Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 5)

II. Հարցեր կյանքի մուտքի վերաբերյալ

Հարց 3։ Վերջերս որոշ եղբայրներ և քույրեր, իրենց պարտավորությունների մեջ դժվարությունների հանդիպելիս, հակված են բացասական վիճակի մեջ ընկնելու։ Նրանք զգում են, որ չեն կարող պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունը և ցանկանում են հրաժարվել։ Ես շատ եմ անհանգստանում, երբ տեսնում եմ դա։ Փորձել եմ ճշմարտության հարցով հաղորդակցվել նրանց հետ՝ օգնելու վերականգնել իրենց հավատը, սակայն արդյունքները լավը չեն եղել, արդյունքում ես նույնպես բացասական վիճակի մեջ եմ ընկել և թուլացել։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի օգնեմ եղբայրներիս և քույրերիս հաստատակամ մնալ իրենց պարտավորության մեջ։

Պատասխան։ Եթե եղբայրներն ու քույրերն իրենց պարտավորության մեջ դժվարությունների հանդիպելիս հակված են բացասական վիճակի մեջ ընկնելու, պարզապես հարցրեք նրանց. «Ցանկանո՞ւմ ես մտնել երկնքի թագավորություն։ Եթե ցանկանում ես մտնել երկնքի թագավորություն, բայց զգում ես, որ չես համապատասխանում պահանջներին և արժանի չես, մի՞թե կասեիր. «Ես հրաժարվում եմ երկնքի թագավորություն մտնելուց»։ Ո՛չ, չէիր ասի։ Կաշվից դուրս կգայիր երկնքի թագավորության մտնելու համար»։ Ուրեմն ինչո՞ւ ես ուզում նահանջել, երբ պարտավորությանդ մեջ ընդամենը մի փոքր դժվարության ես հանդիպում։ Ի՞նչ խնդիր է սա։ Երբ մեր պարտավորության մեջ դժվարությունների ենք հանդիպում, որո՞նք են Աստծու մտադրությունները։ Աստված օգտագործում է այս դժվարությունները՝ մեզ առաջնորդելու դեպի ճշմարտության իրականությունը։ Ի՞նչ է նշանակում առաջնորդել մեզ դեպի ճշմարտության իրականությունը։ Նշանակում է առաջնորդել մեզ դեպի երկնքի թագավորություն։ Եթե այժմ չես կարողանում մտնել ճշմարտության իրականություն, ապա չես կարողանա մտնել երկնքի թագավորություն։ Ճի՞շտ է սա։ (Ճիշտ է։) Երկնքի թագավորությունը ճշմարտության թագավորություն է։ Եթե չունես ճշմարտության իրականությունը, արդյոք արժանի՞ ես մտնելու երկնքի թագավորություն։ (Ո՛չ։) Ուրեմն ո՞րն է այժմ մեր պարտավորությունը կատարելու նշանակությունը։ Մեր պարտավորությունը կատարելու միջոցով կարող ենք մտնել ճշմարտության իրականություն և ի վերջո՝ երկնքի թագավորություն։ Ահա սա է մեր պարտավորությունները կատարելու նշանակությունը։ Արդյոք ձեր պարտավորությունը կատարելը պահանջո՞ւմ է հասկանալ ճշմարտության սկզբունքները։ (Այո։) Երբ քո պարտավորության մեջ կարողանում ես կիրարկել ճշմարտությունը և գործել սկզբունքների համաձայն, քո պարտավորության կատարումը համապատասխանում է չափանիշին և արդյունք տալիս։ Պարտավորությունդ կատարելով՝ կարող ես մտնել ճշմարտության իրականություն և որակավորվել մտնելու երկնքի թագավորություն։ Եթե պարտավորությունդ կատարելիս չես մտնում ճշմարտության իրականություն, և ի վերջո պարտավորությանդ կատարումը չի համապատասխանում չափանիշին, արդյոք դեռ որակավորված կլինե՞ս մտնելու երկնքի թագավորություն։ (Ո՛չ։) Ուրեմն ի՞նչ կապ կա պարտավորությունը կատարելու և երկնքի թագավորություն մտնելու միջև։ (Եթե մեր պարտավորությունը կատարում ենք այնպես, որ համապատասխանում է չափանիշին, ապա հնարավորություն ենք ունենում մտնելու երկնքի թագավորություն։) Ինչո՞ւ ենք ասում, որ այժմ, մեր պարտավորությունը կատարելով, նախապես ճաշակում ենք երկնքի թագավորության իրականությունը։ Սա թագավորության կրթումն է։ Եթե այս կրթման մեջ հաջողության հասնես, ձեռք բերես ճշմարտությունը և մտնես ճշմարտության իրականություն, ապա բաժին կունենաս թագավորության մեջ։ Բայց եթե պարտավորությունդ կատարելիս չձգտես ճշմարտությանը, չկարողանաս կիրառել ճշմարտությունը՝ խնդիրներ լուծելու համար, և ի վերջո պարտավորությանդ կատարումը չհամապատասխանի չափանիշին, ու ցանկանաս հրաժարվել դրանից, ապա ի՞նչ է դա ցույց տալիս։ Նշանակում է, որ որակավորված չես մտնելու երկնքի թագավորություն և դուրս ես թողնվել։ Ոմանք հավատում են Ամենակարող Աստծուն և ընդունում են, որ սա ճշմարիտ ճանապարհն է, սակայն չեն կամենում ձգտել ճշմարտությանը։ Նրանք չեն սիրում ճշմարտությունը։ Զգում են, որ Ամենակարող Աստծուն հավատալը չափազանց դժվար է, և որ ավելի հեշտ է հավատալ Տեր Հիսուսին, ուստի ցանկանում են թողնել Ամենակարող Աստծուն և վերադառնալ իրենց հին եկեղեցիներ՝ Տիրոջը հավատալու։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս խնդրի էությունը։ (Դա Աստծուն դավաճանելն է։) Կարծում ես, որ Տեր Հիսուսին հավատալը հեշտ է, բայց եթե միայն հավատաս Տեր Հիսուսին և չընդունես վերջին օրերի Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, կկարողանա՞ս ազատվել ապականված խառնվածքիցդ։ (Ո՛չ։) Կկարողանա՞ս ազատվել Սատանայի ազդեցությունից։ (Ո՛չ։) Կկարողանա՞ս հասնել Աստծու հանդեպ ճշմարիտ հնազանդության։ Կկարողանա՞ս հետևել Աստծու կամքին։ (Ո՛չ։) Այդ դեպքում որակավորվա՞ծ ես մտնելու երկնքի թագավորություն։ (Ո՛չ։) Վերջին օրերին Աստված կատարել է գործի նոր փուլ, և Սուրբ Հոգին այլևս չի գործում Շնորհքի դարաշրջանում։ Սա ցույց է տալիս, որ գործի նախորդ փուլն այժմ հնացած և անցյալում մնացած է։ Եթե դեռևս կառչում ես գործի այդ փուլից, Աստվածաշնչից և Տեր Հիսուսի անունից, ապա դատապարտված ես դուրս թողնվելու։ Նայի՛ր կրոնավոր աշխարհին. ինչո՞ւ է այն դատապարտվել Աստծու կողմից։ Որովհետև կրոնավոր աշխարհի մարդիկ չեն հետևում Աստծուն։ Երբ Աստված կատարում է Իր նոր գործը, նրանք ոչ միայն չեն հետևում դրան, այլև դատապարտում ու դիմակայում են դրան։ Սա նշանակում է կրկին խաչել Աստծուն։ Այդ պատճառով կրոնավոր աշխարհի մարդիկ դատապարտվել են Աստծու կողմից, և Աստված ասում է, որ այս մարդկանց հավաքը կրոնինն է, ոչ թե Աստծու եկեղեցունը։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ կրոնավոր աշխարհը դուրս է թողնվել Աստծու կողմից և այլևս այն վայրը չէ, որտեղ Սուրբ Հոգին գործում է մարդկանց փրկելու համար։ Ուրեմն ո՞րն է կրոնավոր մարդկանց ելքը։ Այն, որ պիտի կործանվեն՝ ճիշտ այնպես, ինչպես անհավատները։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Ոմանք մեկ-երկու տարի հավատացել են Ամենակարող Աստծուն, բայց դեռ ասում են. «Ամենակարող Աստծուն հավատալը չափազանց դժվար է։ Մեզ անընդհատ ասում են, որ պետք է ձգտենք ճշմարտությանը, բայց ես չեմ կարողանում հասնել դրան։ Ավելի հեշտ է հավատալ Հիսուսին. այդ դեպքում ստիպված չես ձգտել ճշմարտությանը, և կարող ես հավատալ ինչպես ուզում ես»։ Ինչպե՞ս կարող են նման բաներ ասել։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նրանք չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության նկատմամբ։) Ուրեմն իրականում ո՞վ կարող է մտնել երկնքի թագավորություն։ Տեր Հիսուսն ասել է մի շատ կարևոր բան. «Նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7:21)։ Կա նաև մեկ այլ կարևոր խոսք. «Երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում» (Մատթեոս 11:12)։ Այս համարի տարբեր թարգմանություններ կան, և դրանցից մեկում դրա իմաստը փոխանցվում է այսպես. «Երկնքի թագավորությունը ուժով է հափշտակվում. պետք է ամբողջ ուժով ձգտեք մտնել այնտեղ, և եթե ամբողջ ուժը չներդնեք, չեք կարողանա մտնել»։ Այս թարգմանությունն ավելի ճշգրիտ է։ Հիշե՛ք, աստվածաշնչյան այս երկու խոսքը չափազանց կարևոր է։ Դրանք մեզ ցույց են տալիս երկնքի թագավորություն մտնելու միակ ուղին»։ Այժմ, երբ Ամենակարող Աստված եկել է և Նա երկնքի թագավորության Թագավորն է, եթե թույլ չտաս, որ Նա քեզ կատարելագործի, ապա որակավորված չես լինի մտնելու երկնքի թագավորություն։ Ամենակարող Աստծուն դավաճանելը նույնն է, ինչ դավաճանել երկնքի թագավորությանը։ Այդպես չէ՞։ (Այդպես է։) Ուրեմն գիտես, որ երկնքի թագավորություն մտնելու համար պետք է ձգտես ճշմարտությանը և հասկանաս դա, բայց կարծում ես, որ դա չափազանց մեծ ջանք է պահանջում և չես կամենում ձգտել դրան։ Սա ի՞նչ խնդիր է։ Դա ցույց է տալիս, որ չես սիրում ճշմարտությունը։ Եթե չես սիրում ճշմարտությունը, մի՞թե դեռ որակավորված ես մտնելու երկնքի թագավորություն։ Երկնքի թագավորությունն Աստծու թագավորությունն է, և դա ճշմարտության թագավորություն է։ Այն Սատանայի թագավորությունը չէ։ Ճշմարտությունը երկնքի թագավորության իրականությունն է։ Եթե չես հասկանում կամ չես մտնում ճշմարտության մեջ, ապա ինչպե՞ս կարող ես մտնել երկնքի թագավորություն։ Շարունակի՛ր երազել։ Ոմանք այսպիսի հարց են բարձրացնում. «Ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ մարդիկ լքում մեր եկեղեցին։ Ոմանք մեկ-երկու տարի հավատում են, ուրեմն ինչո՞ւ են հեռացել»։ Չեք կարողանում հասկանալ դրա էությունը, այնպես չէ՞։ Մի՞թե այդ մարդիկ հենց նրանք չեն, ովքեր չեն սիրում ճշմարտությունը։ Նրանք չեն կամենում կարդալ Աստծու խոսքերը կամ կիրարկել ճշմարտությունը։ Հեռանում են, որովհետև հակակրանք են տածում ճշմարտության նկատմամբ։ Այժմ հասկացա՞ք այս խնդրի էությունը։ (Այո։) Ուրեմն, ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ է ունենում այդ մարդկանց հեռանալը։ Ի՞նչ հետևանքներ է ունենում Ամենակարող Աստծուն և ճշմարտությանը դավաճանելը։ (Նրանք ընդմիշտ կորցրել են վերջին օրերի փրկությունը։) Այդ մարդկանցից ոմանք վերադարձել են տուն՝ իրենց կյանքն ապրելու, իսկ մյուսները դուրս են եկել աշխարհ՝ չար հոսանքներին հետևելու։ Թեև վայելում են մսեղավոր ժամանակավոր հարմարավետություն, արդյոք դեռ որևէ հույս ունե՞ն փրկության հասնելու։ (Ոչ։) Եթե փրկության հասնելու հույս չունեն, մի՞թե դեռ որակավորված են մտնելու երկնքի թագավորություն։ (Ոչ։) Երբ մարդը դավաճանում է Աստծուն, նշանակում է, որ նա կգնա դժոխք և կկործանվի։ Ուրեմն, ձեր կարծիքով, Աստված ինչպե՞ս է վերաբերվում այս հարցին։ Պետք է փնտրես ճշմարտությունը և ընկալես Աստծու մտադրությունները, որպեսզի ճիշտ տեսնես երևույթները։ (Աստծու խոսքերն ասում են. «Նրանց հանդեպ, ովքեր նեղության ժամանակ Ինձ չցուցաբերեցին նույնիսկ ամենափոքր հավատարմությունը, Ես այլևս ողորմածություն չեմ ցուցաբերի, որովհետև Իմ ողորմածությունն էլ սահման ունի։ Բացի այդ, Ես համակրանք չունեմ նրանց հանդեպ, ովքեր երբևէ դավաճանել են Ինձ» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար)։ Քանի որ նման մարդը դավաճանել է Աստծուն և լքել Նրան, արդյո՞ք նրա անունը դեռ կարող է գրանցվել կյանքի գրքում (Ոչ։) Նրա անունը ջնջվել է կյանքի գրքից, և նա ընդմիշտ կորցրել է փրկության հասնելու հնարավորությունը։ Նա երբեք չի կարողանա կրկին տեսնել Աստծուն։ Այդ մարդը դատապարտվել է մահվան։ Ոմանք կարող են հարցնել. «Իսկ եթե մի օր նա վերադառնա՞ և ցանկանա կրկին հետևել Աստծուն։ Ինչպես ասում են. «Վերադարձած անառակ որդին ոսկուց էլ թանկ է»։ Կարո՞ղ է Աստված դեռ ընդունել նրան»։ Ինչպե՞ս կարող էր նա այնպես շարժել Աստծու սիրտը, որ Աստված ընդուներ նրան։ Դժվար է ասել։ Այս հարցն անհայտ է։ Պետք է հիշեք հետևյալը. եթե որևէ մեկը նոր է հավատքի մեջ և չի հասկանում որևէ ճշմարտություն, հեռանում է, իսկ հետո վերադառնում, Աստծու համար ավելի հեշտ է նրան ընդունել։ Բայց եթե մեկ-երկու տարի հավատում է եւ գիտի, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և, այնուամենայնիվ, հեռանում ու դավաճանում է Աստծուն, ապա գիտակցաբար մեղք է գործում, և, ամենայն հավանականությամբ, կորցրել է փրկության հասնելու հնարավորությունը։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում. «Քանզի եթե կամավոր ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում» (Եբրայեցիներին 10։26)։ Մի՞թե այդպես չէ։ (Այո։)

Այս հարցում նշված նման մարդն զգում է, որ չի կարող պատշաճ կերպով կատարել աշխատանքը և ցանկանում է հրաժարվել։ Սա լու՞րջ բնույթ ունի։ (Այո՛։) Լուրջ է։ Սա նման է այն բանին, երբ մարդն ամուսնանում է և երեխաներ ունենում, իսկ հետո ասում․ «Ես չեմ կարող կրել այս ընտանիքի հոգսը։ Այլևս չեմ ուզում ապրել, գնում եմ կախվեմ»։ Եվ այսպիսով, նա լքում է իր կնոջն ու երեխաներին։ Ինչպիսի՞ մարդ է նա։ (Լավ մարդ չէ։ Անպատասխանատու է։) Գիտեիր, որ ապրելը հեշտ չի լինելու, ապա ինչո՞ւ ամուսնացար և երեխաներ ունեցար։ Քանի որ արդեն արել ես այդ քայլը, իսկ հիմա ուզում ես ինքնասպան լինել, որովհետև չես կարողանում կրել ընտանեկան կյանքի հոգսը, արժանի՞ ես մարդ կոչվելու։ (Ո՛չ։) Ո՛չ, արժանի չես, և հավերժ կնախատվես դրա համար։ Այժմ, եթե առաջնորդողն իր աշխատանքում որոշակի դժվարության հանդիպի և ասի՝ «Օ՜, ես զուրկ եմ ճշմարտությունից և չգիտեմ՝ ինչպես լուծել խնդիրները, ուստի ավելի լավ է հրաժարվեմ», դա ընդունելի՞ է։ (Ո՛չ։) Ի՞նչ է նշանակում հրաժարվելը։ (Լքել պաշտոնը և դավաճանել աստծուն։) Այս մարդն ապիկար է։ Չինական մի տարածված արտահայտություն կա․ «Անհույս դեպք է»։ Ահա թե ինչպիսի մարդ է նա։ Կարո՞ղ է նման մարդը դեռևս ծանր հոգս կրել։ (Ո՛չ։) Կարո՞ղ է վերցնել իր խաչը և հետևել Աստծուն։ (Ո՛չ։) Ուրեմն, մի՞թե ապիկար չէ։ (Ապիկար է։) Նման մարդը պիտանի չէ։ Անկախ նրանից, թե քանի տարեկան է մարդը, որքան գիտելիք ունի կամ ինչպիսին է նրա որակը, եթե չի կարողանում ստանձնել որևէ աշխատանք, նրա կյանքն առհասարակ ոչ մի արժեք չունի։ Ի՞նչ պետք է անի մարդը արժեքավոր և նշանակալից կյանքով ապրելու համար։ Պետք է կարողանա հոգս կրել, ավարտել որևէ աշխատանք, կատարել պարտավորություն և ստանձնել Աստծու հանձնարարությունը։ Ահա թե ինչ է նշանակում կարողանալ պատասխանատվություն ստանձնել։ Նման մարդը կյանքով արտահայտում է ճշմարիտ մարդկային նմանություն, և նրա կյանքն ունի արժեք ու նշանակություն։ Եթե մարդը չի կարողանում կատարել որևէ պարտավորություն, տանել որևէ տառապանք, սովորել որևէ բան կամ հասնել որևէ բանի, նրա կյանքն արժե՞ք ունի։ (Ո՛չ։) Կարո՞ղ է նման մարդը մտնել երկնքի թագավորություն։ (Ո՛չ։) Նա որակավորված չէ՝ մտնելու երկնքի թագավորություն։ Երկնքի թագավորություն մտնողները պետք է ունենան ճշմարտության իրականություն։ Նրանք պետք է ունենան սեփական մտքեր, բնականոն մարդկայնություն և բնականոն մտածողություն։ Միայն այդ դեպքում կարող են ստանձնել աշխատանքի որևէ կողմ և որակավորված լինել՝ մտնելու երկնքի թագավորություն։ Երկնքի թագավորության մեջ չկան բթամիտ կամ անօգուտ մարդիկ, և, անշուշտ, չկան դևեր կամ Սատանաներ։ Երկնքի թագավորությունը լի է մարդկանցով, ովքեր տիրապետում են ճշմարտության իրականությանը, ազնիվ են, հնազանդվում ու երկրպագում են Աստծուն, կարող են ստանձնել Աստծու հանձնարարությունը և կատարել իրենց պարտավորությունը՝ չափանիշին համապատասխան։ Նման մարդիկ բաժին ունեն երկնքի թագավորության մեջ։ Եթե ինչ-որ մեկն իր պարտավորությունը կատարելիս մի փոքր դժվարության է հանդիպում, զգում է, որ չի կարող պատշաճ կերպով կատարել աշխատանքը և ցանկանում է հրաժարվել, ապա ինչպիսի՞ մարդ է նա։ Նա ապիկար է, կատարյալ ապիկար։ Ո՞վ իր պարտավորությունը կատարելիս դժվարությունների չի հանդիպում։ Անկախ նրանից, թե աշխատանքի որ ոլորտում ես ներգրավված, որոշակի դժվարություն կլինի։ Ձեր կարծիքով, իմ կատարած աշխատանքը դժվա՞ր է։ (Այո՛։) Ինչո՞վ է իմ աշխատանքը դժվար։ (Եղբա՛յր, դու պատասխանատու ես բազմաթիվ աշխատանքների համար և շատ բաներով պետք է զբաղվես։ Բացի այդ, աշխատանքի մի մասը տեխնիկական բնույթի է, իսկ այդ ոլորտներում մասնագետ չես, ուստի այդ աշխատանքն ուղղորդելն իսկապես դժվար է։) Ես աշխատանքի շատ ոլորտներում մասնագետ չեմ։ Երբեք չեմ ուսումնասիրել այդ ոլորտները։ Օրհներգերի աշխատանքում մասնագետ չեմ։ Երբեք չեմ ուսումնասիրել դա։ Պարի աշխատանքում մասնագետ չեմ։ Երբեք չեմ ուսումնասիրել դա։ Ֆիլմարտադրության աշխատանքում մասնագետ չեմ։ Երբեք չեմ ուսումնասիրել դա։ Եվ հաստատապես երբեք չեմ ուսումնասիրել համակարգչային տեխնոլոգիաներ կամ լեզուներ։ Այս բոլոր ոլորտներում մասնագետ չեմ։ Ուստի, ինձ համար դժվա՞ր է այս աշխատանքը կատարելը։ (Այո՛։) Ուրեմն ինչպե՞ս եմ ստանձնում այս աշխատանքը, երբ կան դժվարություններ։ Պետք է սովորեմ, գին վճարեմ, ջանք գործադրեմ և մարդիկ գտնեմ համագործակցելու համար։ Անկախ նրանից, թե աշխատանքի որ ոլորտում ինչ դժվարություն կա, այն անբաժանելի է ճշմարտության մասին հաղորդակցվելուց և ճշմարտությունն օգտագործելուց խնդիրները լուծելու համար։ Ահա թե ինչու պետք է միշտ փնտրեմ ճշմարտությունը և մնամ հաստատակամ։ Երբեք չեմ կարող նահանջել կամ բացասական բաներ ասել։ Որքան էլ դժվար կամ ծանր լինի, պետք է առաջ շարժվեմ։ Ահա այսպես եմ լուծում աշխատանքիս դժվարությունները։ Բացի այդ, մշտապես ինքնաքննում եմ ինքս ինձ՝ հարցնելով. «Ճշմարտության ո՞ր կողմերը դեռևս չեմ հստակեցրել հաղորդակցության միջոցով։ Եկեղեցում ի՞նչ խնդիրներ դեռ չեմ լուծել կամ բացահայտել։ Եկեղեցում կա՞ն առաջնորդողներ և աշխատողներ, որոնք կեղծ առաջնորդողներ կամ հակաքրիստոսներ են և որոնց դեռ չեմ բացահայտել։ Կա՞ն մարդիկ, որոնք սխալմամբ հեռացվել կամ վտարվել են։ Եթե այո, ապա պետք է արագ գտնեմ նրանց և հետ բերեմ։ Չեմ կարող կործանել փրկվելու նրանց հնարավորությունը։ Ավետարանչական աշխատանքում կա՞ն չլուծված խնդիրներ, որոնք կարող են ազդել ավետարանը քարոզելու արդյունքների վրա։ Աշխատելիս, եթե անպատեհ բան ասեմ կամ անեմ մի բան, որը եղբայրներն ու քույրերը չեն կարող հասկանալ, և նրանց մեջ պատկերացումներ առաջացնի, հնարավո՞ր է նրանք հեռանան»։ Հաճախ եմ մտորում և ինքնաքննում այս հարցերի շուրջ։ Եթե ինչ-որ մեկը պատկերացումներ է կազմում և հեռանում իմ ասածի կամ արածի պատճառով, պետք է բացատրեմ դա նրանց։ Ինչպե՞ս եմ բացատրում։ Նախկինում հաղորդակցվել եմ այս մասին։ Ո՞վ է հիշում և կարող է կիսվել։ (Եղբա՛յր, հիշում եմ, հաղորդակցվեցիր, որ մենք հավատում ենք Աստծուն, ուստի չպետք է ազդվենք խոսելիս որևէ մեկի վերաբերմունքից կամ ձայնի տոնից։ Նաև պետք է սովորենք ճիշտ ըմբռնել ու մոտենալ հարցին։ Եթե մարդու խոսքերը համահունչ են Աստծու մտադրություններին, պետք է ընդունենք դրանք։ Եթե չենք հասկանում, կարող ենք փնտրել։) (Եղբա՛յր, դու ասացիր նաև, որ երբեմն, երբ խստորեն էտում կամ մերկացնում ես որևէ մեկին, դա այդ պահին նրա արած վատ բաների հանդեպ զայրույթից է լինում, և մանրամասն վերլուծում ու վճիռ ես կայացնում այդ մարդու արածի և նրա բռնած ուղու վերաբերյալ։ Բայց եթե այդ մարդը հետագայում ապաշխարում և փոխվում է, քո վերաբերմունքը նույնպես կփոխվի, և արդարացիորեն կվերաբերվես նրան՝ սկզբունքների համաձայն։) Ձեր ասածը ճիշտ է։ Բայց իմ սկզբնական ասածը դրանից ավելի ուղղակի էր։ Ահա թե ինչ եմ ասել․ «Դուք հավատում եք Ամենակարող Աստծուն։ Դուք ինձ չեք հավատում։ Ես չեմ ներկայացնում Աստծուն։ Եթե զգում ես, որ իմ ասած որևէ բան համահունչ չէ ճշմարտության սկզբունքներին, կարող ես նշել դա։ Չես կարող բացասական և թույլ դառնալ այն պատճառով, որ անպատեհ բան եմ ասում։ Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է սրտումդ հասկանաս, որ Աստված ճշմարտությունն է, Նրա խոսքերն ամբողջությամբ ճշմարտությունն են, և Նրա կատարած ողջ գործի մեջ կա ճշմարտություն։ Պետք է փնտրես ճշմարտությունը։ Մի՛ կաշկանդվիր իմ ասածներից։ Ես ապականված մարդ եմ՝ ճիշտ քեզ պես։ Միակ տարբերությունն այն է, որ փրկվել եմ Աստծու կողմից, և Նա օգտագործում է ինձ՝ գործ անելու համար։ Իմ հիմնական աշխատանքն Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելն է՝ մտնելու ճշմարտության իրականություն, լավ կատարելու իրենց պարտավորությունները և կատարելու Աստծու կամքը։ Սա իմ աշխատանքն է, բայց ես չեմ կարող ներկայացնել Աստծուն։ Ուստի, մի՛ կաշկանդվիր ինձնով քո հավատքի մեջ։ Պետք է կենտրոնանաս Աստծու խոսքերը լսելու վրա։ Եթե կարծում ես, որ ասածս ճիշտ է և համապատասխանում է ճշմարտությանը, ապա լսի՛ր։ Եթե այն չի համապատասխանում ճշմարտությանը, ստիպված չես լսել։ Ինչ էլ որ անես, բացասական կամ թույլ մի՛ դարձիր և մի՛ հեռացիր իմ արած կամ ասած որևէ բանի պատճառով։ Եթե նույնիսկ չգիտես, թե ում ես հավատում, ապա հիմար ես և լիովին անգետ ու կույր»։ Մի՞թե դա չէի ասել։ (Այդպես է։) Տեղի՞ն էր իմ կողմից նման բան ասելը։ (Այո՛։) Այդ խոսքերն ի սրտե՞ էին։ (Այո՛։) Նման կերպ հաղորդակցվելը լուծե՞ց խնդիրը։ (Լուծեց։) Հենց նոր մի փոքր շեղվեցի թեմայից իմ հաղորդակցության մեջ, բայց թեմայից դուրս այդ մեկնաբանությունները դարձյալ օգտակար էին և ի վերջո գրեթե պատասխանեցին հարցին։ Ճի՞շտ է։ (Ճիշտ է։)

Հարց 4։ Ինչ-որ մեկի հետ ճշմարտության մասին հաղորդակցվելուց հետո նրա դժվարություններն ու խնդիրները երբեք չեն լուծվում, և նրա վիճակը մշտապեսհետընթաց է ապրում։ Ինչպե՞ս կարող եմ զանազանել՝ դա այն պատճառով է, որ հաղորդակցությունս բավականաչափ հստակ չէ՞, թե՞ որովհետև այս մարդը չի սիրում ճշմարտությունը։

Պատասխան։ Ճշմարտության շուրջ հաղորդակցությունդ բավականաչափ հստակ է, թե ոչ, սրտումդ գիտես, և լսողը նույնպես շատ հստակ գիտի դա։ Հետևաբար, չես կարող պարզապես հիմնվել զգացածիդ վրա՝ որոշելու, թե արդյո՞ք հաղորդակցությունդ բավականաչափ հստակ էր. պետք է նաև հարցնես լսողին, թե արդյո՞ք նա այդպես է կարծում։ Եթե ասի, որ հստակ չէր, դա ապացուցում է, որ հաղորդակցությունդ բավականաչափ հստակ չէր։ Եթե ասի, որ հստակ էր, դա ապացուցում է, որ հաղորդակցությունդ հստակ էր։ Եթե վստահ ես, որ հաղորդակցությունդ հստակ էր, և լսողը նույնպես ընդունում է, որ այն հստակ էր, բայց չի ընդունում կամ չի կիրառում ճշմարտությունը, ո՞ւմ խնդիրն է դա։ (Նրա խնդիրն է։) Ուրեմն, այս խնդիրը հե՞շտ է լուծել։ (Այո՛, հեշտ է։) Որոշ խնդիրների դեպքում գուցե կարծես, թե հստակ հաղորդակցվել ես դրանց շուրջ, բայց իրականում դրանք այնքան պարզ չեն, որքան պատկերացնում ես։ Գուցե մտածես, թե գիտես՝ որն է խնդիրը և որտեղ է դրա արմատը, բայց պարզվում է, որ հաղորդակցությունդ ու լուծումներդ այնքան էլ արդյունավետ չեն։ Սա ցույց է տալիս, որ դեռ կան խնդիրներ, որոնց մասին չես մտածել կամ չես հաղորդակցվել։ Հետևաբար, խնդիրն արմատապես չի լուծվել, կամ արդյունքը լավը չէ։ Նման բան պատահո՞ւմ է։ (Պատահում է։) Ուստի, երբ հաղորդակցվում ես ճշմարտության մասին, պետք է հստակ հաղորդակցվես այն խնդիրների շուրջ, որոնք ի վիճակի ես տեսնել, նաև պետք է հաղորդակցվես ու լուծես այն խնդիրները, որոնց մասին տեղյակ ես, բայց որոնց հարցում վստահ չես, քանի որ դրանք կարող են լինել խնդրի արմատը։ Պետք է ամեն ջանք գործադրես՝ խնդրի ևս մեկ կամ երկու կողմի շուրջ հաղորդակցվելու համար։ Եթե հաղորդակցվես բավարար քանակությամբ խնդիրների մասին, ընդհուպ մինչև այն աստիճան, որ կարողանաս հստակորեն հաղորդակցվել հնարավոր խնդիրների շուրջ, սա խնդիրը լուծելու ավելի մեծ հնարավորություն կտա քեզ։ Հետևաբար, խնդիրները լուծելը չի կարող հիմնված լինել սեփական երևակայության վրա։ Խնդրի պարզապես մեկ կողմը լուծելը բավարար չէ։ Առնչվող և հնարավոր խնդիրները նույնպես պետք է լուծվեն։ Այս կերպ, քո նշած կետերից մեկը կարող է լինել հենց այն, ինչը կլուծի նրանց խնդիրը, և ճիշտ այն, ինչի կարիքը նրանք ամենաշատն ունեն։ Նայե՛ք, թե ինչ տեսանկյունից եմ մոտենում, երբ հաղորդակցվում եմ ձեզ հետ խնդիրներ լուծելու համար։ Ես խնդիրներին այլ տեսանկյունից եմ մոտենում, քան դուք։ Ինչո՞ւ է այդպես։ (Խնդիրներն ավելի խոր մակարդակում եք տեսնում։) Խնդիրներին այլ տեսանկյունից եմ մոտենում, քան դուք, ուստի իմ բացահայտած արմատական պատճառները տարբեր են։ Խնդիրների լուծման ձեր մոտեցումը չափազանց միակողմանի է արդյունավետ լինելու համար։ Իսկ ես խնդիրները լուծում եմ բազմաթիվ կողմերից, ինչն ավելի լավ արդյունքներ է տալիս։ Ուրեմն, ի՞նչ եք սովորել խնդիրները լուծելու իմ եղանակից։ (Խնդիրը լուծելու համար նախ պետք է պարզենք, թե ինչու է դիմացինը բարձրացրել այդ հարցը, և թե ինչ պատճառներ, մտահոգություններ կամ կասկածներ են դրդել նրան հարցնել դա։ Բազմաթիվ կողմերից պատասխանելով՝ խնդիրը կարող է լուծվել։) Ճիշտ է։ Խնդիրը լուծելու համար պետք է ընկալես դրա բուն էությունը։ Չես կարող պարզապես մեկ խնդիր լուծել։ Մեկ կամ երկու առնչվող խնդիր նույնպես պետք է լուծվեն։ Այս կերպ քո լուծման շրջանակն ավելի լայն կլինի, և քո ձեռք բերած արդյունքներն ավելի լավը կլինեն։ Այդպե՞ս չէ։ (Այդպես է։) Ուրեմն, ի՞նչ ես կարծում այս խնդրի շուրջ այս կերպ հաղորդակցվելու մասին։ (Դա ընդունելի է։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով