Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (6)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը–1-ը հոկտեմբերի, 2025թ. (Մաս 4)

Հարց 4։ Նախքան վկայելը, որ Աստված վերադարձել է, նախ խոսում ենք այն մասին, թե ինչպես դիմավորել Տիրոջը՝ Աստծու ձայնին անսալով։ Ավետարանը հավանական ընդունողներից ոմանք, երբ լսում են դա, հասկանում են վարդապետական մակարդակով, սակայն երբ վկայում ենք Ամենակարող Աստծու արտահայտած խոսքերի մասին և ասում նրանց, որ Տեր Հիսուսն արդեն վերադարձել է, դեռևս չեն կարծում, թե Աստված վերադարձել է, չնայած ընդունում են, որ դրանք Աստծու խոսքերն են։ Կցանկանայի խնդրել եղբորը հաղորդակցվել այն մասին, թե նախքան վկայելը ինչպես կարող ենք հող նախապատրաստել, որ Աստված վերադարձել է, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան Աստծու ձայնին անսալու և Տիրոջ գալուստը դիմավորելու միջև եղած կապը։

Պատասխան։ Ավետարանը հավանական ընդունողներն ընդունում են, որ Ամենակարող Աստծու արտահայտած խոսքերն Աստծու խոսքերն են, բայց չեն կարծում, թե Աստված վերադարձել է։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Կարո՞ղ եք հստակ տեսնել այս հարցը։ Աստծու խոսքերն ընդունելը սրտի հարց է, զգացում՝ մարդու հոգում։ Աստծու խոսքերը կարդալուց հետո մարդն իր սրտում զգացում է ունենում․ «Օ՜, սա ճշմարտություն է։ Ոչ մի մարդ չէր կարող արտահայտել այս ճշմարտությունը։ Սրանք Աստծու խոսքերն են»։ Սակայն ինչո՞ւ նրանք դեռ չեն կարծում, թե Աստված վերադարձել է։ Պարզապես այն պատճառով, որ առաջնորդվում են նրանով, ինչ կարող են տեսնել։ Տեսնում են, որ ճշմարտությունն արտահայտող անձը սովորական մարդ է։ Մասնավորապես, երկնքում և երկրի վրա չեն տեսնում որևէ մեծ իրարանցում, երբ տվյալ անձն արտահայտում է այս ճշմարտությունները, ոչ էլ որևէ նշան կամ հրաշք են տեսնում, ուստի չեն կարծում, որ Աստված արդեն վերադարձել է։ Մի՞թե սա Աստծուն դիմավորել չէ՝ հիմնվելով նրա վրա, ինչ տեսնում են և ինչ երևակայում են։ (Այո՛։) Իրենց պատկերացումներում հավատում են, որ եթե Աստված իսկապես վերադարձել է, պետք է մեծ իրարանցում լինի, և իրենք պետք է կարողանան տեսնել նշաններ ու հրաշքներ։ Մի՞թե իրենց ներսում չունեն այս պատկերացումը։ (Այո՛։) Ուրեմն ինչո՞ւ ունեն այս տեսակ պատկերացում։ Կոնկրետ ինչպե՞ս է առաջանում այս պատկերացումը։ (Մեծ մասամբ դա այն պատճառով է, որ կրոնական հովիվներն ու երեցները քարոզելիս այս տեսակ պատկերացում և երևակայություն են ներարկում մարդկանց։) Կրոնական հովիվներն ու երեցները միշտ քարոզում են, որ երբ Աստված հայտնվի, Նա կիջնի ամպի վրայով՝ Իրեն շրջապատող բազմաթիվ հրեշտակներով, և որ բոլոր դարերի սրբերը նույնպես հարություն կառնեն։ Հավատում են, որ այս բաները տեղի ունենանալուց հետո միայն Աստված վերադարձած կլինի։ Ահա թե ինչպես են շատ կրոնական մարդիկ իրենց սրտերում ձևավորել այս պատկերացումն Աստծու վերադարձի վերաբերյալ։ Բայց իրականում, արդյոք այս բաները տեղի՞ են ունենում, երբ մարմնացած Աստված հայտնվում է և գործում։ (Ո՛չ։) Աստծու գործելու տեսարանը խաղաղ է։ Հիշե՛ք այն ժամանակները, երբ Տեր Հիսուսը հայտնվեց և գործեց՝ դա նույնպես խաղաղ էր։ Երկինքն ու երկիրը չցնցվեցին, և ոչ մի հրեշտակ չերևաց։ Այս բաներից ոչ մեկը տեղի չունեցավ։ Հետևաբար, որոշակի ձևով չես կարող սահմանափակել Աստծու գործը՝ մտածելով, որ Աստծու հայտնվելն ու գործը միշտ կցնցեն երկինքն ու երկիրը։ Դա քո երևակայությունն է։ Ամպի վրայով իջնող Աստծու տեսարանը, որը նկարագրված է Աստվածաշնչում, դաջվել է քո սրտում, ուստի հավատում ես, որ միայն այն ժամանակ, երբ այդ տեսարանը կատարվի, Աստված հայտնված կլինի։ Սա սխալ է։ Ասացե՛ք ինձ, արդյոք Շնորհքի դարաշրջանի աշակերտներն ու առաքյալները տեսա՞ն տասնյակ հազարավոր հրեշտակների իջնելը, երբ հետևում էին Տեր Հիսուսին։ Ո՛չ։ Հավանաբար նաև կասկածներ ունեին իրենց սրտերում՝ «Հետևում ենք այս Տեր Հիսուսին, բայց Նա իսկապե՞ս Աստված է։ Արտաքուստ Նա սովորական մարդու տեսք ունի, ուրեմն մա՞րդ է, թե՞ Աստված։ Ճիշտ չէ ասել, որ Նա մարդ է, որովհետև կարող է արտահայտել ճշմարտությունը, բայց նաև ճիշտ չէ ասել, որ Նա Աստված է, որովհետև սովորական մարդու տեսք ունի»։ Թեև հետևում էին Տիրոջը, միշտ ունեին այս կասկածներն իրենց սրտերում Տեր Հիսուսի վերաբերյալ։ Արդ, որքա՞ն տևեցին նրանց կասկածները։ Մի օր Տեր Հիսուսը գամվեց խաչին, և նրանք մտածեցին՝ «Օ՜, Տեր Հիսուսը, որին հետևում էինք, իսկապես խաչվեց։ Եթե Նա ճշմարտապես Աստված լիներ, չպետք է խաչվեր, բայց այժմ Նա խաչվել է ճիշտ սովորական մարդու պես։ Կարծես թե Տեր Հիսուսը պարզապես սովորական մարդ էր, և ապարդյուն եմ այսքան երկար հետևել Նրան»։ Բայց հետո, ի զարմանս բոլորի, Իր մահից երեք օր անց Տեր Հիսուսը հարություն առավ։ Սա մի բան էր, որ ոչ ոք չէր սպասում՝ ո՛չ Պետրոսը, ո՛չ Մարիամը։ Բայց Տեր Հիսուսը առաջինը նրանց հայտնվեց։ Այն բանից հետո, երբ Պետրոսն ու Մարիամը տեսան Տեր Հիսուսի հարություն առած հոգևոր մարմինը, այս զարմանալի լուրը տարածվեց, և շատերն ասացին՝ «Տեր Հիսուսը հարություն է առել։ Արդյոք սա ճշմարի՞տ է։ Եթե ճշմարիտ է, դա հիասքանչ է։ Տեր Հիսուսը, ում հավատում ենք, ճշմարտապես Աստված է։ Հավատացել ենք ճշմարիտ Աստծուն»։ Ահա այդ ժամանակ էր, որ մարդիկ սկսեցին հավատալ, որ Տեր Հիսուսն Աստված է։ Բայց երբ հետևում էին Տեր Հիսուսին, կարո՞ղ էր արդյոք գերբնականի որևէ զգացում լինել Նրա շուրջ, որը թույլ կտար իմանալ, որ Նա Աստված է։ Գերբնականի ոչ մի զգացում չկար։ Հետևաբար, գերբնականի որևէ զգացման վրա հիմնվելով որոշելը, թե արդյոք Նա Աստված է, ճշգրիտ չէ, որովհետև Աստծու գործը մարդկանց գերբնականի ոչ մի զգացում չի տալիս։ Ասացե՛ք ինձ, արդյո՞ք Տեր Հիսուսի գործը գերբնական էր։ Բացի մի քանի նշաններից ու հրաշքներից, որոնք Նա գործեց, Տեր Հիսուսն Իր առօրյա կյանքում ամենևին էլ գերբնական չէր։ Եթե Նա մշտապես գերբնական լիներ, մարդիկ Նրան չէին անվանի Ուսուցիչ, Վարպետ, Բժիշկ կամ Մարգարե՝ անշուշտ ստիպված կլինեին ընդունել, որ Տեր Հիսուսն Աստված էր։ Մի՞թե այդպես չէ։ (Այո՛։) Ուստի չես կարող հավատալ Աստծուն՝ հիմնվելով այն բանի վրա, թե ստանում ես Նրանից գերբնականի զգացում, թե ոչ։ Այս զգացումների վրա հիմնվելը կհետաձգի Աստծուն քո դիմավորելը, կհետաձգի ճշմարտության քո ընդունումն ու ձգտումը, և կհետաձգի փրկության հասնելդ։ Եթե ընդունում ես, որ այս ճշմարտություններն Աստծու խոսքերն են, և որ դրանք այն են, ինչ Աստված որպես կյանք շնորհում է մարդկանց, ապա ամենակարևորն այն է, որ պատշաճ կերպով ուտես ու խմես Աստծու խոսքերը, և պատշաճ կերպով ձգտես ճշմարտությանն ու կյանքի ձեռքբերմանը, որպեսզի կարողանաս փրկվել։ Երբ ձեռք բերես ճշմարտությունն ու կյանքը, կկարողանաս ճանաչել Աստծուն նույնիսկ նախքան Նրա կերպարանափոխվելը, և կասես՝ «Այս մարդու Որդին, ում հավատում եմ, Աստված է։ Հավատացել եմ ճշմարիտ Աստծուն, և ձեռք եմ բերել ճշմարտությունը»։ Ի վերջո, եթե կարողանաս նաև հնչեղ վկայություն կրել Աստծու համար, ապա փրկության հասած կլինես։ Չես կարող դիմավորել Տիրոջը՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք գերբնականի զգացում ստանում ես Նրանից, թե ոչ։ Երբ Տեր Հիսուսն առաջին անգամ սկսեց Իր գործը, ոչ մի իրարանցում չկար, այն ամենևին գերբնական չէր։ Եվ երբ Ամենակարող Աստված գործում է վերջին օրերում, նույնպես ոչ մի իրարանցում չկա․ այն ևս ամենևին գերբնական չէ։ Հետևաբար, եթե փորձես դիմավորել Տիրոջը՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք ստանում ես գերբնականի զգացում Նրանից, հաստատապես կձախողվես։ Մի՛ մտածիր, թե հենց Ամենակարող Աստված սկսի Իր գործը վերջին օրերում, երկինքը կբացվի, մի ձայն կհայտարարի, որ Ամենակարող Աստված ճշմարիտ Աստվածն է, և հրեշտակներ կիջնեն։ Նման գերբնական բաներ տեղի չեն ունենա։ Սա քո երևակայությունն է՝ Աստված երբեք այդպես չի գործում։ Երբ Ամենակարող Աստված գալիս է, Նա արտահայտում է ճշմարտությունը։ Եթե զգում ես, որ Ամենակարող Աստծու արտահայտած այս խոսքերը ճշմարտություն են, ապա պարզապես պետք է ավելի շատ կարդաս Աստծու խոսքերը և ձգտես ձեռք բերել ճշմարտությունը։ Երբ հասկանաս բազմաթիվ ճշմարտություններ, Ամենակարող Աստծու վերաբերյալ նախնական կասկածներդ կվերածվեն վերջնական համոզվածության, և Աստծու մասին կունենաս որոշակի գիտելիք։ Այդ ժամանակ կասես. «Ամենակարող Աստված ճշմարտապես Աստծու հայտնվելն է։ Ճիշտ վարվեցի, որ ընդունեցի Ամենակարող Աստծուն։ Անչափ օրհնված եմ Ամենակարող Աստծուն ընդունելով, և յուրաքանչյուր տարի շատ բան եմ ձեռք բերել»։ Էական չէ, թե որքան բան կարող ես ձեռք բերել Աստծու խոսքերը կարդալով։ Վերցնենք հենց այն խոսքերը, որոնցով այսօր հաղորդակցվում եմ ձեզ հետ․ եթե ապավինեիք միայն ինքնուրույն Աստվածաշունչ կարդալուն, արդյոք կկարողանայի՞ք հասկանալ այս բաները։ (Ո՛չ։) Երբեք չէիք կարողանա հասկանալ դրանք։ Այսպիսով, երբ ձեռք բերեցիր այս ճշմարտությունները, արդյոք տեսա՞ր, որ երկինքը բացվում է։ Արդյոք տեսա՞ր, որ հրեշտակներ են իջնում։ (Ո՛չ։) Ոչ մի գերբնական բան չտեսար։ Հենց այդպիսի սովորական միջավայրում է, որ նույնիսկ առանց քո գիտակցելու, Սուրբ Հոգին լուսավորում է քեզ ներսից. առանց քո գիտակցելու, լույս ես ստանում Աստծու խոսքերը կարդալուց, և առանց քո գիտակցելու, սկսում ես հասկանալ որոշ ճշմարտություններ։ Ժամանակի ընթացքում զգում ես, որ շատ բան ես ձեռք բերել։ Տեսնում ես, որ այս սովորական միջավայրում ձեռք ես բերել ճշմարտությունը։ Ձեռք ես բերել բոլոր ճշմարտությունները, որոնք պետք է ձեռք բերեիր, և ոչ մի հատ պակաս։ Հետևաբար, եթե ձգտում ես ու ձեռք ես բերում ճշմարտությունը, և նախքան Նրա կերպարանափոխվելը կարող ես համոզված լինել, որ Ամենակարող Աստվածն Աստված է, և ունես Աստծու ճանաչողություն, ապա օրհնված ես, և արժանացել ես Աստծու հավանությանը։ Ասացե՛ք ինձ, երբ Տեր Հիսուսն առաջին անգամ սկսեց Իր գործը, ո՞վ կարող էր համոզված լինել, որ Նա Աստված էր։ Ոչ ոք չգիտեր, որ Նա Աստված էր, իսկ Նրա խաչվելուց հետո մարդիկ էլ ավելի համոզվեցին, որ Նա մարդ էր։ Սակայն անսպասելիորեն, Իր մահից երեք օր անց Տեր Հիսուսը հարություն առավ։ Միայն այս հարության շնորհիվ մարդիկ ճանաչեցին, որ Նա, Ում հավատում էին, ճշմարտապես Աստված էր։ Տեսնում ես՝ միայն այն բանից հետո, երբ Տերը հարություն առավ մեռելներից և հայտնվեց քառասուն օր, ճշմարտապես համոզվեցին, որ Տեր Հիսուսն Աստված էր, որ Նա Քրիստոսն էր։ Եթե Տիրոջ վերադարձը դիմավորելիս դու ևս պնդես, որ տեսնես նշաններ ու հրաշքներ և տեսնես, թե ինչպես է Ամենակարող Աստված փոխում իր կերպարանքը, նախքան կհավատաս, որ Ամենակարող Աստված Քրիստոսն է և Աստծու հայտնվելը, ապա մինչ այդ մարդկությանը փրկելու Աստծու գործն արդեն ավարտված կլինի, և մեծ արհավիրքներն արդեն իջած կլինեն։ Կկարողանա՞ս արդյոք դեռևս փրկվել և կատարյալ դարձվել։ Այդժամ արդեն հավատալու համար չափազանց ուշ կլինի։ Կատարյալ դարձված չես լինի և կկարողանաս միայն ընկնել աղետների մեջ՝ լացելով և կրճտացնելով ատամներդ։ Հետևաբար, երբ Ամենակարող Աստված արտահայտում է ճշմարտությունը՝ մարդկանց դատելու և մաքրագործելու համար, պետք է բաց թողնես քո ունեցած ցանկացած պատկերացում։ Աստծու արտահայտած այս ճշմարտությունները ձեռք բերելու համար պետք է հետևես Աստծուն և ձգտես ճշմարտությանը․ այս ճշմարտությունները ձեռք բերելու համար պետք է լքես ամեն ինչ և կատարես պարտավորությունդ, ու հոժար լինես կրելու ցանկացած դժվարություն և վճարելու ցանկացած գին։ Հենց ձեռք բերես ճշմարտությունը, անգամ եթե չտեսնես Աստծու կերպարանափոխվելը, արդեն կկարողանաս լիովին համոզված լինել, որ Ամենակարող Աստվածն Աստված է։ Կկարողանաս սիրել և հնազանդվել Աստծուն, և հավատարիմ լինել մինչ ի մահ։ Այդժամ կլինես Աստծու հավանությանն արժանացած մարդ, և կկարողանաս ողջ մնալ աղետներում ու մտնել գեղեցիկ վերջնական հանգրվան։ Այս արդյունքը ձեռք է բերվում մարդկանց կողմից ճշմարտությանը ձգտելու միջոցով, այլ ոչ թե Աստծու կողմից նշաններ ու հրաշքներ գործելով։ Ասացե՛ք ինձ, արդյոք լա՞վ է այսպես ձգտելը։ (Այո՛։) Հետևաբար ձգտելով ճշմարտությանը պետք է հասնես Աստծուն ճանաչելուն։ Մի՛ սպասիր մինչև Աստված կերպարանափոխվի՝ Նրան ճանաչելու և ընդունելու համար։ Այդ ժամանակ արդեն չափազանց ուշ կլինի, և դուրս թողնված կլինես։ Տեր Հիսուսն ասել է․ «Հավատացիր, որովհետև տեսար Ինձ՝ երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29)։ Սա նշանակում է, որ ովքեր հավատում են միայն Աստծու կերպարանափոխվելը տեսնելուց հետո, Աստծու՝ հոգևոր մարմին դառնալը տեսնելուց հետո, չեն օրհնվի։ Միայն նրանք կօրհնվեն, ովքեր հավատում և հետևում են Աստծուն և ձգտում են ճշմարտությանը, քանի դեռ Աստված մարմնացած է և արտահայտում է ճշմարտությունը։ Ահա թե ինչ նկատի ուներ Տեր Հիսուսը սրանով։ Արդյոք սա հե՞շտ է հասկանալը։ (Այո՛։) Ուստի այժմ պետք է հավատաս Աստծուն ըստ Տիրոջ ասածի։ Միշտ մի՛ փնտրիր գերբնականի զգացում՝ ասելով՝ «Ամենակարող Աստվածը, Ում հավատում ենք, այնքան սովորական տեսք ունի և ոչ մի նշան ու հրաշք չի գործում։ Արդյոք Նա իսկապե՞ս Աստված է։ Կրոնական աշխարհի հովիվները, երեցները, աստվածաշնչյան գիտնականներն ու փորձագետները նույնպես ասում են, որ Նա մարդ է։ Եթե դեռ հետևում ենք Նրան, արդյոք հիմար ու անգետ չե՞նք, և անկարող՝ բաները հստակ տեսնելու»։ Արդյոք կա՞ մեկը, որն այսպես է մտածում։ Եթե միշտ Աստծու վերաբերյալ ունես այս կասկածներն, ապա վտանգի մեջ ես. դու վերջին օրերի Թովմասն ես։ Ցանկանո՞ւմ եք արդյոք վերջին օրերի Թովմասը լինել։ (Ո՛չ։) Միթե մարդիկ, որոնք շարունակ սպասում են մինչև այն օրը, երբ կտեսնեն Ամենակարող Աստծու կերպարանափոխվելն ու Սիոն վերադառնալը, նախքան ճշմարտապես կձգտեն ճշմարտությանը, ամենամեծ հիմարները չե՞ն։ (Հիմարներ են։) Այդժամ դեռ կունենա՞ն հնարավորություն։ (Ո՛չ։) Շնորհքի դուռը փակված կլինի, և նրանք բաց թողած կլինեն երկնքի թագավորություն մտնելու իրենց հնարավորությունը։ Ապա ինչո՞ւ բաց թողեցին այն։ (Որովհետև կառչեցին իրենց սեփական պատկերացումներին ու երևակայություններին և շարունակեցին սպասել Տիրոջ՝ ամպի վրայով իջնելուն, և որ նշաններ ու հրաշքներ հայտնվեն, ուստի և բաց թողեցին երկնքի թագավորություն մտնելու իրենց հնարավորությունը։) Այդ դեպքում նրանք խելացի՞ կույսեր են, թե՞ հիմար։ (Հիմար կույսեր են։) Շատերը կան, որոնք արտաքուստ թվում են շատ խելացի, բայց իրականում հիմար կույսեր են։ Հստակորեն ընդունում են, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտություն են, բայց շարունակում են կողքից դիտել՝ մտածելով՝ «Արդյոք Ամենակարող Աստված իսկապե՞ս Աստված է, թե՞ պարզապես մարդ է։ Չեմ կարող սխալ մեկին հավատալ։ Նախքան կկարողանամ հավատալ՝ պետք է համոզվեմ, որ Ամենակարող Աստվածն Աստված է»։ Եթե ուզում ես սպասել մինչև համոզվես, նախքան կընդունես ու կձգտես, այսինքն՝ սպասել մինչև Աստված կերպարանափոխվի, և դա տեսնես սեփական աչքերովդ ու հետո համոզվես, որ Նա Աստված է, ապա մինչ այդ, որքան էլ ցանկանաս ձգտել ճշմարտությանը, դա անելու քո հնարավորությունը վաղուց կորած կլինի։ Քո ելքն արդեն որոշված կլինի․ Աստծու կողմից դուրս թողնված ու դատապարտված կլինես և փրկության ոչ մի հնարավորություն այլևս չես ունենա։ Մի՞թե դա քեզ ամենամեծ հիմարը չի դարձնում։ Երբ խելացի մարդիկ տեսնում են, որ Ամենակարող Աստված կարող է արտահայտել այդքան շատ ճշմարտություններ, կարող են ընդունել, որ Ամենակարող Աստվածն Աստծու հայտնվելն է, և կարող են բաց թողնել իրենց բոլոր պատկերացումներն ու ընդունել Ամենակարող Աստծու վերջին օրերի գործը։ Սրանք խելացի կույսերն են։ Սակայն ո՞րն է հիմար կույսերի վերաբերմունքը, երբ տեսնում են ճշմարտությունն արտահայտող Աստծուն։ Չնայած ունեն Տեր Հիսուսի գործի փուլի հստակ նախադեպը և Հրեաների կողմից իրենց պատկերացումներին կառչելու և Տիրոջը հակառակվելու հստակ փաստը որպես դաս, դեռևս չեն կարող հստակ տեսնել այս հարցը և դեռ չեն կարողանում ստիպել իրենց հավատալ, որ «Նա, Ով կարող է արտահայտել ճշմարտությունը, Աստված է»։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ Աստծու հանդեպ հավատքի հարցերում նրանք չափազանց բթամիտ են։

Հարց 5։ Երբ խոսում ենք այն մասին, թե ինչպես է Աստված կատարում դատաստանի գործը, և թե որքան կարևոր է այն ընդունելը, մեր հաղորդակցությունը բավականին ունայն է։ Դա լսելուց հետո ավետարանը հավանական ընդունողները դեռ այնքան էլ չեն հասկանում, թե երկնքի թագավորություն մտնելու համար ինչու պետք է ընդունեն Աստծու դատաստանն ու մաքրագործումը վերջին օրերում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի գործնական կերպով հաղորդակցվել ճշմարտության այս կողմի շուրջ, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ։

Պատասխան։ Եթե քո հաղորդակցումը ունայն է և արդյունքի չի հասնում, ինչո՞ւ չգտնել Աստծու խոսքերի համապատասխան հատված՝ ավետարանը հավանական ընդունողների համար կարդալու նպատակով։ Եթե նրանց համար կարողանաս գտնել և կարդալ Աստծու համապատասխան խոսքերը, ապա խնդիրն արդեն կիսով չափ լուծված է։ Բոլորդ փնտրե՛ք Աստծու համապատասխան խոսքերը։ Տեսնենք, թե ով է ամենալավը գտնում դրանք։ («Վերջին օրերի Քրիստոսն օգտագործում է տարբեր ճշմարտություններ՝ ուսուցանելու մարդուն, մերկացնելու մարդու էությունը և քննելու նրա խոսքերն ու գործերը։ Այս խոսքերը ներառում են տարբեր ճշմարտություններ, ինչպիսին է մարդու պարտականությունը, թե ինչպե՞ս պետք է մարդը ենթարկվի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդը հավատարիմ լինի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդն ապրի բնականոն մարդկայնությամբ, ինչպես նաև Աստծու իմաստությունն ու բնավորությունը։ Այս խոսքերն ուղղված են մարդու էությանը և նրա ապականված բնավորությանը։ Մասնավորապես այն խոսքերը, որ մերկացնում են, թե ինչպես է մարդը մերժում Աստծուն, առավել ևս ուղղված են այն բանին, որ մարդը սատանայի մարմնավորումն է և Աստծուն հակառակվող թշնամական ուժ։ Իր դատաստանի գործը կատարելիս Աստված ոչ թե մի քանի խոսքով ամբողջովին բացատրում է մարդու բնությունը, այլ երկարաժամկետ կերպով մերկացնում և էտում է այն։ Այս բոլոր տարբեր բացահայտման և էտման եղանակները չեն կարող փոխարինվել սովորական խոսքերով․ դրա փոխարեն օգտագործվում է այն ճշմարտությունը, որը մարդը բացարձակապես չունի, որպեսզի իրականացվի այս մերկացման և էտման աշխատանքը։ Միայն այսպիսի եղանակները կարող են կոչվել դատաստան․ միայն այսպիսի դատաստանի միջոցով կարող է մարդուն ստիպել հնազանդվել և ամբողջովին համոզվել Աստծու մասին և առավել ևս ձեռք բերել Աստծու իսկական ճանաչողություն» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Քրիստոսը դատաստանի գործը կատարում է ճշմարտությամբ)։ Այս հատվածը համապատասխանում է, և կա մեկ ուրիշը, որն էլ ավելի վճռորոշ է։ («Վերջին օրերի Քրիստոսը բերում է կյանք և բերում է ճշմարտության մնայուն և մշտագո ճանապարհը։ Այս ճշմարտությունն այն ուղին է, որով մարդը ձեռք է բերում կյանք, և միակ ուղին, որով մարդը կճանաչի Աստծուն և Աստծու հավանությանը կարժանանա։ Եթե դու չես փնտրում վերջին օրերի Քրիստոսի ընձեռած կյանքի ճանապարհը, ապա երբեք չես արժանանա Հիսուսի հավանությանը և երբեք չես արժանանա մտնելու երկնքի Արքայության դարպասով, որովհետև դու պատմության թե՛ խամաճիկն ես, թե՛ բանտարկյալը։ Նրանք, ովքեր վերահսկվում են կանոնակարգերով, բառերով և պատմության կապանքներով, երբեք չեն կարող կյանք ստանալ և չեն կարող կյանքի մշտնջենական ճանապարհը ստանալ։ Պատճառն այն է, որ նրանց ողջ ձեռք բերածը հազարավոր տարիների պղտոր ջուր է, որից կառչած են մնացել, այլ ոչ թե կյանքի ջուրը, որ հոսում է գահից» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Միայն վերջին օրերի Քրիստոսը կարող է մարդուն տալ հավիտենական կյանքի ճանապարհը)։) Այս հատվածը նույնպես արդյունավետ է, բայց դուք դեռ պետք է գտնեք Աստծու խոսքեր, որոնք ավելի անմիջական են, որոնք կարող են հարթել ճանապարհը և ամենահիմնարարն են։ Եթե կարողանաս գտնել Աստծու այսպիսի խոսքեր, կկարողանաս հասնել արդյունքների։ Պետք է հիշեք՝ հիմնականում ինչի՞ն է վերաբերում դատաստանի գործը։ Հենց Աստված է բացահայտում ամենաբարձր ճշմարտությունները, ամենավճռորոշ ճշմարտությունները և ամենակարևոր ճշմարտությունները փրկության հասնելու համար․ հենց Աստված է մերկացնում մարդու ապականված էությունը և նրանց ապականության ճշմարիտ փաստերը։ Միայն սրանով մարդիկ կարող են ճանաչել սեփական ապականության ճշմարիտ փաստերը, խոնարհվել գետնին և ապաշխարել Աստծուն, ու հոժարակամորեն կիրառել ճշմարտությունը և կյանքով արտահայտել ճշմարիտ մարդու նմանությունը։ Աստծու խոսքերը, որոնք մերկացնում են մարդու ապականված էությունը և նրա ապականության ճշմարիտ փաստերը, ավելի բարձր ճշմարտություններ են։ Աստված ասում է, որ ապականված մարդկությունը Սատանայի սերունդներ են, որ նրանք դևեր ու Սատանաներ են։ Սրանք ամենաճշգրիտ, ամենազորեղ և ամենահանգամանալից խոսքերն են, որոնք մերկացնում են ապականված մարդկության էությունը։ Եթե կարողանաս ընդունել դատաստանի այս խոսքերը, ճանաչել քո ապականության ճշմարիտ փաստերը՝ որ դու դև և Սատանա ես, և հասնես ինքդ քեզ ատելուն, ապա կօրհնվես։ Այդժամ կկարողանաս ազատվել քո ապականված խառնվածքից, մաքրագործվել և հասնել փրկության։ Հետևաբար, եթե ուզում ես մաքրագործվել և հասնել փրկության, պետք է հնազանդորեն ընդունես դատաստանն ու հանդիմանությունը և ընդունես Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները՝ այլապես չես կարող մաքրագործվել և հասնել փրկության։ Եթե ընդունես միայն Աստծու այն խոսքերը, որոնք դատում են մարդուն և մերկացնում մարդու ապականության բացահայտումները, ձեռք բերված արդյունքները սահմանափակ կլինեն, որովհետև այս խոսքերը նախնական և ընդհանուր դատաստանն են։ Քեզ ավելի բարձր ոլորտ տանելու համար Աստված մտադիր է ավելի բարձր ճշմարտություններն օգտագործել։ Միայն այս ավելի բարձր ճշմարտություններն ու Աստծու ավելի խոր դատաստանն ու հանդիմանությունն ընդունելով կարող ես ձեռք բերել ճշմարտությունը և կյանքը, և ճշմարտապես ապրել լույսի մեջ։ Հետևաբար, Աստծու դատաստանն ընդունելու նշանակությունը ճշմարտապես խորն է։ Այն բանից հետո, երբ ձեռք ես բերում դատաստանի խոսքերը և կարողանում ես ընդունել Աստծու դատաստանն ու հնազանդվել, Աստված սկսում է փորձել և զտել քեզ, մաքրագործել քո ապականված խառնվածքը և դարձնել քեզ մեկը, ով հնազանդվում և երկրպագում է Աստծուն։ Սա է դատաստանի նշանակությունը։ Եթե չկարողանաս հստակ տեսնել այս հարցը, դա կխոչընդոտի կյանքիդ առաջընթացին։ Հիշի՛ր՝ սոսկ մի փոքր էտում ընդունելը չի նշանակում, որ ընդունել ես դատաստանն ու հանդիմանությունը, ինչպես որ չի նշանակում Աստծու այն մի քանի խոսքերն ընդունելը, որոնք մերկացնում են մարդու ապականության բացահայտումները։ Սրանցից ոչ մեկը ճշմարտապես դատաստան և հանդիմանություն ընդունել չէ։ Դատաստանն ու հանդիմանությունը ճշմարտապես ընդունելու համար պետք է ընդունել Աստծու ավելի ծանր դատաստանն ու հանդիմանությունը։ Այսպիսով, արդյոք ընդունե՞լ ես ավելի ծանր դատաստան և հանդիմանություն։ Ո՞րն է ամենածանր դատաստանը, որ կարող ես ընդունել։ Եթե չես կարող հստակ տեսնել դա, ապա վտանգի մեջ ես․ չես հասկանում, թե ինչ է դատաստանը։ Կարծում ես, որ մի փոքր էտում ընդունելով՝ ընդունել ես դատաստանն ու հանդիմանությունը, բայց դա այդպես չէ։ Ոմանք ասում են․ «Մենք ևս Շնորհքի դարաշրջանում ընդունեցինք դատաստան և հանդիմանություն։ Տեր Հիսուսն ասել է․ «Եվ Նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ այն սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում» (Հովհաննես 16:8)։ Որպես Տիրոջ հավատացյալներ՝ ինքներս մեզ կարող ենք ներկայացնել մեր սխալը մեղքի և արդարության հարցում, և սա դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելն է»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Արդյոք Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսը կատարե՞ց դատաստանի և հանդիմանության գործը։ Ո՛չ։ Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսը կատարեց միայն փրկագնման գործը, ուստի մարդուն դատելու և մաքրագործելու ճշմարտություններ չարտահայտեց։ Այսպիսով, եթե կրոնական մարդիկ ընդունում են Տեր Հիսուսի կողմից Իր փրկագնման գործի ժամանակ արտահայտած խոսքերը, արդյոք կարո՞ղ են համարվել Աստծու դատաստանն ու հանդիմանությունն ընդունած։ Ո՛չ։ Ուրեմն, Տեր Հիսուսի խոսքերը լսելուց հետո, կարո՞ղ են արդյոք մարդիկ հասնել հենց իրենց մեղքի, արդարության և դատաստանի հարցում իրենց սխալը ներկայացնելուն։ Կարող են հասնել դրան միայն խիստ սահմանափակ չափով։ Ինչո՞ւ է այսպես։ Դա այն պատճառով է, որ Տեր Հիսուսը չարտահայտեց մարդուն դատելու, մերկացնելու, մաքրագործելու և կատարյալ դարձնելու ճշմարտությունները։ Այն, ինչ Տեր Հիսուսն ասաց, քանակով խիստ սահմանափակ էր։ Այսպիսով, պարզապես ընդունելով այս մի քանի խոսքերը, կարո՞ղ են արդյոք մարդիկ հասնել դատված լինելու արդյունքին։ Բնավ ոչ։ Նայե՛ք Շնորհքի դարաշրջանում այդ Տիրոջը հավատացողներին՝ նրանցից քանի՞սն է ճշմարտապես ճանաչում Տեր Հիսուսին։ Քանի՞սը կարող է ճշմարտապես հնազանդվել Տիրոջը։ Քանի՞սը գիտի՝ ինչպես լսել Աստծու ձայնը։ Շատ քչերը։ Մարդկանց մեծ մասը մերժում և նույնիսկ դատապարտում է Ամենակարող Աստծու հայտնվելն ու գործը։ Կրոնական աշխարհի մարդիկ լի են կրոնական պատկերացումներով։ Երբ նրանց համար կարդում ես Ամենակարող Աստծու խոսքերը և հաղորդակցվում ճշմարտության մասին, շատ քչերն են ի վիճակի ընդունելու այն։ Հետևաբար, կրոնական աշխարհը լի է մարդկանցով, որոնք հավատում են Տիրոջը, բայց չեն ճանաչում Նրան, մարդկանցով, որոնք հավատում են Տիրոջը և վայելում Նրա շնորհը, բայց դեռ կարող են դիմադրել Նրան։ Որքան էլ պարծենան իրենցով, դա անօգուտ է․ այն փաստը, որ դիմադրում են Աստծուն, անհերքելի է։ Այսպիսով, այժմ, երբ փորձառաբար ապրել եք Աստծու գործի այս փուլը, կարո՞ղ եք ընդունել Աստծու խոսքերը, որոնք դատում են մարդու բնական էությունը։ Եթե Աստված ասում է, որ մեծ կարմիր վիշապի զավակներից մեկն ես, կարո՞ղ ես ճանաչել և ընդունել դա։ Որոշ օտարերկրացիներ ասում են՝ «Դուք՝ չինացիներդ, մեծ կարմիր վիշապի զավակներ եք, բայց մենք՝ օտարերկրացիներս, ոչ»։ Ուրեմն ասացե՛ք ինձ, արդյոք օտարերկրացիները չե՞ն ապականվել Սատանայի կողմից։ Արդյոք Սատանայի սերունդներ չե՞ն։ (Այդպիսին են։) Այսպիսով կա՞ արդյոք որևէ տարբերություն Սատանայի սերունդների և մեծ կարմիր վիշապի զավակների միջև։ Ոչ մի տարբերություն չկա։ Գիտակցե՞լ ես սա։ Կարո՞ղ ես ընդունել այս դատաստանն ու հանդիմանությունը։ Եթե շատ քիչ դատաստան և հանդիմանություն ես ընդունում, ապա անխուսափելիորեն կունենաս խիստ սահմանափակ փոփոխություններ կյանքիդ բնույթի մեջ։ Հասկանալի՞ է սա։ (Այո՛։) Ապա գիտե՞ք արդյոք, թե քանի կողմ ունեն մարդուն դատող Աստծու խոսքերը։ Դասավորե՛ք դատաստանի խոսքերն ըստ հերթականության՝ հիմնվելով նրա վրա, թե որ կողմն է ամենաբարձր ու ամենածանր դատաստանը, և որն է ամենամակերեսայինն ու ամենաթեթևը։ Երբ դասավորեք ըստ հերթականության, խորհրդածե՛ք այն մասին, թե քանի քայլ եք փորձառաբար ապրել և որ քայլին եք հասել։ Եթե քո փորձառական հասկացողությունը պարզապես այն է, թե՝ «Ես ձևական եմ պարտավորությանս մեջ, ինչը նշանակում է, որ անկեղծ չեմ Աստծու հանդեպ, դեռևս չեմ կարողանում սիրել Աստծուն և ունեմ ապականված խառնվածք», ապա այս հասկացողությունը չափազանց մակերեսային է։ Կարո՞ղ ես ճանաչել, որ մեծ կարմիր վիշապի զավակներից մեկն ես։ Կարո՞ղ ես ճանաչել, որ Սատանայի սերունդ ես։ Կարո՞ղ ես ճանաչել, որ դև ես ու Սատանա։ Եթե փորձառական հասկացողությունդ դեռ չի սովորեցրել քեզ այս բաները, ուրեմն դեռ շատ հեռու ես խառնվածքիդ փոփոխությանն հասնելուց։ Հետևաբար, պարզապես դատաստանի մի քանի խոսք փորձառաբար ապրելով կամ մի փոքր էտում ընդունելով չես կարող համարվել Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրած։ Սա ամենևին բավարար չէ։ Պետք է երկարաժամկետ կերպով փորձառաբար ապրես Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, որպեսզի հասնես սեփական բնական էությանդ ճանաչողությանը, և այդժամ ապականված խառնվածքդ կարող է լուծվել արմատից։ Այսպիսով, ո՞րն է մարդու բնությունը։ Մարդու բնությունն այնպիսի սատանայական փիլիսոփայություններ և տեսություններ մեծարելն է, ինչպիսիք են՝ «Ամեն մարդ ինքն իր համար է, և թող դևը տանի հետ ընկնողին»․ մարդու բնությունն իշխանություն և Սատանային երկրպագելն է, մարդու բնությունը կարգավիճակ սիրելն է, մարդու բնությունը ստելն ու խաբելն է, մարդու բնության մեջ Աստծու հանդեպ չկա ոչ անկեղծություն, ոչ սեր, և ոչ էլ հնազանդություն և մարդու բնությունը դևերին ու Սատանային երկրպագելն է՝ միևնույն ժամանակ ամենևին չերկրպագելով Աստծուն։ Միայն երբ ձեռք բերես այս բոլոր ապականված էությունների փորձառական հասկացողությունը և լուծես դրանք, կարելի է ասել, որ ճշմարտապես փորձառաբար ապրել ես դատաստանն ու հանդիմանությունը և մաքրագործվել ես։ Եթե ընդունում ես միայն որոշակի ընդհանուր դատաստան, հանդիմանություն և էտում, ապա դա չի համարվում ճշմարտապես դատաստան և հանդիմանություն փորձառաբար ապրել։ Եթե մի օր Աստված ուղղակիորեն ասեր քեզ՝ «Դու Սատանա ես ու դև», արդյոք կկարողանայի՞ր ընդունել դա։ Եթե մտածեիր՝ «Ինչպե՞ս կարող է Աստված նման բան ասել։ Ես Սատանա կամ դև չեմ», և նույնիսկ համարձակվեիր արդարացնել քեզ, և համառեիր սպասել մինչև Աստված մի քանի օրինակ բերի քո բնությունը մերկացնելու համար և բացահայտի քո բոլոր դրսևորումները, նախքան կմնայիր անխոս և լիովին համոզված, դա պարզապես կապացուցեր, որ փորձառությունդ չափազանց մակերեսային է։ Դա ցույց կտար, որ դեռ փորձառաբար չես ապրել ավելի խոր և ավելի ծանր դատաստան ու հանդիմանություն, ուստի քո մասին ունեցածդ ճանաչողությունը սահմանափակ է, փոփոխությունները քո մեջ սահմանափակ են, և Աստծու քո ճանաչողությունը նույնպես չափազանց սահմանափակ է և չափազանց մակերեսային՝ դեռ ի վիճակի չես ծառայելու Աստծուն։ Եթե ծառայեիր Աստծուն, ապա դեռևս հավանական կլիներ, որ ցուցադրեիր քեզ, վկայեիր սեփական անձիդ համար և հակառակվեիր Աստծուն։ Ինքդ էլ անգամ չէիր գիտակցի դա, ինչը շատ վտանգավոր է։ Մարդը պետք է փորձառաբար ապրի դատաստանն ու հանդիմանությունը, որպեսզի ի վիճակի լինի ծառայելու Աստծուն և լինելու Աստծու կողմից օգտագործվող առաջնորդող կամ աշխատող։ Ահա այսպես պետք է հասկանալ Աստծու դատաստանի գործը վերջին օրերում։

Հարց 6։ Ավետարանը հավանական ընդունողներից ոմանք հարցնում են Հայտնության մեջ երկու վկաներին վերաբերող հատվածների մասին։ Իրականում չենք հասկանում, թե ինչու են հարցնում այս խոսքերի մասին կամ որոնք են նրանց պատկերացումները։ Ո՞րն է լավագույն անկյունը, որից պետք է հաղորդակցվել նրանց հետ։

Պատասխան։ Չգիտես սա հարցնելու նրանց նպատակը, ուստի կարող ես սկսել՝ ասելով նրանց՝ «Արդյո՞ք այս հարցը որևէ կապ ունի Տիրոջը դիմավորելու հետ։ Ոչ մի կապ չունի դրա հետ։ Կարո՞ղ են արդյոք այդ երկու վկաներն արտահայտել ճշմարտությունը։ Կարո՞ղ են ներկայացնել Տիրոջը։ Ո՛չ, չեն կարող․ չե՛ն կարող արտահայտել ճշմարտությունը կամ ներկայացնել Տիրոջը։ Այժմ Տիրոջ վերադարձը դիմավորելու վճռորոշ պահն է։ Փնտրել Մեկին, Ով արտահայտում է ճշմարտությունը և Ով կատարում է փրկության գործը, Տիրոջ վերադարձը դիմավորելու ամենաճիշտ ուղին է։ Երբ հաստատես այս բաները, կիմանաս, որ երկու վկաներին ուսումնասիրելն անօգուտ է և չի օգնի քեզ դիմավորել Տիրոջը։ Ամենակարևոր բանը Տիրոջ վերադարձն առանց հապաղելու ընդունելն է»։ Նրանք հարցրին քեզ երկու վկաների մասին հատվածների վերաբերյալ, բայց չգիտենք, թե որն է դրանում նրանց նպատակը։ Գուցե նրանք չհավատան, որ Աստված մարմնացել է, կամ գուցե մտածեն, որ մարմնացած Աստվածը մարդ է, ոչ թե Աստված։ Կրոնական մարդիկ չեն հավատա, որ Աստված վերադարձել է, մինչև չտեսնեն Նրա հոգևոր մարմինը․ եթե չտեսնեն Նրա հոգևոր մարմինը, չեն հավատա դրան։ Այդ մեկ պատկերացումը նրանց կործանումն է։ Երբ Աստված վերադառնում է, դա ճշմարտությունն արտահայտելու, դատաստանի գործն անելու և մարդկանց դեպի բոլոր ճշմարտություններն առաջնորդելու համար է։ Տիրոջը դիմավորելու համար պետք է հաստատես, թե Ով է արտահայտում ճշմարտությունը և Ով է կատարում դատաստանի գործը վերջին օրերում։ Ահա սա է ամենավճռորոշը։ Այսպիսով, արդյոք որևէ իմաստ կա՞ նրանց՝ երկու վկաների մասին հատվածների վերաբերյալ հարցի մեջ։ Արդյո՞ք երկու վկաներն այն մարդիկ են, որոնք արտահայտում են ճշմարտությունը։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնք կատարում են դատաստանի գործը։ (Ո՛չ։) Հետևաբար, այս խոսքերը ոչ մի կապ չունեն Տիրոջ հայտնվելու և գործի հետ․ դրանք ուսումնասիրելն անօգուտ է։

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով