Բնականոն հոգևոր կյանքն առաջնորդում է մարդկանց դեպի ճիշտ ուղի
Դուք դեռ շատ փոքր մասն եք անցել առ Աստված հավատքի ուղուց և դեռ չեք մտել ճիշտ ուղի, ուստի դեռ հեռու եք Աստծու չափանիշին համապատասխանելուց։ Այժմ ձեր հասակը բավարար չէ Նրա պահանջներին համապատասխանելու համար։ Ձեր որակի և ձեր ապականված բնածին բնության պատճառով դուք միշտ անփույթ եք վերաբերվում Աստծու գործին և այն լուրջ չեք ընդունում։ Սա ձեր ամենամեծ թերությունն է։ Առավել ևս չկա մեկը, ով կարողանա ըմբռնել այն ուղին, որով անցնում է Սուրբ Հոգին․ ձեզանից շատերը դա չեն հասկանում և չեն կարող հստակ տեսնել այն։ Ավելին, մեծամասնությունն ուշադրություն չի դարձնում այս հարցին, առավել ևս բարեխղճորեն չի վերաբերվում։ Եթե շարունակեք այսկերպ՝ Սուրբ Հոգու գործից անտեղյակ, ապա այն ուղին, որով դուք՝ Աստծուն հավատացողներդ անցնում եք, կլինի ապարդյուն։ Պատճառն այն է, որ դուք ամեն ինչ չեք անում ձեր ուժերի ներածին չափով՝ ձգտելու համապատասխանել Աստծու մտադրություններին, ինչպես նաև այն, որ պատշաճ կերպով չեք համագործակցում Աստծու հետ։ Խնդիրն այն չէ, թե Աստված չի ներգործել քեզ վրա, կամ Սուրբ Հոգին չի ազդել․ այլ այն, որ դուք այնքան անփույթ եք, որ Սուրբ Հոգու գործը լրջությամբ չեք ընդունում։ Դուք պետք է անմիջապես փոխեք այս իրավիճակը և քայլեք Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհով։ Սա է այսօրվա հիմնական թեման։ «Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհը», վերաբերում է հոգևոր լուսավորություն ստանալուն, ունենալ Աստծու խոսքի ճանաչողություն, առջևում գտնվող ճանապարհը հստակ պատկերացնելուն, կարողանալուն քայլ առ քայլ մտնել ճշմարտության մեջ և Աստծու ավելի խոր ճանաչողության հասնելուն։ Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհը նախևառաջ ուղի է դեպի Աստծու խոսքի ավելի հստակ ըմբռնում՝ զերծ շեղումներից ու անհեթեթություններից, և նրանք, ովքեր քայլում են այդ ուղով, ուղիղ են ընթանում։ Այս ամենին հասնելու համար դուք պետք է ներդաշնակ համագործակցեք Աստծու հետ, գտնեք կիրարկելու ճշգրիտ ուղի և քայլեք Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհով։ Սա ենթադրում է մարդու կողմից համագործակցություն, այսինքն՝ այն, ինչ դուք պիտի անեք Աստծու՝ ձեր նկատմամբ ունեցած պահանջներին համապատասխանելու համար և այն, թե ինչպես պետք է կիրարկեք՝ առ Աստված հավատքի ճիշտ ուղի մտնելու համար։
Սուրբ Հոգու առաջնորդած ուղին բռնելը կարող է բարդ թվալ, սակայն երբ կիրարկման ուղին քեզ համար պարզ դառնա, այն քեզ ավելի դյուրին կթվա։ Իրականում մարդիկ կարող են կատարել այն ամենը, ինչ Աստված պահանջում է նրանցից․ այնպես չէ, կարծես Նա փորձում է ստիպել ձկներին ցամաքում ապրել։ Բոլոր իրավիճակներում Աստված ձգտում է լուծել մարդկանց խնդիրներն ու մտահոգությունները։ Դուք բոլորդ պետք է սա հասկանաք․ սխալ մի՛ ընկալեք Աստծուն։ Մարդիկ առաջնորդվում են Աստծու խոսքով՝ այն ճանապարհով, որով քայլում է Սուրբ Հոգին։ Ինչպես արդեն ասվել է, դուք պետք է ձեր սիրտը հանձնեք Աստծուն։ Սա նախապայման է Սուրբ Հոգու առաջնորդած ուղով քայլելու համար։ Պետք է այսպես վարվեք, որպեսզի մտնեք ճիշտ ուղի։ Ինչպե՞ս է մարդը գիտակցաբար կատարում իր սիրտն Աստծուն հանձնելու գործը։ Առօրյա կյանքում, երբ դուք փորձառաբար ապրում եք Աստծու գործը և աղոթում Նրան, դա անում եք անփութորեն․ դուք աղոթում եք Աստծուն՝ միաժամանակ աշխատելով։ Արդյո՞ք սա կարելի է համարել սիրտն Աստծուն հանձնել։ Դուք մտածում եք կենցաղային հոգսերի կամ մսեղիի գործերի մասին․ միշտ երկմտության մեջ եք։ Կարելի՞ է սա համարել Աստծու առաջ սիրտը խաղաղեցնել։ Պատճառն այն է, որ քո սիրտը միշտ սևեռված է արտաքին գործերի վրա և չի կարող վերադառնալ Աստծու առաջ։ Եթե ցանկանում ես, որ սիրտդ իսկապես խաղաղ լինի Աստծու առաջ, ապա պետք է կատարես գիտակցված համագործակցության գործը։ Այսինքն՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր նվիրումի ժամանակը և խուսափի մարդկանցից, իրադարձություններից և բաներից և հանգստացնի իր սիրտը և լռեցնի իրեն Աստծու առաջ։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի անձնական հոգևոր նշումներ՝ գրի առնելով Աստծու խոսքի վերաբերյալ իր ճանաչողությունը, և թե ինչպես է իր հոգին շարժվում՝ անկախ նրանից՝ դրանք խորն են, թե մակերեսային։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցաբար խաղաղեցնի իր սիրտն Աստծու առաջ։ Եթե կարողանաս ամեն օր մեկ կամ երկու ժամ նվիրել ճշմարիտ հոգևոր կյանքին, ապա այդ օրը կյանքդ լիարժեք կզգաս, և սիրտդ լուսավոր ու պարզ կլինի։ Եթե ամեն օր ապրես այսպիսի հոգևոր կյանքով, ապա քո սիրտը կկարողանա ավելի շատ վերադառնալ դեպի Աստծու տիրապետությունը, հոգիդ ավելի ու ավելի ուժեղ կդառնա, քո իրադրությունը շարունակաբար կբարելավվի, ավելի ունակ կդառնաս ընթանալու Սուրբ Հոգու առաջնորդած ճանապարհով, և Աստված կրկնակի կօրհնի քեզ։ Ձեր հոգևոր կյանքի նպատակը գիտակցաբար Սուրբ Հոգու ներկայությունը ձեռք բերելն է։ Դա կանոններին հետևելը կամ կրոնական ծեսեր կատարելը չէ, այլ՝ իսկապես համագործակցելն Աստծու հետ, իսկապես կարգավարժել մարմինդ․ սա այն է, ինչ մարդ պետք է անի, ուստի պետք է անեք սա առավելագույն ջանքով։ Որքան ավելի լավ լինի քո համագործակցությունը, և որքան մեծ լինի քո ջանքը, այնքան ավելի սիրտդ կկարողանա վերադառնալ Աստծուն, և ավելի լավ կկարողանաս խաղաղեցնել սիրտդ Նրա առաջ։ Որոշակի փուլում Աստված ամբողջությամբ կտիրի քո սրտին։ Ոչ ոք չի կարողանա խարխլել կամ գրավել քո սիրտը, և դու ամբողջությամբ Աստծուն կպատկանես։ Եթե դու քայլես այս ճանապարհով, ապա Աստծու խոսքը մշտապես կբացահայտվի քեզ և կլուսավորի քեզ այն ամենում, ինչ դեռևս չես հասկանում․ այս ամենին կարելի է հասնել քո համագործակցության միջոցով։ Այդ իսկ պատճառով Աստված միշտ ասում է․ «Բոլոր նրանց, ովքեր համագործակցում են Ինձ հետ, Ես կրկնապատիկ կշնորհեմ»։ Դուք պետք է հստակ տեսնեք այս ճանապարհը։ Եթե ցանկանում եք քայլել ճիշտ ուղով, ապա պետք է հնարավոր ամեն բան անեք Աստծուն հաճեցնելու համար։ Պետք է ամեն հնարավոր բան անեք՝ հոգևոր կյանքի հասնելու համար։ Սկզբում գուցե մեծ արդյունքների չհասնես դրանում, բայց մի՛ լցվիր բացասականով և ետ մի՛ կանգնիր․ շարունակի՛ր ջանասիրաբար աշխատել։ Որքան շատ ապրես հոգևոր կյանքով, այնքան ավելի շատ Աստծու խոսքերը կտիրեն քո սրտին՝ մշտապես մտահոգ այս հարցերի մասին, մշտապես կրելով դրանք որպես քո հոգսը։ Այնուհետև, Աստծուն պատմի՛ր քո բոլոր նվիրական մտքերը քո հոգևոր կյանքի միջոցով, ասա՛ Նրան, թե ինչի ես պատրաստ, ինչի մասին ես մտածում, Նրա խոսքի վերաբերյալ քո հասկացողությունն ու տեսակետը։ Ոչինչ մի՛ թաքցրու։ Վարժվի՛ր արտահայտել սրտիդ խոսքերը և բացահայտել ճշմարիտ զգացմունքներդ Աստծու առաջ․ արտահայտի՛ր այն ամենը, ինչ կա քո սրտում։ Որքան շատ այսպես խոսես, այնքան ավելի շատ կզգաս Աստծու հաճելիությունը, և սիրտդ ավելի շատ կհափշտակվի Աստծով։ Երբ սա տեղի ունենա, կզգաս, որ Աստված քեզ ավելի հոգեհարազատ է, քան որևէ մեկը, և որ ոչ մի պարագայում չես կարող հեռանալ Աստծու կողքից։ Միայն այն դեպքում, երբ դու ամեն օր այսպիսի հոգևոր նվիրում դրսևորես՝ երբեք չմոռանալով անել այսպես, կարծես այս գործը մեծագույն կարևորություն ունի քո կյանքում, քո սրտին կարող է տիրել Աստծու խոսքը։ Ահա թե ինչ է նշանակում շարժվել Սուրբ Հոգու կողմից։ Կթվա, թե սիրտդ միշտ զբաղեցվել է Աստծու կողմից, կարծես այն, ինչ սիրում ես, միշտ քո սրտում է, և ոչ ոք չի կարող այն քեզնից խլել։ Երբ դա կատարվի, Աստված իսկապես կապրի քո ներսում և տեղ կունենա քո սրտում։