Աստծու ամենօրյա խոսքեր. Աշխատանքի երեք փուլերը | Քաղվածք 45

Եթե Փրկիչը գար վերջին օրերին և էլի կոչվեր Հիսուս և կրկին ծնվեր Հրեաստանում ու այնտեղ կատարեր Իր գործը, ապա սա կապացուցեր, որ Ես միայն ստեղծել եմ Իսրայելի ժողովրդին և միայն փրկագնել եմ Իսրայելի ժողովրդին, և որ Ես ոչ մի կապ չունեմ Հեթանոսների հետ։ Մի՞թե սա չի հակասի Իմ խոսքերին, որ «Ես եմ Տերը, ով ստեղծեց երկինքներն ու երկիրը և բոլոր բաները»։ Ես հեռացա Հրեաստանից և կատարում եմ Իմ գործը Հեթանոսների մեջ, որովհետև Ես ոչ միայն պարզապես Իսրայելի ժողովրդի Աստվածն եմ, այլ բոլոր արարածների Աստվածը։ Ես հայտնվում եմ Հեթանոսների մեջ վերջին օրերին, որովհետև Ես ոչ միայն Եհովան եմ՝ Իսրայելի ժողովրդի Աստվածը, այլ ավելին՝ Ես եմ հեթանոսների մեջ Իմ բոլոր ընտրյալ ժողովուրդների Արարիչը։ Ես ոչ միայն ստեղծեցի Իսրայելը, Եգիպտոսը և Լիբանանը, այլ նաև Իսրայելից դուրս գտնվող բոլոր Հեթանոս ազգերին։ Այդ պատճառով Ես եմ բոլոր արարածների Տերը։ Ես պարզապես օգտագործեցի Իսրայելը՝ որպես Իմ աշխատանքի մեկնարկային կետ, օգտագործեցի Հրեաստանը և Գալիլեան՝ որպես փրկագնման Իմ գործի հենակետեր, իսկ հիմա Ես Հեթանոս ազգին եմ օգտագործում՝ որպես հիմք, որից Ես ամբողջ դարաշրջանը կավարտեմ։ Իսրայելում Ես կատարեցի աշխատանքի երկու փուլ (աշխատանքի այս երկու փուլերն էին Օրենքի դարաշրջանը և Շնորհքի դարաշրջանը), և Ես իրականացնում եմ աշխատանքի հետագա երկու փուլ (Շնորհքի դարաշրջանը և Թագավորության դարաշրջանը) Իսրայելից դուրս գտնվող երկրներում։ Հեթանոս ազգերի մեջ Ես կկատարեմ նվաճման գործը և այսպես կեզրափակեմ դարաշրջանը։ Եթե մարդը միշտ Ինձ Հիսուս Քրիստոս է անվանում, բայց չգիտի, որ վերջին օրերի ընթացքում Ես նոր դարաշրջան եմ սկսել և ձեռնամուխ եմ եղել նոր գործի, և եթե մարդը շարունակում է մոլուցքով սպասել Հիսուս Փրկչի ժամանմանը, ապա Ես նման մարդկանց կանվանեմ այնպիսիներ, որոնք չեն հավատում Ինձ. նրանք մարդիկ են, ովքեր Ինձ չեն ճանաչում, ներկայանում են որպես հավատացյալ։ Կարո՞ղ են այդպիսի մարդիկ ականատես լինել Հիսուս Փրկչի ժամանմանը երկնքից։ Նրանք սպասում են ոչ թե Իմ ժամանմանը, այլ Հրեաների Թագավորի ժամանմանը։ Նրանք չեն տենչում, որ Ես ոչնչացնեմ այս կեղտոտ, հին աշխարհը, այլ փոխարենը փափագում են Հիսուսի երկրորդ գալուստը, որի միջոցով նրանք կփրկագնվեն․ նրանք անհամբեր սպասում են Հիսուսի կողմից ողջ մարդկությանը այս պղծված և անարդար երկրից կրկին փրկագնվելուն։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ դառնալ այնպիսիք, որոնք ավարտին կհասցնեն Իմ գործը վերջին օրերին։ Մարդու ցանկություններն անկարող են իրականացնել Իմ կամքը կամ հաջողել Իմ գործը, քանի որ մարդը պարզապես հիանում է կամ փայփայում է այն գործը, որը Ես կատարել եմ նախկինում՝ գաղափար չունենալով, որ Ես եմ հենց Աստված, որ միշտ նոր է և երբեք հին չէ և գիտի միայն, որ Ես Եհովան եմ և Հիսուսը՝ առանց որևէ գաղափար ունենալու, որ Ես եմ այն վերջին օրերի Մեկը, որ մարդկությանը վերջ կդնի։ Այն ամենը, ինչին մարդը տենչում է, և ինչ նա գիտի, գալիս է իր սեփական պատկերացումներից և պարզապես այն է, ինչ նա կարող է տեսնել իր սեփական աչքերով։ Դա համահունչ չէ Իմ կատարած աշխատանքին, այլ աններդաշնակ է դրա հետ։ Եթե Իմ գործը կատարվեր մարդու պատկերացումների համաձայն, ապա ե՞րբ այն կավարտվեր։ Ե՞րբ մարդկությունը կմտներ հանգստի մեջ։ Եվ ինչպե՞ս Ես կկարողանայի մտնել յոթերորդ օրը՝ Հանգստի օրը։ Ես աշխատում եմ Իմ ծրագրի և Իմ նպատակի համաձայն՝ ոչ թե մարդու մտադրությունների համաձայն։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկիչն արդեն վերադարձել է «Սպիտակ Ամպի» վրա

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով