Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 6)
Հարց 5։ Ինչպե՞ս կարելի է զանազանել ճշմարիտ ու կեղծ առաջնորդողներին։ Ինչպե՞ս կարող է մարդը դառնալ լավ առաջնորդող։
Պատասխան։ Ճշմարիտ ու կեղծ առաջնորդողների միջև տարբերությունը զանազանելը ծայրաստիճան վճռորոշ է։ Այն ներառում է շատ ճշմարտություններ և կյանքի մուտքի վերաբերյալ կարևոր հարց է ու առանցքային խնդիր։ Եթե մարդը չի կարողանում զանազանել ճշմարիտ ու կեղծ առաջնորդողներին, արդյոք ունի՞ որևէ զանազանություն։ Կարո՞ղ է տարբերել ճիշտը սխալից։ (Ո՛չ։) Եթե չի կարողանում տարբերել ճիշտը սխալից, կարո՞ղ է ճշգրտորեն կիրառել ճշմարտությունը։ Կարո՞ղ է իրապես հնազանդվել Աստծուն և ճանաչել Աստծուն։ (Ո՛չ։) Ունի արդյոք՞ ճշմարտության իրականությունը։ (Ո՛չ։) Կարո՞ղ է արդյոք կատարել իր պարտավորությունը՝ լիովին չափանիշին համապատասխան։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Եթե չի կարողանում զանազանել ճշմարիտ ու կեղծ առաջնորդողներին, ապա չի կարող զանազանել կեղծ առաջնորդողների սխալ կիրառումները, թյուր տեսակետներն ու կիրառման սխալ սկզբունքները։ Ուրեմն հնարավո՞ր է, որ մոլորեցվի և սխալ ճանապարհով գնա։ (Այո՛։) Մարդիկ, որոնք չեն կարողանում զանազանել կեղծ առաջնորդողներին, կեղծ աշխատողներին, հակաքրիստոսներին, չար մարդկանց կամ չհավատացողներին, կարող են մոլորեցվել, օգտագործվել Սատանայի կողմից, հիմարացվել ու խաբվել։ Եթե կեղծ առաջնորդողը հաղորդակցվում է նրանց հետ այս կամ այն հարցի մասին և կարգադրում անել այս կամ այն բանը, ճիշտը սխալից տարբերելու նրանց անկարողությունը նշանակում է, որ կեղծ առաջնորդողը կարող է տանել նրանց չար ճանապարհով, և կարող են հետևել նրան՝ շեղվելով ճիշտ ճանապարհից։ Այդ դեպքում հավանաբար հույս չկա, որ կհասնեն փրկության և կատարյալ կդարձվեն։ Հետևաբար, մարդիկ, որոնք չեն կարողանում զանազանել կեղծ առաջնորդողներին և կեղծ աշխատողներին, վտանգի մեջ են։ Կարող են հեշտությամբ մոլորեցվել և օգտագործվել Սատանայի կողմից, որպեսզի գնան սխալ ճանապարհով։ Կասեի՞ք, որ կա նման վտանգ։ (Կա՛։) Ինչո՞ւ են կրոնական աշխարհում այդքան շատ մարդիկ, որոնք չեն կարողանում լսել Աստծու ձայնը։ Դա այն պատճառով է, որ չունեն ճշմարտության մասին գիտելիք, չեն կարողանում զանազանել կրոնական պաստորներին, չեն կարողանում զանազանել փարիսեցիներին և չեն կարողանում զանազանել ճշմարիտ ու կեղծ հովիվներին։ Մասնավորապես, կուռք են դարձնում կրոնական պաստորներին և կուրորեն հավատում են նրանց՝ վերաբերվելով որպես իրենց հոգևոր ծնողների և ամեն հարցում լսելով նրանց ասածը։ Ուստի, երբ Աստված հայտնվում և անում է Իր գործը, լսում են միայն կրոնական պաստորների և փարիսեցիների խոսքերը, ոչ թե Աստծու ձայնը, և չեն ընդունում Աստծու գործը։ Արդյունքում սխալ ճանապարհով են գնում և դուրս են թողնվում Աստծու կողմից։ Ուրեմն ո՞վ է մեղավոր սրա համար։ Միայն իրենք իրենց կարող են մեղադրել փարիսեցիներին հետևելու համար, զանազանություն չունենալու համար և իրենց իսկ կուրության համար։ Հետևաբար, եթե մարդիկ չունեն զանազանություն, նրանց համար հեշտ չէ հասնել փրկության՝ անկախ նրանից, կրոնական աշխարհում են, թե Աստծու տանը։ Մի՞թե սա ճիշտ չէ։ (Ճի՛շտ է։) Ուստի կարևո՞ր է սովորել զանազանել ճշմարիտ ու կեղծ առաջնորդողներին։ (Կարևո՛ր է։) Ուրեմն ինչպե՞ս զանազանել կեղծ առաջնորդողներին։ Նախ՝ կարո՞ղ է կեղծ առաջնորդողը լավ կատարել այն հիմնական պարտավորությունը, որն Աստված հանձնարարել է իրեն։ (Ո՛չ։) Ինչո՞ւ են կեղծ առաջնորդողները բնութագրվում որպես կեղծ։ Ճիշտ այն պատճառով, որ չեն կարողանում կատարել այն հիմնական պարտավորությունը, որն Աստված հանձնարարել է նրանց։ Եկեղեցու որոշ առաջնորդողներ իրենց օրերն անցկացնում են` զբաղվելով ընդհանուր գործերով, լուծելով մարդկանց այս կամ այն դժվարությունը, հաղորդակցվելով մարդկանց հետ այն մասին, թե արդյո՞ք պետք է ամուսին գտնեն, թե՞ լքեն աշխարհիկ կյանքը։ Արդյունքում հաղորդակցությունից հետո եղբայրներն ու քույրերը կյանքի մուտք չեն ձեռք բերել և չգիտեն, թե ինչպես կիրառել ճշմարտությունը։ Երբ մարդիկ հարցնում են եկեղեցու այս առաջնորդողներին, թե հավատքի մեջ ինչ ճշմարտություններ պետք է հասկանալ, ինչպես ազատվել Սատանայի ազդեցությունից, ինչպես ճանաչել իրենց, ինչպես ազատվել ապականված խառնվածքից, ինչպես հասնել Աստծուն հնազանդության և ինչպես ավարտել Աստծու հանձնարարությունը՝ հետևելու Աստծու կամքին և մտնելու երկնքի թագավորություն, ի վիճակի չեն պատասխանելու ճշմարտությանն առնչվող այս էական հարցերին։ Միայն գիտեն, թե ինչպես լուծել արտաքին հարցերը, բայց չունեն այն ճշմարտությունը, որն Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հասկանան, և ոչ էլ՝ ճշմարտության իրականությունը, որի մեջ պետք է մտնեն։ Պարզապես չեն հասկանում այս բաները։ Սա է նշանակում չունենալ ճշմարտության իրականություն։ Նրանք կարող են միայն ապավինել ընդհանուր գործեր անելուն՝ փորձելով մարդկանց ցույց տալ, որ որպես առաջնորդողներ՝ իրենք զբաղված են անցկացնում իրենց օրերը, մինչդեռ իրականում որևէ էական աշխատանք չեն կատարում, ոչ էլ ունեն կյանքի մուտք։ Ճանապարհը, որով քայլում են, Պողոսինն է։ Պողոսն ավետարան էր քարոզում երկու կամ երեք տասնամյակ։ Նա ձեռք բերեց շատ մարդկանց և հիմնեց շատ եկեղեցիներ, բայց կյանքի մուտք չուներ և, ի վերջո, Աստծու մասին գիտելիք չուներ։ Որքան շատ էր աշխատում, տառապում և գին վճարում, այնքան ավելի ամբարտավան և ինքնարդար էր դառնում։ Ավելի խորն էր զգում, որ արժանի է պսակի և վարձատրության, և զգում էր, որ եթե Աստված իրեն պսակ չտա, ապա Աստված արդար չէ։ Նույնիսկ զգում էր, որ իր համար ապրելը քրիստոսն է։ Ցանկանում էր զբաղեցնել Տեր Հիսուսի տեղը՝ ցանկանալով, որ մարդիկ ընդօրինակեն, բարձրացնեն և երկրպագեն իրեն։ Ինչո՞ւ Պողոսի լայնածավալ աշխատանքը հանգեցրեց նման հետևանքի։ Ինչո՞ւ նրա աշխատանքը Աստծուն ճանաչելուն և աստվածավախ ու չարից խուսափող սիրտ զարգացնելուն առաջնորդելու փոխարեն՝ իրեն դարձրեց անգամ ավելի ամբարտավան․ այն աստիճան, որ նույնիսկ զգաց, որ իր համար ապրելը քրիստոսն է, և որ իրեն պետք է ընդօրինակեն, բարձրացնեն և երկրպագեն։ Ի՞նչ խնդիր էր սա։ Այս ամենը ցույց էր տալիս, որ Պողոսը սխալ ճանապարհով էր քայլում։ Նա չքայլեց ճշմարտությանը ձգտելու ճանապարհով։ Հետևաբար, որքան շատ աշխատանք էր անում, այնքան ավելի էր զգում, որ արժանի է պսակի և վարձատրության, և որ իրեն պետք է ընդօրինակեն, բարձրացնեն ու երկրպագեն։ Տեսնո՞ւմ ես, սա Աստծուն հավատալու, սակայն սխալ ճանապարհով գնալու արդյունքն է։ Հետևաբար, եթե մարդիկ իրենց աշխատանքում պարզապես ապավինեն իրենց շնորհներին և չքայլեն ճշմարտությանը ձգտելու ճանապարհով, բնականաբար կդառնան Պողոսի պես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ Պողոս և այլն։ Ճշմարտությանը չձգտողները բոլորն էլ պողոսներ են։ Կրոնական աշխարհի պաստորները բոլորն էլ մեծ ու փոքր պողոսներ են։ Բոլորն էլ հակաքրիստոսներ են։ Այս մարդիկ իրենց հավատքի և պարտավորությունների մեջ ոչ միայն չեն հասնում փրկության, այլև դառնում են հակաքրիստոսներ, գլխավոր մեղսագործներ, ովքեր դիմակայում են Աստծուն, և Աստծու ոխերիմ թշնամիներ։ Սա ճշմարտությանը չձգտելու հետևանքն է։ Սա է ելքը, վերջը նրանց համար, ովքեր չեն ընթանում ճշմարտությանը ձգտելու ճանապարհով։ Այժմ հստակորեն տեսնո՞ւմ ես սա։ (Այո՛։) Եթե կեղծ առաջնորդողները չեն ձգտում ճշմարտությանը և չունեն ճշմարտության իրականություն, սակայն շարունակում են ծառայել որպես առաջնորդողներ, արդյոք ժամանակի ընթացքում չե՞ն բռնի հակաքրիստոսների ճանապարհը։ (Կբռնե՛ն։) Ի՞նչ նմանություններ կան կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների միջև։ Նախ՝ կեղծ առաջնորդողները չունեն ճշմարտության իրականություն, ինչպես և հակաքրիստոսները։ Այս հարցում նրանք նույնն են։ Երկրորդ՝ կեղծ առաջնորդողները չեն ճանաչում իրենց և չեն հասկանում ճշմարտությունը։ Գործում են բացառապես իրենց պատկերացումների ու երևակայությունների հիման վրա և պարզապես զբաղված են ընդհանուր գործերով։ Հակաքրիստոսները նույնն են։ Թեև հնարավոր է արտաքուստ մի փոքր տառապեն ու գին վճարեն, սակայն չեն ճանաչում իրենց և չեն ձգտում ճշմարտությանը։ Պարզապես որոշ ընդհանուր գործեր են անում, շարունակ բառեր ու վարդապետություններ են հնչեցնում՝ մարդկանց մոլորեցնելու համար և շարունակ ցուցադրում են իրենց ու վկայություն բերում իրենց մասին։ Հետևաբար, կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները շատ նմանություններ ունեն։ Ուստի ո՞րն է տարբերությունը նրանց միջև։ Հակաքրիստոսները մեծ հավակնություններ ունեն։ Ցանկանում են անկախ թագավորություններ հիմնել և իրենց սեփական խմբավորումները ստեղծել։ Ցանկանում են թագավորներ լինել և ունենալ իրենց իշխանությունը, և ցանկանում են, որ բոլոր քրիստոնյաներն իրենց հնազանդվեն ու երկրպագեն։ Հակաքրիստոսի հավակնություններն ու ցանկություններն ավելի մեծ են, քան կեղծ առաջնորդողինը։ Պողոսի պես մարդիկ, ովքեր շատ շնորհալի և գիտուն են, ունակ են հակաքրիստոսի չար գործեր կատարելու և եկեղեցում անկախ թագավորություն հիմնելու, եթե երկար տարիներ աշխատեն։ Ինչ վերաբերում է որոշ մարդկանց, թեև նման հավակնություններ ունեն, բայց ունեն քիչ շնորհներ, քիչ պերճախոսություն և ոչ շատ գիտելիք։ Նրանք չեն կարող որևէ մեծ գործ անել կամ մարդկանց մոլորեցնել, ուստի առավելագույնը պարզապես կեղծ առաջնորդողներ են։ Սա է հակաքրիստոսների ու կեղծ առաջնորդողների միջև տարբերությունը։ Բայց ըստ էության, երկու տեսակն էլ չեն ձգտում ճշմարտությանը, չունեն ճշմարտության իրականություն կամ իրենց մասին ամենափոքր գիտելիք անգամ։ Աշխատում են սեփական կամքի, պատկերացումների ու երևակայությունների հիման վրա։ Որքան շատ են տառապում և որքան շատ աշխատանք են անում, այնքան ավելի շատ են մտածում, թե այնքան մեծ են, որ իրենց համար ապրելը Քրիստոսն է, և որ Քրիստոսի հետ հավասար դիրք ունեն։ Ի վերջո, դառնում են գլխավոր մեղսագործներ, ովքեր դիմակայում են Աստծուն։ Տեսնո՞ւմ ես, սա ճշմարտությանը չձգտելու հետևանքն է։ Հստակորեն տեսնո՞ւմ ես այս հարցը։ (Այո՛։) Ելույթների Վերջին ներկայացման ժամանակ Հնդկաստանից մի քույր կիսվեց շատ լավ փորձառական վկայությամբ։ Նրա հայրը կրոնական աշխարհի պաստոր էր։ Այն բանից հետո, երբ ընդունեց Ամենակարող Աստծուն, նրա հայրը հակառակվեց, խանգարեց ու սահմանափակեց նրան։ Նույնիսկ մի շատ ցնցող բան ասաց․ որ նա ինքը Սատանան է։ Երբ քույրը լսեց հորն այս խոսքերն ասելիս, բացարձակապես ցնցվեց։ Ասաց․ «Հայրս այդքան տարիներ պաստոր է եղել կրոնական աշխարհում, և, այնուամենայնիվ, բացահայտորեն ասաց, որ ինքը Սատանան է։ Սա սարսափելի է։ Այս բոլոր տարիների ընթացքում չեմ տեսել նրա իրական դեմքը, բայց այժմ վերջապես ցույց է տալիս այն։ Սատանա է, կեղծավոր փարիսեցի։ Այլևս չեմ կարող լսել նրան։ Պետք է հստակ սահման դնեմ և խզեմ կապերը նրա հետ»։ Հոր ասածի միջոցով այս քույրը զանազանություն ձեռք բերեց, և առանց նրա այս խոսքերի հեշտությամբ կարող էր մոլորեցվել նրա կողմից։ Տեսնո՞ւմ ես, մարդը, որը երկար տարիներ պաստոր է եղել կրոնական աշխարհում, իրականում կարող է նման բան ասել։ Պարզ է, որ ճշմարտությանը չձգտող մարդիկ դիմակայում են Աստծուն ճիշտ այնպես, ինչպես Սատանան։ Ասա՛ ինձ, ո՞րն է վերջնական ելքն առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև կրոնական աշխարհի պաստորների ու երեցների համար, որոնք չեն ձգտում ճշմարտությանը։ Նրանք բոլորն էլ կդառնան հակաքրիստոսներ։ Բոլորն էլ դիմակայում են Աստծուն։ Կարո՞ղ ենք այսպես ասել։ (Այո՛։) Այդ դեպքում ինչպիսի՞ մարդը, առաջնորդող կամ աշխատող դառնալուց հետո, կարող է ազատվել իր ապականված խառնվածքից, հասնել փրկության և կատարյալ դարձվել։ (Ճշմարտությանը ձգտողը։) Միայն ճշմարտությանը ձգտողները կարող են հասնել փրկության և կատարյալ դարձվել։
«Ինչպե՞ս կարելի է զանազանել ճշմարիտ ու կեղծ առաջնորդողներին, ինչպե՞ս կարող է մարդը դառնալ լավ առաջնորդող» հարցերը լավ հարցեր են, և այն, ինչի մասին այժմ հաղորդակցվում եմ, վերաբերում է դրանց։ Ասա՛ ինձ, ինչպիսի՞ մարդը կարող է հասնել փրկության և իրապես հնազանդվել ու ճանաչել Աստծուն։ Ճշմարտությանը ձգտողը։ Եվ ինչպիսի՞ մարդը կարող է ձգտել ճշմարտությանը։ Միայն ճշմարտությունը սիրողը կարող է ձգտել դրան։ Երբ ճշմարտությունը սիրող մարդկանց հետ դեպքեր են պատահում, նրանք ի վիճակի են փնտրել ճշմարտությունը, նայել մարդկանց ու իրերին և իրենց պարտավորությունները կատարել՝ ճշմարտության համաձայն։ Այս կերպ աստիճանաբար հասկանում են ճշմարտությունը և ձեռք բերում զանազանություն։ Նաև եձեռք են բերում Աստծու մասին գիտելիք, և նրանց ծառայությունը այնուհետև կարող է համապատասխանել Աստծու մտադրություններին։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Հետևաբար, եթե ուզում ես զանազանել կեղծ առաջնորդողներին, պետք է ձգտես ճշմարտությանը և հասկանաս այն։ Եթե չհասկանաս ճշմարտությունը, չես կարողանա զանազանել նրանց։ Ուստի, ինչպե՞ս է մարդը դառնում լավ առաջնորդող։ Սրան նույնպես կարելի է հասնել միայն ճշմարտությանը ձգտելով ու հասկանալով։ Եկե՛ք հակիրճ խոսենք սրա հստակ գործընթացի մասին։ Երբ առաջին անգամ ընդունեցի Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելու Աստծու հանձնարարությունը, խորհեցի․ «Ի՞նչ աշխատանք պետք է անեմ Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելու համար։ Ո՞ր աշխատանքն է ամենավճռորոշն ու հիմնարարը»։ Անկասկած, Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելն է՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Մի՞թե սա ամենավճռորոշ ու հիմնարար աշխատանքը չէ։ (Այդպե՛ս է։) Եթե մարդը պարզապես կենտրոնանում է սեփական պատկերացումներն ու երևակայությունները հնչեցնելու վրա, հոգևոր տեսությունների իր սեփական համակարգը հնչեցնելու վրա, արդյոք դա ճի՞շտ է։ (Ո՛չ։) Սա սխալ է և շեղված ճիշտ ճանապարհից։ Հետևաբար, երբ առաջնորդողներն ու աշխատողները հավաքներ են անցկացնում, դա նրա համար է, որ առաջնորդեն Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հաղորդակցվելու Աստծու խոսքերի մասին իրենց գիտելիքի շուրջ և վերլուծելու մարդկանց շեղումներն ու խնդիրները։ Աստիճանաբար եղբայրներն ու քույրերը կկարողանան հասկանալ ճշմարտությունը և ճանաչել իրենց, և կկարողանան հասկանալ Աստծու մտադրությունները և Նրա պահանջները մարդկանցից։ Այնուհետև նրանց դժվարություններն ու խնդիրները աստիճանաբար կլուծվեն։ Այս կերպ մարդիկ կարող են սովորել կատարել իրենց պարտավորությունները և ավարտել Աստծու հանձնարարությունը, ինչպես նաև կենտրոնանալ սեփական կյանքի մուտքի վրա՝ հասնելու Աստծուն ճանաչելուն և Նրան հնազանդվելուն։ Սրանով ձեռք բերած արդյունքը կրկնակի է։ Ավելին, յուրաքանչյուր հավաքից կամ քարոզից հետո կարող ես հարցնել բոլորին, թե արդյոք հասկացե՞լ են ճշմարտության որևէ կողմ դրանից, կամ լուծվե՞լ են արդյոք նրանց խնդիրները։ Եթե չես լուծել Աստծու ընտրյալ մարդկանց իրական խնդիրներն ու դժվարությունները կամ ճանապարհ չես մատնանշել նրանց համար, և պարզապես հնչեցրել ես սեփական հոգևոր տեսություններդ, արդյոք անո՞ւմ ես այն աշխատանքը, որն Աստված հանձնարարել է քեզ։ Արդյոք աշխատո՞ւմ ես Աստծու պահանջների համաձայն։ (Ո՛չ։) Աշխատում ես լիովին սեփական կամքի համաձայն և չես անում Աստծու հանձնարարած աշխատանքը, ոչ էլ այն ճշմարտությունը մատակարարելու աշխատանքը, որն ամենաանհրաժեշտն է Աստծո ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար։ Ոչ մի իրական աշխատանք չես արել։ Դա նշանակում է, որ կեղծ առաջնորդող ես։ Եթե ասես, որ կեղծ առաջնորդող չես, ապա ի՞նչ արդյունքների ես հասել եկեղեցին մի քանի տարի ջրելուց հետո։ Քո ջրման միջոցով արդյոք եկեղեցու ընտրյալ մարդիկ ճանաչե՞լ են իրենց ապականված խառնվածքները։ Արդյոք ազատվե՞լ են իրենց ապականված խառնվածքներից։ Արդյոք հասկանո՞ւմ են իրենց պարտավորությունները կատարելու կիրառման սկզբունքները։ Գիտե՞ն արդյոք, թե ինչպես կիրառել ճշմարտությունը։ Եթե կարողանաս հասնել այս արդյունքներին եկեղեցին ջրելիս, ապա որպես առաջնորդող՝ իրական աշխատանք ես կատարել։ Եթե գնահատական տայինք պարտավորությանդ կատարմանը, այն առնվազն անցողիկ գնահատական կլիներ, որը կհամարվեր չափանիշին համապատասխանող։ Եթե մի քանի տարիանցկացրել ես՝ եկեղեցին ջրելով և այս արդյունքներից ոչ մեկին չես հասել՝ Աստծու ընտրյալ մարդկանցից ոչ մեկը չի ճանաչել ինքն իրեն, ոչ մեկը չի ազատվել իր ապականված խառնվածքից, ոչ մեկը չգիտի, թե ինչպես կիրառել ճշմարտությունը, և ոչ մեկը իրապես չի հնազանդվել Աստծուն, ապա քո կատարած աշխատանքը չափանիշին չի համապատասխանում և անհրաժեշտ արդյունքներ չի տվել։ Մի՞թե այդ դեպքում դու կեղծ առաջնորդող կամ կեղծ աշխատող չես։ (Այդպես է՛։) Սա նման է ավագ դպրոցի այն ուսուցչին, որը երեք տարի դասավանդում է աշակերտներին, բայց, ի վերջո, նրանցից ոչ մեկը չի ընդունվում համալսարան։ Հաջողության ցուցանիշը զրո է։ Սա նշանակում է, որ ուսուցումն արդյունք չի տվել, որ նա չի համապատասխանում չափանիշին և կեղծ ուսուցիչ է, որը վնասում է մարդկանց։ Նույնն է Աստծու տանը աշխատանք կատարելիս։ Արդյոք քո առաջնորդած եկեղեցում Աստծու ընտրյալ մարդիկ ի վիճակի՞ են ճանաչել իրենց։ Գիտե՞ն արդյոք, թե ինչպես կիրառել ճշմարտությունը։ Քանի՞ ճշմարտություն են հասկացել։ Ի՞նչ կարող են լքել, ինչի՞ց կարող են հրաժարվել և ինչի՞ դեմ կարող են ապստամբել հիմա։ Եթե չեն կարող ոչինչ լքել, եթե չեն կարող զանազանել կամ լքել իրենց ամուսնուն կամ կնոջը, երբ վերջինս խոչընդոտում է իրենց հավատքին, եթե չեն կարող ազատվել ոչ մի աշխարհիկ կապանքից, եթե չեն կարող ոչ մի պարտավորություն կատարել և չունեն բացարձակապես ոչ մի վկայություն, սա ցույց է տալիս, որ եկեղեցին ջրելդ ոչ մի արդյունք չի տվել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր արդյունավետ են եկեղեցին ջրելիս, մեկ-երկու կամ երկու-երեք տարի եկեղեցին ջրելուց հետո այնտեղի մարդկանց մեկ երրորդն ի վիճակի է լքել ամեն ինչ՝ իրենց պարտավորությունները կատարելու համար, ի վիճակի է հաղորդակցվել ինքնաճանաչողության մասին և ձեռք է բերել Աստծու մասին որոշակի գիտելիք, նրանց հասակն աստիճանաբար աճում է, և այն բաները, որոնք լքում են, դառնում են ավելի ու ավելի բազմաթիվ ու նշանակալից։ Նրանք կարող են լքել նույնիսկ այնպիսի բաներ, որոնք սովորական մարդիկ չեն կարող։ Մի՞թե սա չի ապացուցում, որ հասկանում են ճշմարտությունը։ Ուստի, եթե առաջնորդողներն ու աշխատողները լավ են ջրում եկեղեցին և կարող են առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց դեպի ճշմարտության իրականությունը, ապա եկեղեցու մարդկանց առնվազն մեկ երրորդը կկարողանա ծախսվել Աստծու համար և հասկանալ որոշ ճշմարտություններ։ Երբ գա ավետարան քարոզելու ժամանակը, եկեղեցում կլինեն որոշ մարդիկ, որոնք կարող են հերքել կրոնական աշխարհի պատկերացումներն ու մոլորությունները, ճշգրտորեն բացատրել Աստվածաշունչը և վկայել Ամենակարող Աստծու խոսքերի մասին, որպեսզի մարդիկ կարողանան լսել Աստծու ձայնը։ Որքան շատ քարոզեն ավետարանը, այնքան ավելի լավ կլինեն արդյունքները, և ի վերջո, կդառնան փորձագետներ ավետարան քարոզելու գործում։ Տեսնո՞ւմ ես։ Մի՞թե սա այն արդյունքը չէ, որը ձեռք է բերվում, երբ լավ առաջնորդող է ջրում եկեղեցին։ (Այդպե՛ս է։) Իսկ ի՞նչ է լինում, երբ կեղծ առաջնորդողն է ջրում եկեղեցին։ Երկու կամ երեք տարի անց եկեղեցում ոչ մի մարդ չի լինի, ով ի վիճակի կլինի իրապես լքել որոշ բաներ և ծախսվել. եկեղեցու մարդկանց մեծ մասը պարզապես կբավարարվի ազատ ժամանակ մի փոքր ավետարան քարոզելով, չի լինի ոչ մեկը, ով ի վիճակի կլինի իրապես իմանալ՝ ինչպես վկայել, և շատ քիչ մարդիկ ձեռք կբերվեն։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է սրա պատճառը։ Արդյոք սա որևէ կապ ունի՞ այն բանի հետ, որ առաջնորդողներն ու աշխատողներն իրական աշխատանք չեն կատարում։ (Ունի՛։) Ուղիղ կապ ունի։ Եթե եկեղեցում ընտրվի կեղծ առաջնորդող, որն իրական աշխատանք չի կատարում կամ չի ձգտում ճշմարտությանը, կարո՞ղ է արդյոք Սուրբ Հոգին դեռ աշխատել։ Չի՛ կարող։ Կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողներն անհեթեթ են և չեն ձգտում ճշմարտությանը, և հավաքների ժամանակ միայն բառեր և վարդապետություններ են հնչեցնում։ Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին աշխատել նման եկեղեցում։ Այդ դեպքում այդ եկեղեցում ոչ ոք չի կարող ստանձնել Աստծու հանձնարարությունը, և եղբայրներն ու քույրերը ոչ մի արդյունքի չեն հասնի իրենց պարտավորություններում։ Հետևաբար, թե եկեղեցում քանի՞ մարդ կարող է լքել որոշ բաներ ու ծախսվել, քանի՞սը կարող են հասկանալ ճշմարտությունը, և քանի՞սն են նվիրված իրենց պարտավորություններին՝ այս ամենը կախված է նրանից, թե արդյոք եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները ձգտու՞մ են ճշմարտությանը և ունե՞ն կյանքի մուտք։ Այս ամենը սերտորեն կապված է։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը հաճախակի ջրում է եղբայրներին ու քույրերին ավետարան քարոզելու ճշմարտություններով, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ ճշմարտությունը և կրթել իրենց ավետարան քարոզելու մեջ, ապա երկու կամ երեք տարվա նման կրթությունից հետո եկեղեցու ավետարանի աշխատանքի արդյունքներն անշուշտ ավելի ու ավելի լավը կդառնան։ Սկզբում միգուցե ամսական մեկ մարդ ձեռք բերեն։ Երկու ամիս անց միգուցե ամսական երկու կամ երեք մարդ ձեռք բերեն, իսկ ևս մի քանի ամիս անց միգուցե ամսական չորս կամ հինգ մարդ ձեռք բերեն։ Արդյունքներն աստիճանաբար կաճեն։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ այս եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները համապատասխանում են չափանիշին։ Պարզապես նայեք ցանկացած եկեղեցու, որտեղ չկա ոչ մի մարդ, որ կարող է ստանձնել Աստծու հանձնարարությունը։ Կարող եք վստահ լինել, որ դրա ավետարանի աշխատանքը կմնա անպտուղ և երբեք տեղից չի շարժվի։ Առաջին տարում չի հաջողվում առաջ գնալ, և չի հաջողվում նաև հաջորդող երկրորդ ու երրորդ տարիներին։ Ի վերջո, մեծ աղետներ են գալիս։ Լինում են հոսանքազրկումներ և ինտերնետի անջատումներ, և բացարձակապես ոչ մի աշխատանք չի կարող արվել։ Այդ դեպքում կարո՞ղ է արդյոք այդ եկեղեցում դեռևս լինել մեկը, ով կհասնի փրկության։ (Ո՛չ։) Բնականոն հանգամանքներում յուրաքանչյուր եկեղեցի պետք է ունենա մի քանի մարդ, որոնք կարող են կատարել իրենց պարտավորությունները, կիրառել ճշմարտությունը, հաշվի առնել Աստծու մտադրությունները և ձգտել հնազանդվել ու սիրել Աստծուն։ Նրանք մոտիվացված են ճշմարտությանը ձգտելու մեջ, և երբ խնդիր են ունենում, փնտրում են ճշմարտությունը։ Երբ վերջապես հասկանում են ճշմարտությունը, կարողանում են հաստատուն մնալ իրենց վկայության մեջ և ստանձնել եկեղեցու աշխատանքը։ Երբ եկեղեցին ունի մի քանի նման մարդ, որոնք ծառայում են որպես սյուներ, Աստված աշխատում է նրա մեջտեղում, և այդ եկեղեցին այնուհետև կոչվում է Աստծու տաճար։ Որպես սյուներ գործող այս մի քանի մարդիկ Աստծու տաճարի սյուներն են։ Ամենաօրհնվածները նրանքց են, ում Աստված որոշել է փրկել և կատարյալ դարձնել, ովքեր ձեռք են բերվել Աստծու կողմից և ովքեր ունեն Աստծու խոստումը։ Նրանց օրհնությունները սահմանված են Աստծու կողմից, և ոչ ոք չի կարող խլել դրանք։ Հետևաբար, երբ մարդը դառնում է եկեղեցու սյուն, հավանության է արժանանում Աստծու կողմից և բնականաբար կպաշտպանվի Նրա կողմից։ Կարելի է ասել, որ այս սյուներն Աստծու աչքի լույսն են։ Աստծու աչքի լույսն ամենաթանկն է։ Ոչ ոք չի համարձակվում դիպչել նրանց, և ոչ ոք չի կարող խլել նրանց։ Սատանան չի համարձակվում աշխատել նման մարդկանց վրա, և որևէ մեկը, ով ուզում է վնասել նրանց, չի կարող հաջողել։ Եկեղեցու ողջ աշխատանքը ծառայում է թագավորության ավետարանի տարածմանը։ Եթե ինչ-որ մեկը գործում է որպես սյուն աշխատանքի յուրաքանչյուր կողմում, այսինքն՝ առանց նրա աշխատանքը չի կարող արվել, բայց նրա հետ կարող է արդյունքների հասնել, և նա կարող է հետևել Աստծու կամքին, ապա այդ անձը եկեղեցու սյուն է։ Մենք հաճախ ենք խոսում հաղթող դառնալու ձգտման մասին։ Ուստի, ումի՞ց է նկատի առնվում «հաղթողներ» ասելով։ Նկատի է առնվում յուրաքանչյուր եկեղեցու այն մարդկանց, ովքեր գործում են որպես սյուներ։ Այս մարդիկ են հաղթողները։ Եկեղեցում ոչ բոլոր մարդիկ են իրապես օրհնված, բայց նրանք, ովքեր գործում են որպես սյուներ, օրհնված են։ Ուստի, կեղծ առաջնորդողները սյունե՞ր են։ (Ո՛չ։) Հակաքրիստոսները սյունե՞ր են։ (Ո՛չ։) Չար մարդիկ սյունե՞ր են։ (Ո՛չ։) Նրանք տերմիտներ են, մարդիկ, որոնք քանդում և վնասում են Աստծու գործը։ Երբ կեղծ առաջնորդողները, հակաքրիստոսներն ու չար մարդիկ գալիս են Աստծու տուն, դա անում են քանդելու և վնասելու համար։ Նրանք խնդիրներ հարուցողներ են։ Հետևաբար, երբ Աստծու ընտրյալ մարդիկ հասակ ու զանազանություն ունենան, հստակորեն կտեսնեն, որ սրանք կեղծ առաջնորդողներ, հակաքրիստոսներ ու չար մարդիկ են։ Կասեն։ «Կմերժենք և կհեռացնենք նրանց»։ Այդ կեղծ առաջնորդողները, հակաքրիստոսներն ու չար մարդիկ այնուհետև դուրս կթողնվեն, և նրանց վերջը եկած կլինի։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն չունենան այս մարդկանց նկատմամբ, ապա նրանց վերջը դեռ չի եկել։ Երբ մարդկանց մեծամասնությունը կարողանա զանազանել և մերժել նման մարդկանց, նրանց վերջն իրապես եկած կլինի։ Այս աշխարհում ամենաչար, ամենահետադիմական ու Աստծուն ամենաշատը դիմակայող ռեժիմը ՉԿԿ-ն է։ Կասեի՞ք, որ ՉԿԿ-ի վերջը եկել է։ (Այո՛։) Եվ ինչպե՞ս է եկել ՉԿԿ-ի վերջը։ (Դրա վերջը եկավ, երբ մարդիկ բոլորը թափանցեցին դրա էության մեջ։) Վերջին տարիներին միջազգային ասպարեզում ՉԿԿ-ի գործողությունները ցույց են տվել բոլոր ազգերի մարդկանց, որ այն ամենաչար, ամենաարհամարհելի և Աստծուն ամենաշատը դիմակայող սատանայական ռեժիմն է։ ՉԿԿ-ն լավագույնն է խաբեության և ստի մեջ։ Այժմ ՉԿԿ-ն դարձել է հանրային թշնամի՝ ատելի բոլորի կողմից։ Բոլոր ազգերի մարդիկ հստակորեն տեսել են դրա իրական դեմքը, և բոլորը դիմակայում, ատում և անիծում են այն։ Դրա վերջը եկել է։ Այս բոլորն առաջացել է դրա բազմաթիվ չար գործերից։ Ինչպես ասում են․ «Չարիքի մեջ համառելը հանգեցնում է ինքնակործանման»։ Ուստի, ինչպե՞ս է գալիս կեղծ առաջնորդողների, հակաքրիստոսների ու չար մարդկանց վերջը։ Դա նույնպես լինում է այն ժամանակ, երբ Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն են ձեռք բերում նրանց արարքների նկատմամբ, թափանցում են նրանց իրական դեմքի ու էության մեջ և մերժում նրանց։ Հենց այդ ժամանակ է գալիս նրանց վերջը։ Սկզբում մարդիկ միգուցե դեռևս աջակցեն կամ նույնիսկ երկրպագեն նրանց, բայց ավելի ուշ աստիճանաբար կհայտնաբերեն, որ ինչ-որ բան այն չէ։ Այն, ինչ ասում են, կարծես չի համապատասխանում ճշմարտությանը. նրանց արարքները միշտ առաջնորդվում են իրենց սեփական շարժառիթներով, և միշտ կատարում են իրենց պարտավորությունները՝ սեփական կամքի համաձայն։ Որքան շատ են մարդիկ նայում նրանց, այնքան ավելի քիչ ճշմարտության իրականություն են տեսնում նրանց մեջ, և այնքան ավելի կեղծ են համարում նրանց։ Աստծու ընտրյալ մարդիկ այնուհետև հստակորեն տեսնում են, որ նման մարդիկ կեղծ առաջնորդողներ, հակաքրիստոսներ ու չար մարդիկ են, և սկսում են մերժել նրանց։ Տեսնո՞ւմ ես, մի՞թե կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները չեն քայլում նույն ճանապարհով, ինչ ՉԿԿ-ն։ Նրանք բոլորը մերկացվում և բացահայտվում են, որովհետև այդքա՜ն շատ չարիք են գործել։ Մի՞թե ճիշտ չէ, որ նրանց վերջը գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ զանազանություն են ձեռք բերում նրանց նկատմամբ։ (Այդպե՛ս է։) Պլանավորել էի ժամանակ գտնել՝ հատկապես հաղորդակցվելու զանազանության ճշմարտությունների շուրջ, բայց չէի սպասում, որ ձեզ հետ հաղորդակցվելս սկսելուց ոչ շատ անց ինչ-որ մեկը կբարձրացներ այս տեսակ հարցը։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում Աստծու ընտրյալ մարդկանց հասակն աճել է մինչև այս աստիճանի, ուստի ժամանակն է, որ հաղորդակցվեմ ճշմարտության այս կողմի շուրջ։