Աստծու ամենօրյա խոսքեր. Աստծու հայտնվելը և աշխատանքը | Քաղվածք 72

Անկախ նրանից՝ դու ամերիկացի ես, բրիտանացի, թե այլ ազգության, պետք է դուրս գաս քո ազգային սահմանափակումներից, վեր բարձրանաս քո «եսից» և Աստծու գործին նայես արարածի տեսանկյունից։ Այդպես դու չես սահմանափակի Աստծու հետքերը որևէ շրջանակով։ Քանզի այսօր շատերն իրենց պատկերացումներով կարծում են, թե Աստված չի կարող հայտնվել որևէ կոնկրետ երկրում կամ ժողովրդի մեջ։ Որքա՜ն խորն է Աստծու գործի նշանակալիությունը, և որքա՜ն կարևոր է Նրա հայտնվելը։ Ինչպե՞ս կարող են մարդկային պատկերացումները և մտածելակերպը չափել դա։ Ուստի ասում եմ՝ պետք է կոտրես քո ազգային և էթնիկ պատկերացումները, որպեսզի որոնես Աստծու հայտնվելը։ Միայն այդպես դու չես կապվի քո պատկերացումներով, միայն այդպես արժանի կլինես ողջունելու Աստծու հայտնվելը։ Հակառակ դեպքում կմնաս հավիտենական խավարում և երբեք չես արժանանա Աստծու հավանությանը։

Աստված ամբողջ մարդկային ցեղի Աստվածն է։ Նա Իրեն որևէ երկրի կամ ազգի սեփականություն չի համարում, այլ իրականացնում է Իր գործը՝ Իր ծրագրածին համապատասխան՝ չսահմանափակվելով ձևով, երկրով կամ ազգով։ Միգուցե դու այս ձևի մասին երբևէ պատկերացում չես ունեցել, կամ միգուցե քո մոտեցումն այս ձևին ժխտողական է, կամ միգուցե երկիրը և ժողովուրդը, որտեղ Աստված հայտնվում է, բոլորի կողմից խտրականության են ենթարկվում և միգուցե աշխարհի ետնապահներն են։ Այնուամենայնիվ, Աստված ունի Իր իմաստությունը։ Իր մեծ զորությամբ և ճշմարտության ու խառնվածքի միջոցով Նա իսկապես ձեռք է բերել Իրեն համախոհ մարդկանց մի խումբ, ինչպես նաև՝ մարդկանց մի խումբ, որին Նա ցանկացել է կատարյալ դարձնել. մի խումբ, որին Նա նվաճել է, որն անցել է ամեն տեսակ փորձությունների և տառապանքների, ինչպես նաև հետապնդումների բոլոր տեսակների միջով և կարող է հետևել Իրեն մինչև վերջ։ Նպատակն Աստծու հայտնվելու, որը չի սահմանափակվում որևէ ձևով և երկրով, այն է, որ Նա կարողանա Իր գործն ավարտին հասցնել՝ ինչպես ծրագրել է։ Սա հենց այն է, երբ Աստված մսեղի դարձավ Հրեաստանում։ Նրա նպատակն էր խաչելության գործն ավարտին հասցնել՝ ամբողջ մարդկային ցեղի փրկությունը բերելով։ Սակայն հրեաները կարծում էին, թե անհնար է, որ Աստված կատարի դա, և նրանք անհնար էին համարում, որ Աստված մսեղի դառնա Տեր Հիսուսի տեսքով։ Այդ «անհնարը» հիմք դարձավ, որ նրանք դատապարտեն և հակառակվեն Աստծուն և, ի վերջո, տարավ դեպի Իսրայելի կործանում։ Այսօր շատ մարդիկ նույն սխալն են գործում։ Նրանք ամբողջ ուժով հռչակում են Աստծու մոտալուտ հայտնվելը, բայց միևնույն ժամանակ դատապարտում են Նրա հայտնվելը. նրանց «անհնարինը» կրկին սահմանափակում է Աստծու հայտնվելը նրանց երևակայության սահմաններում։ Եվ այսպես, ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք սկսել են վայրի և խռպոտ հռհռալ Աստծու խոսքերը լսելուց հետո։ Բայց արդյո՞ք այս ծիծաղը որևէ կերպ տարբերվում է հրեաների դատապարտումից և անարգանքից։ Դուք երկյուղածությամբ լցված չեք ճշմարտության առջև, առավել ևս՝ չունեք ձգտելու վերաբերմունք։ Այն ամենն, ինչ դուք անում եք, միայն համառորեն զննելը և սպասելն է անխոնջ անտարբերությամբ։ Ի՞նչ կարող ես ստանալ նման կերպ զննելով և սպասելով։ Կարծում ես՝ Աստծուց անձնական ուղղորդո՞ւմ կստանաս։ Եթե ​​դու չես կարողանում տարբերակել Աստծու արտահայտումները, ապա որքանո՞վ ես արժանի տեսնելու Աստծու հայտնվելը։ Որտեղ էլ որ Աստված հայտնվի, այնտեղ կարտահայտվի ճշմարտությունը, և այնտեղ կլսվի Աստծու ձայնը։ Միայն նրանք, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, ունակ են լսելու Աստծու ձայնը, և միայն այդպիսի մարդիկ են արժանի տեսնելու Աստծու հայտնվելը։ Բաց թո՛ղ քո պատեկարցումները։ Հանգստացի՛ր և ուշադիր կարդա՛ այս խոսքերը։ Քանի դեռ դու ունես սիրտ, որը տենչում է ճշմարտությանը, Աստված կլուսավորի քեզ, որպեսզի հասկանաս Նրա մտադրություններն ու Նրա խոսքերը։ Ազատվե՛ք «անհնարինության» վերաբերյալ ձեր փաստարկներից։ Որքան շատ մարդիկ հավատում են, որ ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի հավանական է, որ դա տեղի կունենա, քանի որ Աստծու իմաստությունը բարձր է երկնքից, Աստծու մտքերը բարձր են մարդու մտքերից, և Աստված Իր գործը կատարում է մարդկային մտածողության և պատկերացումների սահմաններից անդին։ Որքան ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի շատ ճշմարտություն պետք է փնտրել դրանում. Որքան ինչ-որ բան անհնար է երևակայել մարդկային պատկերացումներով, այնքան ավելի շատ է այն պարունակում Աստծու մտադրությունները։ Պատճառն այն է, որ անկախ նրանից, թե որտեղ է Նա հայտնվում` Աստված մնում է Աստված, և Նրա էությունը բացարձակապես չի փոխվի՝ կախված Նրա հայտնվելու վայրից կամ ձևից։ Աստծու բնույթը չի փոխվի՝ անկախ նրանից, թե որտեղ են Նրա հետքերը, և անկախ նրանից, թե որտեղ են Աստծու հետքերը, Նա ողջ մարդկության Աստվածն է, ինչպես Տեր Հիսուսը ոչ միայն իսրայելացիների Աստվածն է, այլև Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի բոլոր ժողովուրդների Աստված, և նույնիսկ ավելին՝ Նա միակ Աստվածն է ամբողջ տիեզերքից վեր և ամբողջ տիեզերքում։ Ուրեմն՝ որոնե՛նք Աստծու մտադրությունները, բացահայտե՛նք Նրա հայտնվելը Նրա արտահայտումների և խոսքերի մեջ և հետևենք Նրա հետքերին։ Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Նրա խոսքն ու Նրա հայտնվելը համընթաց են, և Նրա խառնվածքն ու հետքերը մշտապես բացահայտված են մարդկության առջև։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հուսով եմ՝ դուք բոլորդ կտեսնեք Աստծու հայտնությունն այս խոսքերում, կհասնեք Նրա հետքերին և կքայլեք դեպի նոր դարաշրջան՝ մտե՛ք այն գեղեցիկ նոր երկինք և երկիր, որ Աստված պատրաստել է Իր հայտնվելը սպասողների համար։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Հավելված 1: Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով