Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (4)

Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 1-ը հուլիսի, 2025թ. (Մաս 4)

Հիմա աղետները գնալով ավելի ու ավելի են մեծանում։ Ոմանք վախենում են տառապելուց իրենց պարտականությունը կատարելիս։ Երբ շփվում են ավետարանը հավանական ընդունողների հետ, անընդհատ պատի են բախվում։ Նրանք չեն կարողանում հստակ հաղորդակցվել ճշմարտության մասին և երբեք չեն հաջողում շահել որևէ մեկին։ Տեսնելով, թե որքան դժվար է ավետարան քարոզելը, հուսահատվում են և դառնում բացասական։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Ասացեք ինձ, մի՞թե նորմալ չէ դժվարություններ ունենալը ավետարան քարոզելիս։ (Նորմալ է։) Ո՞ր պարտականությունն է հեշտ։ Ոչ մի պարտականություն հեշտ չէ, և էլ ավելի դժվար է այդտեղ փաստացի արդյունքների հասնելը։ Կարծում ես, թե կարող ես լավ կատարել աշխատանքը՝ պարզապես հասկանալով որոշ վարդապետություննե՞ր։ Դա գուցե գործի այն պարտականությունների դեպքում, որոնք չեն առնչվում ճշմարտությանը, որոնք պահանջում են ֆիզիկական աշխատանք, ինչպես, օրինակ, հողագործությունը կամ ձեռքի աշխատանքը։ Բայց հենց որ պարտականությունը առնչվում է ճշմարտությանը, պահանջում է հաղորդակցվել ճշմարտության մասին ու գործել սկզբունքների համաձայն, այն դառնում է դժվար։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ սարսափում են ուրիշների հետ ճշմարտության մասին հաղորդակցվելուց։ Եթե եկեղեցում կա մի խնդիր, որը կարող է լուծվել միայն ճշմարտության մասին հանգամանորեն հաղորդակցվելով, նրանք շվարում են։ Նախընտրում են զբաղվել միայն այն խնդիրներով, որոնք կարելի է լուծել մի փոքր ֆիզիկական ջանք գործադրելով։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նրանք չունեն ճշմարտության իրականությունը։) Ճշմարտության նրանց ըմբռնումը չափազանց մակերեսային է։ Ուստի, երբ Աստծու ընտրյալ մարդիկ խնդիրներ կամ դժվարություններ են ունենում, չեն համարձակվում հաղորդակցվել ճշմարտության մասին՝ դրանք լուծելու համար։ Նրանք մտածում են. «Իսկ եթե չկարողանամ հստակ հաղորդակցվել, և բոլորը ծիծաղեն ինձ վրա։ Մի՞թե դա ամոթալի չի լինի։ Իսկ ի՞նչ, եթե հարգանքով չվերաբերվեն ինձ»։ Նրանք վախենում են հեղինակությունը կորցնելուց և խայտառակվելուց. մտահոգված են իրենց դեմքը փրկելով։ Ասացեք ինձ, կարո՞ղ է արդյոք դեմքը փրկելով մտահոգված մարդը ձեռք բերել ճշմարտությունը։ (Ոչ։) Եթե ուզում ես ձեռք բերել ճշմարտությունը, պետք է անընդհատ վարժեցնես քեզ ճշմարտության մասին հաղորդակցվելու մեջ։ Ինչպե՞ս կարող ես ձեռք բերել ճշմարտությունը, եթե չես վարժեցնում քեզ դրա մասին հաղորդակցվելու մեջ։ Ճշմարտության շուրջ հստակորեն հաղորդակցվել կարողանալը մի բան չէ, որին կարելի է հասնել մեկ գիշերվա ընթացքում։ Դա պահանջում է ամեն օր վարժեցնել ինքդ քեզ ճշմարտության մասին հաղորդակցվելու մեջ։ Երբ նոր էի սկսել կատարել աշխատանքը, ես նույնպես չունեի ճշմարտությունը։ Պարզապես այցելում էի եկեղեցիներ շատ տարբեր վայրերում։ Ամեն անգամ, երբ հասնում էի մի վայր, հաղորդակցվում էի մեկ կամ երկու օր։ Բայց այն ժամանակ Աստված դեռ չէր հայտնվել և չէր գործել, ուստի կարո՞ղ էր արդյոք որևէ մեկն ունենալ ճշմարտությունը։ Ոչ ոք չէր կարող։ Նույնիսկ Աստծու հայտնվելուց, գործելուց և Իր խոսքերը արտաբերելուց հետո արդյո՞ք ճշմարտությունը մի բան է, որը մարդը կարող է անմիջապես հասկանալ՝ պարզապես կարդալով Աստծու խոսքերի մի քանի հատված։ (Ոչ։) Դեռ պետք է մի քանի տարի ունենալ Աստծու գործի փորձառությունը։ Այսպիսով՝ երբ հավատում էի Տեր Հիսուսին, չունեի ճշմարտության իրականությունը, և Ամենակարող Աստծուն հավատալու առաջին երեքից հինգ տարիների ընթացքում նույնպես շատ չունեի ճշմարտության իրականություն։ Ուրեմն ինչի՞ վրա էի հենվում, երբ քարոզում էի այն ժամանակ։ Հենվում էի Սուրբ Հոգու լուսավորության և լուսավորման վրա։ Առանց Սուրբ Հոգու լուսավորության և լուսավորման ոչ ոք չէր լսի իմ քարոզները։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Երբ մարդը դեռ չի ձեռք բերել ճշմարտությունը, հենվում է Սուրբ Հոգու լուսավորության և լուսավորման վրա՝ քարոզելու համար։ Բայց եթե մարդը ջանք չի գործադրում իրեն վարժեցնելու համար, կարո՞ղ է արդյոք ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ (Ոչ։) Առանց ջանք գործադրելու քեզ վարժեցնելու համար՝ չես կարող ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Դու նոր ես սկսում կատարել քո պարտականությունը հիմա և շատ ճշմարտություն չունես։ Ուստի, պատրաստակա՞մ ես վարժեցնելու ինքդ քեզ ճշմարտության մասին հաղորդակցվելու մեջ։ Եթե ուզում ես ձեռք բերել ճշմարտությունը, պետք է վարժեցնես քեզ այս կերպ։ Եթե շարունակ վախենում ես ճշմարտության մասին հստակ չհաղորդակցվելուց, քո հաղորդակցության մեջ չափազանց մակերեսային լինելուց կամ որոշ չափով աղավաղված ըմբռնում ունենալուց և ուրիշների կողմից ծաղրվելուց, եթե մշտապես ունես այս մտահոգությունները, մի՞թե դեռ կարող ես վարժեցնել քեզ։ (Ոչ։) Երբ մտաբերում եմ իմ հավատքի վաղ օրերի քարոզներս, դրանք շատ չունեին ճշմարտության իրականություն։ Միայն Սուրբ Հոգու կողմից ինձ քայլ առ քայլ լուսավորելու և առաջնորդելու շնորհիվ էր, որ կարողացա հաղորդակցվել մի փոքր լույսի մասին։ Բայց այդ մի փոքր լույսը, համեմատած այն հստակ խոսքերի հետ, որոնք Աստված արտահայտում է հիմա, շատ է զիջում դրանց։ Այդ մի փոքր լույսը չափազանց մակերեսային էր։ Բայց հենց այդպես Սուրբ Հոգին առաջնորդեց։ Պարզապես շարունակում էի օր օրի քարոզել։ Որտեղ էլ որ հավաքույթ էի անցկացնում, ավելի ու ավելի շատ մարդիկ էին գալիս լսելու իմ քարոզները։ Նրանք զգում էին, որ իմ քարոզները շատ լույս ունեն, և բոլորը դրանք շատ հաճելի էին համարում։ Ես վարժեցրի ինքս ինձ այս կերպ քարոզելուն, և տարիներ շարունակ այսպես վարժեցնելով՝ աստիճանաբար մուտք գործեցի ճշմարտության իրականություն։ Դուք կարող եք լսել, որ այժմ իմ հաղորդակցությունը ունի ճշմարտության իրականությունը։ Բայց նայելով իմ հավատքի առաջին տասը տարիների հաղորդակցությանս՝, ի՞նչ կտեսնեիր։ Չկար ճշմարտության իրականություն։ Սա անխուսափելի օրինաչափություն է։ Երբ մարդիկ նոր են սկսում հավատալ Աստծուն, չունեն ճշմարտության իրականությունը։ Միայն դու չես, որ չունես ճշմարտության իրականությունը. ես նույնպես այդպիսին էի, երբ նոր էի սկսել հավատալ։ Բայց ես վարժեցրի ինձ այս կերպ, և Սուրբ Հոգին առաջնորդեց ինձ դրա միջով։ Միայն այս գործընթացը փորձառաբար ապրելով է, որ ձեռք բերեցի որոշակի ճշմարտության իրականություն։ Եթե ուզում ես ձեռք բերել ճշմարտությունը, դու նույնպես պետք է փորձառաբար ապրես այս գործընթացը։ Մի՛ վախեցիր ինքդ քեզ հիմար վիճակի մեջ դնելուց այն պատճառով, որ չես կարողանում հստակորեն հաղորդակցվել ճշմարտության մասին՝ մտածելով. «Չեմ կարող հաղորդակցվել։ Իսկ եթե իմ հաղորդակցությունը չափազանց մակերեսային լինի, և ինչ-որ մեկը մատնանշի իմ թերությունները»։ Մի՛ կաշկանդվիր դրանով։ Եվ երբ տեսնես, որ մեկ ուրիշն իսկապես լավ և գործնականորեն է հաղորդակցվում ճշմարտության մասին, մի՛ ասա․ «Օ՜, նրանց հաղորդակցությունն այնքան գործնական է, ուստի ես այլևս չեմ կարող հաղորդակցվել։ Ես կխայտառակեմ ինձ, եթե էլի որևէ բան ասեմ»։ Մի՞թե լավ է շարունակ կաշկանդված լինել այս բաներով։ (Ոչ։) Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կամ խնդիրներ ենք գտնում մեր եղբայրների և քույրերի շրջանում, մենք պետք է հաղորդակցվենք ճշմարտության մասին՝ դրանք լուծելու համար։ Եթե մեր հաղորդակցությունը մակերեսային է, և մեկ ուրիշը հաղորդակցվում է ավելի խորը, գործնականորեն և ճշմարտության սկզբունքներին համապատասխան, ապա մենք պետք է ընդունենք նրանց ասածը և կիրարկենք նրանց հաղորդակցության համաձայն։ Այլ կերպ ասած՝ պետք է ենթարկվենք ցանկացածին, ում խոսքերը ճիշտ են։ Լա՞վ է արդյոք կիրարկել այս սկզբունքի համաձայն։ (Այո:) Ասացեք ինձ, եթե գտնեմ մի եղբոր կամ քրոջ, ում հաղորդակցությունն ավելի լավն է, քան իմը, ինչպե՞ս կվարվեմ։ Կասեմ. «Այդ քրոջ հաղորդակցությունն ավելի գործնական և խորն է, քան իմը։ Եկեք լուծենք այս խնդիրը նրա հաղորդակցության համաձայն»։ Մի՞թե այդպես ավելի լավ չէ։ Եթե որևէ մեկը հաղորդակցվում է բավականաչափ գործնականորեն, բավականաչափ խորությամբ և ճշմարտության սկզբունքներին համապատասխան, պետք է ընդունենք նրա ասածը։ Ի՞նչ կարծիքի ես։ (Լավ։) Եթե ունենաս այսպիսի մտածելակերպ, արդյո՞ք դարձյալ կաշկանդված կլինես։ (Ոչ։) Եթե կարողանաս լինել այսքան պարզ և բաց, ոչնչով չես կաշկանդվի։ Աստիճանաբար, որքան շատ փորձառություն ունենաս, այնքան ավելի շատ իրականություն կունենաս և այնքան ավելի շատ վկայություն կկրես։ Այնուհետև, երբ նորից հաղորդակցվես ճշմարտության մասին, բոլորը սիրով կլսեն քեզ։ Ապագայում, երբ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ ունենան ճշմարտության իրականությունը, բոլորի համար էլ ավելի հաճելի կլինի միասին հաղորդակցվելը։ Դու փորձառաբար ապրել ես այս ոլորտի իրականությունը, իսկ նրանք՝ այն ոլորտի իրականությունը։ Երբ հավաքվեք, ձեր ողջ հաղորդակցությունը կլինի գործնական փորձառությունների և լավ փորձառական վկայությունների մասին։ Սա օգտակար կլինի բոլորին, և Աստծուն հաճելի կլինի տեսնել դա։ Այդպես չէ՞։ (Այո։) Հիմա, երբ առաջնորդողների և աշխատողների հետ հաղորդակցվում եմ աշխատանքի տարբեր կետերի մասին, իմ սկզբունքն է հետևել նրան, ով ճիշտ է։ Եթե իմ ասածը սխալ է, կմերժեմ այն և կառաջնորդվեմ նրանով, ինչ ուրիշներն ասում են, որ ճիշտ է։ Ասացեք ինձ, լա՞վ է արդյոք կիրարկել այս կերպ (Այո։) Ուստի մի՛ վախեցեք հաղորդակցվելուց այն պատճառով, որ տեսնում եք՝ մեկ ուրիշի հաղորդակցությունը խորն է, և երկյուղում եք, որ ձեզ կնսեմացնեն, կարհամարհեն, և կկորցնեք ձեր հեղինակությունը։ Ինչո՞ւ ես միշտ կաշկանդվում սրանով։ Պարզապես եղիր, պարզ և բաց. իրերն իրենց անունով կոչիր։ Եթե սխալ բան ես ասում, ընդունիր դա բոլորի ներկայությամբ. «Ասածս սխալ էր, հետ եմ վերցնում խոսքերս։ Խոսելու մտադրությունս սխալ էր։ Ես չափազանցրել էի որոշ բաներ և մի փոքր խաբուսիկ էի»։ Երբ ասես սա, բոլորը կգիտակցեն. «Օ՜, Աստծու տան մարդիկ այնքան պարզ և բաց են։ Եղբայրներն ու քույրերը նման են մի ընտանիքի, որը կարող է խոսել ամեն ինչի մասին»։ Ասացեք ինձ, մի՞թե հաճելի չէ ապրել այսպիսի եկեղեցական կյանքով։ (Հաճելի է։) Երբ եղբայրներն ու քույրերը կարող են լինել պարզ, բաց և ազնիվ, կարող են ենթարկվել և կիրարկել ճշմարտությունը և կարող են իրենց սիրտը ամբողջությամբ դարձնել առ Աստված ու ամբողջ սրտով նվիրվել Աստծո գործին, ապա իսկապես մեկ ընտանիք են։ Այս հարաբերությունը շատ ավելի լավն է, քան մսեղավոր եղբայրների և քույրերի միջև եղածը։ Թեև մսեղավոր քույրերն ու եղբայրները ծնվել են նույն ծնողներից, ոմանք չափահաս դառնալուց հետո գնում են իրենց ճանապարհով և այլևս չեն շփվում։ Նրանք նույնիսկ չեն օգնում միմյանց, երբ դժվարությունների են բախվում։ Ինչո՞ւ է այդպես։ Որոշ քույրեր ու եղբայրներ կարող են այնքան օտարանալ, որ իրենց կյանքի մնացած մասում այլևս երբեք ոչ մի կապ չունենան միմյանց հետ։ Ինչո՞ւ է այդպես։ Յուրաքանչյուրի սիրտը տարբեր է, թեև նույն ընտանիքից են։ Ոմանք բարեսիրտ են, մյուսները՝ չարակամ. ոմանք ընդունում են ճշմարտությունը, իսկ մյուսները՝ ոչ։ Մարդկությունը խորապես ապականվել է Սատանայի կողմից։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է սեփական օգուտի՝ համբավի և շահի համար։ Միայն շատ քչերը կարող են ընտրել ճշմարտությունն ընդունելն ու Աստծուն հետևելը։ Սա է ապականված մարդկության վիճակը։ Նույնիսկ նույն ընտանիքի մարդիկ սիրում և ձգտում են տարբեր բաների։ Նրանք, ովքեր ընդունում են Աստծու գործը, և նրանք, ովքեր չեն ընդունում, քայլում են երկու տարբեր ճանապարհներով. չեն կարող համատեղելի լինել։ Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ նրանք քայլում են երկու տարբեր ճանապարհներով։ Սա իրականացնում է Աստծու խոսքերը. «Հավատացյալներն ու անհավատներն ի բնե համատեղելի չեն, այլ հակադրվում են միմյանց» (Խոսքը, Հատոր 1։ Աստծո հայտնությունը և գործը։ Աստված և մարդը միասին կմտնեն հանգստի մեջ)։ Անկախ նրանից, թե որքան մոտ է նրանց մսեղավոր հարաբերությունը, հավատացյալներն ու անհավատները հոգեպես հակադրվում են, ուստի ի վերջո գնում են տարբեր ճանապարհներով և այլևս չեն շփվում։ Աստծուն հավատալ սկսելուց հետո, երբ հանդիպում ենք մեր եղբայրներին և քույրերին, զգում ենք, որ իսկապես մեկ ընտանիք ենք, և որ ընդհանուր լեզու ունենք։ Տեսեք, կա՞ արդյոք որևէ արգելված բան, երբ խոսում եմ ձեզ հետ։ Բացարձակապես ոչինչ արգելված չէ։ Ես ասում եմ այն ամենը, ինչ սրտումս է։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև մենք հոգով կապված ենք։ Բոլորս բաց ենք Աստծու առաջ։ Մեր հավաքույթներում և հաղորդակցության ժամանակ խոսում ենք մեր սեփական փորձառական հասկացողության մասին՝ հիմնված Աստծու խոսքերի վրա։ Անկախ նրանից, թե ով է խոսում, եթե ասածը ճիշտ է կամ համապատասխանում է ճշմարտությանը, բոլորը կարող են ընդունել այն։ Ահա թե ինչ է նշանակում հոգով կապված լինել, լինել ճշմարիտ եղբայրներ և քույրեր։ Ճիշտ ինչպես Տեր Հիսուսն ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները։... որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը» (Մատթեոս 12:48, 50)։ Այս խոսքերով Տերը նկատի ուներ, որ միայն նրանք են մեր եղբայրները ու քույրերը, ովքեր հետևում են երկնային Հոր կամքին։ Նրանք, ովքեր չեն հետևում երկնային Հոր կամքին, մեր ճշմարիտ եղբայրներն ու քույրերը չեն, նույնիսկ եթե մեր մարմնավոր քույրերն ու եղբայրներն են։ Մի՞թե սա նկատի չուներ Տեր Հիսուսը։ (Այդպես է։) Հետևաբար, երբ տարբեր երկրների եղբայրներն ու քույրերը հավաքվում են, նրանց հոգիները կապվում են, նույնիսկ եթե չեն խոսում նույն լեզվով։ Բոլորը կարող են սիրով վերաբերվել միմյանց։ Յուրաքանչյուրը կարող է հանդուրժող լինել ուրիշների թերությունների, թուլությունների կամ զանցանքների նկատմամբ և համբերատար լինել նրանց նկատմամբ։ Ահա թե ինչ է նշանակում, որ եղբայրներն ու քույրերը սիրում են միմյանց։ Իրականում միայն Աստծու սիրո շնորհիվ է, որ մարդիկ կարող են ունենալ այսպիսի սեր։ Տեսնում ես, անհավատների հետ շփվելիս ես չեմ ուզում ասել ոչ մի բառ պետք եղածից ավելի, բայց երբ եղբայրների և քույրերի հետ եմ, այնքան շատ բան ունեմ ասելու։ Որքան շատ ենք խոսում, այնքան ավելի շատ ասելիք կա։ Չենք կարող ավարտել խոսակցությունը մեկ օրում կամ նույնիսկ մեկ ամսում, մեկ տարում կամ մեկ տասնամյակում։ Ասացեք ինձ, այն երեսուն կամ քառասուն տարիների ընթացքում, որ անընդհատ քարոզում և աշխատում եմ, արդյո՞ք ասել եմ այն ամենը, ինչ պետք է ասեի։ (Ոչ։) Ես այսպես խոսում եմ ամեն օր արդեն երեսուն կամ քառասուն տարի։ Հատկապես չինացի եղբայրներն ու քույրերն այս տարիների ընթացքում հաճախ են լսել իմ քարոզելն ու հարցերին պատասխանելը, բայց արդյո՞ք իմ հաղորդակցությունը կրկնվում է։ Երբեք։ Ինչո՞ւ չի կրկնվում։ Որովհետև մտքերս ամեն օր տարբեր են։ Գուցե նույն հարցին այսօր մի կերպ պատասխանեմ, իսկ վաղը՝ մեկ այլ կերպ։ Բայց ինչպես էլ պատասխանեմ, դա օգնում է մարդկանց հասկանալ և միշտ հասնում է խնդրի լուծմանը։ Իմ խոսելու ձևի մեջ երբեք կանոններ չկան։ Երբ քարոզում եմ, չեմ նախապատրաստվում, ուրվագիծ կամ սևագիր չեմ անում և որևէ խնդիր լուծելիս երբեք ձեռագրից չեմ կարդում։ Պարզապես հաղորդակցվում եմ և ուղղակիորեն պատասխանում այն հարցերին, որոնք բարձրացնում են եղբայրները կամ քույրերը։ Ինչպես էլ հաղորդակցվեմ, միշտ ասելիք ունեմ։ Դա շատ ազատագրող է։ Ուստի Աստծու տանը ոչնչով մի՛ կաշկանդվիր։ Երբ եղբայրներիդ և քույրերիդ հետ ես, պարզապես եղիր պարզ և բաց։ Պարզապես վարժեցրու քեզ ճշմարտության մասին հաղորդակցվելուն։ Աստիճանաբար կյանքդ կաճի, և կունենաս ճշմարտության իրականությունը։

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով