Քո հավատքով առ Աստված դու պետք է հնազանդ լինես Աստծուն

Կոնկրետ ինչո՞ւ ես հավատում Աստծուն։ Մարդկանց մեծ մասը դեռևս խճճվում է, երբ հերթը հասնում է այս հարցին, և նրանք միշտ ունեն երկու բոլորովին տարբեր տեսակետ գործնական Աստծու և երկնային Աստծու վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են Աստծուն ոչ թե Նրան հնազանդվելու, այլ որոշակի օգուտներ քաղելու կամ աղետի ծնած տառապանքներից խույս տալու համար։ Միայն այդ ժամանակ են նրանք որոշ չափով հնազանդ։ Այս տեսակի հնազանդությունը պայմանական է. նրանց հնազանդության նախապայմանն անձնական հեռանկարներն են, և նրանք հնազանդվում են, քանզի չունեն այլընտրանք։ Այսպիսով՝ կոնկրետ ինչո՞ւ ես հավատում Աստծուն։ Եթե դա միայն քո հեռանկարների և ճակատագրի համար է, ապա ավելի լավ է՝ չհավատաս Նրան։ Այսպիսի հավատքն ինքդ քեզ հիմարացնելն է, ինքդ քեզ հանգստացնելն է և ինքդ քեզնով հիանալը։ Եթե հավատքիդ հիմքում Աստծուն հնազանդվելը չէ, ապա դու, ի վերջո, կպատժվես Նրան հակառակվելու համար։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հավատքով չեն ձգտում Աստծուն հնազանդվել, Աստծուն հակառակվող մարդիկ են։ Աստված պահանջում է մարդկանցից փնտրել ճշմարտությունը, ծարավ լինել Նրա խոսքերին, ուտել ու խմել Նրա խոսքերը և կիրարկել դրանք, այս ամենը նրա համար, որ կարողանան հասնել Աստծուն հնազանդվելուն։ Եթե դա է քո իրական մտադրությունը, ապա Աստված անպայման կբարձրացնի քեզ և անպայման շնորհառատ կլինի քո հանդեպ։ Սա անկասկած է և անփոփոխ։ Եթե քո մտադրությունն Աստծուն հնազանդվելը չէ, և դու ունես այլ նպատակներ, ապա քո ասած ու արած ամեն բան՝ նույնիսկ աղոթքներդ առ Աստված, և անգամ ավելին՝ յուրաքանչյուր քայլդ՝ կլինի Նրան հակառակ։ Նույնիսկ եթե քո խոսքերը մեղմ են, և դու հեզաբարո ես, նույնիսկ եթե քո յուրաքանչյուր քայլն ու արտահայտությունն ուրիշներին պատշաճ են թվում կարծես՝ հնազանդ մարդ լինես,երբ խոսքը քո մտադրությունների և առ Աստված ունեցած հավատքի քո տեսակետի մասին է, քո յուրաքանչյուր գործողություն Աստծուն հակառակ է, դա չարիք գործել է։ Մարդիկ, որոնք ոչխարի պես հնազանդ են երևում, բայց սրտերում չար մտադրություններ են թաքցնում, իրականում ոչխարի մորթու տակ թաքնված գայլեր են և Աստծու դեմ ուղղակիորեն հանցանք գործողներ։ Աստված չի խնայի նրանցից ոչ մեկին, և Սուրբ Հոգին կբացահայտի նրանցից յուրաքանչյուրին։ Ամեն ոք կտեսնի, որ բոլոր նրանք, ովքեր կեղծավոր են, անպայման արհամարհանքով կմերժվեն Սուրբ Հոգու կողմից։ Մի՛ անհանգստացիր, քանզի Աստված իր հերթին հաշվի կառնի նրանցից յուրաքանչյուրին և կազատվի նրանցից։

Եթե չես կարող ընդունել Աստծուց եկած նոր լույսը, չես հասկանում՝ ինչ է անում այսօր Աստված և չես էլ փորձում, այլ կասկածում ես, դատում, քննում ու վերլուծում, ապա դու մտադիր չես հնազանդվել Աստծուն։ Եթե հայտնվել է ներկայի լույսը, իսկ դու դեռ փայփայում ես երեկվանը և հակառակվում Աստծո նոր գործին, ապա դու ոչ այլ ինչ ես, քան անհեթեթ մեկը, մեկը, ով գիտակցաբար հակառակ է գնում Աստծուն։ Աստծուն հնազանդվելու բանաձևը նոր լույսն ընդունելն է, ի զորու լինել ընդունել և կիրառել այն։ Սա է միակ ճշմարիտ հնազանդությունը։ Ովքեր չունեն Աստծուն փափագելու վճռականություն, չեն կարող գիտակցաբար հնազանդվել Նրան։ Նրանք կարող են հակառակվել Աստծուն եթե միայն գոհ են ստատուս քվոյից։ Այդ մարդը չի կարող հնազանդ լինել Աստծուն, որովհետև նա դեռ անցյալի ազդեցության տակ է։ Այդ անցյալի եղելությունները մարդու մտքում ստեղծել են Աստծու մասին հասկացություններ ու պատկերացումներ, և նա այդպես է իր մտքում պատկերացնում Աստծուն։ Այսինքն՝ նա հավատում է իր սեփական հասկացություններին և իր համար հիմք են իր սեփական պատկերացումները։ Եթե դու համեմատում ես այսօր գործող Աստծուն քո պատկերացումների Աստծո հետ, ապա քո հավատքը սերում է սատանայից և պղծված է սեփական նախասիրություններով։ Աստված դեմ է այսպիսի հավատքին։ Անկախ նրանց վսեմ արժանիքներից և նվիրվածությունից, եթե նույնիսկ իրենց ողջ կյանքը նվիրել են Նրա գործին և նահատակվել են՝ Աստված հավանություն չի տալիս նման հավատք ունեցողներին։ Նա լոկ մի փոքր շնորհ է ընծայում նրանց և թույլ է տալիս մի որոշ ժամանակ վայելել այն։ Այսպիսի մարդիկ չեն կարող ճշմարտություն գործել։ Նրանց մեջ չկա Սուրբ Հոգի, և Աստված կվերացնի նրանցից յուրաքանչյուրին։ Երիտասարդ թե տարեց՝ նրանք, ովքեր իրենց հավատքի մեջ Աստծուն հնազանդ չեն և սխալ մտադրություններ ունեն, Աստծուն հակադրվող և խանգարող մարդիկ են, և այդպիսիք, անշուշտ, կվերացվեն Աստծու կողմից։ Նրանք, ովքեր բացարձակ անհնազանդ են, պարզապես ընդունում են Նրա անունը և ինչ-որ չափով են զգում Աստծո բարությունն ու սքանչելիությունը, սակայն չեն հետևում Սուրբ Հոգուն և չեն ենթարկվում Սուրբ Հոգու այսօրվա գործին ու խոսքերին, ապրում են Աստծո շնորհի մեջ, և Աստված երբեք նրանց կատարյալ չի դարձնի։ Աստված մարդկանց կատարյալ է դարձնում հնազանդության, Աստծո խոսքը ուտելու, խմելու ու վայելելու և իրենց կյանքում տառապանքի ու կատարելագործման միջոցով։ Միայն այսպիսի հավատքն է ի զորու փոխել մարդկանց տրամադրվածությունը, և միայն այդ դեպքում նրանք կունենան Աստծո իրական ճանաչումը։ Աստծու շնորհի մեջ ապրելով չբավարարվելը, շարունակ ճշմարտություն փնտրելն ու դրան ձգտելը, Աստծու կողմից կատարելագործված լինելուն հետամուտ լինելն է նշանակում գիտակցաբար հնազանդվել Աստծուն։ Հենց սա է այն հավատքը, որն ուզում է Նա։ Աստծու շնորհը վայելելուց բացի ոչինչ չանող մարդիկ չեն կարող կատարյալ դառնալ կամ փոխվել։ Նրանց հնազանդությունը, բարեպաշտությունը, սերը և համբերությունը մակերեսային են։ Նրանք, ովքեր միայն Աստծու շնորհն են վայելում, չեն կարող իսկապես ճանաչել Աստծուն և նույնիսկ երբ ճանաչում են Աստծուն, նրանց գիտելիքը մակերեսային է։ Ահա թե ինչ են նրանք ասում. «Աստված սիրում է մարդուն» կամ «Աստված ողորմած է»։ Սա չի ներկայացնում մարդու կյանքը և չի նշանակում, որ մարդիկ իսկապես ճանաչում են Աստծուն։ Սակայն, երբ Աստծու խոսքերը մաքրում են նրանց կամ երբ Նրա փորձությունները հասնում են նրանց, մարդիկ չեն կարողանում հնազանդվել Աստծուն, ընդհակառակը, սկսում են կասկածել և հուսահատվել, ապա նրանք ոչ մի կերպ չեն հնազանդվում։ Հավատքն առ Աստված ունի Աստծու հանդեպ հավատքի մի շարք կանոններ և սահմանափակումներ, հին փորձառություններ, որոնք երկար տարիների հավատքի արդյունք են կամ Աստվածաշնչի վրա հիմնված տարբեր կանոնակարգեր։ Կարո՞ղ են այսպիսի մարդիկ հնազանդ լինել Աստծուն։ Այս մարդկանց մեջ շատ է մարդկայինը, ինչպե՞ս կարող են նրանք հնազանդ լինել Աստծուն։ Նրանց «հնազանդությունը» անձնական նախասիրություններից է բխում։ Մի՞թե Աստծուն պետք է այդպիսի հնազանդություն։ Սա ոչ թե Աստծուն հնազանդվել է, այլ՝ կանոնակարգերին հետևել. դա իրենց բավարարվածությունն ու հանգստությունն է։ Եթե ասում ես, որ սա հնազանդություն է Աստծուն, մի՞թե դու չես անարգում Նրան։ Դու եգիպտացի փարավոն ես։ Չարիք է քո գործածը, և դու բացահայտ զբաղված ես Աստծուն հակառակվելով։ Մի՞թե Աստված քո այսպիսի ծառայությունն է ուզում։ Ավելի լավ է շտապես զղջալ և փորձես հասնել ինքնաճանաչողության։ Հակառակ դեպքում ավելի լավ է՝ տուն գնաս, որովհետև դա քեզ ավելի կօգնի, քան քո մատուցած ցուցադրական ծառայությունն Աստծուն։ Դու չես խանգարի և չես անհանգստացնի, կիմանաս քո տեղը և լավ կապրես. մի՞թե այդպես ավելի լավ չէ։ Եվ չես պատժվի Աստծուն հակառակվելու համար։

Նախորդը. Կրոնական ծառայությունը պետք է վերացվի

Հաջորդը. Աստծու հետ բնականոն հարաբերություն հաստատելը շատ կարևոր է

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով