Կիրարկում (5)

Շնորհքի դարաշրջանում Հիսուսը որոշ խոսքեր արտահայտեց և իրականացրեց գործի մի փուլ։ Դրանք բոլորն ունեին իրենց համատեքստը և համապատասխանում էին այդ ժամանակվա մարդկանց վիճակներին. Հիսուսը խոսում և գործում էր ըստ այդ ժամանակվա համատեքստի։ Նա նաև որոշ մարգարեություններ արեց։ Նա մարգարեացավ, որ ճշմարտության Հոգին կգա վերջին օրերին և կիրականացնի գործի մի փուլ։ Այսինքն՝ Նա ոչինչ չէր հասկանում այն գործից դուրս, որն Ինքը պետք է աներ այդ դարաշրջանում. մարմնացած Աստծու բերած գործը, այլ կերպ ասած, սահմանափակ է։ Ուստի Նա անում է միայն այն դարաշրջանի գործը, որում Ինքը գտնվում է, և չի անում այլ գործ, որն Իր հետ կապ չունի։ Այն ժամանակ Հիսուսը չէր գործում ըստ զգացողությունների կամ տեսիլքների, այլ ըստ ժամանակի և համատեքստի։ Ոչ ոք չէր առաջնորդում կամ ուղղորդում Նրան։ Նրա ողջ գործը Նրա իսկ էությունն էր. դա այն գործն էր, որ պետք է իրականացներ Աստծու մարմնացած Հոգին, ինչը մարմնացման բերած ողջ գործն էր։ Հիսուսը գործում էր միայն ըստ նրա, ինչ Ինքը տեսնում և լսում էր։ Այլ կերպ ասած՝ Հոգին գործում էր անմիջականորեն. կարիք չկար, որ պատգամաբերներ հայտնվեին Նրան կամ երազներ տային Նրան, ոչ էլ որևէ մեծ լույս շողար Նրա վրա և թույլ տար Նրան տեսնել։ Նա գործում էր ազատ և անկաշկանդ, ինչը պայմանավորված էր նրանով, որ Նրա գործը հիմնված չէր զգացողությունների վրա։ Այլ կերպ ասած՝ երբ Նա գործում էր, չէր խարխափում կամ գուշակում, այլ իրականացնում էր այն հեշտությամբ՝ գործելով և խոսելով ըստ Իր իսկ մտքերի և նրա, ինչ տեսնում էր Իր իսկ աչքերով՝ ժամանակին մատակարարելով Իրեն հետևող աշակերտներից յուրաքանչյուրին։ Սա է Աստծու գործի և մարդկանց գործի միջև տարբերությունը. երբ մարդիկ գործում են, փնտրում և խարխափում են՝ միշտ ընդօրինակելով կամ խորհելով ուրիշների դրած հիմքի վրա և այդպիսով հասնելով ավելի խորը մուտքի։ Աստծու գործն այն բանի մատակարարումն է, ինչ Նա է, և Նա անում է այն գործը, որն Ինքը պետք է անի։ Նա չի մատակարարում եկեղեցուն՝ օգտագործելով գիտելիք, որը քաղել է որևէ մարդու գործից։ Փոխարենը Նա անում է ներկայիս գործը՝ հիմնվելով մարդկանց վիճակների վրա։ Ուստի՝ այս կերպ գործելը հազարավոր անգամներ ավելի ազատ է, քան այն գործը, որ մարդիկ են անում։ Մարդկանց կարող է նույնիսկ թվալ, որ Աստված չի «կատարում Իր պարտավորությունը» և գործում է այնպես, ինչպես Ինքն է կամենում, բայց ողջ գործը, որ Նա անում է, նոր է։ Սակայն դու պետք է իմանաս, որ մարմնացած Աստծու գործը երբեք հիմնված չէ զգացողությունների վրա։ Այն ժամանակ, երբ Հիսուսն ավարտեց խաչվելու Իր գործը, և երբ Հիսուսին հետևող աշակերտներն իրենց փորձառության մեջ հասան որոշակի կետի, նրանք զգացին, որ Աստծու օրը գալիս է, և որ իրենք շուտով կհանդիպեն Տիրոջը։ Դա այն զգացողությունն էր, որ նրանք ունեին, և նրանց համար այս զգացողությունը չափազանց կարևոր էր։ Բայց իրականում մարդկանց ներսի զգացողությունները հուսալի չեն։ Նրանք զգում էին, որ գուցե իրենք մոտենում են ճանապարհի ավարտին, կամ որ այն ամենը, ինչ իրենք արել և կրել են, սահմանված էր Աստծու կողմից։ Պողոսը նույնպես ասաց, որ ինքն ավարտել է իր ընթացքը, որ մղել է մարտը, և իր համար պահված է արդարության պսակ։ Այդպես էր նա զգում, և գրեց սա թղթերում ու ուղարկեց դրանք եկեղեցիներին։ Նման գործողությունները բխում էին այն հոգսից, որ նա կրում էր եկեղեցիների համար, և ուստի անտեսվեցին Սուրբ Հոգու կողմից։ Երբ Պողոսն ասաց այդ խոսքերը, անհանգստության զգացում չուներ, ոչ էլ որևէ հանդիմանություն էր զգում, ուստի հավատում էր, որ նման բաները շատ բնականոն և միանգամայն ճիշտ են, և որ դրանք եկել են Սուրբ Հոգուց։ Բայց այսօրվա տեսանկյունից նայելիս՝ դրանք ամենևին էլ Սուրբ Հոգուց չէին եկել։ Դրանք ոչ այլ ինչ էին, քան մարդկային պատրանքներ։ Մարդիկ շատ պատրանքներ ունեն, և Աստված ուշադրություն չի դարձնում դրանց կամ որևէ կարծիք չի հայտնում, երբ դրանք ի հայտ են գալիս։ Դեպքերի մեծ մասում Սուրբ Հոգու գործը չի իրականացվում մարդկանց զգացողությունների միջոցով. Սուրբ Հոգին չի գործում մարդկանց զգացողությունների մեջ՝ բացառությամբ այն դժվարին, խավար ժամանակների, երբ Աստված մսեղի չի դարձել՝ գործ կատարելու համար, կամ այն ժամանակաշրջանի, երբ չկան առաքյալներ կամ աշխատողներ։ Այդ փուլում Սուրբ Հոգու գործը մարդկանց որոշակի հատուկ զգացողություններ է տալիս։ Օրինակ՝ երբ մարդիկ առանց Աստծու խոսքերի ուղղորդման են, աննկարագրելի երջանկության զգացում են ունենում, երբ աղոթում են. վայելքի զգացում են ունենում իրենց սրտերում, և խաղաղ ու հանգիստ են։ Հենց որ ունենում են խոսքերի ուղղորդումը, մարդիկ պայծառացում են զգում իրենց հոգիներում, կիրարկման ուղի են ունենում իրենց գործողություններում, և իհարկե, նաև խաղաղության և հանգստության զգացողություններ են ունենում։ Երբ մարդիկ վտանգի են բախվում, կամ Աստված կանգնեցնում է նրանց որոշակի բաներ անելուց, իրենց սրտերում անհանգիստ և անհարմար են զգում։ Սրանք ամբողջովին այն զգացողություններն են, որոնք տրվում են մարդուն Սուրբ Հոգու կողմից։ Սակայն, եթե թշնամական միջավայրը վախի մթնոլորտ է առաջացնում՝ ստիպելով մարդկանց դառնալ չափազանց անհանգիստ և երկչոտ, դա մարդկայնության բնականոն դրսևորում է և կապ չունի Սուրբ Հոգու գործի հետ։

Մարդիկ միշտ ապրում են իրենց իսկ զգացողությունների մեջ և այդպես են արել երկար տարիներ։ Երբ իրենց սրտերում խաղաղություն կա, գործում են (հավատալով, որ իրենց պատրաստակամությունը խաղաղության զգացում է), իսկ երբ իրենց սրտերում խաղաղ չեն, նրանք չեն գործում (հավատալով, որ իրենց դժկամությունը կամ հակակրանքն անհանգստության զգացում է)։ Եթե գործերը հարթ են ընթանում, կարծում են, որ դա Աստծու մտադրությունն է։ (Իրականում դա մի բան է, որը պետք է շատ հարթ ընթանար, քանի որ դա իրերի բնականոն օրինաչափությունն է։) Երբ գործերը հարթ չեն ընթանում, նրանք կարծում են, որ դա Աստծու մտադրությունը չէ։ Ուստի, երբ նրանք բախվում են մի բանի, որը հարթ չի ընթանում, կանգ են առնում։ Նման զգացողությունները ճշգրիտ չեն, և դրանց համաձայն գործելը շատ հապաղումների պատճառ կդառնա։ Օրինակ՝ ճշմարտությունը կիրառելիս անշուշտ դժվարություններ կլինեն, իսկ Աստծու կամքին հետևելիս՝ էլ ավելի շատ։ Շատ դրական բաներ դժվար կլինի առաջ տանել։ Ինչպես ասում են. «Լավ բաների իրագործմանը սովորաբար նախորդում են դժվարությունները»։ Մարդիկ չափազանց շատ զգացողություններ ունեն իրենց փաստացի կյանքում, ինչը նրանց մշտապես շփոթության մեջ է գցում և թույլ չի տալիս շատ բաներ հստակ հասկանալ։ Մարդկանց համար ոչինչ պարզ չէ, քանի դեռ չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը։ Բայց ընդհանուր առմամբ, երբ նրանք գործում կամ խոսում են ըստ իրենց զգացողությունների, քանի դեռ դա չի խախտում հիմնական սկզբունքները, Սուրբ Հոգին բացարձակապես չի արձագանքում։ Դա նման է Պողոսի զգացած «արդարության պսակին»․ երկար տարիներ ոչ ոք չէր հավատում, որ նրա զգացողությունները սխալ էին, ոչ էլ ինքը՝ Պողոսը, երբևէ զգաց, որ իր զգացողությունները սխալ էին։ Որտեղի՞ց են գալիս մարդկանց զգացողությունները։ Դրանք, իհարկե, հակազդեցություններ են, որոնք գալիս են նրանց ուղեղից։ Տարբեր զգացողություններ են առաջանում՝ ըստ տարբեր միջավայրերի և տարբեր հարցերի։ Շատ հաճախ մարդիկ հետևություններ են անում մարդկային տրամաբանությամբ, որոնց միջոցով ստանում են բանաձևերի մի ամբողջություն, ինչը հանգեցնում է մարդկային բազմաթիվ զգացողությունների ձևավորմանը։ Առանց գիտակցելու՝ մարդիկ մտնում են իրենց իսկ տրամաբանական հետևությունների մեջ, և այսպիսով, այս զգացողությունները դառնում են այն, ինչին մարդիկ ապավինում են իրենց կյանքում. դրանք դառնում են հուզական հենարան նրանց կյանքում, ինչպես Պողոսի «արդարության պսակը» կամ Ուիթնես Լիի «օդում Տիրոջը հանդիպելը»։ Աստված գրեթե ոչ մի միջոց չունի միջամտելու մարդու այս զգացողություններին և ստիպված է թույլ տալ, որ դրանք զարգանան այնպես, ինչպես նրանք են կամենում։ Այսօր Ես քեզ հետ պարզորոշ խոսել եմ ճշմարտության տարբեր կողմերի մասին։ Եթե շարունակես փորձել ըմբռնել քո զգացողությունները, մի՞թե դեռ չես ապրի անորոշության մեջ։ Դու չես ընդունում այն խոսքերը, որոնք հստակորեն դրվել են քո առջև, և միշտ ապավինում ես քո անձնական զգացողություններին։ Սրանում մի՞թե նման չես կույր մարդու, որը շոշափում է փղին։ Եվ ի վերջո ի՞նչ ձեռք կբերես։

Այսօր մարմնացած Աստծու կատարած ողջ աշխատանքը գործնական է։ Սա մի բան չէ, որը կարող ես զգալ, կամ մի բան, որը կարող ես երևակայել, առավել ևս մի բան չէ, որից կարող ես եզրակացնել. դա միայն մի բան է, որը կկարողանաս հասկանալ, երբ բախվես փաստերին։ Երբեմն, նույնիսկ երբ դրանք պատահում են, դեռ չես կարողանում հստակ տեսնել, և մարդիկ չեն հասկանա, մինչև Աստված անձամբ չգործի՝ հարցի ճշմարիտ փաստերին մեծ պարզություն բերելու համար։ Այն ժամանակ Հիսուսին հետևող աշակերտների շրջանում շատ պատրանքներ կային։ Նրանք հավատում էին, որ Աստծու օրը շուտով կգա, և իրենք շուտով կմեռնեն Տիրոջ համար ու կկարողանան հանդիպել Տեր Հիսուսին։ Պետրոսն այս զգացողության պատճառով սպասեց ամբողջ յոթ տարի, բայց այն այդպես էլ չեկավ։ Նրանք զգում էին, որ իրենց կյանքը հասունացել է. նրանց ներսում զգացողությունները բազմապատկվեցին, և այս զգացողություններն ավելի սրվեցին, բայց նրանք շատ ձախողումներ փորձառաբար ապրեցին և չկարողացան հաջողության հասնել։ Իրենք էլ չգիտեին, թե ինչ է կատարվում։ Մի՞թե այն, ինչ իսկապես եկել էր Սուրբ Հոգուց, կարող էր չիրականանալ։ Մարդկանց զգացողությունները հուսալի չեն։ Քանի որ մարդիկ ունեն իրենց սեփական մտածելակերպն ու գաղափարները, ստեղծում են հարուստ զուգորդումներ՝ հիմնված այն ժամանակվա համատեքստի և վիճակների վրա։ Մասնավորապես, երբ որևէ բան է պատահում այն մարդկանց, որոնց մտածելակերպն առողջ է, չափազանց ոգևորվում են և ակամայից ստեղծում են հարուստ զուգորդումներ։ Սա հատկապես վերաբերում է վեհ գիտելիքներ և տեսություններ ունեցող «փորձագետներին», որոնց զուգորդումներն է՛լ ավելի առատ են դառնում աշխարհի հետ երկար տարիներ առնչվելուց հետո. առանց նրանց գիտակցելու՝ դրանք տիրում են նրանց սրտերին և դառնում նրանց չափազանց հզոր զգացողությունները, և նրանք բավարարվում են դրանցով։ Երբ մարդիկ որևէ բան ուզեն, նրանց ներսում զգացողություններ և երևակայություններ ի հայտ կգան, և նրանք կկարծեն, թե դրանք ճիշտ են։ Հետագայում, երբ տեսնում են, որ դրանք չեն իրականացել, մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչն այնպես չէր գնացել։ Գուցե հավատում են, որ Աստված փոխել է Իր ծրագիրը։

Անխուսափելի է, որ բոլոր մարդիկ զգացողություններ ունենան։ Օրենքի դարաշրջանում շատ մարդիկ նույնպես որոշակի զգացողություններ ունեին, բայց նրանց զգացողությունների մեջ սխալներն ավելի քիչ էին, քան այսօրվա մարդկանց մոտ։ Դա նրանից է, որ նախկինում մարդիկ ի վիճակի էին տեսնելու Եհովայի հայտնվելը. կարող էին տեսնել պատգամաբերների և երազներ ունեին։ Այսօրվա մարդիկ ի վիճակի չեն տեսնելու տեսիլքներ կամ պատգամաբերների, և ուստի նրանց զգացողությունների մեջ սխալները բազմապատկվել են։ Երբ այսօրվա մարդիկ զգում են, որ որևէ բան հատկապես ճիշտ է, և գնում են կիրարկելու այն, Սուրբ Հոգին չի հանդիմանում նրանց, և ներքուստ շատ խաղաղ են։ Դրանից հետո միայն հաղորդակցության կամ Աստծու խոսքերը կարդալու միջոցով է, որ հայտնաբերում են, որ սխալվել են։ Սրա մի կողմն այն է, որ մարդկանց հայտնվող պատգամաբերներ չկան, երազները շատ հազվադեպ են, և մարդիկ ոչինչ չեն տեսնում երկնքի տեսիլքներից։ Մյուս կողմն այն է, որ Սուրբ Հոգին չի կրկնապատկում Իր հանդիմանություններն ու կարգավարժանքը մարդկանց ներսում. նրանց ներսում գրեթե չկա Սուրբ Հոգու գործը։ Ուստի, եթե մարդիկ չեն ուտում և խմում Աստծու խոսքերը, գործնական կերպով չեն փնտրում ճշմարտությունը և չեն հասկանում կիրարկման ուղին, ապա ոչինչ չեն հնձի։ Սուրբ Հոգու գործի սկզբունքները հետևյալն են. Նա ուշադրություն չի դարձնում այն բանին, ինչը չի վերաբերում Իր գործին, եթե որևէ բան Իր իրավասության շրջանակներում չէ, Նա բացարձակապես երբեք չի միջամտում կամ միջնորդում՝ թույլ տալով մարդկանց ստեղծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կամենում են։ Կարող ես գործել այնպես, ինչպես ուզում ես, բայց կգա օրը, երբ քեզ շփոթված կգտնես։ Աստված միայն նպատակասլաց կերպով գործում է Իր իսկ մսեղիում՝ երբեք չմիջամտելով մարդու գործին։ Փոխարենը Նա շրջանցում է մարդու աշխարհը և անում է այն գործը, որը պետք է անի։ Դու չես հանդիմանվի, եթե այսօր որևէ սխալ բան անես, ոչ էլ կվարձատրվես, եթե վաղը որևէ լավ բան անես։ Սրանք մարդկային հարցեր են և անգամ չնչին կապ չունեն Սուրբ Հոգու գործի հետ. սա ամենևին Իմ գործի շրջանակներում չէ։

Այն ժամանակ, երբ Պետրոսը գործում էր, շատ խոսքեր ասաց և շատ գործ արեց։ Հնարավո՞ր է, որ դրանցից ոչ մեկը չէր գալիս մարդկային գաղափարներից։ Անհնար է, որ դա ամբողջովին եկած լիներ Սուրբ Հոգուց։ Պետրոսն ընդամենը արարած էր, հետևորդ էր, Պետրոսն էր, ոչ թե Հիսուսը, և նրանց էությունները նույնը չէին։ Թեև Պետրոսն ուղարկվել էր Սուրբ Հոգու կողմից, ոչ այն ամենը, ինչ արեց, եկավ Սուրբ Հոգուց, քանի որ, ի վերջո, մարդ էր։ Պողոսը նույնպես շատ խոսքեր ասաց և ոչ քիչ քանակությամբ թղթեր գրեց եկեղեցիներին, որոնցից մի քանիսը հավաքված են Աստվածաշնչում։ Սուրբ Հոգին որևէ կարծիք չհայտնեց, քանի որ դա այն ժամանակն էր, երբ Պողոսն օգտագործվում էր Սուրբ Հոգու կողմից։ Նա որոշակի փորձառական գիտություն ձեռք բերեց, գրի առավ այն և փոխանցեց Տիրոջով իր եղբայրներին ու քույրերին։ Հիսուսը որևէ հակազդեցություն չունեցավ։ Ինչո՞ւ Սուրբ Հոգին չկանգնեցրեց նրան այն ժամանակ։ Դա նրանից էր, որ կան որոշ խառնուրդներ, որոնք առաջանում են մարդկանց բնականոն մտածելակերպից. դա անխուսափելի է։ Բացի այդ, նրա գործողությունները չհասան այն աստիճանի, որ խաթարում կամ անհանգստություն լիներ։ Երբ կա մարդկայնության այս տեսակի գործի մի մասը, մարդկանց համար ավելի հեշտ է ընդունել այն։ Պայմանով, որ մարդու բնականոն մտածելակերպի խառնուրդները ոչինչ չեն խաթարում, դրանք բնականոն են համարվում։ Այլ կերպ ասած՝ բնականոն մտածելակերպ ունեցող մարդիկ բոլորն ի վիճակի են այդպես մտածելու։ Երբ մարդիկ ապրում են մսեղիում, ունեն մտածելակերպի իրենց սեփական ձևերը, բայց դրանք արմատախիլ անելու ոչ մի միջոց չկա։ Սակայն, որոշ ժամանակ Աստծու գործը փորձառաբար ապրելուց և որոշ ճշմարտություններ հասկանալուց հետո, մտածելակերպի այս ձևերն ավելի քիչ կլինեն։ Երբ ավելի շատ բաներ փորձառաբար ապրեն, կկարողանան հստակ տեսնել և ուստի ավելի քիչ կխաթարեն բաները։ Այլ կերպ ասած՝ երբ մարդկանց երևակայություններն ու տրամաբանական հետևությունները հերքվում են, նրանց աննորմալ զգացողությունները կնվազեն։ Նրանք, ովքեր ապրում են մսեղիում, բոլորն ունեն իրենց սեփական մտածելակերպը, բայց ի վերջո, Աստված կներգործի նրանց վրա այն աստիճան, որ նրանց մտածելակերպը չի կարողանա անհանգստացնել իրենց, նրանք այլևս չեն ապավինի զգացողություններին իրենց կյանքում, նրանց փաստացի հասունությունը կաճի, և կկարողանան ապրել Աստծու խոսքերով իրականության մեջ և այլևս չեն անի բաներ, որոնք անորոշ կամ դատարկ են, և այն ժամանակ չեն անի բաներ, որոնք խաթարումներ են առաջացնում։ Այսպիսով, նրանց պատրանքներն այլևս չեն լինի, և այս ժամանակից սկսած՝ նրանց գործողությունները կլինեն նրանց փաստացի հասունությունը։

Նախորդը. Կիրարկում (4)

Հաջորդը. Ինչո՞ւ չես կամենում լինել հակադրող կերպար

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով