Божьи слова на каждый день: Воплощение | Отрывок 110
Тот, Кто является воплощением Божьим, должен обладать сущностью Божьей, и Тот, Кто является воплощением Божьим, должен обладать Божьим...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Աստծու վեցհազարամյա տնօրինության ծրագիրը մոտենում է ավարտին, և թագավորության դարպասն արդեն բացվել է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են Նրա հայտնվելը։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչի՞ն եք սպասում։ Ի՞նչ եք փնտրում։ Սպասում եք, որպեսզի Աստված հայտնվի՞։ Արդյո՞ք որոնում եք Նրա հետքերը։ Ինչպե՜ս պետք է փափագել Աստծու հայտնվելը։ Եվ որքա՜ն դժվար է գտնել Աստծու հետքերը։ Մի դարաշրջանում, որն այս է, մի աշխարհում, որն այս է, ի՞նչ պետք է անենք, որպեսզի վկա լինենք այն օրվան, երբ Աստված հայտնվի։ Ի՞նչ պետք է անենք՝ Աստծու հետքերով քայլելու համար։ Բոլոր նրանք, ովքեր սպասում են Աստծու հայտնվելուն, առերեսվում են նման հարցերին։ Դուք՝ բոլորդ, քանիցս մտորել եք դրանց մասին, սակայն ո՞րն է արդյունքը։ Որտե՞ղ է Աստված հայտնվում։ Որտե՞ղ են Աստծու հետքերը։ Ստացե՞լ եք պատասխանները։ Շատերը կպատասխանեն հետևյալ կերպ․ «Աստված հայտնվում է բոլոր նրանց մեջ, ովքեր հետևում են Իրեն, և Նրա հետքերը մեր մեջ են. դա այնքա՜ն պարզ է»։ Ցանկացած մեկը կարող է տրամադրել որևէ ձևական պատասխան, սակայն դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում Աստծու հայտնվելը կամ Աստծու հետքերը։ Աստծու հայտնվելը նշանակում է, որ Աստված անձամբ է եկել երկիր՝ գործելու, իջել է մարդկանց մեջ՝ կատարելու դարաշրջան սկսելու և դարաշրջան ավարտելու գործը՝ Իր ինքնությամբ և խառնվածքով, և այնպես, ինչպես հատուկ է Իրեն։ Նման հայտնվելն ինչ-որ արարողություն չէ։ Դա նշան, նկար, հրաշք կամ ինչ-որ մեծ տեսիլք չէ, առավել ևս՝ դա կրոնական ինչ-որ գործընթաց չէ։ Ավելի շուտ, դա հավաստի և իրական փաստ է, որին կարող են դիպչել և նշմարել բոլորը։ Այս տեսակ հայտնվելը հանուն ձևական քայլերի կամ հանուն ինչ-որ կարճատև գործի չէ։ Փոխարենը՝ դա հանուն Աստծու տնօրինության ծրագրի աշխատանքային փուլերից մեկի է։ Աստծու հայտնվելը միշտ իմաստալից է և միշտ որևէ առնչություն ունի Նրա տնօրինության ծրագրին։ Այստեղ «հայտնվելը» տրամագծորեն տարբերվում է այն «հայտնվելուց», որում Աստված ուղղորդում, առաջնորդում և լուսավորում է մարդուն։ Ամեն անգամ, երբ Աստված հայտնվում է, Նա իրականացնում է Իր մեծ գործի փուլերից մեկը։ Այս գործը տարբերվում է մյուս բոլոր դարաշրջանների գործից։ Այն մարդու համար պատկերացնելի չէ, և որևէ մեկը նախկինում դա փորձառաբար չի ապրել։ Դա մի գործ է, որը մեկնարկ է տալիս նոր դարաշրջանին և ավարտում է հինը, ու դա մարդկության փրկության ավելի նոր և ավելի բարձր փուլ է. նույնիսկ ավելին՝ դա մի գործ է, որն առաջնորդում է մարդկությանը դեպի նոր դարաշրջան։ Սա է Աստծու հայտնվելու նշանակալիությունը։
Երբ հասկանաք, թե ինչ է նշանակում Աստծու հայտնվելը, ինչպե՞ս պետք է փնտրեք Աստծու հետքերը։ Դժվար չէ այս հարցը բացատրելը․ որտեղ Աստված հայտնվի, այնտեղ էլ դուք կգտնեք Նրա հետքերը։ Նման բացատրությունը շատ պարզ է հնչում, սակայն գործնականում այդքան էլ պարզ չէ, քանի որ շատ մարդիկ չգիտեն՝ Աստված որտեղ է հայտնվում, առավել ևս՝ որտեղ է Նա կամենում հայտնվել կամ որտեղ Նա պետք է հայտնվի։ Ոմանք հապճեպորեն կարծում են, թե այնտեղ, որտեղ գործում է Սուրբ Հոգին, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Կամ ենթադրում են, թե որտեղ հոգևոր գործիչներ են, այնտեղ է Աստված հայտնվում։ Կամ էլ կարծում են, թե որտեղ մեծ համբավ ունեցող մարդիկ են, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Սակայն առայժմ մի կողմ թողնենք՝ արդյոք այդպիսի համոզմունքները ճիշտ են, թե սխալ։ Նման հարցը պարզաբանելու համար նախ պետք է հստակ նպատակ ունենանք․ մենք որոնում ենք Աստծու հետքերը։ Մենք չենք որոնում հոգևոր գործիչների, առավել ևս՝ չենք հետևում համբավ ունեցող մարդկանց. մենք հետևում ենք Աստծու հետքերին։ Այդ պատճառով, քանի որ մենք որոնում ենք Աստծու հետքերը, մեզ հարկավոր է որոնել Աստծու մտադրությունները, Աստծու խոսքերը, Նրա արտահայտումները։ Քանզի որտեղ հնչում են Աստծու նոր խոսքերը, այնտեղ է Աստծու ձայնը, և որտեղ Աստծու հետքերն են, այնտեղ՝ Աստծու գործերը. որտեղ կա Աստծու արտահայտությունը, այնտեղ է Աստված հայտնվում, և որտեղ Աստված է հայտնվում, այնտեղ են ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Աստծու հետքերը որոնելիս դուք անտեսել եք հետևյալ խոսքերը. «Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը»։ Եվ այսպես, շատերը, նույնիսկ երբ ձեռք են բերում ճշմարտությունը, չեն հավատում, թե գտել են Աստծու հետքերը, և առավել ևս չեն ընդունում Աստծու հայտնվելը։ Ինչպիսի՜ ծանր սխալ է դա։ Աստծու հայտնվելը չի կարող համապատասխանել մարդու պատկերացումներին, առավել ևս՝ Աստված չի կարող հայտնվել այնպես, ինչպես մարդն է պահանջում։ Երբ Աստված գործում է, Նա Իր ընտրությունն ու Իր ծրագիրն ունի. ավելին՝ Նա ունի Իր նպատակներն ու Իր մեթոդները։ Ինչ գործ էլ որ անի, Նա կարիք չունի այն քննարկելու մարդու հետ կամ խորհուրդ հարցնելու նրանից, առավել ևս՝ յուրաքանչյուր անձի առանձին տեղեկացնելու Իր գործի մասին։ Այդպիսին է Աստծու բնույթը, և ավելին, դա պետք է ընդունեն բոլորը։ Եթե ցանկանում եք ականատես լինել Աստծու հայտնվելուն, հետևել Նրա հետքերին, նախ պետք է հեռանաք ձեր սեփական պատկերացումներից։ Դու չպետք է պահանջես, որ Աստված անի այս կամ այն, առավել ևս՝ դնես Նրան քո սեփական սահմանների մեջ և սահմանափակես Նրան քո իսկ պատկերացումներով։ Փոխարենը՝ դուք պետք է պահանջեք ինքներդ ձեզանից՝ ինչպես պետք է որոնել Աստծու հետքերը, ինչպես ընդունել Նրա հայտնվելը և ինչպես ենթարկվել Աստծու նոր գործին։ Սա է այն, ինչ մարդը պետք է անի։ Քանի որ մարդը ճշմարտությունը չէ և չի տիրապետում ճշմարտությանը, նա պետք է որոնի, ընդունի և հնազանդվի։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Հավելված 1: Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը
Тот, Кто является воплощением Божьим, должен обладать сущностью Божьей, и Тот, Кто является воплощением Божьим, должен обладать Божьим...
Бог не спасает людей напрямую через Святого Духа или Его ипостась, поскольку человек не может ни прикоснуться к Святому Духу, ни увидеть...
Исходя из опыта, можно увидеть, что одна из самых важных проблем — успокоить свое сердце перед лицом Бога. Эта проблема касается духовной...
Шесть тысяч лет труда Божьего управления подразделяются на три этапа: Период Закона, Период Благодати и Период Царства. Все эти три этапа...