Աստծու ամենօրյա խոսքեր. Մարդկության ապականության մերկացումը | Քաղվածք 338

Հետադարձ հայա՛ցք նետեք անցյալին. ե՞րբ է Իմ հայացքը եղել բարկացած, և Իմ ձայնը՝ խիստ ձեր հանդեպ։ Ե՞րբ եմ Ես ձեր նկատմամբ մանրախնդիր եղել։ Ե՞րբ եմ ձեզ անհիմն կերպով հանդիմանել։ Ե՞րբ եմ ձեզ հանդիմանել հենց ձեր երեսին։ Մի՞թե հանուն Իմ գործի չէ, որ Ես խնդրում եմ Իմ Հորը ձեզ ազատել ամեն տեսակ փորձությունից։ Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում։ Մի՞թե Ես երբևէ օգտագործել եմ Իմ իշխանությունը՝ ձեր մսեղին տապալելու համար։ Ինչո՞ւ եք Ինձ այդպես հատուցում։ Իմ հանդեպ մեկ ջերմ, մեկ սառը լինելուց հետո դուք ո՛չ տաք եք, ո՛չ սառը, իսկ հետո փորձում եք քծնել Ինձ ու բաներ թաքցնել Ինձանից, և ձեր բերանները լի են անարդարների թքով։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խաբել Իմ Հոգուն։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խուսափել Իմ բարկությունից։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են դատել Իմ՝ Եհովայիս գործերը, ինչպես ցանկանան։ Մի՞թե Ես այն Աստվածն եմ, որին մարդը կարող է դատել։ Մի՞թե Ես թույլ կտամ մի չնչին որդի՝ այդպես հայհոյելու Ինձ։ Ինչպե՞ս կարող եմ Ես այդպիսի ապստամբ որդիներին տեղ տալ Իմ հավիտենական օրհնությունների մեջ։ Ձեր խոսքերն ու գործերն արդեն վաղուց բացահայտել ու դատապարտել են ձեզ։ Երբ Ես տարածեցի երկինքն ու ստեղծեցի ամեն ինչ, Ես Ինձնից բացի ոչ մի արարածի թույլ չտվեցի իր հայեցողությամբ մասնակցել դրան, առավել ևս թույլ չեմ տալիս որևէ բանի խաթարել Իմ գործն ու Իմ տնօրինումը, ինչպես որ ինքն է ցանկանում։ Ես չեմ հանդուրժում ոչ մի մարդու կամ առարկա. ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր դաժան ու անմարդկային են Իմ հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ ներել նրանց, ովքեր դավաճանում են Իմ խոսքերին։ Ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր ապստամբում են Իմ դեմ։ Մի՞թե մարդու ճակատագիրն Իմ՝ Ամենակարողիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող եմ Ես քո անարդարությունն ու ապստամբությունը սուրբ համարել։ Ինչպե՞ս կարող են քո մեղքերը պղծել Իմ սրբությունը։ Ես չեմ պղծվում անարդարների կեղտով և չեմ վայելում անարդարների ընծաները։ Եթե դու հավատարիմ լինեիր Ինձ՝ Եհովայիս, մի՞թե քեզ կվերցնեիր Իմ սեղանի զոհաբերությունները։ Մի՞թե կկարողանայիր օգտագործել թունավոր լեզվուդ՝ Իմ սուրբ անունը հայհոյելու համար։ Մի՞թե դու կկարողանայիր այս կերպ դավաճանել Իմ խոսքերին։ Մի՞թե դու կկարողանայիր Իմ փառքն ու սուրբ անունը, որպես գործիք, օգտագործել՝ ծառայելու Սատանային՝ չարին։ Իմ կյանքը տրված է սրբերի վայելքի համար։ Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ քեզ Իմ կյանքին ինչպես խաղալիք վերաբերվել` ինչպես կամենաս, և այն որպես գործիք օգտագործեք ձեր միջև եղած հակամարտությունների համար։ Ինչպե՞ս կարող եք այսքան անսիրտ լինել և այդքան զուրկ բարության ուղուց Իմ հանդեպ ձեր վերաբերմունքում։ Մի՞թե չգիտեք, որ Ես արդեն գրել եմ ձեր չարագործությունները կյանքի այս խոսքերում։ Ինչպե՞ս կարող եք խուսափել ցասման օրվանից, երբ Ես պատժեմ Եգիպտոսը։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ այս կերպ հակառակվել ու ապստամբել Իմ դեմ՝ նորից ու նորից։ Բացահայտ ասու՛մ եմ ձեզ. երբ այդ օրը գա, ձեր պատիժն ավելի անտանելի կլինի, քան Եգիպտոսինը։ Ինչպե՞ս կարող եք խուսափել Իմ բարկության օրից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ տոկունությունը պատրաստ էր ձեր չարագործություններին և գոյություն ունի այդ օրը ձեզ պատժելու համար։ Մի՞թե դուք չեք, որ կկրեք ցասման դատաստանը, երբ Իմ համբերության բաժակը լցվի։ Մի՞թե ամեն ինչ Իմ՝ Ամենակարողիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող էի թույլ տալ ձեզ այսպես ապստամբել Իմ դեմ՝ երկնքի ներքո։ Ձեր կյանքը շատ ծանր է լինելու, որովհետև դուք հանդիպել եք Մեսիային, ում մասին ասված էր, թե գալու է, բայց ով երբեք չեկավ։ Մի՞թե դուք Նրա թշնամիները չեք։ Հիսուսը ընկերություն է արել ձեզ հետ, սակայն դուք Մեսիայի թշնամիներն եք։ Մի՞թե չգիտեք, որ թեև դուք ընկերություն եք անում Հիսուսի հետ, ձեր չարագործությունները լցրել են պիղծերի անոթները։ Թեև դուք շատ մոտ եք Եհովային, մի՞թե չգիտեք, որ ձեր չար խոսքերը հասել են Եհովայի ականջներին և բորբոքել Նրա բարկությունը։ Ինչպե՞ս կարող է Նա մոտ լինել քեզ և ինչպե՞ս կարող է չայրել քո այդ անոթները, որոնք լի են չարագործություններով։ Ինչպե՞ս կարող է Նա քո թշնամին չլինել։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մսեղավոր ոչ ոք չի կարող խուսափել բարկության օրից

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով