Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 2)

Առաջին հարցի վերաբերյալ, որտեղ նշվում էր, թե ինչպես կապ հաստատել ավետարանը հավանական ընդունողների հետ, կան մի քանի սկզբունքներ, որոնց պետք է տիրապետես։ Նախ՝ պետք է ավետարանը հավանական ընդունողների հետ սրտանց խոսես։ Մի՛ խոսիր բառերով և վարդապետություններով և մի՛ խոսիր դատարկ տեսություններով։ Դա ամենամեծ սխալն է։ Սրտանց խոսելն ամենակարևորն է։ Երկրորդ՝ պետք է խոսես ընդհանուր մտահոգություն ներկայացնող թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ ինչպե՞ս դիմավորել Տիրոջը և ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը։ Ասա՛ նրանց, որ Տիրոջը դիմավորելը պետք է հիմնված լինի Տեր Հիսուսի մարգարեությունների, և բնավ ո՛չ մարդու խոսքերի վրա։ Աստվածաշնչում մարդու բազմաթիվ խոսքեր կան, և եթե զուրկ ես զանազանությունից, հավանաբար կփորձես դիմավորել Տիրոջը մարդու խոսքերի, Պողոսի խոսքերի հիման վրա, և ապա կմոլորեցվես։ Մտածի՛ր այդ մասին, ա րդյոք Պողոսը գիտե՞ր, թե Տերը երբ կգա։ (Ո՛չ։) Նախ՝ Պողոսը չգիտեր, թե Տերը երբ կգա, և երկրորդ՝ չգիտեր, թե Տերն ինչ ճանապարհով կգա։ Բացի այդ, արդյո՞ք Պողոսը ճանաչո՞ւմ էր մարմնացած Աստծուն։ (Ո՛չ։) Արդյո՞ք Պողոսը ձգտո՞ւմ էր ճշմարտությանը։ (Ո՛չ։) Արդյո՞ք Պողոսը երբևէ խորհել էր այն մարգարեությունների շուրջ, որոնք դուրս էին եկել անմիջապես Տեր Հիսուսի բերանից։ (Ո՛չ։) Պողոսն այնքա՜ն թղթեր գրեց, սակայն դրանցից և ոչ մեկը չի պարունակում որևէ բան, որը վկայում է Տեր Հիսուսի խոսքերի մասին, ոչ էլ որևէ բան, որում հաղորդակցություն կա Տեր Հիսուսի խոսքերի մասին։ Պողոսը երբեք չի խոսել այս բաների մասին։ Հետևաբար, Տիրոջը դիմավորելու թեմայի շուրջ Պողոսը խոսել է ամբողջությամբ իր անձնական պատկերացումների և երևակայությունների հիման վրա՝ առանց որևէ հիմքի։ Եթե փորձես դիմավորել Տիրոջը Պողոսի խոսքերի հիման վրա, երբե՛ք՛վ չես կարողանա դիմավորել Տիրոջը։ Կարելի է ասել, որ երբեք չես կարողանա դիմավորել Նրան, և որ ջանքերդ իզո՛ւր կլինեն։ Ահա թե ինչ է նշանակում մոլորեցվել Պողոսի կողմից։ Եթե Պողոսի խոսքերին վերաբերվես որպես Աստծու խոսքերի ու որպես ճշմարտության, ուրեմն խորապես թունավորվել ես և մոլորեցվել Սատանայի կողմից։ Այսպես ասելը չափազանցություն չէ։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Եթե ավետարանը հավանական ընդունողը կույր հավատքով պաշտում է Պողոսին և փոխարենը իր ուսումնասիրությունը հիմնելու Տեր Հիսուսի մարգարեությունների վրա ճշմարիտ ճանապարհն ուսումնասիրելիս լսում է Պողոսի խոսքերը, ապա պետք է հաղորդակցվես նրա հետ։ Պետք է առաջնորդես նրան այսպես։ «Արդյոք Կարծում ես, որ Պողոսը ճանաչու՞մ էր Տեր Հիսուսին։ Արդյո՞ք կարդացել է Տեր Հիսուսի խոսքերը։ Արդյո՞ք երբևէ խոսե՞լ է Տեր Հիսուսի խոսքերի վերաբերյալ իր փորձառական հասկացողության մասին։ Նա սկզբում հալածում էր Տեր Հիսուսին, բայց արդյոք հետագայում սկսե՞ց սիրել Նրան։ Արդյոք երբևէ իր սրտում ճշմարտապես սիրե՞լ է Տեր Հիսուսին։ Նրա ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ իր սրտում սեր ուներ Տեր Հիսուսի հանդեպ»։ Ինչ-որ մեկը գուցե ասի․ «Եթե նրանց այսպես առաջնորդենք, հաստատապես կշրջվեն, կփախչեն և անմիջապես կարգելափակեն մեզ»։ Եթե շարունակեն արգելափակել քեզ այն բանից հետո, երբ այսպես սրտա՛նց խոսել ես նրանց հետ, ապա ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Արդյոք փնտրո՞ւմ են ճշմարտությունը։ (Ո՛չ։) Եթե չեն փնտրում, արդյոք ափսո՞ս է, որ փախան։ (Ո՛չ։) Եթե անկախ ամեն ինչից հրաժարվում են ընդունել ճշմարտությունը, ուրեմն դև են։ Ի՞նչ օգուտ կլիներ, եթե նույնիսկ նման մարդուն բերեիր եկեղեցի։ Կարո՞ղ էին արդյոք ձգտել ճշմարտությանը։ Կարո՞ղ էին փրկության հասնել։ (Ո՛չ։) Վախենամ՝ նույնիսկ որպես տքնող՝ որակավորված չլինեին և ոչ մի նվիրում ցույց չտային անգամ տքնության մեջ։ Ուստի եթե նման մարդը փախչում է, թո՛ղ փախչի։ Նրանք Աստծու ոչխարներից չեն, և ամենևին ափսոս չէ, որ գնացել են։ Ամբողջ աշխարհի եկեղեցիներում ոմանք հեռանում են մեկ-երկու տարի հավատալուց հետո, իսկ մյուսները հեռանում են երեք կամ չորս տարի անց։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ (Նրանք ճշմարտությանը ձգտող մարդիկ չեն, և Աստծու ոչխարներ չեն։) Կարելի է ասել, որ այս մարդկանց մեծ մասը չի մոլորեցվել լուրերից ու բացասական քարոզչությունից։ Նրանք եկան եկեղեցի, կարդացին Աստծու խոսքերը, ապրեցին եկեղեցական կյանքով, իսկ հետո, որոշ ժամանակ հավատալուց հետո, հեռացան։ Ուստի ո՞րն է նրանց հեռանալու հիմնական պատճառը։ Այն, որ չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Այո՛։) Եթե հեռանում են երեք կամ չորս տարի հավատալուց հետո, արդյոք դեռ կարի՞ք կա հաղորդակցվելու նրանց հետ ճշմարտության մասին և նրանց հետ բերելու։ (Նրանք արդեն ամեն ինչ հասկացել են, և այլևս կարիք չկա նրանց հետ հաղորդակցվելու։) Նայե՛ք մայրցամաքային Չինաստանին։ Իրավիճակն այնտեղ հատկապես սարսափելի է։ ՉԿԿ-ն՝ այս սատանայական վարչակարգը, այնպիսի խելագարությամբ ու դաժանությամբ է հալածում Աստծու ընտրյալ մարդկանց։ Դա իսկապես անմարդկային է։ Շատերը ծեծվելով սպանվել են նրա կողմից։ ՉԿԿ-ն ամենաչարակամ սատանայական վարչակարգն է։ Այժմ ՉԿԿ-ի վերջը եկել է, և այն շուտով կկործանվի։ Սակայն հենց այս ժամանակներում մայրցամաքային Չինաստանի եկեղեցիներում պատահել են դեպքեր, երբ կեղծ քրիստոսներն ու հակաքրիստոսները մոլորեցրել են մարդկանց, և փոքրաթիվ մարդիկ մոլորեցվել են։ Այս մասին լսելուց հետո ասացի․ «Գործ մի՛ ունեցեք այս մարդկանց հետ, ովքեր մոլորեցվել են։ Ինչ էլ որ անեք, մի՛ փորձեք հետ բերել նրանց։ Նրանք աստծու կողմից փրկվելու ենթակա չեն»։ Նրանցից ոմանք հավատացել էին հինգ տարի, մյուսները՝ տասը։ Հստակ գիտեին, որ Աստծու խոսքերն ամբողջությամբ ճշմարտություն են, սակայն, միևնույն է, չէին ընդունում դրանք, և փոխարենն ընդունեցին կեղծ քրիստոսների ու հակաքրիստոսների մոլորությունները։ Ասե՛ք ինձ, արդյոք այս մարդիկ Աստծու ոչխարնե՞ր են։ (Ո՛չ։) Նրանց դեպքում, ովքեր մոլորեցվում ու ճանապարհից շեղվում են կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների կողմից, եթե հավատում են ընդամենը մեկ-երկու տարի, կարող ենք հաղորդակցվել նրանց հետ ճշմարտության մասին, քանի որ դեռ հիմք չեն հաստատել ճշմարիտ ճանապարհի վրա։ Պետք է փորձենք հետ բերել նրանց։ Բայց եթե ինչ-որ մեկը դեռ կարող է մոլորեցվել և ճանապարհից շեղվել հինգ, յոթ կամ տասը տարի հավատալուց հետո, ապա նա Աստծու ոչխարներից չէ։ Նման մարդիկ չունեն հոգևոր հասկացողություն և պարզապես անհեթեթ տեսակի մարդիկ են։ Նրանք երբեք չեն կարողանա հասկանալ ճշմարտությունը։ Նման մարդուն պետք է անմիջապես թույլ տալ, որ հեռանա։ Նրանք աստծու ոչխարները չեն, ուստի պետք է հեռանան։ Աստծու գործն է նրանց դուրս թողնելը։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Ուստի, կարծում եք, ափսո՞ս է, որ նման մարդիկ հեռացել են։ (Ո՛չ։) Բայց որոշ մարդիկ ասում են․ «Օ՜, այս մարդիկ մոլորեցվեցին ու հեռացան։ Եթե չփորձենք հետ բերել նրանց, մի՞թե մենք նրանց հանդեպ սիրուց զուրկ չենք լինի»։ Արդյո՞ք սա սիրո պակաս է։ (Ո՛չ։ Նման մարդիկ չունեն հոգևոր հասկացողություն, ուստի անօգուտ է փորձել հետ բերել նրանց։ Բացի այդ, մենք աջակցել ենք նրանց հեռանալուց առաջ։ Արդեն արել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր։) Բավական է, որ կարողանում եք հստակորեն տեսնել այս հարցը։ Ոմանք պարզապես չեն կարողանում հստակորեն տեսնել կամ հասկանալ այն։ Նրանք ասում են․ «Այս մարդիկ մոլորեցվել և ճանապարհից շեղվել են կեղծ քրիստոսների ու հակաքրիստոսների կողմից։ Ինչպե՞ս կարող ենք հոգ չտանել նրանց մասին։ Այն, ինչ ասում ես, սիրո պակաս է։ Պետք է գնամ ու հետ բերեմ նրանց»։ Ի վերջո, նման մարդուն հաջողվում է հետ բերել մի քանի հոգու։ Բայց արդյոք այս մի քանի մարդիկ իրապես ունե՞ն մարդկային հոգի։ Կարո՞ղ են արդյոք ձգտել ճշմարտությանը և հասնել փրկության։ Ճշմարտությունն այն է, որ մի քանի տարի անց նրանց հետ բերած մարդիկ դեռևս բացահայտվում են՝ որպես բթամիտ հավատացյալներ ու չհավատացողներ, և ի վերջո հեռացվում են եկեղեցու կողմից։ Սեր ցուցաբերելը պետք է լինի սկզբունքային և հիմնված լինի Աստծու խոսքերի վրա։ Եթե այն խախտում է սկզբունքները, ուրեմն դա սեր չէ, այլ կամայական չարագործություն․ մի գործելակերպ, որը դեմ է Աստծու մտադրություններին, և Աստված հավանություն չի տալիս դրան։ Հետևաբար, այն հարցերում, որոնք չես կարողանում հստակորեն տեսնել, պետք է փնտրես ճշմարտությունը։ Երբե՛ք մի խոսիր կամ գործիր՝ հիմնվելով պատկերացումների և երևակայությունների վրա։ Նրանք, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, ասում են ամեն տեսակ բթամիտ և անհեթեթ բաներ, որովհետև չեն հասկանում ճշմարտությունը։ Մարդը, ով չի հասկանում ճշմարտությունը, բթամիտ է, և ինչ ասում է, միշտ կլինի բթամիտ, անհեթեթ և դիվային։ Պետք է հստակորեն տեսնեք սա։ Անկախ նրանից, թե որ երկրի եկեղեցում են, ինչպիսի՞ մարդիկ են նրանք, ովքեր մի քանի տարի հավատալուց հետո միևնույն է հեռանում են։ Նրանք հաստատապես չեն սիրում ճշմարտությունը և հաստատապես Աստծու ոչխարները չեն։ Մի՞թե սա ճիշտ չէ։ (Ճի՛շտ է է։) Ուստի, արդյոք անհրաժե՞շտ է սեր ցուցաբերել ու օգնել այս մարդկանց՝ նրանց հետ բերելու համար։ (Ո՛չ, անհրաժեշտ չէ։) Դա նման է այն բանին, երբ ծնողները երեխաներ են մեծացնում։ Ծնողները կարող են մի քանի երեխա մեծացնել, և նրանց երեխաներից ոմանք գուցե լսեն իրենց և լավ սովորեն, իսկ մեծանալուց հետո աշխատանք գտնեն ու կարողանան բնականոն կյանքով ապրել։ Մյուս երեխաները հրաժարվում են պատշաճ աշխատանք կատարել, և փոխարենը կամայականորեն են վարվում ու բախում ամեն տեսակի չարիքի։ Ի՞նչ եք կարծում, ծնողներն ի՞նչ պետք է անեն պատշաճ աշխատանք կատարելուց հրաժարվող այս երեխաների հետ։ (Պետք է հրաժարվեն նրանցից և այլևս գլուխ չդնեն նրանց հետ։) Արդյոք ծնողները դեռ խղճո՞ւմ են նրանց։ (Ո՛չ, և եթե նույնիսկ խղճային, անօգուտ կլիներ։) Ծնողներն ասում են․ «Այս երեխան կենդանի է։ Ափսոսում ենք, որ երբևէ մեծացրել ենք նրան։ Դո՛ւրս կորիր մեր տնից, որքան հեռու, այնքան լավ»։ Արդյոք սա ծնողների մտածելակե՞րպն է։ (Այո՛։) Ուստի, արդյոք երեքից հինգ տարի հավատալուց հետո հեռացող մարդիկ լա՞վն են։ (Ո՛չ։) Ինչպե՞ս պետք է եկեղեցին վարվի նրանց հետ։ Արդյոք դեռ կարի՞ք կա նրանց սեր ցուցաբերելու։ (Ո՛չ, եկեղեցին պետք է հրաժարվի նրանցից։) Ուստի, երբ մարդիկ պնդում են, որ պետք է սեր ցուցաբերել նրանց, ո՞րն է խնդիրը։ Խնդիրը սկզբունքի պակասն է։ Նրանց սերը հիմար սեր է։ Նայե՛ք այսօրվա կրոնական աշխարհին․ ոմանք աղոթում են Աստծու թշնամիների, սատանայական վարչակարգերի և հատկապես ՉԿԿ-ի համար՝ խնդրելով Աստծուն, որ օրհնի այդ դևերին։ Ի՞նչ կասես, ո՞րն է կրոնական մարդկանց նման աղոթքների բնույթը։ Մի՞թե սա Աստծուն դիմակայել չէ։ (Այդպե՛ս է։) Երբ այսպես են աղոթում, Աստծո՞ւ կողմն են անցնում, թե՞ Սատանայի։ (Սատանայի՛։) Կարո՞ղ է արդյոք Աստված ուշադրություն դարձնել նման աղոթքներին։ (Ո՛չ։) Աստված գարշում է նման աղոթքներից։ Սա ծանր անպատվություն է Աստծուն, և Աստված արհամարհանքով մերժում է նման մարդկանց։ Կրոնական աշխարհի մարդկանց մեծ մասը դիմակայում է Աստծուն։ Նրանք հիմար, անզիջում և բթամիտ մարդիկ են, և բոլորը Սատանայից են։ Միայն շատ փոքր մասը կարող է հասնել փրկության։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ (Այո՛։) Ինչո՞ւ ենք ասում, որ սա ճիշտ է։ (Տեսնում ենք, որ կրոնական աշխարհում շատ քիչ մարդիկ են ակտիվորեն փնտրում և ուսումնասիրում ճշմարիտ ճանապարհը, և որ նրանցից, ում ավետարան ենք քարոզում, շատ քչերն են այն իրապես ընդունում։ Հիմնվելով այս փաստի վրա՝ կարող ենք որոշել, որ նրանցից շատ քչերը կարող են հասնել փրկության։) Աստված վաղուց ասել է։ «Կան մարդիկ, որոնք կարդում են Աստվածաշունչը մեծ եկեղեցիներում և ամբողջ օրն այն անգիր ասում, բայց նրանցից ոչ մեկը չի հասկանում Աստծու գործի նպատակը։ Նրանցից ոչ մեկն ունակ չէ ճանաչելու Աստծուն, առավել ևս նրանցից ոչ մեկը չի կարող համաձայնել Աստծու մտադրությունների հետ։ Նրանք բոլորն անարժեք, նողկալի մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը բարձր դիրքից դասախոսություններ է կարդում «Աստծուն»։ Նրանք մարդիկ են, որոնք կրում են Աստծու դրոշը, բայց միիտումնավոր դիմադրում են Աստծուն» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմադրող մարդիկ են)։ Երբ մարդիկ առաջին անգամ լսեցին Աստծու այս խոսքերը, քչերը կարողացան համաձայնել։ Ոմանք ասացին․ «Արդյոք Աստծու խոսքերը համապատասխանո՞ւմ են փաստերին։ Մի՞թե իսկապես այդպես է։ Դա անհնար է»։ Սկզբում գուցե մտածես, որ դա անհնար է, բայց տասը կամ քսան տարի Աստծուն հավատալուց հետո կասես․ «Աստծու այս խոսքերը լիովին համապատասխանում են փաստերին, բացարձակապես ճշմարիտ են և զերծ են նույնիսկ չնչին սխալից»։ Հաստատած կլինես, որ Աստծու յուրաքանչյուր խոսք ճշմարտություն է, բացարձակապես առանց որևէ չնչին սխալի, և որ դրանք բոլորը լիովին ճշգրիտ են։ Այդ ժամանակ ճշմարիտ գիտելիք կունենաս Աստծու մասին։ Շատ նոր հավատացյալներ միշտ ներըմբռնումներ են ունենում, երբ կարդում են Աստծու խոսքերը։ Կարծես չեն կարողանում լիովին հաստատել Աստծու խոսքերը, և միշտ կասկածներ են ունենում դրանց ճշգրտության վերաբերյալ։ Ասում եմ քեզ, եթե մարդիկ կասկածում են Աստծուն ու ճշմարտությանը, ի վերջո միայն իրե՛նք ամոթահար կլինեն։ Աստված ճշմարտությունն է։ Մարդը չունի ճշմարտությունը և չի կարող համեմատվել դրա հետ։ Առանց Սուրբ Հոգու լուսավորության ոչ ոք չի կարող հասկանալ ճշմարտությունը։ Հավատո՞ւմ եք այս խոսքերին։ (Հավատո՛ւմ ենք։) Ուրեմն կրկին ասե՛ք ինձ, եթե մարդը չի ձգտում ճշմարտությանը, կարո՞ղ է արդյոք հասկանալ և ձեռք բերել ճշմարտությունը, նույնիսկ եթե հավատա ամբողջ կյանքում։ (Ո՛չ։) Հետևաբար, այնպես չէ, որ կարող ես հասկանալ ճշմարտությունը հենց որ ավարտես Աստծու խոսքերը կարդալը։ Սա պահանջում է քեզանից ձգտել ճշմարտությանը, կիրառել և փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, նաև պետք է ստանաս Սուրբ Հոգու լուսավորությունը, նախքան կկարողանաս հասկանալ ճշմարտությունը։ Առանց այս իրական գործընթացի մարդիկ երբեք չեն կարող հասկանալ ճշմարտությունը, առավել ևս՝ ձեռք բերել այն։ Սա հստակ է։ Եթե կարճ ժամանակ ես հավատում Աստծուն և դեռևս չես հասկանում ճշմարտությունն ու ունես որոշ թյուրըմբռնումներ, պատկերացումներ ու երևակայություններ Աստծու խոսքերի վերաբերյալ, դա միանգամայն հասկանալի է։ Դա պարտադիր չի նշանակում, որ վատ խառնվածք ունես, պարզապես փորձառությունդ չափազանց մակերեսային է, և չափազանց քիչ գիտելիք ունես Աստծու մասին։ Եվս տասը տարվա փորձառություն անցնելուց հետո ինքդ կհերքես այդ սխալ տեսակետերը և կընդունես, որ Աստծու յուրաքանչյուր խոսք ճշմարտություն է։ Քսան տարվա փորձառություն անցնելուց հետո կուրանաս բոլոր պատկերացումներդ ու երևակայություններդ։ Երեսուն տարվա փորձառություն անցնելուց հետո կընդունես, որ այն ամենը, ինչ մարդն է և ունի, անհեթեթ է ու թյուր, և որ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում ճշմարտությանը։ Այդ փուլում լիովին ուրացած կլինես մարդկային այս բոլոր մտքերն ու տեսակետերը։ Այլևս չես կարծի, թե հասկանում ես ճշմարտությունը, և այլևս չես ասի, թե ունես որևէ կարողություն կամ հատուկ հմտություն։ Կզգաս, որ ոչինչ ես, երբ կտրված ես Սուրբ Հոգու գործից։ Այդ ժամանակ արդյոք դեռ ամբարտավա՞ն և ինքնարդա՞ր կլինես։ (Ո՛չ։) Շատ ավելի պարզամիտ կդառնաս։ Ինքս անցել եմ հենց այս գործընթացի միջով։ Երբ մարդիկ փորձառաբար ապրում են Աստծու դատաստանն ու պատիժը և Սուրբ Հոգու փրկության գործը, աստիճանաբար գիտելիք են ձեռք բերում Աստծու և իրենց մասին։ Շատ ավելի պարզամիտ են դառնում, նաև ազատվում են իրենց ապականված խառնվածքներից շատերից։ Առանց Սուրբ Հոգու գործի, առանց Աստծու փրկության և կատարելագործման, և առանց Աստծու դատաստանի ու պատժի՝ մարդիկ երբեք չեն կարող ազատվել իրենց ապականված խառնվածքներից, իսկ նրանց ամբարտավանությունն ու ինքնարդարությունը երբեք չեն կարող փոխվել։ Կարո՞ղ եք թափանցել այս հարցի էության մեջ։ (Կարո՛ղ ենք։)

Դուք հանդիպում եք բազմաթիվ դժվարությունների ավետարանը քարոզելիս։ Կան շատ բաներ, որոնք չեք կարողանում հստակորեն տեսնել և որոնցում չունեք կիրարկման ուղի։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Ինչո՞ւ եք այդքան շատ դժվարություններ ունենում ձեր պարտավորության մեջ։ Ոմանք աղոթում են։ «Օ՜ Աստված, խնդրում եմ հեռացրու ինձանից այս դժվարությունները և ավետարանը հավանական ընդունող այս մարդկանց, որոնց հետ չեմ սիրում շփվել։ Թող իմ հանդիպած յուրաքանչյուր ավետարանը հավանական ընդունող լինի մեկը, ում Դու ցանկանում ես փրկել, Քո ոչխարներից մեկը»։ Արդյոք ճի՞շտ է այսպես աղոթել։ (Ո՛չ, ճիշտ չէ։) Ի՞նչը դրա մեջ ճիշտ չէ։ (Բոլոր այն իրավիճակները, մարդիկ, իրադարձություններն ու իրոությունները, որ Աստված հրամցնում է մեզ, նրա համար են, որպեսզի մենք զանազանություն ձեռք բերենք։ Բացի այդ, ապականված մարդկության մեջ շատ քիչ մարդիկ են ճշմարտապես սիրում և կարողանում ընդունել ճշմարտությունը։ Աստծու խոսքերը նույնպես բացահայտել են սա։ Հետևաբար, յուրաքանչյուր հավանական ավետարանը ընդունողի՝ Աստծո կողմից փրկված լինելու այս ցանկությունը անիրատեսական է և չի համապատասխանում Աստծու խոսքերին։) Ուստի ինչպե՞ս պետք է առերեսվենք այս իրավիճակներին, մարդկանց, իրադարձություններին և իրողություններին։ Եթե ճշմարտապես ճանաչես Աստծու գործը, ապա պետք է տեսնես, որ բոլոր մարդիկ, իրադարձությունները, իրողություններն ու դժվարությունները, որոնց հանդիպում ենք, Աստծու կողմից մեզ համար պատրաստված խնջույք են, և որ դրանք դասեր են, որ պետք է սովորենք։ Աստված օգտագործում է հենց այս մարդկանց, իրադարձությունները և իրողությունները՝ մեզ առաջնորդելու, մարզելու և մեզ կատարյալ դարձնելու համար, որպեսզի կարողանանք հասկանալ ճշմարտությունը, հստակորեն տեսնել ամեն ինչ, և իմանալ՝ ինչպես հնազանդվել Աստծուն և վկայություն կրել Նրա համար։ Ոմանք ասում են․ «Կան բաներ, որոնցից պատրաստ եմ դասեր քաղել, բայց որոշ բաներ անհրաժեշտ չէ փորձառաբար ապրել։ Ամենալավն այն է, որ փորձառաբար չապրես անհեթեթ մարդկանց և չար ոգիներին հանդիպելու նման բաները»։ Ահա թե ինչ է նշանակում չճանաչել Աստծու գործը։ Ասա՛ ինձ, արդյոք անհեթեթ մարդկանց հանդիպելն Աստծո՞ւ կողմից է կազմակերպված։ (Այո՛։) Արդյոք չար հոգիներին հանդիպելն Աստծո՞ւ կողմից է կազմակերպված։ (Այո՛։) Արդյոք չար մարդկանց և հակաքրիստոսներին հանդիպելն Աստծո՞ւ կողմից է կազմակերպված։ (Այո՛։) Ուստի ինչո՞ւ է Աստված այսպես կազմակերպում բաները։ (Աստված ուզում է, որ զանազանություն և խորաթափանցություն ձեռք բերենք։) Աստված պարզապես ուզում է, որ մարդիկ զանազանություն սովորեն, և դրա միջոցով ճանաչեն բոլոր տեսակի մարդկանց։ Բոլոր տեսակի մարդկանց ճանաչելը մեծ օգուտ է մեզ համար։ Եթե չունենայինք իրական իրավիճակներ, որոնցում շփվեինք բոլոր տեսակի մարդկանց հետ, կարո՞ղ էինք արդյոք զանազանություն և գիտելիք ունենալ նրանց մասին։ (Ո՛չ։) Ոմանք ասում են․ «Եկեղեցում կան չհավատացողներ և ճշմարտությունը չսիրող մարդիկ, և ինձ համար բավականաչափ նյարդայնացնող է նրանց հետ շփվելը։ Ինչո՞ւ պետք է շփվեմ նաև անհեթեթ, չար մարդկանց և հակաքրիստոսների հետ։ Ի՞նչ օգուտ կա նրանց հետ շփվելուց»։ Արդյոք ճի՞շտ է, որ նրանք այսպես են ասում։ (Ո՛չ, ճիշտ չէ։) Եթե իրապես չշփվես բոլոր տեսակի մարդկանց հետ, կարո՞ղ ես արդյոք ճշմարիտ զանազանություն ունենալ նրանց նկատմամբ։ Եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ. «Կարո՞ղ ես զանազանել հակաքրիստոսներին»։ Գուցե ասես. «Հակաքրիստոսը նա է, ով դիմակայում է Աստծուն»։ Բայց ասածդ պարզապես վարդապետություն է։ Եթե եկեղեցում իսկապես հակաքրիստոս հայտնվեր, կկարողանայի՞ր արդյոք զանազանել նրան։ Ավելին, եթե այս հակաքրիստոսը խոսի այնքան պերճախոս, որքան փարիսեցին, և այն բառերն ու վարդապետությունները, որոնք նա քարոզում է, նույնպես շատ վեհ և ճիշտ հնչեն, կհամարձակվեի՞ր արդյոք նրան հակաքրիստոս անվանել։ Չէի՛ր համարձակվի։ Բացի այդ, եթե մեր այսօրվա հասարակություն բերեիր այն փարիսեցիներին, որոնք երկու հազար տարի առաջ դիմակայում և դատապարտում էին Տեր Հիսուսին, կտեսնեիր, որ նրանք շատ ճշգրտորեն են բացատրում սուրբ գրությունները․ մեզանից լավ են հասկանում դրանք և մեզանից ավելի բարեպաշտ են երևում։ Կհամարձակվեի՞ր արդյոք նրանց հակաքրիստոսներ անվանել։ Դարձյալ չէիր համարձակվի։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ քո ասածները պարզապես վարդապետություններ են, որ հիմնովին անկարող ես զանազանել հակաքրիստոսներին, և որ չես հասկանում, թե ինչ է հակաքրիստոսը։ Ուստի, արդյոք ճի՞շտ է, որ խնդրում ես Աստծուն թույլ չտալ քեզ շփվել հակաքրիստոսների, չար մարդկանց, չար ոգիների, անհեթեթ մարդկանց կամ դևերի հետ, պարզապես այն պատճառով, որ չես սիրում դա անել։ Եթե չշփվես այս բացասական անհատների հետ, ինչպե՞ս կարող ես ճանաչել նրանց։ Առանց նրանց հետ իրապես շփվելու գիտելիքդ նրանց մասին կլինի պարզապես վարդապետություն, և պարզապես թութակի պես կկրկնես այն, ինչ ասել են ուրիշները։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպիսի մարդկանց հետ է Աստված կազմակերպում, որ մենք շփվենք, պետք է լրջորեն դասեր քաղենք։ Տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելիս և ժամանակ անցկացնելիս սովորում ենք թափանցել նրանց էության մեջ։ Այս կերպ մեր զանազանությունն աճում է, և բոլոր տեսակի մարդկանց զանազանելու ճշմարտությունը բերում ենք իրական կյանք, այլ ոչ թե թույլ ենք տալիս, որ մեր զանազանությունը մնա որպես լոկ բառեր ու վարդապետություններ։ Աստծու տունը դուրս է թողել հակաքրիստոսներին, կեղծ առաջնորդողներին և չհավատացողներին։ Ես հաղորդակցվում էի Աստծու ընտրյալ մարդկանց հետ զանազանության մասին՝ ասելով, որ այսինչ մարդը տիպիկ հակաքրիստոս է, այսինչ մարդը՝ տիպիկ կեղծ առաջնորդող, իսկ մյուսը՝ տիպիկ չհավատացող։ Բացահայտորեն հաղորդակցվեցի և մանրամասն վերլուծեցի այս մարդկանց։ Ինչո՞ւ այսպես հաղորդակցվեցի։ Նրա համար, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ սովորեն զանազանել այս մարդկանց։ Ոմանք ասում են․ «Ես կարող եմ զանազանել այս մարդկանց»։ Այդ դեպքում ինչո՞ւ չես հաղորդակցվում տիպիկ հակաքրիստոսի դրսևորումների մասին։ Կարո՞ղ ես հստակորեն բացատրել դրանք։ Վախենամ, որ չես կարողանա հստակորեն նշել հակաքրիստոսի նույնիսկ մեկ դրսևորում։ Ուստի պարզապես վարդապետություն հասկանալն անօգուտ է։ Եթե միայն վարդապետությամբ գիտես՝ ինչպես զանազանել տարբեր տեսակի մարդկանց, բայց չես կարողանում զանազանել եկեղեցում հանդիպող հակաքրիստոսներին, կեղծ առաջնորդողներին և չհավատացողներին, նաև չես կարողանում զանազանել կրոնական փարիսեցիներին կամ տեսնել նրանց կեղծավորությունը, թե ինչ են օգտագործում ձևանալու և քողարկվելու համար, կամ ինչպես են խաբում ու մոլորեցնում մարդկանց, եթե չես կարողանում թափանցել այս ամենի մեջ, դա ցույց է տալիս, որ չես հասկանում ճշմարտությունը։ Դեռևս չափազանց շատ թերություններ ունես, երբ խոսքը վերաբերում է մարդկանց զանազանելուն։ Հասկանում ես միայն տեսությունը, բայց չգիտես՝ ինչպես զանազանել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու իրողությունները իրական կյանքում։ Այսպիսով, յուրաքանչյուր իրավիճակ, մարդ, իրադարձություն և իրողություն, որն Աստված ստեղծում է մարդկանց համար, նախատեսված է մեզ սովորեցնելու դասեր քաղել, սովորեցնելու զանազանել տարբեր մարդկանց և իրադարձություններ, և հստակ տեսնելու, թե որն է տարբեր մարդկանց էությունն ու տարբեր բաների բնույթը։ Երբ սովորենք զանազանելը, կկարողանանք ճանաչել, որ Աստծու գերիշխանությունը և Աստծու կարգավորումներն ամբողջությամբ իմաստալից են։ Աստված անիմաստ բաներ չի անում։ Եթե չճանաչես Աստծու գերիշխանությունը կամ կարգավորումները, շատ բաներ կլինեն, որոնք չես հասկանա։ Օրինակ՝ չես կարողանա հստակորեն տեսնել այնպիսի բաներ, ինչպիսիք են․ ինչո՞ւ է Սատանայի վարչակարգն այդքան սանձարձակ և այդքան կատաղությամբ դիմակայում Աստծուն, և ինչու՞ են այդ դև-թագավորներն այդքան գիտակ և պերճախոս։ Չես իմանա, որ դա Աստծու կարգավորումն է։ Եթե չճանաչես Աստծու գերիշխանությունը կամ կարգավորումները, ինչպե՞ս կարող ես հնազանդվել Աստծուն։ Եթե բախվում ես բաների, որոնք դեմ են քո սեփական պատկերացումներին և պարզապես ուզում ես մերժել, հեռանալ, խուսափել և փախչել դրանցից, արդյոք դու Աստծուն հնազանդվող մա՞րդ ես։ (Ո՛չ։) Ինչպե՞ս պետք է իմաստուն մարդն առերեսվի այս տեսակ բաներին։ Պետք է դասեր քաղի։ Պետք է կիրառի մարդկանց և իրադարձություններն Աստծու խոսքերի համաձայն դիտարկելը և բոլոր տեսակի մարդկանց էության մեջ Աստծու խոսքերի համաձայն թափանցելը։ Ապա եզրակացությունները, որոնք նա կանի այս կերպ, ճիշտ կլինեն և երբեք սխալ չեն լինի։ Ուստի ասա՛ ինձ, արդյոք կարևո՞ր է դաս քաղել քեզ պատահած յուրաքանչյուր իրադարձությունից։ (Այո։) Դա իսկապես կարևո՛ր է։ Կար մի քույր, ում ամուսինը չհավատացող էր։ Ամեն անգամ, երբ նա կատարում էր իր պարտավորությունը, ամուսինը հալածում էր նրան։ Նա չէր կարողանում հասկանալ դա՝ հարցնելով ինքն իրեն․ «Ինչո՞ւ եմ ամուսնացել նման մարդու հետ։ Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ ամուսնանամ այս մարդու հետ»։ Արդյոք այստեղ կա՞ դաս, որ նա պետք է սովորի։ (Այո՛։) Ուստի ի՞նչ դաս կա սովորելու։ (Մի քանի դաս կարելի է սովորել։ Դրանցից մեկը զանազանել սովորելն է, այսինքն՝ ամուսնու միջոցով դևերի՝ Աստծուն դիմակայելու էությունը զանազանելը, ինչպես նաև հստակորեն տեսնելը, թե որ մարդն է սիրում ճշմարտությունը, և որ մարդը՝ ոչ։ Մյուսն այն է, որ մարդը սովորում է թափանցել զգացմունքների էության մեջ։ Ապականված մարդկության մեջ չկա ճշմարիտ սեր, նույնիսկ ամուսնու և կնոջ միջև։) Ճիշտ է։ Դուք ի վիճակի եք որոշ չափով հստակորեն տեսնելու այս հարցը։ Ուստի ասա՛ ինձ, մեկի համար, ով քսան կամ երեսուն տարի ապրում է չհավատացող ամուսնու հետ և ի վերջո ճանաչում է, թե ինչ է դևը և կարողանում է զանազանել այն․ ի՞նչ եք կարծում այդ ձեռքբերման մասին։ (Դա լավ է։) Այս փորձառության տասը տարիներից հետո քույրը չտեսավ, որ իր ամուսինը դև է, և համառորեն շարունակում էր սեր ցուցաբերել նրա հանդեպ։ Բայց քսան կամ երեսուն տարի անց նա բացահայտեց․ «Այս մարդը դև է։ Նա բնավ չի ընդունում ճշմարտությունը։ Ես այնքան շատ եմ նրա համար կարդացել Աստծու խոսքերը և հաղորդակցվել նրա հետ ճշմարտությամբ, բայց նա երբեք չի ընդունում դրանք, և նույնիսկ խանգարում է ինձ հավատալ և հետևել Աստծուն։ Հիմա ես վերջապես գիտեմ, թե ինչ է դևը»։ Տեսնո՞ւմ ես, նրա ամենամեծ ձեռքբերումը հստակորեն տեսնելն էր, թե ինչ է դևը։ Այս ձեռքբերումը հաստատվեց ամբողջությամբ իր անձնական փորձառության և այն բանի միջոցով, ինչ նա տեսավ իր սեփական աչքերով։ Չկար ոչ մի նշույլ մշուշոտություն, ոչ մի հետք դատարկ տեսությունից։ Եթե նա չամուսնանար այս մարդու հետ, արդյոք կիմանա՞ր, թե ինչ է դևը։ (Ո՛չ։) Ուստի արդյոք նա որևէ բան շահե՞ց այս ամուսնությունը փորձառաբար ապրելուց։ (Այո՛։) Մի անգամ մեկն ինձ ասաց․ «Ամուսինս դեմ է Աստծու հանդեպ իմ հավատքին։ Նա ամեն տեսակ մեթոդներ է կիրառում՝ ինձ հալածելու և Աստծուն հավատալն ու իմ պարտավորությունը կատարելը խանգարելու համար։ Նա դև է։ Ի՞նչ պետք է անեմ»։ Ասացի․ «Քանի որ գիտես, որ դև է, մի՞թե չես կործանի ինքդ քեզ, եթե շարունակես ապրել դևի հետ։ Ինչո՞ւ չես ամուսնալուծվում նրանից»։ Հենց որ լսեց սա, շրջվեց ու հեռացավ։ Նա չցանկացավ լսել իմ ասածը։ Նա ուզում էր, որ հաղորդակցվեմ իր հետ՝ ըստ կրոնական մարդկանց պատկերացումների, ասելով իրեն։ «Պետք է աղոթենք նրա համար և սիրով վերաբերվենք նրան։ Պետք է լինես կրոնական մարդու պես և լվանաս նրա ոտքերը, խոնարհաբար ծառայես նրան և սիրով շահես նրան»։ Ահա թե ինչ նա կցանկանար լսել։ Բայց ես չէի կարող նման բան ասել, որովհետև դրանք ստեր կլինեին։ Նման բաներ ասելը կեղծավորություն է։ Ես այդ խոսքերը համարում եմ գարշելի և զզվելի։ Ես պարզապես ասացի ճշմարտացի խոսքեր, բայց նա չլսեց դրանք, ուստի շրջվեց ու հեռացավ, և այլևս երբեք հաղորդակցություն չփնտրեց ինձանից։ Ուստի ասա՛ ինձ, արդյոք այս անձնավորությունը փնտրո՞ւմ էր ճշմարտությունը, երբ եկավ հաղորդակցվելու ինձ հետ։ Ո՛չ, չէր փնտրում։ Նա չի ընդունում ճշմարտությունը և երբեք չի կարողանա դաս քաղել այն իրավիճակից, որն Աստված ստեղծել է իր համար։ Հիշի՛ր, անկախ նրանից, թե ինչ իրավիճակի, մարդու, իրադարձության կամ իրողության ենք հանդիպում, դա դաս է, որ պետք է սովորենք, և անհրաժեշտություն է մեր կյանքի համար։ Սա ամբողջությամբ կազմակերպված է Աստծու կողմից։ Կարո՞ղ ենք սա ասել։ (Այո՛։) Ուստի որո՞նք են Աստծու մանրակրկիտ մտադրություններն այս իրավիճակները, մարդկանց, իրադարձությունները և իրողությունները կազմակերպելիս։ (Ստիպել մեզ փնտրելու ճշմարտությունը և քաղելու դասեր։) (Աստված ուզում է, որ փորձառաբար ապրենք Իր խոսքերն այդպիսի իրավիճակներում և ի վերջո հաստատենք Իր խոսքերն ու ճշմարիտ հավատք ձեռք բերենք դրանց հանդեպ։)

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով