Մսեղավոր ոչ ոք չի կարող խուսափել բարկության օրից

Այսօր Ես այսպես եմ խրատում ձեզ՝ ձեր իսկ գոյատևման համար, որպեսզի Իմ գործն առաջ ընթանա անխափան, և որպեսզի Իմ նախնական գործը ողջ տիեզերքում իրականացվի ավելի պատշաճ ու կատարյալ կերպով՝ բացահայտելով Իմ խոսքը, իշխանությունը, մեծափառությունն ու դատաստանը յուրաքանչյուր երկրի ու ազգի մարդկանց։ Գործը, որ կատարում եմ ձեզանում, Իմ գործի սկիզբն է ամբողջ տիեզերքում։ Թեև այժմ արդեն վերջին օրերի ժամանակն է, իմացեք, որ «վերջին օրերը» պարզապես դարաշրջանի անվանումն է՝ եզրույթ, որը վերաբերում է դարաշրջանին. ինչպես Օրենքի դարաշրջանը և Շնորհքի դարաշրջանը. այն մատնանշում է մի ամբողջ դարաշրջան, այլ ոչ վերջին մի քանի տարին կամ ամիսը։ Սակայն վերջին օրերը տարբերվում են Օրենքի դարաշրջանից և Շնորհքի դարաշրջանից։ Վերջին օրերի գործը չի իրականացվում Իսրայելում, այլ հեթանոսների մեջ. այս գործն Իսրայելից դուրս գտնվող բոլոր ազգերի ու ցեղերի մարդկանց նվաճում է Իմ գահի առջև, որպեսզի Իմ փառքն արար աշխարհում լցնի ողջ տիեզերքն ու երկնակամարը։ Սա նրա համար է, որ Ես ավելի մեծ փառք ձեռք բերեմ, որպեսզի երկրի վրա բոլոր արարածները տարածեն Իմ փառքը բյուր ազգերի մեջ՝ հավիտյանս հաջորդ սերունդների մեջ, և որ երկնքում ու երկրի վրա բոլոր արարածները տեսնեն այն ողջ փառքը, որ ձեռք եմ բերել երկրի վրա։ Վերջին օրերին իրականացվող գործը նվաճման գործ է։ Այն երկրի բոլոր մարդկանց՝ իրենց երկրային կյանքով առաջնորդելու համար չէ, այլ երկրի վրա մարդկության հազարամյակներ տևող անխորտակելի ու տառապալից կյանքի եզրափակումն է։ Հետևաբար, վերջին օրերի գործը չի կարող նման լինել Իսրայելում կատարվող գործին, որը տևեց մի քանի հազար տարի, ոչ էլ կարող է նմանվել Հրեաստանում կատարվող գործին, որը տևեց ընդամենը մի քանի տարի, այնուհետև շարունակվեց երկու հազարամյակ՝ մինչև Աստծու երկրորդ մարմնացումը։ Վերջին օրերի մարդիկ միայն շփվում են Փրկչի՝ մսեղիում վերահայտնվելու հետ, և ստանում են Աստծու անձնական գործն ու խոսքը։ Երկու հազարամյակ էլ չի անցնի, երբ վերջին օրերը կմոտենան իրենց ավարտին. դրանք կարճատև են, ինչպես այն ժամանակաշրջանը, երբ Հիսուսը կատարում էր Շնորհքի դարաշրջանի գործը Հրեաստանում։ Սա այն պատճառով է, որ վերջին օրերը վերաբերում են ամբողջ դարաշրջանի լիակատար եզրափակմանը։ Դրանք Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագիրն ամբողջացնելն ու ավարտելն են, և մարդկության կյանքի տառապալից ճանապարհի եզրափակումը։ Դրանք ամբողջ մարդկությանը հաջորդ դարաշրջան տանելու կամ մարդկության կյանքը շարունակելու թույլտվության մասին չեն․ այդպես այն ոչ մի կարևորություն չէր ունենա Իմ տնօրինման ծրագրի կամ մարդու գոյության համար։ Եթե մարդկությունը շարունակի այսպես, ապա վաղ թե ուշ այն ամբողջովին կկլանվի չար դևի կողմից, և այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում, վերջնականապես կկործանվեն նրա ձեռքերով։ Իմ գործը տևում է միայն վեց հազար տարի, և Ես խոստացել եմ, որ չարի վերահսկողությունն ամբողջ մարդկության նկատմամբ նույնպես կտևի միայն վեց հազար տարի։ Այսպիսով, ժամանակը լրացել է։ Ես ոչ ցանկանում եմ շարունակել, ոչ էլ հետաձգել։ Վերջին օրերին Ես կհաղթեմ Սատանային, կվերադարձնեմ ողջ Իմ փառքը և հետ կվերցնեմ բոլոր այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում երկրի վրա, որպեսզի այդ տառապող հոգիները կարողանան փրկվել տառապանքի ծովից, և այդպիսով կեզրափակվի Իմ ամբողջ գործը երկրի վրա։ Այսօրվանից ի վեր՝ այլևս երբեք Ես մսեղի չեմ դառնա երկրի վրա, և այլևս երբեք Իմ Հոգին, որ իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, չի գործի երկրի վրա։ Ես միայն կվերստեղծեմ մի մարդկություն երկրի վրա՝ սրբացած մի մարդկություն, որը Իմ հավատարիմ քաղաքը կլինի այս երկրի վրա։ Բայց իմացե՛ք, որ Ես չեմ ոչնչացնի ամբողջ աշխարհը, ոչ էլ կոչնչացնեմ ամբողջ մարդկությունը։ Ես կպահպանեմ այդ մնացյալ մեկ երրորդը՝ երրորդը, որն ամբողջովին նվաճվել է Իմ կողմից և սիրում է Ինձ և կանեմ այնպես, որ այս երրորդը պտղաբեր լինի ու բազմանա երկրի վրա, ինչպես իսրայելացիներն օրենքի ներքո. նրանք կստանան առատ ոչխարներ ու անասուն, որոնցով կկերակրեմ նրանց, ինչպես նաև երկրի բոլոր հարստությունները։ Այս մարդկությունը կմնա Ինձ հետ հավիտյան, սակայն դա չի լինի այսօրվա ողորմելի կեղտոտ մարդկությունը, այլ մարդկություն, որն Իմ կողմից բոլոր ձեռք բերվածների մի միություն կլինի։ Սատանան չի փչացնի, չի անհանգստացնի կամ պաշարի այդպիսի մարդկությանը, և դա կլինի միակ մարդկությունը, որը կշարունակի ապրել երկրի վրա այն բանից հետո, երբ Սատանային պարտության մատնեմ։ Սա այն մարդկությունն է, որն այսօր նվաճվել է Իմ կողմից, և որը ձեռք է բերել Իմ խոստումը։ Ուստի և մարդկությունը, որը նվաճվել է վերջին օրերին, նաև այն մարդկությունն է, որը կմնա և կստանա Իմ հավիտենական օրհնությունը։ Նրանք կլինեն Սատանայի նկատմամբ Իմ հաղթանակի միակ ապացույցը և Սատանայի դեմ Իմ մղած պատերազմի միակ ավարը։ Պատերազմի այս ավարներն Իմ կողմից փրկված են Սատանայի իշխանությունից և Իմ վեց հազարամյա տնօրինման ծրագրի միակ բյուրեղացումն ու պտուղն են։ Նրանք գալիս են ամեն ազգից ու դավանանքից, և տիեզերքի ամեն վայրից ու երկրից։ Նրանք տարբեր ազգությունների են, ունեն տարբեր լեզուներ, սովորույթներ և մաշկի գույն, և տարածված են աշխարհի յուրաքանչյուր ազգում ու դավանանքում, նույնիսկ աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Ի վերջո նրանք կհավաքվեն՝ կազմելու լիարժեք մարդկություն, մարդկանց մի հավաք, որն անհասանելի է Սատանայի ուժերի համար։ Մարդկության մեջ նրանք, ովքեր չեն փրկվել և չեն նվաճվել Իմ կողմից, լուռ կխորտակվեն ծովի ընդերքում և հավիտյան կայրվեն Իմ կլանող կրակներով։ Ես կոչնչացնեմ այս հին, ծայրահեղ կեղտոտ մարդկությունը, ինչպես ոչնչացրեցի Եգիպտոսի անդրանիկ որդիներին, անասուններին և ոչխարներին՝ թողնելով միայն իսրայելացիներին, ովքեր կերան գառան միսը, խմեցին գառան արյունը և գառան արյունով նշան արեցին իրենց դռների բարավորներին։ Արդյո՞ք նրանք, ովքեր նվաճվել են Իմ կողմից և Իմ ընտանիքից են, նույն մարդիկ չեն, ովքեր ուտում են այն Գառան միսը, որ Ես եմ, և խմում են այն Գառան արյունը, որ Ես եմ, և փրկագնվել են Իմ կողմից ու երկրպագում են Ինձ։ Արդյո՞ք այդպիսի մարդիկ միշտ չեն ուղեկցվում Իմ փառքով։ Նրանք չե՞ն, արդյոք, որ առանց այդ Գառան մսի, որ Ես եմ, վաղուց է, որ լուռ խորտակված են ծովի ընդերքում։ Այսօր դուք հակառակվում եք Ինձ, և այսօր Իմ խոսքերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին նրանք, որ Եհովան ասաց Իսրայելի որդիներին ու թոռներին։ Սակայն ձեր սրտերի խորքերում անզիջողականություն կա, և դուք կուտակում եք Իմ բարկությունը՝ բերելով ավելի մեծ տառապանք ձեր մսեղիին, ավելի մեծ դատաստան ձեր մեղքերի համար և ավելի մեծ բարկություն ձեր անիրավության համար։ Ո՞վ կարող է խուսափել Իմ բարկության օրը, եթե դուք այսօր այսպես եք Ինձ վերաբերվում։ Ո՞ւմ անիրավությունը կարող է խուսափել Իմ պատժող աչքերից։ Ո՞ւմ անօրինությունները կարող են խուսափել Իմ՝ Ամենակարողիս ձեռքերից։ Ո՞ւմ հակառակությունը կարող է խուսափել Իմ՝ Ամենակարողիս դատաստանից։ Ես՝ Եհովաս, այսպես եմ խոսում ձեզ հետ՝ հեթանոս տոհմերի սերունդների, և այն խոսքերը, որ ասում եմ ձեզ, գերազանցում են Օրենքի դարաշրջանի և Շնորհքի դարաշրջանի բոլոր խոսքերը, սակայն դուք ավելի անզիջում եք, քան Եգիպտոսի բոլոր մարդիկ։ Մի՞թե դուք չեք կուտակում Իմ բարկությունը, մինչ Ես հանգիստ կատարում եմ Իմ գործը։ Ինչպե՞ս կարող եք դուք անվնաս փախչել Իմ՝ Ամենակարողիս օրվանից։

Ես այս կերպ աշխատել ու խոսել եմ ձեր մեջ, Ես այնքա՜ն էներգիա և սրտի արյուն եմ ծախսել, սակայն ե՞րբ եք դուք երբևէ լսել այն ամենը, ինչ Ես պարզորոշ ասում եմ ձեզ։ Որտե՞ղ եք դուք երեսնիվայր խոնարհվել Իմ՝ Ամենակարողիս առաջ։ Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում։ Ինչո՞ւ է ձեր ասած ու արած ամեն ինչը հարվածում Իմ բարկությանը։ Ինչո՞ւ են ձեր սրտերն այդքան քարացած։ Ես երբևէ տապալե՞լ եմ ձեզ։ Ինչո՞ւ եք Ինձ միայն վիշտ ու տագնապ պատճառում։ Մի՞թե սպասում եք, որ Իմ՝ Եհովայիս բարկության օրը վրա հասնի ձեզ։ Մի՞թե սպասում եք, որ արձակեմ ձեր ըմբոստությամբ հրահրված Իմ բարկությունը։ Մի՞թե այն ամենն, ինչ անում եմ ձեզ համար, հանուն ձեզ չէ։ Սակայն դուք միշտ այդպես եք վարվել Ինձ՝ Եհովայիս հետ. հափշտակել եք Իմ զոհաբերությունները, Իմ զոհասեղանի ընծաները տուն՝ գայլի որջ եք տարել, որ կերակրեք ձագերին ու ձագերի ձագերին։ Մարդիկ մարտնչում են միմյանց դեմ՝ իրար նայելով զայրացած հայացքներով, սրերով ու նիզակներով, և Իմ՝ Ամենակարողիս խոսքերը նետում են արտաքնոցը, որպեսզի դրանք դառնան այնքան պղծված, որքան արտաթորանքը։ Որտե՞ղ է ձեր ազնվությունը։ Ձեր մարդկայնությունը վերածվել է գազանության։ Ձեր սրտերը վաղուց արդեն քարացել են։ Մի՞թե չգիտեք, որ երբ հասնի Իմ բարկության օրը, այդ ժամանակ Ես պիտի դատեմ այն չարիքը, որ դուք այսօր գործում եք Իմ՝ Ամենակարողիս դեմ։ Մի՞թե կարծում եք, թե այսպես Ինձ հիմարացնելով, Իմ խոսքերը տիղմի մեջ նետելով ու դրանց չլսելով՝ Իմ թիկունքում այսպես վարվելով կկարողանաք խուսափել Իմ բարկացած հայացքից։ Մի՞թե չգիտեք, որ Իմ՝ Եհովայիս աչքերն արդեն տեսել են ձեզ, երբ դուք հափշտակում էիք Իմ զոհաբերությունները և տենչում Իմ ունեցվածքը։ Մի՞թե չգիտեք, որ երբ հափշտակում էիք Իմ զոհաբերությունները, դա անում էիք հենց այն զոհասեղանի առջև, որի վրա մատուցվում են այդ զոհաբերությունները։ Ինչպե՞ս կարող էիք ինքներդ ձեզ այդքան խելացի համարել և այս կերպ Ինձ մոլորեցնել։ Ինչպե՞ս կարող էր Իմ բարկությունը հեռու մնալ ձեր սարսափելի մեղքերից։ Ինչպե՞ս կարող էր Իմ մոլեգնող զայրույթը շրջանցել ձեր չար գործերը։ Այն չարիքը, որ դուք այսօր գործում եք, ելք չի բացում ձեր առջև, այլ պատիժ է կուտակում ձեր վաղվա օրվա համար. այն հարվածում է Իմ՝ Ամենակարողիս պատժին ձեր հանդեպ։ Ինչպե՞ս կարող են ձեր չարագործություններն ու չարախոսությունները խուսափել Իմ պատժից։ Ինչպե՞ս կարող են ձեր աղոթքները հասնել Իմ ականջներին։ Ինչպե՞ս կարող եմ Ես ելք բացել ձեր անարդարության համար։ Ինչպե՞ս կարող եմ Ես անպատիժ թողնել Իմ դեմ ուղղված ձեր ապստամբ չարագործությունները։ Ինչպե՞ս կարող եմ Ես չկտրել ձեր լեզուները, որոնք թունավոր են օձի լեզվի պես։ Դուք Ինձ չեք դիմում հանուն ձեր արդարության, այլ ձեր անարդարությամբ կուտակում եք Իմ բարկությունը։ Ինչպե՞ս կարող եմ Ես ներել ձեզ։ Իմ՝ Ամենակարողիս աչքերում ձեր խոսքերն ու գործերը պիղծ են երևում։ Իմ՝ Ամենակարողիս աչքերում ձեր անարդարությունն անվերջանալի պատիժ է։ Ինչպե՞ս կարող են Իմ արդար պատիժն ու դատաստանը լքել ձեզ։ Քանի որ դուք այսպես եք վարվում Ինձ հետ՝ պատճառելով Ինձ վիշտ ու բարկություն, ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ փախչել Իմ ձեռքից և խուսափել այն օրվանից, երբ Ես՝ Եհովաս, կպատժեմ ու կանիծեմ ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր բոլոր չար խոսքերն ու արտահայտությունները վաղուց արդեն հասել են Իմ ականջներին։ Մի՞թե չգիտեք, որ ձեր անարդարությունը վաղուց արդեն արատավորել է Իմ արդարության սուրբ պատմուճանը։ Մի՞թե չգիտեք, որ ձեր ապստամբությունը վաղուց արդեն հարուցել է Իմ առատ բարկությունը։ Մի՞թե չգիտեք, որ վաղուց արդեն բորբոքել եք Ինձ, և որ Ես վաղուց եմ հանդուրժում ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ արդեն վնասել եք այն մսեղին, որի մեջ Ես եմ՝ այն վերածելով ցնցոտիների։ Ես համբերել եմ մինչև հիմա, այնպես որ, Իմ բարկությունն եմ արձակում` այլևս չհանդուրժելով ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր չարագործություններն արդեն հասել են Իմ աչքերին, և որ Իմ կանչերն արդեն հասել են Իմ Հոր ականջներին։ Ինչպե՞ս կարող էր Նա թույլ տալ, որ այսպես վարվեք Ինձ հետ։ Մի՞թե այն ամենն, ինչ Ես անում եմ ձեզ վրա, հանուն ձեզ չէ։ Մինչդեռ ձեզնից ո՞վ է բարության մեջ աճել հանուն այն գործի, որ Ես՝ Եհովաս, անում եմ։ Մի՞թե Ես կարող էի նվիրված չլինել Իմ Հոր կամքին տկարությանս և կրածս տառապանքի պատճառով։ Մի՞թե չեք հասկանում Իմ սիրտը։ Ես խոսում եմ ձեզ հետ այնպես, ինչպես Եհովան էր խոսում. մի՞թե Ես այսքան շատ բան չեմ զոհաբերել ձեզ։ Թեև Ես հոժար եմ կրելու այս ողջ տառապանքը հանուն Իմ Հոր գործի, սակայն ինչպե՞ս կարող եք դուք Իմ տառապանքի շնորհիվ ազատվել այն պատժից, որը Ես բերում եմ ձեզ վրա։ Մի՞թե դուք այսքան շատ բան չեք վայելել Ինձնից։ Այսօր Ես շնորհվել եմ ձեզ Իմ Հոր կողմից. մի՞թե չգիտեք, որ դուք վայելում եք շատ ավելին, քան Իմ առատաձեռն խոսքերն են։ Մի՞թե չգիտեք, որ Իմ կյանքը փոխանակվել է ձեր կյանքի և այն ամենի հետ, ինչ դուք վայելում եք։ Մի՞թե չգիտեք, որ Իմ Հայրն Իմ կյանքն օգտագործեց Սատանայի դեմ պատերազմելու համար, և որ Նա նաև Իմ կյանքը շնորհեց ձեզ՝ թույլ տալով, որ դուք հարյուրապատիկը ստանաք և խուսափեք այնքան շատ փորձություններից։ Մի՞թե չգիտեք, որ լոկ Իմ գործի միջոցով եք դուք ազատվել բազում փորձություններից ու բազմաթիվ հրեղեն պատիժներից։ Մի՞թե չգիտեք, որ միայն Իմ պատճառով է, որ Իմ Հայրը թույլ է տալիս ձեզ այսքան բան վայելել մինչև հիմա։ Ինչպե՞ս կարող եք այսօր այդքան անզիջում մնալ՝ ասես ձեր սրտերի վրա կոշտուկներ գոյացած լինեն։ Ինչպե՞ս կարող է ձեր այսօրվա գործած չարիքը խուսափել բարկության այն օրից, որը կհետևի երկրից Իմ հեռանալուն։ Ինչպե՞ս կարող եմ Ես թույլ տալ այդքան անզիջում մարդկանց խուսափել Եհովայի ցասումից։

Հետադարձ հայա՛ցք նետեք անցյալին. ե՞րբ է Իմ հայացքը եղել բարկացած, և Իմ ձայնը՝ խիստ ձեր հանդեպ։ Ե՞րբ եմ Ես ձեր նկատմամբ մանրախնդիր եղել։ Ե՞րբ եմ ձեզ անհիմն կերպով հանդիմանել։ Ե՞րբ եմ ձեզ հանդիմանել հենց ձեր երեսին։ Մի՞թե հանուն Իմ գործի չէ, որ Ես խնդրում եմ Իմ Հորը ձեզ ազատել ամեն տեսակ փորձությունից։ Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում։ Մի՞թե Ես երբևէ օգտագործել եմ Իմ իշխանությունը՝ ձեր մսեղին տապալելու համար։ Ինչո՞ւ եք Ինձ այդպես հատուցում։ Իմ հանդեպ մեկ ջերմ, մեկ սառը լինելուց հետո դուք ո՛չ տաք եք, ո՛չ սառը, իսկ հետո փորձում եք քծնել Ինձ ու բաներ թաքցնել Ինձանից, և ձեր բերանները լի են անարդարների թքով։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խաբել Իմ Հոգուն։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խուսափել Իմ բարկությունից։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են դատել Իմ՝ Եհովայիս գործերը, ինչպես ցանկանան։ Մի՞թե Ես այն Աստվածն եմ, որին մարդը կարող է դատել։ Մի՞թե Ես թույլ կտամ մի չնչին որդի՝ այդպես հայհոյելու Ինձ։ Ինչպե՞ս կարող եմ Ես այդպիսի ապստամբ որդիներին տեղ տալ Իմ հավիտենական օրհնությունների մեջ։ Ձեր խոսքերն ու գործերն արդեն վաղուց բացահայտել ու դատապարտել են ձեզ։ Երբ Ես տարածեցի երկինքն ու ստեղծեցի ամեն ինչ, Ես Ինձնից բացի ոչ մի արարածի թույլ չտվեցի իր հայեցողությամբ մասնակցել դրան, առավել ևս թույլ չեմ տալիս որևէ բանի խաթարել Իմ գործն ու Իմ տնօրինումը, ինչպես որ ինքն է ցանկանում։ Ես չեմ հանդուրժում ոչ մի մարդու կամ առարկա. ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր դաժան ու անմարդկային են Իմ հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ ներել նրանց, ովքեր դավաճանում են Իմ խոսքերին։ Ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր ապստամբում են Իմ դեմ։ Մի՞թե մարդու ճակատագիրն Իմ՝ Ամենակարողիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող եմ Ես քո անարդարությունն ու ապստամբությունը սուրբ համարել։ Ինչպե՞ս կարող են քո մեղքերը պղծել Իմ սրբությունը։ Ես չեմ պղծվում անարդարների կեղտով և չեմ վայելում անարդարների ընծաները։ Եթե դու հավատարիմ լինեիր Ինձ՝ Եհովայիս, մի՞թե քեզ կվերցնեիր Իմ սեղանի զոհաբերությունները։ Մի՞թե կկարողանայիր օգտագործել թունավոր լեզվուդ՝ Իմ սուրբ անունը հայհոյելու համար։ Մի՞թե դու կկարողանայիր այս կերպ դավաճանել Իմ խոսքերին։ Մի՞թե դու կկարողանայիր Իմ փառքն ու սուրբ անունը, որպես գործիք, օգտագործել՝ ծառայելու Սատանային՝ չարին։ Իմ կյանքը տրված է սրբերի վայելքի համար։ Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ քեզ Իմ կյանքին ինչպես խաղալիք վերաբերվել` ինչպես կամենաս, և այն որպես գործիք օգտագործեք ձեր միջև եղած հակամարտությունների համար։ Ինչպե՞ս կարող եք այսքան անսիրտ լինել և այդքան զուրկ բարության ուղուց Իմ հանդեպ ձեր վերաբերմունքում։ Մի՞թե չգիտեք, որ Ես արդեն գրել եմ ձեր չարագործությունները կյանքի այս խոսքերում։ Ինչպե՞ս կարող եք խուսափել ցասման օրվանից, երբ Ես պատժեմ Եգիպտոսը։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ այս կերպ հակառակվել ու ապստամբել Իմ դեմ՝ նորից ու նորից։ Բացահայտ ասու՛մ եմ ձեզ. երբ այդ օրը գա, ձեր պատիժն ավելի անտանելի կլինի, քան Եգիպտոսինը։ Ինչպե՞ս կարող եք խուսափել Իմ բարկության օրից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ տոկունությունը պատրաստ էր ձեր չարագործություններին և գոյություն ունի այդ օրը ձեզ պատժելու համար։ Մի՞թե դուք չեք, որ կկրեք ցասման դատաստանը, երբ Իմ համբերության բաժակը լցվի։ Մի՞թե ամեն ինչ Իմ՝ Ամենակարողիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող էի թույլ տալ ձեզ այսպես ապստամբել Իմ դեմ՝ երկնքի ներքո։ Ձեր կյանքը շատ ծանր է լինելու, որովհետև դուք հանդիպել եք Մեսիային, ում մասին ասված էր, թե գալու է, բայց ով երբեք չեկավ։ Մի՞թե դուք Նրա թշնամիները չեք։ Հիսուսը ընկերություն է արել ձեզ հետ, սակայն դուք Մեսիայի թշնամիներն եք։ Մի՞թե չգիտեք, որ թեև դուք ընկերություն եք անում Հիսուսի հետ, ձեր չարագործությունները լցրել են պիղծերի անոթները։ Թեև դուք շատ մոտ եք Եհովային, մի՞թե չգիտեք, որ ձեր չար խոսքերը հասել են Եհովայի ականջներին և բորբոքել Նրա բարկությունը։ Ինչպե՞ս կարող է Նա մոտ լինել քեզ և ինչպե՞ս կարող է չայրել քո այդ անոթները, որոնք լի են չարագործություններով։ Ինչպե՞ս կարող է Նա քո թշնամին չլինել։

Նախորդը. Երբ թափվող տերևները վերադառնան իրենց արմատներին, դու կզղջաս քո արած բոլոր չար գործերի համար

Հաջորդը. Փրկիչն արդեն վերադարձել է «Սպիտակ Ամպի» վրա

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով