Աստծու ամենօրյա խոսքեր. Ճանաչել Աստծու աշխատանքը | Քաղվածք 204

Այսօր Ես այսպես եմ խրատում ձեզ՝ ձեր իսկ գոյատևման համար, որպեսզի Իմ գործն առաջ ընթանա անխափան, և որպեսզի Իմ նախնական գործը ողջ տիեզերքում իրականացվի ավելի պատշաճ ու կատարյալ կերպով՝ բացահայտելով Իմ խոսքը, իշխանությունը, մեծափառությունն ու դատաստանը յուրաքանչյուր երկրի ու ազգի մարդկանց։ Գործը, որ կատարում եմ ձեզանում, Իմ գործի սկիզբն է ամբողջ տիեզերքում։ Թեև այժմ արդեն վերջին օրերի ժամանակն է, իմացեք, որ «վերջին օրերը» պարզապես դարաշրջանի անվանումն է՝ եզրույթ, որը վերաբերում է դարաշրջանին. ինչպես Օրենքի դարաշրջանը և Շնորհքի դարաշրջանը. այն մատնանշում է մի ամբողջ դարաշրջան, այլ ոչ վերջին մի քանի տարին կամ ամիսը։ Սակայն վերջին օրերը տարբերվում են Օրենքի դարաշրջանից և Շնորհքի դարաշրջանից։ Վերջին օրերի գործը չի իրականացվում Իսրայելում, այլ հեթանոսների մեջ. այս գործն Իսրայելից դուրս գտնվող բոլոր ազգերի ու ցեղերի մարդկանց նվաճում է Իմ գահի առջև, որպեսզի Իմ փառքն արար աշխարհում լցնի ողջ տիեզերքն ու երկնակամարը։ Սա նրա համար է, որ Ես ավելի մեծ փառք ձեռք բերեմ, որպեսզի երկրի վրա բոլոր արարածները տարածեն Իմ փառքը բյուր ազգերի մեջ՝ հավիտյանս հաջորդ սերունդների մեջ, և որ երկնքում ու երկրի վրա բոլոր արարածները տեսնեն այն ողջ փառքը, որ ձեռք եմ բերել երկրի վրա։ Վերջին օրերին իրականացվող գործը նվաճման գործ է։ Այն երկրի բոլոր մարդկանց՝ իրենց երկրային կյանքով առաջնորդելու համար չէ, այլ երկրի վրա մարդկության հազարամյակներ տևող անխորտակելի ու տառապալից կյանքի եզրափակումն է։ Հետևաբար, վերջին օրերի գործը չի կարող նման լինել Իսրայելում կատարվող գործին, որը տևեց մի քանի հազար տարի, ոչ էլ կարող է նմանվել Հրեաստանում կատարվող գործին, որը տևեց ընդամենը մի քանի տարի, այնուհետև շարունակվեց երկու հազարամյակ՝ մինչև Աստծու երկրորդ մարմնացումը։ Վերջին օրերի մարդիկ միայն շփվում են Փրկչի՝ մսեղիում վերահայտնվելու հետ, և ստանում են Աստծու անձնական գործն ու խոսքը։ Երկու հազարամյակ էլ չի անցնի, երբ վերջին օրերը կմոտենան իրենց ավարտին. դրանք կարճատև են, ինչպես այն ժամանակաշրջանը, երբ Հիսուսը կատարում էր Շնորհքի դարաշրջանի գործը Հրեաստանում։ Սա այն պատճառով է, որ վերջին օրերը վերաբերում են ամբողջ դարաշրջանի լիակատար եզրափակմանը։ Դրանք Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագիրն ամբողջացնելն ու ավարտելն են, և մարդկության կյանքի տառապալից ճանապարհի եզրափակումը։ Դրանք ամբողջ մարդկությանը հաջորդ դարաշրջան տանելու կամ մարդկության կյանքը շարունակելու թույլտվության մասին չեն․ այդպես այն ոչ մի կարևորություն չէր ունենա Իմ տնօրինման ծրագրի կամ մարդու գոյության համար։ Եթե մարդկությունը շարունակի այսպես, ապա վաղ թե ուշ այն ամբողջովին կկլանվի չար դևի կողմից, և այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում, վերջնականապես կկործանվեն նրա ձեռքերով։ Իմ գործը տևում է միայն վեց հազար տարի, և Ես նաև միայն թույլ եմ տվել, որ չարի վերահսկողությունն ամբողջ մարդկության նկատմամբ վեց հազար տարի տևի։ Այսպիսով, ժամանակը լրացել է։ Ես ոչ ցանկանում եմ շարունակել, ոչ էլ հետաձգել։ Վերջին օրերին Ես կհաղթեմ Սատանային, կվերադարձնեմ ողջ Իմ փառքը և հետ կվերցնեմ բոլոր այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում երկրի վրա, որպեսզի այդ տառապող հոգիները կարողանան փրկվել տառապանքի ծովից, և այդպիսով կեզրափակվի Իմ ամբողջ գործը երկրի վրա։ Այսօրվանից ի վեր՝ այլևս երբեք Ես մսեղի չեմ դառնա երկրի վրա, և այլևս երբեք Իմ Հոգին, որ իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, չի գործի երկրի վրա։ Ես միայն կվերստեղծեմ մի մարդկություն երկրի վրա՝ սրբացած մի մարդկություն, որը Իմ հավատարիմ քաղաքը կլինի այս երկրի վրա։ Բայց իմացե՛ք, որ Ես չեմ ոչնչացնի ամբողջ աշխարհը, ոչ էլ կոչնչացնեմ ամբողջ մարդկությունը։ Ես կպահպանեմ այդ մնացյալ մեկ երրորդը՝ երրորդը, որն ամբողջովին նվաճվել է Իմ կողմից և սիրում է Ինձ և կանեմ այնպես, որ այս երրորդը պտղաբեր լինի ու բազմանա երկրի վրա, ինչպես իսրայելացիներն օրենքի ներքո. նրանք կստանան առատ ոչխարներ ու անասուն, որոնցով կկերակրեմ նրանց, ինչպես նաև երկրի բոլոր հարստությունները։ Այս մարդկությունը կմնա Ինձ հետ հավիտյան, սակայն դա չի լինի այսօրվա ողորմելի կեղտոտ մարդկությունը, այլ մարդկություն, որն Իմ կողմից բոլոր ձեռք բերվածների մի միություն կլինի։ Սատանան չի փչացնի, չի անհանգստացնի կամ պաշարի այդպիսի մարդկությանը, և դա կլինի միակ մարդկությունը, որը կշարունակի ապրել երկրի վրա այն բանից հետո, երբ Սատանային պարտության մատնեմ։ Սա այն մարդկությունն է, որն այսօր նվաճվել է Իմ կողմից, և որը ձեռք է բերել Իմ խոստումը։ Ուստի և մարդկությունը, որը նվաճվել է վերջին օրերին, նաև այն մարդկությունն է, որը կմնա և կստանա Իմ հավիտենական օրհնությունը։ Նրանք կլինեն Սատանայի նկատմամբ Իմ հաղթանակի միակ ապացույցը և Սատանայի դեմ Իմ մղած պատերազմի միակ ավարը։ Պատերազմի այս ավարներն Իմ կողմից փրկված են Սատանայի իշխանությունից և Իմ վեց հազարամյա տնօրինման ծրագրի միակ բյուրեղացումն ու պտուղն են։ Նրանք գալիս են ամեն ազգից ու դավանանքից, և տիեզերքի ամեն վայրից ու երկրից։ Նրանք տարբեր ազգությունների են, ունեն տարբեր լեզուներ, սովորույթներ և մաշկի գույն, և տարածված են աշխարհի յուրաքանչյուր ազգում ու դավանանքում, նույնիսկ աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Ի վերջո նրանք կհավաքվեն՝ կազմելու լիարժեք մարդկություն, մարդկանց մի հավաք, որն անհասանելի է Սատանայի ուժերի համար։ Մարդկության մեջ նրանք, ովքեր չեն փրկվել և չեն նվաճվել Իմ կողմից, լուռ կխորտակվեն ծովի ընդերքում և հավիտյան կայրվեն Իմ կլանող կրակներով։ Ես կոչնչացնեմ այս հին, ծայրահեղ կեղտոտ մարդկությունը, ինչպես ոչնչացրեցի Եգիպտոսի անդրանիկ որդիներին, անասուններին և ոչխարներին՝ թողնելով միայն իսրայելացիներին, ովքեր կերան գառան միսը, խմեցին գառան արյունը և գառան արյունով նշան արեցին իրենց դռների բարավորներին։ Արդյո՞ք նրանք, ովքեր նվաճվել են Իմ կողմից և Իմ ընտանիքից են, նույն մարդիկ չեն, ովքեր ուտում են այն Գառան միսը, որ Ես եմ, և խմում են այն Գառան արյունը, որ Ես եմ, և փրկագնվել են Իմ կողմից ու երկրպագում են Ինձ։ Արդյո՞ք այդպիսի մարդիկ միշտ չեն ուղեկցվում Իմ փառքով։ Նրանք չե՞ն, արդյոք, որ առանց այդ Գառան մսի, որ Ես եմ, վաղուց է, որ լուռ խորտակված են ծովի ընդերքում։ Այսօր դուք հակառակվում եք Ինձ, և այսօր Իմ խոսքերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին նրանք, որ Եհովան ասաց Իսրայելի որդիներին ու թոռներին։ Սակայն ձեր սրտերի խորքերում անզիջողականություն կա, և դուք կուտակում եք Իմ բարկությունը՝ բերելով ավելի մեծ տառապանք ձեր մսեղիին, ավելի մեծ դատաստան ձեր մեղքերի համար և ավելի մեծ բարկություն ձեր անիրավության համար։ Ո՞վ կարող է խուսափել Իմ բարկության օրը, եթե դուք այսօր այսպես եք Ինձ վերաբերվում։ Ո՞ւմ անիրավությունը կարող է խուսափել Իմ պատժող աչքերից։ Ո՞ւմ անօրինությունները կարող են խուսափել Իմ՝ Ամենակարողիս ձեռքերից։ Ո՞ւմ հակառակությունը կարող է խուսափել Իմ՝ Ամենակարողիս դատաստանից։ Ես՝ Եհովաս, այսպես եմ խոսում ձեզ հետ՝ հեթանոս տոհմերի սերունդների, և այն խոսքերը, որ ասում եմ ձեզ, գերազանցում են Օրենքի դարաշրջանի և Շնորհքի դարաշրջանի բոլոր խոսքերը, սակայն դուք ավելի անզիջում եք, քան Եգիպտոսի բոլոր մարդիկ։ Մի՞թե դուք չեք կուտակում Իմ բարկությունը, մինչ Ես հանգիստ կատարում եմ Իմ գործը։ Ինչպե՞ս կարող եք դուք անվնաս փախչել Իմ՝ Ամենակարողիս օրվանից։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մսեղավոր ոչ ոք չի կարող խուսափել բարկության օրից

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով