Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս երրորդ)

II. Մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը

Նախորդ հաղորդակցության թեման հակաքրիստոսների տասներորդ դրսևորումն էր՝ արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Այս կետն ավելի մանրամասն բաժանվում է ևս երեք բաժնի՝ մանրամասն հաղորդակցության համար։ Առաջին բաժինն Աստծու ինքնությունն ու էությունն արհամարհելն է, երկրորդը՝ մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը, իսկ երրորդը՝ Աստծու խոսքերն արհամարհելը։ Այս երեք բաժիններն օգտագործվում են հակաքրիստոսների տարբեր դրսևորումների վերաբերյալ տասներորդ կետը քննելու համար։ Առաջին բաժնի շուրջ հաղորդակցվել ենք, իսկ երկրորդ բաժինը՝ մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը, հաղորդակցության համար բաժանվում է չորս մասի։ Որո՞նք են այս չորս մասերը։ (Ա. Քծնանք, շողոքորթություն և բարեհունչ խոսքեր, Բ. Զննում և վերլուծություն՝ հետաքրքրասիրության հետ մեկտեղ, Գ. Թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից, և Դ. Քրիստոսի ասածները միայն լսելը՝ բայց ո՛չ ենթարկվելով, ո՛չ հնազանդվելով։) Առաջին երկու մասերի շուրջ հաղորդակցվել ենք նախորդ անգամ։ Այս անգամ կհաղորդակցվենք երրորդ մասի շուրջ։

Գ. Թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից

Երրորդ մասն է՝ «թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից»։ Կդիտարկենք հակաքրիստոսների տարբեր դրսևորումներն այս պարզ արտահայտության հիման վրա։ Ձեր տպավորությամբ կամ ձեր տեսածից ու փորձառությունից ելնելով՝ մի՞թե այս մասի վերաբերյալ որոշ օրինակներ չպետք է լինեն։ Ոմանք ասում են. «Երբեք շփում չեմ ունեցել Քրիստոսի հետ, միայն լսել եմ Նրա քարոզները։ Այս դրսևորման հետ կապված ոչ մի իրական փորձառություն չունեմ, ոչ էլ տեսել եմ, որ ուրիշներն իրականում դրսևորեն այն»։ Նրանց համար, ովքեր իրական փորձառություն ունեն այս մասի վերաբերյալ, ունե՞ք արդյոք դրան համապատասխանող որևէ զգացում կամ հասկացողություն։ Չունե՞ք։ Ուրեմն իսկապես պետք է խորը հաղորդակցություն ունենանք, այնպես չէ՞։ (Այո։) Արտաքնապես այս մասը ներառում է տարբեր վերաբերմունքներ և դրսևորումներ, երբ մարդիկ շփվում են Քրիստոսի հետ։ Իրականում, այս մասից կարելի է ոչ միայն տեսնել մարդկանց տարբեր դրսևորումներն ու վերաբերմունքն այն մսեղիի նկատմամբ, որում Աստված մարմնացել է, այլև մարդկանց՝ այդ մսեղիի հանդեպ վերաբերմունքից զանազանել նրանց ճշմարիտ վերաբերմունքն ու դրսևորումներն Աստծու հանդեպ։ Այսինքն՝ սրանից ակնհայտ է դառնում, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն հենց Աստծու հանդեպ, որն ունի Աստծու ինքնությունն ու էությունը, և արդյոք նրանք ունեն աստվածավախ սիրտ, անկեղծ հավատք և ճշմարիտ հնազանդություն։ Տարբեր իրավիճակների բախվելիս Քրիստոսի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը բացահայտում է նրանց վերաբերմունքն այն Աստծու հանդեպ, որին նրանք հավատում են։ Այս սովորական մարդու՝ Քրիստոսի հետ վարվելիս այն, թե արդյոք ունես որևէ պատկերացում, անկեղծ հավատք կամ ճշմարիտ հնազանդություն, ցույց է տալիս, թե արդյոք ունես անկեղծ հավատք և ճշմարիտ հնազանդություն այն Աստծու հանդեպ, որին հավատում ես՝ հենց Աստծու հանդեպ։ Երկնքում գտնվող Աստծու հետ մարդկանց վարվելակերպում՝ նրանց վերաբերմունքը, տեսակետները և այն, թե ինչ են իրապես մտածում, նրանք բավականին անորոշ են՝ չբացահայտելով Աստծու հանդեպ իրենց իրական վերաբերմունքը։ Սակայն, երբ մարդիկ իրականում հանդիպում են Աստծուն և տեսնում այն շոշափելի, մսից ու արյունից մարմինը, որում Աստված մարմնացել է, նրանց ճշմարիտ վերաբերմունքն Աստծու հանդեպ լիովին բացահայտվում է։ Խոսքերը, որ մարդիկ ասում են, մտորումները, տեսակետները, որ նրանք հաստատում և պահում են իրենց սրտերում, և նույնիսկ նրանց մտքերն ու վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ իրենց սրտերում, իրականում Աստծու հետ նրանց վարվելակերպի տարբեր դրսևորումներ են։ Քանի որ երկնքում գտնվող Աստվածն անտեսանելի և անշոշափելի է, երբ խոսքը վերաբերում է այն բանին, թե մարդիկ ինչ են մտածում Նրա մասին, ինչպես են վերաբերվում Նրան, ինչպես են սահմանագծում Նրան և արդյոք հնազանդ են, մարդկանց մեջ իրականում որևէ չափանիշ չկա չափելու համար, թե արդյոք նրանց դրսևորումները ճիշտ են կամ համապատասխանում են ճշմարտությանը։ Բայց երբ Աստված մարմնանում է որպես Քրիստոս, այս ամենը փոխվում է. ի հայտ է գալիս մի չափանիշ՝ չափելու Աստծու հանդեպ մարդկանց այս բոլոր դրսևորումներն ու վերաբերմունքը՝ ակնհայտ դարձնելով մարդկանց ճշմարիտ վերաբերմունքն Աստծու հանդեպ։ Հաճախ մարդիկ կարծում են, թե մեծ հավատք ունեն Աստծու հանդեպ և անկեղծ հավատամք, զգալով, որ Աստված մեծ է, գերագույն և սիրելի։ Բայց արդյոք սրանք նրանց ճշմարիտ հասակի արտացոլո՞ւմն են, թե՞ լոկ տրամադրություն։ Դժվար է որոշել։ Երբ մարդիկ չեն կարողանում տեսնել Աստծուն, որքան էլ բարի մտադրություններ ունենան Նրա հետ վարվելիս, Նրա հանդեպ վերաբերմունքը միշտ խառնված է վերացականության, դատարկության և անիրականության հետ, միշտ լի է ինչ-որ սին երևակայություններով։ Երբ մարդիկ իրականում տեսնում են Աստծուն և շփվում Նրա հետ, Աստծու հանդեպ նրանց հավատքի չափը, Աստծու նկատմամբ նրանց հնազանդության մակարդակը և այն, թե արդյոք նրանք ճշմարիտ սեր ունեն առ Աստված, լիովին բացահայտվում են։ Հետևաբար, երբ Աստված մարմնանում է, հատկապես երբ դառնում է հնարավորինս սովորական մի մարդ, բոլոր մարդկանց համար այս մսեղին, այս սովորական մարդը փորձություն է դառնում և նաև բացահայտում է յուրաքանչյուր մարդու հավատքն ու ճշմարիտ հասակը։ Գուցե կարողացել ես հետևել Աստծուն, երբ առաջին անգամ ընդունել ես Նրա գոյությունը, բայց երբ ընդունում ես մարմնացած Աստծուն՝ տեսնելով, որ Աստված սովորական մարդ է դարձել, միտքդ լցվում է պատկերացումներով։ Այդժամ Քրիստոսը, Ում հավատում ես՝ այս սովորական մարդը, դառնում է քո հավատքի ամենամեծ մարտահրավերը։ Ուստի եկեք այսօր հաղորդակցվենք այն ազդեցության շուրջ, որն այս սովորական մարդը՝ մսեղին, որում Աստված մարմնացել է՝ Քրիստոսը, ունի մարդկանց վրա, և այն իրական դրսևորումների շուրջ, որոնք մարդիկ ցուցաբերում են այս սովորական մարդու՝ Քրիստոսի նկատմամբ, որոնք բացահայտում են նրանց տարբեր ճշմարիտ վերաբերմունքներն ու տեսակետներն Աստծու հանդեպ։

Երրորդ մասի հիմնական բովանդակությունն այն է, որ մարդիկ Քրիստոսին վերաբերվում են կախված իրենց տրամադրությունից։ Թե հատկապես ինչին է վերաբերում այս տրամադրությունը, այսօրվա հաղորդակցության առանցքն է, կիզակետը։ Իհարկե, այս տրամադրությունը պարզապես փոխաբերություն է, ընդհանրացում։ Դա տրամադրություն չէ, դրա հետևում թաքնված են մարդկանց տարբեր պատկերացումներն ու երևակայությունները, ինչպես նաև նրանց ամեն տեսակ ապականված խառնվածքները, նույնիսկ նրանց սատանայական բնական էությունը։ Երբ մարդը որևէ խոչընդոտի չի բախվում Աստծու տանն իր պարտավորությունները կատարելիս, չկա ոչինչ, որն ազդում է նրա տրամադրության վրա, և ամեն ինչ հարթ է ընթանում, նա հաճախ կարող է աղոթել Աստծու առաջ և ապրել շատ կանոնավոր կյանքով՝ ուրախությամբ և խաղաղությամբ լի։ Նրան շրջապատող միջավայրը նույնպես հարթ է, եղբայրների և քույրերի մեծ մասը լեզու է գտնում միմյանց հետ, Աստված հաճախ ուղղորդում է նրանց պարտավորությունները կատարելիս և մասնագիտական հմտություններ սովորելիս՝ ապահովելով լուսավորություն և լուսավորում, իսկ կիրառման սկզբունքները համեմատաբար պարզ են. ամեն ինչ բավականին բնականոն է և բավականին հարթ է ընթանում։ Այդ ժամանակ մարդիկ զգում են, որ մեծ հավատք ունեն առ Աստված, իրենց սրտերում հատկապես մոտ են զգում Աստծուն, հաճախ կարող են գալ Աստծու առաջ՝ աղոթելու և իրենց սիրտը բացելու, մտերմորեն կապված են զգում Աստծու հետ և Աստծուն հատկապես սիրելի են համարում։ Նրանց տրամադրությունն այդ ժամանակ շատ լավ է, հաճախ ապրում են խաղաղության և ուրախության մեջ՝ ակտիվորեն խոսելով հավաքույթներին, և ի վիճակի են ամեն օր կանոնավոր կերպով աղոթքաընթերցելու Աստծու խոսքերը և օրհներգեր սովորելու։ Երբ ամեն ինչ այնքան լավ և հարթ է ընթանում, մարդիկ իրենց սրտերում անընդհատ գոհանում են Աստծուց, լուռ աղոթում են Աստծուն և վճռում են ողջ կյանքում ծախսվել Աստծու համար, նվիրել այն ամենը, ինչ ունեն, և դիմանալ դժվարություններին ու գին վճարել՝ իրենց պարտավորությունները լավ կատարելու համար։ Զգում են, որ Աստված այնքան մեծ է, այնքան սիրելի, և վճռականություն ու պատրաստակամություն ունեն ընծայվելու Աստծուն՝ Նրան նվիրելով իրենց ողջ կյանքը։ Մի՞թե այս վիճակը հատկապես նախաձեռնող և դրական չէ։ Այստեղից, կարծես թե, կարող ենք տեսնել մարդկանց հավատարմությունը, նրանց սերն առ Աստված և նրանց արած զոհաբերությունները։ Ամեն ինչ այնքան հրաշալի, խաղաղ և հարթ է թվում։ Այս բոլոր դրսևորումներից թվում է, թե մարդիկ պարզապես ակտիվորեն փորձում են իրենց կողմից համագործակցել Աստծու գործի և Նրա պահանջների հետ՝ առանց անբարենպաստ որևէ բանի։ Այսպիսով, իրենց սրտերում անընդհատ գոհանում են Աստծուց, գոհանում են երկնքում գտնվող Աստծուց և գոհանում երկրի վրա գտնվող Քրիստոսից՝ Քրիստոսի հանդեպ անսահման սիրով և ակնածանքով լցված։ Ամեն անգամ, երբ օրհներգերում երգում են «այս աննշան մարդը» բառերը, անչափ հուզվում են՝ մտածելով. «Իրապես այս աննշան մարդն է փրկել ինձ, ինձ տվել այս հնարավորությունը՝ թույլ տալով այսօր կատարել իմ պարտավորությունը որպես արարած Աստծու տանը»։ Որոշ մարդիկ նույնիսկ ուղղակիորեն աղոթում են. «Ո՜վ գործնական Աստված, մարմնացած Աստված, Քրիստոս, շնորհակալ եմ Քեզ, փառաբանում եմ Քեզ, քանի որ Դու ինձ տվել ես այս բոլոր օրհնությունները, Դու շնորհ ես արել ինձ։ Դու Աստվածն ես իմ սրտում, Դու Արարիչն ես, Դու Նա ես, Ում ցանկանում եմ հետևել։ Հոժար եմ ողջ կյանքում ծախսվել Քեզ համար»։ Այս բոլոր տեսարաններն այնքան խաղաղ են, այնքան գեղեցիկ և այնքան կատարելապես ներդաշնակ են թվում, ասես փրկվելն այնքան հեշտ և անջանք է։ Բայց կարո՞ղ են արդյոք այս ներդաշնակությունն ու խաղաղությունն իսկապես հավերժանալ։ Կարո՞ղ են մնալ անփոփոխ։ Դա այնքան էլ պարզ չէ։

1. Նրանց վարքագիծը, երբ բախվում են էտվելուն

Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում մարդկանց համար անխուսափելի է իրենց ապականված խառնվածքները դրսեւորելը, իրենց հանդիպած հանգամանքներում տրտնջալը, սեփական տեսակետներն ունենալը և առավել ևս՝ կամայականորեն և հապճեպ գործելը։ Նման իրավիճակներում մարդիկ անխուսափելիորեն բախվում են էտվելուն։ Էտվելուն բախվելիս արդյոք խանդավառությամբ լի, Աստծու մասին երևակայություններով և պատկերացումներով լի մարդն իսկապես ունի՞ այն հասակը, որպեսզի առերեսվի այս ամենին, անկեղծորեն փորձառաբար ապրի այս ամենը և հաջողությամբ հաղթահարի նման իրավիճակները։ Սա հարց է առաջ բերում, և այստեղ է թաքնված խնդիրը։ Երբ մարդիկ զգում են, որ ամեն ինչ այնքան հրաշալի է, երբ զգում են, որ Աստված այնքան սիրելի է, որ Աստված այնքան շատ է սիրում մարդկանց, որ Նրա սերն այնքան մեծ է և այնքան իրական, և հետո բախվում են էտվելուն, բացահայտվելուն, նրանք, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, հաճախ շվարած ու շփոթված, վախեցած ու երկյուղած են զգում։ Հանկարծ զգում են, որ ընկել են խավարի մեջ՝ անկարող տեսնելու առջևում գտնվող ուղին, չիմանալով՝ ինչպես առերեսվել ներկայիս իրավիճակին։ Երբ գալիս են Աստծու առաջ, փնտրում են նախկինում ունեցած նույն զգացմունքները՝ աղոթելով նույն տրամադրությամբ, մտքերով, տեսակետներով և վերաբերմունքով, ինչ նախկինում։ Բայց հետո զգում են, որ այլևս չեն կարողանում զգալ Աստծուն։ Երբ զգում են, որ չեն կարողանում զգալ Աստծուն, սկսում են մտածել. «Մի՞թե Աստված այլևս չի ուզում ինձ։ Արդյոք Աստված արհամարհանքով մերժո՞ւմ է ինձ։ Հնարավո՞ր է, որ իմ ապականված խառնվածքի պատճառով Աստված այլևս չի հավանում ինձ։ Արդյո՞ք Աստված պատրաստվում է դուրս թողնել ինձ։ Եթե այո, մի՞թե իմ վերջը չի եկել։ Ի՞նչ է հիմա իմ գոյության իմաստը։ Ի՞նչ է Աստծուն հավատալու իմաստը։ Կարող եմ նաև չհավատալ։ Եթե չհավատայի, գուցե հիմա լավ աշխատանք, ներդաշնակ ընտանիք, պայծառ ապագա ունենայի։ Մինչև հիմա Աստծուն հավատալն ինձ ոչինչ չի տվել, բայց եթե իրապես դադարեմ հավատալ, մի՞թե դա չի նշանակի, որ նախկին բոլոր ջանքերս իզուր էին, որ նախկին բոլոր ծախսումներն ու զոհաբերություններս ապարդյուն էին»։ Այս մտորումների արդյունքում հանկարծ խորապես ամայացած և անհարմար են զգում՝ մտածելով. «Երկնքում գտնվող Աստվածն այնքան հեռու է, իսկ երկրի վրա գտնվող այս Աստվածը, բացի հաղորդակցվելուց և ճշմարտությունն ապահովելուց, ուրիշ էլ ինչո՞վ կարող է օգնել ինձ։ Ուրիշ ի՞նչ կարող է տալ ինձ։ Նա այնքան աննշան է թվում և այնքան անուշադիր։ Ի՞նչ մեծ բան կա մի փոքր ապականված խառնվածք ունենալու մեջ։ Եթե սա մարդկային ձևով լուծվեր, Աստված աչքաթող կաներ մարդկանց մի փոքր ապականված խառնվածք ունենալը։ Նա դրան ներողամտությամբ կվերաբերվեր և չէր կառչի մարդկանց մանր թերություններից։ Ինչո՞ւ է Աստված այսպես էտում և կարգավարժում ինձ, և նույնիսկ անտեսում ինձ այսպիսի փոքր հարցի պատճառով։ Այսպիսի իրավիճակում նման ապականված խառնվածք բացահայտելը մեծ բան չէ, բայց Աստված իրականում գարշում է ինձանից։ Արդյոք Նա իսկապես սիրո՞ւմ է մարդկանց, թե՞ ոչ։ Որտե՞ղ է բացահայտվում Նրա սերը։ Հատկապես ինչպե՞ս է սիրում մարդկանց։ Համենայն դեպս, այս պահին այլևս չեմ կարողանում զգալ Աստծու սերը»։ Երբ չեն կարողանում զգալ Աստծու սերը, ակնթարթորեն իրենց շատ հեռու են զգում երկնքում գտնվող Աստծուց, և էլ ավելի հեռու՝ երկրի վրա գտնվող այս Քրիստոսից՝ այս սովորական մարդուց։ Սրտում զգալով այս ամայությունը՝ նրանք բազմիցս աղոթում են և նորից ու նորից մխիթարում իրենք իրենց. «Մի՛ վախեցիր, հույսդ դի՛ր երկնքում գտնվող Աստծու վրա։ Աստված իմ վահանն է, Աստված իմ զորությունն է, Աստված դեռ սիրում է մարդկանց»։ Այդ պահին որտե՞ղ է այն Աստվածը, որի մասին նրանք խոսում են։ Երկնքում, բոլոր բաների մեջ Նա այն Աստվածն է, որը ճշմարտապես սիրում է մարդկանց, այն Աստվածը, որին մարդիկ ակնածանքով են նայում և պաշտում, որը կարող է լինել նրանց վահանը, նրանց մշտապես ներկա օգնականը և կարող է մխիթարել նրանց սրտերը։ Նա նրանց հոգու, սրտի և մարմնի ապավենն է։ Բայց հաշվի առնելով այն, թե ինչի է ընդունակ երկրի վրա գտնվող այս Աստվածը, մարդկանց սրտերում այլևս ոչ մի ապավինություն չկա։ Նրանց վերաբերմունքը փոխվում է։ Ի՞նչ իրավիճակում է փոխվում դա։ Երբ նրանք բախվում են էտվելուն և բացահայտվելուն և անհաջողությունների են հանդիպում, նրանց ճշմարիտ հավատքը բացահայտվում է։

Հենց որ մարդիկ բախվում են էտվելուն, նրանց այսպես կոչված ճշմարիտ հավատքն անմիջապես ապավինություն է գտնում երկնքում գտնվող մշուշոտ աստծու մեջ։ Ինչ վերաբերում է երկրի վրա գտնվող տեսանելի Աստծուն, ապա ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք։ Մարդկանց առաջին արձագանքը մերժելն ու թողնելն է, այլևս չապավինելը կամ չհավատալը, այլ Նրանից խուսափելը, թաքնվելը և Նրանից հեռանալը։ Սա է այն տրամադրությունը, որ մարդիկ ունեն։ Երբ բախվում են էտվելուն, ճշմարտությունը, որը մարդիկ հասկանում են, նրանց այսպես կոչված ճշմարիտ հավատքը, հավատարմությունը, սերը և հնազանդությունն այնքան փխրուն են դառնում։ Երբ այս բոլոր հանգամանքները փոխվում են, նրանց վերաբերմունքը մարմնացած Աստծու հանդեպ նույնպես համապատասխանաբար փոխվում է։ Նրանց նախկին զոհաբերությունները՝ նրանց այսպես կոչված հավատարմությունը, ծախսվելը և նրանց վճարած գինը, ինչպես նաև նրանց այսպես կոչված հնազանդությունը, այդ պահին բացահայտվում են ոչ թե որպես ինչ-որ տեսակի հավատարմություն կամ ճշմարիտ հնազանդություն, այլ լոկ որպես խանդավառություն։ Եվ ի՞նչ է խառնված այս խանդավառությանը։ Դա խառնված է մարդկային զգացմունքների, մարդկային բարության և մարդկային նվիրվածության հետ։ Այս նվիրվածությունը կարելի է հասկանալ նաև որպես տաքարյունություն, ինչպես օրինակ. «Եթե հետևում եմ ինչ-որ մեկին, պետք է ցուցաբերեմ ճշմարիտ եղբայրական նվիրվածություն, հոժար լինեմ կյանքս զոհելու նրա համար, ջանք թափելու, նրա փոխարեն փամփուշտ ընդունելու, ամեն ինչ զոհաբերելու նրա համար», ինչը մարդկային տաքարյունության դրսևորում է։ Նման մարդկային դրսևորումները բացահայտվում են այդ պահին։ Ինչո՞ւ են բացահայտվում։ Որովհետև մարդկանց մտքերում և տեսակետներում թվում է, թե նրանք ընդունել են, որ այս սովորական մարդը մարմնացած Աստվածն է, Քրիստոսն է, Աստված է, և որ Նա ունի Աստծու ինքնությունը, բայց նայելով նրանց իրական հասակին, նրանց հասկացած ճշմարտությանը և Աստծու մասին նրանց գիտելիքին՝ նրանք ճշմարտապես չեն ընդունել այս սովորական մարդուն, ոչ էլ այս սովորական մարդուն վերաբերվել են որպես Քրիստոսի, որպես Աստծու։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, երբ ամեն ինչ այնպես է, ինչպես մարդ ցանկանում է, երբ մարդիկ զգում են, որ Աստված օրհնում, լուսավորում, առաջնորդում և շնորհ է անում իրենց, և երբ այն, ինչ մարդիկ ստանում են Աստծուց, համապատասխանում է նրանց պատկերացումներին և երևակայություններին, նրանք կարող են սուբյեկտիվորեն ընդունել Աստծու կողմից վկայված սովորական մարդուն՝ որպես մարդու Աստծու։ Սակայն, երբ այս բոլոր հանգամանքները փոխվում են, երբ Աստված վերցնում է այս բոլոր բաները, և երբ մարդիկ չեն ունենում ճշմարիտ հասկացողություն և չեն ունենում ճշմարիտ հասակ, նրանց մասին ամեն ինչ բացահայտվում է, և այն, ինչ նրանք արտահայտում են, հենց իրենց ճշմարիտ վերաբերմունքն է առ Աստված։ Ինչպե՞ս է առաջանում այս ճշմարիտ վերաբերմունքը։ Որտեղի՞ց է ծագում։ Այն ծագում է մարդկանց ապականված խառնվածքից և Աստծու մասին նրանց գիտելիքի պակասից։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Ի՞նչ է այս ապականված խառնվածքը մարդկանց մեջ։ (Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդիկ ներքուստ զգուշանում են Աստծուց և պատնեշ են ստեղծում Նրա դեմ։ Անկախ այն բանից, թե ինչ է անում Աստված, նրանք միշտ մտածում են. «Արդյոք Աստված պատրաստվում է վնասե՞լ ինձ»։) Արդյոք մարդկանց և Աստծու միջև հարաբերությունները լոկ պատնեշի առկայության խնդի՞ր են։ Արդյո՞ք դա այդքան պարզունակ է։ Դա պարզապես պատնեշի առկայության խնդիր չէ. դա երկու տարբեր էությունների խնդիր է։ Մարդիկ ապականված խառնվածքներ ունեն, արդյո՞ք Աստված ապականված խառնվածք ունի։ (Ոչ։) Այդ դեպքում ինչո՞ւ է առկա տարաձայնություն մարդկանց և Աստծու միջև, ինչո՞ւ են մարդիկ թշնամաբար տրամադրված Աստծու հանդեպ։ Որտե՞ղ է թաքնված պատճառը՝ Աստծո՞ւ, թե՞ մարդկանց մեջ։ (Մարդկանց մեջ։) Օրինակ՝ եթե երկու հոգի վիճում են և դադարում են խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե խոսեն, դա կլինի միայն մակերեսային՝ իրենց սրտերում ձևավորված պատնեշով։ Ինչպե՞ս է առաջանում այս պատնեշը։ Դա առաջանում է, որովհետև նրանք ունեն տարբեր տեսակետներ, որոնք համատեղելի չեն, և ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել իր տեսակետից՝ կանխելով միասնությունը։ Այսպես են մարդկանց միջև ձևավորվում պատնեշները։ Բայց եթե մարդկանց և Աստծու միջև հարաբերությունները նկարագրենք լոկ որպես պատնեշ ունեցող, մի՞թե դա մի փոքր մեղմացում չէ, որը լիովին չի արտացոլում իրականությունը։ Ճիշտ է, որ կա պատնեշ, բայց եթե պարզապես օգտագործենք «պատնեշ» եզրույթը՝ մարդկանց ապականված խառնվածքի խնդիրը բացատրելու համար, դա չափազանց մեղմ կլիներ։ Սա այն պատճառով է, որ Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդիկ ունեն սատանայական ապականված խառնվածք և էություն, և նրանց բնածին բնությունը թշնամական է Աստծու հանդեպ։ Սատանան թշնամական է Աստծու հանդեպ։ Արդյո՞ք Աստծունվերաբերվում է որպես Աստծու։ Արդյոք այն ունի՞ հավատք կամ հնազանդություն Աստծու հանդեպ։ Չունի ո՛չ ճշմարիտ հավատք, ո՛չ ճշմարիտ հնազանդություն. այսպիսին է Սատանան։ Մարդիկ նույնն են, ինչ Սատանան. ունեն Սատանայի ապականված բնույթն ու էությունը և նաև չունեն ճշմարիտ հավատք և հնազանդություն Աստծու հանդեպ։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ մարդկանց և Աստծու միջև առկա է պատնեշ ճշմարիտ հավատքի և հնազանդության այս պակասի պատճառով։ (Ոչ։) Սա միայն ցույց է տալիս, որ մարդիկ թշնամական են Աստծու հանդեպ։ Երբ Աստծու արածն համապատասխանում է մարդկանց ճաշակին, տրամադրությանը և կարիքներին, բավարարում է նրանց նախասիրությունները և անում է այնպես, որ նրանց համար ամեն ինչ հարթ և ըստ ցանկության ընթանա, ապա մարդիկ զգում են, որ Աստված շատ սիրելի է։ Բայց արդյո՞ք Աստծու սիրելի լինելու այս զգացմունքն այդպիսի ժամանակներում անկեղծ է։ (Ոչ։) Սա պարզապես այն է, որ մարդիկ օգտվում են առիթից՝ ի պատասխան առաջարկելով մի քանի հաճելի խոսք։ Սա այն է, ինչն հայտնի է որպես օգուտներ քաղել և հետո բարություն ձևացնել։ Նման իրավիճակներում արդյոք մարդկանց ասած խոսքերն արտացոլո՞ւմ են Աստծու մասին ճշմարիտ գիտելիք։ Արդյոք Աստծու մասին այս գիտելիքն իրակա՞ն է, թե՞ կեղծ։ (Կեղծ։) Այս գիտելիքը չի համապատասխանում ճշմարտությանը, ոչ էլ Աստծու էությանը։ Դա ոչ թե ճշմարիտ գիտելիք է, այլ երևակայություն, պատկերացում, որն առաջանում է մարդկային զգացմունքներից և տաքարյունությունից։ Երբ այս պատկերացումը փշրվում է, մերկացվում և բացահայտվում, մարդիկ հիասթափություն են զգում։ Դա ենթադրում է, որ այն ամենը, ինչ նրանք ցանկանում էին ձեռք բերել, վերցվել է։ Մի՞թե մարդկանց նախկին ընկալումը, թե Աստված սիրելի է և բարի տարբեր առումներով, չի քննադատվել և դատապարտվել։ Սա ճիշտ հակառակն է այն բանի, ինչին նրանք հավատում էին նախկինում։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ընդունել այս փաստը։ (Ոչ։) Երբ Աստված քեզ ոչինչ չի տալիս, Նա պարզապես թույլ է տալիս քեզ ապրել Իր խոսքերով, խոսել և գործել, կատարել քո պարտավորությունը, ծառայել Աստծուն, լեզու գտնել ուրիշների հետ և այլն, ամեն ինչ՝ Իր խոսքերի համաձայն։ Երբ իսկապես ապրում ես Նրա խոսքերով և կարող ես զգալ Աստծու մանրակրկիտ մտադրությունները և կարող ես անկեղծորեն սիրել և հնազանդվել Աստծուն, ապա քո մեջ եղած խառնուրդներն ավելի քիչ են, և Աստծու հաճելիությունն ու էությունը, որ զգում ես, իսկական են։

Երբ մարդիկ բախվում են կարգավարժմանը և էտվելուն, նրանց մեջ ձեւավորվում են պատկերացումներ, բողոքներ և թյուրըմբռնումներ Աստծու նկատմամբ։ Երբ այս բաներն ի հայտ են գալիս, մարդիկ հանկարծ զգում են, որ Աստված անկարեկից է, ասես Նա այնքան սիրելի չէ, որքան պատկերացնում էին. «Բոլորն ասում են, որ Աստված սիրելի է, բայց ինչո՞ւ չեմ կարողանում զգալ դա։ Եթե Աստված իսկապես սիրելի է, պետք է օրհնի և մխիթարի ինձ։ Երբ սխալվելու վտանգի առաջ եմ, պետք է ինձ զգուշացնի՝ փոխարենը թույլ տալու, որ խայտառակվեմ կամ սխալվեմ։ Նա պետք է այս բաներն անի նախքան իմ սխալվելը՝ կանխելով իմ սխալվելը կամ սխալ ուղիով գնալը»։ Նման պատկերացումներն ու մտքերը պտտվում են մարդկանց մտքում, երբ նրանք բախվում են դժվարությունների։ Այդ ժամանակ մարդկանց խոսելու և գործելու ձևը դառնում են պակաս անկեղծ։ Երբ մարդիկ բախվում են էտվելուն, երբ բախվում են դժվարությունների, նրանց տրամադրությունը վատանում է, սկսում են զգալ, որ Աստված այնքան էլ չի սիրում իրենց կամ այնքան էլ շնորհ չի անում իրենց, որ իրենք այնքան էլ բարեհաճության չեն արժանանում։ Իրենք իրենց մտածում են. «Եթե Աստված ինձ չի սիրում, ես ինչո՞ւ պետք է սիրեմ Նրան։ Ես էլ չեմ սիրի Աստծուն»։ Նախկինում Աստծու հետ զրույցներում, ինչ էլ Աստված հարցներ, պատասխանում էին, շատ ակտիվ էին։ Միշտ ուզում էին ավելին բաժնեկցել, երբեք չէին սպառում ասելիքը՝ ցանկանալով արտահայտել և փոխանցել իրենց սրտում եղած ամենինչ, ցանկանալով լինել Աստծու մտերիմը։ Բայց երբ բախվում են էտվելուն, զգում են, որ Աստված այլևս այնքան էլ սիրելի չէ, որ Աստված այնքան էլ չի սիրում իրենց, և իրենք էլ չեն ուզում սիրել Աստծուն։ Երբ Աստված ինչ-որ բան է հարցնում, պարզապես պատասխանում են կարճ և ձևականորեն՝ տալով միայն մեկ բառով պատասխաններ։ Եթե Աստված հարցնում է. «Վերջերս որքա՞ն լավ ես կատարում պարտավորություններդ», պատասխանում են. «Նորմալ»։ «Որևէ դժվարություն ունե՞ս»։ «Երբեմն»։ «Կարո՞ղ ես ներդաշնակորեն համագործակցել եղբայրների և քույրերի հետ»։ Միտք են անում. «Հը՛մ, նույնիսկ ինքս իմ մասին չեմ կարողանում հոգ տանել, ինչպե՞ս կարող եմ ներդաշնակորեն համագործակցել ուրիշների հետ»։ «Որևէ թուլություն ունե՞ս»։ «Լավ եմ»։ Չեն հոժարում ավելին խոսել՝ դրսևորելով լիովին բացասական, բողոքող վերաբերմունք։ Նրանց ողջ էությունը դառնում է վհատված և հուսալքված՝ լի դժգոհություններով և անարդարացիորեն վիրավորված լինելու զգացումով՝ անհոժար ասելու ավելին, քան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև նրանց տրամադրությունը հիմա լավ չէ, նրանց վիճակը համեմատաբար հուսալքված է, և տրամադրություն չունեն որևէ մեկի հետ խոսելու։ Երբ հարցնում են. «Վերջերս աղոթե՞լ ես», պատասխանում են. «Աղոթքներս դեռևս ճիշտ նույն խոսքերն են»։ «Վերջերս վիճակդ լավ չի, դժվարությունների բախվելիս ճշմարտությունը փնտրե՞լ ես»։ «Ամեն ինչ հասկանում եմ, պարզապես չեմ կարողանում դրական լինել»։ «Թյուրըմբռնումներ ես ձեւավորել Աստծու նկատմամբ։ Տեսնո՞ւմ ես, թե որտեղ է խնդիրդ։ Ի՞նչ ապականված խառնվածքներ են քեզ խանգարում գալ Աստծու առաջ։ Ի՞նչն է քեզ ստիպում այնքան բացասական լինել, որ նույնիսկ ցանկություն չես ունենում գալու Աստծու առաջ՝ աղոթելու»։ «Չգիտեմ»։ Ի՞նչ տեսակ վերաբերմունք է սա։ (Բացասական և առճակատվող։) Ճիշտ է, հնազանդության նշույլ անգամ չկա, այլ ավելի շուտ լի են բողոքներով և դժգոհություններով։ Իրենց հոգևոր և մտավոր աշխարհում Աստծուն ընկալում են որպես մարդկանց կողմից նկարագրված Բուդդայի կամ Բոդհիսատվայի կերպարի նման մի բան։ Անկախ այն բանից, թե մարդիկ ինչ են անում կամ ինչպես են ապրում, այդ Բուդդայի կամ Բոդհիսատվայի կերպարները երբեք ոչ մի բառ չեն արտասանում՝ պարզապես ենթարկվելով մարդկանց մանիպուլյացիաներին։ Հավատում են, որ աստված չպետք է էտի իրենց, առավել ևս՝ վնասի իրենց, ինչ սխալ էլ անեն, աստված պետք է միայն հանգստացնի իրենց, ոչ թե էտի, մերկացնի կամ բացահայտի իրենց, և, անշուշտ, չկարգավարժի իրենց։ Ուզում են հավատալ Աստծուն և կատարել իրենց պարտավորությունը՝ ըստ սեփական տրամադրությունների և խառնվածքների՝ անելով այնպես, ինչպես կամենում են՝ մտածելով, որ անկախ այն բանից, թե ինչ են անում, Աստված պետք է գոհ, ուրախ և ընդունող լինի։ Սակայն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես իրենք են ցանկանում Աստված այսպես չի վարվում։ Ապա մարդիկ մտածում են. «Եթե նա չի վարվում այնպես, ինչպես պատկերացնում էի, արդյոք նա դեռ աստվա՞ծ է։ Արդյոք դեռ արժանի՞ է իմ ներդրմանը, ծախսվելուն և զոհաբերությանը։ Եթե ոչ, ապա անկեղծ սիրտս մատուցելը հիմարություն կլիներ, այնպես չէ՞»։ Այսպիսով, երբ գալիս է էտվելու ժամանակը, մարդկանց նախնական արձագանքը ոչ թե արարածի տեսանկյունից լսելն է, թե ինչ է ասում Աստված կամ որոնք են Նրա պահանջները, ոչ էլ այն, թե որոնք են մարդկային խնդիրները, վիճակները կամ խառնվածքները, որոնք Աստված մերկացնում է, ոչ էլ այն, թե մարդն ինչպես պետք է ընդունի, վերաբերվի կամ հնազանդվի այս բաներին։ Նման բաները մարդկանց մտքում չեն։ Անկախ այն բանից, թե Աստված ինչպես է խոսում մարդկանց հետ կամ ինչպես է առաջնորդում նրանց, եթե Նրա տոնը կամ խոսելաոճն անկարեկից է, եթե նրանց տրամադրությունները, ինքնասիրությունը և թուլությունը հաշվի չեն առնվում, ապա մարդկանց մեջ պատկերացումներ են ձեւավորվում, և նրանք չեն ցանկանում Աստծուն վերաբերվել որպես Աստծու, ոչ էլ ցանկանում են արարածներ լինել։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ երբ Աստված լավ ժամանակներ է պարգևում՝ հնարավորություն տալով, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում, նրանք պատրաստակամ են գործել որպես արարածներ, բայց երբ Աստված նեղություն է տալիս մարդկանց կարգավարժելու և բացահայտելու համար, որպեսզի նրանք դաս քաղեն և հասկանան ճշմարտությունը և իմանան Նրա մտադրությունը, այս ժամանակներում մարդիկ անմիջապես երես են թեքում Նրանից և այլևս չեն ցանկանում արարածներ լինել։ Երբ մարդը չի ցանկանում արարած լինել, ապա այդ տեսանկյունից և այդ դիրքորոշումից արդյոք կկարողանա՞ հնազանդվել Աստծուն։ Կկարողանա՞ ընդունել Աստծու ինքնությունն ու էությունը։ Չի կարողանա։ Երբ լավ տրամադրությունների, հիանալի վիճակների և խանդավառության ժամանակները՝ այն ժամանակները, երբ մարդիկ ցանկանում են լինել Աստծու մտերիմները, տեղի են տալիս այն ժամանակներին, երբ մարդիկ ցանկանում են լքել Նրան՝ բախվելով էտվելուն, Աստծու կողմից դասավորված միջավայրերին. ինչպիսի կտրուկ փոփոխություն է դա։ Իրականում ո՞րն է այս հարցի ճշմարտությունը։ Ի՞նչ պետք է իմանան մարդիկ։ Մի՞թե մարդը չպետք է իմանա, թե որպես արարած ինչ վերաբերմունք պետք է ունենա Աստծու հանդեպ։ Որո՞նք են այն սկզբունքները, որոնց պետք է հետևել։ Որպես մարդ՝ ապականված մարդկային էակ, իրականում ի՞նչ տեսանկյուն և դիրքորոշում պետք է որդեգրել այն ամենի նկատմամբ, ինչ Աստված տալիս է իրեն, և այն միջավայրերի նկատմամբ, որոնք Նա դասավորում է։ Ի՞նչ վերաբերմունք և մոտեցում պետք է մարդիկ որդեգրեն Աստծու կողմից իրենց էտելու նկատմամբ։ Մի՞թե մարդիկ չպետք է մտորեն նման հարցերի շուրջ։ (Այո։) Մարդիկ պետք է ինքնաքննեն և մտորեն այս բաների շուրջ։ Երբ և ինչպես էլ մարդը վերաբերվի Աստծուն, նրա ինքնությունն իրականում չի փոխվում՝ մարդիկ միշտ արարածներ են։ Եթե որպես արարած չես համակերպվում քո տեղի հետ, նշանակում է՝ շատ ըմբոստ ես և հեռու ես խառնվածքի փոփոխությունից, հեռու ես Աստծուց երկյուղելուց և չարից խուսափելուց։ Եթե որպես արարած համակերպվել ես քո տեղի հետ, ապա ի՞նչ վերաբերմունք պետք է ունենաս Աստծու հանդեպ։ (Անվերապահ հնազանդություն։) Առնվազն պետք է ունենաս այս մեկ բանը՝ անվերապահ հնազանդություն։ Դա նշանակում է, որ ցանկացած ժամանակ այն, ինչ Աստված անում է, երբեք սխալ չէ, սխալվում են միայն մարդիկ։ Անկախ այն միջավայրերից, որոնց մարդը բախվում է՝ հատկապես նեղության բախվելիս, և հատկապես, երբ Աստված բացահայտում կամ մերկացնում է նրան, առաջին բանը, որ պետք է անի, Աստծու առաջ գալն է՝ ինքնաքննելու և իր խոսքերն ու գործերը և քննելու իր ապականված խառնվածքը՝ փոխանակ քննելու, զննելու և դատելու, թե արդյոք Աստծու խոսքերն ու գործերը ճի՞շտ են, թե՞ սխալ։ Եթե մնաս քո պատշաճ դիրքում, պետք է հստակ իմանաս, թե ինչ պետք է անես։ Մարդիկ ունեն ապականված խառնվածքներ և չեն հասկանում ճշմարտությունը։ Սա այնքան էլ մեծ խնդիր չէ։ Բայց երբ մարդիկ ունեն ապականված խառնվածքներ և չեն հասկանում ճշմարտությունը, սակայն, միեւնույն է, չեն փնտրում ճշմարտությունը, սա մեծ խնդիր է։ Դու ունես ապականված խառնվածքներ և չես հասկանում ճշմարտությունը, ուստի ունակ ես կամայականորեն դատելու Աստծուն և Նրան վերաբերվելու ու Նրա հետ շփվելու այնպես, ինչպես թելադրում են քո տրամադրությունը, նախասիրությունները և զգացմունքները։ Սակայն, եթե չես փնտրում և չես կիրառում ճշմարտությունը, ամեն ինչ այդքան էլ պարզ չի լինի։ Ոչ միայն չես կարողանա հնազանդվել Աստծուն, այլև կարող ես սխալ հասկանալ և բողոքել Նրանից, դատապարտել Նրան, հակադրվել Նրան և նույնիսկ անիծել ու մերժել Նրան քո սրտում՝ ասելով, որ Նա արդար չէ, որ Նրա արած ամեն բան պարտադիր ճիշտ չէ։ Մի՞թե շատ վտանգավոր չէ, որ դեռ կարող ես նման բաներ առաջացնել։ (Այդպես է։) Դա բավականին վտանգավոր է։ Ճշմարտությունը չփնտրելը կարող է արժենալ մարդու կյանքը։ Եվ դա կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Որքան էլ բուռն լինեն քո զգացմունքները, վճռականությունը, ցանկությունները կամ ձգտումները ներկայումս, և որքան էլ սրտումդ սիրես Աստծուն այս պահին, այդ ամենը ժամանակավոր է։ Դա ճիշտ այնպես է, երբ պաստորը հարսանիքի արարողություն է անցկացնում և հարցնում է երկու կողմերին. «Ընդունո՞ւմ ես նրան որպես քո ամուսնու (կամ կնոջ)։ Հիվանդության և առողջության, աղետի, աղքատության մեջ և այլն, համաձա՞յն ես կյանքդ անցկացնել նրա հետ»։ Երկու կողմն էլ, արցունքն աչքերին և հույզերով լեցուն սրտերով, երդվում են իրենց կյանքերը նվիրել միմյանց և ցմահ պատասխանատվություն ստանձնել միմյանց համար։ Ի՞նչ են այս հանդիսավոր երդումներն այդ պահին։ Դրանք լոկ մարդկանց անցողիկ հույզերն ու ցանկություններն են։ Բայց արդյոք երկու կողմն էլ իրապես ունե՞ն նման ազնվություն։ Արդյոք իրապես ունե՞ն նման մարդկայնություն։ Դա մնում է անհայտ. ճշմարտությունը կբացահայտվի հաջորդ տասը, քսան կամ երեսուն տարիների ընթացքում։ Որոշ զույգեր ամուսնալուծվում են երեքից հինգ տարի անց, ոմանք՝ տասը տարի անց, իսկ մյուսները երեսուն տարի անց հենց այնպես խզում են հարաբերությունները։ Ո՞ւր կորան նրանց սկզբնական ցանկությունները։ Ի՞նչ պատահեց նրանց հանդիսավոր երդումներին։ Դրանք վաղուց նետվել էին սարերից այն կողմ։ Ի՞նչ դեր են խաղում այս հանդիսավոր երդումները։ Բացարձակապես ոչ մի։ Դրանք լոկ ցանկություններ են, ակնթարթային հույզեր, հույզերն ու ցանկությունները ոչինչ չեն որոշում։ Ի՞նչ է պահանջվում, որպեսզի զույգն իրապես միասին անցկացնի ողջ կյանքը, միասին ծերանա։ Ավելի բարձր մակարդակում, առնվազն, երկու անհատներն էլ պետք է ունենան ազնվություն և ուղղամիտ բնավորություն։ Ավելի կոնկրետ մակարդակում մարդիկ իրենց կյանքի ընթացքում բախվելու են բազմաթիվ բաների՝ մեծ ու փոքր, լավ ու վատ, նեղությունների, անհաջողությունների, դժվարությունների, մեծամասամբ այնպիսի բաների, որոնք չեն լինելու այնպես, ինչպես իրենք կցանկանային։ Սա պահանջում է, որ զույգի երկու անդամներն էլ ունենան անկեղծ հանդուրժողականություն, համբերություն, սեր, ուշադրություն, հոգատարություն և այլ համեմատաբար դրական բաներ մարդկայնության մեջ, նրանց փոխադարձ աջակցությունն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հասնեն ճանապարհի ավարտին։ Եթե նրանք չունեն այս բաները և ապավինում են միայն երդումներին և այն ձգտումներին, ցանկություններին ու պատրանքներին, որ ունեին ամուսնանալու ժամանակ, անշուշտ չեն կարողանա հասնել ավարտին։ Նույնը վերաբերում է Աստծուն հավատալուն. եթե մարդը չի փնտրում ճշմարտությունը, այլ ապավինում է միայն մի փոքր խանդավառության և ցանկության, անկասկած չի կարող հաստատուն կանգնել և բացարձակապես չի կարող հետևել Աստծուն մինչև վերջ։

Ինչպե՞ս կարող է մարդ հավատալ և հետևել Աստծուն՝ կախված չլինելով իր տրամադրությունից և չազդվելով իր տրամադրությունից կամ միջավայրից։ Իրականում ինչպե՞ս կարելի է հասնել դրան։ Ի՞նչ է Աստծուն հավատալու նվազագույն պահանջը։ Դա պահանջում է ունենալ ճշմարտությունը սիրելու և ճշմարտությունը փնտրելու վերաբերմունք։ Ոմանք հարցնում են. «Արդյոք վճռականություն ունենալը և երդումներ տալը կարևո՞ր են»։ Դրանք անփոխարինելի են, բայց կախված են հավատքի փուլից։ Եթե մարդը հավատալու առաջին մեկ կամ երկու տարվա մեջ է, առանց դրանց նրա խանդավառությունը չի կարող բորբոքվել։ Առանց խանդավառության՝ Աստծուն հավատալ սկսող մարդը կարող է գաղջ լինել, իր ձգտման մեջ ոչ շատ նախանձախնդիր, ոչ էլ նահանջող՝ պարզապես անելով այն, ինչ իրեն խնդրում են։ Նման մարդը դժվարությամբ է առաջադիմում, և նրան պակասում է հստակ վերաբերմունքը։ Հետևաբար, նոր հավատացյալներին անհրաժեշտ է այս խանդավառությունը։ Այս խանդավառությունը կարող է շատ դրական բաներ բերել մարդուն՝ թույլ տալով արագ հասկանալ ճշմարտությունը, տեսիլքը և Աստծու գործի նպատակը և արագ հիմք դնել։ Բացի դրանից, երբ մարդիկ ակտիվորեն և խանդավառությամբ ծախսվում են և գին են վճարում, նրանք ավելի արագ են մտնում ճշմարտության իրականության մեջ։ Սկզբնական շրջանում մարդուն անհրաժեշտ է այս խանդավառությունը, և նա պետք է ունենա վճռականություն և ձգտումներ։ Սակայն, եթե Աստծուն ավելի քան երեք տարի հավատալուց հետո մարդը մնում է խանդավառության փուլում, կարող է վտանգ առաջանալ։ Որտե՞ղ է թաքնված այս վտանգը։ Մարդիկ առ Աստված իրենց հավատքին և խառնվածքի փոփոխության հարցերին միշտ վերաբերվում են իրենց երևակայությունների և պատկերացումների հիման վրա։ Փորձում են ճանաչել Աստծուն և հասկացողություն ձեռք բերել Նրա գործի և մարդկանց համար Նրա պահանջների վերաբերյալ՝ հիմնվելով իրենց երևակայությունների և պատկերացումների վրա։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ մտնել ճշմարտության իրականության մեջ կամ հասկանալ Աստծու մտադրությունները։ (Ոչ։) Եթե մարդը չի կարողանում հասկանալ ճշմարտությունը, խնդիրներ են առաջանում։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ով հավատում է Աստծուն և իր ողջ կյանքն ապրում է շփացած միջավայրում՝ միշտ շնորհի և օրհնությունների մեջ։ Ո՛չ, վաղ թե ուշ բոլորը պետք է բախվեն իրական կյանքին և այն տարբեր միջավայրերին, որոնք Աստված դասավորել է իրենց համար։ Երբ բախվում ես այս տարբեր միջավայրերին և առերեսվում իրական կյանքի տարբեր խնդիրներին, ի՞նչ դեր կարող է խաղալ քո խանդավառությունը։ Միայն կարող է քեզ մղել զսպելու ինքդ քեզ, գին վճարելու, տառապելու, բայց չի կարող քեզ առաջնորդել ՝ հասկանալու ճշմարտությունը կամ Աստծու մտադրությունները։ Սակայն, եթե փնտրում ես ճշմարտությունը և հասկանում ճշմարտությունը, դա այլ է։ Ինչպե՞ս է այլ։ Երբ հասկանում ես ճշմարտությունը և բախվում այս իրավիճակներին, այլևս դրանց չես վերաբերվում ՝ հիմնվելով քո խանդավառության կամ պատկերացումների վրա։ Երբ որևէ բանի ես բախվում, նախ գալիս ես Աստծու առաջ՝ փնտրելու և աղոթելու, ճշմարտության սկզբունքները գտնելու համար։ Ապա կարող ես հնազանդ դառնալ և ունենալ նման գիտակցություն և վերաբերմունք։ Այս վերաբերմունքն ու գիտակցությունը վճռորոշ են։ Կարող է պատահել, որ որոշակի փորձության մեջ ոչինչ ձեռք չբերես, շատ խորը չմտնես ճշմարտության մեջ և չհասկանաս, թե իրականում ինչ է ճշմարտության իրականությունը։ Սակայն, այս փորձության ընթացքում նման հնազանդ գիտակցություն և վերաբերմունք ունենալը քեզ թույլ է տալիս ճշմարտապես փորձառաբար ապրել, թե մարդիկ՝ որպես արարածներ, ինչպես պետք է գործեն և ինչ պետք է անեն, որպեսզի լինեն ամենաբնականոնն ու պատշաճն Աստծու առաջ։ Թեև գուցե չհասկանաս Աստծու մտադրությունը կամ հստակ չիմանաս, թե Աստված ինչ է ուզում, որ ձեռք բերես կամ ստանաս այդպիսի միջավայրում, բայց զգում ես, որ կարող ես հնազանդվել Աստծուն և նման հանգամանքներին։ Սրտիդ խորքից կարող ես ընդունել այն միջավայրը, որն Աստված դասավորել է քեզ համար։ Զգում ես, որ որպես արարած՝ պահպանել ես քո պատշաճ տեղը՝ Աստծու դեմ չըմբոստանալով կամ Նրան չհակադրվելով, և սիրտդ ապահով է զգում։ Ապահով զգալով հանդերձ՝ երկնքում գտնվող Աստծու հանդեպ ապավինությունդ վերացական չէ, և քեզ հեռու չես զգում կամ չես մերժում երկրի վրա գտնվող Աստծուն։ Փոխարենը, սրտիդ խորքում մի փոքր ավելի շատ երկյուղ կա և նաև մի փոքր ավելի շատ մտերմություն։ Նայի՛ր սրան՝ ճշմարտությունը փնտրող և հնազանդվել կարողացող մարդու և խանդավառության վրա հույս դնող ու միայն մի փոքր վճռականություն ունեցող մարդու միջև տարբերությունը մե՞ծ է։ Տարբերությունը հսկայական է։ Խանդավառության վրա հույս դնող և միայն վճռականություն ունեցող մարդը, իրավիճակների բախվելիս, կդիմադրի, կվիճի, կբողոքի և անարդարացիորեն վիրավորված կզգա։ Կարող է մտածել. «Ինչո՞ւ է Աստված ինձ հետ այսպես վարվում։ Ես դեռ երիտասարդ եմ, ինչո՞ւ Աստված չի սիրաշահում ինձ։ Ինչո՞ւ Աստված հաշվի չի առնում իմ անցյալի ձեռքբերումները։ Ինչո՞ւ է պատժում՝ ինձ վարձք տալու փոխարեն։ Ես դեռ այնքան երիտասարդ եմ, ի՞նչ գիտեմ։ Նույնիսկ ծնողներս տանը երբեք ինձ հետ այսպես չեն վարվել։ Ինձ փայփայում էին որպես իրենց թանկագին զավակի, իրենց փոքրիկ բալիկի։ Հիմա, երբ Աստծու տուն գալուց հետո շատ եմ մեծացել, Աստծու կողմից ինձ հետ այսպես վարվելը չափազանց անկարեկից է թվում»։ Սրանք այն թյուր փաստարկներն են, որ նրանք բերում են։ Ինչպե՞ս են ծնվում նման թյուր փաստարկները։ Եթե մարդը փնտրում և հասկանում է ճշմարտությունը, դեռ կարո՞ղ է ունենալ այս թյուր փաստարկները։ Եթե մարդը հասկանում է և գիտի այս ճշմարտություններն իր պարտավորությունը սովորական կերպով կատարելիս, կարո՞ղ է դեռ նման գանգատներ և պոռթկունություն ունենալ իրավիճակների բախվելիս։ (Ոչ։) Նա միանշանակ այսպես չէր խոսի։ Փոխարենը, իրեն կտեսներ որպես սովորական արարած և կգար Աստծու առաջ՝ անկախ տարիքից, սեռից կամ դիրքից ու կարգավիճակից, պարզապես հնազանդվելով և լսելով Աստծու խոսքերը։ Երբ մարդիկ կարողանում են լսել Աստծու ասած խոսքերը և Նրա պահանջները, ուրեմնհնազանդություն ունեն իրենց սրտերում։ Երբ մարդը կարողանում է գիտակցաբար հնազանդվել, երբ ունի հնազանդության վերաբերմունք, նա ճշմարտապես կանգնած է արարածի դիրքում՝ ունենալով սեր, հնազանդություն և երկյուղ առ Աստված՝ առանց ապավինելու իր տրամադրություններին կամ հույզերին։ Սրանք որոշ արձագանքներ են, երբ մարդիկ բախվում են էտվելուն։ Որո՞նք են հիմնական արձագանքները։ Դրանք են՝ վատ զգալը, հիասթափված զգալը, անարդարացիորեն վիրավորված զգալը և մխիթարության կարիք ունենալը։ Երբ նրանք չեն ստանում մխիթարություն կամ ջերմություն, սկսում են իրենց սրտերում բողոքներ և թյուրըմբռնումներ ունենալ Աստծու նկատմամբ։ Այլևս չեն ցանկանում աղոթել Աստծուն և հոգու խորքում մտածում են Աստծուն լքելու մասին՝ ցանկանալով հեռանալ Նրանից՝ և՛ երկնքում գտնվող Աստծուց, և՛ երկրի վրա գտնվող Աստծուց։ Ոմանք, եթե Ես մի փոքր էտեմ նրանց, հաջորդ անգամ հանդիպելիս կխուսափեն Ինձանից՝ չցանկանալով շփվել Ինձ հետ։ Սովորաբար, երբ նրանք չեն էտվում, միշտ Իմ կողքին են, թեյ են առաջարկում, հարցնում են՝ արդյոք որևէ բանի կարիք ունեմ, լավ տրամադրություն ունեն, ջանասեր են, զրուցասեր և մտերիմ են Աստծու հետ իրենց հարաբերություններում։ Բայց հենց որ էտվում են, այլևս նույնը չեն. այլևս թեյ չեն առաջարկում կամ չեն ողջունում, և եթե ևս մի քանի հարց տամ նրանց, պարզապես հեռանում են՝ այլևս չերևալով։

Ժամանակին, երբ Ես մայրցամաքային Չինաստանում էի, մնում էի որոշ եղբայրների և քույրերի տներում։ Այս մարդկանցից ոմանք վատ մարդկայնություն ունեին, ոմանք նոր հավատացյալներ էին, ոմանց մեջ բազմաթիվ պատկերացումներ ձեւավորվեցին մեր առաջին շփման ժամանակ, և նրանք չէին հասկանում ճշմարտությունը, իսկ մյուսներն ընդհանրապես չէին ձգտում ճշմարտությանը։ Տեսնելով, որ այս մարդիկ բացահայտում են իրենց ապականությունը, Ես չէի կարող էտել նրանց. ստիպված էի խոսել մեղմ և նրբանկատորեն։ Եթե իսկապես էտեիր նրանց, նրանց մեջ պատկերացումներ և ըմբոստություն կձեւավորվեր, ուստի պետք էր համոզել և բանակցել նրանց հետ և ավելի շատ հաղորդակցվել ճշմարտությամբ՝ նրանց ուղղորդելու համար։ Եթե չբանակցեիր կամ չհաղորդակցվեիր և պարզապես ուղիղ պահանջներ ներկայացնեիր, դա բացարձակապես չէր հաջողի։ Օրինակ՝ կարող էիր ասել. «Այս ճաշը մի փոքր շատ է աղի, գուցե հաջորդ անգամ մի փոքր պակաս աղ անես։ Չափազանց շատ աղ ուտելը լավ չէ առողջության համար։ Որպես Աստծուն հավատացողներ՝ դուք նույնպես պետք է ողջամտություն գործի դնեք և տգետ չլինեք, պետք է ընդունեք դրական բաներ։ Եթե չես հավատում ինձ, կարող ես հարցնել չինական ավանդական բժշկության մասնագետին՝ երիկամների վրա չափազանց շատ աղի ազդեցության մասին»։ Այս մոտեցումն ընդունելի է նրանց համար։ Բայց եթե ասես. «Այս ուտելիքն այնքան աղի է, փորձում ես ինչ-որ մեկին աղով սպանե՞լ։ Ինչո՞ւ ես միշտ այսքան աղի պատրաստում։ Չափազանց աղի է ուտվելու համար։ Ինչպե՞ս կարող ես այսքան տգետ լինել։ Հաջորդ անգամ այսքան աղի մի՛ պատրաստիր», ապա դա չի աշխատի։ Հաջորդ ճաշին նրանք գուցե ընդհանրապես աղ չավելացնեն։ Ապա ասում ես. «Ինչո՞ւ է սա այսքան անհամ»։ «Անհա՞մ։ Մի՞թե դու չասացիր, որ չափազանց աղի է։ Չափազանց շատ աղը վնասում է երիկամները, ուստի մի՞թե ավելի լավ չէ ընդհանրապես աղ չանել։ Այդ դեպքում այն չի վնասի երիկամները»։ Չափազանց կոշտ լինելը չի աշխատի. պետք է բանակցել և համոզել։ Շատ մարդիկ բավականին խնդրահարույց են։ Նրանց հետ խոսելիս պետք է զգույշ լինել խոսքի ձևի և ժամանակի հարցում, ինչպես նաև հաշվի առնել նրանց տրամադրությունը. պետք է որոշակի բանակցություններ վարել։ Երբեմն, եթե պատահաբար մի փոքր չափազանց խիստ խոսես, կարող ես վիրավորել նրանց, և նրանք կարող են ներքուստ դիմադրել։ Արտաքնապես դա կարող է մեծ բան չթվալ, բայց ներսում այլ է։ Սովորաբար, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան անել, դա անում են անհապաղ, բայց եթե վիրավորես նրանց զգացմունքները, դառնում են պակաս խանդավառ գործեր անելու հարցում՝ ոտքը կախ գցելով և լիովին անհոժար։ Ասում են. «Ինչպե՞ս կարող եմ լավ լինել քո հանդեպ, երբ վատ տրամադրություն ունեմ։ Ավելի հաճելի կլինեմ, երբ լավ տրամադրություն ունենամ, բայց երբ չունեմ, պարզապես յոլա գնալը բավական է»։ Իրականում ի՞նչ տեսակ արարած է սա։ Մի՞թե դժվար չէ մարդկանց հետ գործ ունենալը։ (Այո։) Մարդիկ հենց այսպիսին են՝ անթափանց ողջամտության համար և տրամաբանությունից դուրս։ Երբ հետագայում ինքնաքննում են, կարող են գլուխները խոնարհել, խոստովանել իրենց մեղքերը և դառնորեն լաց լինել, բայց դեռ նույն կերպ են արձագանքում, երբ կրկին բախվում են նման հարցերի և էտվում են։ Արդյոք սա ճշմարտությունը փնտրող մա՞րդ է։ (Ոչ։) Ի՞նչ տեսակ մարդ է սա։ Նման մարդը կամակոր է և ընդհանրապես չի ընդունում ճշմարտությունը։ Սա այն վերաբերմունքն է, որ մարդիկ ունենում են Աստծու հանդեպ, երբ բախվում են էտվելուն և երբ բախվում են նեղությունների։ Կարճ ասած՝ նրանք հնազանդ չեն, չեն կարող ընդունել ճշմարտությունը, և երբ վիրավորվում են, Աստծու հետ վարվում են ըստ իրենց պոռթկունության։ Մի՞թե սա լուրջ խնդիր չէ։ Երբ Ես հանդիպում եմ որոշ մարդկանց, նույնիսկ նախքան նրանց էտելը՝ պարզապես խոսելով տվյալ հարցի մասին, նրանց դեմքերը մռայլվում են, նրանք խոսում են դժգոհությամբ, վատ վերաբերմունք են ունենում և նույնիսկ իրեր են շպրտում։ Չես կարող անկեղծորեն խոսել նրանց հետ. պետք է ջուր ծեծել և նրբանկատ լինել։ Կարո՞ղ եմ Ես էլ մարդկանց պես շրջանցիկ խոսել։ Անկախ այն բանից՝ կարող ես ընդունել դա, թե ոչ, Ես պետք է ասեմ այն, ինչ ճշմարիտ է. Աստծու տանը բաները պետք է արվեն ճշմարտության սկզբունքների համաձայն։ Ոմանք ոչ մի արտաքին արձագանք չեն ցուցաբերում, երբ էտվում են, բայց ներքուստ նեղսրտում են։ Կարո՞ղ է նման մարդը լավ կատարել իր պարտավորությունը։ (Ոչ։) Եթե չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունը և շարունակում է սխալներ թույլ տալ, եկեղեցին պետք է նրա հետ վարվի սկզբունքների համաձայն։

2. Նրանց վարքագիծը Քրիստոսի նկատմամբ, երբ Նա հալածվում էր՝ գլուխը դնելու տեղ չունենալով

Մայրցամաքային Չինաստանում Աստծուն հավատալն ու Նրան հետևելն ամեն օր վտանգով է հղի։ Այն չափազանց դաժան միջավայր է դրա համար, որտեղ մարդ կարող է ցանկացած պահի ձերբակալվել։ Բոլորդ փորձառել եք հալածվելու միջավայրը, իսկ մի՞թե Ես նույնպես չեմ փորձառել։ Դուք և Ես ապրել ենք նույն միջավայրում, ուստի այդ միջավայրում Ես չէի կարող խուսափել հաճախ թաքնվելուց։ Լինում էին ժամանակներ, երբ ստիպված էի օրվա մեջ երկու կամ երեք անգամ փոխել գտնվելու վայրս։ Նույնիսկ լինում էին ժամանակներ, երբ ստիպված էի գնալ այնպիսի տեղ, ուր չէի էլ երազել գնալ։ Ամենադժվարն այն ժամանակներն էին, երբ գնալու տեղ չէի ունենում․ ցերեկը հավաքույթ էի անցկացնում, իսկ գիշերը չգիտեի, թե որտեղ է ապահով։ Երբեմն, մեծ դժվարությամբ տեղ գտնելով, հաջորդ օրը ստիպված էի լինում հեռանալ, որովհետև մեծ կարմիր վիշապը վրա էր հասնում։ Ի՞նչ են մտածում Աստծուն ճշմարտապես հավատացող մարդիկ, երբ նման տեսարանի են ականատես լինում։ «Այն, որ Աստված մսեղիի մեջ երկիր եկավ մարդուն փրկելու համար, Նրա վճարած գինն է։ Սա Նրա կրած տառապանքներից մեկն է և լիովին իրականացնում է Նրա խոսքերը, որոնք ասում են. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթեոս 8:20)։ Ամեն ինչ իրապես այդպես է, և մարմնացած Քրիստոսն անձամբ է փորձառաբար ապրում նման տառապանք, ճիշտ ինչպես մարդը»։ Բոլոր նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, կարող են տեսնել, թե որքան տաժանակիր է մարդուն փրկելու Նրա գործը, և դրա համար կսիրեն Աստծուն և կգոհանան Նրանից այն գնի համար, որ Նա վճարում է հանուն մարդկության։ Նրանք, ովքեր հատկապես վատ մարդկայնություն ունեն, ովքեր չարասիրտ են և լիովին մերժում են ճշմարտությունը, ինչպես նաև նրանք, ովքեր Քրիստոսին հետևում են լոկ հետաքրքրասիրությունից կամ հրաշքների ականատես լինելու ցանկությունից դրդված, այսպես չեն մտածում, երբ տեսնում են նման տեսարաններ։ Նրանք միտք են անում. «Մնալու տեղ չունե՞ս։ Աստված ես, աշխատում ես մարդկանց փրկելու համար, սակայն չես կարողանում նույնիսկ ինքդ քեզ փրկել և չգիտես, թե վաղը որտեղ ես մնալու։ Հիմա նույնիսկ պատսպարվելու տեղ չունես։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ քեզ կամ հետևել քեզ»։ Որքան վտանգավոր են հանգամանքները, այնքան նրանք ուրախանում են՝ մտածելով. «Բարեբախտաբար լիովին չլքեցի ամեն ինչ։ Բարեբախտաբար պահուստային ծրագիր պահեցի։ Տեսնո՞ւմ ես։ Հիմա մի տեղ չունես, որ տուն կոչես։ Գիտեի, որ բանը սրան կհասնի։ Գլուխդ դնելու տեղ չունես, և նույնիսկ պետք է օգնեմ քեզ պատսպարելու տեղ գտնել»։ Նրանք բացահայտվել են, այնպես չէ՞։ Եթե նման մարդիկ ականատես լինեին Տեր Հիսուսի խաչվելու տեսարանին, ինչպե՞ս կվարվեին։ Երբ Տեր Հիսուսը խաչը տանում էր դեպի Գողգոթա, որտե՞ղ էին նման մարդիկ։ Կարո՞ղ էին շարունակել հետևել Նրան։ (Ոչ։) Նրանք ուրացան Աստծու ինքնությունը, Նրա էությունը և նույնիսկ Նրա գոյությունը։ Նրանք փախան՝ գնալով իրենց գլխի ճարը տեսնելու, այլևս չհետևելով Աստծուն։ Անկախ այն բանից, թե նախկինում քանի քարոզ էին լսել, դրանք բոլորը չքացան նրանց սրտերից՝ անհետ կորչելով։ Նրանք հավատում էին, որ այն ամենը, ինչ տեսնում էին իրենց աչքի առջև, իրական էր և մարդկային ծագում ուներ՝ կապ չունենալով Աստծու հետ։ Մտածում էին. «Այս անձը պարզապես մարդ է․ որտե՞ղ է նրա մեջ աստծու ինքնությունը կամ էությունը։ Եթե նա աստված լիներ, արդյոք այսպես կթաքնվե՞ր ու կքողարկվե՞ր՝ հալածվելով Սատանայի կողմից, գլուխը դնելու տեղ չունենալով, ապաստան գտնելու տեղ չունենալով։ Եթե նա աստված լիներ, հալածվելիս պետք է հանկարծակի կերպարանափոխվեր և անհետանար բոլորի աչքի առաջ՝ այնպես անելով, որ ոչ ոք չկարողանար տեսնել իրեն, և իմանար՝ ինչպես իրեն անտեսանելի դարձնել․ դա՛ կլիներ աստված»։ Մայրցամաքային Չինաստանի վտանգավոր միջավայրում որոշ եղբայրներ և քույրեր, տեսնելով, որ Ես գնացել եմ իրենց մոտ, վտանգեցին իրենց անվտանգությունը՝ Ինձ հյուրընկալելու և պաշտպանելու համար, մինչդեռ մյուսները փախան՝ անհետ չքանալով։ Ոմանք նույնիսկ զվարճանքով էին դիտում՝ կողքից նայելով։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Չհավատացողներն են, հակաքրիստոսներ։ Երբ այս մարդիկ տեսան, որ Քրիստոսը հալածվում է մի քաղաքից մյուսը, ինչպե՞ս ընկալեցին այս իրավիճակը։ Ինչպե՞ս հասկացան դա։ «Քրիստոսը նույնպես վտանգի մեջ է։ Եթե նա ձերբակալվի, ապա եկեղեցու աշխատանքի վերջը կգա, և աստծու տան գործը կանգ կառնի։ Սա կապացուցի, որ այն, ինչ աստված վկայել է, սխալ է, որ դա ոչ թե աստծուց է գալիս, այլ մարդուց։ Ավելի լավ է շտապեմ տուն՝ սեփական կյանքովս ապրելու։ Գնացի հարստություն դիզելու»։ Սա է հակաքրիստոսի վարքագիծը։ Երբ Քրիստոսը բախվեց հալածվելուն՝ թաքնվելու տեղ չունենալով և գլուխը դնելու տեղ չունենալով, փոխանակ սրտերով միավորվելու՝ Աստծու հետ տառապելու և նման միջավայրում Նրա հետ եկեղեցու աշխատանքը շարունակելու համար, դարձան կողքից դիտողներ, որոնք նայում էին Նրան և ծաղրում։ Նրանք նույնիսկ ուրիշներին հրահրում էին ոչնչացում, խանգարումներ և անհանգստություններ առաջացնելու, և ավելին, երբ ոմանք տեսան Ինձ թաքնվելու և մնալու տեղ չունենալիս, առիթից օգտվեցին՝ եկեղեցու աշխատանքը խանգարելու և Աստծու տան ունեցվածքը յուրացնելու համար։ Սա ճիշտ այնպես է, ինչպես երբ Հիսուսը խաչվեց, շատ չհավատացողներ և հակաքրիստոսներ մտածեցին. «Եկեղեցու վերջը եկել է, աստծու գործն ավարտված է, լիովին կործանված Սատանայի կողմից։ Ավելի լավ է շտապենք փախչել և սկսենք բաժանել ապրանքները»։ Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների են բախվում, այս չհավատացողները և հակաքրիստոսները միշտ կբացահայտեն իրենց դաժան խառնվածքները՝ մերկացնելով չհավատացողների իրական դեմքը։ Երբ եկեղեցին բախվում է խնդրի կամ անբարենպաստ հանգամանքների ամենաչնչին նշանին, նրանք ցանկանում են անմիջապես փախչել՝ տենչալով, որ բոլոր եղբայրներն ու քույրերը ցրվեն, նահանջեն և այլևս չհետևեն Քրիստոսին։ Նրանք լրջորեն ցանկանում են, որ այս հոսքը սխալ լինի, և որ Աստծու գործը մնա անավարտ։ Սրանք հակաքրիստոսների իրական հատկանիշները։ Սա է հակաքրիստոսների վերաբերմունքը Քրիստոսի նկատմամբ նման հանգամանքների բախվելիս։

3. Նրանց վարքագիծը, երբ Քրիստոսի վերաբերյալ պատկերացումներ են ձևավորում

Մեկ այլ կետ հակաքրիստոսների դրսևորումներն են, երբ նրանք պատկերացումներ ունեն մարմնացած Աստծու մսեղիի վերաբերյալ։ Օրինակ՝ երբ տեսնում են, որ մարմնացած Աստված անում է որոշակի բաներ կամ ասում որոշակի խոսքեր, որոնք շատ մարդկային են՝ չընկալելով աստվածայնության ամենաչնչին նշույլ անգամ, դիմակայություն են ցուցաբերում և սրտի խորքում պատկերացումներ են ձևավորում ու դատապարտում՝ մտածելով. «Ինչպես էլ նայեմ նրան, այդ անձը նման չէ աստծու․ ուղղակի սովորական մարդու տեսք ունի։ Եթե մարդու նման է, ապա կարո՞ղ է արդյոք դեռ աստված լինել։ Եթե մարդ է, մի՞թե այսպես նրան հետևելը անհավանական հիմարություն չէր լինի»։ Պատկերացումներ են ձևավորում Քրիստոսի խոսքի և գործողությունների, Քրիստոսի ապրելակերպի, Նրա հագուստի և արտաքինի և նույնիսկ Նրա խոսելաոճի, Նրա տոնայնության, Նրա բառապաշարի և այլնի վերաբերյալ․ կարող են պատկերացումներ ձևավորել այս ամենի վերաբերյալ։ Երբ այս պատկերացումներն առաջանում են, ինչպե՞ս են վերաբերվում դրանց։ Փայփայում են այս մտքերը և բաց չեն թողնում դրանք՝ հավատալով, որ այս պատկերացումներից կառչելը նման է բանալին ձեռք գցելուն։ Մտածում են, որ այս «բանալին» ճիշտ ժամանակին է հայտնվում, որ հենց ունենան այս պատկերացումները, դա իրենց լծակ է տալիս, իսկ հենց լծակ ունենան, հեշտ է գլուխ հանելը։ Այսպես են մտածում հակաքրիստոսները։ Զգում են, որ պատկերացումներ ունենալը հավասարազոր է լծակ ունենալուն, և ուստի կարող են ցանկացած պահի և ցանկացած վայրում ուրանալ Քրիստոսին և կարող են ուրանալ այն փաստը, որ մսեղին, որում Աստված մարմնացել է, ունի Աստծու էությունը։ Ոմանք հարցնում են. «Ինչո՞ւ են հակաքրիստոսները նման մտադրություններ փայփայում»։ Ասե՛ք Ինձ, արդյոք հակաքրիստոսները՝ Սատանայի խմբավորման անդամները, հույս ունե՞ն Աստծու գործի հաջող ավարտի համար, թե՞ ոչ։ (Հույս չունեն։) Ինչո՞ւ հույս չունեն։ Ի՞նչն է մատնում դա։ Հակաքրիստոսներն ի բնե հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, իսկ Աստծու արտահայտած բոլոր խոսքերը ճշմարտությունն են, որոնք իրենց սրտերում լիովին զզվելի են համարում և չեն կամենում լսել կամ ընդունել։ Մարդկությանն ուղղված Աստծու մերկացման և դատաստանի խոսքերն այս հակաքրիստոսների և չար մարդկանց դատապարտումներն են, և նրանց համար այս խոսքերը դատապարտումներ, դատաստաններ և անեծքներ են, որոնք նրանց ստիպում են անհարմար և անհանգիստ զգալ, երբ լսում են դրանք։ Ի՞նչ են մտածում իրենց սրտերում։ «Այս բոլոր խոսքերը, որոնք աստված ասում է, դատում և դատապարտում են ինձ։ Կարծես թե ինձ նման մեկը չի կարող փրկվել․ ես այն տեսակն եմ, որը դուրս է թողնվում և մերժվում։ Քանի որ փրկվելու հույս չունեմ, ո՞րն է աստծուն հավատալու իմաստը։ Բայց փաստն այն է, որ նա դեռ աստված է, նա այն մսեղին է, որում աստված մարմնացել է, որն այնքան շատ խոսքեր է ասել և այնքան շատ հետևորդներ ունի։ Ի՞նչ պետք է անեմ այս կապակցությամբ»։ Այս հարցը նրանց տագնապեցնում է․ եթե չեն կարողանում ինչ-որ բան ձեռք բերել, չեն ցանկանում, որ ուրիշներն էլ ունենան դա։ Եթե ուրիշները կարող են դա ձեռք բերել դա, իսկ իրենք՝ ոչ, դառն ատելությամբ են լցվում և դժբախտ զգում։ Հույս են ունենում, որ մարմնացած Աստված Աստված չէր լինի, և որ Նրա կատարած գործը կեղծ կլիներ և Աստծու կողմից արված չէր լինի։ Եթե այդպես լիներ, ներքուստ հավասարակշռված կզգային, և խնդիրը հիմքից կլուծվեր։ Իրենք իրենց միտք են անում. «Եթե այս անձը մարմնացած աստվածը չլիներ, ապա մի՞թե դա չէր նշանակի, որ նրան հետևողները խաբվել են։ Եթե այդպես լիներ, ապա վաղ թե ուշ այս մարդիկ կցրվեին։ Եթե ցրվեին, և նրանցից ոչ մեկը ոչինչ ձեռք չբերեր, ապա կկարողանայի հանգիստ լինել և հավասարակշռված զգալ՝ իմանալով, որ ոչինչ ձեռք չեմ բերել, այնպես չէ՞»։ Սա նրանց մտածելակերպն է․ չեն կարող ոչինչ ձեռք բերել, ուստի չեն ցանկանում, որ ուրիշներն էլ որևէ բան ձեռք բերեն։ Ուրիշների կողմից որևէ բան ձեռք բերելը կանխելու լավագույն միջոցը Քրիստոսին ուրանալն է, Քրիստոսի էությունն ուրանալը, Քրիստոսի կատարած գործն ուրանալը և Քրիստոսի ասած բոլոր խոսքերն ուրանալը։ Այսպես իրենք չեն դատապարտվի և համակերպվում են ոչինչ ձեռք չբերելու հետ և խաղաղվում են՝ այլևս այս հարցով մտահոգվելու կարիք չունենալով։ Սա հակաքրիստոսների նման մարդկանց բնական էությունն է։ Ուստի արդյոք պատկերացումներ ունե՞ն Քրիստոսի վերաբերյալ։ Եվ երբ պատկերացումներ ունեն, արդյոք լուծո՞ւմ են դրանք։ Կարո՞ղ են բաց թողնել դրանք։ Չեն կարող։ Ինչպե՞ս են ձևավորվում նրանց պատկերացումները։ Նրանց համար հեշտ է պատկերացումներ ձևավորելը․ «Երբ խոսում ես, զննում եմ քեզ՝ փորձելով հասկանալ խոսքերիդ հետևում թաքնված շարժառիթը, և թե որտեղից են դրանք գալիս։ Արդյոք դրանք այնպիսի բաներ են, որոնք լսել կամ սովորել ես, թե՞ ինչ-որ մեկը հրահանգել է քեզ ասել դրանք։ Արդյոք ինչ-որ մեկը զեկուցե՞լ կամ բողոքե՞լ է քեզ։ Ո՞ւմ ես մերկացնում»։ Այսպես են զննում։ Կարո՞ղ են արդյոք հասկանալ ճշմարտությունը։ Երբեք չեն կարող հասկանալ ճշմարտությունը։ Իրենց սրտերում դիմակայում են դրան։ Հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, դիմակայում են դրան և ատում են այն և քարոզներ են լսում այսպիսի բնական էությամբ։ Բացի տեսություններից և վարդապետություններից, այն ամենը, ինչ հասկանում են, պատկերացումներն են։ Ինչպիսի՞ պատկերացումներ։ «Քրիստոսն այսպես է խոսում, երբեմն նույնիսկ կատակներ է անում․ դա ակնածալից չէ։ Երբեմն այլաբանորեն ասացվածքներ է գործածում․ դա լուրջ չէ։ Նրա խոսքը պերճ չէ, նա բարձրագույն կրթություն չունի։ Երբեմն ստիպված է խորհել և մտածել իր բառապաշարի շուրջ։ Համալսարան չի հաճախել, այնպես չէ՞։ Երբեմն նրա խոսքն ուղղված է կոնկրետ մեկին․ ո՞ւմ։ Արդյոք ինչ-որ մեկը բողոքե՞լ է։ Ո՞վ էր դա։ Ինչո՞ւ է քրիստոսը միշտ խոսելիս քննադատում ինձ։ Արդյոք ողջ օրը հետևում և դիտարկո՞ւմ է ինձ։ Արդյոք ողջ օրն անցկացնում է մարդկանց մասին խորհելո՞վ։ Սրտում ի՞նչ է մտածում քրիստոսը։ Մարմնացած աստծու խոսքը նման չէ երկնքում գտնվող աստծու որոտացող ձայնին՝ իր անառարկելի իշխանությամբ․ ինչո՞ւ է նրա դրսևորածն այդքան մարդկային թվում։ Ուղղակի մարդ է, ինչպես էլ նայեմ նրան։ Արդյոք մարմնացած աստվածն ունի՞ որևէ թուլություն։ Արդյոք սրտում ատո՞ւմ է մարդկանց։ Արդյոք ունի՞ աշխարհիկ գործելակերպի որևէ փիլիսոփայություն մարդկանց հետ իր շփումներում»։ Մի՞թե այս պատկերացումները շատ չեն։ (Այո։) Հակաքրիստոսների մտքերը լի են ճշմարտության հետ կապ չունեցող բաներով, որոնք բոլորը բխում են Սատանայի մտածելակերպից և տրամաբանությունից, Սատանայի՝ աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունից։ Հոգու խորքում լի են չարասիրությամբ, լի են մի վիճակով և խառնվածքով, որոնք հակակրում են ճշմարտությունը։ Գալիս են ոչ թե ճշմարտությունը փնտրելու կամ ձեռք բերելու, այլ Աստծուն զննելու համար։ Նրանց պատկերացումները կարող են առաջանալ ցանկացած պահի, ցանկացած վայրում, նրանք և պատկերացումներ են ձևավորում դիտարկելիս, զննելիս։ Նրանց պատկերացումները ձևավորվում են իրենց դատելու և դատապարտելու ընթացքում, և նրանք սրտում ամուր կառչում են այս պատկերացումներից։ Երբ դիտարկում են մարմնացած Աստծու մարդկային կողմը, պատկերացումներ են ձևավորում։ Երբ տեսնում են աստվածային կողմը, դառնում են հետաքրքրասեր և զարմացած, ինչը նույնպես հանգեցնում է պատկերացումների ձևավորմանը։ Նրանց վերաբերմունքը Քրիստոսի և այն մսեղիի նկատմամբ, որում Աստված մարմնացել է, հնազանդության կամ իրենց սրտի խորքից անկեղծ ընդունման վերաբերմունք չէ։ Փոխարենը, կանգնում են Քրիստոսի դիմաց՝ դիտարկելով և զննելով Նրա հայացքը, մտքերը և կեցվածքը և նույնիսկ դիտարկելով և զննելով Քրիստոսի յուրաքանչյուր արտահայտություն, ունկնդրելով յուրաքանչյուր տոնայնություն, խոսելու հնչերանգ և բառապաշար և այն, թե ինչին է անդրադարձ կատարվում Քրիստոսի խոսքում և այլն։ Երբ հակաքրիստոսներն այսպես դիտարկում և զննում են Քրիստոսին, նրանց վերաբերմունքն այն չէ, որ մտադիր են փնտրել ճշմարտությունը և հասկանալ այն, որպեսզի կարողանան ընդունել Քրիստոսին որպես իրենց Աստծու և ընդունել Քրիստոսին՝ լինելու իրենց ճշմարտությունը և դառնալու իրենց կյանքը։ Ընդհակառակը, ցանկանում են զննել այս անձին, հիմնովին զննել և ըմբռնել Նրան։ Ի՞նչ են փորձում ըմբռնել։ Զննում են, թե այս անձն ինչպես է նման Աստծուն, և եթե Նա իրապես նման է Աստծուն, ընդունում են Նրան։ Եթե ինչպես էլ զննեն Նրան, Նա չի թվում Աստծուն նման, ապա լիովին հրաժարվում են այդ գաղափարից և շարունակում են կառչել մարմնացած Աստծու վերաբերյալ պատկերացումներից կամ, հավատալով, որ օրհնություններ ստանալու հույս չկա, հնարավորություն են փնտրում արագ հեռանալու։

Հակաքրիստոսների համար միանգամայն բնականոն է պատկերացումներ ձևավորել այն մսեղիի վերաբերյալ, որում Աստված մարմնացել է։ Հակաքրիստոսի՝ ճշմարտության հանդեպ հակակրանք տածող նրանց էության պատճառով նրանց համար անհնար է բաց թողնել իրենց պատկերացումները։ Երբ ոչինչ տեղի չի ունենում, կարդում են Աստծու խոսքերի գրքից և այս խոսքերին վերաբերվում որպես Աստծու, բայց մարմնացած Աստծու հետ շփվելիս և հայտնաբերելով, որ Նա նման չէ Աստծուն, անմիջապես պատկերացումներ են ձևավորում, և նրանց վերաբերմունքը փոխվում է։ Երբ շփում չունեն մարմնացած Աստծու հետ, պարզապես բռնում են Աստծու խոսքերի գիրքը և Նրա խոսքերը համարում են Աստված և դեռ կարող են մշուշոտ երևակայություն և օրհնություններ ստանալու մտադրություն փայփայել՝ դժկամորեն որոշ ջանք գործադրելու, որոշ պարտավորություններ կատարելու և Աստծու տանը դեր խաղալու համար։ Բայց հենց որ շփվում են այն մսեղիի հետ, որում Աստված մարմնացել է, նրանց միտքն սկսում է վխտալ պատկերացումներով։ Նույնիսկ եթե չեն էտվում, իրենց պարտավորությունները կատարելու նրանց խանդավառությունը կարող է զգալիորեն մարել։ Այսպես են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու խոսքերին և այն մսեղիին, որում Աստված մարմնացել է։ Հաճախ Աստծու խոսքերն առանձնացնում են այն մսեղիից, որում Աստված մարմնացել է՝ Աստծու խոսքերին վերաբերվելով որպես Աստծու, իսկ մսեղիին, որում Աստված մարմնացել է՝ որպես մարդու։ Երբ մսեղին, որում Աստված մարմնացել է, չի համապատասխանում կամ խախտում է նրանց պատկերացումները, արագ դիմում են Աստծու խոսքերին և աղոթքաընթերցում են դրանք՝ փորձելով բռնի կերպով ճնշել իրենց պատկերացումները և փակել դրանք։ Ապա երկրպագում են Աստծու խոսքերն այնպես, ասես երկրպագում են հենց Աստծուն, և թվում է, թե նրանց պատկերացումների հարցը լուծվել է։ Իրականում, սակայն, Քրիստոսի նկատմամբ նրանց ներքին անհնազանդության, վրդովմունքի և արհամարհանքի հարցն ամենևին չի լուծվում։ Քրիստոսի հետ իրենց վարվելակերպում հակաքրիստոսներն անընդհատ պատկերացումներ են ձևավորում և համառորեն կառչում են դրանցից մինչև մահ։ Երբ պատկերացումներ չունեն, զննում և վերլուծում են, երբ պատկերացումներ ունեն, ոչ միայն զննում և վերլուծում են, այլև համառորեն կառչում են դրանցից։ Ո՛չ լուծում են իրենց պատկերացումների հարցը, ո՛չ էլ փնտրում են ճշմարտությունը։ Համոզված են, որ իրենք իրավացի են։ Մի՞թե Սատանայից չեն։ (Այո։) Սրանք հակաքրիստոսների դրսևորումներն են, երբ պատկերացումներ ունեն մարմնացած Աստծու վերաբերյալ։

4. Նրանց վարքագիծը, երբ առաջխաղացում են ստանում կամ պաշտոնազրկվում են

Եկեղեցում ոմանք որոշակի որակ և որոշակի աշխատանքային կարողություն ունեն։ Երբ առաջխաղացում են ստանում, նրանց խանդավառությունը մեծ է, ակտիվորեն կատարում են իրենց պարտավորությունները, պատասխանատվություն են ստանձնում, պատրաստ են գին վճարել և նաև հավատարմություն ունեն։ Սակայն, երբ պաշտոնազրկվում են աշխատանքը կատարելու անկարողության պատճառով և կորցնում են իրենց կարգավիճակը, նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ փոխվում է։ Երբ կարգավիճակ ունեին, այսպես էին խոսում Աստծու հետ. «Մեր ընտանիքի եղբայրներն ու քույրերն այսպիսին են, մեր ընտանիքի շենքը վերանորոգման կարիք ունի, մեր ընտանիքի բակը պետք է կարգի բերվի...»։ Ամեն ինչ «մեր ընտանիքի» մասին է։ Երբ առաջխաղացում ստացան, դարձան Աստծու տան մի մասը, կարծես թե մեկ սիրտ ունեին Աստծու հետ, ընտանիքի պես, ի վիճակի՝ հոգ տանելու Աստծու տան աշխատանքի մասին՝ հաշվի առնելով Աստծու սիրտը և լինելով Նրա կողքին և Աստծու հետ շփվելով որպես հավասարը հավասարի։ Երբ առաջխաղացում ստացան և կարևոր պաշտոն զբաղեցրին, իրենց պատվված զգացին և միևնույն ժամանակ զգացին իրենց պատասխանատվությունը։ Անկախ այն բանից՝ Ինձ հետ էին խոսում, թե եղբայրների և քույրերի, հաճախ ասում էին «մեր ընտանիքը»։ Լսելով սա՝ կմտածեիր, որ այս անձը վատը չէ, լավ սիրտ ունի, ջերմ է, Աստծու տանը վերաբերվում է ինչպես սեփական տանը, այնքան շատ է հոգ տանում և այնքան մեծ պատասխանատվություն ունի ամեն ինչի նկատմամբ և ամեն ինչ նախապես մտածում է՝ թվալով մեկը, ով ձգտում է ճշմարտությանը և խանդավառ է գին վճարելու հարցում։ Բայց արդյոք դեռ այսպե՞ս են խոսում պաշտոնազրկվելուց հետո։ Հենց որ պաշտոնազրկվում են, այլևս նույն տրամադրությունը չունեն․ այդ վերաբերմունքն անհետանում է։ Այլևս չեն ասում «մեր ընտանիքը», և երբ խնդրում ես ինչ-որ բան անել, այլևս այդքան խանդավառ չեն։ Ի՞նչ են մտածում. «Նախկինում, երբ առաջխաղացրիր ինձ, կարգավիճակ ունեի և ամբողջ սրտով քեզ հետ էի։ Հիմա, երբ կարգավիճակ չունեմ, մենք այլևս ընտանիք չենք, ուստի ինքդ արա դա։ Ինձ հետ մի՛ խորհրդակցիր, թե ինչպես ես անում դա, և ինձ տեղյակ մի՛ պահիր, դա ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի հաղորդագրություններ կփոխանցեմ քեզ համար և վերջ։ Մի փոքր կանեմ այն, ինչ խնդրես ինձ անել, բայց այլևս ամբողջ սրտով քեզ հետ չեմ»։ Ապա քեզ վերաբերվում են որպես օտարի։ Եթե խնդրում ես ինչ-որ բան անել, աշխատում են այնպես, ասես պարզապես աշխատում են մեկ ուրիշի համար՝ մակերեսորեն ձևականություն անելով։ Նախկինում կարող էին հինգ առաջադրանք կատարել, բայց հիմա անում են միայն մեկը կամ երկուսը՝ պարզապես հընթացս անցնելով, գլուխ հանելով, ինչ-որ մակերեսային աշխատանք կատարելով և վերջ։ Ինչո՞ւ է այսպես։ Ասում են. «Նախկինում ամբողջ սրտով քեզ հետ էի, օգնում էի քեզ այս ու այն հարցում, քո գործերին վերաբերվում էի որպես իմ սեփականի, որպես մեր ընդհանուր առաջադրանքի՝ աշխատելով քո անունից։ Բայց հետո պարզապես պաշտոնազրկեցիր ինձ՝ ամենևին հաշվի չառնելով իմ զգացմունքները։ Դու հաշվի չես առնում իմ զգացմունքները, ինչպե՞ս կարող եմ աշխատել քեզ համար։ Եթե կրկին առաջխաղացնես ինձ և կարգավիճակ տաս, լավ կլինի։ Բայց եթե կարգավիճակ չտաս, ապա մոռացի՛ր։ Եթե ուզում ես կանչել ինձ՝ նորից գործեր անելու, ապա դա այնքան լավ չի ստացվի, որքան նախկինում։ Եթե օգտագործում ես ինձ, պետք է ինձ համբավ և կարգավիճակ տաս։ Եթե կարգավիճակ չկա, և դրա փոխարեն պարզապես հրաման ես տալիս և ակնկալում ես, որ ինչ-որ աշխատանք կանեմ, որտե՞ղ է դրանում ճանաչումը։ Պետք է որոշակի բացատրություն լինի»։ Հիմա, երբ խոսում ես, դա այլևս արդյունավետ չէ։ Երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան անել, այլևս այնքան նվիրված չեն, որքան նախկինում, այլևս չեն նվիրաբերում իրենց ողջ սիրտն ու միտքը. նրանց վերաբերմունքը փոխվել է։ Եթե նորից նրանց խնդրում ես ինչ-որ բան անել, կամ եթե Աստծու տունն է խնդրում նրանց ինչ-որ բան անել, դրան վերաբերվում են որպես լրացուցիչ առաջադրանքի, որպես օտարի գործի, ասես այն, որ դա անելու են, արդեն իսկ մեծ պատիվ են անում քեզ։ Զգում են, որ եթե չանեն դա, անարդարացի կթվա, հատկապես քանի որ հավատում են Աստծուն։ Բայց եթե իսկապես գնում են դա անելու, անում են դժկամորեն և պարզապես ձևականություն են անում։ Ինչո՞ւ են այսպես անում։ Մտածում են. «Նախկինում 100%-ով վստահում էի քեզ, քո գործերին վերաբերվում էի որպես իմ սեփականի, բայց հետո դու ինձ ուղղակի դեն նետեցիր, ինչը վիրավորեց սիրտս ու ինքնասիրությունս։ Դու անտեսեցիր ինձ։ Լա՛վ, եթե անբարյացակամ ես իմ հանդեպ, մի՛ մեղադրիր ինձ անսիրտ լինելու մեջ։ Եթե նորից օգտագործես ինձ, չեմ կարող նախկինի պես լինել, որովհետև մեր հարաբերություններն արդեն խզվել են։ Այնքան էլ հեշտ բան չէ ինձ հրամայել, որ գամ, երբ կանչում են, և գնամ, երբ ուղարկում են։ Ո՞վ եմ ես։ Եթե աստծուն հավատալու համար չլիներ, արդյոք թույլ կտայի՞ ուրիշներին այսպես մանիպուլացնել ինձ»։ Երբ հակաքրիստոսները պաշտոնազրկվում և կորցնում են իրենց կարգավիճակը, նրանց վերաբերմունքը կարող է նման զգալի փոփոխության ենթարկվել։ Երբ կարգավիճակ ունեին, թեև Աստծու տունն անվանում էին «մեր ընտանիքը» և հաճախ էին խոսում դրա մասին, բայց իրականում Աստծու տան գործերին չէին վերաբերվում որպես իրենց սեփականի։ Պաշտոնազրկվելուց և իրենց կարգավիճակը կորցնելուց հետո, եթե Աստծու տունը նրանց խնդրում է կատարել իրենց պարտավորությունը, չեն կամենում անել դա առանց բանակցելու և նույնիսկ այդ դեպքում բացատրություն կամ որոշակի ճանաչում են պահանջում։ Ոմանք նույնիսկ ասում են. «Անցյալ անգամ պաշտոնազրկեցիր ինձ՝ ուղղակի դեն նետելով ինձ։ Եթե ուզում ես, որ հիմա ինչ-որ բան անեմ, եթե սուրբ հոգու կողմից օգտագործվող մարդն անձամբ չխոսի ինձ հետ, կամ ինքը՝ մարմնացած աստվածը չգա ինձ հետ խոսելու, ապա մոռացի՛ր դրա մասին»։ Որքա՜ն հանդուգն են նրանք։ Ասե՛ք Ինձ, արդյոք Աստծու տունը պե՞տք է օգտագործի նման մարդկանց։ (Ոչ։) Կարծում են, թե իրենք նշանակալի մեկն են, բայց իրականում Աստծու տունը չի արժեւորում նման մարդկանց։ Անկախ այն բանից, թե որքան տաղանդավոր, ընդունակ կամ հմուտ ես առաջնորդելու մեջ, Աստծու տունը չի օգտագործի քեզ։ Ոմանք գուցե հարցնեն. «Արդյոք դա այն պատճառո՞վ է, որ Դու չես խոնարհվի չար մարդկանց առաջ»։ Ո՛չ։ Սա Աստծու տան կառավարչական հրամանագիրն է և մարդկանց օգտագործելու դրա սկզբունքը։ Եթե հակաքրիստոսներին թույլ տրվեր իշխանություն ունենալ Աստծու տանը, արդյոք դա լա՞վ, թե՞ վատ բան կլիներ եղբայրների և քույրերի համար, եկեղեցու համար։ (Վատ բան։) Կարո՞ղ է արդյոք Աստծու տունը նման վատ բան անել։ Բացարձակապես ոչ։ Նախքան որպես հակաքրիստոս բացահայտվելը, Աստծու տունը դժկամորեն առաջխաղացրեց նրանց՝ ծառայություն մատուցելու համար։ Երբ բացահայտվեցին որպես հակաքրիստոս, արդյոք Աստծու տունը դեռ կարո՞ղ էր առաջխաղացնել նրանց։ Դա հնարավոր չէ։ Պատրանքներին են տրվում և ցանկալին իրականության տեղ ընդունում։ Որոշ հակաքրիստոսներ այսպես են մտածում. «Հը՛մ, աստծու տունը չի կարող գործել առանց ինձ։ Աստծու տանը ոչ ոք չի կարող ստանձնել այս աշխատանքը բացի ինձանից։ Ո՞վ կարող է փոխարինել ինձ»։ Հակաքրիստոսներն ուզում են այս պնդումն անել։ Եկեք ցույց տանք նրանց, թե արդյոք Աստծու գործը կարող է սահուն առաջ ընթանալ և հասնել ավարտին առանց Աստծու տանն այս հակաքրիստոսների ներկայության։

Աստծու տանը տարբեր տեսակի աշխատանքների սահուն առաջընթացն ու զարգացումն այժմ արդյոք որևէ կապ ունի՞ եկեղեցուց ամեն տեսակ հակաքրիստոսներին և չար մարդկանց հեռացնելու և վտարելու հետ։ Չափազանց մեծ կապ ունի։ Հակաքրիստոսները չեն գիտակցում սա․ տեղյակ չեն, որ հենց իրենց հեռացվելու, վտարվելու և սահմանափակվելու շնորհիվ է, որ Աստծու տան աշխատանքը կարող է սահուն կերպով առաջ ընթանալ։ Նույնիսկ գոռոզանում են և բողոքում։ Ինչի՞ց ես բողոքում։ Կարծում ես, թե ունես տաղանդ և խելք, որակ և աշխատանքային կարողություն, բայց ի՞նչ կարող ես անել Աստծու տանը։ Այս մարդիկ լոկ խաղում են Սատանայի ծառաների դերը՝ խանգարելով և վնասելով Աստծու գործը։ Առանց նրանց ներկայության՝ Աստծու ընտրյալ մարդկանց եկեղեցական կյանքը, նրանց պարտավորությունները կատարելու կյանքը և նրանց առօրյա կյանքն ավելի հանգիստ, ավելի սահուն և ավելի խաղաղ կլիներ․ մի բան, որը հակաքրիստոսները չեն գիտակցում։ Այս հակաքրիստոսները գերագնահատում են իրենց ընդունակությունները և չեն գիտակցում, թե իրականում ինչ են։ Կարծում են, թե Աստծու տունը չի կարող գործել առանց իրենց, որ աշխատանքը չի կարող իրականացվել, և տարբեր մասնագիտական աշխատանքները չեն կարող առաջ ընթանալ առանց իրենց։ Չեն հասկանում, որ արդարությունն ու ճշմարտությունն են, որ իշխանություն ունեն Աստծու տանը։ Ինչո՞ւ չգիտեն։ Ինչո՞ւ հակաքրիստոսները չեն կարող հասկանալ նման պարզ հարց։ Սա միայն ցույց է տալիս, որ հակաքրիստոսներն ունեն էություն, որը հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ և թշնամական է դրա նկատմամբ։ Դա հենց այն պատճառով է, որ իրենք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և թշնամական են ճշմարտության նկատմամբ, չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, չգիտեն, թե որոնք են դրական բաները։ Նրանք, ընդհակառակը, կարծում են, որ իրենց չարասեր, չարասիրտ վարքագծերը, որոնք դիմակայում են Աստծուն, լավն են և ճիշտ՝ առանց որևէ սխալի։ Հավատում են, որ միայն իրենք են հասկանում ճշմարտությունը, հավատարիմ են Աստծուն և միայն իրենք են արժանի իշխանություն ունենալու Աստծու տանը։ Սխալվում են։ Ճշմարտությունն է որ իշխանություն ունի Աստծու տանը։ Բոլոր հակաքրիստոսները պետք է դատապարտվեն, մերժվեն և դուրս թողնվեն․ նրանք չեն կարող տեղ ունենալ Աստծու տանը և կարող են միայն հավերժ մերժվել։

Որոշ հակաքրիստոսներ ունեն ինչ-որ պարգեւներ, մի փոքր որակ և որոշ ընդունակություն և հմուտ են իշխանական խաղեր խաղալու մեջ։ Կարծում են, թե Աստծու տանը հենց իրենք պետք է առաջխաղացում ստանան և կարևոր պաշտոններ զբաղեցնեն։ Բայց այսօր նայելով դրան՝ այդպես չէ։ Այս մարդիկ դատապարտվել են, սահմանափակվել և մերժվել, իսկ ոմանք նույնիսկ հեռացվել կամ վտարվել են եկեղեցուց։ Նրանք երբեք չէին պատկերացնում, որ իրենց նման «ազնվական» դեմքերը՝ մեծ կարողություններով և բարձր ընդունակություններով, իրականում կսայթաքեն Աստծու տանը և կմերժվեն։ Պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչու։ Ուստի արդյոք պե՞տք է շարունակենք աշխատել նրանց վրա։ Դրա կարիքը չկա։ Կարո՞ղ ես տրամաբանել Սատանաների հետ։ Սատանաների հետ տրամաբանել փորձելը նման է խուլերին քարոզելուն։ Սատանաներին նկարագրելու միայն մեկ ձեւ կա՝ տրամաբանության հանդեպ անընկալունակ։ Դա նման է նրան, թե ինչպես են ոմանք ասում. «Աստված մարդկանցից պահանջում է ազնիվ լինել, բայց ի՞նչ լավ բան կա ազնիվ լինելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա մի քանի սուտ ասելու, մարդկանց խաբելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա խոտոր և նենգ լինելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա անհավատարիմ լինելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա ճարպիկ լինելու, ձևականություն անելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա աստծուն դատելու մեջ։ Ի՞նչ վատ բան կա աստծու վերաբերյալ պատկերացումներ ունենալու մեջ։ Ի՞նչ վատ բան կա աստծու դեմ ըմբոստանալու մեջ, ի՞նչ մեծ սխալ է դա։ Դա իրականում սկզբունքային հարց չէ»։ Ոմանք նույնիսկ ասում են. «Մի՞թե շատ բնականոն չէ, որ ընդունակ մեկն հիմնի իր սեփական անկախ թագավորությունը։ Այս աշխարհում ամեն ինչ այն մասին է, որ մեծ ձկներն ուտում են փոքր ձկներին, մի աշխարհ, որտեղ ուժեղը որսում է թույլին։ Եթե կարողություն ունես, պետք է առաջ գնաս և ստեղծես քո սեփական թագավորությունը, ի՞նչ վատ բան կա դրանում։ Յուրաքանչյուրն ունի այնքան իշխանություն, որքան որոշում է իր կարողությունը, և պետք է կառավարի այնքան մարդկանց, որքան թույլ է տալիս իր իշխանությունը»։ Մյուսներն ասում են. «Ի՞նչ վատ բան կա անառակ լինելու մեջ։ Ի՞նչ խնդիր կա անառակության հետ։ Ի՞նչ վատ բան կա չարասեր միտումներին հետևելու մեջ»։ Եվ այսպես շարունակ։ Այս խոսքերը լսելով՝ ի՞նչ եք զգում։ (Զզվանք։) Ուղղակի զզվա՞նք։ Այս խոսքերը լսելուց հետո մարդ զգում է. «Բոլորս կրում ենք նույն մարդկային մաշկը, ուստի ինչո՞ւ ոմանք ոչ միայն չեն գարշում այս բացասական բաներից, այլև նույնիսկ փայփայում են դրանք։ Եվ ինչո՞ւ են որոշ մարդիկ գարշում այս բաներից։ Ինչո՞ւ այսքան մեծ տարբերություն կա մարդկանց միջև։ Ինչպե՞ս է պատահում, որ նրանք, ովքեր հակակրանք են տածում ճշմարտության և դրական բաների հանդեպ, չեն սիրում դրական բաները։ Ինչո՞ւ են այդքան շատ փայփայում բացասական բաները՝ նույնիսկ դրանք համարելով գանձեր։ Ինչո՞ւ չեն կարողանում ճանաչել այս բացասական բաների չարասիրությունն ու գարշելիությունը»։ Նման մտորումներ են ծնվում մարդկանց սրտերում։ Հակաքրիստոսներից լսելով այդ խոսքերը՝ մարդիկ մի կողմից զզվանք են զգում, իսկ մյուս կողմից՝ պապանձվում են։ Նման մարդկանց բնությունն անփոփոխ է․ նրանք չեն կարող փոխվել, դրա համար էլ Աստված ասում է, որ չի փրկում դևերին կամ Սատանաներին։ Աստծու փրկությունը մարդկության համար է, ոչ թե գազանների կամ դևերի։ Այս հակաքրիստոսների նման մարդիկ հենց այն են, ինչին Աստված անվանում է դևեր և գազաններ։ Նրանք չեն կարող դասվել մարդկության շարքին։ Սա պարզ է, այնպես չէ՞։

5. Նրանց վարքագիծը եկեղեցու նկատմամբ փոփոխվող հանգամանքներում

Թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից։ Հենց նոր այս կետի քանի՞ կողմի շուրջ հաղորդակցվեցինք։ Որոշակի կերպ են վերաբերվում Քրիստոսին, երբ բախվում են էտվելուն. դա մի կողմն է։ Էլ ի՞նչ։ (Երբ պատկերացումներ են ձեւավորում մարմնացած Աստծու վերաբերյալ, երբ առաջխաղացում են ստանում կամ պաշտոնազրկվում են, և երբ Քրիստոսը հալածվում էր։) Դա ընդհանուր առմամբ չորս կողմ է։ Շարունակենք հաղորդակցությունը։ Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, ուստի Աստծուն հավատում են ոչ թե ճշմարտությունը ձեռք բերելու համար, այլ Աստծուն հավատում են օրհնություններ ստանալու համար։ Ունեն իրենց սեփական ծրագրերը, մտադրությունները և նպատակները։ Ավելին, սիրում են իշխանություն և ազդեցություն, ուստի Աստծուն հավատում են սպասողական վերաբերմունքով։ Ինչպե՞ս են սպասում և հետևում։ Նշանակում է, որ հավատալուն զուգահեռ նաև դիտարկում են, թե արդյոք Աստծու տանը մարդկանց թիվն աճում է, ինչպես է տարածվում ավետարանչական աշխատանքը, արդյոք հարթ է ընթանում, թե ոչ, և արդյոք Աստծու տան ազդեցությունը շարունակ մեծանում է։ Բացի դրանից, նաև դիտարկում են, թե արդյոք Աստծու տանն իրենց պարտավորությունները կատարող մարդկանց թիվն աճում է, արդյոք ավելի ու ավելի շատ մարդիկ են հոժարակամ ծառայություն մատուցում Աստծուն, և արդյոք ավելի ու ավելի շատ մարդիկ են պատրաստակամ գործեր անելու Աստծու տան համար։ Նաև դիտարկում են Աստծու տանը պարտավորություններ կատարողների սոցիալական ծագումն ու կրթությունը, թե իրականում ինչ է նրանց ինքնությունն ու կարգավիճակը հասարակության մեջ։ Դիտարկման միջոցով տեսնում են, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են հավատում Աստծուն, Աստծու տանը մարդկանց թիվն աճում է, և ավելի շատ մարդիկ են պատրաստակամ լքելու իրենց ընտանիքները, աշխատանքը և հեռանկարները՝ Աստծու տանն իրենց պարտավորությունները կատարելու համար։ Երբ նկատում են այս բաները, զգում են, որ այլևս չեն կարող անտարբեր մնալ և նույնպես պետք է նվիրվեն Աստծու տան գործին, պարտավորություններ կատարողների շարքերին՝ դառնալով անդամ, որպեսզի իրենք էլ բաժին ունենան ապագա օրհնություններում։ Թեև կարող են իրենց պարտավորությունները կատարել Աստծու տանը և դեր խաղալ այնտեղ, բայց երբեք չեն թողնում իրենց հեռանկարներն ու ճակատագիրը և շարունակ հաշվարկներ են անում իրենց սրտերում։ Քանի որ այս խումբը՝ այս հակաքրիստոսները, նման փառասիրական ձգտումներ և խառնվածքներ ունեն, դա որոշում է, որ նրանց վերաբերմունքը Քրիստոսի և Աստծու հանդեպ կփոխվի, քանի որ Աստծու տան կարգավիճակն ու համբավը շարունակում են աճել։ Հետևաբար, իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում մի կողմից եռանդուն կերպով ծրագրում, հաշվարկում և տնօրինում են հանուն սեփական հեռանկարների և ճակատագրի, մյուս կողմից՝ նաև հետևում են Աստծու տան զարգացմանը, դրա ազդեցությանն արտասահմանում և երկրի ներսում, թե արդյոք մարդկանց թիվն աստիճանաբար աճում է, արդյոք եկեղեցու մասշտաբները շարունակ ընդլայնվում են, արդյոք եկեղեցին կապեր է հաստատել հասարակության մեջ հայտնի մարդկանց հետ, արդյոք որոշակի համբավ է ձեռք բերել Արևմուտքում, և արդյոք ամուր հիմք է գցել։ Անդադար հետևում և հարցուփորձ անում այս հարցերի շուրջ։ Նույնիսկ որոշ մարդիկ, որոնք չեն մասնակցում եկեղեցու աշխատանքին և չեն կատարում իրենց պարտավորությունները, անընդհատ հաշվարկներ են անում հանուն սեփական հեռանկարների և ճակատագրի՝ մեծ հետաքրքրասիրություն ցուցաբերելով եկեղեցու զարգացման նկատմամբ։ Այսպիսով, նրանք և՛ փնտրում են այս տեղեկատվությունը եկեղեցու կայքում, և՛ այս հարցերի շուրջ հարցուփորձ են անում եկեղեցու ներսում։ Երբ պարզում են, որ Աստծու տան աշխատանքն արտասահմանում բարեհաջող է տարածվում և դառնում է ավելի խոստումնալից, որ Արևմուտքում աշխատանքն ավելի լավ է տարածվում, և իրավիճակը բարելավվում է, իրենց սրտերում հանգստություն են զգում։ Արդյոք նրանց հանգստության զգացումը վկայո՞ւմ է նրանց մեջ ճշմարիտ փոփոխության մասին։ (Ոչ։) Թեև հանգստություն են զգում, բայց նրանց վերաբերմունքը մարմնացած Աստծու հանդեպ՝ Քրիստոսի հանդեպ լոկ մի փոքր ավելի շատ «հարգանք» և հիացմունք է՝ առանց ճշմարիտ հնազանդության։

Երբ Քրիստոսն աշխատում էր մայրցամաքային Չինաստանում, հակաքրիստոսները հաճախ մտածում էին. «Կարո՞ղ է արդյոք մարմնացած աստված ձերբակալվել։ Կարո՞ղ է ընկնել կառավարող իշխանությունների ձեռքը»։ Երբ այսպես էին մտածում, մի փոքր արհամարհանք ձեւավորեցին այս «աննշան մարդու» նկատմամբ։ Երբ լսեցին, որ մարմնացած Աստված հաճախ տուն չուներ, Իր գլուխը դնելու տեղ չուներ և թաքնվում էր որտեղ պատահի՝ բռնվելուց խուսափելու համար, նրանց թեթևակի հետաքրքրասիրությունը և շատ դժկամ «հարգանքը» մարմնացած Աստծու հանդեպ լիովին փշրվեցին։ Սակայն, երբ լսեցին, որ մարմնացած Աստված՝ Քրիստոսը, Միացյալ Նահանգներում է՝ ազատության այն երկրում, որը մարդկությունը տենչում է, նախանձ զգացին մարմնացած Աստծու հանդեպ, ոչ թե հարգանք, այլ նախանձ։ Բայց երբ լսեցին, որ մարմնացած Աստված Արևմուտքում է՝ մերժված, զրպարտված, դատապարտված և դատված մարդկության մեջ, հակաքրիստոսների սրտերի խորքում խռովության ալիքներ բարձրացան. «Դու աստված ես, ինչո՞ւ մարդիկ չեն ընդունում քեզ։ Դու աստված ես, ինչո՞ւ կրոնավոր աշխարհը չի ընդունում քեզ, այլ փոխարենն այդքան շատ անհիմն լուրեր է տարածում քո մասին։ Ինչո՞ւ առաջ չես գալիս՝ ինքդ քեզ պաշտպանելու համար։ Դու պետք է փաստաբանների թիմ վարձես։ Նայիր համացանցում եղած այդ զրպարտիչ և վարկաբեկիչ խոսքերին, կրոնավոր աշխարհի հորինած լուրերին, որոնք քեզ այդքան սարսափելի են ներկայացնում։ Մենք ամաչում ենք հետևել քեզ, և նույնիսկ անհարմար է նշել այս բաները։ Դու դատապարտված ես Արևելքում և Արևմուտքում, մերժված ես կրոնավոր աշխարհի, մարդկության, այս աշխարհի կողմից։ Մեզ անպատվված ենք զգում՝ հետևելով քեզ»։ Սա է հակաքրիստոսների մտածելակերպը։ Իրենց սրտերում անպատվված զգալով՝ նաև արհամարհանք և կարեկցանք՝ խիստ դժկամ կարեկցանք ձեւավորեցին այս «աննշան մարդու» հանդեպ, ինչպես Նրան ընկալում էին իրենց աչքերում և սրտերում։ Ինչպե՞ս առաջացավ այս կարեկցանքը։ Մտածեցին. «Դու այնպիսի մեծ աշխատանք ես կատարում՝ առանց անհանգստանալու անձնական շահի կամ կորստի մասին, ինչը կարելի է համարել անձնուրաց նվիրվածություն։ Այսքան մեծ տառապանքի և նվաստացման դիմանալով՝ ի՞նչ նպատակ ես հետապնդում։ Տրամաբանորեն ասած՝ պետք է որ լավ մարդ լինես, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էիր դիմանալ այսքան մեծ նվաստացման և այդքան ցավ կրել։ Դա բավականին խղճալի է և հեշտ չէ, սրտումդ պետք է որ շատ անարդարացիորեն վիրավորված զգաս»։ Այսպիսով, մի փոքր կարեկցանք զգացին Քրիստոսի հանդեպ։ Մտորեցին. «Եթե ես լինեի, չէի կարողանա տանել այսքան մեծ տառապանք, իմ գործը կներկայացնեի մարդկությանը։ Մի կողմից՝ փաստաբանների թիմ կվարձեի՝ համացանցում եղած այդ կեղծ լուրերը ջնջելու համար, մյուս կողմից՝ որոշ հրաշքներ և զարմանահրաշ բաներ ցույց կտայի կրոնավոր աշխարհում, որպեսզի նրանք տեսնեին, թե ով է աստված, ով է ճշմարիտ և ով է կեղծ, որպեսզի փակեի զրպարտողների և դատապարտողների բերանները, պատժեի նրանց և դաս տայի։ Մի՞թե նրանք կրկին կհամարձակվեին անել դա։ Ինչո՞ւ դա չես անում։ Ինչո՞ւ երբեք ինքդ քեզ չես պաշտպանում։ Արդյոք այն պատճառով, որ չունե՞ս զորություն, քաջություն կամ արիություն։ Իրականում ի՞նչ է կատարվում։ Կարո՞ղ է դա վախկոտություն լինել։ Օ՜, դու այնքան շատ բան ես թաքցնում քո սրտում՝ դիմանալով այսքան մեծ անարդարության և լռելով, դեռևս տարածելով աշխատանքը և համբերատարությամբ ու լրջորեն խոսելով եկեղեցու մարդկանց հետ, մատակարարելով նրանց, սակայն նրանք միշտ պատկերացումներ ունեն և ըմբոստ են։ Սիրտդ պետք է որ տառապելիս լինի։ Տեսնելով, որ կարող ես դիմանալ այս ամենին, դու, հիրավի, բավականին լավ մարդ ես՝ կարեկցանքի արժանի»։ Ահա թե ինչպես առաջացավ նրանց կարեկցանքը։ Սա հակաքրիստոսների կարեկցանքն է։ Հակաքրիստոսներին մերկացնելու սկզբից մինչև հիմա սա միակ «բարիքն» է, որ նրանք արել են։ Որքա՞ն լավ է արված այս «բարիքը»։ Արդյոք այն անկե՞ղծ է։ (Ոչ։)

Հակաքրիստոսները հետևում են Քրիստոսին և երկար տարիներ ընդունել են Քրիստոսի ասած խոսքերը, սակայն երբեք իրենց պատվված չեն զգացել այս կյանքում Քրիստոսին որպես իրենց Փրկիչ ընդունել կարողանալու համար, ոչ էլ երբևէ պատվված են զգացել Քրիստոսի պես տառապելու, Քրիստոսի պես աշխարհի կողմից դատապարտվելու և մերժվելու համար։ Փոխարենը Քրիստոսի տառապանքները համարում են լծակ և ապացույց, որով արհամարհում և ուրանում են Քրիստոսին։ Չունեն պատրաստակամություն կամ վերաբերմունք՝ Քրիստոսի հետ բաժնեկցելու այս բոլոր տառապանքները։ Ավելի շուտ, կանգնում են որպես դիտորդներ՝ դիտարկելով այն բոլոր տառապանքները, որոնց Քրիստոսը դիմանում է, դիտարկելով, թե ինչպես է մարդկությունը վերաբերվում Քրիստոսին, և Քրիստոսի հանդեպ իրենց վերաբերմունքը հիմնում են այս դիտարկումների վրա։ Երբ Աստծու անունը հռչակվում է, և ավետարանչական աշխատանքն աստիճանաբար տարածվում է ողջ մարդկության մեջ, և ավետարանչական աշխատանքի հեռանկարները խոստումնալից են թվում, հակաքրիստոսներն աստիճանաբար ավելի են մոտենում մարմնացած Աստծուն՝ մի փոքր հարգանք և նախանձ զգալով Նրա հանդեպ։ Միևնույն ժամանակ, մեծ ջանքեր են գործադրում Աստծու տանն ավելի մոտենալու համար՝ ձգտելով դառնալ Աստծու տան անդամ և Աստծու գործի տարածման մի մասը։ Արդյոք միայն դա՞ է։ Արդյոք դա այդքան պարզունա՞կ է։ Ո՛չ, իրենց վերաբերմունքը փոխում են Աստծու տան և Քրիստոսի հանդեպ՝ ելնելով Աստծու տանը տարբեր աշխատանքային ծրագրերի ընդլայնման կարգավիճակից՝ այդպես անելով ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Եթե լսում են, որ մարդկության մեջ, և հատկապես Արևմուտքում, մարդկանց որոշակի ռասա ասում է. «Այս խոսքերն իրապես Աստծու խոսքերն են, դրանք իսկապես իշխանություն ունեն։ Աստծու խոսքերից տեսնում ենք Աստծու էությունը, վստահ ենք, որ այս սովորական մարդն Աստված է, և այս ճանապարհը ճշմարիտ ճանապարհն է», հակաքրիստոսները ծածուկ ուրախանում են իրենց սրտերում. «Բարեբախտաբար, չհեռացա։ Դա իսկապես ճշմարիտ ճանապարհն է։ Նայիր, նույնիսկ արեւմտացիներն են ասում, թե որտեղ է մարմնացած աստված։ Պետք է ավելի շատ լսեմ նրա խոսքերը, պետք է շտապեմ և լսեմ քարոզները»։ Այս պահին հակաքրիստոսները զգում են, որ Աստծու ձայնն այնքան գեղեցիկ է, այնքան մաքրագործող իրենց հոգիների համար, և զգում են, որ այն պետք է փայփայել։ Սակայն, երբ Աստծու տունը երբեմն որոշ անհաջողությունների է բախվում արտասահմանում և մարդկության մեջ իր աշխատանքի տարածման հարցում, կամ երբ Աստծու տան աշխատանքը խանգարվում կամ տուժում է, միջամտության է ենթարկվում արտաքին ուժերի կողմից, կամ նույնիսկ երբ Աստծու տունը բախվում է որոշ դժվարությունների, հակաքրիստոսները կրկին անհանգստանում են իրենց սրտերում. «Որտե՞ղ է մարմնացած աստված։ Արդյոք նա խոսո՞ւմ է։ Ինչպե՞ս է լուծվում այս հարցը։ Արդյոք աստված շտկո՞ւմ է իրավիճակը։ Արդյոք աստծու ընտրյալ մարդիկ վախեցե՞լ են։ Կա՞ն արդյոք աստծու տնից հեռացողներ։ Կա՞ն արդյոք հայտնի կամ բարձրաստիճան մարդիկ արտաքին աշխարհից, որոնք խոսում կամ գործում են հանուն աստծու տան կամ պաշտպանում են այն։ Լսել եմ, որ չկան։ Ուրեմն ի՞նչ պետք է արվի։ Արդյոք աստծու եկեղեցու վերջը եկե՞լ է։ Արդյոք պետք է հեռանա՞մ, քանի դեռ կարող եմ»։ Արդյոք այս խռովությունը նշանակալի՞ է։ Այդ պահին, կրկին լսելով Աստծու քարոզները, մտածում են. «Այլևս մի՛ խոսիր այդ դատարկ խոսքերի մասին կամ այդքան վեհ մի՛ խոսիր։ Հիմա չեմ լսում քեզ։ Աստծու տունը ցանկացած պահի կարող է կուլ գնալ աշխարհին։ Ի՞նչ օգուտ այդ խոսքերից։ Դրանք կարո՞ղ են փրկել մարդկանց։ Աստծու տան ազդեցությունը կարող է անհետանալ ակնթարթորեն, դրա մարդիկ բոլորը հենց այնպես կցրվեն»։ Այլևս չեն սիրում լսել այն, ինչ Ես ասում եմ։ Արդյոք մնացե՞լ է որևէ հարգանք։ Որևէ կարեկցա՞նք։ (Ոչ։) Ի՞նչ է մնացել։ Լոկ դիտելու և ծաղրելու ցանկություն։ Ոմանք տհաճ բաներ են ասում կուլիսների հետևում, վնասակար խոսքեր են ասում և չարախնդում են Աստծու տան դժբախտությունների վրա. «Կարծում եմ՝ փորձանք է հասունանում, չեմ կարծում, թե կարող ես հաստատուն կանգնել։ Արդյոք այդ ճշմարտությունները որևէ օգուտ ունե՞ն։ Արդյոք քո խոսքերն արդյունավե՞տ են։ Հիմա ի՞նչ։ Փորձանք է վրա հասել, այնպես չէ՞»։ Նրանց դիվային կողմն ի հայտ է գալիս։ Մի՞թե այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, պարզապես այն չէ, ինչ կանեին դևերը։ Զուրկ են անգամ ամենատարրական մարդկային բարոյականությունից, լիովին չարասեր են՝ կծելով այն ձեռքը, որը կերակրում է իրենց։ Ուտում են Աստծու տնից, վայելում են Աստծու խոսքերի ապահովումը, վայելում են Աստծու պաշտպանությունն ու շնորհը, բայց փորձանքի առաջին իսկ նշանի դեպքում անցնում են օտարների կողմը, դավաճանում են Աստծու տան շահերին և չարախնդում են նրա դժբախտությունների վրա։ Ի՞նչ են նրանք, եթե ոչ դևեր։ Ուղնուծուծով դևեր են։ Երբ տեսնում են, որ Աստծու տունը թափ է հավաքում, «փռվում են» գետնին՝ ծնկի գալով մարմնացած Աստծու առաջ, ասես Աստծու հետևորդներ լինեն։ Բայց երբ տեսնում են, որ Աստծու տունը պաշարված և դատապարտված է Սատանայի կողմից, այլևս չեն փռվում Աստծու առաջ։ Փոխարենը կանգնում են հպարտ և ուղիղ՝ իրենց համարելով չափազանց արժանապատիվ որևէ մեկի առաջ ծնկի գալու համար՝ անհամբեր սպասելով քեզ ծաղրելուն։ Նրանց խոսքի տոնն ու ձայնը քեզ հետ խոսելիս նույնպես բարձրանում են, սկսում են խոսել պաշտոնական տոնով, իրենց անբնական են պահում, նրանց դիվային պահվածքն ի հայտ է գալիս՝ արագորեն փոխվելով։ Ասա՛ Ինձ, այս մարդիկ ե՞րբ կերկյուղեն Աստծուց։ (Երբեք։) Ճիշտ այդպես, դա շատ ճշմարիտ պնդում է։ Այս մարդիկ Սատանայի տեսակից են, երբեք չեն երկյուղի Աստծուց, որովհետև չեն ընդունում ճշմարտությունը. նրանք Սատանայից են։ Սա սատանայական բնական էությունն է, հակաքրիստոսների զարհուրելի դեմքը, որոնք Սատանայից են։ Նրանք միշտ պատրաստ են ծաղրելու Աստծու տունը, միշտ մարմնացած Աստծուն ծաղրելու առիթ են փնտրում, անընդհատ պատրաստում և հավաքում են նյութեր, որոնցով կարող են ուրանալ Քրիստոսին և ուրանալ Աստծու էությունը, և միշտ պատրաստ են անցնելու օտարների կողմը և դավաճանելու Աստծու տան շահերը։ Որքան շատ փորձանքների է բախվում Աստծու տունը, այնքան ուրախ և գոհ են հակաքրիստոսները։ Երբ եղբայրներն ու քույրերը կարողանում են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները, և Աստծու տան աշխատանքի հետ կապված ամեն ինչ կարգին է, անհարմար և դժգոհ են զգում՝ ցանկանալով, որ փորձանքներն անհապաղ պատուհասեն Աստծու տունը, հուսալով, որ Աստծու տան աշխատանքը հարթ չի ընթանա, որ կբախվի անհաջողությունների և խոչընդոտների։ Կարճ ասած՝ եթե Աստծու տանն ամեն ինչ լավ է ընթանում, և եղբայրներն ու քույրերը կարողանում են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները և գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, հակաքրիստոսներն իրենց սրտերում ուրախություն չեն գտնում։ Երբ եղբայրներն ու քույրերը լսում են Աստծու խոսքերը, կիրառում են Նրա խոսքերի համաձայն, պատվում են Աստծուն և Քրիստոսին որպես բարձրյալի և կարող են վկայել ու մեծարել Քրիստոսին, դա ամենաանտանելի ժամանակն է հակաքրիստոսների համար, այն ժամանակը, երբ նրանք ամենաշատն են դատվում և չարչարում։

Հակաքրիստոսները հարցուփորձ են անում Աստծու տան տարբեր նորությունների մասին։ Եթե երկար ժամանակ չեն կարողանում պարզել, թե ինչպես է առաջ ընթանում Աստծու տան ավետարանչական աշխատանքի տարածումը, ինչպես են զարգանում Աստծու տան տարբեր մասնագիտական առաջադրանքները, արդյոք դրանք հարթ են ընթանում, արդյոք արտասահմանում մարդկանց թիվն աճում է, արդյոք եկեղեցու մասշտաբներն ընդլայնվում են, արդյոք տարբեր երկրներում եկեղեցիներ են հիմնվել, կամ եթե չեն կարողանում լսել Աստծու տուն մտնող ավելի շատ հավակնող անհատների կամ հասարակության մեջ հայտնի մարդկանց մասին, ապա զգում են, որ մարմնացած Աստծուն հավատալը ձանձրալի է և անհետաքրքիր։ Դադարում են ուշադրություն դարձնել մարմնացած Աստծուն և նույնիսկ մտածում են միանալ այլ՝ ավելի կենսունակ կամ ազդեցիկ հարանվանությունների։ Սակայն, եթե երբեմն որոշ լավ նորություններ են լսում Աստծու տան մասին, օրինակ՝ որ եղբայրների և քույրերի վկայությունների տեսանյութերը հետաքրքրություն են առաջացնում և զգալի ուշադրություն են գրավում մարդու իրավունքների որոշ կազմակերպություններում, նրանց սրտերը լցվում են երջանկությամբ, հույսով և ուրախությամբ։ Օրինակ՝ եթե Աստծու տունն արժանանում է մի հայտնի խմբի ուշադրությանը կամ լուսաբանմանը, էլ ավելի են ուրախանում և ոգևորվում. «Կարծես թե այս սովորական մարդն ամենևին էլ պարզունակ չէ, կարծես թե ինչ-որ մեծ բան է իրագործելու»։ Եթե եկեղեցու անունը բարեբախտաբար հիշատակվում է ականավոր գործչի կամ նույնիսկ ղեկավարի կողմից, հակաքրիստոսներն էլ ավելի են ոգևորվում. «Այս կյանքում կատարել եմ ամենամեծ և ամենաճշգրիտ ընտրությունը, այն է՝ հետևել ամենակարող աստծուն։ Այսուհետ որոշել եմ երբեք չլքել ամենակարող աստծուն, նրան վերաբերվել որպես աստծու և սրտումս ակնածել նրանից, որովհետև այս աստված հարգված է այսինչ ղեկավարի կողմից։ Եթե նա հարգում է նրան, ապա ես էլ պետք է հարգեմ նրան։ Այս աստվածն անվանվել և ճանաչվել է ղեկավարների կողմից, ուստի ի՞նչ ափսոսանք կարող է լինել նրան հավատալու և հետևելու հարցում։ Մի՞թե չպետք է էլ ավելի վճռականորեն հետևեմ նրան։ Այսուհետ վճռական եմ երբեք չմտածել ամենակարող աստծու եկեղեցին լքելու մասին։ Պետք է լավ գործեմ, ավելի շատ տառապանքի դիմանամ, ավելի մեծ գին վճարեմ, բաներ անելիս ավելի շատ խորհրդակցեմ եղբայրների և քույրերի հետ և հետևեմ այն ամենին, ինչ ասում է եկեղեցին։ Գուցե ապագայում, երբ եկեղեցին ընդլայնվի և ավելի մեծ համբավ ձեռք բերի, կարողանամ բարձր կոչում ստանալ և աչքի ընկնել»։ Այս մասին մտածելով՝ իրենց սրտում ուրախություն են զգում. «Այնքան լավ, այնքան ճշգրիտ ընտրություն կատարեցի։ Որքա՜ն խելացի եմ։ Նախկինում նույնիսկ մտածել էի հեռանալու մասին. որքա՜ն հիմար և անտեղյակ էի այն ժամանակ։ Երիտասարդ էի և պոռթկուն, հակված էի սխալ ընտրություններ և դատողություններ անելու։ Հիմա, երբ մեծացել եմ, ավելի կայուն եմ դարձել և գիտեմ՝ ինչպես թաքնվել և վերջապես հույս եմ տեսնում։ Բարեբախտաբար, չհեռացա, չհավատացի այդ լուրերին և չմոլորվեցի կամ չերերացի դրանցից։ Դա բավականին վտանգավոր էր։ Ապագայում պետք է ավելի զգույշ լինեմ։ Կարծես թե այս մարդն արտասովոր է, և պետք է լավ վերաբերվեմ նրան»։ Ոգևորվելով և պոռթկումով՝ ինչ-որ առողջարար ապրանքներ և լավ բաներ գնեցին՝ մատուցելու համար՝ դրանց վրա գրելով՝ «Նվիրվում է իմ սիրելի Աստծուն՝ հետևյալ իրերով»։ Ներքևում ստորագրեցին՝ «Հատուկ ներկայացված, հարգանքով մատուցված այսինչի կողմից այսինչ ամսաթվին»։ Սա հատուկ և արժեքավոր նվեր էր, բայց դրա հետևում պատմություն կա՝ թաքնված դրդապատճառ։ Սա լսելով՝ մի՞թե չէիք ասի. «Ուրեմն Դու այսպե՞ս ես հասկացել այն ընծաները, որ մարդիկ տալիս են Աստծուն»։ Այնպես չէ, որ Ես այսպես եմ հասկանում դա, ոչ էլ բոլոր մարդիկ են այսպես վարվում, և ոչ բոլոր ընծաներն են տրվում նման դրդապատճառներով։ Սակայն չի կարելի հերքել, որ ոմանց կողմից իրեր մատուցելու գործողությունն իսկապես ազդված և առաջնորդված է նման մտադրություններով և նման նախապատմությամբ։ Արդյոք սա օբյեկտիվ տեսակե՞տ է։ (Այո։)

Երբ հակաքրիստոսներն իրենց մտքում ամեն ինչ հաշվարկում են, նրանց առաջնային նկատառումն անձնական շահն է։ Նրանք եսասեր են և արհամարհելի՝ ունենալով սեփական հաշվարկներն ամեն ինչում։ Ինչ վերաբերում է Աստծու տան տարբեր առաջադրանքների առաջընթացին, ճշմարտությանը ձգտողների մեծ մասը, ինչպես նաև բոլոր սովորական հավատացյալների մեծամասնությունը չեն ցանկանում իմանալ կամ հարցուփորձ անել նման հարցերի մասին, որովհետև այս ընդհանուր գործերի մասին իմանալը որևէ առնչություն չունի ճշմարտությանը ձգտելու հետ։ Դրանց մասին տեղյակ լինելն անօգուտ է, դա չի նշանակում, որ ունես կյանք կամ ճշմարտություն, ոչ էլ դրանցից անտեղյակ լինելն էենթադրում, որ փոքր հասակ ունես։ Այս հարցերը կապ չունեն ճշմարտության հետ և ամենևին չեն օգնում հասկանալ ճշմարտությունը կամ հասնել Աստծուց երկյուղելու։ Սա մի մակարդակ է, որին ողջամտություն ունեցող մարդիկ կարող են հասնել։ Սակայն հակաքրիստոսները համառորեն կառչում են այս հարցերից՝ դրանց վերաբերվելով որպես գերագույն ճշմարտության։ Հարցուփորձ են անում և տեղեկություններ հավաքում այս հարցերի վերաբերյալ։ Այս հարցերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելուց հետո դրանք ուղղակի իրենց մեջ չեն պահում, տարածում են ամենուր՝ կարծելով, թե յուրաքանչյուր եղբայր և քույր հետաքրքրված է այս բաներով, թեև իրականում շատ մարդիկ հետաքրքրված չեն։ Ես Ինքս հազվադեպ եմ հարցուփորձ անում այս հարցերի մասին։ Եթե պատահաբար հանդիպեմ դրանցում ներգրավված որևէ մեկին, գուցե զրուցեմ դրա մասին, բայց ակտիվորեն մարդկանց չեմ փնտրում՝ հարցուփորձ անելու համար։ Կա միայն մեկ իրավիճակ, երբ Ես հարցուփորձ եմ անում. դա վերաբերում է նրան, թե ինչպես պետք է կատարվի ինչ-որ աշխատանք, ձեր աշխատանքի առաջընթացին, և արդյոք կան ինչ-որ խնդիրներ կամ բացթողումներ։ Միայն այս դեպքում եմ հարցուփորձ անում, բայց բացի դրանից, բացարձակապես հարցուփորձ չեմ անում հետաքրքրասիրությունից կամ մտահոգությունից դրդված։ Իմ հարցումները վերաբերում են միայն աշխատանքին, ոչ թե տեղեկատվության աղբյուրին կամ հետաքրքրասիրությանը։ Հակաքրիստոսները, որոնք չեն սիրում ճշմարտությունը, խանդավառությամբ խորանում են այս հարցերի մեջ և դա անելիս ունեն որոշակի նպատակ։ Օգտագործում են արտաքին իրավիճակներն ու միջավայրերը, ներառյալ եկեղեցու հանգամանքները տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր հարանվանությունների, ռասաների և էթնիկ խմբերի շրջանում՝ դատելու Աստծու գործի ճիշտ կամ սխալ լինելը և նույնիսկ դատելու, թե արդյոք Քրիստոսն Աստված է։ Ի՞նչ տեսակի արարածներ են նրանք։ Արդյոք հավատո՞ւմ են Աստծուն։ Ակնհայտ է, որ չհավատացողներ են։ Որքան էլ ճշմարտություն հաղորդակցվես, չեն կարող լսել կամ հասկանալ դա։ Սակայն, շատ մանրամասնորեն հարցուփորձ են անում եկեղեցու արտաքին գնահատականների և տարբեր երկրներում եկեղեցու կարգավիճակի ու հանգամանքների մասին՝ գործնականում չտարբերվելով չհավատացողներից։ Սրանք թաքնված օրակարգ ունեցող չհավատացողների դրսևորումներն են։ Կա՞ն արդյոք նման մարդիկ ձեր շրջապատում։ Գուցե չեք նկատել։ Ամեն անգամ, երբ հավաքվում և մերկացնում ենք հակաքրիստոսների տարբեր էությունները, այս մարդկանց մի մասը դատապարտվում է։ Մերկացվելուց հետո նրանց իրական դեմքը նահանջում է, և չեն համարձակվում ցույց տալ իրենք իրենց։ Հատկապես այս հաղորդակցությունից հետո ոմանք այլևս չեն համարձակվի հարցուփորձ անել։ Բայց թեև գուցե այլևս չհամարձակվեն ուղղակիորեն հարցնել, միևնույն է, կուլիսների հետևում բամբասանքներ են հավաքում։ Դադարում են հարցնել եղբայրների և քույրերի շրջանում, բայց ծածուկ հարցուփորձ են անում համացանցում։ Բացի դրանից, ամեն ինչ անում են՝ պարզելու, թե մեր եկեղեցու մասին ինչ են մտածում և ասում անհավատները, հարանվանությունները և արևմտյան երկրները. գրեթե խելագարվածի պես։ Մի՞թե սա մի փոքր խանգարվածություն չէ։ Տարված են, չեն կարողանում զսպել իրենց։ Մարդիկ, որոնք չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, անտրամաբանական են։

Այն, ինչ հենց նոր մերկացրինք, այն է, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում եկեղեցուն և այն մսեղիին, որում Աստված մարմնացել է՝ ըստ եկեղեցու հանգամանքների և Աստծու գործի տարածման։ Սա մի կողմն է այն բանի, թե հակաքրիստոսներն ինչպես են վերաբերվում Քրիստոսին՝ կախված իրենց տրամադրությունից։ Արդյոք այս բաները, որոնց մասին Ես խոսեցի, տեղի ունենո՞ւմ են եկեղեցում։ Արդյոք դրանք լո՞ւրջ հարցեր են։ Արդյոք արժե՞ նշել դրանք։ (Այո։) Ի՞նչ արժեք կա այս հարցերի շուրջ հաղորդակցվելու մեջ։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ սա լսելուց հետո ոմանք այլևս չեն համարձակվի հարցուփորձ անել այս հարցերի մասին, այլևս չեն համարձակվի հետաքրքրասիրություն ցուցաբերել եկեղեցու իրավիճակի և հանգամանքների հանդեպ։ Արդյոք միայն դա՞ է արժեքը։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ արժեք կա այս բաները մերկացնելու մեջ։ Սրանից ի՞նչ ճշմարտություն պետք է հասկանան մարդիկ։ Եթե դեռ չեք մտածել դրա մասին, կարող եք ձեռնպահ մնալ խոսելուց։ Դրա շուրջ վերջում կհաղորդակցվեմ ձեզ հետ։ Այս հարցերը չափազանց հեռու են ձեզանից, ուստի գուցե դժվարանաք անմիջապես ձևակերպել դրանք։ Պետք է ձեր մտքերը հավաքեք և կազմակերպեք ձեր խոսքը։ Գուցե չիմանաք՝ որտեղից սկսել, կամ գուցե չկարողանաք հստակ արտահայտել դա։ Մարդկանց հասկացածը չափազանց քիչ է, շատ խղճուկ է։ Որևէ հարցի էությունն ու պատճառը հստակ բացատրել չկարողանալը բաների մեջ թափանցել չկարողանալու նշան է։

Երբ մարդիկ հավատում են երկնքում գտնվող Աստծուն և ծախսվում են ու կատարում իրենց պարտավորություններն Աստծու համար, կարելի է ասել, որ եկեղեցին, Աստծու տունը և Աստված հիմնականում նույն հասկացությունն են մարդկանց համար։ Եկեղեցում պարտավորություն կատարելը համարվում է Աստծու համար ծախսվել, Աստծու տան համար գործեր անելը նույնն է, ինչ եկեղեցու համար գործեր անելը, և դա նաև նշանակում է Աստծուն հավատարիմ լինել ու Աստծու հանձնարարությունն ընդունել։ Սրանք կարող են փոխարինաբար քննարկվել և դիտվել որպես մեկ հասկացություն։ Սակայն, երբ Աստված մսեղի է դառնում և հայտնվում որպես սովորական մարդ, մարդկանց մեծամասնության համար եկեղեցին, Աստծու տունը և Աստված (այսինքն՝ Քրիստոսը) հեշտությամբ տարանջատելի են դառնում։ Մարդիկ մտածում են. «Եկեղեցու համար գործեր անելը նույնն է, ինչ Աստծու տան, Աստծու համար գործեր անելը, Աստծու տան համար գործեր անելը պարտավորություն կատարելն է։ Բայց երբ խոսքը վերաբերում է Քրիստոսի համար գործեր անելուն, այնքան էլ վստահ չեմ։ Մի՞թե դա չի ենթադրում մարդուն ծառայել։ Դա ինչ-որ կերպ նման է մարդու համար աշխատելուն»։ Շատերը սրտի խորքում դժվարանում են հստակորեն տարբերակել և կապել այս երեքը։ Մարդկանց մեծամասնության համար, երբ իրենք կատարում են իրենց պարտավորություններն Աստծու տանը, սա է նրանց հիմնական հասկացությունն այն մասին, թե ում համար են կատարում իրենց պարտավորությունները. երբ իրենց պարտավորությունները կատարում են եկեղեցու ներսում, դա անում են հանուն եկեղեցու՝ որպես կառույցի, հանուն այդ անվանման։ Այդ դեպքում ո՞վ է եկեղեցու այսպես կոչված վերադասը։ Իհարկե, երկնքում գտնվող Աստվածն է, ինչն անվիճելի է յուրաքանչյուրի գիտակցության մեջ։ Աստծու տան համար գործեր անելը մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ծառայություն եղբայրների և քույրերի կոչմանն ու խմբին և, անշուշտ, կարող է դասակարգվել որպես պարտավորության կատարում, դա պարտավորության կատարում է, ինչն իհարկե նաև ուղղված է Աստծուն։ Հետևաբար, մարդկանց գիտակցության մեջ եկեղեցին, եղբայրներն ու քույրերը և Աստծու տունը կարող են հավասարեցվել՝ բոլորն ուղղված երկնքում գտնվող վերացական Աստծուն։ Ի՞նչ է ենթադրում սա։ Մարդկանց մեծամասնության համար Աստծու տանը, անկախ այն բանից՝ կատարում են իրենց պարտավորությունները, թե տնօրինում են գործեր, դա անում են եկեղեցու՝ որպես անշոշափելի հաստատության, եղբայրների և քույրերի շոշափելի խմբի և հատկապես երկնքում գտնվող վերացական, անտեսանելի Աստծու համար. հենց այս երեքի համար են կատարում իրենց պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մարմնացած Աստծուն, մարդիկ կարող են Նրան համարել եկեղեցու անդամ կամ եղբայրների և քույրերի մեջ բարձրագույն առաջնորդող, և իհարկե, ոմանք նաև Քրիստոսին ընկալում են որպես Աստծու տան խոսնակ կամ ներկայացուցիչ։ Հետևաբար, շատ մարդկանց համար այն հասկացությունը, թե եկեղեցում ում համար են կատարում իրենց պարտավորությունները, շատ անորոշ է։ Օրինակ՝ եթե մեկին խնդրում են ինչ-որ բան անել եղբայրների և քույրերի համար կամ ծառայություն մատուցել, իրեն լիովին արդարացված է զգում դա անելիս։ Կամ եթե խնդրում են ինչ-որ բան անել եկեղեցու կամ Աստծու տան համար, ուրախությամբ է անում դա՝ զգալով, որ դա իր անհերքելի պարտավորությունն է։ Սակայն, եթե մարմնացած Քրիստոսը նրան հանձնարարում կամ վստահում է նման առաջադրանք, վհատվում է. «Մարդո՞ւ համար աշխատանք կատարել։ Ես չեմ եկել Աստծուն հավատալու, որպեսզի ծառայեմ մարդկանց, եկել եմ պարտավորությունս կատարելու։ Այստեղ չեմ ինչ-որ մեկին սպասարկելու համար, այստեղ չեմ ինչ-որ մեկին ծառայելու կամ ծառայություն մատուցելու համար»։ Եկեղեցում իրենց պարտավորությունը կատարող շատ մարդիկ կան։ Եթե խնդրես ինչ-որ բան անել եկեղեցու համար, ինչ-որ բան անել Աստծու տան կամ եղբայրների և քույրերի համար, ուրախությամբ են ընդունում այս առաջադրանքները՝ զգալով, որ դրա համար ամուր հիմք ունեն։ Ի՞նչ հիմք։ «Սա ընդունում եմ աստծուց, դա իմ պարտավորությունն է, իմ պատասխանատվությունը»։ Բայց երբ մարմնացած Աստված նրանց խնդրում է ինչ-որ բան անել, «աստծուց ընդունելու» նրանց տեսական հիմքն անհետանում է, և դառնում են դժկամ ու դժգոհ՝ անհոժար անելու դա։ Մտածում են. «Եթե դա եկեղեցու համար է, ապա լավ է, որովհետև ես մեկն եմ, ով աշխատանք է կատարում եկեղեցու համար։ Եթե դա եղբայրների և քույրերի համար է, ապա դա նույնպես լավ է, քանի որ բոլորը պատկանում են աստծու տանը՝ աստծուն։ Եթե դա աստծու տան համար է, քանի որ «աստծու տուն» անվանումն այնքան սուրբ է, այնքան վեհ ու պատվական, ապա աստծու տան համար գործեր անելը միանգամայն արդարացված է, և դա փառք ու ճանաչում է բերում։ Բայց քեզ պես աննշան մարդու համար ինչ-որ բան անելն ի՞նչ է։ Արդյոք դա նշանակո՞ւմ է պարտավորությունս կատարել։ Սա ճիշտ կամ տեղին չի թվում։ Սա պարտավորությունս կատարել չէ, ոչ էլ աշխատանք է։ Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ սրան»։ Կանգնում են երկընտրանքի առաջ՝ չիմանալով, թե ինչպես վարվել դրա հետ։ Խորհում են. «Սա աշխատանք չէ, ոչ էլ պարտավորությունս կատարելն է, և հաստատ օգուտ չի բերում եղբայրներին ու քույրերին։ Եթե խնդրում ես, որ դա անեմ քեզ համար, լավ, ուղղակի կանեմ դա, բայց ուրախ կամ գոհ չեմ լինի դրանից։ Դա ճիշտ կամ տեղին չի թվում։ Ո՞վ է հիշելու կամ իմանալու, թե ինչ եմ անում քեզ համար։ Դա կարո՞ղ է շահել որևէ մեկի բարեհաճությունը։ Արդյոք դա ինձ ինչ-որ վարձք կբերի՞։ Արդյոք սա համարվո՞ւմ է պարտավորությանս կատարում։ Պե՞տք է դա անեմ ճշմարտության սկզբունքների համաձայն»։ Սրտում դժկամ են՝ զգալով, որ դա անհարմարություն է, ավելորդություն, ասես ընդունում են մի առաջադրանք, որը չպետք է ընդունեին։ Անհանգստություն են զգում և դժկամությամբ են անում դա՝ միաժամանակ հուսալով որևէ օգուտ ստանալ, և նույնիսկ բարձրաձայն արտահայտվում են. «Չեմ ուզում անել սա»՝ ցուցաբերելով մեծ դժկամություն։ Ասում եմ, եթե չես ուզում անել դա, ստիպված չես։ Ես ոչ մեկին չեմ ստիպում անձնական առաջադրանքներ կատարել Ինձ համար։ Եթե ուզում ես անել դա, արա՛, եթե ոչ, ուրիշին կգտնեմ։ Ով պատրաստակամ է, նրան կխնդրեմ։ Մի՞թե դա պարզ չէ։ Աստծու տանն այսքան շատ հետևորդներ ունենալով՝ հեշտ է գտնել մեկին, ով համաձայն է և պատրաստակամ՝ կատարելու աշխատանքը։ Ես կարող եմ գտնել նման մարդու։ Էական չէ քեզ ընտրելը։ Սա շատ հեշտ է։ Արդյոք դժվա՞ր է Աստծու տանը գտնել մեկին, ով վստահելի է, պարզասիրտ և ունակ է գլուխ հանելու առաջադրանքներից։ (Ոչ։) Թեև մասնավոր կերպով որևէ անհատի հետ առանձնապես մտերիմ կամ լավ հարաբերություններ չեմ ձեւավորել, ոչ էլ անձնական ընկերություն կամ խորը զգացմունքային կապեր եմ ունեցել, բայց այս երեսուն տարիների ընթացքում Ամենակարող Աստծու Եկեղեցում բոլորը կերել, խմել և լսել են բացառապես Իմ խոսքերը։ Այս մարդիկ, լինի դա ըստ էության, թե իրենց սրտերի խորքում, արտաքնապես, թե խոսքով, հավատում և հետևում են Ինձ։ Թեև ուղղակիորեն ոչ մեկին հատուկ օգուտներ կամ խոստումներ չեմ տվել, ոչ էլ ուղղակիորեն գովաբանել կամ առաջխաղացրել եմ որևէ մեկին, բայց բոլոր նրանք, ովքեր հետևել են Ինձ սկզբից մինչև հիմա, առատորեն կերել և խմել են Աստծու խոսքերից։ Այն ամենի միջոցով, ինչ խոսել եմ, անկախ այն բանից՝ այս մարդիկ հասկացել են ինչ-որ ճշմարտություններ, թե հասկացել են անձնական վարքի վարդապետություններ, մի՞թե բոլորը բավականաչափ ձեռքբերումներ չեն ունեցել։ (Այո։) Այս տեսանկյունից չպետք է ձեզ որևէ բան պարտք լինեմ, այնպես չէ՞։ Չպետք է ասեի սա, բայց այսօր անհրաժեշտ է, որ այստեղ նշեմ դա։ Մի՞թե դուք չէք, որ ինձ ինչ-որ բան եք պարտք։ (Այո։) Ուստի, եթե անձամբ խնդրեմ ձեզանից որևէ մեկին ինչ-որ բան անել, չպետք է դժկամ լինեք, այնպես չէ՞։ (Մենք պատրաստակամ ենք։) Անկախ տեսանկյունից, երբ ձեզ խնդրում եմ ինչ-որ բան անել, արդյոք պե՞տք է համոզեմ կամ քծնեմ ձեզ, կամ հաճելի խոսքեր ասեմ ու խոստումներ տամ ձեզ։ (Ոչ։) Բայց ոմանք դժկամ են՝ ասելով. «Քեզ համար ինչ-որ բան անելն ինչո՞ւ է այսքան չոգեշնչող։ Ոչ միայն օգուտ չկա, այլև հոգնեցուցիչ է և անհանգստացնող»։ Ի՞նչ եք զգում, երբ լսում եք սա։ (Վրդովմունք։) Եթե աշխարհի աչքին աննկատ, սովորական մարդուն այցելեր բարձրաստիճան պաշտոնյա, որը նրան առաջադրանք վստահեր, նա գուցե փորձեր ամեն կերպ շողոքորթել պաշտոնյային՝ անչափ ուրախ և պատվված զգալով, և իր ողջ կյանքում երբեք չէր մոռանա այդ փոքրիկ հարցը։ Եթե մարդիկ կարող են այսպես վերաբերվել կարգավիճակ ունեցող մեկին, ինչո՞ւ չեն կարող նույնն անել Քրիստոսի համար։ Ինչո՞ւ է դա անիրագործելի նրանց համար։ Այդ ինչպե՞ս է պատահում։ (Որովհետև մարդիկ ի բնե թշնամական են Աստծու հանդեպ։) Ճիշտ է, սա միայն ապացուցում է այդ կետը։ Մարդիկ կարող են համատեղելի լինել բարձր կարգավիճակ ունեցող Սատանայի հետ, բայց իրենց սրտերում արհամարհում են Քրիստոսին՝ դիմադրելով, մերժելով, ուրանալով և լքելով Նրան։ Եթե նրանց խնդրեին խոնարհվել և երկրպագել մի դևի, ուրախությամբ կսողային ծնկների վրա, բայց երբ խոսքը վերաբերում է Քրիստոսին՝ այս սովորական մարդուն, որից այնքան շատ բան են ստացել, դժկամ են նույնիսկ կանգնել և խոսել կամ շփվել Աստծու հետ որպես հավասարի։ Ի՞նչ արարածներ են սրանք։ Դևեր են, մարդ չեն։ Ավելի ուշ մեկ ուրիշին խնդրեցի զբաղվել այդ առաջադրանքով, և այս անհատը լավ էր։ Այս մասին լուրը փոխանցող մարդն ասաց. «Այս անգամ առաջադրանքով զբաղվող անհատն իսկապես ուրախ է, շատ պատրաստակամ է Աստծու համար ինչ-որ բան անելու»։ Ասացի. «Լավ, եթե պատրաստակամ է, դա լավ է։ Բայց ի՞նչ մեծ բան կա նման փոքր առաջադրանք կատարելու մեջ։ Դա սպասելի է, դա հայտարարելու համար լուր ուղարկելու կարիք չկա»։ Ի՞նչ կարծիքի եք այս փոխանցված լուրի մասին։ Ի՞նչ եք զգում, երբ լսում եք դա։ Արդյոք դա ձեզ սառնությո՞ւն է պատճառում։ (Այո։) Ինչո՞ւ է սառնություն պատճառում։ (Դա մի բան է, որ մարդիկ պետք է անեն, բայց փորձում են շահել Աստծու բարեհաճությունը, ասես Աստծու համար ինչ-որ բան անելը հսկայական լավություն է Աստծուն։) Ուստի ի՞նչ տեսակ մարդ է նա, ով ասել է սա։ Ի՞նչ կասեք նրա բնավորության մասին։ (Վատ բնավորություն ունի, զուրկ է խղճից։) Սա մարդկայնության պակաս է։

Ոմանց համար, հենց որ լսում են Աստծու շնորհի և օրհնությունների մասին, մարդուն Աստծու ապահովման մասին, նրանց սրտերը խորապես հուզվում են, և անդադար գոհանում են Աստծուց. «Աստված այնքան շատ է սիրում մարդուն»։ Անչափ հուզված են։ Ամեն անգամ, երբ այս թեմաները հիշատակվում են, այս մարդկանց աչքերը լցվում են արցունքներով, սրտերը հուզվում են, և վճռում են ջանասիրաբար ծախսվել Աստծու համար։ Բայց երբ նրանց խնդրում են մի փոքր բան անել այս տեսանելի և շոշափելի մարմնացած Աստծու համար, անչափ նվաստացած, դժկամ և անհոժար են զգում։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ (Հավատում են վերացական աստծու, ոչ թե մարմնացած Աստծուն։ Երկնքում գտնվող վերացական աստծուն համարում են վեհ, բայց մարմնացած Աստծուն տեսնում են որպես աննշան։) Լսել եմ, որ ոմանք ավելի քան պատրաստակամ են կոշիկներ մաքրելու, գուլպաներ լվանալու և նույնիսկ լվացք անելու եղբայրների և քույրերի համար, բայց երբ խնդրում են մի փոքր բան անել Քրիստոսի համար, դժկամ են։ Մյուսները չեն կարողանում հանդուրժել սա տեսնելը և ասում են. «Ի՞նչն այն չէ այս մարդու հետ։ Կնախընտրեր գործեր անել եղբայրների և քույրերի համար, քան Քրիստոսի։ Ի՞նչ տեսակ մարդ է սա»։ Ոմանք, երբ նրանց առաջադրանք եմ հանձնարարում՝ պահանջելով գործել Աստծու տան սկզբունքների և եկեղեցու կանոնների համաձայն, լսելուց հետո լուրջ չեն վերաբերվում դրան։ Ասում են. «Ինչի՞ մասին ես խոսում։ Պետք է հարցնեմ եղբայրներին և քույրերին, պետք է հաշվի առնեմ եղբայրներին և քույրերին, որպեսզի օգուտ բերեմ նրանց մեծամասնությանը»։ Օրինակ՝ ոմանց հանձնարարեցի պտղատու ծառեր տնկելու պարտականությունը և նաև հրահանգեցի այցելել շուկա՝ տեսնելու, թե ինչ տեսակի պտղատու ծառեր են հարմար այս տարածքում մշակելու համար։ Մի կողմից՝ դրանք պետք է հարմար լինեն տեղական կլիմային և հողին, իսկ մյուս կողմից՝ պետք է նայենք, թե որ մրգերն են տեղացիները համարում բարձր սննդային արժեք ունեցող, և ընտրենք դրանք՝ համապատասխան քանակությամբ տնկելու համար։ Խոսքս ավարտելուց հետո նրանք, ովքեր լսեցին Ինձ, ինչպե՞ս պետք է գործեին։ (Պետք է անհապաղ իրականացնեին այն, ինչ խնդրեցիր։) Ինչպե՞ս պետք է իրականացնեին դա։ (Պետք է համապատասխան տեղեկատվություն փնտրեին, բանիմաց մարդկանց հարցնեին, իմանային որոշ մանրամասների մասին և ապա իրականացնեին դա։) Այս կերպ իրականացնելն Իմ հրահանգներին հետևելն է, որոնք են՝ հաշվի առնել տեղական կլիման և նաև ստուգել, թե որ մրգերն են սննդարար։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ Իմ նկատառումները համապարփակ և գործնական էին։ Սակայն, ինչպե՞ս իրականացրին դրանք Իմ խոսքերը լսողները։ Հարցրին տեղական եկեղեցու բոլոր եղբայրների և քույրերի կարծիքները՝ բոլորին հարցնելով, թե ինչ մրգեր են սիրում ուտել, և ապա հաշվեցին բոլորի սիրելի մրգերը՝ ըստ քանակի և համամասնության տնկելու համար։ Այսպես իրականացրին դա։ Փնտրեցին եղբայրների և քույրերի կարծիքները՝ այս խումբը, այս կոչումը համարելով գերագույնն իրենց սրտերում։ Եղբայրներին և քույրերին ծառայելը նրանց պարտավորության նպատակն ու թիրախն է։ Հավատում են, որ եղբայրներին և քույրերին ծառայելն Աստծու տանը ծառայելն է, իսկ Աստծու տանը ծառայելը եղբայրներին և քույրերին ծառայելն է։ Եթե եղբայրներն ու քույրերն ուրախ և գոհ են, Աստված նույնպես ուրախ և գոհ է։ Եղբայրներն ու քույրերն Աստծու լիարժեք ներկայացուցիչներն են, ճշմարտության խորհրդանիշները և Աստծու խոսնակները։ Եղբայրներն ու քույրերն ունեն վերջնական խոսքի իրավունք, նրանք են հենասյունն Աստծու տանը։ Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչ է արվում, դա չի կարող տարանջատվել եղբայրների և քույրերի կոչումից ու խմբից։ Աստծու տանը գործեր կամ իրենց պարտավորությունը կատարող ցանկացած անձի համար միայն եղբայրներն ու քույրերն են իրենց ծառայության պատշաճ օբյեկտները։ Այսպես իրականացրին դա. այն, ինչ ասացի, նշանակություն չուներ։ Որքան էլ մանրամասն լինեին Իմ հրահանգները, նրանց համար դրանք ուղղակի սին վարդապետություններ էին, լոկ կարգախոսներ։ Հավատում էին, որ եղբայրներին և քույրերին իրենց կարծիքները լիովին արտահայտելու հնարավորություն տալը, նրանց խոսելու և որոշումներ կայացնելու լիարժեք իրավունքներ շնորհելը և Աստծու տանը ժողովրդավարություն կիրառելը բարձրագույն ճշմարտությունն է։ Անկախ այն բանից, թե Ես ինչ էի ասում, նրանք այսպես էին դիտարկում դա. «Դու ուղղակի դատարկաբանում ես, ձևականություններ ես անում, և հետո դա եղբայրների և քույրերի գործն է, այլևս քոնը չէ։ Կարող ես մի կողմ կանգնել։ Այն, ինչ ուտում և խմում ենք, ոչ մի կապ չունի քեզ հետ, պարզապես փողը տուր և վերջ։ Ուտելու և խմելու բան ունենք, և դա է գերագույն ճշմարտությունը։ Աստծու տանը ծառայելը, եղբայրներին և քույրերին ծառայելը, եղբայրներին և քույրերին ուրախացնելը, նրանց մարդու լիարժեք իրավունքներ և ազատություն վայելելու հնարավորություն տալը բարձրագույն ճշմարտությունն է»։ Ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք։ Մի՞թե սա այն չէ, ինչ կանեին հակաքրիստոսները։ Ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու հակաքրիստոսների առաջին դրսևորումն այն է, որ դատապարտում և ուրանում են ճշմարտությունը, ապա գտնում են տեսությունների և կարգախոսների այլընտրանքային շարք, որոնք, իրենց կարծիքով, կենսունակ են և գործնականում կիրառելի, հրապարակայնորեն ոտնահարելով ճշմարտությունը, հրապարակայնորեն դատապարտելով և մերժելով Քրիստոսին։ Հենց նման փոքր հարցում են բացահայտվում հակաքրիստոսները։ Արդյոք նրանք ճշմարտությունն ընդունող մարդի՞կ են։ (Ոչ։)

Հաճախ լսում եմ, որ ոմանք ասում են. «Օ՜, տես, թե որքան վշտացած են եղբայրներն ու քույրերը», կամ. «Օ՜, տես, թե որքան ուրախ են եղբայրներն ու քույրերը», կամ. «Օ՜, տես, թե որքան են եղբայրներն ու քույրերը տապալված՝ իսկապես տառապում են»։ Ինչո՞ւ են եղբայրներն ու քույրերն այդքան բարձր կարգավիճակ զբաղեցնում նրանց սրտերում։ Ինչո՞ւ են այդքան շատ սիրում եղբայրներին և քույրերին։ Այդքան շատ մարդկանց սիրելու համար որքա՞ն մեծահոգի պետք է լինեն։ Լավ, ուրեմն մի բան կասեմ, իսկ դու արա այնպես, ինչպես ասում եմ, լա՞վ։ Կարող ես այդքան շատ մարդ տեղավորել, Ինձ պես ևս մեկ մարդու ավելացնելը չպետք է խնդիր լինի, այնպես չէ՞։ Պետք է կարողանաս տեղավորել նաև Ինձ։ Ընդհակառակը, չեն կարողանում տեղավորել այն, ինչ ասում եմ, ոչ էլ կարողանում են տեղավորել Ինձ։ Կարող են տեղավորել բոլոր եղբայրներին և քույրերին, կարող են տեղավորել բոլորին եկեղեցում, բայց ուղղակի չեն կարողանում տեղավորել Քրիստոսին։ Ի՞նչ արարած է սա։ Արդյոք սա մա՞րդ է։ Արդյոք նման մարդն արժանի՞ է Քրիստոսի հետևորդը լինելու։ (Ոչ։) Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բնորոշենք նրան։ (Դև, հակաքրիստոս։) Մի՞թե չեն խեղաթյուրում Աստծու տանը ժողովրդավարական ընտրությունների հասկացությունը։ Եղբայրներին և քույրերին ներգրավելն Աստծու տան գործերում, նրանց թույլ տալ, որ իրենց կարծիքներն արտահայտեն, թույլ տալ, որ ընտրեն և պաշտոնազրկեն առաջնորդողներին, և թույլ տալ, որ որոշումներ կայացնեն. արդյո՞ք կարծում են, որ եղբայրներն ու քույրերը գերագույնն են Աստծու տանը։ Մի՞թե սա Աստծու տանը ժողովրդավարական ընտրությունների թյուրըմբռնում չէ։ Ի՞նչ է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքը։ Արդյոք եղբայրներին և քույրերին ժողովրդավարորեն քվեարկելու հնարավորություն տալը նշանակո՞ւմ է, որ նրանք վերջին խոսքի իրավունքն ունեն։ Արդյոք նշանակո՞ւմ է թույլ տալ, որ մարդկանց ապականված խառնվածքներն ունենան վերջնական խոսքի իրավունքը։ Արդյոք նշանակո՞ւմ է թույլ տալ, որ դևերն ու Սատանաներն իշխանություն ունենան։ Ո՛չ, դա նշանակում է թույլ տալ, որ եղբայրների և քույրերի սրտերում հասկացված ճշմարտությունն իշխանություն ունենա, ոչ թե եղբայրներն ու քույրերն իրենք՝ այս բնական և ապականված մարդիկ։ Դա նշանակում է թույլ չտալ, որ պոռթկունությունն իշխանություն ունենա, թույլ չտալ, որ մարդկային պատկերացումներն իշխանություն ունենան, թույլ չտալ, որ մարդկային ըմբոստությունն ու դիմադրությունն իշխանություն ունենան, և թույլ չտալ, որ մարդկանց չարասեր խառնվածքներն իշխանություն ունենան։ Դա նշանակում է թույլ տալ, որ ճշմարտությունն իշխանություն ունենա։ Ոմանք հարցնում են. «Ինչո՞ւ են եկեղեցու որոշ ընտրություններ ավարտվում հակաքրիստոսների ընտրությամբ, կամ ինչո՞ւ են եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները սխալ որոշումներ կայացնում»։ Դա այն պատճառով է, որ մարդկանց հասակը չափազանց փոքր է, չեն հասկանում ճշմարտությունը և չեն կարողանում զանազանել մարդկանց։ Սակայն եկեղեցու ընտրությունների սկզբունքը հիմնված է ճշմարտության սկզբունքների վրա, հիմնված է ճշմարտության վրա։ Ուստի այս հակաքրիստոսները՝ նրանք, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն, սխալմամբ ինչի՞ն են հավատում։ Կարծում են, թե Աստծու տանը եղբայրներին ու քույրերին պատվում են որպես մեծագույնի, որ եղբայրներին ու քույրերին բարձրացնում են, որ եղբայրների և քույրերի կոչումն ու խումբը պատվավոր են համարվում Աստծու աչքին։ Բայց իրականում արդյոք եղբայրներն ու քույրերը պատվավո՞ր են։ Արդյոք ունե՞ն ճշմարտությունը։ Եղբայրների և քույրերի մեծամասնությունը չունի ճշմարտության իրականությունը, իր գործողություններում զուրկ է սկզբունքներից և նույնիսկ կարող է քաոս առաջացնել Աստծու տան տարբեր աշխատանքային ծրագրերում։ Եթե չլիներ Վերևի միջամտությունը և խնդիրների ժամանակին ուղղումն ու լուծումը, արդյոք այս եղբայրներն ու քույրերը կկարողանայի՞ն լավ կատարել իրենց պարտավորությունները։ Ոչ միայն չէին կարողանա լավ կատարել իրենց պարտավորությունները, այլև կարող էին բազմաթիվ խաթարող եւ խանգարող բաներ առաջացնել։ Արդյոք այս մարդիկ ունե՞ն ճշմարտությունը։ Արդյոք արժանի՞ են պատվվելու որպես մեծագույնի։ Արժանի չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են հակաքրիստոսները դեռ այսպես վարվում։ Սա նրանց բնածին բնությունն է։ Պատրվակ են գտնում՝ ճշմարտությունն ուրանալու և Քրիստոսին դատապարտելու. մի՞թե սա նրանց բնածին բնությունը չէ։ Ունեն Սատանայի բնությունը, անվերահսկելիորեն առաջնորդվում են դրանով։

Այսօրվա հաղորդակցության հիմնական կիզակետն այն է, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Քրիստոսին՝ կախված իրենց տրամադրությունից։ Մեր հաղորդակցածի ամեն մի կողմը կապված է հակաքրիստոսների տրամադրության հետ։ Արտաքնապես այսպես է թվում, բայց իրականում ինչպե՞ս է առաջանում այս տրամադրությունը։ Այն որոշվում է հակաքրիստոսների ապականված խառնվածքով և էությամբ։ Հակաքրիստոսի էություն ունենալու պատճառով ծնում են ամեն տեսակ մտքեր, և այս տարբեր մտքերի կառավարման ներքո ծնում են տարբեր պատկերացումներ, տեսակետներ, հեռանկարներ և դիրքորոշումներ՝ դրանով իսկ առաջացնելով տարբեր տրամադրություններ։ Այս տրամադրությունների առաջանալուց հետո հակաքրիստոսները երկնքում գտնվող Աստծուն և երկրի վրա գտնվող Աստծուն՝ Քրիստոսին, վերաբերվում են տարբեր կերպ և տարբեր մեթոդներով ու վերաբերմունքով։ Այս եղանակներից, մեթոդներից և վերաբերմունքից բավական է ապացուցել հակաքրիստոսների էությունը որպես ճշմարտության հանդեպ հակակրանք տածող, ճշմարտության հանդեպ թշնամական, Քրիստոսին ուրացող և Քրիստոսին դատապարտող։ Ամեն անգամ, երբ բախվում են ճշմարտությանը և մարմնացած Աստծու էությանն ու ինքնությանը վերաբերող հարցերի, գիտակցաբար կանգնում են Աստծուն հակառակ՝ խաղալով Աստծու թշնամիների դերը։ Երբ ոչինչ տեղի չի ունենում, բացականչում են Աստծու անունը՝ նույնիսկ իրենց խոսքում անընդհատ հիշատակելով՝ «աստված, իմ աստված»։ Ամեն ինչ, որ ասում են, պետք է սկսվի կանչով՝ «աստված, նայիր», «աստված, գիտե՞ս», «աստված, լսիր ինձ», «աստված, մի հարց ունեմ փնտրելու», «աստված, սա է իրավիճակը» և այլն։ «Աստված» կանչելիս սրտերում Քրիստոսի հանդեպ լի են պատկերացումներով, թշնամությամբ և արհամարհանքով։ Երբ եկեղեցին, Աստծու տունը և Քրիստոսը բախվում են տարբեր միջավայրերի և հանգամանքների, հակաքրիստոսների վերաբերմունքը Քրիստոսի և Աստծու հանդեպ բազմիցս փոխվում է՝ ենթարկվելով տարբեր փոխակերպումների։ Երբ Քրիստոսը պահանջներ է ներկայացնում նրանց և բարություն ու ընկերասիրություն է ցուցաբերում նրանց հանդեպ, նրանց վերաբերմունքը բավականին մեղմ և հեզ է թվում, երբ Քրիստոսը խիստ է նրանց հետ՝ նրանց էտելով, Քրիստոսի հանդեպ նրանց վերաբերմունքը դառնում է հակակրող, գարշող և արհամարհական, նույնիսկ Նրանից խուսափող և Նրան մերժող։ Երբ Քրիստոսը հստակորեն նրանց վարձք և օրհնություններ խոստանում, ծածուկ ուրախանում են իրենց սրտերում և նույնիսկ շահում են Նրա բարեհաճությունը, քծնում և շողոքորթում են Նրան՝ չվարանելով զոհաբերել իրենց արժանապատվությունն ու ազնվությունը՝ այս օգուտները ստանալու համար։ Սակայն, անկախ իրենց վերաբերմունքից, երբեք ճշմարտապես չեն ընդունում Քրիստոսին և չեն հավատում Նրան, առավել ևս՝ անկեղծորեն չեն հնազանդվում Նրան։ Քրիստոսի հանդեպ նրանց վերաբերմունքը միշտ բնորոշվում է խուսափողականությամբ, դատապարտմամբ և դիտարկող վարանողականությամբ՝ մերժելով Նրան իրենց սրտի խորքից։ Անկախ այն բանից, թե որտեղ են կամ ինչ տրամադրություն ունեն, նրանց էությունը մնում է անփոփոխ։ Նույնիսկ եթե երբեմն որոշ անսպասելի փոփոխություններ կամ շրջադարձեր են ցուցաբերում, դրանք ժամանակավոր են։ Դրա պատճառն այն է, որ հակաքրիստոսների բնական էությունը թշնամական է Քրիստոսի հանդեպ, ուստի նրանք երբեք անկեղծորեն չեն ընդունի այս սովորական մարդուն որպես իրենց Տիրոջ, իրենց Աստծու։

Հաղորդակցությունն այն տարբեր կողմերի շուրջ, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Քրիստոսին՝ կախված իրենց տրամադրությունից, հիմնականում քննարկվել է։ Վերջին հարցը, որին պետք է անդրադառնալ, ինչպես նախկինում հարցրի ձեզ, այն է, թե ինչ է այս հարցերը բացահայտելու արժեքը, և որն է այն ճշմարտությունը, որը մարդիկ պետք է հասկանան։ Այս հարցերը բացահայտելու արժեքը կարելի է պարզապես նշել երկու կողմից։ Մի կողմն այն է, որ այն մերկացնում է, թե իրականում ինչ է Աստծու հանդեպ մարդկանց ճշմարիտ վերաբերմունքի էությունը՝ թույլ տալով մարդկանց ճանաչել մարդկության ապականության տարբեր դրսևորումները։ Սա օգտակար է ինքնաճանաչողության և մարդկանց ապականված խառնվածքները ճանաչելու համար։ Մյուս կողմն այն է, որ այն մարդկանց թույլ է տալիս իմանալ, թե իրականում որը պետք է լինի Աստծու հանդեպ ճիշտ վերաբերմունքը։ Գուցե մտածես, որ այն, թե ինչպես ես վերաբերվում Աստծուն, արդեն իսկ Նրան որպես Աստծու վերաբերվելն է, բայց իրականում դրանում շատ խառնուրդ կա, շատ տարրեր, որոնք Սատանայից են, սրանք հակաքրիստոսների դրսևորումներ են, որոնք Աստված չի ճանաչում կամ ընդունում։ Սա խառնուրդ է, որը պետք է մաքրագործվի։ Այստեղ արժեք կա և՛ դրական, և՛ բացասական տեսանկյունից։ Առնվազն, բացասական տեսանկյունից, այն քեզ թույլ է տալիս իմանալ, որ այս բաները բացասական են, դրանք հակաքրիստոսի դրսևորումներ են։ Դրական կողմն այն է, որ այն քեզ թույլ է տալիս իմանալ, որ Աստված չի հավանում այս բաները, Նա չի ընդունում, որ այսպես ես վերաբերվում Իրեն։ Ենթադրությունն այն է, որ մարդիկ որքան էլ ճիշտ, որքան էլ լավ, որքան էլ տրամաբանական կամ մարդկային զգացմունքներին համահունչ համարեն իրենց վերաբերմունքն Աստծու հանդեպ, Աստված չի ընդունում դա։ Եթե Աստված չի ընդունում դա, ապա ի՞նչ պետք է անես։ Եթե ասես. «Այսպես կանեմ, հավատում եմ, որ դա լավ է, և կառչած կմնամ դրանից՝ անկախ այն բանից՝ ընդունում ես դա, թե ոչ, պարզապես շիտակ եմ վարվում», արդյոք սա լա՞վ է։ (Ոչ։) Չենք քննարկի, թե արդյոք այս վերաբերմունքը ճիշտ է այլ հարցերի վերաբերյալ. Աստծու հետ վարվելիս այսպես գործելը շատ վտանգավոր է, և պետք է փոխես ընթացքդ։ Ի՞նչ պետք է լինի մարդկանց վերաբերմունքն այն բաների նկատմամբ, որոնք Աստված չի կարող ընդունել։ Միակ վերաբերմունքը, որ մարդիկ պետք է ունենան, ընդունելն է այն ամենն, ինչ գալիս է Աստծուց՝ անկախ այն բանից՝ դա նրանց լավ է թվում, թե վատ, հաճելի է հնչում, թե կոպիտ ու տհաճ, պետք է անվերապահորեն ընդունեն և հնազանդվեն՝ դրան վերաբերվելով որպես ճշմարտության՝ իրենց փոխելու և մաքրագործելու համար։ Ի՞նչ է այս հարցերը բացահայտելու արժեքը։ Մի՞թե դրան անդրադարձ չի եղել և՛ բացասական, և՛ դրական կողմերից։ Այդ դեպքում ո՞րն է այն ճշմարտությունը, որը մարդիկ պետք է հասկանան։ (Աստված ճշմարտությունն է, Աստված Արարիչն է։ Անկախ այն բանից՝ մարմնացած է մսեղիում, թե հայտնվում է որևէ այլ կերպ, Նրա ասած խոսքերը ճշմարտությունն են, և մենք պետք է անվերապահորեն հնազանդվենք ու ընդունենք։) Կարո՞ղ են բոլորն ամեն ասել այս պնդմանը։ (Ամեն։) Ես նույնպես ամեն եմ ասում դրան. անվերապահորեն ընդունելն ու հնազանդվելը՝ սա է ճշմարտությունը։ Անկախ այն բանից, թե Աստված ինչ ձևով կամ կերպով է հայտնվում և ապրում մարդկանց մեջ, անկախ այն բանից, թե Աստված ինչ ձևով է գոյություն ունենում, Աստված հավերժ Աստված է։ Սա է ճշմարտությունը, և դա այն ճշմարտությունն է, որը մարդիկ ամենաշատը պետք է հասկանան։ Երկրորդ՝ այն վերաբերմունքը, որ արարածը պետք է ունենա Աստծու հանդեպ, անվերապահ հնազանդությունն է։ Բացի դրանից, կա ևս մեկ կետ, որը մարդիկ չեն հասկանում. ինչո՞ւ են մարդիկ հետևում Աստծուն։ Արդյոք ձանձրույթը փարատելու համա՞ր է։ Իրենց միտքը լցնելու և հոգևոր դատարկությունը լրացնելու համա՞ր է։ Արդյոք իրենց ապագա ճակատագրի հարցը լուծելու համա՞ր է։ Արդյոք մաքրագործվելո՞ւ, թե՞ ճշմարտության համալսարան հաճախելու համար է։ Ի՞նչ են մարդիկ ձգտում լուծել՝ Աստծուն հետևելով։ Սա մի բան է, որ մարդիկ պետք է իմանան։ (Ձգտում են լուծել իրենց ապականված խառնվածքի հարցը։) Ճիշտ է։ Մարդիկ հետևում են Աստծուն՝ իրենց ապականված խառնվածքի հարցը լուծելու համար։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ինքնուրույն լուծել իրենց ապականված խառնվածքի հարցը։ Կարո՞ղ են արդյոք համբավ, գիտելիք և կրթություն ունեցող մարդիկ լուծել դա։ Կա՞ արդյոք մարդկության մեջ որևէ մեկը, ով կարող է լուծել այս խնդիրը։ (Ոչ ոք չի կարող լուծել այն։) Աստված եկել է այսօր՝ լուծելու այս խնդիրը. միայն մարմնացած Աստված, միայն Ինքը՝ Աստված կարող է լուծել դա։ Ինչո՞ւ մարմնացած Քրիստոսը, որը մարդու պես է թվում, կարող է լուծել այս խնդիրը։ Մարդիկ ունեն լեզու, մտքեր և գաղափարներ, ուստի ինչո՞ւ չեն կարող լուծել դա։ Որտե՞ղ է թաքնված տարբերությունը։ (Աստված ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը. մարդիկ չունեն ճշմարտությունը։) Աստված ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը։ Մարդկանց ապականված խառնվածքների հարցը կարող է լուծվել միայն այս փաստն ընդունելով և ընդունելով այն ողջ մսեղին, որում Աստված մարմնացել է։ Սա ենթադրում է, որ մարդիկ գալիս են Աստծու առաջ՝ լուծելու իրենց ապականված խառնվածքների հարցը, ինչը նշանակում է գալ Աստծու մոտ՝ ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Միայն ճշմարտությունը ձեռք բերելով կարող է լուծվել մարդկանց ապականված խառնվածքների հարցը։ Ինչպե՞ս կարող ես լուծել դրանք՝ առանց ճշմարտությունը ձեռք բերելու։ Կարո՞ղ են վարդապետությունները լուծել ապականված խառնվածքի հարցը։ Գիտելիքը կարո՞ղ է։ Պատկերացումներն ու երևակայությունները կարո՞ղ են։ Չեն կարող։ Միայն գործնական մարմնացած Աստված կարող է օգնել քեզ լուծել այն։ Հետևաբար, ապարդյուն է երկրպագել որևէ հայտնի գործչի, մեծ մարդու կամ իմաստունի, նրանք չեն կարող լուծել քո իրական դժվարությունները կամ փրկել քեզ։ Ավելին, որևէ առարկա, մասնագիտություն կամ գիտելիքների ամբողջություն սովորելը չի կարող լուծել քո իրական դժվարությունները կամ իրական խնդիրները։ Եթե ասես. «Ուղղակի արհամարհում եմ այս սովորական մարդուն», ապա տեսակետդ պետք է փոխվի։ Փաստն այն է, ինչ կա. այսպես է գործել Աստված։ Եթե ուզում ես Աստծուն ընդունել որպես քո կյանք, պետք է ընդունես Աստծու ասած յուրաքանչյուր նախադասություն և Աստծու կատարած յուրաքանչյուր գործողություն։ Եթե ճանաչում ես Աստծուն որպես ճշմարտություն, ապա պետք է հավատաս և ընդունես այն փաստի միանշանակությունն ու բացարձակությունը, որ անկախ այն բանից, թե ինչ եղանակով կամ ձևով է Աստված գոյություն ունենում կամ հայտնվում, Նա միշտ ճշմարտությունն է։ Այս փաստն ընդունելուց հետո ի՞նչ վերաբերմունք պետք է տածես հանդեպ այն մսեղիի, որում Աստված մարմնացել է՝ այս սովորական մարդու։ Այստեղ է թաքնված այն ճշմարտությունը, որը պետք է փնտրել։

Բացահայտելով այն դրսևորումները, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում Քրիստոսին՝ կախված իրենց տրամադրությունից, ո՞րն է այն հիմնարար ճշմարտությունը, որը մարդիկ պետք է հասկանան։ Արե՛ք ամփոփում, որը պարունակում է մի քանի կետ, և ապա դրանք կպարզաբանվեն, և կհասկանաք ու հստակ կիմանաք այս ճշմարտությունը։ (Արեցինք ամփոփում, որը պարունակում է չորս կետ։ Առաջինն այն է, որ Աստված միշտ Աստված է, և սա է ճշմարտությունը։ Երկրորդն այն է, որ այն վերաբերմունքը, որ արարածը պետք է ունենա Աստծու հանդեպ, անվերապահ հնազանդությունն է։ Երրորդն այն է, որ Աստված ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը, և միայն այս փաստը և այն ողջ մսեղին ընդունելով, որում Աստված մարմնացել է, կարող է լուծվել մարդկանց ապականված խառնվածքների հարցը։ Չորրորդն այն է, որ եթե մարդիկ ճանաչում են Աստծուն որպես ճշմարտություն, պետք է հավատան և ընդունեն այն փաստի միանշանակությունը, որ անկախ այն բանից, թե ինչ եղանակով կամ ձևով է Աստված գոյություն ունենում կամ հայտնվում, Նա միշտ ճշմարտությունն է։) Արդյոք այս չորս կետերը վճռորո՞շ են։ (Այո։) Իրականում վարդապետության առումով բոլորը գիտեն այս կետերից յուրաքանչյուրը, բայց երբ խոսքը վերաբերում է նրան, թե ճշմարտության որ սկզբունքներն են ներառված Քրիստոսի հետ վարվելու հարցում, մարդիկ շփոթվում են իրական իրավիճակների բախվելիս։ Չգիտեն՝ ինչպես կիրառել դրանք, և ճշմարտությունները, որոնք նախկինում հասկանում էին, դառնում են լոկ վարդապետություններ, որոնք հնարավոր չէ կիրառել։ Սա բավականաչափ ցույց է տալիս, որ մարդիկ որքան էլ շատ վարդապետություններ հասկանան, անօգուտ է, առանց ճշմարտությունը հասկանալու նրանց խնդիրները դեռևս չեն կարող լուծվել։

20 հունիսի, 2020 թ.

Նախորդը. Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս առաջին)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով