Վերևի պատասխաններն ամբողջ աշխարհի՝ Աստծու ընտրյալ մարդկանց հարցերին (4)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 1-ը հուլիսի, 2025թ. (Մաս 3)
Հարց 5։ Անձամբ ավետարան քարոզելու արդյունքները չեն բարելավվում։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը չի ցանկանում դուրս գալ և ավետարան քարոզել։ Առաջնորդողներն ու աշխատողները նրանց համար ավետարանը անձամբ քարոզելու ռազմավարություններ են ծրագրում, և նրանք այդ պահին հեշտությամբ համաձայնում են, բայց երբ գալիս է նշանակված ժամանակը, սկսում են ամեն տեսակ արդարացումներ բերել՝ չգնալու համար։ Վերջերս մենք հաղորդակցվում էինք նաև ավետարանն անձամբ քարոզելու հրատապության մասին։ Երբ լսում են սա, գուցե մեկ կամ երկու անգամ դուրս գան քարոզելու, բայց հետո նորից դադարեցնում են։ Շատ մարդիկ բավարարվում են միայն համացանցում գտնելով մի քանի հետաքրքրված անձանց, որոնց կարող են ավետարան քարոզել։ Կուզեի գտնել ուղիներ, թե ինչպես կարող ենք հաղորդակցվել՝ մոտիվացնելու նորեկներին, որ ոտքի կանգնեն և դուրս գան՝ ավետարան քարոզելու։
Պատասխան։ Այս խնդրի շուրջ հաղորդակցվելու և այն լուծելու համար եկեք նախ մի օրինակ բերենք։ Ասացեք ինձ, արդյո՞ք փոքր տարիքում մարդիկ պատրաստակամ են օգնել իրենց ծնողներին տնային գործերում կամ իրենց վրա վերցնել դրանց մի մասը։ (Ոչ։) Ինչո՞ւ պատրաստակամ չեն։ Ծնողներն այնքան լավ են վերաբերվում նրանց՝ մեծացնելով ջանադիր խնամքով և ամեն օր կերակրելով ու հագցնելով։ Ուրեմն, ինչո՞ւ նրանք պատրաստակամ չեն օգնել իրենց ծնողներին մի քանի տնային գործերում։ (Նրանք չափազանց ջահել են, և խելքները չի հասնում. չեն կարող հասկանալ կամ հաշվի առնել իրենց ծնողների դժվարությունները։) Նրանց չափազանց փոքր լինելը և շատ բան չհասկանալը հիմնավոր պատճառներ են։ Բայց Աստծուն հավատացող մարդկանց մեծ մասը չափահասներ են, որոնք պետք է շատ ավելին իմանան, քան երեխաները։ Ուրեմն ո՞րն է խնդիրը, եթե Աստծուն հավատացողը չի կարողանում իր պարտականությունը կատարել ողջ սրտով և ուժով։ Կարող եք ասել, որ նրանց հասակը փոքր է, կամ որ ավելին չգիտեն, չեն տարբերում ճիշտն ու սխալը, չեն հասկանում ճշմարտությունը և հոգս չեն կրում։ Այդպես չէ՞։ (Այդպես է։) Ուրեմն, կարո՞ղ ենք նրանց դատապարտել որպես ճշմարտությունը չսիրող մարդկանց, որպես անհավատների։ Տեղի՞ն է արդյոք դա ասել։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Յուրաքանչյուրի հասակը աճելու համար որոշակի ժամանակ է պահանջում։) Այստեղ կարող են լինել մի քանի տարբեր իրավիճակներ։ Որոշ մարդիկ շատ փոքր հոգս են կրում իրենց պարտականության մեջ, քանի որ կարճ ժամանակ են հավատում Աստծուն և դեռ չեն հասկանում ճշմարտությունը կամ հասկանում են միայն որոշ վարդապետություններ։ Ուստի ինչպե՞ս կարող են նրանք պարտականությունը կատարելիս փոքր հոգս կրելուց անցնել մեծ հոգս կրելուն, իսկ հետո՝ նվիրված լինելուն։ Մի՞թե սրան չեն հասնում ճշմարտությանը ձգտելով և հասակով անընդհատ աճելով։ (Այդպես է։) Ի՞նչ հանգամանքներում կարող է մարդն իր ուսերին վերցնել Աստծու հանձնարարությունը և այն պարտականությունը, որը պետք է կատարի։ Ինչպիսի՞ հասակ պետք է ունենան։ Պետք է ունենան աստվածավախ սիրտ և Աստծուն ենթարկվող սիրտ։ Պետք է լինեն մեկը, ով ձգտում է ճշմարտությանը։ Պետք է հստակ տեսնեն, որ Աստծու հանդեպ իրենց հավատի մեջ կարող են փրկվել միայն քայլելով ճշմարտությանը ձգտելու ճանապարհով և լավ կատարելով իրենց պարտականությունը։ Միայն այդ ժամանակ կարող են իսկապես հասկանալ Աստծու մտադրությունները և գիտակցել, որ մարդու հանդեպ Աստծու պահանջները կատարելապես բնական և արդարացված են և մարդ լինելու հիմնական սկզբունքներն են։ Եթե ինչ-որ մեկն իսկապես զգում է, որ իր հասակն աճել է, ապա ինչո՞ւ չի կարող հաշվի առնել Աստծու մտադրությունները։ Դա նման է մեկին, ով չափահաս է դարձել, բայց դեռ չի կարողանում հասկանալ իր ծնողների սրտերը։ Դա խնդիր է։ Սա տեղի չի ունենում այն պատճառով, որ նրանց հասակը չափազանց փոքր է. սա զարհուրելի ապստամբություն է։ Կարո՞ղ ենք այսպես ձևակերպել։ (Այո։) Կան մարդիկ, որոնք երկար տարիներ հավատացել են Աստծուն և լսել են քարոզներ, սակայն դեռևս չունեն այս գիտակցությունը. չունեն այս բնականոն մտածելակերպը։ Դա նշանակում է, որ նրանց բնությունը վատն է, և չունեն նորմալ մարդու խիղճ և ողջամտություն։ Արդյո՞ք նման մարդն արժանի է մարդ կոչվելու։ (Ոչ։) Նրանք ծանրորեն ապստամբ են և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Հետևաբար, երբ որոշ մարդիկ բավականին պասիվ են իրենց պարտականությունների մեջ, մենք նախ պետք է պարզենք, թե ինչու են պասիվ, և նրանց տարբեր կերպ վերաբերվենք՝ ըստ իրենց իրական իրավիճակի։ Եթե նրանք իրենց պարտականությունը շատ չեն կարևորում, քանի որ կարճ ժամանակ են հավատում Աստծուն և չեն հասկանում ճշմարտությունը, ապա սա փոքր հասակի խնդիր է։ Այդ դեպքում մենք պետք է նրանց սիրով վերաբերվենք՝ աջակցելով, հոգ տանելով և օգնելով, որպեսզի նրանց հասակը աճի, և կարողանան իրենց ուսերին վերցնել Աստծու հանձնարարությունը։ Ահա թե ինչպես պետք է վերաբերվել փոքր հասակ ունեցող մարդկանց։ Եթե բավականաչափ երկար ժամանակ են հավատում Աստծուն, բայց պարզապես չունեն Աստծու մտադրությունները հաշվի առնող սիրտ, չունեն ճշմարտությանը ձգտելու վճռականություն և չեն ցանկանում Աստծու համար վկայություն կրել ու գոհացնել Նրան, ապա նրանք ճիշտ մարդ չեն։ Դև են։ Աստծու հանդեպ նրանց հավատը հիմնված է թաքուն դրդապատճառների և նպատակների վրա. այն օրհնություններ ստանալու համար է, այլ ոչ թե Աստծուն գոհացնելու կամ Աստծու սերը հատուցելու։ Առավել ևս չունեն աստվածասեր սիրտ։ Ասացեք ինձ, մի՞թե այս մարդիկ դև չեն։ (Դև են։) Նրանք ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե քանի տարի են քարոզներ լսել, չեն կիրարկում ճշմարտության նույնիսկ չնչին մասը։ Ուստի, երբ ասում ենք, որ նման մարդը դև է, արդյո՞ք վիրավորում ենք նրանց։ (Ոչ, դա փաստ է։) Դա վիրավորանք չէ։ Սա ասելը լիովին համապատասխանում է փաստերին՝ առանց չափազանցության, զրպարտության կամ դատապարտման նշույլի։ Այս խոսքերն ամենագործնականն են։ Դա նույնն է, ինչ ասենք, որ ՉԿԿ-ն՝ այս դիվային հանցախումբը, դև է, Սատանա և չար դև։ Ինչպես էլ որ ձևակերպենք, դա չափազանցություն չէ, քանի որ նրա արածները այնքան չարակամ են։ Անթիվ չարիքներ է գործել։ Ինչպես էլ ձևակերպենք, դա չափազանցություն չէ և վիրավորանք չէ. դա օբյեկտիվ փաստ է։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Եթե դու երկար տարիներ հավատացել ես Աստծուն և լսել ես քարոզներ, բայց չես անում նույնիսկ մեկը այն բաներից, որ մարդը պետք է անի, և բացարձակապես ոչ մի հոգս չես կրում, ապա ինչու՞ ես հավատում Աստծուն։ Ո՞րն է Աստծու հանդեպ քո հավատի նպատակը։ Ո՞րն է քո՝ եկեղեցի գալու և եկեղեցական կյանքով ապրելու նպատակը։ Դա պարզապես յոլա գնալու և մահվան սպասելու համա՞ր է, թե՞ օրհնություններ ստանալու այդ չնչին հույսի։ Երևի քո սրտում մտածում ես. «Միգուցե այս ճանապարհը ճշմարիտ է։ Եթե մնամ եկեղեցում և չհեռանամ, գուցե կարողանամ փրկվել և չմահանամ, երբ գան մեծ արհավիրքները»։ Եթե այսպես ես մտածում, ապա սխալվում ես։ Ի՞նչ է ասվում Աստծու խոսքերում։ «Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված» (Խոսքը, Հատոր 1. Աստծո հայտնությունն ու գործը։ Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։) Սա նշանակում է, որ շատ մարդիկ են միանում եկեղեցուն, բայց ի վերջո քչերն են ընտրվում։ Նրանք, ովքեր իսկապես ձեռք են բերում ճշմարտությունը, հնչեղ վկայություն են կրում և կարող են փրկվել, փոքրամասնություն են կազմում։ Նայեք հիմա եկեղեցիներին, որտեղ էլ որ լինեն. թեև շատ նորեկներ են բերվում, եկեղեցու անդամակցությունը դանդաղ է աճում։ Որոշ մարդիկ հավատում են մեկ կամ երկու ամիս և հետո հեռանում են, ոմանք՝ երեքից հինգ ամիս և հետո հեռանում են, մյուսները՝ կես կամ մեկ տարի և հետո հեռանում են, իսկ ոմանք նույնիսկ հավատում են երկու կամ երեք տարի և, միևնույն է, հեռանում են։ Ի՞նչ խնդիր կա այստեղ։ Ո՞վ կարող է հստակ տեսնել այս հարցը։ (Նրանք, ովքեր իսկապես սիրում են դրական բաները և ճշմարտությունը, դեռևս փոքրամասնություն են։) Մի՞թե հեռացածները չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են։ (Ընդունում են։) Եթե ընդունում են, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, հեռանում մեկ, երկու կամ նույնիսկ երեք տարի հավատալուց հետո։ (Չեն սիրում ճշմարտությունը. նրանց դա չի հետաքրքրում։) (Չեն ձգտում ճշմարտությանը։) Ամեն ինչ ճիշտ է։ Ուրեմն ի՞նչ է սա ապացուցում։ Ճշմարիտ ճանապարհը ճանաչելը չի նշանակում, որ կարող ես ընդունել ճշմարիտ ճանապարհը. ճշմարտությունը ճանաչելը չի նշանակում, որ կարող ես ձգտել ճշմարտությանը, և Աստծու գործը ճանաչելը չի նշանակում, որ կարող ես հնազանդվել Աստծու գործին։ Ճանաչելն ու ընդունելը երկու տարբեր գաղափարներ են, լիովին տարբեր բաներ։ Ուստի, մի՛ կարծեք, թե միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ընդունում է, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են, անպայման կընդունի ճշմարտությունը և երբեք չի հեռանա։ Դա նման է նոր ամուսնացող զույգի․ հանդիսավոր երդումներ են տալիս՝ խոստանալով հավերժ սիրել միմյանց, բայց ընդամենը մի քանի տարի անց բաժանվում են։ Ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ սկզբում նման գեղեցիկ խոսքեր ասացին, որպեսզի ամուսնությունից մի քանի տարի անց ամուսնալուծվե՞ն։ (Ժամանակը բացահայտում է մարդու իրական սիրտը։) Արդյո՞ք նման երդումներ տված մարդիկ անպայման միասին են ծերանում։ (Ոչ անպայման։) Դու պետք է հստակ գիտակցես այս բաները։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ Ուրեմն ինչո՞ւ են շատերը կանչված, բայց քչերը՝ ընտրված։ Ընտրվածները նրանք են, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը և հնազանդվել Աստծու գործին. նրանք են, ովքեր կարող են անկեղծորեն նվիրվել Աստծուն և լավ կատարել իրենց պարտականությունը։ Բայց անկախ նրանից, թե որքան մարդ է հավատում Աստծուն՝ մի քանի հարյուր, մի քանի հազար, թե տասնյակ հազարավոր, նրանք, ովքեր կարող են անկեղծորեն նվիրվել Աստծուն, ընդունել ճշմարտությունը, ընդունել դատաստանն ու պատիժը, փոքրամասնություն են։ Իսկ որքա՞ն փոքր է այս փոքրամասնությունը։ Գուցե կանչվածների մեկ տասներորդը, գուցե մեկ հինգերորդը կամ մեկ երրորդը. սրանք բոլորն էլ հնարավոր տարբերակներ են։ Ահա թե ինչու հեռացող մարդկանց թիվը տարբեր եկեղեցիներում տարբեր է։ Բայց անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել նախքան հեռանալը կամ ինչ պատճառով են հեռացել, Աստծու աչքում բոլորն էլ դավաճանել են Նրան, և նրանց վերաբերվում են որպես Աստծուն դավաճանողների։ Դու գիտեիր, որ սա ճշմարիտ ճանապարհն է, վերջին օրերում Աստծու կողմից կատարվող դատաստանի գործը, սակայն, միևնույն է, հեռացար։ Սա ճշմարտության հանդեպ քո հակակրանքի դրսևորումն է։ Դու չընդունեցիր ճշմարտության դատաստանը, պատիժը, մաքրագործումն ու փրկությունը քո հանդեպ, և հակակրանք ես տածում դրանց նկատմամբ, ուստի հեռացար։ Սա է խնդիրը։ Աստծու աչքում սա համարվում է դավաճանություն։ Նրանք, ովքեր դավաճանում են Աստծուն, կպատժվեն։ Նրանք չեն կարող փրկվել. դատապարտված են մահվան։
Ժամանակին, երբ մայրցամաքային Չինաստանում եկեղեցիները նոր էին հիմնադրվում, որոշ եկեղեցիներ ունեին հիսուն կամ նույնիսկ հարյուր անդամ։ Բոլորն իրենց պարտականությունները կատարում էին բուռն խանդավառությամբ։ Որոշ մարդիկ թողեցին իրենց ընտանիքներն ու կարիերան՝ իրենց պարտականությունները կատարելու համար, և համառորեն չէին հանձնվում նույնիսկ բազմիցս հալածանքների ենթարկվելուց հետո։ Բայց տասը կամ քսան տարի անց իրավիճակն այլ էր։ Որոշ մարդիկ հեռացան տանը եղած ֆինանսական դժվարությունների պատճառով. ոմանք հեռացան երկչոտությունից և վախից. ոմանք ձերբակալվեցին ՉԿԿ-ի կողմից և խոշտանգումների ենթարկվելուց հետո ուրացան ու դավաճանեցին Աստծուն. ոմանք բնութագրվեցին որպես հակաքրիստոսներ և հեռացվեցին ու վերացվեցին, քանի որ միշտ պայքարում էին իշխանության ու շահի համար և խանգարում էին եկեղեցու գործին. իսկ մյուսները, որոնք երկար տարիներ հավատացել էին Աստծուն՝ առանց ճշմարտությունը նույնիսկ չնչին չափով հասկանալու և ի վիճակի չէին կատարել որևէ պարտականություն, անօգուտ էին, և ի վերջո նույնպես հեռացվեցին։ Այն բանից հետո, երբ այս մարդիկ հեռացան կամ հեռացվեցին կամ վտարվեցին, ի վերջո քանի՞սը մնացին եկեղեցում։ Սկզբնական թվի նույնիսկ մեկ տասներորդը չմնաց։ Սա է Չինաստանում մնացած Աստծու ընտրյալ մարդկանց վիճակը։ Իսկ ի՞նչ կասեք այլ երկրներում Աստծու ընտրյալ մարդկանց մասին։ Բավականին շատ մարդիկ միացան եկեղեցուն ընդունելուց հետո, ուրեմն ինչո՞ւ մեկ կամ երկու կամ նույնիսկ երեք տարի անց նրանցից շատերը պարզապես անհետացան և վերադարձան աշխարհ։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Անկախ հեռանալու պատճառից՝ այս մարդկանց ընդհանուր խնդիրն այն է, որ չեն սիրում ճշմարտությունը։ Չեն ցանկանում նվիրվել Աստծուն. պարզապես ուզում են ապրել իրենց սեփական կյանքով։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Նման մարդիկ չեն սիրում ճշմարտությունը. չեն ցանկանում հնազանդվել Աստծու գործին, ընդունել դատաստանն ու պատիժը և մաքրագործվել։ Նրանք նաև պատրաստակամ չեն ճանաչել իրենց և իսկապես ապաշխարել. առավել ևս չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունը՝ վկայություն կրել Աստծու համար։ Պարզապես սիրտ չունեն դա անելու. զուրկ են այս բնականոն մտածելակերպից։ Նրանք սխալմամբ կարծում են, որ Աստծուն հավատալը պետք է նշանակի ամեն օր ստանալ Նրա օրհնությունները և վայելել Նրա շնորհքը, պետք է նշանակի ունենալ Նրա պաշտպանությունը և երբեք չբախվել հալածանքի, աղետների, դժբախտությունների, հիվանդության կամ ցավի։ Կարծում են, որ Աստծուն հավատալը նշանակում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Ահա թե ինչ է նշանակում խորապես ապականված լինել Սատանայի կողմից։ Իսկ որո՞նք են Սատանայի կողմից խորապես ապականված լինելու հետևանքները։ Դա նշանակում է, որ մարդիկ ունակ են դատել Աստծուն, ապստամբել Նրա դեմ, դիմակայել և դավաճանել Նրան, իսկ դա նշանակում է, որ չեն կարող համատեղելի լինել Աստծու հետ։ Այսպիսով՝ երբ մարդկության ապականված բնավորություններն այսքան ծանր են, ի՞նչ պետք է անի Աստված՝ մարդկանց Իր թագավորություն բերելու համար։ Նա նախ պետք է լուծի նրանց ապականված բնավորությունների հարցը։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Ի՞նչ կլիներ, եթե Աստված չլուծեր մարդկանց ապականված բնավորությունների հարցը և նրանց ուղղակիորեն բերեր թագավորություն։ Կարո՞ղ էին արդյոք այս մարդիկ հնազանդվել Աստծուն թագավորության մեջ։ (Ոչ, նրանք կհակադրվեին Աստծուն ճիշտ այնպես, ինչպես հրեշտակապետը։) Աստծու ասած յուրաքանչյուր խոսքի համար նրանք պատրաստ կունենային հարյուր հերքում։ Կբախվեին Աստծու հետ և ամեն քայլափոխի դեմ դուրս կգային Նրան։ Ասացեք ինձ, կարո՞ղ էր Աստված թույլ տալ նման մարդկանց մտնել Իր թագավորություն։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ է անում Աստված։ Նախքան մեծ արհավիրքների գալը, այսինքն՝ քանի դեռ մարդիկ ողջ են, Աստված մարմնանում է՝ մարդկությանը փրկելու գործի մի փուլ կատարելու համար։ Ուստի, մի՞թե Նա հսկայական ռիսկի չի դիմում՝ մարմնանալով և գալով մարդկանց մեջ գործելու նախքան այս չարակամ դարաշրջանի ավարտը, երբ սատանայական վարչակարգերն ու ամեն տեսակ չար մարդիկ դեռևս գոյություն ունեն։ (Դիմում է։) Երկու հազար տարի առաջ, երբ Տեր Հիսուսը մարմնացյալ եկավ այս աշխարհ, Նա խաչվեց հուդայականության և հռոմեական կառավարության կողմից։ Որքա՞ն ավելի մեծ է ռիսկը հիմա։ Ասացեք ինձ, մարդկությունը չարակա՞մ է, թե՞ ոչ։ (Չարակամ է։) Ինչ-որ մեկը կարող է հարցնել. «Եթե Աստված մարմնանար մեկ այլ երկրում, մի՞թե դարձյալ կկրեր խաչելության ցավը»։ Ասացեք ինձ, կկրե՞ր։ (Կկրեր։) Նրա հետ այսպես կվարվեին՝ անկախ նրանից, թե որ երկիր կգնար։ Ինչո՞ւ է դա այդպես։ Ինչո՞ւ է մարդկությունն այս աստիճան դիմակայում Աստծուն։ Ինչո՞ւ պետք է խաչեն Աստծուն՝ պնդելով, որ Նա մահանա և անհետանա այս աշխարհից։ (Քանի որ այս աշխարհը չարի իշխանության տակ է, և ողջ մարդկությունը չարակամ է և դիմակայում է Աստծուն։) Ուստի, երբ Աստված ասում է, որ մարդկությունն այնքան խորապես է ապականվել Սատանայի կողմից, որ մարդկային նմանության նշույլ անգամ չունի, մի՞թե Նրա խոսքերն անհավանականորեն իրատեսական չեն։ (Այդպես է։) Արդյո՞ք դրանք չափազանցություն են։ (Ոչ։) Ուրեմն ինչո՞ւ կրոնական աշխարհի մարդիկ չեն կարող ընդունել այս խոսքերը։ (Նրանք չեն ունեցել Աստծու դատաստանի գործի փորձառությունը և չեն գիտակցում իրենց սեփական ապականված բնավորությունները։) Կրոնական մարդիկ չեն ընդունում, որ այնքան խորապես են ապականվել Սատանայի կողմից, որ դարձել են չար դևեր, որոնք դիմակայում են Աստծուն։ Երբ ավետարան ենք քարոզում և նրանց հետ հաղորդակցվում ճշմարտության մասին, ամենևին չեն ընդունում այն։ Քո երեսին կշողոքորթեն քեզ և հաճելի բաներ կասեն, ինչպես օրինակ. «Այն ամենը, ինչ ասել ես, ճիշտ է և համապատասխանում է Աստվածաշնչին»։ Բայց գիտե՞ս, թե նրանք ինչ են ասում իրենց սրտերում։ Իրենց սրտերում ասում են. «Ձեր ճանապարհը հերետիկոսական է։ Դուք իսկական դևեր եք»։ Ինչպես տեսնում ես, իրենց սրտերում թշնամաբար են տրամադրված ճշմարտության հանդեպ։ Ուստի, մի՛ խաբվիր նրանից, թե մարդիկ արտաքուստ որքան հաճելի և նրբանկատ են թվում։ Իրենց սրտերում նրանք չեն սիրում ճշմարտությունը։ Նույնիսկ եթե ընդունում են, որ քո ասածը համապատասխանում է Աստվածաշնչին, եթե չեն ընդունում Ամենակարող Աստծուն, չեն ընդունում ճշմարտությունը և ատում են այն։ Սա է նրանց իրական դեմքը։ Միայն քաղաքավարությունից դրդված ասում են որոշ ողջամիտ թվացող բաներ և իրենց հաճելի են ներկայացնում, բայց իրականում իրենց սրտերում ատում են ճշմարտությունը։ Նրանք քեզ չեն ասել այն բոլոր գարշելի բաները, որոնք մտածում են։ Եթե ասեին, ոչ մի դեպքում նրանց ավետարան չէիր քարոզի։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Ասացեք ինձ, կարո՞ղ էիք արդյոք Հիսուսին խաչած այն հրեաների տեսքից հասկանալ, որ այդքան չար էին։ Երբ նրանք շփվում էին մարդկանց հետ, արդյո՞ք երբևէ ծեծում, հայհոյում, դատապարտում կամ դատում էին որևէ մեկին։ Ոչ։ Շատ հարգալից էին ուրիշների նկատմամբ, և արտաքուստ շատ լավ էին վերաբերվում մարդկանց։ Չէիր կարող նրանց մեջ չարի ոչ մի դրսևորում տեսնել։ Նույնիսկ եթե Աստված այն ժամանակ քեզ ասեր. «Հենց այս հրեաներն էին, որ խաչեցին Ինձ», չէիր հավատա դրան։ Կասեիր. «Նրանք նման բան չէին անի։ Ես հանդիպել եմ նրանց։ Այնքան մեղմ են խոսում և շատ սիրալիր են ուրիշների նկատմամբ»։ Նրանք արտաքուստ շատ բարի էին, բայց երբ Աստված հայտնվեց՝ գործելու և ճշմարտությունն արտահայտելու համար, նրանց դաժան կողմը բացահայտվեց, և նրանց աչքերը վառվեցին կատաղությունից։ Այն աստիճան էին ատում Աստծուն, որ նախընտրեցին ազատ արձակել ավազակին, միայն թե խաչեն Նրան։ Ուստի, երբ առաջին անգամ հանդիպում ես այս տեսակի մարդուն, նա բավականին բարի է։ Դա նրանից է, որ չես դիպել նրանց շահերին, ուստի կարող են քեզ նորմալ վերաբերվել՝ առանց բարկանալու։ Բայց հենց որ ոտնահարես նրանց շահերը կամ մերկացնես նրանց իրական դեմքը, նրանց դաժան կողմն անպայման ի հայտ կգա։ Մի՞թե այդպես չէ։ (Այդպես է։) Պետք է հստակ տեսնես այս հարցը։ Երբ ավետարան ես քարոզում որոշ կրոնական մարդկանց, մի՛ խաբվիր նրանից, թե որքան հաճելի են թվում. դու չես կարող անմիջապես ասել, թե հոգու խորքում նրանք արդյոք սիրում են ճշմարտությունը, թե ատում են այն։ Ուրեմն ասացեք ինձ, ի՞նչ կլիներ, եթե Աստված իսկապես ինչ-որ մեկին ուղարկեր եկեղեցի՝ ավետարան քարոզելու։ (Կրոնական մարդիկ կծեծեին և կվտարեին նրանց։) Նրանք կծեծեին քեզ, կհանձնեին իշխող մարմիններին՝ խոշտանգումների ենթարկելու համար, կամ գետնին կգամեին ու կստիպեին հրապարակավ խոստովանել մեղքերդ Տիրոջը։ Հակառակ դեպքում քեզ բաց չէին թողնի։ Նրանք կուզեին միայն մի բան՝ քեզ մեռած տեսնել։ Եթե նրանց հետ չհաղորդակցվես ճշմարտության մասին, քեզ դեռևս կհամարեն եղբայր կամ քույր և կզգան, որ պետք է սեր ցուցաբերեն քո հանդեպ։ Բայց հենց որ նրանց հետ հաղորդակցվես ճշմարտության մասին և վկայություն կրես վերջին օրերում Աստծու գործի համար, մի կողմ կդնեն քաղաքավարությունը և կսկսեն հալածել քեզ։ Տարիների ընթացքում, երբ ավետարան ենք քարոզել բոլոր կրոնների հարանվանությունների մարդկանց, մեզ դաժանորեն ծեծել են, խմբակային հարձակման են ենթարկել և նույնիսկ հանձնել սատանայական վարչակարգին։ Նման բաներ չափազանց հաճախ են տեղի ունեցել։ Աստծու տան կողմից արտադրված ֆիլմերում նման շատ դեպքեր կան։ Հետևաբար եթե Աստված, վերջին օրերում վերադառնալով, նշաններ և հրաշքներ չգործի, այլ պարզապես մարմնանա որպես սովորական մարդ՝ ճշմարտությունն արտահայտելու և դատաստանի գործը կատարելու համար, անխուսափելիորեն կհանդիպի դիմակայության և կմերժվի՝ անկախ նրանից, թե որ երկրում կհայտնվի և կգործի։ Նույնիսկ եթե չխաչեին Նրան, այլ ուղիներ կգտնեին՝ Քրիստոսին վերացնելու համար։ Մի՞թե այսպես չէր լինի։ (Կլիներ։) Պատճառն այն է, որ նրանք ատում են ճշմարտությունը և Աստծուն։ Ասացեք ինձ, եթե այս չարակամ մարդկությունն այսքան ատում է Աստծուն, ինչպե՞ս կվարվեր ինձ հետ։ Եթե ՉԿԿ-ն բռներ ինձ, ինչպե՞ս կվարվեր հետս։ (Տեղնուտեղը մահապատժի կենթարկեին։) Էլ ի՞նչ կարող էր պատահել։ (Նաև կծեծեին և կնվաստացնեին քեզ։) Արդյո՞ք ինձ կտանեին փողոցներով՝ ի ցույց ամենքի։ (Կտանեին։) Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում են, որ ՉԿԿ-ն ինձ ցուցադրաբար կտաներ փողոցներով։ Ձեր մոտավորապես կեսը բարձրացրեց ձեռքերը։ Հիմա, նրանք, ովքեր կարծում են, որ չէին անի, թող ասեն ինձ՝ ինչու։ (Չէին համարձակվի։) Չէի՞ն համարձակվի։ Կա՞ որևէ բան, որին Սատանան ընդունակ չէ։ Նույնիսկ համարձակվեց Տեր Հիսուսին ցուցադրաբար տանել փողոցներով՝ ստիպելով Նրան կրել խաչը դեպի Գողգոթա։ Արդյո՞ք չէր համարձակվի նույնն անել ինձ հետ։ Դուք չեք կարող հստակ պատկերացնել սա, այնպես չէ՞։ Ասում եմ քեզ, եթե ՉԿԿ-ն՝ այս սատանայական վարչակարգը, բռներ ինձ, չէր գտնի պաստորների, որպեսզի բանավիճեին ինձ հետ և փորձեին համոզել ինձ հրաժարվել Ամենակարող Աստծու հանդեպ իմ հավատից։ Գիտի, որ դա ինձ չէր համոզի։ Ինձ ցուցադրաբար չէր տանի փողոցներով՝ դա համարելով չափից դուրս հիմար արարք, որը մեծ աղմուկ կբարձրացներ և կառաջացներ անցանկալի հետևանքներ։ Միակ բանը, որ կաներ, ինձ իսկույն մահապատժի ենթարկելն է։ Եվ մահապատժի ենթարկելուց հետո նույնիսկ չէր ընդունի, որ ինքն է ինձ սպանել. կպնդեր, որ մեկ ուրիշն է դա արել։ ՉԿԿ-ն՝ դևերի այս թագավորը, խորամանկ է. շատ ավելի խորամանկ, քան այն հրեաները, որոնք խաչեցին Տեր Հիսուսին։ Նույնիսկ գիտի հաշվի առնել միջազգային արձագանքները։ Այն դարաշրջանում, երբ հրեաները խաչեցին Տեր Հիսուսին, չկային ո՛չ համակարգիչներ, ո՛չ էլ համացանց. տեղեկատվությունը հեշտությամբ չէր տարածվում։ Արտաքին աշխարհում ոչ ոք չէր իմանա, թե ինչ չարիք են գործում նրանք։ Այդ պայմաններում Սատանան համարձակվեց անամոթաբար խաչել Տիրոջը։ Բայց հիմա ամեն ինչ այլ է։ Համացանցն այնքան զարգացած է, որ ցանկացած իրադարձության մասին լուրերը կարող են ակնթարթորեն տարածվել ողջ աշխարհում։ Սատանան հիմար դև չէ։ Ուստի, եթե բռներ ինձ, պարզապես կհանձնարարեր ինչ-որ մեկին գաղտնի մահապատժի ենթարկել ինձ, իսկ հետո կհերքեր դա։ Հենց այսպես է գործում ՉԿԿ-ն։ Կարո՞ղ եք հիմա հստակ տեսնել սա։ (Հիմա մենք ավելի լավ ենք հասկանում դա։)