Մարմնացած Աստծու և Աստծու կողմից օգտագործվող մարդկանց միջև էական տարբերությունը

Շատ տարիներ է, որ Աստծու Հոգին որոնումների մեջ է, երբ Նա գործում է երկրի վրա, և դարաշրջանի ու սերունդների ընթացքում շատերն են եղել, ում Աստված օգտագործել է Իր գործն իրականացնելու համար։ Սակայն այս ողջ ժամանակահատվածում Աստծու Հոգին չի ունեցել իրեն արժանի հանգրվան, այդ պատճառով էլ Աստված Իր գործը կատարելու համար անցնում է մի անձից մյուսին։ Ընդհանուր առմամբ՝ Նրա գործը կատարվում է մարդկանց միջոցով։ Այն է՝ այս բոլոր տարիների ընթացքում Աստծու գործը երբեք չի դադարել, այլ անընդմեջ շարունակվել և առաջ է մղվել մարդկանց վրա՝ հասնելով մինչև մեր օրեր։ Թեև Աստված այնքան խոսքեր է ասել և այնքան մեծ գործ է կատարել, մարդը դեռևս չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված երբեք չի երևացել մարդուն, նաև որովհետև Նա չունի շոշափելի կերպար։ Եվ, ուստի, Աստված պետք է ավարտին հասցնի այս գործը, այն է՝ բոլոր մարդկանց գործնական Աստծու իրական նշանակությանը հաղորդ դարձնելու գործը։ Այս նպատակին հասնելու համար՝ Աստված պետք է Իր Հոգին շոշափելի կերպով դրսևորի մարդկությանը և Իր գործը կատարի նրանց մեջ։ Այսինքն՝ միայն այն ժամանակ, երբ Աստծու Հոգին շրջում է մարդկանց մեջ պատկերով՝ մսեղիով ու ոսկորով և շոշափելի ձևով՝ուղեկցելով նրանց կյանքում` երբեմն Իրեն բացահայտելով և երբեմն թաքցնելով, միայն այդժամ մարդիկ կարող են հասնել Նրա առավել խոր ճանաչմանը։ Եթե Աստված միայն մարմնի մեջ մնար, Նա չէր կարողանա Իր գործն ամբողջությամբ կատարել։ Եվ որոշ ժամանակ մսեղի մարմնում աշխատելուց հետո՝ կատարելով այն ծառայությունը, որը պետք է կատարվի մարմնի մեջ, Աստված կհեռանա մարմնից և կաշխատի հոգևոր ոլորտում՝ մսեղի մարմնի պատկերով, ինչպես Հիսուսն արեց այն բանից հետո, երբ որոշ ժամանակ աշխատեց սովորական մարդկանց մեջ և ավարտեց այն ամբողջ գործը, որը Նա պետք է ավարտեր։ Գուցե հիշեք այս հատվածը «Ուղին… (5)»-ից՝ «Հիշում եմ, թե ինչպես Իմ Հայրը Ինձ ասաց․ «Երկրի վրա միայն ձգտի՛ր հետևել Քո Հոր կամքին և կատարել Նրա հանձնարարությունը։ Ուրիշ ոչինչ Քեզ չի վերաբերում»։ Ի՞նչ ես հասկանում այս հատվածից։ Երբ Աստված իջնում է երկիր, Նա կատարում է Իր գործըը միայն աստվածայնության մեջ, ինչն էլ երկնային Հոգին հանձնարարել էր մարմնացյալ Աստծուն։ Երբ Նա գալիս է, Նա միայն խոսում է ողջ երկրի վրա՝ տարբեր միջոցներով և տարբեր տեսանկյուններից հնչեցնելով Իր արտահայտումները։ Որպես Իր նպատակ և գործելու սկզբունք՝ Նա հիմնականում ընդունում է մարդու մասին հոգալը և մարդուն ուսուցանելը և չի մտահոգվում այնպիսի բաներով, ինչպիսիք են մարդկանց միջև հարաբերությունները կամ մարդկանց կյանքի մանրամասները։ Նրա գլխավոր ծառայությունը Հոգու անունից խոսելն է։ Այն է՝ երբ Աստծու Հոգին շոշափելիորեն հայտնվում է մսեղի մարմնով, Նա միայն հոգում է մարդու կյանքի մասին և ճշմարտությունն է հայտնում։ Նա չի խառնվում մարդու գործերին, ինչը նշանակում է՝ չի մասնակցում մարդկության գործին։ Մարդիկ անկարող են կատարել աստվածային գործ, և Աստված չի մասնակցում մարդկային գործին։ Բոլոր այն տարիների ընթացքում, ինչ Աստված եկել է այս երկիր՝ Իր գործը կատարելու համար, Նա միշտ այն իրականացրել է մարդկանց միջոցով։ Սակայն այս մարդիկ չեն կարող համարվել մարմնացյալ Աստված, այլ միայն Աստծու կողմից օգտագործված մարդիկ։ Մյուս կողմից՝ այսօրվա Աստված կարող է ուղղակիորեն խոսել աստվածայնության տեսանկյունից՝ արտահայտելով Հոգու ձայնը և գործելով Հոգու անունից։ Բոլոր նրանք, ում Աստված օգտագործել է դարերի և սերունդների ընթացքում, նույնպես օրինակներ են այն բանի, որ Աստծու Հոգին գործում է մսեղի մարմնի մեջ․ ապա ինչո՞ւ նրանք չեն կարող կոչվել Աստված։ Սակայն այսօրվա Աստված ևս Աստծու Հոգին է, որ անմիջապես գործում է մսեղի մարմնի մեջ, և Հիսուսն էլ մսեղի մարմնի մեջ գործող Աստծու Հոգին էր․ երկուսն էլ կոչվում են Աստված։ Ապա ո՞րն է տարբերությունը։ Դարաշրջանների ընթացքում Աստծու կողմից օգտագործված մարդիկ բոլորն էլ ունակ են եղել նորմալ մտածողության և բանականության։ Նրանք բոլորն էլ ըմբռնել են վարվելու և գործեր վարելու սկզբունքները։ Նրանք ունեցել են մարդկային նորմալ պատկերացումներ և նորմալ մարդուն անհրաժեշտ ամեն բան։ Նրանց մեծ մասն ունեցել է բացառիկ տաղանդ և բնածին խելք։ Այս մարդկանց վրա ներգործելիս Աստծու Հոգին գործածում է նրանց տաղանդները, որոնք նրանց պարգևներն են։ Աստծու Հոգին գործի է դնում նրանց տաղանդները՝ նրանց զորությունները ծառայեցնելով Աստծուն։ Սակայն Աստծու էությունը զերծ է պատկերացումներից կամ մտքերից, անխառն է մարդկային գաղափարներին և անգամ զուրկ է այն ամենից, ինչը բնորոշ է սովորական մարդուն։ Ինչը նշանակում է՝ Նա անգամ ծանոթ չէ վարվելու և գործեր վարելու սկզբունքներին։ Ահա թե ինչպես է լինում, երբ այսօրվա Աստված իջնում է երկիր։ Նրա գործն ու Նրա խոսքերն անխառն են մարդկային գաղափարներին և մարդկային մտքերին, փոխարենը Հոգու գաղափարների ուղիղ դրսևորումն են, և Նա գործում է անմիջապես Աստծու անունից։ Սա նշանակում է, որ Հոգին ուղղակիորեն խոսում է, այսինքն՝ աստվածայնությունն ուղղակիորեն կատարում է գործը՝ առանց դրանում մարդու գաղափարների նշույլ իսկ խառնելու։ Այլ կերպ ասած՝ մսեղի դարձած Աստված ուղղակիորեն մարմնավորում է աստվածայնություն, զուրկ է մարդկային մտքերից կամ պատկերացումներից և չի հասկանում մարդկանց՝ աշխարհի հետ վարվելու սկզբունքները։ Եթե միայն աստվածայնությունը գործեր (այսինքն՝ եթե միայն Աստված Ինքը գործեր), Աստծու գործը երկրի վրա իրականացնելու ոչ մի հնարավորություն չէր լինի։ Ուստի, երբ Աստված իջնում է երկիր, Նա պետք է ունենա փոքրաթիվ մարդիկ, որոնց Նա օգտագործում է մարդկայնության մեջ գործելու համար՝ զուգորդելով այն գործի հետ, որն Աստված անում է աստվածայնության մեջ։ Այլ կերպ ասած՝ Նա օգտագործում է մարդկային գործը՝ Իր աստվածային գործին աջակցելու համար։ Հակառակ դեպքում, մարդու համար աստվածային գործին ուղղակիորեն հաղորդակից լինելու ոչ մի հնարավորություն չէր լինի։ Ահա թե ինչպես էր Հիսուսի և Նրա աշակերտների դեպքում։ Աշխարհում Իր եղած ժամանակ Հիսուսը ոչնչացրեց հին օրենքները և հաստատեց նոր պատվիրաններ։ Նա նաև շատ խոսքեր ասաց։ Այս ողջ գործն արվեց աստվածայնության մեջ։ Մյուսները, ինչպես օրինակ՝ Պետրոսը, Պողոսը և Հովհաննեսը, բոլորն իրենց հետագա գործը կառուցեցին Հիսուսի խոսքերի հիմքի վրա։ Սա նշանակում է, որ Աստված կատարեց Իր սկզբնական գործն այդ դարաշրջանում՝ ուղղորդելով Շնորհքի դարաշրջանի սկիզբը, այսինքն՝ Նա ուղղորդեց նոր դարաշրջան՝ ոչնչացնելով հինը և նաև իրականացնելով հետևյալ խոսքերը․ «Աստված Սկիզբն ու Վերջն է»։ Այլ կերպ ասած՝ մարդը պետք է կատարի մարդկային գործն աստվածային գործի հիմքի վրա։ Երբ Հիսուսն ասաց այն ամենը, ինչ պետք է ասեր, և ավարտեց Իր գործը երկրի վրա, Նա հեռացավ մարդուց։ Սրանից հետո բոլոր մարդիկ գործում էին Նրա խոսքերում արտահայտված սկզբունքների համաձայն և կիրարկում էին այն ճշմարտությունների համաձայն, որոնց մասին Նա խոսել էր։ Այս բոլոր մարդիկ աշխատում էին Հիսուսի համար։ Եթե միայն Հիսուսը կատարած լիներ գործը, անկախ նրանից՝ որքան խոսքեր ասեր, մարդիկ Նրա խոսքերին հաղորդակից լինելու ոչ մի միջոց չէին ունենա, որովհետև Նա գործում էր աստվածայնության մեջ և կարող էր ասել միայն աստվածայնության խոսքեր ու չէր կարող բացատրել բաները մարդկանց և հասկանալի դարձնել Իր խոսքերը բնականոն մարդկանց համար։ Եվ այսպիսով՝ Նա ստիպված էր ունենալ առաքյալներ և մարգարեներ, որոնք եկան Իրենից հետո՝ լրացնելու Իր գործը։ Սա է այն սկզբունքը, թե ինչպես է մարմնացած Աստված կատարում Իր գործը՝ օգտագործելով մարմնացած մսեղին խոսելու և գործելու համար, որպեսզի ավարտուն դարձնի աստվածայնության գործը, և ապա օգտագործելով մի քանի կամ գուցե ավելի շատ մարդկանց, որոնք համապատասխանում են Աստծու մտադրություններին՝ լրացնելու Իր գործը։ Այսինքն՝ Աստված օգտագործում է մարդկանց, որոնք համապատասխանում են Իր մտադրություններին, մարդկայնության մեջ հովվելու և ջրելու գործն անելու համար, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան մտնել ճշմարտության իրականություն։

Եթե, երբ եկավ մսեղիով, Աստված միայն աստվածայնության գործն աներ, և չլինեին Իր մտադրություններին համապատասխանող մարդիկ՝ Իր հետ համագործակցելու համար, ապա մարդն անկարող կլիներ հասկանալ Աստծու մտադրությունները կամ հաղորդակից լինել Աստծուն։ Աստված պետք է օգտագործի բնականոն մարդկանց, որոնք համապատասխանում են Իր մտադրություններին՝ այս գործն ավարտելու, եկեղեցիները հսկելու և հովվելու համար, որպեսզի հնարավոր լինի հասնել այն մակարդակին, որ մարդու ճանաչողական գործընթացները, նրա ուղեղն ունակ են պատկերացնելու։ Այլ կերպ ասած՝ Աստված օգտագործում է փոքրաթիվ մարդկանց, որոնք համապատասխանում են Իր մտադրություններին՝ «թարգմանելու» այն գործը, որը Նա անում է Իր աստվածայնության մեջ, որպեսզի այն կարողանա բացվել, աստվածային լեզուն մարդկային լեզվի վերածելու համար, որպեսզի մարդիկ կարողանան ըմբռնել և հասկանալ այն։ Եթե Աստված այդպես չաներ, ոչ ոք չէր հասկանա Աստծու աստվածային լեզուն, որովհետև Աստծու մտադրություններին համապատասխանող մարդիկ ի վերջո փոքրամասնություն են, և մարդու ըմբռնելու կարողությունը թույլ է։ Ահա թե ինչու Աստված ընտրում է այս մեթոդը մարմնացած մսեղիում գործելիս։ Եթե լիներ միայն աստվածային գործ, մարդու համար Աստծուն ճանաչելու կամ Նրան հաղորդակից լինելու ոչ մի միջոց չէր լինի, որովհետև մարդը չի հասկանում Աստծու լեզուն։ Մարդն ունակ է հասկանալու այս լեզուն միայն այն մարդկանց միջնորդությամբ, որոնք համապատասխանում են Աստծու մտադրություններին, որոնք պարզաբանում են Նրա խոսքերը։ Սակայն, եթե լինեին միայն այդպիսի՝ մարդկայնության մեջ գործող մարդիկ, դա կարող էր միայն պահպանել մարդու բնականոն կյանքը․ այն չէր կարող փոխակերպել մարդու խառնվածքը։ Աստծու գործը չէր կարող ունենալ նոր մեկնարկային կետ․ կլինեին միայն նույն հին երգերը, նույն հին տափակաբանությունները։ Միայն մարմնացած Աստծու միջնորդությամբ, որ ասում է այն ամենը, ինչ պետք է ասվի, և անում է այն ամենը, ինչ պետք է արվի Իր մարմնացման ժամանակաշրջանում, որից հետո մարդիկ գործում և փորձառաբար ապրում են Նրա խոսքերի համաձայն, միայն այսպես նրանց կյանքի բնույթը կկարողանա փոխվել, և միայն այսպես նրանք կկարողանան համընթաց շարժվել դարաշրջանի հետ։ Նա, ով գործում է աստվածայնության մեջ, ներկայացնում է Աստծուն, մինչդեռ նրանք, ովքեր գործում են մարդկայնության մեջ, Աստծու կողմից օգտագործվող մարդիկ են։ Սա նշանակում է, որ մարմնացած Աստված էապես տարբերվում է Աստծու կողմից օգտագործվող մարդկանցից։ Մարմնացած Աստված ի վիճակի է անելու աստվածայնության գործը, մինչդեռ Աստծու կողմից օգտագործվող մարդիկ՝ ոչ։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկզբում Աստծու Հոգին անձամբ խոսում է և մեկնարկում նոր դարաշրջան՝ մարդուն նոր սկիզբ բերելու համար։ Երբ Նա ավարտում է խոսելը, սա նշանակում է, որ Աստծու գործն Իր աստվածայնության մեջ կատարված է։ Դրանից հետո բոլոր մարդիկ հետևում են Աստծու կողմից օգտագործվողների օրինակին՝ մտնելու իրենց կյանքի փորձառության մեջ։ Նույն տրամաբանությամբ սա նաև այն փուլն է, որում Աստված մարդուն բերում է նոր դարաշրջան և մարդկանց տալիս է նոր մեկնարկային կետ, որի ժամանակ Աստծու գործը մսեղիում եզրափակվում է։

Աստված չի գալիս երկիր՝ կատարելագործելու Իր բնականոն մարդկայնությունը։ Նա չի գալիս՝ կատարելու բնականոն մարդկայնության գործը. Նա գալիս է միայն բնականոն մարդկայնության մեջ աստվածայնության գործն անելու համար։ Այն, ինչ Աստված ասում է բնականոն մարդկայնության մասին, մարդկանց պատկերացրածի պես չէ։ Մարդը «բնականոն մարդկայնությունը» սահմանում է որպես կին կամ ամուսին, որդիներ և դուստրեր ունենալ, որոնք ապացույց են այն բանի, որ նա բնականոն մարդ է. Աստված, սակայն, այդպես չի վերաբերում դրան։ Նա բնականոն մարդկայնությունը համարում է բնականոն մարդկային մտքեր, բնականոն մարդկային կյանք ունենալը և բնականոն մարդկանցից ծնված լինելը։ Բայց Նրա բնականոնությունը չի ներառում կին կամ ամուսին և երեխաներ ունենալն այնպես, ինչպես մարդն է խոսում բնականոնության մասին։ Այսինքն՝ բնականոն մարդկայնությունը, որի մասին խոսում է Աստված, մարդու համար այն է, ինչը նա կհամարեր մարդկայնության բացակայություն՝ գրեթե զուրկ զգացմունքներից և առերևույթ զուրկ մսեղավոր կարիքներից, ճիշտ ինչպես Հիսուսը, որ ուներ միայն բնականոն մարդու արտաքին պատյանը և ընդունել էր բնականոն մարդու կերպարանք, բայց ըստ էության լիովին չուներ այն ամենը, ինչ պետք է ունենա բնականոն մարդը։ Սրանից կարելի է հասկանալ, որ մարմնացած Աստծու էությունը չի ընդգրկում բնականոն մարդկայնությունն ամբողջությամբ, այլ միայն այն բաների մի մասը, որոնք մարդիկ պետք է ունենան՝ բնականոն մարդկային կյանքի ռեժիմն ապահովելու և բնականոն մարդկային ողջամտությունը պահպանելու համար։ Բայց այս իրողությունները ոչ մի կապ չունեն այն բանի հետ, ինչ մարդը համարում է բնականոն մարդկայնություն։ Դրանք այն են, ինչ պետք է ունենա մարմնացած Աստված։ Կան այնպիսիք, սակայն, որոնք պնդում են, որ մարմնացած Աստծու մասին կարելի է ասել, թե ունի բնականոն մարդկայնություն միայն այն դեպքում, եթե ունի կին, որդիներ և դուստրեր, ընտանիք. առանց այս բաների, ասում են նրանք, Նա բնականոն մարդ չէ։ Այդ դեպքում Ես հարցնում եմ քեզ․ «Արդյո՞ք Աստված կին ունի։ Հնարավո՞ր է, որ Աստված ամուսին ունենա։ Կարո՞ղ է Աստված երեխաներ ունենալ»։ Մի՞թե սրանք մոլորություններ չեն։ Սակայն մարմնացած Աստված չի կարող դուրս ցատկել ժայռերի ճեղքից կամ ընկնել երկնքից։ Նա կարող է ծնվել միայն բնականոն մարդկային ընտանիքում։ Ահա թե ինչու ունի ծնողներ և քույրեր։ Սրանք այն բաներն են, որոնք պետք է ունենա մարմնացած Աստծու բնականոն մարդկայնությունը։ Այդպես էր Հիսուսի դեպքում. Հիսուսն ուներ հայր և մայր, քույրեր և եղբայրներ, և այս ամենը բնականոն էր։ Բայց եթե Նա ունենար կին և որդիներ ու դուստրեր, ապա Նրանը չէր լինի այն բնականոն մարդկայնությունը, որն Աստված նախատեսել էր՝ մարմնացած Աստված ունենա։ Եթե այդպես լիներ, Նա անկարող կլիներ գործել աստվածայնության անունից։ Ճիշտ այն պատճառով, որ Նա չուներ կին կամ երեխաներ, և այնուամենայնիվ, ծնվել էր բնականոն մարդկանցից բնականոն ընտանիքում, Նա ի վիճակի եղավ անելու աստվածայնության գործը։ Եթե շարունակենք պարզաբանել սա, ապա այն, ինչ Աստված համարում է բնականոն մարդ, բնականոն ընտանիքում ծնված մարդն է։ Միայն այդպիսի մարդն է որակավորված աստվածային գործ անելու համար։ Մյուս կողմից, եթե մարդն ունենար կին, երեխաներ կամ ամուսին, այդ մարդն ի վիճակի չէր լինի աստվածային գործ անելու, որովհետև նա կունենար միայն այն բնականոն մարդկայնությունը, որը պահանջում են մարդիկ, բայց ոչ այն բնականոն մարդկայնությունը, որը պահանջում է Աստված։ Այն, ինչ համարվում է Աստծու կողմից, և այն, ինչ հասկանում են մարդիկ, հաճախ հսկայականորեն տարբերվում են, շատ հեռու են իրարից։ Աստծու գործի այս փուլում կա շատ բան, որը հակասում և մեծապես տարբերվում է մարդկանց պատկերացումներից։ Կարելի է ասել, որ Աստծու գործի այս փուլն ամբողջովին բաղկացած է անմիջապես գործող աստվածայնությունից, և մարդկայնությունը խաղում է աջակցող դեր։ Քանի որ Աստված իջնում է երկիր՝ անձամբ կատարելու Իր գործը, այլ ոչ թե թույլ տալու, որ մարդն իր ձեռքը դնի դրա վրա, Նա մարմնանում է մսեղիում (անկատար, բնականոն մարդու մեջ)՝ Իր գործն անելու համար։ Նա օգտագործում է այս մարմնացման ընձեռած հնարավորությունը՝ մարդկության առաջ նոր դարաշրջան բերելու, մարդկությանն Իր գործի հաջորդ քայլի մասին պատմելու և մարդկանց խնդրելու կիրարկել Իր խոսքերում նկարագրված ուղու համաձայն։ Այսպիսով Աստծու գործը մսեղիում եզրափակվում է. Նա պատրաստվում է լքելու մարդուն և բաժանվելու մարդուց՝ այլևս չբնակվելով բնականոն մարդկայնության մսեղիում, այլ ավելի շուտ հեռանալով մարդուց՝ Իր գործի մեկ այլ մասին անցնելու համար։ Ապա, օգտագործելով մարդկանց, որոնք համապատասխանում են Իր մտադրություններին, Նա շարունակում է Իր գործը երկրի վրա մարդկանց այս խմբի մեջ, բայց նրանց մարդկայնության մեջ։

Մարմնացած Աստված չի կարող հավերժ մնալ մարդու հետ, որովհետև Աստված շատ ավելի այլ անելիքներ ունի։ Նա չի կարող կապված լինել մսեղիին. պետք է թոթափի մսեղին՝ անելու այն գործը, որը պետք է անի, թեև այդ գործն անում է մսեղիի պատկերով։ Երբ Աստված իջնում է երկիր, Նա չի սպասում, մինչև հասնի այն կերպարանքին, որին բնականոն մարդը պետք է հասնի նախքան մահանալը և մարդկությանը լքելը։ Անկախ նրանից՝ քանի տարեկան է Նրա մսեղին, երբ Նրա գործն ավարտվում է, Նա գնում և լքում է մարդուն։ Նրա համար տարիք գոյություն չունի, Նա Իր օրերը չի հաշվում ըստ մարդկային կյանքի տևողության. փոխարենը, ավարտում է Իր կյանքը մսեղիում՝ Իր գործի քայլերին համապատասխան։ Գուցե լինեն մարդիկ, որոնք զգում են, որ Աստված, գալով մսեղիով, պետք է որոշակի չափով տարիք առնի, պետք է դառնա չափահաս, հասնի ծերության և հեռանա միայն այն ժամանակ, երբ այդ մարմինը տեղի տա։ Սա մարդու երևակայությունն է. Աստված այդպես չի գործում։ Նա գալիս է մսեղիով՝ միայն անելու այն գործը, որը պետք է անի, այլ ոչ թե ապրելու բնականոն մարդու կյանքով՝ ծնվելով ծնողներից, մեծանալով, ընտանիք կազմելով և կարիերա սկսելով, երեխաներ ունենալով և մեծացնելով կամ դիմանալով կյանքի փոթորիկներին՝ բնականոն մարդկանց բոլոր գործունեություններն անելով։ Երբ Աստված իջնում է երկիր, դա Աստծու Հոգին է, որ հագնում է մսեղին, գալիս է մսեղիով, բայց Աստված չի ապրում բնականոն մարդու կյանքով։ Նա գալիս է միայն Իր տնօրինման ծրագրի մի մասն իրագործելու համար։ Դրանից հետո Նա կլքի մարդկությանը։ Երբ Նա գալիս է մսեղիով, Աստծու Հոգին չի կատարելագործում մսեղիի բնականոն մարդկայնությունը։ Ավելի շուտ, Աստծու նախասահմանած ժամանակ աստվածայնությունն անմիջապես անցնում է գործի։ Ապա, անելով այն ամենը, ինչ պետք է անի, և լիովին ավարտելով Իր սպասավորությունը, Աստծու Հոգու գործն այս փուլում ավարտվում է, որի ժամանակ մարմնացած Աստծու կյանքը նույնպես ավարտվում է՝ անկախ նրանից, թե արդյոք Նրա մսեղավոր մարմինը կյանքով արտահայտել է իր երկարակեցության ժամկետը։ Այսինքն՝ կյանքի որ փուլին է հասնում մսեղավոր մարմինը, և որքան երկար է այն ապրում երկրի վրա, երկուսն էլ որոշվում են Հոգու գործով և ոչ մի կապ չունեն այն բանի հետ, ինչ մարդը համարում է բնականոն մարդկայնություն։ Որպես օրինակ վերցրեք Հիսուսին։ Նա ապրեց մսեղիում երեսուներեքուկես տարի։ Մարդկային մարմնի կյանքի տևողության առումով Նա չպետք է մահանար այդ տարիքում և չպետք է հեռանար։ Բայց սա չէր մտահոգում Աստծու Հոգուն։ Նրա գործն ավարտվել էր, և այդ պահին մարմինը վերցվեց՝ անհետանալով Հոգու հետ միասին։ Սա է այն սկզբունքը, որով Աստված գործում է մսեղիում։ Եվ այսպես, խստորեն ասած, մարմնացած Աստծու մարդկայնությունն առաջնային կարևորություն չունի։ Այն դեռևս վերադառնում է նույն կետին. բնականոն մարդու կյանքով ապրելու համար չէ, որ Նա իջնում է երկիր։ Նա նախ չի հաստատում բնականոն մարդկային կյանք և ապա սկսում գործել։ Ավելի շուտ, քանի դեռ Նա ծնվել է բնականոն մարդկային ընտանիքում, Նա ի վիճակի է անելու աստվածային գործ, գործ, որն անարատ է մարդու գաղափարներից, որը մսեղավոր չէ, որը հաստատապես չի որդեգրում հասարակության ուղիները կամ ներառում մարդու մտքերը կամ պատկերացումները, և, ավելին, որը չի ներառում մարդու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունները։ Սա այն գործն է, որը մարմնացած Աստված մտադիր է անելու, և դա նաև Նրա մարմնացման գործնական նշանակությունն է։ Աստված գալիս է մսեղիով՝ հիմնականում անելու գործի մի փուլ, որը պետք է արվի մսեղիում՝ առանց անցնելու այլ աննշան գործընթացների միջով, իսկ ինչ վերաբերում է բնականոն մարդու փորձառություններին, Նա չունի դրանք։ Այն գործը, որն Աստծու մարմնացած մսեղին պետք է անի, չի ներառում բնականոն մարդկային փորձառություններ։ Ուստի Աստված գալիս է մսեղիով հանուն այն գործի կատարման, որը Նա պետք է իրագործի մսեղիում։ Մնացածը ոչ մի կապ չունի Նրա հետ. Նա չի անցնում այդքան շատ աննշան գործընթացների միջով։ Երբ Նրա գործը կատարվում է, Նրա մարմնացման նշանակությունը նույնպես ավարտվում է։ Այս փուլն ավարտելը նշանակում է՝ այն գործը, որը Նա պետք է անի մսեղիում, եզրափակվել է, և Նրա մսեղիի սպասավորությունն ավարտված է։ Բայց Նա չի կարող անվերջ շարունակել գործել մսեղիում։ Նա պետք է տեղափոխվի մեկ այլ վայր՝ գործելու, և լքի մսեղին։ Միայն այսպես Նրա գործը կարող է լիովին կատարվել և ավելի արդյունավետորեն առաջ ընթանալ։ Աստված գործում է Իր սկզբնական ծրագրի համաձայն։ Թե ինչ գործ պետք է անի և ինչ գործ է եզրափակել, Նա գիտի Իր ձեռքի ափի պես պարզ։ Աստված առաջնորդում է յուրաքանչյուր անհատի՝ քայլելու այն ուղով, որը Նա արդեն նախասահմանել է։ Ոչ ոք չի կարող խուսափել դրանից։ Միայն նրանք, ովքեր հետևում են Աստծու Հոգու առաջնորդությանը, կկարողանան մտնել հանգստի մեջ։ Կարող է պատահել, որ հետագա գործում չլինի Աստված, որ խոսում է մսեղիում՝ մարդուն ուղղորդելու համար, այլ լինի շոշափելի կերպարանքով Հոգի, որն ուղղորդում է մարդու կյանքը։ Միայն այս կերպ մարդը կկարողանա կոնկրետ կերպով դիպչել Աստծուն, նայել Աստծուն և ավելի լավ մտնել այն իրականության մեջ, որը պահանջում է Աստված, որպեսզի կատարյալ դարձվի գործնական Աստծու կողմից։ Սա այն գործն է, որն Աստված մտադիր է իրագործելու, և այն, ինչ Նա ծրագրել է վաղուց։ Սրանից բոլորդ պետք է տեսնեք այն ուղին, որով պետք է ընթանա՛ք։

Նախորդը. Յոթ որոտները որոտացին՝ մարգարեանալով, որ արքայության սուրբ Ավետարանը պիտի հռչակվի և տարածվի ողջ տիեզերքում

Հաջորդը. Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով