Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (6)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը–1-ը հոկտեմբերի, 2025թ. (Մաս 3)
Ի՞նչ եք մտածում այն մասին, որ, նախքան ձեր հարցերին պատասխանելը, ես այս բաների մասին հաղորդակցվում եմ ձեզ հետ։ Արդյոք դա անհրաժե՞շտ է։ (Այո։) Աստծու հանդեպ ձեր հավատի և ճշմարտությանը ձգտելու մեջ այս խոսքերը բացարձակապես անհրաժեշտ են։ Ահա թե ինչու, նախքան հարցերին պատասխանելը, պետք է միշտ որոշ բաների մասին հաղորդակցվեմ ձեզ հետ։ Այժմ կսկսեմ պատասխանել ձեր հարցերին։
I. Ավետարանը քարոզելուն վերաբերող հարցեր
Հարց 1․ Աստվածաշունչն ասում է. «Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով» (Մատթեոս 24:30)։ Ավետարանը հավանական ընդունողներից ոմանք այս խոսքը որպես հիմք են օգտագործում ասելու, որ Տիրոջ մարգարեացած մարդու Որդու գալուստը վերաբերում է Տեր Հիսուսի՝ ամպի վրայով իջնելուն։ Ինչպե՞ս պետք է հաղորդակցվենք այս խոսքում նշված «երկնքում կերևա Մարդու Որդու նշանը» արտահայտության շուրջ։ Ավետարանը հավանական ընդունողներին ինչպե՞ս կարող ենք օգնել ավելի լավ հասկանալ, որ մարդու Որդու գալուստը վերաբերում է մսեղիում Աստծու գալուստին, այլ ոչ թե հոգևոր մարմնով Նրա գալուստին, ինչպես նրանք են կարծում։
Պատասխան. Այսպիսով, այս հարցը տվողն ինձ խնդրում է մեկնաբանել սուրբ գրությունները։ Չեմ սիրում մեկնաբանել սուրբ գրությունները, որովհետև չեմ ուսումնասիրում Աստվածաշունչը։ Բայց քանի որ ինչ-որ մեկը բարձրացրել է այս հարցը, կկիսվեմ իմ անձնական ըմբռնումով։ Աստվածաշունչն ասում է. «Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով» (Մատթեոս 24:30)։ Ուրեմն ինչո՞ւ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Սա շատ նշանակալի է։ Մարդու Որդին մարմնացած Աստվածն է։ Նա Աստված է՝ մարդկության մեջ եկած, որ կատարի փրկության գործը։ Բայց ապականված մարդկությունն ու կրոնական աշխարհը, ինչ էլ որ լինի, հրաժարվում են ճանաչել մարդու Որդուն։ Նույնիսկ դիմադրում ու դատապարտում են մարդու Որդուն և գամում են Նրան խաչին։ Սա արթնացնում է Աստծու ցասումը և վիրավորում Աստծու բնույթը։ Ուստի, երբ վերջին օրերում Աստծու գործն ավարտվի, ի՞նչ է անելու Աստված։ Մարդու Որդին հրապարակայնորեն կիջնի ամպի վրայով, որպեսզի մարդիկ տեսնեն, որ այս մարդու Որդին ունի զորություն և մեծ փառք. ահա թե ինչ է անելու Աստված։ Սրա նպատակը ողջ ապականված մարդկության պատկերացումներին հակադարձելն է, որպեսզի մարդկությունը կարողանա տեսնել, որ այս մարդու Որդին, որին ժամանակին դիմադրել են, միակ ճշմարիտ Աստծու հայտնվելն է։ Այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան։ Ինչո՞ւ նրանք կողբան։ Որովհետև չճանաչեցին, որ այս մարդու Որդին Աստված է, և չճանաչեցին, որ այս մարդու Որդին մարմնացած Աստված է, որպեսզի փրկության գործն անի։ Ուստի, երբ Աստված հրապարակայնորեն իջնի ամպի վրայով, Աստծուն դիմադրող բոլոր մարդիկ կողբան ու կկրճտացնեն իրենց ատամները։ Նրանց վերջնական ելքը կլինի ոչնչացումը։ Սա է նրանց տրված վերջնական հաշվեհարդարը։ Ուրեմն դուք դատապարտում եք մարդու Որդուն, այնպես չէ՞։ Եվ նույնիսկ կարծում եք, թե ճի՛շտ եք վարվում՝ Նրան դատապարտելով։ Ի վերջո մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և ինքներդ կտեսնեք՝ արդյոք այս մարդու Որդին, որին դատապարտել եք, Աստված է, թե ոչ։ Երբ տեսնես, որ այս մարդու Որդին ունի զորություն և փառք, կիմանաս, որ Նա Աստված էր, ում դատապարտել էիր։ Ստիպված կլինես գին վճարել դրա համար. ստիպված կլինես գնալ դժոխք և կորչել։ Ահա թե ինչ է նշանակում այս խոսքը։ Ի՞նչ եք կարծում իմ այս ըմբռնման մասին։ (Տեղին է։) Ուրեմն ասացե՛ք ինձ, Տեր Հիսուսի մեռելներից հարություն առնելուց հետո ամենաշատը ո՞վ երջանկացավ։ Ճշմարտությունը սիրողներն էին ամենաերջանիկը. «Վերջապես տեսանք Տեր Հիսուսին՝ հարություն առած մեռելներից։ Տեր Հիսուսը ճշմարտապես Աստված է։ Այլապես ինչպե՞ս կարող էր հարություն առնել մեռելներից»։ Ահա թե ինչու էին այդ մարդիկ ամենաուրախը։ Իսկ ամենաշատը ո՞վ ամոթահար եղավ։ Ամենաշատը ամոթահար եղան հրեաները։ Նրանք, ովքեր չճանաչեցին, որ Տեր Հիսուսը Քրիստոսն էր, որ Նա մարմնացած Աստված էր, ամենաշատն ամոթահար եղան։ Մի՞թե այդպես չէ։ (Այո’։) Ասացե՛ք ինձ, Տեր Հիսուսին հետևող աշակերտների մեջ ո՞վ ամենաշատն ամոթահար եղավ։ Ամենաշատը Թովմասն ամոթահար եղավ։ Տեր Հիսուսն ասաց նրան. «Հավատացիր, որովհետև տեսար Ինձ։ Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29)։ Ի՞նչ նշանակություն ուներ Տեր Հիսուսի հայտնվելը հատկապես Թովմասին։ Թովմասը մշտապես կասկածում էր Աստծուն։ Այդքան երկար ժամանակ հետևեց Տիրոջը, սակայն համառորեն հրաժարվում էր ճանաչել, որ Տեր Հիսուսն Աստված էր։ Նույնիսկ ասաց․ «Ինչպե՞ս կարող էր Հիսուսը հարություն առնել մեռնելուց հետո։ Դա անհնար է, գիտականորեն դա հնարավոր չէ»։ Նման մարդիկ՝ չհավատացողները, ըստ էության, եղել են և կան։ Տեր Հիսուսը հայտնվեց Թովմասի նման չհավատացողին, որպեսզի ամոթահար անի բոլոր նրանց, ովքեր հավատում են, բայց չեն ճանաչում Աստծուն, դատապարտի նրանց և մարդկանց ասի, որ նույնիսկ եթե նման չհավատացողները հավատում են Աստծուն, հետևում են Աստծուն և ծախսվում ու իրենց պարտավորությունն են կատարում Աստծու համար, անգամ չպետք է երազեն Աստծու թագավորություն մտնելու մասին։ Դա այն պատճառով է, որ նրանք Աստծուն անկեղծորեն հավատացող մարդիկ չեն, այլ Աստծուն կասկածող և դիմադրող մարդիկ են։ Ուստի, երբ Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից և հայտնվեց մարդկանց, ինչպե՞ս իրենց պահեցին ավագ քահանաներն ու դպիրները։ Ի՞նչ արեցին։ Լուրեր հորինեցին՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Տերը հստակորեն հարություն էր առել մեռելներից և հայտնվել էր բազմություններին, բայց և այնպես նույնիսկ նման մեծ նշան տեսնելուց հետո էլ նրանք չապաշխարեցին և չխոստովանեցին իրենց մեղքերը։ Փոխարենը` ավելի հեռուն գնացին՝ սուտ լուրեր հորինելով և զրպարտելով Աստծուն։ Այդ մարդիկ Աստծու թշնամիներն էին, իսկական դևեր ու Սատանաներ էին և անիծվեցին ու պատժվեցին Աստծու կողմից։ Այսպիսով, այժմ գիտե՞ք ինչպես պատասխանել նման հարցերի։ (Այժմ գիտենք։)
Հարց 2. Ավետարանը հավանական ընդունողներից ոմանք հավատում են, որ երբ Տեր Հիսուսն ասաց. «Ահա՛ գալիս եմ ինչպես գող» (Հայտնություն 16։15), սա չի նկարագրում Տիրոջ վերադարձի ձևը, այլ նշանակում է, որ ոչ ոք չգիտի ամպի վրայով Տիրոջ վերադարձի օրը։ Որպես հիմք` մեջբերում են նաև Մատթեոս 24։44-ը՝ «Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։ Ինչպե՞ս պետք է ուղղորդենք նրանց դեպի «գալիս եմ ինչպես գող» արտահայտության ճիշտ ըմբռնումը։
Պատասխան. Ի՞նչ նկատի ուներ Տեր Հիսուսը, երբ ասում էր, որ կվերադառնա «ինչպես գող»։ Դա նշանակում է, որ Նա կգա գողի պես, և չես կարողանա ըմբռնել դա։ Ուստի ի՞նչ պետք է անես։ Պետք է արթուն լինես և պատրաստվես։ Եթե չպատրաստվես, հավանաբար բաց կթողնես Տիրոջ վերադարձը։ Հետևաբար, երբ Տերն ասաց, որ կվերադառնա «ինչպես գող», այս հայտարարությունը երկու ուղերձ էր փոխանցում։ Առաջինն այն է, որ Տիրոջ գալուստի ձևը թաքնված կլինի։ Մարդիկ չեն տեսնի դա, ոչ ոք չի իմանա, թե երբ կգա Տերը, և Նա գուցե հանկարծակի հասնի։ Երկրորդն այն է, որ պետք է պատրաստվես՝ ամեն օր, ամեն ժամ պետք է արթուն լինես ու պատրաստվես։ Այս կերպ, երբ Տերը գա, կկարողանաս դիմավորել Նրան և բաց չես թողնի դա անելու հնարավորությունը։ Ահա այս երկու ուղերձներն են փոխանցվում «ինչպես գող» արտահայտությամբ։ Սակայն կրոնական աշխարհը չի ընդունում այս տեղեկությունը. հավատում են, որ Տիրոջ «ինչպես գող» գալու նկարագրությունը չի վերաբերում ծածուկ կերպով Նրա գալուստի ձևին, այլ փոխարենը` նշանակում է, որ ոչ ոք չի կարող կռահել այն օրը, երբ Աստված կիջնի ամպի վրայով։ Արդյոք այս մեկնաբանությունը մաքո՞ւր է։ (Ո՛չ, այդպես չէ։) Ինչո՞ւ ես ասում, որ այն մաքուր չէ։ Ասա՛ ինձ, կարո՞ղ են արդյոք մարդիկ տեսնել Տիրոջը, երբ Նա իջնի ամպի վրայով։ (Այո՛։) Երբ Տերն իջնի ամպի վրայով, Նա կունենա զորություն ու մեծ փառք և կցնցի երկինքն ու երկիրը։ Բոլորը կկարողանան տեսնել Նրան։ Նույնիսկ եթե քնած լինես գիշերվա կեսին, ցնցված կարթնանաս։ Ուստի, եթե բոլորը կարող են տեսնել ամպի վրայով իջնող Տիրոջը, կա՞ արդյոք արթուն լինելու և պատրաստվելու կարիք։ (Ո՛չ։) Եթե չես հավատում ինձ, փորձի՛ր որևէ մեկին ասել․ «Տեր Հիսուսն ապագայում հրապարակայնորեն կիջնի ամպի վրայով, ուստի պետք է արթուն լինես և պատրաստվես»։ Անշուշտ կասեն․ «Եթե Տերը հրապարակայնորեն իջնելու է ամպի վրայով, կա՞ արդյոք արթուն լինելու կարիք։ Երբ Տերն իջնի ամպի վրայով, կիմանանք այդ մասին և անմիջապես կտեսնենք դա, ուստի արթուն լինելու և պատրաստվելու կարիք չկա»։ Հետևաբար պատճառը, որ մարդկանց խնդրում են արթուն լինել և պատրաստվել, հաստատապես այն չէ, որ նրանք չեն իմանա ամպի վրայով Տիրոջ հրապարակային իջնելու օրը։ Դրա համար արթուն լինելն անիմաստ է։ Ապա կոնկրետ ինչի՞ համար պետք է մարդիկ «արթուն» լինեն։ Պետք է արթուն լինեն, որովհետև չգիտեն, թե ինչպես կգա Տերը։ Մի կողմից՝ չգիտեն Տիրոջ գալուստի օրը կամ ժամը, և մյուս կողմից` չգիտեն Նրա գալուստի ձևը։ Աստվածաշունչը մարգարեանում է Տիրոջ գալուստի երկու ձևերի մասին՝ մեկը` որպես ամպի վրայով իջնող հոգևոր մարմին, և մյուսը` որպես ծածուկ իջնող մարդու Որդի։ Սրանք երկու հիմնովին տարբեր ձևեր են, բայց հենց որ մարդիկ լսում են, որ Նա իջնելու է ամպի վրայով, մերժում են այն գաղափարը, որ Նա կգա որպես մարդու Որդի։ Սա այն պատճառով է, որ մարդկանց պատկերացումներին ավելի համաձայն է ամպի վրայով իջնող Տիրոջ գաղափարը, և Աստծուն այդ կերպ դիմավորելն ավելի պարզ է։ Հետևաբար մարդիկ սահմանափակում են Աստծուն՝ մտածելով, որ Նա կվերադառնա՝ ամպի վրայով իջնելով։ Նույնիսկ երբ տեսնում են, որ Աստվածաշունչը նշում է «մարդու Որդու գալուստը», հավատում են, որ դա վերաբերում է ամպի վրայով իջնող Աստծուն։ Սակայն եթե Աստված իսկապես վերադառնար՝ ամպի վրայով իջնելով, մի՞թե մարդիկ դեռ կարիք կունենային դրա համար արթուն լինելու։ Երբ Տերն իջնի ամպի վրայով, այնպիսի ահռելի տեսարան կլինի, որ բոլորը կտեսնեն դա և կբացականչեն․ «Տերը վերադարձե՛լ է»։ Պարզապես ոչ մի կարիք չէր լինի արթուն լինելու։ Բայց երբ մարդու Որդին է գալիս, մարդկանց համար այնքան էլ հեշտ չէ ճանաչել Նրան։ Տե՛ս, մարդու Որդին այժմ եկել է ճշմարտությունն արտահայտելու, բայց քանի՞ մարդ կարող է ճանաչել և հետևել Նրան։ Հենց որ մարդիկ լսում են, որ եկել է մարդու Որդին, նրանց առաջին արձագանքը գլուխներն օրորելն է։ Ինչո՞ւ են օրորում իրենց գլուխները։ Որովհետև բոլորը հավատում են, որ եթե Աստված չի վերադառնում ամպի վրայով իջնելով, ապա Նա Աստված չէ։ Ուստի հենց որ մարդիկ լսում են, որ մարդու Որդին է եկել, օրորում են իրենց գլուխները և մերժում Նրան։ Սա ապացուցում է, որ մարդու Որդու գալուստը մի բան է, որը մարդկանց համար հեշտ չէ ընդունել։ Ուրեմն, արդյո՞ք մարդիկ կարիք ունեն արթուն լինելու և պատրաստվելու։ (Այո։) Հետևաբար, երբ Տեր Հիսուսն ասաց՝ «ինչպես գող», Նա հիշեցնում էր մարդկանց, որ Իր վերադարձը կլինի որպես մարդու Որդի, և Տիրոջը դիմավորելու համար մարդիկ պետք է արթուն լինեն և պատրաստվեն, այլապես բաց կթողնեն Նրան դիմավորելու հնարավորությունը։ Այժմ ողջ կրոնական աշխարհը հավատում է, որ Տերը կվերադառնա ամպի վրայով իջնելով։ Սակայն ամպի վրայով իջնող Տիրոջը դիմավորելու համար մարդիկ կարիք չունեն արթուն լինելու կամ պատրաստվելու՝ պարզապես պետք է սպասեն, որ Նա իջնի ամպի վրայով։ Մի՞թե այդ կերպ Տիրոջը դիմավորելը շատ ավելի պարզ չէր լինի։ Սակայն երբ խոսքը վերաբերում է մարդու Որդու գալուստին, մարդիկ կարիք ունեն ուսումնասիրելու, արթուն լինելու և պատրաստվելու։ Եթե ինքդ քեզ չզինես որոշ ճշմարտություններով, չես կարողանա ճանաչել, որ այս մարդու Որդին Աստծու հայտնվելն է, որ Նա մարմնացած Աստվածն է, և չես կարողանա դիմավորել Տիրոջը։ Պարզապես մտածիր, թե երբ Տեր Հիսուսն առաջին անգամ եկավ՝ շատ քչերն ընդունեցին Նրան։ Ամբողջ հուդայականությունը հրաժարվեց ընդունել այս համեստ ծագումով, սովորական Նազովրեցի Հիսուսին։ Ելնելով այս փաստից՝ Տիրոջ վերադարձի ձևը՝ որպես մարդու Որդի, նշանակում է, որ մարդիկ պետք է լինեն հատկապես արթուն և պատրաստված։ Եթե արթուն չլինես և չպատրաստվես, շատ հավանական է, որ մոլորվես բացասական քարոզչությամբ և ուրանաս Աստծուն։ Երբ տեսնես, որ մարմնացած Աստված ունի սովորական, բնականոն մարդկայնություն, անմիջապես կուրանաս Աստծուն։ Մի՞թե այդ դեպքում չափազանց հեշտ չէ Աստծուն դիմադրելը։ Ասացեք ինձ, երբ Տեր Հիսուսն առաջին անգամ եկավ, քանի՞ մարդ ճանաչեց Նրան որպես Աստված։ Ոչ ոք չճանաչեց։ Անգամ Տեր Հիսուսին հետևող աշակերտներն այդպես էին վարվում միայն այն պատճառով, որ Նրա խոսքերն իշխանություն ու զորություն ունեին, և ճշմարտություններ էին, որոնք նրանք նախկինում երբեք չէին լսել։ Հավատացին, որ Տեր Հիսուսն ուղարկված էր Աստծու կողմից, և որ Նրան հետևելով ինչ-որ բան են շահում, ահա թե ինչու հետևեցին Նրան։ Այսպիսով, այն բանից հետո, երբ որոշ ժամանակ հետևեցին Նրան, Տեր Հիսուսը հարցրեց նրանց՝ «Իսկ դուք ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ Եմ» (Մատթեոս 16:15)։ Ասացին, որ Տեր Հիսուսը վարպետ էր, ուսուցիչ էր, բժիշկ էր, մարգարեներից մեկն էր կամ մեկը, ով ուղարկված էր Աստծու կողմից։ Ոչ ոք չասաց, որ Տեր Հիսուսն Աստծու հայտնվելն էր՝ մարմնացած Աստված։ Միայն Պետրոսն ասաց՝ «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16:16)։ Այն բանից հետո, երբ Պետրոսն ասաց սա, ի՞նչ ասաց Տեր Հիսուսը։ «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթեոս 16:17)։ Սրանից կարող ենք տեսնել, որ Սուրբ Հոգուց եկող հայտնության շնորհիվ Պետրոսը կարողացավ ասել սա։ Դա մի բան չէր, որ նա կարող էր ինքնուրույն ճանաչել։ Տեսնում եք, երբ Տերը վերադառնում է որպես մարդու Որդի, մարդկանց համար շատ դժվար է ճանաչել Նրան։ Մարդիկ պետք է արթուն լինեն և պատրաստվեն, այլապես հեշտությամբ գերի կընկնեն կրոնական պատկերացումներին ու բացասական քարոզչությանը և անկարող կլինեն ընդունել Աստծու վերադարձը։ Եթե Տերը հրապարակայնորեն իջներ ամպի վրայով, ապա կարիք չէր լինի ասել՝ «ինչպես գող», և մարդիկ արթուն լինելու կարիք չէին ունենա։
Հարց 3։ Երբ հաղորդակցվում ենք Աստծու գործի արդյունքների մասին, չգիտենք, թե ինչպես կարևոր բաները տեղ հասցնել։ Աստծու մասին մեր վկայությունը զուրկ է զորությունից և ավետարանը հավանական ընդունողներին չի կարող օգնել տեսնելու, որ միայն Աստծու գալուստով կարող էին այդ արդյունքները ձեռք բերվել։ Ինչպե՞ս կարող ենք տեղ հասցնել կարևոր բաները և զորեղ կերպով խոսել այս թեմայի շուրջ։
Պատասխան։ Ավետարանը քարոզելը հիմնականում Աստծու խոսքերը տարածելն է։ Աստծու խոսքերը տարածելն ամենավճռորոշ բանն է՝ Աստծու խոսքերն ամենազորեղն են։ Չգիտեք, թե ինչպես վճռորոշ բաները տեղ հասցնել, երբ ավետարանն եք քարոզում, բայց մի՞թե հասկանում եք, թե որոնք են վճռորոշ բաները։ Նախ պետք է հասկանաս, թե որոնք են վճռորոշ բաները։ Օրինակ՝ որո՞նք են այն բաները, որոնք ամենաճշգրիտ կերպով ապացուցում են, որ այս մարդու Որդին մարմնացած Աստվածն է։ Սրանք ամենավճռորոշ հարցերն են, որոնց մասին պետք է խոսել։ Պետք է ավելի շատ հաղորդակցվես այս վճռորոշ բաների մասին։ Այսպիսով, ասացե՛ք ինձ, որո՞նք են ամենաճշգրիտ և ամենավճռորոշ բաները, որոնք մարմնացած Աստծու մասին վկայելիս պետք է ասել։ Ինչպե՞ս կարող ենք հաստատել, որ այս մարդու Որդին մարմնացած Աստվածն է։ Կա միայն մեկ չափանիշ՝ արդյոք Նա կարող է արտահայտել ճշմարտությունը և կատարել Աստծու գործը։ Միայն Ինքը՝ Աստված կարող է արտահայտել ճշմարտությունը և կատարել Աստծու գործը, ուստի, եթե այս մարդու Որդին կարող է արտահայտել ճշմարտությունը և կատարել հենց Աստծու գործը, դա ապացուցում է, որ Նա մարմնացած Աստված է։ Եթե մարդը կարող է միայն որոշ նշաններ և հրաշքներ գործել կամ որոշ մարգարեություններ տալ, ապա դա չի նշանակում, որ նա մարմնացած Աստված է։ Մարգարեները, Աստծուց հայտնություն ստանալով, նույնպես կարող են մարգարեություններ տալ և նախազգուշացման խոսքեր ասել՝ մարդկանց տեղեկացնելով այն բաների մասին, որոնք տեղի կունենան ապագայում։ Մարգարեները կարող են անել այս բաները, բայց նրանք չունեն Աստծու ինքնությունը, ուստի չեն կարող արտահայտել ճշմարտությունը կամ կատարել Աստծու գործը։ Մի՞թե սա վճռորոշ չէ։ (Այո։) Ինչպե՞ս են կեղծ քրիստոսները մոլորեցնում մարդկանց։ Կեղծ քրիստոսներն ունեն չար հոգիների գործը և հայտնություններ են ստանում չար հոգիներից։ Կեղծ քրիստոսը կարող է հայտնության երազներ ունենալ, մի քանի մարգարեություններ տալ և որոշ նշաններ ու հրաշքներ գործել։ Այս մի քանի գերբնական բաները միակն են, որ այն կարող է անել, բայց և այնպես շատերը մոլորվում են դրա պատճառով։ Այսպիսով, ասացե՛ք ինձ, երբ կեղծ քրիստոսը որոշ նշաններ ու հրաշքներ է գործում, արդյո՞ք սա Սուրբ Հոգու գործն է։ (Դա Սուրբ Հոգու գործը չէ՝ դա Սուրբ Հոգու գործը կեղծող չար հոգիներն են։) Հիշե՛ք սա՝ վերջին օրերում նշաններն ու հրաշքները բացարձակապես Սուրբ Հոգու գործը չեն՝ դրանք բոլորը չար հոգիների գործն են։ Արդյո՞ք վստահ ենք դրանում։ (Վստահ ենք)։ Սակայն, երբ Տեր Հիսուսը Շնորհքի դարաշրջանում նշաններ ու հրաշքներ էր գործում, արդյո՞ք դա չար հոգիների գործն էր։ (Ոչ։) Շնորհքի դարաշրջանում Աստծու գործը խաչելության միջոցով մարդկությանը փրկագնելու գործն էր։ Այդ գործի հիմնական կենտրոնացումը ճշմարտությունն արտահայտելը չէր, ուստի Տեր Հիսուսն այն ժամանակ որոշ նշաններ ու հրաշքներ գործեց։ Բայց Թագավորության դարաշրջանում Աստծու գործը մարդկությանը դատելու և մաքրագործելու գործն է։ Աստված չի գործում նշաններ ու հրաշքներ, այլ միայն արտահայտում է ճշմարտությունը, ուստի Թագավորության դարաշրջանում ցանկացած մեկը, ով նշաններ ու հրաշքներ է գործում, իր մեջ գործող չար հոգի ունի և բացարձակապես չի կարող լինել մսեղիում Աստծու հայտնվելը։ Միայն Նա, Ով կարող է արտահայտել ճշմարտությունը, մարմնացած Աստված է։ Կարո՞ղ ենք վստահ լինել դրանում։ (Այո։) Ապա մի՞թե սա շատ պարզ միջոց չէ՝ համոզվելու, որ Նա մարմնացած Աստվածն է։ (Այո։) Կեղծ քրիստոսն ապավինում է չար հոգիների գործին՝ մարդկանց մոլորեցնելու նպատակով որոշ նշաններ և հրաշքներ գործելու և որոշ մարգարեություններ տալու համար։ Ասացե՛ք ինձ, արդյոք սա կարո՞ղ է երկար տևել։ Չի կարող։ Որոշ ժամանակ անց նրա ասածները չեն իրականանում, իսկ մարգարեությունները սխալ են դուրս գալիս, ուստի բոլորը գիտակցում են, որ դա չար հոգի է, բացահայտում և մերժում են այն։ Ավելին՝ չար հոգիները ամենաշատը կարող ենորոշ աննշան նշաններ ու հրաշքներ գործել․ նրանք հիմնովին անկարող են գործելու այնպիսի մեծ հրաշքներ, ինչպիսիք Տեր Հիսուսն էր գործում, օրինակ՝ մեռելներին հարություն տալը և հինգ հացով ու երկու ձկով հինգ հազար մարդու կերակրելը։ Չար հոգիները բացարձակապես անկարող են նման բաներ անել։ Բացի այդ, ճշմարտությունն արտահայտելն ավելի մեծ գործ է, քան ցանկացած նշան կամ հրաշք։ Դա մեծագույն նշանն ու հրաշքն է, և ավելին՝ մի բան է, որ ոչ մի Սատանա կամ չար հոգի չի կարող անել։ Այն բանը, որից Սատանան ամենաշատն է վախենում, Աստծու կողմից ճշմարտությունն արտահայտելն է, որովհետև ինքը ճշմարտություն չունի։ Չի կարող նմանակել Աստծու կողմից ճշմարտությունն արտահայտելը՝ չի կարող ճշմարտության և ոչ մի բառ ասել։ Ոչ մի չար հոգի, մեծ մարդ, գերմարդ կամ հանճար չի կարող արտահայտել ճշմարտությունը։ Միայն Աստված կարող է արտահայտել ճշմարտությունը։ Հետևաբար, համոզվելու համար՝ արդյոք մեկը մարմնացած Աստվածն է, պետք է տեսնես՝ կարող է արդյոք Նա արտահայտել ճշմարտությունը։ Միայն մարմնացած Աստված կարող է արտահայտել ճշմարտությունը։ Մի՞թե սա վճռորոշ չէ։ (Այդպես է։) Ապա ավետարանը քարոզելիս պետք է ավելի շատ տեղ հասցնեք այս վճռորոշ բաները։ Եթե հստակորեն և հանգամանորեն բացատրեք այս վճռորոշ բաները, ավետարանը հավանական ընդունողներն իրենց սրտերում կիմանան, թե ինչպես են բաներն իրականում։ Կիմանան, թե ինչպես համոզվել, որ Նա մարմնացած Աստվածն է, և հնարավորություն կունենան դիմավորելու Տիրոջը և մտնելու երկնքի թագավորություն։ Այսպիսով, ասացե՛ք ինձ, երկնքի թագավորություն մտնելու համար Աստծու ո՞ր գործի միջով պետք է մարդն անցնի՝։ Երկնքի թագավորություն մտնելու համար մարդն առնվազն պետք է ընդունի Աստծու դատաստանն ու հանդիմանությունը՝ իր ապականված խառնվածքները մաքրագործելու և Սատանայի ազդեցությունից ազատվելու համար։ Միայն այդ ժամանակ կլինի այն մարդը, որը հնազանդվում է Աստծուն և որակավորված է մտնելու երկնքի թագավորություն։ Եթե դեռ ունես ապականված խառնվածքներ, անհնար է, որ ճշմարտապես հնազանդվես Աստծուն՝ դեռ ունակ կլինես հակառակվելու Նրան։ Ահա թե ինչու Աստված ասում է՝ «Խառնվածքով անփոփոխ մնալը նշանակում է թշնամանալ Աստծու հետ» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը)։ Եթե մարդու կյանքի խառնվածքը չի փոխվել, ապա որքան էլ ծախսվի, տքնի և աշխատի Տիրոջ համար, միևնույն է, մեկն է, ով հակառակվում է Աստծուն։ Յուրաքանչյուր ոք, ով ապրում է ապականված խառնվածքներով, մարդ է, որը հակառակվում է Աստծուն և որակավորված չէ մտնելու երկնքի թագավորություն։ Հետևաբար վերջին օրերում Աստված կատարում է դատաստանի և հանդիմանության գործը՝ մարդու ապականված խառնվածքները լուծելու համար, որպեսզի նրա կյանքի խառնվածքը մաքրագործվի և փոխակերպվի։ Մարդու ապականված խառնվածքները մաքրագործվել և փոխակերպվել կարող են միայն վերջին օրերի Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելով։ Նրանք, ովքեր փորձառաբար չեն ապրում վերջին օրերի Աստծու դատաստանն ու հանդիմանությունը և չեն մաքրագործվում, չպետք է անգամ մտածեն երկնքի թագավորություն մտնելու մասին։ Մի՞թե սա վճռորոշ չէ։ (Այդպես է։) Այդ դեպքում պետք է ավելին խոսեք այս վճռորոշ բաների մասին։ Կարող եք հարցնել նրանց՝ «Կարո՞ղ է արդյոք մարդն ազատվել իր ապականված խառնվածքներից՝ տքնելով և աշխատելով, մի փոքր ավելի շատ տառապելով և մի փոքր ավելի մեծ գին վճարելով Տիրոջ հանդեպ իր հավատքի մեջ»։ Չեն կարող։ Ապականված խառնվածքներից ազատվելու և դրանք լուծելու միայն մեկ ճանապարհ կա, և դա Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելն է։ Իսկ ո՞րն է Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելու նախապայմանը։ Ընդունել մարդուն դատելու և մաքրագործելու ճշմարտությունները, որոնք Աստված արտահայտել է վերջին օրերում։ Շնորհքի դարաշրջանում Աստծու արտահայտած ճշմարտությունները բավարար չէին մարդկանց ապականված խառնվածքները լուծելու համար։ Միայն Թագավորության դարաշրջանում Աստծու արտահայտած ճշմարտությունները կարող են մաքրագործել մարդու ապականված խառնվածքները և արթնացնել մարդկանց՝ ատելու Սատանային ու ապստամբելու նրա դեմ՝ հասնելով ճշմարիտ հնազանդության առ Աստված։ Թագավորության դարաշրջանում Աստծու արտահայտած ճշմարտություններն ամենաբարձրն են՝ գերազանցելով Շնորհքի դարաշրջանի և Օրենքի դարաշրջանի բոլոր ճշմարտությունները։ Եթե վերջին օրերում Աստված չարտահայտեր այս ավելի բարձր ճշմարտությունները, մարդիկ երբեք չէին կարողանա մաքրագործվել։ Մի՞թե սա վճռորոշ չէ։ (Այդպես է։) Այդ դեպքում պետք է ավելին ասեք և ավելի շատ հաղորդակցվեք նման վճռորոշ բաների մասին, և այդժամ ավետարանը քարոզելիս կունենաք լավ արդյունքներ։