Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 8)
Հարց 6․ Երբ եկեղեցում հակաքրիստոս է հայտնվում, մենք՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ, ի՞նչ իմաստությամբ պետք է վարվենք նրա հետ՝ առանց թյուրիմացություններ առաջացնելու ավելի փոքր հասակ ունեցող եղբայրների և քույրերի շրջանակում։
Պատասխան․ Ի՞նչ իրավիճակ է սա, երբ այս անձն ասում է, թե հակաքրիստոս է հայտնվել։ Արդյո՞ք դա մեկն է, ով քայլում է հակաքրիստոսի ուղիով, թե՞ իսկական հակաքրիստոս է։ Եթե իսկական հակաքրիստոս է, որը բացահայտվել է այն պատճառով, որ բազմաթիվ չար գործեր է կատարել, ապա նրա հետ վարվելու ձևը նրան ուղղակիորեն մերկացնելն է։ Մանրամասն վերլուծի՛ր նրա խնդիրներն ու վարքագիծը, որպեսզի եղբայրներն ու քույրերը տեսնեն։ Հենց որ բոլորը լսեն սա, նրանց աչքերը կբացվեն, զանազանություն ձեռք կբերեն և կկարողանան մերժել նրան։ Այս խնդիրը հե՞շտ է լուծել։ (Այո։) Բայց ի՞նչ անել, եթե այս մարդը պարզապես քայլում է հակաքրիստոսի ուղիով և պարզապես որոշակի ապականություն է դրսևորում կամ որոշ սխալ գործելակերպերի մեջ է ներգրավվում։ Եթե հաղորդակցվես նրա հետ ճշմարտության շուրջ, և նա կարողանա ընդունել այն և եթե էտումից, փորձություններից և զտումից հետո կարողանա ճանաչել իր հակաքրիստոսի խառնվածքը, կասեի՞ր, որ նման մարդը փրկվելու ենթակա է։ (Այո։) Այդ դեպքում, արդյո՞ք փրկվելու ենթակա մարդու հետ դեռ պետք է վարվել որպես հակաքրիստոսի։ (Ոչ, պետք չէ։) Ուստի այստեղ կա երկու հնարավոր սցենար։ Առաջինն այն է՝ երբ մեկը բացահայտվում է որպես հակաքրիստոս՝ բազմաթիվ չար գործեր կատարելու պատճառով, անկասկած, պետք է հիմնովին մերկացվի։ Նրա բոլոր դրսևորումները պետք է մերկացվեն, և ապա եկեղեցու եղբայրներն ու քույրերը կարող են քվեարկել՝ նրան վտարելու համար։ Այսպես պետք է վարվել իսկական հակաքրիստոսի հետ։ Մյուս սցենարն այն է՝ երբ մարդը միայն քայլում է հակաքրիստոսի ուղիով և արել է որոշ սխալ բաներ կամ նույնիսկ որոշ մանր չար գործեր, բայց դրանք լոկ հանցանքներ են, և նա իրապես բազմաթիվ չար գործեր չի կատարել։ Եթե նրա հետ հաղորդակցվում ենք ճշմարտության շուրջ նրան օգնելու համար, և նա ի վիճակի է ընդունելու ու ապաշխարելու, ապա տեղին չէր լինի նրա հետ վարվել որպես հակաքրիստոսի։ Բացի այդ, կան այնպիսիները, որոնք չեն ձգտում ճշմարտությանը և քայլում են հակաքրիստոսի ուղիով։ Թեև նրանք կարող են որոշակի չարիք գործել, կարող են նաև որոշակի բարիք գործել և որոշակի ծառայություն մատուցել։ Այս իրավիճակում առաջնորդողներն ու աշխատողները պետք է ճշմարտության շուրջ հաղորդակցվեն նրանց հետ և առաջնորդեն նրանց՝ ճանաչելու իրենց, տեսնելու, թե արդյոք կարող են իրապես ապաշխարել և ճիշտ ուղու վրա կանգնել։ Եթե սիրո մղումով օգնես նրանց, մերկացնես նրանց խնդիրները, սխալ գործելակերպերն ու սխալ խոսքերը, բայց նրանք պարզապես համառորեն շարունակեն իրենց ընթացքը և նույնիսկ դիմեն սոփեստության՝ փորձելով արդարացնել իրենք իրենց, ապա նրանց խնդիրը լուրջ է, և նրանք ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Նման մարդը չի հասկանում իր արած սխալներն ու չար գործերը և սոփեստության է դիմում՝ փորձելով արդարացնել ինքն իրեն։ Սակայն, եթե դեռ չի հասել բազմաթիվ չար գործեր կատարելու աստիճանին, ապա կարող է պարզապես լինել կեղծ առաջնորդող կամ չհավատացող, և բավական է միայն պաշտոնազրկել նրան։ Արդյո՞ք սա հարցը լուծելու լավ միջոց է։ (Այո։) Նրան պաշտոնազրկելուց հետո պետք է հաղորդակցվես եղբայրների և քույրերի հետ՝ ասելով. «Նա չէր կարող որևէ իրական աշխատանք կատարել։ Անկախ նրանից, թե ինչ է արել, ինչպես է տառապել կամ ինչ գին է վճարել, ոչ մի նպաստչի բերել Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին, ոչ էլ որևէ օգուտ է բերել ավետարանչական աշխատանքին։ Նույնիսկ վնաս և խաթարում է առաջացրել։ Նման մարդը հարմար չէ առաջնորդող կամ աշխատող լինելու համար, ուստի այլ ելք չէր մնում, քան նրան պաշտոնազրկելը»։ Եթե նման մարդը հասնում է բազմաթիվ չար գործեր կատարելու աստիճանին, ապա նա բացահայտվել է որպես հակաքրիստոս։ Պետք է հաղորդակցվես եղբայրների և քույրերի հետ՝ օգնելու նրանց զանազանություն ձեռք բերել, և պետք է ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկես ու վտարես հակաքրիստոսին։ Սակայն կարող է լինել հատուկ դեպք։ Եթե այս մարդը բանիմաց է, պերճախոս և հմուտ բանավիճող, ապա նույնիսկ եթե տեսնես, որ նա խնդիրներ ունի, իր խոսքն ասելուց հետո ընդունակ է մեծ խնդիրները փոքրացնելու, իսկ փոքրերն աննշան դարձնելու՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե իր խնդիրները մեծ բան չեն։ Եկեղեցու մարդկանց մեծամասնությունը դեռ կարող է մոլորեցվել նրա կողմից՝ մտածելով, որ նրա ասածը ճիշտ է, որ նա հասկացողություն ունի և որ հասկանում է ճշմարտությունը։ Երբ ցանկանաս, որ բոլորը զանազանեն նրան, նրանք չեն լսի քեզ և պարզապես կուրորեն կհավատան ու կուռք կդարձնեն այս մարդուն։ Այսպիսի իրավիճակի հետ գործ ունենալը դժվար է, այնպես չէ՞։ (Այո։) Սա ամենադժվար կարգավորվող իրավիճակն է։ Նախկինում հանդիպել եմ նման հակաքրիստոսների։ Նրանցից մեկը տասը կամ քսան տարի աշխատում էր մի վայրում, և այնտեղ մարդկանց մեծ մասը կուռք էր դարձրել եւ կուրորեն հավատում էր նրան՝ կարծելով, թե նրան հետևելով կարող է թագավորություն մտնել։ Նա տեղ ուներ բոլորի սրտերում և խոր ու ամուր արմատավորված էր։ Երբ գնացի եղբայրների և քույրերի հետ հաղորդակցվելու, նրանք ինձ չէին լսում, այլ՝ միայն նրան։ Ի՞նչ ես կարծում, ի՞նձ համար հեշտ էր այս խնդիրն արագ լուծելը։ (Ոչ։) Նա նման էր տեղական բռնակալի։ Ուստի ի՞նչ արեցի։ Գնացի այնտեղ և երկուսից հինգ օր հավաքույթներ անցկացրի։ Պարզապես շարունակեցի հաղորդակցվել այնպիսի ճշմարտությունների շուրջ, ինչպիսիք են՝ ինչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչ է նշանակում գործել սկզբունքներով, ինչ է նշանակում կիրառել ճշմարտությունը, որն է կեղծ հովիվը և այլն։ Այս ճշմարտությունների շուրջ հաղորդակցվելուց հետո մանրամասն վերլուծեցի այդ անձի դրսևորումները, իհարկե, առանց նրա անունն ուղղակիորեն տալու։ Միայն մանրամասն վերլուծեցի նրա դրսևորումները և այն, ինչ նա արել էր։ Իմ հաղորդակցությունը լսելուց հետո բոլորը զանազանություն ձեռք բերեցին այդ անձի վերաբերյալ։ Գիտակցեցին. «Նա հակաքրիստոս է։ Մենք պետք է մերկացնենք ու մերժենք նրան»։ Եվ հենց այդպես խնդիրը լուծվեց։ Արդ, արդյո՞ք այս խնդիրը կարող էր լուծվել ընդամենը մեկ հավաքույթով։ (Ոչ։) Նման հակաքրիստոսներին լիովին արմատախիլ անելու համար պահանջվում է առնվազն երկուսից երեք օրվա, իսկ երբեմն՝ նույնիսկ հինգ օրվա կամ մեկ շաբաթվա հաղորդակցություն։ Հետևաբար, հեշտ չէ լուծել այնպիսի հակաքրիստոսների խնդիրը, որոնք երկար ժամանակ մոլորեցնում և վերահսկում են եկեղեցիները։ Անհրաժեշտ է մեկը, ով հասկանում է ճշմարտությունը, որպեսզի հավաքույթներ անցկացնի և մի քանի օր եկեղեցու եղբայրների ու քույրերի հետ հաղորդակցվի ճշմարտության տարբեր կողմերի շուրջ։ Միայն այդ ժամանակ բոլորը կարող են զանազանություն ձեռք բերել նման մարդկանց վերաբերյալ և ի վերջո մերժել այս դևերին ու Սատանաներին։ Սրան հնարավոր չի լինի հասնել առանց մի քանի օր տևող հավաքույթների, և այն նվազ արդյունավետ կլինի հատկապես առանց մեկի, ով հասկանում է ճշմարտությունը՝ հաղորդակցվելու համար։ Եթե չունես այսպիսի փորձառական գիտություն, պետք է գտնես մարդկանց, որոնք կհամագործակցեն քեզ հետ՝ արմատախիլ անելու այս թունավոր արմատը և մաքրելու այս հակաքրիստոսին։ Այդ դեպքում, ինչպե՞ս համագործակցել։ Մի՛ սկսիր անխոհեմ գործելով։ Եթե անխոհեմ գործես, բայց չկարողանաս հանգամանորեն հաղորդակցվել ճշմարտության շուրջ, չես լուծի խնդիրը։ Նախ պետք է գտնես մարդկանց, որոնք հասկանում են ճշմարտությունը, որպեսզի կարողանաս նրանց հետ միասին մանրամասն վերլուծել այս հակաքրիստոսին։ Միասին պետք է ամփոփեք հակաքրիստոսի բոլոր դրսևորումները և գտնեք Աստծու համապատասխան խոսքերը՝ նրան զանազանելու համար։ Երբ պատրաստես հաղորդակցության նյութը, համագործակցի՛ր ճշմարտությունը հասկացող այս մարդկանց հետ՝ հավաքույթի ընթացքում հաղորդակցվելու և մանրամասն վերլուծելու հարցում։ Սա կհեշտացնի հակաքրիստոսի տգեղ վարքագիծը հիմնովին վերլուծելը։ Հենց որ բոլորը հասկանան, նրանք կկարողանան մերժել այս անձին։ Պետք է սովորեք, թե ինչպես աշխատել այս կերպ։ Եթե հանդիպես սովորական հակաքրիստոսի, ով երկար ժամանակ չէ, ինչ աշխատում է այդ եկեղեցում, չունի շատ կապեր և նրան առանձնապես կուռք չեն դարձնում, ապա սա հեշտ լուծվող հարց է։ Անհանգստանալ պետք է օժտված հակաքրիստոսների համար, ինչպես Պողոսն էր, որոնք կարող են իրար հետևից հոգևոր տեսություններ արտասանել, որոնց ոչ ոք չի կարող գերազանցել բանավեճում, և որոնց բոլորը կուռք են դարձնում ու կուրորեն հավատում։ Նման հակաքրիստոսի հետ կապված հարցն ամենադժվար լուծելին է։ Եթե չմիավորվես ճշմարտությունը հասկացող մարդկանց հետ, չես կարողանա հերքել նրան կամ նրա հետ պատշաճ կերպ վարվել։ Հասկանո՞ւմ ես։ (Այո։) Արդյո՞ք կարիք կա ավելին ասելու այս թեմայի շուրջ։ (Ոչ։)
Հարց 7․ Մեծ աղետներ կպատուհասեն մեզ, և սրանք բաներ են, որոնց պետք է բախվենք։ Ինչպե՞ս պետք է հավատացյալներն առերեսվեն աղետներին։ Ինչպե՞ս պետք է փորձառաբար ապրենք Աստծու գործն աղետների ժամանակ։
Պատասխան․ Այն, թե ինչպես պետք է առերեսվենք մեծ աղետներին, շատ գործնական թեմա է։ Մի՞թե մենք հիմա մեծ արհավիրքների ժամանակաշրջանում չենք։ (Այո, այդպես է։) Մեծ արհավիրքներն արդեն սկսվել են, և մենք չգիտենք, թե երբ մեզ կպատուհասի ավելի մեծ աղետ, այնպիսին, որը նույնիսկ կարող է սպառնալ ողջ մարդկության գոյատևմանը։ Բոլորն են բախվել ծայրահեղ եղանակային պայմաններին։ Ողջ Ասիայում և Եվրոպայում արտասովոր շոգ էր։ Բարձր ջերմաստիճանը հասնում էր մինչև հիսուն աստիճան ցելսիուսի՝ պահպանվելով օրեր շարունակ։ Մայրցամաքային Չինաստանում այնքա՜ն շոգ էր, որ սենյակում երկու օր մնացած ձվերից ճտեր էին դուրս գալիս։ Չէի՞ր ասի, որ շոգ եղանակ է։ (Այո, այդպես է։) Հայտնի չէ, թե քանի հոգի է մահացել շոգից, բայց, նրանց թիվը պետք է որ շատ լինի։ Աղետները միայն կդառնան ավելի հաճախակի և ավելի դաժան։ Ուստի ինչպե՞ս պետք է մարդը հաղթահարի այս աղետները։ Հիշի՛ր սա. նախ, պետք է գիտակցես, որ աղետները նախաձեռնված են Աստծու կողմից։ Կարո՞ղ եք համոզված լինել դրանում։ (Այո։) Եթե չկարողանաս համոզված լինել դրանում, ապա չես կարողանա ընդունել այն, երբ աղետը հարվածի, և կբողոքես Աստծու դեմ։ Աղետները նախաձեռնված են Աստծու կողմից։ Ապա ինչո՞ւ է Աստված նախաձեռնում դրանք։ Այն ամենը, ինչ Աստված անում է, իմաստալից է, ունի ճշմարտություն իր մեջ և ներկայացնում է Աստծու բնույթը։ Աստված աղետներ է ուղարկում հիմնականում երկու տեսակի արդյունքի հասնելու համար։ Նախ, Նա դա անում է՝ Իր ընտրյալ մարդկանց մաքրագործելու և փրկելու համար։ Նա օգտագործում է աղետները՝ Իր ընտրյալ մարդկանց զտելու համար՝ թույլ տալով նրանց դասեր քաղել դրանցից և գիտակցել, որ Իր բնույթը ոչ միայն ողորմության և սիրառատ բարության բնույթ է, այլև՝ մեծափառության ու ցասման։ Երբ մարդիկ որոշակիորեն ճանաչում են Աստծու արդար բնույթը, նրանց մեջ ձևավորվում են աստվածավախ սրտեր։ Աղետների ժամանակ նրանք կարող են հնազանդվել Աստծուն առանց բողոքելու և նույնիսկ շնորհակալություն հայտնել ու փառաբանել Նրան։ Սա է նշանակում հասնել փրկության։ Երկրորդ՝ աղետներն Աստծուն դիմակայողներին պատժելու և ոչնչացնելու համար են։ Այս մարդիկ մշտապես ժխտում են ճշմարտությունը և դատապարտում Աստծու գործը։ Նրանք Աստծու դատապարտման և անեծքների առարկաներն են։ Երբ Աստված աղետներ ուղարկի, մեկը մյուսի հետևից կոչնչացնի նրանց։ Ապա ասա՛ ինձ, արդյո՞ք իմաստ կա Աստծու կողմից աղետներ ուղարկելու մեջ։ (Այո՛։) Նրանց համար, ովքեր դիմակայում են Աստծուն, աղետները պատիժ ու ոչնչացում են, իսկ նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն և ձգտում են ճշմարտությանը, դրանք ստուգումներ են և կատարյալ դարձվելու միջոցներ։ Ուստի ինչպե՞ս կարող է մարդը կատարյալ դարձվել աղետների ժամանակ։ Սա մի բան է, որի էության մեջ չեք կարող թափանցել։ Աղետների ժամանակ Աստված սանձազերծում է Իր ցասումը, մեծափառությունը, դատաստանը և անեծքները։ Սրանք բոլորն Իր բնույթի մի մասն են։ Այդ ամենն Իր արդար բնույթի մի մասն է։ Ուստի, երբ Աստծու արդար բնույթն արտահայտվում և բացահայտվում է, ինչպե՞ս ես առերեսվելու դրան։ Եթե բողոքես, դիմակայես, խուսափես կամ փորձես փախչել, արդյոք դրանք աղետներին առերեսվելու ճիշտ եղանակնե՞րն են։ Արդյոք դրանք լավ դրսևորումնե՞ր են։ (Ո՛չ։) Ապա, կարո՞ղ ես երկյուղել Աստծուց, հնազանդվել Աստծուն և նույնիսկ փառաբանել Աստծուն։ Աղետների ժամանակ պետք է կարողանաս շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն։ Միայն սա է ճշմարիտ աստվածավախությունն ու հնազանդությունն Աստծուն։ Եթե կարողանում ես շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն, երբ Նա օրհնում է քեզ, կամ երբ պատահում են բաներ, որոնք համահունչ են քո պատկերացումներին և որոնք վայելում ես, սա չի նշանակում, որ ունես ճշմարիտ աստվածավախություն կամ հնազանդություն Աստծուն։ Բայց եթե կարողանում ես այնուամենայնիվ շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն, երբ աղետներ են հարվածում՝ բերելով քեզ տառապանք և տանջանք, անգամ այն աստիճան, որ զգում ես՝ ավելի լավ կլիներ, եթե մեռնեիր, միայն դա է ցույց տալիս, որ իսկապես երկյուղում ես Աստծուց և հնազանդվում Նրան։ Որոշ մարդիկ ասում են. «Երբ աղետ է հարվածում, այնքա՜ն շատ տառապանք կա, նույնիսկ մինչև մահվան շեմը հասնելու աստիճան։ Ինչպե՞ս կարող է մարդը այդուհանդերձ շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն»։ Եթե չգիտես, թե ինչու պետք է շնորհակալություն հայտնես և փառաբանես Աստծուն, երբ աղետներ են հարվածում, ապա, երբ այս բաները պատահեն քեզ, հաստատապես սրտումդ կբողոքես Աստծու դեմ։ Հաստատապես կդիմակայես, կունենաս պատկերացումներ ու կդրսևորես ըմբոստություն։ Հաստատապես չես հնազանդվի կամ փառաբանի Աստծու արդարությունը։ Արդյո՞ք սա ճիշտ չէ։ (Այդպե՛ս է։) Նայի՛ր Հոբին։ Երբ աղետը պատուհասեց նրան, նա ասաց. «Մերկ դուրս եկա մորս արգանդից և մերկ էլ կվերադառնամ այնտեղ։ Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» (Հոբ 1:21)։ Այս խոսքերն այնքա՜ն արժեքավոր են։ Հոբը տեսնում էր, որ հենց Եհովան էր տվել։ Նա չասաց, թե իր ունեցած ամեն ինչ ձեռք է բերվել իր սեփական խելքի կամ ջանքերի միջոցով։ Նա չէր ասի նման բաներ։ Բայց չհավատացողներն ասում են դա։ Նրանք մտածում են. «Ունեմ այնքան հարստություն, որքան ունեմ, որովհետև ինքս եմ վաստակել այն։ Ձեռք եմ բերել իմ սեփական երկու ձեռքով, իմ իմաստությամբ ու խելքով։ Այն ոչ մի կապ չունի Աստծու հետ»։ Եթե մարդն այսպես է մտածում, չի օրհնվի Աստծու կողմից, որովհետև նրա տեսակետը նույնն է, ինչ աթեիստինը։ Նա անհավատ է։ Հոբը, սակայն, հստակորեն գիտակցում էր. «Այն ամենը, ինչ ունեմ, ամբողջովին Աստված է ինձ շնորհել։ Թեև որոշ չափով տքնել եմ, բայց չէի կարող ձեռք բերել այնքան, որքան ունեմ, եթե Աստված չշնորհեր ինձ այն»։ Նա թափանցեց այն փաստի էության մեջ, որ իր ունեցած ամեն ինչը ձեռք չէր բերվել իր սեփական ջանքերով, այլ շնորհվել էր իրեն Աստծու կողմից։ Նա երբեք, ոչ մի պահի չէր ժխտի այս փաստը։ Աստծու ամենակարողության և գերիշխանության մասին գիտելիք ուներ։ Սա Հոբի հասկացողության մի կողմն էր։ Նա ուներ հասկացողության մեկ այլ կողմ. այն, որ Աստված նաև վերցնողն ու հետ պահանջողն է։ Նա հավատում էր, որ թեև կողոպտիչներն ու ավազակներն էին վերցրել նրա ունեցվածքը, բայց դա թույլատրվել էր Աստծու կողմից։ Եթե Աստված թույլ չտար, այս կողոպտիչներն ու ավազակները չէին կարողանա վերցնել նրա ունեցվածքը։ Սա հեշտ չէ գիտակցել, բայց Հոբը գիտակցեց դա։ Ասա՛ ինձ, արդյո՞ք Հոբն ուներ հոգևոր հասկացողություն։ (Այո՛, ուներ։) Այն փաստը, որ նա ասաց դա, առնվազն ցույց տվեց, որ նա ուներ հոգևոր հասկացողություն, ինչպես նաև այն, որ ուներ Աստծու մասին գիտելիք։ Իր յոթանասուն տարվա փորձառության միջոցով նա ճանաչեց Աստծուն, ինչն ամենակարևորն է։ Ասա՛ ինձ, քանի՞ բան պետք է մարդը փորձառաբար ապրի, որպեսզի կարողանա ասել. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց» խոսքերը։ Որքա՞ն հասկացողություն պետք է պարունակվի դրա մեջ։ Առանց Աստծու մասին գիտելիքի, կկարողանա՞ր արդյոք մարդը նման բան ասել։ (Ո՛չ։) Դրանք այնպիսի խոսքեր չեն, որոնք կարող ես հենց այնպես սովորել և ասել։ Հոբը որոշակի հասկացողություն էր ձեռք բերել Աստծու գործի մասին․ այն մասին, թե ինչպես է Աստված շնորհում և ինչպես է Նա վերցնում, և միայն այդ ժամանակ կարող էր ասել սա։ Իսկ ի՞նչ կասես այն մասին, երբ Հոբն ասաց․ «Օրհնյալ լինի Եհովայի անունը»։ Ի՞նչ նկատի ուներ նա սրանով։ Նա նկատի ուներ, որ անկախ հանգամանքներից՝ մարդիկ երբեք չպետք է բողոքեն Աստծուց, այլ փոխարենը պետք է օրհնեն ու շնորհակալություն հայտնեն Նրան։ Տեսնո՞ւմ ես, Աստծուն յոթանասուն տարի հավատալուց հետո, երբ աղետը պատուհասեց, Հոբը կարողացավ նման բաներ ասել։ Ահա թե ինչ որակ ուներ նա։ Ուստի, արդյո՞ք Աստծուն հավատալու նրա յոթանասուն տարիները որևէ պտուղ տվեցին։ (Այո՛, տվեցին։) Եթե քեզ աղետ պատուհասեր, կկարողանայի՞ր արդյոք ասել այն բաները, ինչ Հոբն ասաց։ Դժվար կլիներ ասել, այնպես չէ՞։ (Այո՛։) Լավ, կկարողանայի՞ր ասել. «Աղետները նախաձեռնված և ներդաշնակեցված են Աստծու կողմից»։ Գուցե քեզ համար հեշտ լինի սա ասելը, բայց եթե քեզ հարցնեին այս պնդման հիմքի մասին, կկարողանայի՞ր տրամադրել այն։ (Ո՛չ։) Պետք է հիմք ունենաս։ Առանց ճշմարտության մարդիկ չեն կարողանում թափանցել իրողությունների էության մեջ, և նրանց խոսքերը դատարկ են ու հիմք չունեն։ Երբ հասկանաս որոշ ճշմարտություն և ունենաս Աստծու մասին որոշակի գիտելիք, ի վիճակի կլինես թափանցելու աղետների հարցի էության մեջ, և քո խոսքերը կունենան հիմք ու հիմնված կլինեն գործնական հասկացողության վրա։ Երբ ճշմարտություն ունեցող մեկը խոսում է, նրա տեսակետը պարզ է, և նրա խոսքերը ցույց են տալիս, որ նա ունի Աստծու մասին գիտելիք։
Արդ, ինչպե՞ս պետք է հասկանանք հետևյալ խոսքերը. «Աղետները նախաձեռնված են Աստծու կողմից և Նրա վերահսկողության տակ են»։ Երբ աղետ է հարվածում, արդյո՞ք քեզնից է կախված՝ կմեռնես, թե ողջ կմնաս։ (Ո՛չ։) Ինչպիսի՞ մարդը կարող է ողջ մնալ աղետներում։ Հիշի՛ր սա. Միայն նրանք կարող են ողջ մնալ աղետներում, ովքեր ձեռք են բերել ճշմարտությունը և կարող են ճշմարիտ վկայություն կրել։ Եթե ձեռք չես բերել ճշմարտությունը, չես կարողանա գիտակցել, որ աղետները նախաձեռնված և ներդաշնակեցված են Աստծու կողմից, որ ապականված մարդկությունը պետք է ընդունի Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, կամ որ առանց ճշմարտության մարդիկ անարժան են ապրելու և պետք է ոչնչացվեն աղետներով։ Եթե չունես այս հասկացողությունը, ապա, երբ աղետ պատուհասի քեզ, հաստատապես անկարող կլինես հնազանդվելու Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Չես կարողանա հաստատուն կանգնել քո այս վկայության մեջ, և նույնիսկ գուցե բողոքես Աստծուց ու դիմակայես Նրան։ Այդ դեպքում չես կարողանա ողջ մնալ աղետում։ Որոշ մարդիկ, երբ աղետ է հարվածում, աղոթում են Աստծուն՝ ասելով. «Ո՜վ Աստված, թեև հավատում եմ Քեզ, բայց չեմ ճանաչում Քեզ։ Չգիտեմ՝ արդյոք այս աղետը նախաձեռնվել է Քո՞ կողմից, և չգիտեմ՝ արդյոք կկարողանա՞մ ողջ մնալ։ Պարզապես ուզում եմ խուսափել այս աղետից, պարզապես չեմ ուզում մեռնել։ Աղերսո՜ւմ եմ Քեզ, թույլ տալ ինձ ողջ մնալ»։ Տեսնո՞ւմ ես, երբ մարդիկ Աստծու մասին գիտելիք չունեն, ի վիճակի չեն հնազանդվելու, երբ աղետ է հարվածում։ Կարո՞ղ է արդյոք նման մարդը ողջ մնալ։ (Ո՛չ։) Մյուսներն այսպես են աղոթում. «Ո՜վ Ամենակարող Աստված, Դու ամենակարող ես, և ամեն ինչ Քո ձեռքերում է։ Ընդամենը մեկ խոսքով կարող ես հեռացնել այս աղետը՝ այնպես անելով, որ ոչ մի աղետ չպատուհասի որևէ մեկին, ով հավատում է Քեզ։ Աղոթում եմ, որ հեռացնես այս աղետը։ Չեմ ուզում մեռնել»։ Ի՞նչ ես կարծում նման աղոթքի մասին։ (Լավը չէ։ Դա հնազանդության աղոթք չէ, այլ անհիմն պահանջ։) Հիշի՛ր, երբ մարդիկ հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին, Աստծուն ուղղված նրանց աղոթքները պետք է մատուցվեն հնազանդության վերաբերմունքով։ Նրանք պետք է ասեն. «Ո՜վ Աստված, այնքա՜ն շատ տարիներ եմ հավատացել Քեզ, բայց չունեմ ճշմարտության իրականություն, ոչ էլ վկայություն եմ կրել Քեզ համար։ Սրտիս մեջ ցավ ու տագնապ եմ զգում և ափսոսում եմ, որ չեմ ձգտել ճշմարտությանը։ Արժանի չեմ ապրելու։ Եթե այս աղետն ինձ կործանելու համար է, կհնազանդվեմ՝ առանց բողոքի։ Եթե թույլ տաս ինձ ողջ մնալ, օրերիս մնացած մասը կանցկացնեմ՝ պատշաճ կերպով ձգտելով ճշմարտությանը և անձնվիրաբար կատարելով պարտավորությունս՝ Քեզ համար վկայություն կրելով»։ Ի՞նչ ես կարծում այս աղոթքի մասին։ (Լավն է։) Ի՞նչն է լավ դրանում։ (Նրանք առաջնորդվում են Աստծու համար վկայություն կրելու ցանկությամբ, ոչ թե իրենց սեփական ցանկություններով։ Նրանք նաև հնազանդվում են։) Ամենակարևորն այն է, որ հնազանդվում են և ի վիճակի են առերեսվելու աղետին ճիշտ վերաբերմունքով։ Նրանք նկատի ունեն հետևյալը. «Ո՜վ Աստված, եթե ուղարկել ես այս աղետը իմ կյանքը խլելու համար, ապա հոժար եմ հնազանդվելու։ Պատշաճ կերպով չեմ ձգտել ճշմարտությանը, ուստի, եթե մեռնեմ, դա այն է, ինչին արժանի եմ։ Պետք է ստանամ այս պատիժը։ Նույնիսկ եթե դժոխք գնամ, միևնույն է, կփառաբանեմ Քեզ, քանզի Դու արդար ես»։ Տեսնո՞ւմ ես, սա խոր հնազանդություն է։ Սա բացարձակ հնազանդություն է։ Երբ Աստված տեսնի, որ նա իսկապես հնազանդ է, այս աղետի փորձությունն արդեն հասած կլինի իր նախատեսված արդյունքին։ Աստված թույլ չի տա, որ նման մարդը մեռնի, և նա կխնայվի։ Որոշ մարդիկ, երբ հիվանդանում են քաղցկեղով և գտնվում են մահվան շեմին, աղոթում են Աստծուն. «Ո՜վ Աստված, քաղցկեղ ունեմ, ուստի արժանի եմ մեռնելու։ Դու այնքա՜ն շատ տարիներ բարություն ես ցուցաբերել իմ հանդեպ, և ես վայելել եմ Քո այդքա՜ն շատ շնորհը, սակայն ոչ մի վկայություն չեմ կրել Քեզ համար։ Արժանի չեմ ապրելու։ Եթե կանխորոշել ես, որ հիմա պետք է մեռնեմ, ապա հոժար եմ հնազանդվելու։ Շնորհակալություն եմ հայտնում և փառաբանում եմ Քեզ։ Սա Քո արդարությունն է։ Եթե թույլ տաս ինձ ողջ մնալ, նույնպես շնորհակալություն կհայտնեմ Քեզ։ Սա նույնպես Քո արդարությունն է»։ Ի՞նչ ես կարծում նման աղոթքի մասին։ (Այն լավն է։ Դա հնազանդության աղոթք է։) Այս հոգեվիճակում չկա ոչ ապականված խառնվածք, ոչ էլ՝ նրանց սեփական կամքը։ Ուստի, երբ աղետ է հարվածում, այն փրկություն է նրանց համար, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը։ Եթե կարողանաս հնազանդվել, ուրեմն հաստատուն կանգնած կլինես վկայությանդ մեջ, և կփրկվես Աստծու կողմից ու այդպիսով ողջ կմնաս։ Եթե չկարողանաս հնազանդվել, և երբ աղետը հարվածի, աղոթես. «Ո՜վ Աստված, չեմ ուզում մեռնել, խնդրում եմ, թույլ մի տուր, որ մեռնեմ։ Դու իմ Աստվածն ես, միայն եթե հեռացնես այս աղետը, իսկ եթե ոչ, ուրեմն Դու Աստված չես, և ես կդադարեմ հավատալ Քեզ», ապա այս մեկ աղոթքի հետևանքով դու դատապարտված կլինես՝ կորցնելու Աստծու պաշտպանությունը և կմեռնես աղետում։ Արդյո՞ք այդպես չէ։ (Այդպե՛ս է։) Երբ աղետը պատուհասում է մարդկանց, ի՞նչ ես կարծում՝ Աստված գիտի՞ դրա մասին։ (Այո՛, քանի որ Աստված զննում է բոլոր բաները և գերիշխանություն ունի բոլոր բաների վրա։) Էլ չասած մեզ՝ մարդկանց հետ պատահող բաների մասին։ Աստված նույնիսկ գիտի, թե ինչ է պատահում մեկ մրջյունի հետ։ Ահա թե ինչու է Նա կոչվում Արարիչ։ Արարչի զորությունն իսկապես մեծ է։ Մարդիկ չեն կարող չափել այն։ Ասա՛ ինձ, արդյոք մարդիկ կարո՞ղ են օգտագործել իրենց բանականությունը՝ հաշվելու, թե քանի աստղ կա երկնքում։ (Ո՛չ։) Իսկ ի՞նչ կասես այն մասին, թե ավազի քանի հատիկ կա երկրի վրա։ (Ո՛չ։) Արդյո՞ք մարդկության հնարած և ստեղծած համակարգիչները կարող են հաշվել այս բաները։ (Ո՛չ։) Բայց Աստված գիտի այս ամենը։ Նա ամեն ինչ պահում է Իր բռի մեջ։ Աստված գիտի, թե ինչ է կատարվում որևէ վայրում տվյալ օրը, Նա գիտի, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան որևէ վայրում, և Նա առավել լավ գիտի, թե ինչ աղետներ են հարվածում որոշակի վայրին, և քանի մարդ է մահանում։ Ոմանք գուցե հարցնեն. «Կարո՞ղ է Նա արդյոք իսկապես անել դա»։ Միանգամայն կարող է։ Բանը միայն «կարողանալու» մեջ չէ, Նա գերագույն ունակություն ունի։ Արարիչն ունի այս զորությունը։ Երկինքներն ու երկիրը և բոլոր բաները Նրա կողմից են ստեղծվել, ուստի Նրա համար աներևակայելի հեշտ է տիրապետել այդ ամենին։ Արարչի իմաստությունն ու զորությունն իսկապես մեծ են։ Մարդը երբեք չի կարող ըմբռնել դրանքկամ բառերով արտահայտել։ Հասկանո՞ւմ ես սա։ (Այո՛։) Ասա՛ ինձ, կարո՞ղ է արդյոք մարդը գիտության միջոցով կշռել երկիրը։ (Ո՛չ։) Մարդը չի կարող գիտության միջոցով հաշվարկել դա, բայց Աստված գիտի այն։ Աստված գիտի երկրի ջրի, լեռների և հողի քաշը։ Նա գիտի, թե ինչ կա երկրի ներսում, ինչպես նաև՝ ինչ արարածներ կան, և արդյո՞ք յուրաքանչյուր շերտում մարդիկ կան։ Ասում են, որ երկիրը «երեք մաս լեռ է, վեց մաս ջուր և մեկ մաս դաշտ»։ Բայց ինչպե՞ս կարող են այսքան ջուրը, լեռն ու հողը միավորվել և գունդ կազմել՝ առանց ցրվելու։ Որքա՞ն ձգողականություն պետք է ունենա երկիրը, որպեսզի իր ջուրը չցրվի։ Արդյո՞ք գիտությունը կարող է բացատրել դա։ (Ո՛չ։) Ո՛չ, չի կարող։ Սա Արարչի հրաշալի գործն է։ Ապա ասա՛ ինձ, որքան մեծ պետք է լինի Արարչի զորությունը և որքան խորը՝ Նրա իմաստությունը, որպեսզի Նա կարողանա ստեղծել և գերիշխանություն ունենալ բոլոր բաների վրա։ Արդյո՞ք մարդկությունն ունի ճիշտ բառեր՝ նկարագրելու սա։ (Ո՛չ։) Աստծու զորությունը հնարավոր չէ նկարագրել մարդկային լեզվով։ Աստված ամենագետ է։ Այն բաները, որոնք մարդը փորձառաբար կապրի, և այն, թե որտեղ նա դրանք կապրի, թե որքան կարող է դիմանալ նրա մարմինը, և թե արդյոք նա կապրի, թե կմեռնի, երբ աղետ հարվածի, այս ամենն Աստծու ձեռքերում է՝ ընդհուպ մինչև ամենանուրբ մանրամասները։ Կարո՞ղ եք տեսնել Աստծու իշխանությունը Նրա մարգարեություններում։ Մարգարեությունը հրաշալի բան է։ Մարգարեությունները ծագում են Աստծուց, և անկախ նրանից՝ դրանք ասվել են հայտնի մարգարեների կողմից, թե՝ հենց Աստծու կողմից, դրանք բոլորը գալիս են Աստծուց։ Տեսնո՞ւմ ես, նախքան աշխարհի ստեղծումն Աստված մարգարեացավ, որ աշխարհի վերջում կհայտնվեն նոր երկինք ու նոր երկիր, և որ Աստծու թագավորությունը կհայտնվի։ Սա շատ վաղուց էր նախասահմանված Աստծու կողմից, և այժմ այն մոտ է իրականանալուն։ Աստված մարգարեացել է բազմաթիվ մեծ իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան աշխարհի սկզբի և վերջի միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հավերժության մեջ։ Իրադարձությունները, որոնք պետք է տեղի ունենան, և բոլոր մարդիկ, որոնք պետք է ի հայտ գան մարդկության պատմության յուրաքանչյուր փուլում, բոլորը կարգավորվել են Աստծու կողմից։ Մարդիկ երբեք չեն կարող լիովին հասկանալ այս հարցերը, ոչ էլ կարող են արտահայտել դրանք նույնիսկ ամենաճշգրիտ լեզվով։
Արդ, ինչպե՞ս պետք է առերեսվենք աղետներին, երբ դրանք հարվածում են։ Նախ պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն։ Պետք է ասես. «Այս աղետի գալն այնքա՜ն օգտակար է մեզ համար։ Մենք արժանի ենք տառապելու և պատժվելու։ Հոժար եմ ընդունելու ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե Աստված ինչպես կզտի ինձ, կամ ինչպիսի տառապանքի կենթարկի ինձ, կհնազանդվեմ և կփառաբանեմ Նրան»։ Բացի այդ, աղետների ժամանակ պետք է շարունակենք Աստծու համար վկայություն կրել և չպետք է խոչընդոտենք մեր պարտավորության կատարմանը։ Եթե վկայություն չես կրում և չես կատարում պարտավորությունդ, պնդումդ, թե չես ըմբոստացել Աստծու դեմ, որևէ հիմք չունի։ Իրականում, պարտավորությունը չկատարելն ամենամեծ ըմբոստությունն է։ Ուստի, ինչպե՞ս պետք է մոտենանք աղետներին։ Հիշի՛ր սա. եթե մի օր հայտնվես աղետի մեջ և մահվան շեմին, ի՞նչ պետք է անես։ Հոժա՞ր ես արդյոք մեռնելու։ Ոչ ոք հոժար չէ մեռնելու։ Բայց եթե աղետ է հարվածում, և Աստված ուզում է, որ մեռնես, արդյո՞ք հոժար ես հնազանդվելու։ (Այո՛։) Հետևաբար, մահվան հարցում չպետք է ունենաս սեփական կամք։ Պետք է ունենաս ճիշտ վերաբերմունք, որն Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին հնազանդվելն է։ Պետք է ասես. «Եթե Աստված ուզում է, որ հիմա մեռնեմ, ապա շնորհակալություն կհայտնեմ Նրան և կմեռնեմ։ Եթե Աստված ուզում է, որ ավելի ուշ մեռնեմ, նույնպես շնորհակալություն կհայտնեմ Նրան և կշարունակեմ վկայություն կրել Նրա համար ու կատարել պարտավորությունս»։ Երբեք չպետք է գործես սեփական կամքիդ համաձայն։ Որքան ավելի դժկամ ես մեռնելու, այնքան ավելի շատ է դա ցույց տալիս հնազանդությանդ պակասը։ Անկախ նրանից՝ ի վերջո կմեռնես, թե՝ ոչ, հնազանդության պակասն արդեն իսկ նշանակում է, որ վերաբերմունքդ սխալ է։ Մահվան պահին լիովին բացահայտվում է՝ արդյոք մարդն ունի՞ ճշմարիտ հնազանդություն Աստծուն։ Հասկանո՞ւմ ես սա։ (Այո՛։) Ասա՛ ինձ, ո՞րն է իմ վերաբերմունքը մահվան հանդեպ։ (Թույլ ես տալիս Աստծուն ներդաշնակեցնել ամեն ինչ։) Մի անգամ մի երգ էի գրել, որի ընդհանուր իմաստը հետևյալն էր. «Եթե ավարտել եմ այն, ինչ Աստված հանձնարարել է ինձ, ապա մեռնելու ցանկացած ձև ընդունելի է։ Ոչ մի պահանջ չունեմ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ եթե աշխատանքս ավարտված է, ցանկությունս իրականացած կլինի, և այդ պահին մեռնելու ցանկացած եղանակ ընդունելի կլինի։ Լավ է, թե ՉԿԿ-ն ինձ գնդակահարի, թե հիվանդությունից մեռնեմ։ Եթե կարողանայի նահատակվել Աստծու համար, դա է՛լ ավելի լավ կլիներ։ Բայց եթե մեռնեի նախքան աշխատանքս ավարտելը, ափսոսանք կզգայի և ինձ պարտական կհամարեի Աստծուն։ Քանի դեռ այն, ինչ Աստված ինձ հանձնարարել է, ավարտված չէ, կգերադասեի չմեռնել։ Մինչև աշխատանքիս ավարտելու օրը մեռնելու ցանկացած ձև ընդունելի է։ Սա է իմ վերաբերմունքը։ Ի՞նչ ես կարծում այս վերաբերմունքի մասին։ (Լավն է։) Երբ հստակ ես տեսնում մահվան հարցը, այն այլևս վախենալու չէ։ Աստծու դեմ ըմբոստանալն ու Նրան դավաճանելը՝ ահա թե որն է իսկապես սարսափելի։ Եթե մարդն անում է մի բան, որով դավաճանում է Աստծուն, նա բախվում է ծանր հետևանքների։ Այդ արատը երբեք հնարավոր չէ մաքրել։ Դա մշտական արատ է։ Նայի՛ր Դավթին։ Նա շնություն գործեց։ Արդյո՞ք պատժվեց դրա համար։ (Այո՛։) Նրա պատիժը նույնպես ծանր էր, և սուրը երբեք չէր հեռանալու նրա տնից։ Շնության այդ միակ մեղքն արատ էր։ Մարդիկ, որոնք այսօր քայլում են ճշմարտությանը ձգտելու ուղիով, չպետք է ունենան նման արատներ կամ հանցանքներ և բացարձակապես չպետք է դավաճանեն Աստծուն։ Սա չափազանց կարևոր է։ Ցանկացած անձի համար արատ ունենալը, հանցանք գործելը կամ Աստծուն դավաճանելը կհանգեցնի ողջ կյանքի զղջման և հավերժական տառապանքի։ Սա խիստ լուրջ հարց է։ Հասկանո՞ւմ ես։ (Այո՛։) Իսկ ինչո՞ւ է սա խիստ լուրջ հարց։ Հիշի՛ր, Աստծու բնույթն արդար ու սուրբ է և թույլ չի տալիս կեղտի կամ դավաճանության գոյություն։ Դավաճանությունն ամենամեծ արատն է, որ մարդը կարող է թողնել իր կյանքի վրա։ Եթե դավաճանես Աստծուն, ելքդ կլինի ոչնչացումը։ Մարդիկ դեռ կարող են փրկվել, եթե այլ հանցանքներ են գործում, բայց ցանկացած անձի համար, ով Աստծուն հայհոյելու և Նրան դավաճանելու հանցանքներ է գործել, փրկություն չկա։ Հենց որ դավաճանես Աստծուն, նույնիսկ եթե հետ վերադառնաս, անօգուտ կլինի։ Քեզ համար փրկություն չի լինի։ Չափազանց կարևոր է, որ թափանցես դրա էության մեջ։ Ասա՛ ինձ, երբ այս բաները հստակ տեսնում ես, արդյո՞ք աղետին առերեսվելու հարցը հեշտությամբ է լուծվում։ (Այո՛, հեշտությամբ։) Երբ աղետ է հարվածում, խնդիրը, որն ամենից շատն ունի լուծման կարիք, Աստծու դեմ ըմբոստանալն է ու հնազանդվելու անկարողությունը։ Անկախ ամեն ինչից՝ պետք է հնազանդվենք Աստծուն։ Անկախ նրանից՝ ապրում ենք, թե մեռնում ենք, պետք է հնազանդվենք Աստծուն։ Մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ Մարդն ընդամենը հոգի է։ Ավելի ստույգ՝ Աստծու առաջ մարդն ընդամենը ողորմելի հոգի է և ոչ մի արժեք չունի։ Ուստի, մի՛ համարիր կյանքդ այդքան թանկ կամ կարևոր։ Եթե Աստված ուզում է խլել քո կյանքը, պետք է հնազանդվես Նրան։ Եթե Աստված տեսնի, որ դեռ կարող ես ինչ-որ բաներ անել, և չխլի քո կյանքը, ապա պետք է որոշակի ծառայություն մատուցես Նրան։ Սա հազվագյուտ հնարավորություն է և բարձրացում Աստծու կողմից։ Աստծուն հնազանդվելն արարածի անշրջանցելի պատասխանատվությունն է։ Աստծուն հնազանդվելը փառահեղ և ամենահրաշալի բանն է։ Եթե մարդն ըմբոստանում է Աստծու դեմ, դա ամոթալի ու ողբերգական է։ Հետևաբար, պարտավորությանդ մեջ, որքան էլ մեծ լինեն դժվարությունները, պետք է փնտրես ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ Պետք է հաստատուն կանգնես և չընկճվես, չպետք է լինես բացասական կամ խոչընդոտես պարտավորությանդ կատարմանը։ Պետք է հավատարիմ լինես Աստծուն։ Աստծու հանդեպ հավատարմությունը վեր է ամեն ինչից։ Այնպիսի բաները, ինչպիսիք են ընտանիքը, փողը, մարմինը և երեխաները, բոլորն արտաքին բաներ են։ Միայն Աստծու հանդեպ հավատարմությունն ու Աստծու հանդեպ երկյուղն են ամենավճռորոշը։ Սրանք են այն բաները, որոնց մարդը պետք է հավատարիմ մնա իր ողջ կյանքի ընթացքում։ Ուստի, արդյո՞ք աղետին առերեսվելու հարցը հեշտությամբ է լուծվում։ (Այո՛, հեշտությամբ։) Հիշի՛ր, աղետները ծագում են Աստծուց։ Դրանք կարգավորված են Արարչի կողմից։ Պետք է հնազանդվենք Արարչից եկող ամեն ինչին և երբեք չըմբոստանանք դրա դեմ։
Բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները։ Եկե՛ք այսօր այստեղ ավարտենք մեր հավաքույթը։ Ի՞նչ եք կարծում։ (Լավ։ Ցտեսություն, եղբա՛յր։)