Միայն Աստծու ներկայիս աշխատանքը ճանաչողները կարող են ծառայել Աստծուն

Աստծու համար վկայություն կրելու և մեծ կարմիր վիշապին խայտառակելու համար պետք է ունենալ սկզբունք և բավարարել մեկ պայմանի. պետք է սրտանց սիրել Աստծուն և ներթափանցել Նրա խոսքերի մեջ։ Եթե չներթափանցես Աստծու խոսքերի մեջ, ապա Սատանային խայտառակելու ոչ մի միջոց չես ունենա։ Քո կյանքի աճի միջոցով դու ապստամբում ես մեծ կարմիր վիշապի դեմ և լիակատար նվաստացման ենթարկում նրան. սա է նշանակում ճշմարտապես խայտառակել մեծ կարմիր վիշապին։ Որքան ավելի պատրաստակամ լինես գործնականում կիրառելու Աստծու խոսքերը, այնքան ավելի մեծ կլինի Աստծու հանդեպ սիրո և մեծ կարմիր վիշապի հանդեպ ատելությանդ ապացույցը. որքան ավելի շատ ենթարկվես Աստծու խոսքերին, այնքան ավելի մեծ կլինի ճշմարտության հանդեպ քո ծարավի ապացույցը։ Մարդիկ, ովքեր ծարավի չեն Աստծու խոսքերին, կյանքից զուրկ մարդիկ են։ Նման մարդիկ Աստծու խոսքերից դուրս են և պատկանում են կրոնին։ Մարդիկ, ովքեր իրականում հավատում են Աստծուն, ավելի խոր գիտելիք ունեն Աստծու խոսքերի մասին Նրա խոսքերով սնվելու և խմելու միջոցով։ Եթե դու ծարավի չես Աստծու խոսքերին, ապա քեզ համար անհնար կլինի անկեղծորեն ուտել և խմել Նրա խոսքերը, իսկ եթե Աստծու խոսքերի վերաբերյալ գիտելիք չունես, ապա դու միջոց չունես Աստծու համար վկայություն կրելու կամ Աստծուն բավարարելու։

Աստծուն հավատալիս ինչպե՞ս պետք է ճանաչել Աստծուն։ Աստծուն պետք է ճանաչել՝ հիմնվելով Աստծու ներկայիս խոսքերի և գործի վրա՝ առանց շեղումների կամ մոլորությունների, և ամենից առաջ՝ պետք է ճանաչել Աստծու գործը, որն Իրեն՝ Աստծուն ճանաչելու հիմքն է։ Բոլոր այն տարաբնույթ մոլորությունները, որոնք չունեն Աստծու խոսքերի մաքուր ըմբռնումը, կրոնական պատկերացումներ են. դրանք աղավաղված ըմբռնումներ են։ Կրոնական գործիչների մեծագույն հմտությունն Աստծու՝ անցյալում հասկացված խոսքերը վերցնելն ու Աստծու այսօրվա խոսքերը դրանցով չափելն է։ Եթե այսօրվա Աստծուն ծառայելիս կառչես այն բաներից, որոնք անցյալում բացահայտվել են Սուրբ Հոգու լուսավորությամբ, ապա քո ծառայությունը խաթարում կառաջացնի, և կդառնա հին կիրարկման տեսակ՝ ոչ ավելին, քան կրոնական ծիսակարգ։ Եթե հավատում ես, որ Աստծուն ծառայողները, ի թիվս այլ հատկանիշների, պետք է արտաքուստ խոնարհ և համբերատար լինեն, և եթե այսօր դու գործնականում կիրառում ես այդպիսի ճանաչողություն, ապա նման ճանաչողությունը կրոնական պատկերացում է. այսկերպ կիրարկելը հավասարազոր է կեղծավորություն դրսևորելուն։ «Կրոնական պատկերացումներ» արտահայտությունը վերաբերում է ժամանակավրեպ բաներին (ներառյալ նախկինում Աստծու ասած խոսքերի ըմբռնումը և Սուրբ Հոգու անմիջական լուսավորության լույսը), և եթե դրանք այսօր գործադրվեն, ապա կխաթարեն Աստծու աշխատանքը և ոչ մի օգուտ չեն բերի մարդուն։ Եթե մարդիկ ի վիճակի չեն իրենց միջից մաքրելու այն բաները, որոնք պատկանում են կրոնական պատկերացումներին, ապա դրանք մեծ խոչընդոտ կդառնան Աստծուն ծառայելու նրանց գործում։ Կրոնական պատկերացումներ ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարող համընթաց շարժվել Սուրբ Հոգու աշխատանքի քայլերին. նրանք հետ են մնում մեկ քայլով, այնուհետև՝ երկու։ Պատճառն այն է, որ այս կրոնական պատկերացումները մարդուն դարձնում են ծայրահեղ ինքնարդար և ամբարտավան։ Աստված ոչ մի կապվածություն չի զգում այն ամենի հանդեպ, ինչ Նա ասել և արել է անցյալում. եթե որևէ բան հնացել է, Նա վերացնում է այն։ Արդյո՞ք դու իսկապես անկարող ես բաց թողնելու քո պատկերացումները։ Եթե կառչես Աստծու՝ անցյալում ասած խոսքերին, մի՞թե դա ապացուցում է, որ ըմբռնում ես Աստծու գործը։ Եթե անկարող ես ընդունելու Սուրբ Հոգու ներկայիս լույսը և փոխարենը կառչում ես անցյալի լույսից, մի՞թե դա կարող է ապացուցել, որ հետևում ես Աստծու հետքերին։ Դեռևս անկարո՞ղ ես հրաժարվելու կրոնական պատկերացումներից։ Եթե այդպես է, ապա դու կդառնաս մեկը, ով հակառակվում է Աստծուն։

Եթե մարդիկ կարողանան հրաժարվել կրոնական պատկերացումներից, նրանք իրենց միտքը չեն գործածի Աստծու այսօրվա խոսքերն ու աշխատանքը չափելու համար, այլ փոխարենն անմիջապես կենթարկվեն։ Թեև Աստծու այսօրվա գործն ակնհայտորեն տարբերվում է անցյալի գործից, դու, այնուամենայնիվ, դեռ կարող ես հրաժարվել անցյալի հայացքներից և անմիջապես ենթարկվել Աստծու այսօրվա գործին։ Եթե դու ունակ ես հասկանալու, որ պետք է առաջնահերթություն տալ Աստծու այսօրվա գործին՝ անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործել անցյալում, ապա դու մեկն ես, ով հրաժարվել է իր պատկերացումներից, ով ենթարկվում է Աստծուն, և ով ի վիճակի է ենթարկվելու Աստծու գործին ու խոսքերին և հետևել Նրա հետքերին։ Այսպիսով, դու կլինես մեկը, ով ճշմարտապես ենթարկվում է Աստծուն։ Դու չես վերլուծում կամ զննում Աստծու գործը. ասես Աստված մոռացել է Իր նախկին գործը, և դու ևս մոռացել ես այն։ Ներկան ներկա է, իսկ անցյալը՝ անցյալ, և քանի որ այսօր Աստված մի կողմ է դրել այն, ինչ Նա արել է անցյալում, դու չպետք է կենտրոնանաս դրա վրա։ Միայն այդպիսի մարդն է այն մեկը, ով լիովին ենթարկվում է Աստծուն և և ով լիովին հրաժարվել է իր կրոնական պատկերացումներից։

Քանի որ Աստծու գործում միշտ նոր զարգացումներ են լինում, կա գործ, որը նոր գործի ի հայտ գալուն պես դառնում է հնացած և հին։ Այս տարբեր տեսակի գործերը՝ հինը ու նորը, ոչ թե հակասական են, այլ՝ իրար լրացնող. յուրաքանչյուր փուլ բխում է նախորդից։ Քանի որ կա նոր գործ, հինը, իհարկե, պետք է վերացվի։ Օրինակ՝ մարդու որոշ երկարամյա հաստատված սովորույթներն ու ընդունված արտահայտությունները՝ նրա երկար տարիների փորձի և սովորած դասերի հետ միասին, մարդու մտքում ձևավորել են ամեն տեսակի և ձևի պատկերացումներ։ Այն, որ Աստված դեռ ամբողջովին չի բացահայտել Իր ճշմարիտ դեմքն ու ներհատուկ բնույթը մարդուն՝ զուգորդված անցյալից մինչև ներկան ընդգրկող ավանդական տեսությունների՝ տարիների ընթացքում տարածման հետ, ավելի է նպաստել մարդու կողմից նման պատկերացումների ձևավորմանը։ Կարելի է ասել, որ մարդու՝ Աստծուն հավատալու ճանապարհին տարբեր պատկերացումների ազդեցությունը հանգեցրել է մարդկանց մեջ Աստծու վերաբերյալ բոլոր տեսակի պատկերացումների շարունակական ձևավորմանն ու զարգացմանը, ինչը ստիպել է Աստծուն ծառայող շատ կրոնական գործիչների դառնալ Նրա թշնամիները։ Ուստի, որքան ավելի ուժեղ են մարդկանց կրոնական պատկերացումները, այնքան ավելի շատ են նրանք հակառակվում Աստծուն, և այնքան ավելի են նրանք դառնում Աստծու թշնամիները։ Աստծու աշխատանքը միշտ նոր է և երբեք հին չէ. այն երբեք կանոններ չի ձևավորում, այլ շարունակաբար ենթարկվում է տարբեր աստիճանի փոփոխությունների և նորացման։ Աստծու այսկերպ գործելը Նրա ներհատուկ բնույթի արտահայտությունն է։ Սա նաև Աստծու գործի ներքին սկզբունքն է և աշխատելու այն միջոցներից մեկը, որով Աստված իրագործում է Իր տնօրինումը։ Եթե Աստված այսկերպ չգործեր, մարդը չէր փոխվի կամ ի վիճակի չէր լինի ճանաչելու Աստծուն, իսկ Սատանան չէր պարտվի։ Այսպիսով, Նրա գործում շարունակաբար տեղի են ունենում փոփոխություններ, որոնք թվում են անկանոն, բայց իրականում պարբերական են։ Սակայն մարդու՝ Աստծուն հավատալու ձևը միանգամայն այլ է։ Նա կառչում է հին, ծանոթ կանոններից ու համակարգերից, և որքան դրանք հին են, այնքան ավելի ընդունելի են նրա համար։ Ինչպե՞ս կարող էր մարդու հիմար միտքը՝ միտք, որ քարի պես անզիջում է, ընդունել Աստծու այդքան շատ անըմբռնելի նոր գործն ու խոսքերը։ Մարդը չի սիրում այն Աստծուն, որ միշտ նոր է և երբեք հին չէ. նրան դուր է գալիս միայն հին Աստված՝ ծեր ճերմակամազ և քայլելու անկարող։ Այսպիսով, քանի որ Աստված և մարդն ունեն յուրաքանչյուրն իրենց սեփական «նախասիրությունները», մարդը դարձել է Աստծու թշնամին։ Այս հակասություններից շատերը դեռ գոյություն ունեն նույնիսկ այսօր, մի ժամանակաշրջանում, երբ Աստված արդեն գրեթե վեց հազար տարի է՝ նոր գործ է անում։ Հետևաբար, դրանք անուղղելի են։ Գուցե մարդու համառության պատճառով կամ այն պատճառով, որ Աստծու կառավարչական հրամանագրերը անխախտելի են մարդու կողմից, այդ հոգևորական այրերն ու կանայք դեռ կառչած են բորբոսնած հին գրքերին ու թղթերին, մինչդեռ Աստված շարունակում է տնօրինման Իր անավարտ գործը, ասես ոչ ոք չի նայում։ Թեև կան այնպիսի թշնամական հակասություններ, որոնք նույնիսկ անհնար է լուծել, Աստված ուշադրություն չի դարձնում դրանց՝ ասես դրանք միաժամանակ և՛ կան, և՛ չկան։ Սակայն մարդը դեռ կառչում է իր համոզմունքներից ու պատկերացումներից և երբեք բաց չի թողնում դրանք։ Բայց մի բան ինքնին պարզ է. թեև մարդը չի շեղվում իր դիրքորոշումից, Աստծու «ոտքերը» միշտ շարժման մեջ են, և Նա միշտ փոխում է Իր դիրքորոշումը՝ ըստ միջավայրի։ Ի վերջո, հենց մարդն է, որ կպարտվի առանց մարտի։ Մինչդեռ Աստված Իր բոլոր պարտված թշնամիների «մեծագույն թշնամին» է և նաև մարդկության «հաղթողը»՝ թե՛ պարտվածների, թե՛ չպարտվածների համար։ Ո՞վ կարող է մրցակցել Աստծու հետ և հաղթանակել։ Մարդու պատկերացումները, թվում է, թե Աստծուց են գալիս, քանի որ դրանցից շատերը քիչ-քիչ առաջ են եկել Աստծու գործի արդյունքում։ Սակայն Աստված չի ներում մարդուն դրա համար և լառավել ևս չի գովաբանում մարդուն, որ նա իր գործից դուրս «Աստծու համար» արտադրում է արտադրանքի խմբաքանակներ։ Փոխարենը, Նա ծայրաստիճան զզվանք է տածում մարդու պատկերացումների ու հին, բարեպաշտական համոզմունքի հանդեպ և նույնիսկ մտադրություն չունի ճանաչելու այն օրը, երբ այդ պատկերացումներն առաջին անգամ ի հայտ են եկել։ Նա բացարձակապես չի ընդունում, որ այս պատկերացումներն Իր գործի արդյունքն են, քանզի մարդու պատկերացումները գալիս են մարդու վնասակար ազդեցությունից. դրանց աղբյուրը մարդու մտքերն ու խելքն են, ոչ թե Աստված, այլ Սատանան։ Աստծու մտադրությունը միշտ եղել է այն, որ Իր գործը լինի նոր ու կենդանի, ոչ թե՝ հին ու մեռած, և այն, ինչին Նա ստիպում է մարդուն հետևել, տարբերվում է՝ ըստ դարաշրջանի և ժամանակահատվածի, ու այն հավերժական և անփոփոխ չէ։ Պատճառն այն է, որ Նա - Աստված է, Ով մարդուն ապրեցնում է և նորը դարձնում, այլ ոչ թե - դև, ով ստիպում է մարդուն մեռնել և ծերանալ։ Մի՞թե Դուք դեռ չեք հասկանում սա։ Այն, որ դու պատկերացումներ ունես Աստծո մասին և չես կարողանում դրանք թողնել, պայմանավորված է նրանով, որ չես կարողանում հասկանալ բաները, այլ ոչ թե նրանով, որ Աստծու գործում չափազանց քիչ իմաստ կա, ոչ էլ այն պատճառով, որ Նրա գործն անտարբեր է մարդու զգացմունքների հանդեպ, և առավել ևս այն պատճառով, որ Աստված երբեք ուշադրություն չի դարձնում Իր պատշաճ աշխատանքին։ Դու չես կարող հրաժարվել քո պատկերացումներից, որովհետև դու չափազանց զուրկ ես հնազանդությունից, և որովհետև դու չունես մարդ արարածին անգամ ամենաչնչին նմանությունը. դա նրանից չէ, որ Աստված դժվարացնում է քո վիճակը։ Դու ես այս ամենի պատճառ դարձել, և դա բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծու հետ. ողջ տառապանքն ու աղետը մարդն է ստեղծել։ Աստծու մտքերը միշտ բարի են. Նա չի ցանկանում, որ դու պատկերացումներ զարգացնես, այլ ցանկանում է, որ նորացվես և փոխակերպման ենթարկվես դարերի ընթացքում։ Սակայն դու չգիտես, թե ինչն է լավ քեզ համար, և միշտ կա՛մ քննադատում ես, կա՛մ՝ վերլուծում։ Այնպես չէ, որ Աստված բարդացնում է քո վիճակը, այլ այն, որ դու աստվածավախ սիրտ չունես, և քո ապստամբությունը չափազանց մեծ է։ Մի փոքրիկ արարած, որը համարձակվում է վերցնել Աստծու նախկինում տվածից մի աննշան կտոր, շրջվել և օգտագործել այն Աստծու վրա հարձակվելու համար. մի՞թե սա մարդու ըմբոստությունը չէ։ Արդարացի կլինի ասել, որ մարդիկ բացարձակապես որակավորված չեն Աստծու առաջ իրենց տեսակետներն արտահայտելու համար և առավել ևս որակավորված չեն՝ ի ցույց դնելու իրենց անարժեք, գարշահոտ, փտած ու հնացած խոսույթն այնպես, ինչպես կամենում են՝ էլ չասած այն բորբոսնած պատկերացումների մասին։ Մի՞թե դրանք է՛լ ավելի անարժեք չեն։

Նա, ով ճշմարտապես ծառայում է Աստծուն, մեկն է, ով գործում է Աստծու մտադրությունների համաձայն, ով պիտանի է Աստծու համար և ով ի վիճակի է հրաժարվելու կրոնական պատկերացումներից։ Եթե ցանկանում ես, որ Աստծու խոսքերն ուտելն ու դրանք խմելն արդյունավետ լինի, ապա դու պետք է հրաժարվես քո կրոնական պատկերացումներից։ Եթե ցանկանում ես ծառայել Աստծուն, ապա է՛լ ավելի անհրաժեշտ է նախ հրաժարվել կրոնական պատկերացումներից և ամեն ինչում ենթարկվել Աստծու խոսքերին։ Սա է այն, ինչ պետք է ունենա Աստծուն ծառայող մարդը։ Եթե դու չունես այս ճանաչողությունը, ապա ծառայելուն պես խաթարող և անհանգստացնող բաներ կառաջացնես, իսկ եթե կառչես քո պատկերացումներին, ապա անխուսափելիորեն «տապալվելու» ես Աստծու կողմից, որպեսզի այլևս երբեք ոտքի չկանգնես։ Վերցնենք ներկան, օրինակ. ասվածներից շատերը և աշխատանքի մեծ մասը չեն համապատասխանում Աստվածաշնչին և Աստծու կողմից նախկինում կատարված գործին, և եթե չունես հնազանդ սիրտ, ապա ցանկացած պահի կընկնես։ Եթե ցանկանում ես ծառայել Աստծու մտադրությունների համաձայն, ապա նախ պետք է հրաժարվես կրոնական պատկերացումներից և շտկես քո սեփական տեսակետները։ Ապագայում շատ ասված բաներ չեն համապատասխանի անցյալի ասվածներին և եթե դու հիմա չունենաս հնազանդվելու վճռականություն, ապա չես կարողանա անցնել այն ճանապարհը, որն առջևում է։ Եթե Աստծու գործի մեթոդներից մեկն արմատավորվել է քո մեջ, և դու երբեքչես հրաժարվում դրանից, ապա այս մեթոդը կդառնա քո կրոնական պատկերացումը։ Եթե այն, ինչ Աստված է, արմատավորվել է քո մեջ, ապա դու ձեռք ես բերել ճշմարտությունը, և եթե Աստծու խոսքերն ու ճշմարտությունը դառնան քո կյանքը, դու այլևս պատկերացումներ չես ունենա Աստծու մասին։ Նրանք, ովքեր տիրապետում են Աստծու ճշմարիտ ճանաչողությանը, պատկերացումներ չեն ունենա և չեն պահպանի կանոնները։

Տուր այս հարցերը՝ քեզ զգոն պահելու համար.

1. Արդյո՞ք քո ունեցած գիտելիքը խանգարում է Աստծուն մատուցվող քո ծառայությանը։

2. Որքա՞ն կրոնական ծես կա քո առօրյա կյանքում։ Եթե դու միայն բարեպաշտ տեսք ունես, մի՞թե դա նշանակում է, որ քո կյանքը մեծացել ու հասունացել է։

3. Երբ դու սնվում ես Աստծո խոսքերով և խմում ես Աստծու խոսքերը, ի վիճակի՞ ես հրաժարվելու քո կրոնական պատկերացումներից։

4. Երբ աղոթում ես, կարո՞ղ ես ազատվել կրոնական ծեսերից։

5. Արդյո՞ք դու մեկն ես, ով պիտանի է Աստծու համար։

6. Աստծու վերաբերյալ քո գիտելիքի որքա՞ն մասն է պարունակում կրոնական պատկերացումներ։

Նախորդը. Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ

Հաջորդը. Իմացե՛ք Աստծու նորագույն գործը և հետևե՛ք Նրա հետքերին

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով