Աստծու ամենօրյա խոսքեր. Կրոնական պատկերացումների մերկացումը | Քաղվածք 286

Ցանկանո՞ւմ եք իմանալ Հիսուսին փարիսեցիների ընդդիմանալու արմատի մասին։ Ցանկանո՞ւմ եք ճանաչել փարիսեցիների էությունը։ Նրանք լի էին Մեսիայի վերաբերյալ երևակայությամբ։ Ավելին՝ նրանք միայն հավատում էին, որ Մեսիան կգա, սակայն չէին ձգտում կյանքի ճշմարտությանը։ Եվ այսպես, նույնիսկ այսօր նրանք դեռ սպասում են Մեսիային, քանզի չունեն կյանքի ճանապարհի մասին գիտելիք և չգիտեն, թե որն է ճշմարտության ճանապարհը։ Դո՛ւք ասացեք՝ ինչպե՞ս կարող էին նման հիմար, համառ և տգետ մարդիկ Աստծու օրհնությունը ձեռք բերել։ Կարո՞ղ էին նրանք տեսնել Մեսիային։ Նրանք հակադրվեցին Հիսուսին, որովհետև չգիտեին Սուրբ Հոգու գործի ուղղությունը, որովհետև չէին ճանաչում Հիսուսի ասած ճշմարտության ճանապարհը, և ավելին՝ չէին հասկանում Մեսիային։ Եվ քանի որ նրանք երբեք չէին տեսել Մեսիային ու երբեք չէին շփվել Մեսիայի հետ, գործեցին սխալ՝ կառչելով միայն Մեսիայի անունից, մինչդեռ ցանկացած հնարավոր միջոցով հակադրվելով Մեսիայի էությանը։ Այս փարիսեցիներն էությամբ համառ, ամբարտավան էին և չէին ենթարկվում ճշմարտությանը։ Աստծուն հավատալու նրանց սկզբունքը հետևյալն էր. կարևոր չէ, թե որքան խորիմաստ է քո քարոզը, կարևոր չէ, թե որքան բարձր է քո իշխանությունը, դու Քրիստոսը չես, քանի դեռ քեզ Մեսիա չեն կոչում։ Մի՞թե այս համոզմունքն անհեթեթ ու ծիծաղելի չէ։ Ավելին հարցնեմ ձեզ. մի՞թե ձեզ համար չափազանց հեշտ չէ այն ժամանակի փարիսեցիների սխալներն անելը՝ հաշվի առնելով, որ դուք դույզն-ինչ պատկերացում չունեք Հիսուսի մասին։ Դու ունա՞կ ես զանազանելու ճշմարտության ճանապարհը։ Կարո՞ղ ես ճշմարտապես երաշխավորել, որ չես հակառակվի Քրիստոսին։ Ունա՞կ ես հետևելու Սուրբ Հոգու գործին։ Եթե չգիտես՝ կհակառակվես Քրիստոսին, թե ոչ, ապա ասեմ, որ դու արդեն մահվան եզրին ես ապրում։ Նրանք, ովքեր չէին ճանաչում Մեսիային, ունակ էին Հիսուսին հակառակվելու գործողություններ կատարելու, մերժելու Հիսուսին, զրպարտելու Նրան։ Հիսուսին չհասկացող բոլոր մարդիկ ունակ են մերժելու Նրան և անարգելու Նրան։ Ավելին, նրանք ունակ են Հիսուսի վերադարձը համարելու Սատանայի մոլորություն, և այս մարդկանց մեծամասնությունը կդատապարտի կրկին մարմնացած Հիսուսին։ Մի՞թե այս ամենը չի վախեցնում ձեզ։ Այն, ինչին կբախվեք, կլինի Սուրբ Հոգու դեմ հայհոյություն, եկեղեցիներին Սուրբ Հոգու ասած խոսքերի պատառոտում, և Հիսուսի արտահայտած բոլոր խոսքերի արհամարհանքով մերժում։ Ի՞նչ կարող եք ձեռք բերել Հիսուսից, եթե այդքան մոլորված եք։ Ինչպե՞ս կարող եք հասկանալ Հիսուսի կատարած գործը, երբ Նա կրկին մարմնանա սպիտակ ամպի վրա, եթե համառորեն հրաժարվում եք ուշքի գալ։ Ասում եմ ձեզ հետևյալը. մարդիկ, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, բայց կուրորեն սպասում են Հիսուսի գալստյանը՝ սպիտակ ամպերի վրա, անկասկած նրանք են, ովքեր հայհոյում են Սուրբ Հոգուն, և նրանք աներկբա այն կատեգորիան են, որը պետք է ոչնչացվի։ Դուք պարզապես ցանկանում եք Հիսուսի շնորհքը և պարզապես ցանկանում եք վայելել երկնքի երանելի ոլորտը, սակայն երբեք չեք հնազանդվել Հիսուսի ասած խոսքերին և երբեք չեք ընդունել Հիսուսի արտահայտած ճշմարտությունը, երբ Նա կրկին մարմնանա։ Ի՞նչ կներկայացնեք սպիտակ ամպի վրա Հիսուսի վերադարձի փաստի դիմաց։ Արդյո՞ք դա այն անկեղծությունն է, որով դուք անընդհատ մեղքեր եք գործում, ապա կրկին ու կրկին ձեր խոստովանության խոսքն ասում։ Ի՞նչ եք զոհաբերելու Հիսուսին, որը վերադառնում է սպիտակ ամպի վրա։ Արդյո՞ք դա այն բազմամյա աշխատանքի կապիտալն է, որով մեծարում եք ինքներդ ձեզ։ Ի՞նչ կներկայացնեք, որպեսզի արդյունքում վերադարձած Հիսուսը վստահի ձեզ։ Արդյո՞ք դա ձեր ամբարտավան բնությունն է, որը չի ենթարկվում որևէ ճշմարտության։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով