Միայն ցավալի փորձառությամբ ապրելով կարող ես ճանաչել Աստծու հաճելիությունը
Այսօր դու ճիշտ որքա՞ն ես սիրում Աստծուն։ Եվ ճիշտ որքանո՞վ ես ճանաչում այն ամենը, ինչ Աստված արել է քեզ վրա։ Սրանք այն դասերն են, որոնք պետք է սովորես։ Երբ Աստված գալիս է երկիր, այն ամենը, ինչ Նա արել է մարդու վրա և թույլ է տվել մարդուն տեսնել, այն նպատակով է, որ մարդը սիրի և ճշմարտապես ճանաչի Նրան։ Այն, որ մարդն ի վիճակի է տառապել Աստծու համար և կարողացել է հասնել մինչև այստեղ, մի կողմից Աստծու սիրո շնորհիվ է, իսկ մյուս կողմից՝ Աստծու փրկության շնորհիվ. առավել ևս, այն դատաստանի և հանդիմանության գործի շնորհիվ է, որն Աստված կատարել է մարդու վրա։ Եթե չունեք Աստծու դատաստանը, հանդիմանությունն ու փորձությունները, և եթե Աստված ձեզ չի տառապեցրել, ապա, ամենայն անկեղծությամբ, ճշմարտապես չեք սիրի Աստծուն։ Ինչքան մեծ է Աստծու գործը մարդու վրա, այնքան ավելի մեծ է մարդու տառապանքը, այնքան ավելի է այն ցույց տալիս, թե որքան իմաստալից է Աստծու գործը, և այնքան ավելի է մարդու սիրտը կարողանում ճշմարտապես սիրել Աստծուն։ Ինչպե՞ս է յուրացվում Աստծուն սիրելու դասը։ Առանց տառապանքի և զտման, առանց ցավալի փորձությունների, և, ավելին, եթե այն ամենն, ինչ Աստված պարգևել է մարդուն, լիներ շնորհք, սիրառատ բարություն և ողորմություն, արդյոք դու կկարողանայի՞ր հասնել Աստծուն ճշմարտապես սիրելու աստիճանին։ Մի կողմից Աստծու փորձությունների ընթացքում մարդը ճանաչում է իր թերությունները և տեսնում, որ ինքն աննշան է, արհամարհելի և ստոր, որ ինքը ոչինչ չունի և ոչինչ է. մյուս կողմից փորձությունների ընթացքում Աստված որոշակի միջավայրեր է դասավորում մարդու համար, որպեսզի դրանցում մարդն ավելի լավ կարողանա փորձառաբար ապրել Աստծու հաճելիությունը։ Թեև ցավը մեծ է և երբեմն անհաղթահարելի՝ հասնելով անգամ ջախջախիչ վշտի աստիճանի, դա փորձառաբար ապրելուց հետո մարդը տեսնում է, թե որքան հաճելի է Աստծու գործն իր վրա, և միայն այս հիմքի վրա է մարդու մեջ ծնվում ճշմարիտ սեր առ Աստված։ Այսօր մարդը տեսնում է, որ միայն Աստծու շնորհքով, գթասրտությամբ և ողորմությամբ ինքն անկարող է ճշմարտապես ճանաչել ինքն իրեն, առավել ևս անկարող է ճանաչել մարդու էությունը և դա միայն Աստծու դատաստանի և զտման միջոցով և հենց զտման գործընթացում մարդը կարող է ճանաչել իր թերությունները և իմանալ, որ ինքը ոչինչ չունի։ Այսպիսով, Աստծու հանդեպ մարդու սերը կառուցվում է Աստծու կողմից զտման և դատաստանի հիմքի վրա։ Եթե դու միայն վայելում ես Աստծու շնորհքը՝ ունենալով խաղաղ ընտանեկան կյանք կամ նյութական օրհնություններ, դա չի նշանակում, որ ձեռք ես բերել Աստծուն, ոչ էլ նշանակում է, որ հաջողակ ես եղել առ Աստված քո հավատքում։ Աստված արդեն իրականացրել է շնորհքի գործի մի փուլ մսեղիի մեջ և իսկապես նյութական օրհնություններ է շնորհել մարդուն, բայց մարդը չի կարող միայն շնորհքով, գթասրտությամբ և ողորմությամբ կատարելագործվել։ Իր փորձառությունների մեջ մարդը ճաշակում է Աստծու սիրո մի մասը և տեսնում է Աստծու գթասրտությունն ու ողորմությունը, սակայն, որոշ ժամանակ փորձառաբար ապրելով, նա տեսնում է, որ Աստծու շնորհքը և Նրա գթասրտությունն ու ողորմությունն անկարող են կատարյալ դարձնել մարդուն, անկարող են մերկացնել այն, ինչ ապականված է մարդու մեջ, և անկարող են ազատել մարդուն իր ապականված խառնվածքից կամ կատարյալ դարձնել նրա սերն ու հավատը։ Աստծու շնորհքի գործը մեկ ժամանակաշրջանի գործ էր, և մարդը չի կարող ապավինել Աստծու շնորհքը վայելելուն՝ Աստծուն ճանաչելու համար։
Աստված ինչպե՞ս է իրականացնում մարդու կատարելագործումը։ Դա կատարվում է Նրա արդար բնույթի միջոցով։ Աստծու բնույթը հիմնականում բաղկացած է արդարությունից, ցասումից, մեծափառությունից, դատաստանից և անեծքից, և Նա կատարյալ է դարձնում մարդուն հիմնականում Իր դատաստանի միջոցով։ Որոշ մարդիկ չեն հասկանում և հարցնում են, թե ինչու Աստված միայն դատաստանի և անեծքի միջոցով կարող է մարդուն կատարելագործել։ Նրանք ասում են. «Եթե Աստված անիծեր մարդուն, մի՞թե մարդը չէր մահանա։ Եթե Աստված դատեր մարդուն, մի՞թե մարդը չէր դատապարտվի։ Ապա ինչպե՞ս նա դեռ կարող է կատարելագործվել»։ Այսպիսին են այն մարդկանց խոսքերը, որոնք չեն ճանաչում Աստծու գործը։ Այն, ինչ Աստված անիծում է, մարդու ապստամբությունն է, իսկ այն, ինչ Նա դատում է, մարդու մեղքերն են։ Թեև Նա խոսում է խստորեն և բնավ չխնայելով մարդու զգացմունքները և մերկացնում է այն ամենը, ինչ մարդու ներսում է՝ որոշ խիստ խոսքերի միջոցով մերկացնելով այն, ինչ մարդու բուն էության մեջ է, նման դատաստանի միջոցով Նա մարդուն տալիս է մսեղիի բուն էության խոր ճանաչում, և, այսպիսով, մարդը հնազանդվում է Աստծու առաջ։ Մարդու մսեղին մեղքից է և Սատանայից, այն ապստամբ է և Աստծու հանդիմանության առարկան է։ Այսպիսով, որպեսզի մարդուն թույլ տրվի ճանաչել ինքն իրեն, Աստծու դատաստանի խոսքերը պետք է գան նրա վրա, և պետք է բոլոր ձևերի զտումներ կիրառվեն․ միայն այդ ժամանակ Աստծու գործը կարող է արդյունավետ լինել։
Աստծու ասած խոսքերից կարելի է տեսնել, որ Նա արդեն դատապարտել է մարդու մսեղին։ Ուրեմն, մի՞թե այս խոսքերն անեծքի խոսքեր չեն։ Աստծու ասած խոսքերը մերկացնում են մարդու իրական գույները, և նման մերկացման միջոցով նա դատվում է, և երբ տեսնում է, որ անկարող է բավարարել Աստծու մտադրությունները, ներքուստ վիշտ և զղջում է զգում, նա զգում է, որ այնքան պարտական է Աստծուն և չի կարող համապատասխանել Աստծու մտադրություններին։ Լինում են ժամանակներ, երբ Սուրբ Հոգին ներքուստ կարգավարժում է քեզ, և այս կարգավարժանքը գալիս է Աստծու դատաստանից. լինում են ժամանակներ, երբ Աստված հանդիմանում է քեզ և թաքցնում Իր դեմքը քեզնից, երբ Նա ուշադրություն չի դարձնում քեզ և չի գործում քեզ վրա՝ անձայն պատժելով, որպեսզի կատարելագործի քեզ։ Աստծու գործը մարդու վրա հիմնականում Նրա արդար բնույթը բացահայտելու համար է։ Ի վերջո ի՞նչ վկայություն է մարդը կրում Աստծու համար։ Մարդը վկայում է, որ Աստված արդար Աստված է, որ Նրա բնույթն արդարություն, ցասում, պատիժ ու դատաստան է. մարդը վկայում է Աստծու արդար բնույթի մասին։ Աստված օգտագործում է Իր դատաստանը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար, Նա սիրել է մարդուն և փրկել նրան․ բայց որքա՞ն բան է պարունակում Նրա սերը։ Այնտեղ կա դատաստան, վեհություն, ցասում և անեծք։ Թեև Աստված անցյալում անիծել է մարդուն, Նա մարդուն ամբողջությամբ չի նետել անհատակ անդունդը, այլ օգտագործել է այդ միջոցը՝ մարդու հավատը զտելու համար. Նա մարդուն մահացու կապանքի մեջ չի դրել, այլ գործել է, որպեսզի կատարյալ դարձնի մարդուն։ Մսեղիի էությունը Սատանայից է․ Աստված դա միանգամայն ճիշտ է ասել, բայց Աստծու կողմից իրականացված փաստերը չեն հասկացվում Նրա խոսքերի համաձայն։ Նա անիծում է քեզ, որպեսզի դու սիրես Նրան և ճանաչես մսեղիի էությունը. Նա պատժում է քեզ, որպեսզի արթնանաս, թույլ տա քեզ ճանաչել քո ներսի թերությունները և մարդու թշվառությունն ու անարժանությունը։ Այսպիսով, Աստծու անեծքները, Նրա դատաստանը և Նրա վեհությունն ու ցասումը՝ դրանք բոլորը, մարդուն կատարյալ դարձնելու համար են։ Այն ամենը, ինչ Աստված անում է այսօր, և այն արդար խառնվածքը, որը Նա բացահայտում է ձեր միջոցով, ամբողջը մարդուն կատարյալ դարձնելու համար է։ Այսպիսին է Աստծու սերը։
Մարդն իր ավանդական պատկերացումներում հավատում է, որ Աստծու սերը Նրա շնորհքը, ողորմությունը և կարեկցանքն է մարդու թուլության հանդեպ։ Թեև այս բաները նույնպես Աստծու սերն են, դրանք չափազանց միակողմանի են և այն հիմնական միջոցը չեն, որով Աստված կատարյալ է դարձնում մարդուն։ Որոշ մարդիկ սկսում են հավատալ Աստծուն հիվանդության պատճառով։ Այս հիվանդությունն Աստծու շնորհքն է քեզ համար. առանց դրա դու չէիր հավատա Աստծուն, և եթե չհավատայիր Աստծուն, ապա չէիր հասնի մինչև այստեղ, և, այսպիսով, անգամ այս շնորհքն Աստծու սերն է։ Հիսուսի հանդեպ հավատի ժամանակ մարդիկ շատ բաներ արեցին, որոնք Աստված հաճելի չհամարեց, որովհետև նրանք չէին հասկանում ճշմարտությունը, սակայն Աստված ողորմություն և գթասրտություն ունի, և Նա մարդուն հասցրել է մինչև այստեղ, և թեև մարդը ոչինչ չի հասկանում, Աստված դեռ թույլ է տալիս մարդուն հետևել Իրեն, և, ավելին, Նա առաջնորդել է մարդուն մինչև այսօր։ Մի՞թե սա Աստծու սերը չէ։ Այն, ինչ դրսևորվում է Աստծու բնույթի մեջ, Աստծու սերն է. սա բացարձակ ճշմարիտ է։ Երբ եկեղեցու կառուցումը հասավ իր գագաթնակետին, Աստված կատարեց ծառայություն մատուցողների փորձության գործի փուլը և մարդկանց նետեց անհատակ անդունդը։ Փորձության ժամանակ ծառայություն մատուցողների խոսքերը բոլորն անեծքներ էին՝ քո մսեղիի անեծքները, քո սատանայական ապականված խառնվածքի անեծքները և քո մեջ եղած այն բաների անեծքները, որոնք չեն բավարարում Աստծու մտադրությունները։ Այն, ինչ Աստված արտահայտեց Իր գործի այդ փուլում, վեհություն էր, և դրանից հետո շուտով Նա իրականացրեց պատժի գործի փուլը, և այդտեղ եկավ մահվան փորձությունը։ Նման գործի մեջ մարդը տեսավ Աստծու ցասումը, վեհությունը, դատաստանը և պատիժը, սակայն նա տեսավ նաև Աստծու շնորհքը, Նրա գթասրտությունն ու ողորմությունը։ Այն ամենը, ինչ Աստված արեց, և այն բնույթը, որ Նա դրսևորվեց, Աստծու սերն էին մարդու հանդեպ, և այն ամենը, ինչ Աստված արեց, ի վիճակի էր բավարարելու մարդու կարիքները։ Նա արեց դա, որպեսզի կատարյալ դարձնի մարդուն, և Նա ապահովեց մարդուն՝ ըստ նրա հասակի։ Եթե Աստված չաներ սա, մարդն անկարող կմնար գալ Աստծու առջև, և նա Աստծու ճշմարիտ դեմքը ճանաչելու ոչ մի միջոց չէր ունենա։ Այն ժամանակից ի վեր, երբ մարդն առաջին անգամ սկսեց հավատալ Աստծուն մինչև այսօր, Աստված աստիճանաբար ապահովել է մարդուն՝ իր հասակին համապատասխան, որպեսզի ներքուստ մարդն աստիճանաբար ճանաչի Նրան։ Միայն այսօրվան հասնելով է մարդը գիտակցում, թե որքան հրաշալի է Աստծու դատաստանը։ Ծառայություն մատուցողների փորձության գործի փուլն անիծելու գործի առաջին դեպքն էր արարման ժամանակից մինչև այսօր։ Աստված անիծեց մարդուն՝ նետվելու անհատակ անդունդը։ Եթե Աստված չաներ դա, այսօր մարդն Աստծու ճշմարիտ գիտությունը չէր ունենա. միայն Աստծու անեծքի միջոցով էր, որ մարդը պաշտոնապես առնչվեց Նրա բնույթին։ Մարդը բացահայտվեց ծառայություն մատուցողների փորձության միջոցով։ Նա տեսավ, որ իր հավատարմությունը պակաս է, որ իր հասակը չափազանց փոքր է, որ ինքն անկարող է բավարարել Աստծու մտադրությունները, և որ նա միայն խոսքերով էր ասում, որ պետք է բավարարի Աստծուն ամեն ժամանակ։ Թեև Աստված անիծեց մարդուն ծառայություն մատուցողների փորձության գործի փուլում, հիմա, հետ նայելով Աստծու գործի այդ փուլը հրաշալի էր. այն մեծ շրջադարձային կետ բերեց մարդու համար և մեծ փոփոխություն առաջացրեց նրա կյանքի խառնվածքի մեջ։ Մինչև ծառայություն մատուցողների փորձության ժամանակը մարդը ոչինչ չէր հասկանում կյանքի ձգտումից, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, կամ Աստծու գործի իմաստությունից, ոչ էլ հասկանում էր, որ Աստված կարող է փորձել մարդուն Իր գործի մեջ։ Ծառայություն մատուցողների ժամանակից մինչև այսօր մարդը տեսնում է, թե որքան զարմանահրաշ է Աստծու գործը՝ այն անըմբռնելի համարելով, և տեսնում է, որ, իր ուղեղն օգտագործելով, անկարող է պատկերացնել, թե ինչպես է Աստված գործում։ Նա նաև տեսնում է, թե որքան փոքր է իր հասակը, և որքան շատ բան կա իր մեջ ապստամբ։ Երբ Աստված անիծեց մարդուն, դա արդյունքի հասնելու համար էր, և Նա չվերցրեց նրա կյանքը։ Թեև Նա անիծեց մարդուն, Նա դա արեց խոսքերի միջոցով. իրականում ոչինչ չպատահեց մարդուն, որովհետև Աստծու անիծածը մարդու ապստամբությունն էր, և ուստի, Նրա անեծքների խոսքերը նույնպես ասվեցին՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Անկախ նրանից՝ Աստված դատում է մարդուն, թե անիծում նրան, երկուսն էլ կատարյալ են դարձնում մարդուն. երկուսն էլ արվում են, որպեսզի կատարյալ դարձնեն այն, ինչն անմաքուր է մարդու մեջ։ Այս միջոցով մարդը զտվում է, և այն, ինչ պակասում է մարդու մեջ, կատարյալ է դառնում Նրա խոսքերի և գործի միջոցով։ Աստծու գործի յուրաքանչյուր փուլ՝ լինի դա խիստ խոսքեր, դատաստան, թե պատիժ, կատարյալ է դարձնում մարդուն և միանգամայն տեղին է։ Դարերի և սերունդների ընթացքում Աստված երբեք այսպիսի գործ չի արել. այսօր Նա գործում է ձեզ վրա և ստիպում է ձեզ գնահատել Իր իմաստությունը։ Թեև դուք ներքուստ որոշակի ցավ եք կրել, այն փաստը, որ դուք ի վիճակի եք վայելելու Աստծու գործի այս փուլը, ձեր բարի բախտն է։ Անկախ նրանից, թե ինչ ձեռք կբերեք ապագայում, դուք տեսնում եք, որ այսօր ձեզ վրա Աստծու ողջ գործը սեր է։ Եթե մարդը փորձառաբար չի ապրում Աստծու դատաստանն ու զտումը, միշտ գործերը միայն արտաքինից է անում և արտաքին եռանդ է ցուցաբերում, մինչդեռ նրա խառնվածքը երբեք չի փոխվում, արդյո՞ք սա համարվում է Աստծու կողմից ձեռք բերված։ Մի՞թե սա համարվում է Աստծու կողմից ձեռք բերված լինել։ Այսօր, թեև մարդու մեջ դեռ շատ ամբարտավանություն կա, մարդու խառնվածքը շատ ավելի կայուն է, քան նախկինում։ Աստծու կողմից քո էտումը քեզ փրկելու համար է, և թեև դու կարող ես որոշակի ցավ զգալ այդ ժամանակ, երբ կգա օրը, երբ քո խառնվածքը կփոխվի, դու հետ կնայես և կտեսնես, թե որքան իմաստուն է Աստծու գործը, և այդ ժամանակ դու կկարողանաս ճշմարտապես հասկանալ Աստծու մտադրությունը։ Այսօր կան որոշ մարդիկ, որոնք ասում են, թե հասկանում են Աստծու մտադրությունը, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։ Նրանք սուտ են խոսում։ Պատճառն այն է, որ ներկայում նրանք դեռ պետք է ըմբռնեն՝ արդյոք Աստծու մտադրությունը մարդուն փրկե՞լն է, թե՞ անիծելը։ Գուցե դու հիմա չես կարող հստակորեն տեսնել դա, բայց գալիս է օրը, երբ տեսնում ես, որ եկել է Աստծու՝ փառք ձեռք բերելու օրը, և տեսնում ես, թե որքան իմաստալից է Աստծուն սիրելը, քանի որ այն քեզ թույլ է տալիս ճանաչել մարդկային կյանքը, և թույլ է տալիս, որ քո մսեղին ապրի Աստծուն սիրելու աշխարհում, հոգիդ ազատագրություն է գտնում, կյանքդ ուրախությամբ լի է, և դու միշտ մոտենում ես Աստծուն և նայում Նրան. այդ ժամանակ դու ճշմարտապես կիմանաս, թե որքան մեծ արժեք ունի այն գործը, որն Աստված այժմ կատարում է։
Այսօր մարդկանց մեծ մասն այդ ճանաչողությունը չունի։ Նրանք հավատում են, որ տառապանքն արժեք չունի, և որ աշխարհն իրենց մերժում է, իրենց ընտանեկան կյանքն անհանգիստ է, Աստծուն հաճելի չեն, և իրենց հեռանկարները մռայլ են։ Որոշ մարդիկ նույնիսկ ուզում են մեռնել, երբ տառապում են որոշակի աստիճանի։ Սա ճշմարիտ սեր չէ առ Աստված. նման մարդիկ վախկոտ են, տոկունություն չունեն, անողնաշար են և անկարող։ Աստված փափագում է, որ մարդը սիրի Իրեն, բայց որքան շատ է մարդը սիրում Նրան, այնքան ավելի մեծ է մարդու տառապանքը, և որքան շատ է մարդը սիրում Նրան, այնքան ավելի մեծ են մարդու փորձությունները։ Եթե սիրում ես Նրան, ապա ամեն տեսակ տառապանք կհասնի քեզ, իսկ եթե ոչ, ապա գուցե ամեն ինչ հարթ կընթանա քեզ համար, և քո շուրջն ամեն ինչ խաղաղ կլինի։ Երբ սիրում ես Աստծուն, միշտ կզգաս, որ քո շուրջ շատ բաներ անհաղթահարելի են։ Եվ քանի որ քո հասակը չափազանց փոքր է, դու կզտվես և անկարող կլինես գոհացնել Աստծուն. միշտ կզգաս, որ Աստծու մտադրությունները չափազանց վեհ են, որ դրանք վեր են մարդու հասանելիությունից։ Այս ամենի պատճառով դու կզտվես քանի որ քո մեջ շատ թուլություն կա, և շատ առումներով անկարող ես բավարարել Աստծու մտադրությունները, կզտվես ներքուստ։ Սակայն դուք պետք է հստակ տեսնեք, որ մաքրագործումը ձեռք է բերվում միայն զտման միջոցով։ Այսպիսով, այս վերջին օրերին դուք պետք է վկայություն տաս Աստծու համար։ Անկախ նրանից, թե որքան մեծ է ձեր տառապանքը, դուք պետք է քայլեք մինչև վերջ և անգամ ձեր վերջին շնչին պետք է հավատարիմ լինեք Աստծուն և Աստծու համակարգման ողորմածության ներքո լինեք. միայն սա է Աստծուն ճշմարտապես սիրելը, և միայն սա է զորեղ ու հնչեղ վկայությունը։ Երբ Սատանան գայթակղում է քեզ, դու պետք է ասես. «Իմ սիրտը պատկանում է Աստծուն, և Աստված արդեն ձեռք է բերել ինձ։ Ես չեմ կարող բավարարել քեզ. ես պետք է Աստծուն ինչպես հարկն է բավարարեմ»։ Որքան շատ գոհացնես Աստծուն, այնքան շատ Աստված կօրհնի քեզ, և Աստծուն սիրելու քո մղումն ավելի կմեծանա. դու նաև հավատք և վճռականություն կունենաս և կզգաս, որ Աստծուն սիրելով անցկացրած կյանքն ամենաարժեքավոր և ամենաիմաստալից կյանքն է։ Կարելի է ասել՝ հենց որ սիրես Աստծուն, առանց վշտի կլինես։ Թեև լինում են ժամանակներ, երբ քո մսեղին թույլ է, և ունես շատ իրական դժվարություններ, եթե այդ ժամանակներում իսկապես ապավինես Աստծուն, կմխիթարվես և քո հոգում հանգստություն ու աջակցություն կզգաս։ Այս կերպ դու կկարողանաս հաղթահարել շատ իրավիճակներ, և չես տրտնջա Աստծուց այն տառապանքի պատճառով, որը կրում ես։ Փոխարենը՝ կցանկանաս օրհներգեր երգել, պարել և աղոթել, հավաքվել և հաղորդակցվել, և խորհել Աստծու մասին և կզգաս, որ քո շուրջը գտնվող բոլոր մարդիկ, իրադարձություններն ու իրողությունները, որոնք Աստված կարգավորել է, տեղին են։ Եթե չես սիրում Աստծուն, այն ամենը, ինչին նայում ես, քո սրտով չի լինի, և ոչինչ հաճելի չի լինի աչքերիդ. հոգիդ ազատագրում չի գտնի և կճնշվի, և միշտ Աստծու հանդեպ դժգոհություններ կունենաս և միշտ կզգաս, որ քո կրած տառապանքը չափազանց մեծ է, և որ քեզ հետ չափազանց անարդարացի են վարվել։ Եթե չձգտես հանուն երջանկության, այլ որպեսզի բավարարես Աստծուն և չմեղադրվես Սատանայի կողմից, ապա նման ձգտումը քեզ մեծ մղում կտա՝ սիրելու Աստծուն։ Երբ ի վիճակի ես կիրարկելու այն ամենը, ինչ խոսվել է Աստծու կողմից, և այն ամենը, ինչ անում ես, ի վիճակի է բավարարելու Աստծուն, սա կոչվում է իրականություն ունենալ։ Աստծուն բավարարելուն ձգտումը քո աստվածասեր սիրտն օգտագործելն է՝ Նրա խոսքերը կիրարկելու համար։ Կարևոր չէ, թե երբ, քո ներսում միշտ աստվածասեր սիրտ կա, անգամ երբ ուրիշներն ուժ չունեն, և դու քո էության խորքից մտածում ես Աստծու մասին։ Սա է իրական հասակը։ Այն, թե որքան մեծ է քո հասակը, կախված է նրանից, թե որքան աստվածասեր սիրտ ունես, թե արդյոք ի վիճակի ես հաստատուն մնալու, երբ փորձվում ես, արդյոք տկար ես, երբ որոշակի միջավայր հասնում է քեզ, և արդյոք կարող ես հաստատուն մնալ, երբ քո եղբայրներն ու քույրերը մերժում են քեզ. փաստերի ի հայտ գալը ցույց կտա, թե իրականում ինչպիսին է քո աստվածասեր սիրտը։ Աստծու գործի մեծ մասից կարելի է տեսնել, որ Աստված իսկապես այնքան շատ է սիրում մարդուն։ Պարզապես մարդու հոգևոր աչքերը դեռ պետք է ամբողջությամբ բացվեն, և նա անկարող է հստակորեն տեսնել Աստծու գործի և Նրա մտադրությունների մեծ մասը, նաև Աստծու մեջ եղած բազում հաճելի բաները. մարդը չափազանց քիչ ճշմարիտ սեր ունի առ Աստված։ Դու հավատացել ես Աստծուն այս ողջ ընթացքում, և այսօր Աստված կտրել է փախուստի բոլոր ուղիները։ Անկեղծ ասած՝ դու այլ ընտրություն չունես, քան բռնել ճիշտ ճանապարհը, և Աստծու խիստ դատաստանն ու հսկայական փրկությունն են, որ առաջնորդում են քեզ այս ճիշտ ճանապարհով։ Դժվարությունն ու զտումը փորձառաբար ապրելուց հետո է միայն մարդն իմանում, որ Աստված հաճելի է։ Մինչև այսօր փորձառաբար ապրելով՝ կարելի է ասել, որ մարդը ճանաչել է Աստծու հաճելիության մի մասը, բայց սա դեռ բավարար չէ, որովհետև մարդուն շատ բան է պակասում։ Մարդը պետք է ավելի շատ փորձառաբար ապրի Աստծու զարմանահրաշ գործը և ավելի շատ դժվարին զտում, որ Աստված սահմանում է նրա համար։ Միայն այդ ժամանակ մարդու կյանքի խառնվածքը կարող է փոխվել։