Գլուխ 19

Մարդկանց երևակայություններում Աստված կարծես շատ վեհ է, և Նա անըմբռնելի է։ Կարծես թե Աստված չի բնակվում մարդկության մեջ և կարծես արհամարհում է մարդկանց, քանի որ Նա այդքան վեհ է։ Աստված, սակայն, ջախջախում է մարդկանց պատկերացումները և դրանք բոլորը դուրս թողնում՝ թաղելով «գերեզմաններում», որտեղ դրանք մոխիր են դառնում։ Աստծու վերաբերմունքը մարդկության պատկերացումների հանդեպ նման է մեռածների հանդեպ Իր վերաբերմունքին՝ ըստ ցանկության սահմանելով դրանք, կարծես թե «պատկերացումները» ոչ մի արձագանք չունեն։ Ուստի Աստված կատարում է այս գործն աշխարհի արարումից մինչև այսօր և երբեք կանգ չի առել։ Մսեղիի պատճառով մարդիկ ապականվում են Սատանայի կողմից, և երկրի վրա Սատանայի գործողությունների պատճառով մարդիկ իրենց փորձառությունների ընթացքում ամեն տեսակ պատկերացումներ են ձևավորում։ Սա կոչվում է «բնական ձևավորում»։ Գործի այս փուլն Աստծու երկրային գործի վերջին մասն է, ուստի Իր գործի եղանակը հասել է իր գագաթնակետին, և Նա ուժեղացնում է մարդկանց Իր կրթելը, որպեսզի նրանք ավարտուն դարձվեն Իր վերջնական գործում՝ ի վերջո բավարարելով Աստծու մտադրությունները։ Նախկինում մարդկության մեջ միայն Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումը կային, բայց չկային Իր՝ Աստծու ասած խոսքերը։ Երբ Աստված խոսեց Իր սեփական ձայնով, բոլորն ապշեցին, իսկ այսօրվա խոսքերն է՛լ ավելի շփոթեցնող են։ Դրանց իմաստն է՛լ ավելի դժվար է ըմբռնել, և մարդիկ կարծես շլացած են, քանի որ Նրա խոսքերի հիսուն տոկոսը չակերտների մեջ է։ «Երբ Ես խոսում եմ, մարդիկ համակ ուշադրությամբ լսում են Իմ ձայնը. սակայն հենց լռում եմ, նրանք կրկին սկսում են իրենց սեփական «նախաձեռնությունները»»։ Այդ հատվածը չակերտների մեջ առնված բառ է պարունակում։ Որքան շատ է Աստված հումորով խոսում, ինչպես Նա անում է այստեղ, այնքան ավելի շատ կարող է գրավել մարդկանց՝ կարդալու Իր խոսքերը։ Մի կողմից՝ դա մարդկանց թույլ է տալիս ընդունել էտված լինելը՝ միաժամանակ իրենց հանգստացած զգալով։ Սակայն հիմնականում դա կանխում է ավելի շատ մարդկանց վհատվելը կամ հիասթափվելը, երբ չեն հասկանում Աստծու խոսքերը։ Սա մարտավարություն է Սատանայի դեմ Աստծու պատերազմում։ Միայն այսկերպ մարդիկ կշարունակեն հետաքրքրված մնալ Աստծու խոսքերով և կշարունակեն ուշադրություն դարձնել դրանց, նույնիսկ երբ շփոթված են դրանցից։ Այնուամենայնիվ մեծ հմայք կա նաև Նրա բոլոր այն խոսքերում, որոնք չակերտների մեջ չեն, և ուստի դրանք ավելի նկատելի են և մարդկանց մղում են է՛լ ավելի սիրելու Աստծու խոսքերը և զգալու Նրա խոսքերի քաղցրությունն իրենց իսկ սրտերում։ Քանի որ Աստծու խոսքերը գալիս են մեծ բազմազանությամբ, հարուստ են ու բազմաբնույթ, և քանի որ Աստծու բազմաթիվ խոսքերում գոյականների կրկնություն չկա, մարդիկ իրենց երրորդ զգայարանով հավատում են, որ Աստված միշտ նոր է և երբեք չի հնանում։ Օրինակ. «Ես մարդկանցից չեմ խնդրում լինել պարզապես «սպառողներ», այլ նաև խնդրում եմ նրանց լինել «արտադրողներ», որոնք հաղթում են Սատանային»։ Այդ նախադասության մեջ «սպառողներ» և «արտադրողներ» բառերը միանման իմաստներ ունեն նախկինում ասված որոշ բառերի հետ, բայց Աստված ոչ ճկուն չէ. ավելի շուտ, Նա մարդկանց գիտակցել է տալիս Իր թարմությունը և դրանով իսկ մղում է նրանց բարձր գնահատելու Աստծու սերը։ Աստծու խոսքում առկա հումորը պարունակում է Նրա դատաստանը և Նրա պահանջները մարդկության նկատմամբ։ Քանի որ Աստծու բոլոր խոսքերն ունեն նպատակներ, քանի որ դրանք բոլորն ունեն իմաստներ, Նրա հումորը նախատեսված չէ մթնոլորտը թեթևացնելու կամ մարդկանց բարձրաձայն ծիծաղեցնելու համար, ոչ էլ նախատեսված է նրանց մկանները թուլացնելու համար։ Փոխարենն Աստծու հումորը նպատակ ունի մարդկանց հինգ հազար տարվա գերությունից ազատելու, որպեսզի նրանք այլևս երբեք չկապվեն և որպեսզի ավելի լավ կարողանան ընդունել Աստծու խոսքերը։ Աստծու եղանակը մի գդալ շաքարավազ օգտագործելն է՝ դեղը կուլ տալուն օգնելու համար. Նա դառը դեղը զոռով չի լցնում մարդկանց կոկորդը։ Քաղցրի մեջ դառնություն կա, իսկ դառնության մեջ՝ քաղցրություն։

«Երբ Արևելքում աղոտ լույսի շող է սկսում նշմարվել, տիեզերքի բոլոր մարդիկ փոքր-ինչ ավելի են ուշադրություն դարձնում դրան։ Արթնանալով խոր քնից՝ մարդիկ համարձակվում են դիտարկել այս արևելյան լույսի աղբյուրը։ Իրենց սահմանափակ կարողությունների պատճառով ոչ ոքի դեռ չի հաջողվել տեսնել, թե որտեղից է ծագում լույսը»։ Սա տեղի է ունենում ամենուրեք տիեզերքում, ոչ միայն Աստծու որդիների և Նրա մարդկանց շրջանում։ Կրոնական աշխարհի մարդիկ և անհավատները բոլորն ունեն այս արձագանքը։ Այն պահին, երբ Աստծու լույսը շողում է, նրանց բոլորի սրտերն աստիճանաբար փոխվում են, և նրանք ակամա սկսում են հայտնաբերել, որ իրենց կյանքն անիմաստ է, որ մարդկային կյանքն արժեք չունի։ Մարդիկ չեն ձգտում ապագայի, չեն մտածում վաղվա մասին կամ չեն անհանգստանում վաղվա համար. փոխարենը նրանք կառչում են այն գաղափարին, որ պետք է ավելի շատ ուտեն ու խմեն, քանի դեռ «երիտասարդ» են, և որ այդ ամենն արժեր, հենց որ գա վերջին օրը։ Մարդիկ բացարձակապես ոչ մի ցանկություն չունեն կառավարելու աշխարհը։ Աշխարհի հանդեպ մարդկության սիրո եռանդն ամբողջությամբ գողացվել է «դևի» կողմից, բայց ոչ ոք չգիտի, թե որն է արմատը։ Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, ետ ու առաջ վազելն է՝ տեղեկացնելով միմյանց, քանի որ Աստծու օրը դեռ չի եկել։ Մի օր բոլորը կտեսնեն բոլոր անըմբռնելի խորհուրդների պատասխանները։ Սա ճիշտ այն է, ինչ Աստված նկատի ուներ, երբ ասաց. «Մարդիկ արթնանում են քնից և երազից և միայն այդժամ են գիտակցում, որ աստիճանաբար Իմ օրը հասել է իրենց»։ Երբ այդ ժամանակը գա, Աստծու կողմից ընտրված բոլոր մարդիկ նման կլինեն կանաչ տերևների՝ «սպասելով Ինձ համար իրենց դերը խաղալուն, քանի դեռ Ես երկրի վրա եմ»։ Չինաստանում Աստծու մարդկանց մեջ այնքան շատերը դեռևս հետընթաց են ապրում այն բանից հետո, երբ Աստված հնչեցնում է Իր ձայնը, և ուստի Աստված ասում է. «Բայց անզոր լինելով փոխելու փաստերը՝ ոչինչ չի կարող անել՝ բացի սպասելուց, որ Ես կայացնեմ դատավճիռ»։ Նրանց մեջ դեռ կլինեն ոմանք, որոնք դուրս կթողնվեն. ոչ բոլորը կմնան անփոփոխ։ Ավելի շուտ, մարդիկ կարող են համապատասխանել չափանիշին միայն փորձության ենթարկվելուց հետո, որի համար նրանց «որակի վկայականներ» են տրվում. հակառակ դեպքում, նրանք կդառնան աղբ աղբանոցում։ Աստված մշտապես մատնանշում է մարդկության ճշմարիտ վիճակը, ուստի մարդիկ գնալով ավելի են զգում Աստծու խորհրդավորությունը։ «Եթե Նա Աստված չլիներ, ինչպե՞ս կկարողանար այդքան լավ իմանալ մեր ճշմարիտ վիճակը»։ Այնուամենայնիվ, մարդկանց թուլության պատճառով «մարդկանց սրտերում Ես ո՛չ բարձր եմ, ո՛չ խոնարհ։ Նրանց համար տարբերություն չկա՝ գոյություն ունեմ, թե ոչ»։ Մի՞թե սա ճիշտ բոլոր մարդկանց այն վիճակը չէ, որն առավելագույնս համապատասխանում է իրականությանը։ Ինչ վերաբերում է մարդկանց, Աստված գոյություն ունի, երբ նրանք ձգտում են Նրան, և գոյություն չունի, երբ չեն ձգտում Նրան։ Այլ կերպ ասած՝ Աստված գոյություն ունի մարդկանց սրտերում այն ակնթարթին, երբ նրանք Նրա օգնության կարիքն ունեն, բայց երբ նրանք այլևս Նրա կարիքը չունեն, Նա այլևս գոյություն չունի։ Սա է մարդկանց սրտերում։ Իրականում երկրի վրա բոլորն այսպես են մտածում՝ ներառյալ բոլոր «աթեիստները», և Աստծու մասին նրանց «տպավորությունը» նույնպես մշուշոտ է ու անթափանց։

«Հետևաբար ցամաքի վրա լեռները դառնում են սահմաններ ազգերի միջև, ջրերը՝ արգելքներ՝ տարբեր երկրների մարդկանց միմյանցից հեռու պահելու համար, իսկ օդը դառնում է այն, ինչը հոսում է մարդուց մարդ երկրից վեր տարածություններում»։ Սա այն գործն էր, որն Աստված արեց աշխարհն արարելիս։ Այստեղ սա հիշատակելը շփոթեցնող է մարդկանց համար. մի՞թե Աստված ցանկանում է մեկ այլ աշխարհ արարել։ Արդարացի է ասել սա. ամեն անգամ, երբ Աստված խոսում է, Նրա խոսքերը արարչագործություն, տնօրինում և աշխարհի կործանում են պարունակում. պարզապես երբեմն դրանք հստակ են, իսկ երբեմն՝ մշուշոտ։ Աստծու ողջ տնօրինումը մարմնավորված է Նրա խոսքերում. պարզապես մարդիկ չեն կարողանում զանազանել դրանք։ Օրհնությունները, որոնք Աստված շնորհում է մարդկանց, հարյուրապատիկ աճեցնում են նրանց հավատը։ Արտաքուստ թվում է, թե Աստված խոստում է տալիս նրանց, բայց, ըստ էության, դա Իր թագավորության մարդկանց նկատմամբ Աստծու պահանջների չափն է։ Նրանք, ովքեր պիտանի են օգտագործման համար, կմնան, մինչդեռ նրանք, ովքեր չեն համապատասխանում չափանիշին, կկլանվեն երկնքից իջնող աղետի մեջ։ «Երկնքում ճայթող որոտը կտապալի մարդկանց։ Բարձր լեռները, երբ շրջվեն, կթաղեն նրանց, քաղցած վայրի գազանները կխժռեն նրանց, և ալեկոծ օվկիանոսները կփակվեն նրանց գլխավերևում։ Մինչ մարդկությունը ներգրավվում է եղբայրասպան հակամարտության մեջ, բոլորը կփնտրեն իրենց կործանումն իրենց միջից բխող աղետներում»։ Սա այն «հատուկ վերաբերմունքն» է, որը ցույց կտրվի նրանց, ովքեր չեն համապատասխանում չափանիշին, և նրանք դրանից հետո փրկության չեն բերվի Աստծու թագավորությունում։ Որքան ավելի շատ է Աստված ասում այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Դուք, առաջնորդվելով Իմ լույսով, կճեղքեք խավարի ուժերի խեղդող կապը։ Դուք չեք կորցնի լույսի առաջնորդությունը խավարում», այնքան ավելի շատ են մարդիկ ազնվության զգացում ունենում. որպես այդպիսին՝ նրանք ավելի շատ հավատ ունեն՝ ձգտելու նոր կյանքի։ Աստված մատակարարում է մարդկանց, երբ նրանք խնդրում են Իրենից։ Երբ Աստված որոշակի չափով մերկացնում է նրանց, Նա փոխում է Իր խոսելաոճը՝ օգտագործելով օրհնության տոն՝ լավագույն արդյունք ստանալու համար։ Մարդկությանն այս կերպ պահանջներ ներկայացնելն ավելի գործնական արդյունքներ է տալիս, քանի որ մարդիկ բոլորը պատրաստակամ են գործնական խոսելու իրենց գործընկերների հետ. նրանք բոլորը բիզնեսի փորձագետներ են։ Սա ճիշտ այն է, ինչի վրա Աստված կենտրոնանում է սա ասելիս։ Ուրեմն ի՞նչ է «Սինիմը»։ Այստեղ Աստված նկատի չունի երկրի վրա գտնվող թագավորությունը, որն ապականված է Սատանայի կողմից, այլ ավելի շուտ Աստծուց եկող բոլոր հրեշտակների ժողովը։ «Կկանգնեք ամուր և անսասան» բառերը ենթադրում են, որ հրեշտակները կճեղքեն Սատանայի բոլոր ուժերը՝ դրանով իսկ հաստատելով Սինիմը տիեզերքում։ Այսպիսով՝ Սինիմի իրական իմաստը երկրի վրա բոլոր հրեշտակների ժողովն է, և այստեղ այն վերաբերում է երկրի վրա գտնվողներին։ Հետևաբար, այն թագավորությունը, որը դրանից հետո գոյություն կունենա երկրի վրա, կկոչվի «Սինիմ», այլ ոչ թե «թագավորություն»։ Երկրի վրա «թագավորությունը» իրական իմաստ չունի։ Այն, ըստ էության, Սինիմն է։ Այսպիսով՝ միայն դրանք Սինիմի սահմանման հետ կապելով կարելի է իմանալ «կշողաք Իմ փառքի լույսով ողջ տիեզերքում» բառերի ճշմարիտ իմաստը։ Սա ցույց է տալիս ապագայում երկրի վրա բոլոր մարդկանց դասակարգումը։ Սինիմի մարդիկ բոլորը թագավորներ կլինեն, և նրանք կկառավարեն երկրի վրա գտնվող բոլոր ժողովուրդներին, որոնք հանդիմանություն են կրել։ Երկրի վրա ամեն ինչ բնականոն կգործի Սինիմի մարդկանց տնօրինման շնորհիվ։ Սա ավելին չէ, քան իրավիճակի կոպիտ ուրվագծից։ Բոլոր մարդիկ կմնան Աստծու թագավորության ներսում, ինչը նշանակում է, որ նրանք կմնան Սինիմում։ Երկրի վրա մարդիկ կկարողանան հաղորդակցվել հրեշտակների հետ։ Որպես այդպիսին՝ երկինքն ու երկիրը կկապվեն իրար։ Կամ, այլ կերպ ասած, երկրի վրա բոլոր մարդիկ կհնազանդվեն և կսիրեն Աստծուն այնպես, ինչպես երկնքի հրեշտակներն են անում։ Այդ ժամանակ Աստված բացահայտորեն կհայտնվի երկրի բոլոր մարդկանց և նրանց թույլ կտա անզեն աչքով տեսնել Իր ճշմարիտ դեմքը, և Նա Իրեն ցանկացած պահի կհայտնի նրանց։

Նախորդը. Գլուխ 18

Հաջորդը. Գլուխ 20

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով