Վերջին նշանակության վայրի մասին

Ամեն անգամ, երբ խոսվում է վերջին հանգրվանի մասին, դուք դրան առանձնահատուկ լրջությամբ եք վերաբերվում. ավելին, դա մի բան է, որի հանդեպ ամենքդ էլ առանձնապես զգայուն եք։ Ոմանք նույնիսկ անհամբերությամբ սպասում են, որ ծնկաչոք և ճակատները գետնին կպցրած երկրպագեն Աստծուն, որպեսզի լավ վերջին նշանակության վայր ստանան։ Ես տեսնում եմ ձեր այդ ջանքը, որը անգամ խոսքերով արտահայտվելու կարիք չունի։ Դուք պարզապես չեք կամենում, որ ձեր մարմինը մատնվի աղետի, և առավել ևս չեք ցանկանում ապագայում ընկնել հավիտենական պատժի մեջ։ Դուք միայն հույս ունեք, որ կկարողանաք ապրել մի փոքր ավելի ազատ, մի փոքր ավելի հեշտ։ Եվ այդ պատճառով, երբ հիշատակվում է վերջին հանգրվանը, դուք հատկապես խռովքի մեջ եք ընկնում՝ խորապես վախենալով, որ բավականաչափ զգույշ չլինելու դեպքում գուցե վիրավորեք Աստծուն և դրա համար կրեք արժանի հատուցում։ Դուք չեք վարանել անգամ փոխզիջումների գնալ՝ հանուն ձեր վերջին հանգրվանի, և նույնիսկ ձեզնից շատերը, որոնք մի ժամանակ խորամանկ ու թեթևամիտ էին, հանկարծ դարձել են առանձնապես հեզ և անկեղծ. ձեր անկեղծության դրսևորումը չափազանց սարսռեցնող է։ Այնուամենայնիվ, դուք բոլորդ «ազնիվ» սրտեր ունեք և շարունակ բացել եք Ինձ ձեր սրտերը՝ ոչինչ գաղտնի չպահելով, լինի դա գանգատ, խաբեություն թե հավատարմություն։ Ընդհանուր առմամբ՝ դուք ամենայն անկեղծությամբ «խոստովանել» եք Ինձ ձեր հոգու ամենածածուկ խորքերում պահված բաները։ Իհարկե, Ես երբեք չեմ անտեսել դրանք, որովհետև Ինձ արդեն չափազանց ծանոթ է այդ ամենը։ Դուք ավելի շուտ պատրաստ կլինեիք մտնելու կրակի ծովը՝ հանուն ձեր վերջնական հանգրվանի, քան թեկուզ մի մազ կորցնել՝ Աստծո հավանությաննը արժանանալու համար։ Այնպես չէ, որ Ես չափազանց խիստ եմ ձեր հանդեպ, խնդիրն այն է, որ դուք զուրկ եք նվիրված սրտից, որպեսզի դեմ առ դեմ կանգնեք այն ամենի առաջ, ինչ Ես անում եմ։ Միգուցե դուք չհասկանաք այն, ինչ հենց նոր ասացի, ուստի թույլ տվեք ձեզ մի պարզ բացատրություն տալ. ձեզ պետք չեն ճշմարտությունն ու կյանքը, ոչ էլ անձնական վարքի սկզբունքները, և առավել ևս՝ Իմ տքնաջան աշխատանքը։ Ավելի շուտ, ձեզ պետք է այն ամենը, ինչ ունի ձեր մարմնավորը՝ հարստություն, կարգավիճակ, ընտանիք, ամուսնություն և այլն։ Դուք լիովին անտեսում եք Իմ խոսքերն ու աշխատանքը, ուստի Ես կարող եմ ձեր հավատքը մեկ բառով բնորոշել՝ մակերեսային։ Դուք պատրաստ եք դիմելու ցանկացած քայլի՝ հասնելու այն բաներին, որոնց լիովին նվիրված եք, բայց Ես հայտնաբերել եմ, որ նույնը չէիք անի Աստծո հանդեպ ձեր հավատի հետ կապված հարցերում։ Ճիշտ կլինի ասել՝ դուք որոշ չափով հավատարիմ եք և որոշ չափով՝` անկեղծ։ Այդ պատճառով էլ Ես ասում եմ, որ նրանք, ովքեր չունեն չափազանց անկեղծ սիրտ, ձախողված են Աստծո հանդեպ իրենց հավատքի մեջ։ Լա՛վ մտածեք, ձեր մեջ այդպիսի ձախողվածները շա՞տ են։

Դուք պետք է իմանաք, որ Աստծո հանդեպ հավատի հաջողությունը ձեռք է բերվում մարդկանց սեփական գործողությունների արդյունքում։ Երբ մարդիկ հաջողության չեն հասնում, այլ ձախողվում են, դա ևս իրենց իսկ գործողությունների հետևանքն է, և այստեղ որևէ այլ գործոն դեր չի խաղում։ Ես հավատում եմ, որ եթե խոսքը լիներ մի բանի մասին, որն Աստծուն հավատալուց ավելի դժվար է և ավելի շատ տառապանք է պահանջում, դուք կփորձեիք բոլոր հնարավոր միջոցները՝ դրան հասնելու համար, և դրան կվերաբերվեիք ամենայն լրջությամբ, այնքան, որ չէիք հանդուրժի ցանկացած սխալ. ահա այսպիսի անդադար ջանքեր եք դուք բոլորդ ներդնում ձեր սեփական կյանքի համար։ Դուք անգամ ունակ եք խաբելու իմ մարմնավորը այնպիսի հանգամանքներում, որոնցում չէիք խաբի ձեր ընտանիքի որևէ անդամի։ Սա է ձեր մշտական վարքագիծը և այն սկզբունքը, որով գործ եք ունենում աշխարհի հետ։ Մի՞թե դուք շինծու կերպար չեք ցուցադրում Ինձ մոլորեցնելու համար՝ հանուն ձեր վերջին նշանակության վայրի, որպեսզի այն հրաշալի լինի, և այն ամենի, ինչ ցանկանում եք։ Ես գիտեմ, որ ձեր հավատարմությունը միայն ժամանակավոր է, ինչպես և ձեր անկեղծությունը։ Մի՞թե այնպես չէ, որ ձեր վճռականությունն ու ձեր վճարած գինը միայն այժմ են առկա, իսկ ապագայում բացակայելու են։ Դուք ուզում եք միայն գործադրել վերջին ջանքը՝ գեղեցիկ նշանակության վայր ապահովելու համար. ձեր միակ նպատակը գործարք կնքելն է, ոչ թե այդ ճշմարտությանը պարտական մնալուց խուսափելը, առավել ևս Ինձ հատուցել այն գնի դիմաց, որ Ես վճարել եմ։ Մի խոսքով, դուք պատրաստ եք միայն խորամանկ միջոցների դիմելու՝ ստանալու այն, ինչ ուզում եք, բայց ոչ թե դրա համար անսքող պայքարելու։ Մի՞թե սրանք ձեր նվիրական մտքերը չեն։ Դուք չպետք է քողարկվեք, առավել ևս ձեր նշանակության վայրի մասին այնքան շատ մտածեք, որ ցերեկը կորցնեք ուտելու և խմելու ախորժակը, իսկ գիշերը չկարողանաք խաղաղությամբ քնել։ Մի՞թե ճշմարիտ չէ, որ ի վերջո ձեր ելքն արդեն իսկ որոշված կլինի։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է բաց և ազնիվ սրտով կատարի իր պարտականությունը և պատրաստ լինի վճարելու անհրաժեշտ ամեն գին։ Ինչպես դուք եք ասել, երբ այդ օրը գա, Աստված անարդար չի վարվի ոչ մեկի հանդեպ, ով հանուն Նրա տառապել է կամ գին է վճարել։ Այսպիսի համոզմունքին արժե կառչած մնալ, և ճիշտ է, որ դուք երբեք չմոռանաք դա։ Միայն այս կերպ Ես կարող եմ ձեզ համար հանգիստ լինել։ Հակառակ դեպքում, դուք հավիտյան կլինեք մարդիկ, որոնց պատճառով Ես չեմ կարող հանգիստ լինել, և դուք հավիտյան կլինեք Իմ դժգոհության աղբյուրը։ Եթե դուք բոլորդ կարողանաք հետևել ձեր խղճին և Ինձ տալ ամբողջը՝ Իմ աշխատանքի համար ոչ մի ջանք չխնայելով և ձեր ողջ կյանքի ուժըը Իմ Ավետարանի գործին նվիրելով, ապա մի՞թե Իմ սիրտը հաճախ ուրախությամբ չի ցնծա ձեզ համար։ Այդպես Ես կկարողանամ ձեզ համար լիովին հանգիստ լինել, ճի՞շտ է։ Ամոթ է, որ այն, ինչ դուք կարող եք անել, ընդամենը չնչին մի մասն է այն բանի, ինչ Ես ակնկալում եմ։ Եթե այսպես է, ապա ինչպե՞ս եք համարձակվում պահանջել այն բաները, որոնք հույս ունեք Ինձնից ստանալու։

Ձեր վերջին հանգրվանն ու ձեր ճակատագիրը ձեզ համար շատ կարևոր են. դրանց նշանակությունը անասելի մեծ է։ Դուք կարծում եք, որ եթե ամեն բան մեծ զգուշությամբ չանեք, դա կնշանակի, որ դուք այլևս չունեք վերջնական հանգրվան, որ դուք ինքներդ եք կործանել ձեր ճակատագիրը։ Բայց երբևէ մտածե՞լ եք, որ այն մարդիկ, ովքեր ջանք են թափում միայն իրենց վախճանի համար, իզուր են տքնում։ Այդպիսի ջանքերն անկեղծ չեն. դրանք կեղծիք և խաբեություն են։ Ասել է թե՝ նրանք, ովքեր ջանք են թափում միայն իրենց վախճանի համար, կանգնած են իրենց վերջնական պարտության շեմին, որովհետև Աստծուն հավատալու ձախողումը խաբեությամբ է պայմանավորված։ Ես նախկինում ասել եմ, որ չեմ սիրում, երբ Ինձ շողոքորթում կամ քծնում են կամ էլ վերաբերվում են խանդավառությամբ։ Ինձ դուր են գալիս ազնիվ մարդիկ, որոնք դեմ առ դեմ կանգնում են Իմ ճշմարտության և Իմ ակնկալիքների առաջ։ Առավել ևս, Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ կարողանում են առավելագույն հոգատարություն ցուցաբերել Իմ սրտի հանդեպ և նույնիսկ ընդունակ են ամեն ինչ զոհաբերելու հանուն Ինձ։ Միայն այս կերպ Իմ սիրտը կարող է մխիթարվել։ Հիմա քանի՞ բան կա ձեր մեջ, որ Ես չեմ սիրում։ Եվ քանի՞ բան կա, որ Ինձ դուր է գալիս։ Կարո՞ղ է լինել այնպես, որ ձեզնից ոչ ոք չի գիտակցել տգեղ պահվածքի այն բոլոր տեսակները, որ ցուցադրել եք հանուն ձեր նշանակության վայրի ծախսվելու մեջ։

Իմ սրտի խորքում ես չեմ ցանկանում ցավ պատճառել ոչ մի դրական ու դեպի վեր ձգտող սրտի, և առավել ևս իսկապես չեմ ցանկանում մարել որևէ մեկի ձգտումը` իր պարտականությունը նվիրումով կատարելու։ Այնուամենայնիվ, ես պետք է հիշեցնեմ ձեզնից յուրաքանչյուրին իր անհամապատասխանատվությունների և այն կեղտոտ հոգիների մասին, որոնք թաքնված են ձեր սրտերի ամենախորը խորշերում։ Ես դա անում եմ միայն այն հույսով, որ դուք ի վիճակի կլինեք Իմ խոսքերի դիմաց ընծայելու ձեր ճշմարիտ սիրտը, որովհետև այն, ինչ ես ամենից շատ եմ ատում, մարդկանց խաբեությունն է Իմ հանդեպ։ Ես միայն հույս ունեմ, որ Իմ գործի վերջին փուլում դուք կկարողանաք հանդես գալ ձեր լավագույն դրսևորմամբ, և որ դուք կնվիրվեք ամբողջ սրտով, այլևս առանց տատանվելու։ Անշուշտ, ես նաև հույս ունեմ, որ դուք բոլորդ կկարողանաք ունենալ լավ վերջին հանգրվան։ Այնուամենայնիվ, Ես դեռ ունեմ Իմ պահանջը, այն է՝ կայացնել լավագույն որոշումը՝ Ինձ ընծայելու ձեր բացառիկ և վերջնական հավատարմությունը։ Եթե որևէ մեկը չունի այդ բացառիկ հավատարմությունը, ապա նա, անշուշտ, Սատանայի թանկարժեք սեփականությունն է, և Ես այլևս նրան չեմ պահի Իմ ծառայության համար, այլ կուղարկեմ տուն՝ իր ծնողների խնամքին։ Իմ գործը մեծ օգնություն է ձեզ համար. այն, ինչ Ես հույս ունեմ ստանալ ձեզանից, ազնիվ և դեպի վեր ձգտող սիրտն է, սակայն առայժմ Ես ձեռնունայն եմ։ Խորհեք այս մասին. եթե մի օր Ես դեռ այդպիսի անասելի տանջանքի մեջ լինեմ, ինչպիսի՞ն կլինի Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ այդժամ: Արդյո՞ք այդ ժամանակ կլինեմ ձեր հանդեպ այնքան բարյացակամ, որքան հիմա եմ: Արդյո՞ք Իմ սիրտը կլինի այնքան խաղաղ, որքան հիմա է: Հասկանո՞ւմ եք արդյոք այն մարդու զգացումները, որ քրտնաջան աշխատանքով մշակել է արտը, սակայն ոչ մի հատիկ բերք չի ստացել։ Հասկանո՞ւմ եք, թե որքան խորն է վիրավորվում մարդու սիրտը, երբ նրան ծանր հարված է հասցվում։ Կարո՞ղ եք ճաշակել այն մարդու դառնությունը, որը ժամանակին լի էր հույսով, բայց ստիպված եղավ թշնամանքով բաժանվել։ Տեսե՞լ եք բարկացած մարդու զայրույթը։ Գիտե՞ք այն մարդու վրեժխնդրության ձգտումը, ում հետ թշնամանքով և խաբեությամբ են վարվել։ Եթե դուք հասկանում եք այս մարդկանց մտածելակերպը, ապա կարծում եմ՝ ձեզ համար դժվար չպետք է լինի պատկերացնել այն վերաբերմունքը, որ Աստված կունենա Իր հատուցման ժամանակ։ Վերջապես, հույս ունեմ, որ դուք բոլորդ լուրջ ջանքեր կգործադրեք հանուն ձեր իսկ նշանակության վայրի, թեև լավ կլիներ, որ այդ ջանքերում խաբուսիկ միջոցներ չօգտագործեիք, այլապես Ես Իմ սրտում կշարունակեմ հիասթափված մնալ ձեզնից։ Իսկ ինչի՞ է հանգեցնում նման հիասթափությունը։ Մի՞թե դուք ինքներդ ձեզ չեք խաբում։ Նրանք, ովքեր մտահոգվում են իրենց վերջին հանգրվանի համար, բայց այնուամենայնիվ կործանում են այն, ամենադժվար փրկվողներն են։ Նույնիսկ եթե նրանք վրդովվեն ու կատաղեն, ո՞վ ողորմություն կցուցաբերի այդպիսի մարդու հանդեպ։ Ի վերջո, Ես դեռ ցանկանում եմ, որ դուք ունենաք նշանակության վայր, որը և՛ հարմար է, և՛ գեղեցիկ, և ավելին՝ հույս ունեմ, որ ձեզանից ոչ ոք աղետի չի մատնվի։

Նախորդը. Ի վերջո, ո՞ւմ ես հավատարիմ դու։

Հաջորդը. Երեք նախազգուշացում

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով