Աստծու ամենօրյա խոսքեր. Աշխատանքի երեք փուլերը | Քաղվածք 22

Հիսուսի գործն այդ դարաշրջանի մարդու կարիքներին համապատասխան էր։ Նրա գործն էր փրկագնել մարդկությանը և ներել նրանց մեղքերը, հետևաբար, Նրա ողջ բնույթը միավորում էր խոնարհությունը, համբերությունը, սերը, բարեպաշտությունը, հանդուրժողականությունը, ողորմածությունը և գթասրտությունը։ Նա մարդկությանը բերեց առատ շնորհ և օրհնություններ, ինչպես նաև իբրև վայելք տվեց այն ամենը, ինչ մարդիկ կվայելեին։ Այն, ինչ մարդիկ վայելում էին, ամբողջությամբ խաղաղություն էր և երջանկություն, Իր հանդուրժողականությունն ու սերը, ինչպես նաև Իր ողորմածությունն ու գթասրտությունն էին։ Այն ամենի առատությունը, ինչը վայելելու հասանելիությունն այդ պահին ունեին մարդիկ, խաղաղության և անվտանգության զգացումը սրտերում, հանգստության զգացումը հոգում և իրենց ապավինումը Հիսուս Փրկչին, պայմանավորված էր այն դարաշրջանով, որում նրանք ապրում էին։ Շնորհքի դարաշրջանում մարդն արդեն ապականվել էր Սատանայի կողմից, ուստի ողջ մարդկության փրկագնման գործը կատարելու համար անհրաժեշտ էր առատ շնորհ, անսահման համբերություն և հանդուրժողականություն, նույնիսկ ավելին՝ զոհաբերություն, որ բավարար կլիներ մարդկության մեղքերի քավության համար, որպեսզի արդյունքի հասնեին։ Այն, ինչ մարդկությունը տեսավ Շնորհքի դարաշրջանում, պարզապես Իմ՝ մարդկության մեղքերի քավության զոհաբերությունն էր՝ Հիսուսը։ Նրանք միայն գիտեին, որ Աստված կարող է ողորմած և համբերատար լինել, և նրանք միայն տեսնում էին Հիսուսի ողորմածությունն ու գթասրտությունը։ Այս ամենի պատճառը միմիայն այն էր, որ նրանք ծնվել էին Շնորհքի դարաշրջանում։ Եվ այսպես՝ նախքան փրկագնվելը, նրանց անհրաժեշտ էր վայելել այն առատ շնորհքը, որը Հիսուսը պարգևեց նրանց։ Միայն այդ կերպ նրանք կարող էին շահել, ինչը թույլ կտար, որ նրանց մեղքերը ներվեն շնորհքի վայելքի միջոցով, և հնարավորություն կընձեռեր, որ նրանց մեղքերը քավվեն Հիսուսի զսպվածության և համբերատարության վայելքի միջոցով։ Միայն Հիսուսի զսպվածության և համբերատարության միջոցով նրանք արժանի դարձան ներում ստանալու և Հիսուսի պարգևած շնորհքի առատությունը վայելելու։ Ինչպես Հիսուսն ասաց․ «Ես եկա ոչ թե արդարներին, այլ մեղավորներին փրկագնելու, որպեսզի մեղավորներն իրենց մեղքերի թողություն ստանան»։ Եթե Հիսուսը մսեղի դառնալուց հետո բնույթով լիներ դատող, նզովող և մարդկային վիրավորանքների նկատմամբ անհանդուրժող, ապա մարդը երբեք հնարավորություն չէր ունենա փրկագնվելու և կմնար հավերժ մեղավոր։ Եթե այդպես լիներ, վեցհազարամյա տնօրինման ծրագիրը կդադարեր Օրենքի դարաշրջանում, և Օրենքի դարաշրջանը կերկարաձգվեր մինչև վեց հազար տարի։ Մարդու մեղքերը միայն ավելի կշատանային ու ավելի ծանր կդառնային, և մարդկության արարումն ապարդյուն կլիներ։ Մարդիկ կկարողանային ծառայել Եհովային միայն օրենքի ներքո, բայց նրանց մեղքերը կգերազանցեին առաջին մարդ արարածների մեղքերը։ Որքան շատ Հիսուսը սիրեց մարդկությանը, ներեց նրանց մեղքերը և նրանց բավարար ողորմածություն ու գթասրտություն ցուցաբերեց, այնքան ավելի շատ մարդկությունն արժանի դարձավ փրկվելու Հիսուսի կողմից, և այսպիսով նրանք կոչվեցին կորած գառներ, որոնց Հիսուսը մեծ գնով էր հետ գնել։ Սատանան չէր կարող միջամտել այս գործին, որովհետև Հիսուսն Իր հետևորդներին վերաբերվում էր այնպես, ինչպես սիրող մայրը՝ իր կրծքի տակ պահած մանկանը։ Նա չէր բարկանում նրանց վրա և չէր ատում նրանց, այլ լի էր մխիթարությամբ։ Նա երբեք մեծագույն ցասում չարտահայտեց նրանց մեջ, այլ համբերատար էր նրանց մեղքերի հանդեպ և աչք էր փակում նրանց հիմարության և անգիտության վրա այն աստիճանի, որ ասում էր․ «Ներեցեք ուրիշներին յոթանասուն անգամ յոթ անգամ»։ Այսպես էր, որ Նրա սիրտը շարժում և հեղափոխում էր ուրիշների սրտերը, և միայն այս կերպ մարդիկ Նրա համբերատարության միջոցով ստանում էին իրենց մեղքերի թողությունը։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով