենք պետք է պաշտոնազրկենք և դուրս թողնենք նրան։ Ուրեմն, ինչպիսի՞ մարդուն կարելի է ապաշխարելու երեք հնարավորություն տալ։ Ինչպիսի՞ մարդուն պետք է ապաշխարելու երկու հնարավորություն տրվի։ Ինչի՞ վրա է սա հիմնականում հիմնված։ (Սա հիմնականում հիմնված է մարդու մշտական վարքագծի վրա։ Մշտապես վատ վարքագիծ ունեցող մարդուն տրվում է առավելագույնը երկու հնարավորություն, և եթե նա սխալը նորից է գործում, նրան դուրս են թողնում։ Եթե մարդու ընդհանուր վարքագիծը լավ է, և նա որոշակիորեն սիրտ ունի՝ ընդունելու ճշմարտությունը և պատրաստ է ապաշխարել, նրան կարելի է երեք հնարավորություն տալ։) Լավ մարդուն կարելի է ևս մեկ հնարավորություն տալ։ Եթե նա լավը կամ ազնիվ չէ, տվեք նրան ապաշխարելու առավելագույնը երկու հնարավորություն, և եթե նա կրկին նույն սխալն է գործում, միանգամից անցեք նրան դուրս թողնելուն։ Հասկանո՞ւմ եք այս սկզբունքը։ (Այո։) Այն խոսքերը, որոնք ես այսօր ասացի, բոլորն էլ եկեղեցու աշխատանքը կատարելու առանցքային խնդիրներ և սկզբունքներ են։ Առաջնորդնե՛ր և աշխատողնե՛ր, դուք բոլորդ պետք է գրի առնեք դրանք։ Եթե չհասկանաք կամ չտիրապետեք այս սկզբունքներին, վստահաբար սխալներ թույլ կտաք ձեր աշխատանքում։ Երկրների մեծ մասում կան բավականին շատ մարդիկ, ովքեր հավատացել են Աստծուն ավելի քան երեքից հինգ տարի։ Ուստի, երբ շրջանային կամ տարածաշրջանային որոշում կայացնող խմբերի համար անդամներ եք ընտրում, պետք է ընտրեք մարդկանց, ովքեր հավատացել են Աստծուն ավելի քան երեք տարի։ Չեք կարող ընտրել նրանց, ովքեր չափազանց կարճ ժամանակ են հավատացել Աստծուն, որովհետև նրանք չեն հասկանում ճշմարտությունը և չունեն կյանքի փորձառություն, ուստի չեն կարող կատարել ճշմարտությունն օգտագործելու աշխատանքը՝ խնդիրները լուծելու համար։ Եթե իսկապես կա լավ որակ ունեցող մեկը, ով կարող է ձգտել ճշմարտությանը, կարող եք սկսել նրան մշակել եկեղեցու առաջնորդ լինելու համար, բայց շրջանային և տարածաշրջանային որոշում կայացնող խմբերի անդամների ընտրությունը պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք մարդը հասկանում է ճշմարտությունը և ունի կյանքի փորձառական վկայություններ։ Կյանքի փորձառական վկայություններ ունեցողները կարող են լինել շրջանային որոշում կայացնող խմբի անդամներ, իսկ ավելի հարուստ փորձառություն ունեցողները կարող են միանալ տարածաշրջանային կամ հովվական տարածքի որոշում կայացնող խմբին՝ կատարելու իրենց պարտավորությունները։ Կյանքի փորձառական վկայություններ չունեցողները կարող են առավելագույնը միայն փորձառություն ձեռք բերել որպես եկեղեցու առաջնորդներ կամ սարկավագներ։ Դուք պետք է հիշեք այս սկզբունքը։
Այժմ Աստծու գործի վճռորոշ ժամանակաշրջանն է։ Ի՞նչ նկատի ունեմ «վճռորոշ ժամանակաշրջան» ասելով։ Դա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք մտնել մեծ աղետների մեջ։ Այս մեծ աղետները վերաբերում են վերջին երեքուկես տարվա մեծ աղետներին, որոնք մարգարեացվել են Հայտնության մեջ, և դրանք այն մեծ աղետներն են, որոնք կկործանեն մարդկությանը։ Բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում Ամենակարող Աստծու վերջին օրերի գործը, և նրանք, ովքեր ընդունում են այն, բայց բնավ չեն ձգտում ճշմարտությանը, կկործանվեն մեծ աղետների մեջ և չեն կարող փրկվել։ Վերջին երեքուկես տարվա աղետներն իսկապես մեծ կլինեն։ Այս մեծ աղետները շատ շուտով կգան։ Մենք հստակ չգիտենք՝ երբ, բայց առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում տեղայնացված մեծ աղետները հաջորդաբար կհասնեն աշխարհի որոշակի մասերին։ Ի՞նչ նկատի ունեմ «տեղայնացված մեծ աղետներ» ասելով։ Դրանց օրինակներ կլինեն մեծ երկրաշարժը որոշակի երկրում, պատերազմի բռնկումը որոշակի երկրում, սովը որոշակի երկրում, ժանտախտը որոշակի երկրում և այլն։ Սրանք բոլորը կլինեն տեղայնացված մեծ աղետներ։ Երբ այս աղետները գան, վտանգը մեծ կլինի, և շատ մարդիկ կմահանան։ Աղետներում մահացող մարդկանց թիվը կշարունակի աճել։ Հետևաբար, այս առաջիկա մեկ-երկու տարիները կլինեն ամենավճռորոշ ժամանակաշրջանը, որը կորոշի մարդկանց ճակատագիրը, կյանքը և մահը։ Կարո՞ղ եք ընդունել այս խոսքերը։ (Այո։) Եթե հավատում ես Աստծուն, բայց չես ձգտում ճշմարտությանն այս առաջիկա մեկ կամ երկու տարիներին, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Չես կարողանա գոյատևել աղետներում։ Եթե չես ձգտում ճշմարտությանը, չես կիրարկում ճշմարտությունը և Աստծուն հնազանդվելը, և եթե չես կիրարկում եղբայրների և քույրերի հետ մեկ մտքի լինելը ՝ քո պարտավորությունը կատարելու և Աստծու կամքը իրագործելու համար, ապա սիրտդ ճիշտ տեղում չէ, չունես խիղճ կամ ողջամտություն, և արժանի չես Աստծու փրկության մեծ շնորհին։ Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել և այնքան մեծ գին է վճարել՝ մարդուն փրկելու համար, սակայն դու չես ձգտում ճշմարտությանը։ Կարո՞ղ ես արդյոք դեռ գոյատևել։ Եթե ուզում ես գոյատևել, պետք է լրջորեն ձգտես ճշմարտությանը։ Ուրեմն ինչպե՞ս պետք է մարդը կիրարկի ճշմարտությանը ձգտելը։ Այդպես վարվել նշանակում է ընդունել ճշմարտությունը, սովորել հնազանդվել ճշմարտությանը և Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին, կատարել այն պարտավորությունը, որը պետք է անես, երբեք չձգտել համբավի, շահի և կարգավիճակի, և չլինել անհնազանդ կամ վրդովված, երբ տեսնում ես ուրիշներին, ովքեր քեզանից լավն են։ Յուրաքանչյուրն ունի ուժեղ կողմեր, և դու պետք է ճիշտ վերաբերվես այս բաներին, սովորես ուրիշների ուժեղ կողմերից՝ քո թուլությունները լրացնելու համար, ներդաշնակորեն համագործակցես ուրիշների հետ և մեկ մտքի լինես նրանց հետ՝ կատարելու թագավորության ավետարանը տարածելու աշխատանքը։ Եթե կարողանաս այս կերպ կիրարկել, ուրեմն ձգտում ես ճշմարտությանը։ Առաջնորդներն ու աշխատողները նույնպես պետք է այս կերպ կատարեն իրենց պարտավորությունները։ Հիշի՛ր, եթե այս առաջիկա երկու տարիների ընթացքում կենտրոնանաս ճշմարտությանը ձգտելու վրա, մտնես ճշմարտության իրականության մեջ և կարողանաս կատարել պարտավորությունդ չափանիշի համաձայն, ապա կկարողանաս գոյատևել։ Եթե չձգտես ճշմարտությանը, ձախողես ճշմարտության իրականության մեջ մտնելը, և քո կատարած պարտավորությունը չհամապատասխանի չափանիշին, ապա խնդիրներ կունենաս, և երբ գան մեծ աղետները, հայտնի չէ՝ կապրես, թե կմեռնես։ Ասացե՛ք ինձ, կա՞ մեկը, ով ուզում է մեռնել աղետներում։ Ոչ ոք չի ուզում մեռնել. բոլորն ուզում են գոյատևել։ Ուստի, պետք է բարի գործեր պատրաստես։ Առանց բարի գործերի չես գոյատևի։ Ամենակարող Աստված ասում է. «Բավարար բարի գործեր պատրաստիր քո հանգրվանի համար» (Խոսքը. Հատոր 1. Աստծու հայտնությունը և գործը)։ Ուրեմն որո՞նք են բավարար բարի գործերը։ (Պատրաստել բոլոր բարի գործերը, որոնք մարդը կարող է անել և պատրաստել, առնվազն հասնելով այնքան բարի գործերի, որոնք կփոխհատուցեն իր հանցանքների դիմաց։) Դա մասամբ է ճիշտ։ Ճշգրիտ ասած՝ բավարար բարի գործեր ունենալ նշանակում է կատարել պարտավորությունդ ու պատասխանատվություններդ և քո լավագույն կարողության չափով կատարել այն պարտավորությունը, որը կարող ես։ Ի՞նչ է նշանակում կատարել պարտավորությունը լավագույն կարողության չափով։ Որոշ մարդիկ կարող են կատարել երկու պարտավորություն, ուստի չեն բավարարվում միայն մեկը կատարելով։ Որոշ մարդիկ կարող են կատարել երեք պարտավորություն, ուստի չեն բավարարվում միայն երկուսը կատարելով։ Կան նաև մարդիկ, ովքեր կարող են թողնել ամեն ինչ՝ մի քանի պարտավորություն կատարելու համար։ Սրանք բոլորը պարտավորությունը լավագույն կարողության չափով կատարելու օրինակներ են։ Որոշ մարդիկ ծառայում են որպես առաջնորդներ և կարող են ղեկավարել ավետարանի աշխատանքը, լուծել եկեղեցական կյանքի խնդիրները և աջակցել բոլոր մակարդակների առաջնորդներին ու աշխատողներին՝ իրենց աշխատանքում։ Նրանք անում են այն ամբողջ աշխատանքը, որը կարող են։ Արդյո՞ք սա պարտավորությունը լավագույն կարողության չափով կատարելն է։ (Այո։) Սա պարտավորությունը լավագույն կարողության չափով կատարելն է. դա պարտավորությունն ամբողջ ուժով կատարելն է։ Բայց որոշ մարդիկ իրենց պարտավորությունը կատարելիս միշտ հաշվի են առնում իրենց մարմինը։ Եթե խնդրես նրանց ավելի շատ պարտավորություններ կատարել, նրանք չեն ցանկանա դա անել՝ ասելով. «Որքա՞ն ժամանակ և էներգիա կպահանջվեր ինձնից այսքան շատ պարտավորություններ կատարելու համար։ Եթե կատարեի այս պարտավորությունները, չէի կարողանա ազատ և հանգիստ ապրել։ Ոչ, ես կարող եմ միայն մի փոքր պարտավորություն կատարել, և նույնիսկ այս փոքր պարտավորության համար կարող եմ սահմանափակ ժամանակն ու էներգիան առաջարկել։ Եթե չափազանց շատ առաջարկեմ, դա շատ դժվար և հոգնեցուցիչ կլինի»։ Այն փաստը, որ նրանք կարող են նման բաներ ասել, ցույց է տալիս, որ հաստատապես նվիրում չունեն իրենց պարտավորությունների հանդեպ։ Նայե՛ք, թե ինչպես կարող են մարդիկ ամբողջ ուժով աշխատել գումար վաստակելու համար՝ պարզապես իրենց մարմնի համար ավելի լավ կյանք վայելելու նպատակով։ Որոշ մարդիկ նույնիսկ օրական երկու կամ երեք աշխատանք են կատարում՝ աշխատելով օրական առնվազն տասնչորս կամ տասնհինգ ժամ։ Այդ տառապանքն իսկապես մեծ է. շատ մարդիկ իրենց կյանքը փոխանակում են գումարի հետ։ Ասացե՛ք ինձ, այս մարդիկ կարող են օրական երկու կամ երեք աշխատանք կատարել իրենց համար, բայց քանի՞ պարտավորություն կարող են կատարել՝ Աստծուն գոհացնելու և Աստծու սերը հատուցելու համար։ Որոշ մարդիկ շատ դժկամությամբ են կատարում նույնիսկ մեկ պարտավորություն։ Նրանք չեն ուզում համառել, միշտ վիրավորված են զգում և միշտ օրհնություններ են պահանջում Աստծուց։ Արդյո՞ք նման մարդն ունի որևէ հավատարմություն, հնազանդություն կամ սեր Աստծու հանդեպ։ (Ոչ։) Նրանց հավատն առ Աստված ողորմելիորեն փոքր է։ Նրանք բնավ չունեն հավատարմություն կամ հնազանդություն, և առավել ևս՝ Աստծուն սիրող սիրտ։ Արդյո՞ք նման մարդն ունի որևէ խիղճ կամ ողջամտություն։ (Ոչ։) Մի՞թե ցանկալին իրականության տեղ ընդունել չէ, որ նման մարդը դեռ ցանկանում է օրհնություններ ստանալ և հավերժական կյանք ձեռք բերել։ (Այդպես է։) Ասացե՛ք ինձ, կոնկրետ ինչի՞ համար են մարդիկ հավատում Աստծուն և կատարում իրենց պարտաությունները։ Պարզ ասած՝ փրկվելու և Աստծու թագավորություն մտնելու համար։ Էլ ավելի պարզ ասած՝ ինքն իրեն մահից փրկելու համար։ Մարդիկ կարող են օրական երկու կամ երեք աշխատանք կատարել իրենց սեփական մարմնական վայելքի համար, ուրեմն քանի՞ պարտավորություն կարող են կատարել՝ իրենց մահից փրկելու համար։ Ո՞րն է ավելի կարևոր։ (Ինքն իրեն մահից փրկելն ավելի կարևոր է։) Եթե իսկապես հստակ տեսնես այս հարցը, կկարողանաս ամեն ջանք գործադրել՝ պարտավորությունդ լավ կատարելու համար։ Գուցե որոշ մարդիկ ասեն. «Երեք աշխատանք կատարելն ինձ թույլ է տալիս ավելի շատ գումար վաստակել և ավելի լավ ապրել։ Սրանք շոշափելի օգուտներ են, որոնք ես կարող եմ տեսնել և դիպչել։ Բայց ես չեմ կարող տեսնել, թե իմ պարտավորությունը կատարելը ինչպես կարող է փրկել ինձ մահից։ Հաստատ չէ, թե արդյոք ի վերջո կմեռնեմ, նույնիսկ եթե կատարեմ իմ պարտավորությունը։ Գուցե կարողանամ գոյատևել նույնիսկ առանց իմ պարտավորությունը կատարելու»։ Դու չես հավատում այն փաստին, որ պարտավորությունը կատարելը կարող է փրկել մարդկանց մահից, որովհետև հավատ չունես առ Աստված։ Եթե պնդում ես սպասել մինչև այն օրը, երբ սեփական աչքերով կտեսնես, որ քո ելքը մահը չէ, որից հետո հոժար կլինես անկեղծորեն ծախսվել Աստծու համար, մի՞թե սա չի նշանակում հրաժարվել գործելուց, մինչև իրավիճակը լիովին որոշակի չլինի։ Եթե միայն այդ ժամանակ պատրաստ կլինես անկեղծորեն ծախսվել Աստծու համար, չափազանց ուշ կլինի։ Դու չես ստանա Աստծու հավանությունը։ Նման մարդիկ ճիշտ Թովմասի պես են։ Թովմասը չէր հավատում, որ Տեր Հիսուսը կարող է հարություն առնել մեռելներից։ Նա կարծում էր, որ դա չի համապատասխանում ողջամտությանը և հակագիտական է։ Ուստի, երբ ինչ-որ մեկն ասաց նրան, որ Տեր Հիսուսը հարություն է առել, նա չհավատաց դրան։ Նա պնդում էր սեփական աչքերով տեսնել հարություն առած Տեր Հիսուսի հոգևոր մարմնի հայտնվելն իրեն և իր ձեռքը դնել Տիրոջ կողին, նախքան կհավատար, որ Տեր Հիսուսը հարություն է առել և որ Տեր Հիսուսն Աստված է։ Հետևաբար, Տեր Հիսուսն ասաց Թովմասին. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20։29)։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա ասում է նրանց, ովքեր պնդում են, որ մինչ հավատալը՝ պետք է սեփական աչքերով տեսնել Տիրոջ հրապարակային հայտնվելը, որ Տերը հավանություն չի տալիս նրանց հավատին։ Թովմասն այս կերպ դատապարտվեց Աստծու կողմից և լիովին դուրս թողնվեց։ Նրանք, ովքեր չեն ցանկանում ծախսվել Աստծու համար, ունեն նույն տեսակետը, ինչ Թովմասը։ Նրանց հավատը առնվազն շատ փոքր է։ Արդյո՞ք սա համապատասխանում է փաստերին։ (Այդպես է։) Եթե այս մարդիկ երբեք չկարողանան անկեղծորեն ծախսվել Աստծու համար, ի վերջո կդատապարտվեն և դուրս կթողնվեն Աստծու կողմից ճիշտ այնպես, ինչպես Թովմասը։