Божьи слова на каждый день: Божье явление и работа | Отрывок 71
Шеститысячелетний Божий план управления близится к завершению, и врата Царства открылись для всех, ищущих явления Бога. Дорогие братья и...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Ձեր հավատարմությունը միայն բառերով է, ձեր գիտելիքը միայն մտածելն ու պատկերացումներն են, ձեր չարքաշ աշխատանքը հանուն երկնքի օրհնությունները ձեռք բերելու է, ուստի ինչի՞ նման պետք է լինի ձեր հավատքը։ Նույնիսկ այսօր դուք խուլ եք ձևանում ճշմարտության յուրաքանչյուր խոսքի նկատմամբ։ Դուք չգիտեք՝ ինչ է Աստված, չգիտեք՝ ինչ է Քրիստոսը, չգիտեք ինչպես երկյուղել Եհովայից, չգիտեք ինչպես մտնել Սուրբ Հոգու գործը, և չգիտեք ինչպես տարբերել հենց Աստծու գործը և մարդու մոլորեցումը։ Դու միայն գիտես, թե ինչպես մեղադրել Աստծու արտահայտած ճշմարտության ցանկացած խոսք, որը չի համընկնում քո իսկ մտքերին։ Որտե՞ղ է քո համեստությունը։ Որտե՞ղ է քո հնազանդությունը։ Որտե՞ղ է քո հավատարմությունը։ Որտե՞ղ է ճշմարտությունը փնտրելու քո վերաբերմունքը։ Որտե՞ղ է քո աստվածավախ սիրտը։ Ասում եմ ձեզ՝ ովքեր Աստծուն հավատում են նշանների պատճառով, անշուշտ, այն կատեգորիան են, որը պետք է վերացվի։ Ովքեր անընդունակ են ընդունելու կրկին մարմնացած Հիսուսի խոսքերը, վստահաբար դժոխքի սերունդ, հրեշտակապետի ժառանգ են և այն կատեգորիան, որը պետք է կործանվի ընդմիշտ։ Բազմաթիվ մարդկանց գուցե չհետաքրքրեն Իմ ասածները, սակայն, այնուամենայնիվ, Ես ցանկանում եմ ասել բոլոր այսպես կոչված սրբերին, որոնք հետևում են Հիսուսին, որ երբ ձեր սեփական աչքերով տեսնեք Հիսուսին՝ երկնքից սպիտակ ամպի վրա իջնելով, դա կլինի Արդարության արևի հրապարակայնորեն հայտնվելու ժամանակը։ Միգուցե դա քեզ համար կլինի մեծ ոգևորության ժամանակ։ Ինչևէ, պետք է իմանաս, որ ժամանակը, երբ դու վկա կլինես երկնքից Հիսուսի իջնելուն, կլինի նաև այն ժամանակը, երբ դու կիջնես դժոխք՝ պատժվելու, այն ժամանակը, երբ կհռչակվի Աստծու տնօրինման ծրագրի ավարտը, և երբ Աստված կպարգևատրի բարիներին և կպատժի չարերին։ Քանզի Աստծու դատաստանը կավարտվի, նախքան մարդը նշաններ կտեսնի, երբ կա միայն ճշմարտության արտահայտությունը։ Ովքեր ընդունում են ճշմարտությունը և չեն փնտրում նշաններ, ուստի մաքրագործվում են, պետք է բերվեն Աստծու գահի առաջ և ընկնեն Արարչի գիրկը։ Միայն նրանք, ովքեր համառում են՝ հավատալով, թե «այն Հիսուսը, որը սպիտակ ամպի վրա չի գալիս, կեղծ քրիստոս է», պետք է ենթարկվեն հավիտենական պատժի, քանի որ նրանք միայն հավատում են այն Հիսուսին, որը նշաններ է կատարում, սակայն չեն ընդունում այն Հիսուսին, որն արտահայտում է խիստ դատաստան և ազատագրում կյանքը ու ճշմարիտ ճանապարհը։ Այսպիսով, կարող է լինել միայն այնպես, որ Հիսուսը նրանց հետ գործ ունենա, երբ բացահայտորեն վերադառնա սպիտակ ամպի վրա։ Նրանք չափազանց համառ են, չափազանց ինքնավստահ, չափազանց ամբարտավան։ Ինչպե՞ս կարող է Հիսուսը պարգևատրել նման տականքներին։ Հիսուսի վերադարձը մեծ փրկություն է նրանց համար, ովքեր ունակ են ընդունելու ճշմարտությունը, սակայն նրանց համար, ովքեր անկարող են ընդունելու ճշմարտությունը, դա դատապարտության նշան է։ Պետք է ընտրեք ձեր սեփական ուղին և չպետք է հայհոյեք Սուրբ Հոգուն և մերժեք ճշմարտությունը։ Չպետք է լինեք տգետ և ամբարտավան անձնավորություն, այլ մեկը, որը հնազանդվում է Սուրբ Հոգու առաջնորդությանը, ճշմարտության ծարավ ունի և որոնում է ճշմարտությունը. միայն այս կերպ դուք կշահեք։ Խորհուրդ եմ տալիս ձեզ Աստծու հանդեպ հավատի ուղին անցնել զգուշորեն։ Կամայականորեն եզրակացություններ մի՛ արեք. ավելին՝ Աստծու հանդեպ հավատի մեջ անլուրջ և անփույթ մի՛ եղեք։ Պետք է իմանաք, որ Աստծուն հավատացողներն առնվազն պետք է ունենան խոնարհ և աստվածավախ սիրտ։ Ովքեր լսել են ճշմարտությունը, սակայն դրա հանդեպ քիթը վեր են ցցել, հիմար և տգետ են։ Ովքեր լսել են ճշմարտությունը, սակայն անզգուշորեն արագ եզրահանգումներ են արել կամ դատապարտել այն, ամբարտավան մարդիկ են։ Հիսուսին հավատացողներից ոչ ոք այլոց անիծելու կամ դատապարտելու որակավորում չունի։ Դուք բոլորդ պետք է լինեք մեկը, ով ունի ողջամտություն և ընդունում է ճշմարտությունը։ Միգուցե, լսած լինելով ճշմարտության ճանապարհը և կարդացած լինելով կյանքի խոսքը, հավատում ես, որ այդ խոսքերի մեջ տասը հազարից միայն մեկն է համապատասխանում քո հասկացողությանը և Աստվածաշնչին, այնուհետև դու պետք է շարունակես որոնել այդ խոսքերի տասը հազարերորդում։ Ես նաև խորհուրդ եմ տալիս քեզ լինել խոնարհ, չլինել չափազանց ինքնավստահ և մեծամիտ։ Եթե մի փոքր աստվածավախ սիրտ ունենաս, ձեռք կբերես ավելի մեծ լույս։ Եթե զգուշորեն քննես և շարունակաբար մտորես այս խոսքերի շուրջը, կհասկանաս՝ արդյո՞ք դրանք ճշմարտությունն են, թե ոչ, և արդյո՞ք դրանք կյանքն են, թե ոչ։ Միգուցե, միայն մի քանի նախադասություն կարդալուց հետո որոշ մարդիկ կուրորեն կդատապարտեն այս խոսքերը՝ ասելով. «Սա Սուրբ Հոգու որոշ լուսավորությունից ավելին չէ» կամ. «Սա կեղծ քրիստոսն է, որը եկել է մարդկանց մոլորեցնելու»։ Նման բաներ ասողները չափազանց տգետ են։ Դու Աստծու գործից և իմաստությունից շատ քիչ ես հասկանում, և իմ խորհուրդն է քեզ՝ վերստին սկսել զրոյից։ Դուք չպետք է կուրորեն դատապարտեք Աստծու արտահայտած խոսքերը՝ վերջին օրերին կեղծ քրիստոսների ի հայտ գալու պատճառով, և չպետք է լինեք մեկը, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, քանի որ վախենում է մոլորեցվելուց։ Մի՞թե դա ցավալի չէր լինի։ Եթե կրկնվող քննությունից հետո դեռ կարծում ես, թե այս խոսքերը ճշմարտությունը, ճանապարհը և Աստծու արտահայտությունը չեն, ուրեմն դու պետք է վերջ ի վերջո պատժվես և մնաս առանց օրհնությունների։ Եթե չես կարողանում ընդունել այսպիսի ճշմարտությունը, որը խոսվել է այսքան պարզորեն և այսքան հստակորեն, ապա մի՞թե անպիտան չես Աստծու փրկության համար։ Մի՞թե դու մեկը չես, որը զուրկ է օրհնությունից՝ Աստծու գահի առաջ վերադառնալու համար։ Մտածի՛ր դրա մասին։ Շտապող և պոռթկուն մի՛ եղիր և Աստծու հանդեպ հավատին որպես խաղի մի՛ վերաբերվիր։ Մտածի՛ր հանուն քո նշանակության վայրի, հանուն քո հեռանկարների, հանուն քո կյանքի և ինքդ քեզ մի՛ խաբիր։ Կարո՞ղ ես ընդունել այս խոսքերը։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը
Шеститысячелетний Божий план управления близится к завершению, и врата Царства открылись для всех, ищущих явления Бога. Дорогие братья и...
Исходя из опыта, можно увидеть, что одна из самых важных проблем — успокоить свое сердце перед лицом Бога. Эта проблема касается духовной...
Бог не дублирует Свою работу в каждом периоде. Так как последние дни наступили, Он будет совершать ту работу, которую Он выполняет в...
Каким образом люди верят в Бога, любят Его и угождают Ему? Они прикасаются своими сердцами к Духу Божьему, добиваясь таким образом Его...