Божьи слова на каждый день: Вхождение в жизнь | Отрывок 406
Каким образом люди верят в Бога, любят Его и угождают Ему? Они прикасаются своими сердцами к Духу Божьему, добиваясь таким образом Его...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Իմ տնօրինման ամբողջ ծրագիրը՝ վեց հազար տարվա ծրագիրը, ընդգրկում է երեք փուլ կամ երեք դարաշրջան․ Օրենքի սկզբնական դարաշրջան, Շնորհքի դարաշրջան (որը նաև Փրկագնման դարաշրջանն է), և վերջին օրերի Թագավորության դարաշրջան։ Իմ գործի բովանդակությունը տարբերվում է այս երեք դարաշրջաններում, բայց յուրաքանչյուր փուլում այն կատարվում է մարդու կարիքներին համապատասխան։ Ավելի ճիշտ՝ սատանայի դեմ Իմ մղած պատերազմի ընթացքում նրա գործադրած նենգ հնարքներին համապատասխան։ Նպատակն է հաղթել սատանային, ցույց տալ Իմ իմաստությունն ու ամենակարողությունը, մերկացնել սատանայի բոլոր նենգությունները և այդպիսով փրկել սատանայի իշխանության տակ ապրող ողջ մարդկային ցեղը։ Սա արվում է, որպեսզի հայտնի դառնան Իմ իմաստությունն ու ամենակարողությունը և բացահայտվի Սատանայի անտանելի գարշելիությունը, առավել ևս՝ որպեսզի արարածները կարողանան զանազանել բարին ու չարը, իմանան, որ Ես եմ ամեն ինչի Իշխանը, հստակ տեսնեն, որ Սատանան մարդկության թշնամին է՝ ապականվածն ու չարը, և հնարավորություն ունենան լիակատար հստակությամբ զանազանելու բարին ու չարը, ճշմարտությունն ու թյուրըմբռնումը, սրբությունն ու պղծությունը, վսեմն ու ստորը։ Սա նրա համար է, որպեսզի տգետ մարդկությունը հնարավորություն ստանա վկայելու Ինձ համար առ այն, որ Ես չեմ, որ ապականում է մարդկությանը, և որ միայն Ես՝ Արարիչս եմ, որ փրկում եմ մարդկությանը և մարդկանց շնորհում այն բաները, որ նրանք կարող են վայելել. սա պետք է թույլ տա նրանց՝ իմանան, որ Ես բոլոր բաների Իշխանն եմ, իսկ Սատանան լոկ մի արարած է, որին Ես ստեղծեցի, և որը հետագայում դավաճանեց Ինձ։ Իմ վեցհազարամյա տնօրինման ծրագիրը բաժանված է երեք փուլի, և Ես այսպես եմ գործում՝ հասնելու այն արդյունքին, որ արարածները հնարավորություն ունենան վկայելու Ինձ համար, հասկանան Իմ մտադրությունները և իմանան, որ Ես ճշմարտությունն եմ։ Այսպիսով՝ Իմ վեցհազարամյա տնօրինման ծրագրի սկզբնական գործի ընթացքում Ես կատարեցի օրենքի գործը, որը ժողովրդին առաջնորդող Եհովայի գործն էր։ Երկրորդ փուլի ընթացքում Ես Հրեաստանի գյուղերում մեկնարկեցի Շնորհքի դարաշրջանի սկզբնական գործը։ Հիսուսը ներկայացնում է Շնորհքի դարաշրջանի ողջ գործը. Նա մսեղի դարձավ և գամվեց խաչին։ Եվ Նա նաև սկսեց Շնորհքի դարաշրջանը։ Նա եկավ խաչվելու և Փրկագնման գործն ավարտին հասցնելու, և Նա եկավ Օրենքի դարաշրջանն ավարտելու և Շնորհքի դարաշրջանը սկսելու համար, ուստի Նա կոչվեց «Գերագույն հրամանատար», «Մեղքի զոհ» և «Փրկագնող»։ Հետևաբար, Հիսուսի գործի բովանդակությունը նույնը չէ, ինչ Եհովայի գործը, բայց սկզբունքը նույնն է։ Եհովան սկսեց Օրենքի դարաշրջանը՝ հաստատելով հիմքը՝ Աստծու գործի սկզբնակետը երկրի վրա, և արձակելով օրենքներն ու պատվիրանները։ Այս երկու գործերն էին, որ Նա կատարեց, և դրանք ներկայացնում են Օրենքի դարաշրջանը։ Շնորհքի դարաշրջանում Հիսուսի գործն օրենքներ սահմանելը չէր, այլ դրանք լրացնելը՝ այդպիսով ազդարարելով Շնորհքի դարաշրջանը և ավարտին հասցնելով Օրենքի դարաշրջանը, որը տևել էր երկու հազար տարի։ Նա ռահվիրա էր, որ եկավ՝ սկսելու Շնորհքի դարաշրջանը, սակայն Նրա գործի հիմնական մասը փրկագնումն էր։ Եվ այսպես, Նրա գործը նույնպես բաժանված էր երկու մասի՝ նոր դարաշրջան սկսելը և փրկագնման գործն ավարտելն Իր խաչելության միջոցով, որից հետո Նա հեռացավ։ Եվ այսուհետ Օրենքի դարաշրջանն ավարտվեց, և Շնորհքի դարաշրջանը սկսվեց։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը
Каким образом люди верят в Бога, любят Его и угождают Ему? Они прикасаются своими сердцами к Духу Божьему, добиваясь таким образом Его...
Бог не дублирует Свою работу в каждом периоде. Так как последние дни наступили, Он будет совершать ту работу, которую Он выполняет в...
Его работа во плоти имеет исключительное значение, и это говорится относительно работы, а Тот, Кто, в конечном счете, завершает работу —...
Бог не спасает людей напрямую через Святого Духа или Его ипостась, поскольку человек не может ни прикоснуться к Святому Духу, ни увидеть...