Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (5)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 15-ը հուլիսի, 2025թ. (Մաս 1)
Այսօրվա հավաքույթին եկե՛ք նախ պատասխանենք ավետարանը քարոզելուն վերաբերող մի քանի հարցի։ Ի՞նչ կասեք։ (Լա՛վ է։)
I. Ավետարանը քարոզելուն վերաբերող հարցեր
Հարց 1. Ավետարանը հավանական ընդունողների հետ շփվելիս զգում եմ, որ իմ խոսելու ձևը բավականաչափ անկեղծ չէ։ Ինչպե՞ս կարող եմ ավելի անկեղծ խոսել, որպեսզի կարողանամ արագ կապ հաստատել նրանց հետ։
Պատասխան։ Ավետարանը քարոզելիս ավետարանը հավանական ընդունողների հետ կապ հաստատելն իսկապես խնդիր է։ Եթե չկարողանաս կապ հաստատել նրանց հետ, ապա չես կարողանա քարոզել ավետարանը։ Արդյունավետ հաղորդակցվել սովորելն ավետարանը հավանական ընդունողների հետ կապ հաստատելու բանալին է։ Ուստի ինչպե՞ս պետք է խոսես։ Պետք է ընդհանուր լեզու գտնես նրանց հետ՝ խոսելով այն հարցերի մասին, որոնք նրանց ամենաշատն են մտահոգում։ Ի՞նչ եք կարծում այս ձևով խոսելու մասին։ (Լավ է։) Բայց կարո՞ղ ես արդյոք ճշգրտորեն ընկալել, թե որ հարցերն են նրանց ամենաշատը մտահոգում։ Սա մի բան է, որի շուրջ պետք է մտածես։ Այն հարցերը, որոնց մասին Տիրոջը հավատացող մարդիկ ամենաշատն են մտահոգվում, հետևյալն են․ «Հիմա, երբ մեծ արհավիրքները եկել են, Տերը ե՞րբ կվերադառնա՝ ինձ ընդունելու։ Ինչպե՞ս կարող եմ դիմավորել Տիրոջը։ Կարո՞ղ եմ արդյոք դիմավորել Տիրոջը՝ պարզապես ամուր պահելով Նրա անունը և մնալով իմ կրոնում»։ Սրանք են այն հարցերը, որոնք մարդկանց ամենաշատն են մտահոգում։ Մի՞թե այն հարցերը, որոնք մարդկանց ամենաշատն են մտահոգում, նաև այն հարցերը չեն, որոնց պատճառով նրանք ամենաշատն են անհանգստանում։ (Այդպե՛ս է։) Եթե կարողանաս մատնանշել այն հարցերը, որոնք նրանց ամենաշատն են անհանգստացնում, արդյոք նրանք պատրա՞ստ կլինեն հաղորդակցվել քեզ հետ։ Նրանք հաստատապես պատրաստ կլինեն։ Հետևաբար, ավետարանը հավանական ընդունողների հետ հաղորդկացվելիս պետք է ավելի շատ խոսես այն հարցերի մասին, որոնք նրանց ամենաշատն են մտահոգում ու անհանգստացնում, և ավելի քիչ՝ այն թեմաների մասին, որոնք անտեղի են։ Հակառակ դեպքում նրանք անմիջապես կհոգնեն և կհեռանան քեզանից։ Մարդիկ այս օրերին շատ զբաղված են, ուստի պատրաստ են խոսել միայն նրանց հետ, ովքեր կարող են հասկանալ իրենց սիրտը և լուծել այն խնդիրները, որոնք իրենց ամենաշատն են մտահոգում։ Եթե ասածդ չկարողանա լուծել այն հարցերը, որոնք նրանց ամենաշատն են մտահոգում և անհանգստանում, նրանք կզգան, որ խոսքերդ ոչ մի օգուտ չեն տալիս իրենց և կարհամարհեն քեզ։ Մի՞թե այսպես չէ։ (Այսե՛ս է։) Իսկ եթե ճանաչում ես մեկին, ով հավատում է Տիրոջը, բայց կանխակալ վերաբերմունք ունի քո նկատմամբ՝ կարծելով, թե հավատքդ առ Ամենակարող Աստված սխալ է, և արհամարհում է քեզ, երբ փորձում ես խոսել նրա հետ։ Ի՞նչ պետք է անես այդ իրավիճակում։ Պետք է ասես նրան․ «Կանխակալ վերաբերմունք ունես իմ նկատմամբ և կարծում ես, թե հավատքս սխալ է, բայց արդյոք այն, ինչ մտածում ես, իսկապես ճի՞շտ է։ Թույլ տուր մի քանի բան ասել, որոնք անմիջապես կօգնեն հասկանալ, թե ինչու եմ հավատում Ամենակարող Աստծուն։ Պատրա՞ստ ես լսել և հասկանալ հարցի ճշմարտությունը»։ Նա անպայման կլսի։ Կամ կարող ես ասել։ «Հարց կա որի մասին այսօր կցանկանայի խոսել քեզ հետ․ ինչպես դիմավորել Տիրոջը։ Երաշխավորում եմ, որ երբեք չես զղջա լսելուդ համար և գուցե ի վերջո նույնիսկ շնորհակալություն հայտնես ինձ»։ Սա լսելուն պես կմտածի․ «Օ՜, այնպես ես ասում, կարծես ի վերջո շնորհակալությո՞ւն եմ հայտնելու։ Այդ դեպքում ավելի լավ է լսեմ»։ Տեսնո՞ւմ ես, նման խոսքերը վճռորոշ են։ Կարող ես նաև ասել․ «Այսօր պատրաստվում եմ քեզ հետ հաղորդակցվել մի թեմայի շուրջ։ Եթե լսես, կօրհնվես։ Եթե հրաժարվես, կմնաս միայն հավերժական զղջումներով»։ Ինչպե՞ս կզգա սա լսելուց հետո։ Կմտածի․ «Հավերժական զղջումնե՞ր։ Եթե դա ճիշտ է, ապա իսկապես պետք է լսեմ»։ Եթե այդպես ասես, արդյոք դեռ կհրաժարվի՞ կամ կմերժի՞ քեզ։ (Ո՛չ։) Չի մերժի։ Դու ընդամենը մի քանի խոսքով գրավել ես նրա սիրտը։ Սա նման էնրան, երբ բժիշկը հանդիպում է մի հիվանդի, ով կանխակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ և չի ցանկանում ընդունել բուժումը։ Ինչպե՞ս կարող է բժիշկը խոսել, որ գրավի հիվանդի սիրտը։ Բժիշկը պետք է ասի․ «Ամենայն մանրամասնությամբ գիտեմ հիվանդությունդ։ Եթե թույլ չտաս, որ բուժեմ քեզ, ուրիշ ոչ ոք չի կարողանա, և ամբողջ կյանքումդ կզղջաս դրա համար»։ Ի՞նչ կասեք այս մասին։ (Այսպիսի խոսքերն ազդեցիկ են և իսկապես գրավում են մարդու սիրտը։) Այս խոսքերը վճռորոշ են, և հիվանդը չէր համարձակվի հրաժարվել, այդպես չէ՞։ (Այդպես է։) Ուստի ի՞նչ պետք է ասես մեկին, ով արգելափակում է քեզ հենց որ լսում է, որ վկայում ես Ամենակարող Աստծու մասին։ Պետք է ասես․ «Այսօր ինձ արգելափակելով՝ արգելափակում ես ճշմարիտ ճանապարհը։ Կզղջաս դրա համար։ Ամբողջ կյանքումդ կզղջաս ինձ արգելափակելու համար»։ Ի՞նչ կասեք այդ խոսքերի մասին։ (Լա՛վն են։) Մարդիկ, ովքեր չեն փնտրում ճշմարտությունը, միշտ դիտարկում են մարդկանց և իրողությունները իրենց պատկերացումների ու երևակայությունների հիման վրա, և արդյունքում կորցնում են Տիրոջ գալուստը դիմավորելու հնարավորությունը և ընկնում են խավարի մեջ։ Երբ այդ ժամանակը գա, զղջալն ապարդյուն կլինի, և հետդարձի ճանապարհ չի լինի։ Հետևաբար, Տիրոջը դիմավորելու համար մարդը պետք է ունենա աստվածավախ սիրտ և բաց չթողնի ոչ մի հնարավորություն։ Որոշ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը։ Տեսնում են, որ Աստծու խոսքերն ամբողջությամբ ճշմարտություն են, և որ դրանք ամբողջությամբ մարդկանց դատելու ու բացահայտելու մասին են, ուստի չեն ցանկանում կարդալ դրանք։ Նրանք պատրաստ են լսել միայն այն խոսքերը, որոնք համընկնում են իրենց սեփական պատկերացումներին, և բավարարվում են՝ պարզապես որոշ վարդապետություններ հասկանալով։ Մի օր, երբ անցած կլինեն հակաքրիստոսի ուղիով, կբացահայտվեն ու դուրս կթողնվեն, կխորհեն այն մասին, թե ինչպես երբեք չեն ձգտել ճշմարտությանը կամ պատշաճ կերպով չեն կարդացել Աստծու խոսքերը, և նրանց սրտերը կլցվեն զղջմամբ։ Կմտածեն․ «Օ՜, եթե միայն ավելի շուտ ընդունած լինեի Ամենակարող Աստծու խոսքերը և Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, կկարողանայի ճանաչել ինձ և չէի քայլի հակաքրիստոսի ուղիով։ Օ՜, ի՜նչ ափսոս»։ Տեսնո՞ւմ ես, մարդիկ, ովքեր չեն կարդում Աստծու խոսքերը կամ չեն ձգտում ճշմարտությանը, մի օր կզղջան։ Կան նաև շատ մարդիկ, ովքեր ՉԿԿ-ի կողմից ձերբակալվելուց հետո ստորագրել են «Երեք հայտարարությունները» և դավաճանել Աստծուն։ Ինչի՞ համար են ամենաշատը զղջում։ «Դավաճանեցի Աստծուն, բացահայտվեցի և դուրս թողնվեցի։ Սա ամբողջությամբ իմ մեղքն է, քանի որ չափազանց քիչ էի կարդում Ամենակարող Աստծու խոսքերը և չէի ձգտում ճշմարտությանը։ Ահա թե ինչու ձախողվեցի Աստծուն մինչև վերջ հետևելու հարցում։ Եթե ավելի շուտ ձգտեի ճշմարտությանը, որոշակի հավատք կունենայի ու հնազանդություն, և չէի ստորագրի «Երեք հայտարարություններն» ու չէի դավաճանի Աստծուն՝ մեծ կարմիր վիշապի հալածանքի տակ երկչոտությունից և մահվան վախից դրդված»։ Այն, ինչի համար այս մարդիկ ամենաշատն են զղջում, այն է, որ ճշմարտությանը չձգտելով՝ կործանում են իրենց։ Սա մեծագույն զղջումն է, որ մարդը կարող է ունենալ իր կյանքում։
Շատ մարդիկ բացասական են դառնում, երբ իրենց պարտավորության մեջ հանդիպում են որևէ դժվարության։ Վհատվում են, երբ բախվում են անհաջողությունների, ճնշման կամ հալածանքի և դադարում են ցանկանալ՝ կատարելու իրենց պարտավորությունը։ Ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները։ (Ճշմարտությանը ձգտելով։) Սա է ճանապարհը։ Բոլոր խնդիրները պետք է լուծվեն՝ ճշմարտությանը ձգտելով։ Եթե դժվարություններ ու խնդիրներ ունես, բայց չես փնտրում ճշմարտությունը, ի՞նչ հետևանքներ կունենա սա։ Կդառնաս բացասական ու թույլ, կնահանջես և նույնիսկ կթողնես պարտավորությունդ ու կդավաճանես Աստծուն։ Մի՞թե այսպես չէ։ (Այդպե՛ս է։) Տեսնո՞ւմ ես, Աստծու ընտրյալ մարդկանցից շատերը սովորել են փնտրել ճշմարտությունը՝ մի քանի տարի Աստծուն հավատալուց հետո։ Իմ անցկացրած յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ բազմաթիվ հարցեր են տալիս ինձ, որպեսզի պատասխանեմ դրանց։ Մի՞թե սա հիանալի տեսարան չէ։ (Այդպե՛ս է։) Մարդիկ, ովքեր կարող են փնտրել ճշմարտությունը, այլևս չեն լինի բացասական կամ թույլ։ Ճշմարտությունը փնտրելը կարող է լուծել բոլոր խնդիրները, և ճշմարտությունը փնտրելով՝ մարդը հույս ունի իր պարտավորությունը կատարել այնպես, որ այն համապատասխանի չափանիշին։ Ճշմարտությունը փնտրելն այնքա՜ն շատ օգուտներ ունի։ Որոշ մարդկանց կյանքն աստիճանաբար հասունանում է՝ անընդհատ փնտրելով ճշմարտությունը։ Որքան շատ են հավատում, այնքան ավելի շատ են հասկանում ճշմարտությունը։ Որքան շատ են հավատում, այնքան ավելի քիչ ապականված խառնվածք են ունենում։ Որքան շատ են հավատում, այնքան ավելի է ուժեղանում Աստծուն ենթարկվող սիրտը։ Որքան շատ են հավատում, այնքան ավելի շատ գիտելիք են ունենում Աստծու մասին։ Ի վերջո, որքան շատ են հավատում, այնքան ավելի շատ են սիրում Աստծուն իրենց սրտերում։ Տեսնո՞ւմ ես, մի՞թե այսպես չեն հասնում փրկության։ (Այդպե՛ս է։) Ուստի ինչի՞ց է կախված փրկության հասնելը։ Այն կախված է ճշմարտության շարունակական փնտրտուքից։ Աստված շարունակաբար արտահայտում է ճշմարտությունը՝ մեր դժվարություններն ու խնդիրները լուծելու համար։ Հետևաբար, քանի դեռ ձգտում ես ճշմարտությանը, չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել, կամ խոչընդոտներ, որոնք չես կարող հաղթահարել։ Երբ բոլոր խնդիրներդ լուծվեն, մի՞թե հասակդ աճած չի լինի։ (Կլինի։) Իսկ ո՞րն է հասակիդ աճի նշանը։ Այն է, որ հասկանում ես ճշմարտությունը և մուտք ես գործել ճշմարտության իրականության մեջ, և ունես Աստծու մասին գիտելիք։ Սա է հասակիդ աճի նշանը։ Այս փուլում կկարողանաս հետևել Աստծու կամքին պարտավորությունդ կատարելիս, դժվարություններդ գնալով կնվազեն, բոլոր խնդիրներդ կլուծվեն, և պարտավորությանդ կատարումը կհամապատասխանի չափանիշին։ Որոշ մարդիկ, տեսնելով հասակ ունեցողներին, ասում են․ «Նրանք այնքա՜ն տարիներ են հավատում Աստծուն և երբեք բացասական չեն լինում։ Երբեք ոչ մի դժվարություն չեն ունենում։ Ինչպե՞ս է ստացվում, որ մենք բացասական ենք դառնում, մի փոքր խնդրի բախվելուն պես։ Ի՞նչ է կատարվում»։ Արդյոք կա՞ պատասխան այս հարցին։ (Այո՛։) Որոշ մարդիկ, ովքեր չեն կարողանում հստակ տեսնել այս հարցը, ասում են․ «Դա նրանից է, որ համառ են, անզիջում և կարող են դիմանալ ցանկացա՛ծ խնդրի»։ Մի՞թե դա այդպես է։ (Ո՛չ։) Մարդիկ, ովքեր այդպես են մտածում, պարզապես չունեն ոչ մի հոգևոր հասկացողություն։ Որքա՞ն համառություն ու տոկունություն կարող է ունենալ մարդը։ Կարող ես ասել, որ այն փոքր-ինչ համառությունն ու տոկունությունը, որն ունեն մարդիկ, ավելի պակաս է, քան մրջյունինը, այդպես չէ՞։ (Այդպե՛ս է։) Բայց մի՛ արհամարհիր մրջյուններին նրանց չափի պատճառով, քանզի ամենաանզիջում կենդանիներից են։ Զբաղված են ամբողջ օրը՝ առավոտից մինչև գիշեր։ Նույնիսկ երբ տեղափոխում է իր չափերից տասնյակ անգամ մեծ որևէ բան, մրջյունը կարող է անխոնջ կերպով այն տանել իր բույնը։ Կասեի՞ր, որ նրա համառությունը մեծ է։ (Կասեիր։) Ուստի ինչպե՞ս է ստացվում, որ այն ունի այսքան մեծ համառություն և տոկունություն։ Ինչո՞ւ այն ունի այս աննկուն ոգին։ (Դա բնազդ է, որն Աստված ստեղծել է նրա մեջ։) Թույլ տվեք հարցնել ձեզ, արդյոք մրջյունները երբևէ ունենո՞ւմ են բացասական կամ թույլ պահեր։ (Ո՛չ։) Մի՞թե մարդիկ ավելի շատ մտքեր չունեն, քան մրջյունները։ Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ դեռևս հաճախ բացասական և թույլ լինում։ Ինչո՞ւ են նրանք բացասական դառնում և ծուլանում իրենց պարտավորության մեջ կամ նույնիսկ դադարում կատարել այն, երբ մի փոքր դժվարության են հանդիպում։ Ինչո՞ւ են նրանք դավաճանում Աստծուն, երբ մի փոքր դժվարության են բախվում։ Դա այն պատճառով է, որ մարդը սաստիկ ապականվել է Սատանայի կողմից։ Ապականված մարդկությունը Սատանայի սերունդն է։ Ուստի արդյոք հիմա ունե՞ք որևէ գիտելիք մարդկության ապականության ճշմարտության մասին։ Արդյոք ընդունո՞ւմ եք, որ մինչև ուղնուծուծն ապականված մարդկությունը Սատանայի սերունդն է, և որ այն, ինչ նրանք կյանքով արտահայտում են, Սատանայի պատկերն է։ Ընդունո՞ւմ եք այս փաստը։ (Ընդունում ենք։) Ըստ էության որևէ տարբերություն չկա ապականված մարդկության և Սատանայի միջև։ Ինչպես Սատանան է դիմակայում Աստծուն, այնպես էլ ապականված մարդկությունը։ Ինչպես Սատանան է չարիք գործում, այնպես էլ ապականված մարդկությունը։ Ուստի ասացե՛ք ինձ, արդյոք ապականված մարդկությունը Սատանայի սերո՞ւնդն է։ (Այդպե՛ս է։) Ուստի, եթե մարդկությունը չազատվի իր ապականված խառնվածքներից, կարո՞ղ է արդյոք փրկության հասնել։ (Ո՛չ։) Կարո՞ղ են հասնել Աստծուն ենթարկվելուն, եթե միշտ ապրում են իրենց ապականված խառնվածքներով։ (Ո՛չ։) Որո՞նք են Աստծուն ենթարկվել չկարողացող մարդկանց ամենաակնհայտ բնութագրերը։ Նրանք դառնում են բացասական, թույլ և նահանջում են, իրենց պարտավորության մեջ չնչին դժվարության հանդիպելուն պես։ Արդյոք սրանք Աստծուն ենթարկվող մարդի՞կ են։ (Ո՛չ։) Բայց մարդիկ հաճախ ամբարտավան ու ինքնարդար են, և նույնիսկ զգում են, որ իրենց հավատքը բավականին լավն է, որ ընդունակ են փրկության հասնելու և պատկանում են Աստծուն։ Մի՞թե սա ողջամտության կատարյալ բացակայություն չէ։ (Այդպե՛ս է։) Կարո՞ղ է արդյոք մեկը, ով չի կարողանում նույնիսկ լավ կատարել իր պարտավորությունը, ստանձնել Աստծու հանձնարարությունը։ (Ո՛չ։) Իսկ եթե չեն կարող ստանձնել Աստծու հանձնարարությունը, արդյոք նրանք Աստծու կամքին հետևո՞ղ մարդիկ են։ (Ո՛չ։) Արդյոք Աստծու կամքին չհետևող մեկը որակավորվա՞ծ է երկնքի թագավորություն մտնելու համար։ (Ո՛չ։) Կարծո՞ւմ եք, որ անհրաժեշտ է հստակորեն տեսնել այս հարցի էություն։ (Այո՛։) Իսկապես անհրաժեշտ է։ Այս հարցը պետք է այս կերպ մանրամասն վերլուծվի, և այդ ժամանակ ձեր խնդիրները կկարողանան լուծվել։ Ասացե՛ք ինձ, ինչի՞ վրա եմ ես հիմնվում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ Աստծու ընտրյալ մարդկանց բարձրացրած հարցերը լուծելու համար։ (Ճշմարտության։) Իսկ որո՞նք կլինեին այս խնդիրները չլուծվելու հետևանքները։ (Եղբայրներն ու քույրերը կշարունակեին խրվել իրենց դժվարությունների մեջ, ինչը ոչ միայն կազդեր ավետարանի աշխատանքի տարածման, այլև նրանց անձնական կյանքի մուտքի վրա։ Ոմանք գուցե դառնային բացասական ու թույլ և նույնիսկ դավաճանեին Աստծուն։) Ուստի դուք պարզապես պետք է փնտրեք ճշմարտությունը խնդիրները լուծելու համար։ Ինչ-որ մեկը գուցե ասի. «Ես կարիք չունեմ ճշմարտությունը փնտրելու։ Գուցե իմ խնդիրներն ի վերջո ինքնաբերաբար լուծվեն»։ Արդյոք դա հնարավո՞ր է։ (Խնդիրները չեն կարող լուծվել առանց ճշմարտությունը փնտրելու։) Դա նման է նրան, թե ինչպես մարդիկ ամեն օր պետք է լվանան իրենց դեմքը, քանի որ այն կեղտոտվում է։ Նրանք պետք է օգտագործեն օճառ կամ մաքրող այլ միջոցներ իրենց դեմքը մաքրելու համար, այլապես կեղտն ինքնիրեն չի անհետանա։ Տեսնո՞ւմ ես, նույնիսկ մարդու դեմքի կեղտը բավականին համառ է և չի կարող հեռացվել առանց մի փոքր օճառի։ Ուստի մի՞թե մարդու ապականված խառնվածքն էլ ավելի համառ ու դժվար հեռացվող չէ, քան նրա դեմքի կեղտը։ (Այդպե՛ս է։) Հետևաբար, ապականված խառնվածքը լուծելու համար մարդիկ պետք է ապավինեն Աստծու խոսքերն ամեն օր կարդալուն՝ ճիշտ այնպես, ինչպես ամեն օր պետք է լվանան իրենց դեմքը։ Միայն ամեն օր Աստծու խոսքերը կարդալով ու ինքն իրեն քննելով և ճշմարտությունը փնտրելով՝ կարող է մարդը լուծել իր տարբեր ապականված խառնվածքները, բացասական վիճակները և թյուր մտքերն ու տեսակետերը, ինչպես նաև փոխարինել այս բացասական իրողւթյունները ճշմարտությամբ։ Այս կերպ մարդիկ ամեն օր նորոգվում ու վերափոխվում են ներքուստ, նրանց մտքի վիճակն օրեցօր ավելի բնականոն է դառնում, և նրանք աստիճանաբար ազատվում են իրենց ապականված խառնվածքներից և սկսում են ապրել Աստծու խոսքերով։ Երբ մարդիկ ապրեն Աստծու խոսքերի մեջ, կունենա՞ն արդյոք նրանք բացասական կամ թույլ պահեր։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև ճշմարտությունը հասկանալը ուղի է տալիս և ազատում մեզ։) Դա հիմնականում այն պատճառով է, որ երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, նրանց ներքին ապականված խառնվածքները բոլորը լուծվում են, ուստի բնականաբար նրանք այլևս բացասական ու թույլ չեն լինում։ Եվ առանց բացասական լինելու ու թուլության, արդյոք դեռևս կլինե՞ն ցավ և արցունքներ։ (Ո՛չ։) Նման բաներ այլևս չեն լինի։ Կլինի միայն հանգստություն և ազատագրում։ Նայե՛ք ինձ, ես ամեն օր ուրախ եմ։ Չկան ինձ անհանգստացնող դժվարություններ, առավել ևս՝ չլուծվող որևէ խնդիր, որը կարող է կաշկանդել ինձ։ Իմ տեսանկյունից եկեղեցու աշխատանքի մեջ եղած դժվարությունները բոլորն էլ հեշտ է լուծել, և մարդկանց խնդիրները նույնպես բոլորը հեշտ է լուծել։ Չկա ոչ մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել։ Ուստի ինչո՞ւ են այս խնդիրներն ինձ համար այդքան հեշտ լուծելի։ (Որովհետև, եղբա՛յր, դու հասկանում ես ճշմարտությունը, և քեզ համար ցանկացած խնդրի լուծում հեշտ է։) Ճիշտ է։ Ամենակարևորը ճշմարտությունը, Աստծու մտադրությունները և Աստծու պահանջները հասկանալն է։ Եթե եռանդով ձգտես ճշմարտությանը, ապա տասը կամ քսան տարի էլ չանցած, դու նույնպես կկարողանաս հեշտությամբ լուծել բոլոր տեսակի խնդիրները։ Հասկանո՞ւմ ես։ (Այո՛։)