Հրաժարվեք խավարի ազդեցությունից և ձեռք կբերվեք Աստծու կողմից

Ի՞նչ է խավարի ազդեցությունը։ Այսպես կոչված այս «խավարի ազդեցությունը» Սատանայի կողմից մարդկանց մոլորեցնելու, ապականելու, կապելու և վերահսկելու ազդեցությունն է. Սատանայի ազդեցությունն այն ազդեցությունն է, որը մահվան աուրա ունի։ Բոլոր նրանք, ովքեր ապրում են Սատանայի իշխանության ներքո, դատապարտված են կործանվելու։ Ինչպե՞ս կարող ես ազատվել խավարի ազդեցությունից առ Աստված հավատքի գալուց հետո։ Երբ դու անկեղծորեն աղոթք արած լինես Աստծուն, քո սիրտն ամբողջությամբ կդառնա դեպի Նա, այդժամ Աստծու Հոգին կդիպչի քո սրտին, և դու պատրաստակամ կլինես ամբողջությամբ նվիրվել Նրան և այդ պահին դու կազատվես խավարի ազդեցությունից։ Եթե մարդու արած ամեն բան հաճելի է Աստծուն և համապատասխանում է Նրա պահանջներին, ապա նա մեկն է, ով պարուրված է Աստծու խոսքերով և Նրա խնամքի ու պաշտպանության ներքո է։ Եթե մարդիկ չեն կարողանում կիրարկել Աստծու խոսքերը, եթե նրանք միշտ անփույթ են գործում Նրա հանդեպ և չեն հավատում Նրա գոյությանը, ապա նրանք բոլորն այն մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։ Նրանք, ովքեր չեն փրկվել Աստծու կողմից, բոլորն ապրում են Սատանայի իշխանության ներքո․ այսինքն՝ նրանք բոլորն ապրում են խավարի ազդեցության ներքո։ Նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, ապրում են Սատանայի իշխանության ներքո։ Նույնիսկ նրանք, ովքեր հավատում են Աստծու գոյությանը, պարտադիր չէ, որ ապրեն Նրա լույսի մեջ, քանի որ նրանք, ովքեր հավատում են Նրան, միշտ չէ, որ ապրում են Նրա խոսքերով կամ ունակ են հնազանդվել Նրան: Մարդը սահմանափակվում է Աստծուն հավատալով, և որովհետև նա չունի Աստծու գիտությունը, նա դեռևս ապրում է հին կանոնների սահմաններում, ապրում է մեռած խոսքերի մեջ և ապրում է մութ ու անորոշ կյանքով՝ ո՛չ լիովին մաքրված Աստծու կողմից, ո՛չ էլ լիովին ձեռք բերված Նրա կողմից: Հետևաբար, ինքնին հասկանալի է, որ նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, ապրում են խավարի ազդեցության ներքո. նույնիսկ այն մարդիկ, որոնք հավատում են Աստծու գոյությանը, կարող են դեռևս ապրել դրա ազդեցության ներքո՝ չունենալով Սուրբ Հոգու աշխատանքը: Նրանք, ովքեր չունեն Աստծու շնորհքը կամ ողորմությունը, չեն կարող տեսնել Սուրբ Հոգու աշխատանքի միտումը: Նրանք, ովքեր անկարող են տարբերել՝ արդյոք Սուրբ Հոգին գործում է իրենց մեջ, թե ոչ, բոլորն ապրում են խավարի ազդեցության ներքո․ և ամենից հաճախ այդպիսին են այն մարդիկ, որոնք պարզապես վայելում են Աստծու շնորհքը, բայց չեն ճանաչում Նրան։ Եթե մարդ հավատում է Աստծուն, բայց իր կյանքի մեծ մասն անցկացնում է խավարի ազդեցության ներքո, ապա այս մարդու գոյությունը կորցրել է իր իմաստը․ և ի՞նչ կարիք կա հիշատակել այն մարդկանց, որոնք չեն հավատում Աստծու գոյությանը։

Բոլոր նրանք, ովքեր չեն կարող ընդունել Աստծու աշխատանքը, կամ ովքեր ընդունում են Աստծու աշխատանքը, բայց չեն կարողանում կատարել Նրա պահանջները, մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։ Միայն նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ունակ են համապատասխանել Աստծու պահանջներին, օրհնված են Աստծու կողմից, և միայն նրանք են ազատվել խավարի ազդեցությունից։ Նրանք, ովքեր ազատագրում չեն զգում, ովքեր միշտ հարկադրված են որոշակի բաներով, և ովքեր չեն կարողանում հանձնել իրենց սրտերն Աստծուն, Սատանայի ստրկության ներքո գտնվող մարդիկ են, որոնք ապրում են մահվան աուրայի մեջ։ Նրանք, ովքեր նվիրված չեն իրենց այն պարտականություններին, որոնք պետք է անեն, ովքեր նվիրված չեն Աստծու հանձնարարությանը, և ովքեր չեն կատարում իրենց գործառույթները եկեղեցում, մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։ Նրանք, ովքեր դիտավորյալ անհանգաստացնում են եկեղեցական կյանքը, ովքեր միտումնավոր անհամաձայնություն են սերմանում իրենց եղբայրների և քույրերի միջև կամ կազմում են խառնախմբեր, հատկապես այն մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո, Սատանայի ստրկության մեջ։ Նրանք, ովքեր ունեն ոչ բնականոն հարաբերություն Աստծու հետ, ովքեր միշտ ունեն անզուսպ ցանկություններ, ովքեր մշտապես ցանկանում են օգուտ քաղել, և ովքեր պարզապես չեն ցանկանում ձգտել բնավորության վերափոխման, մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։ Նրանք, ովքեր միշտ անփույթ են և երբեք լուրջ չեն ճշմարտության կիրարկման մեջ, և ովքեր չեն ձգտում բավարարել Աստծու մտադրությունները, ովքեր բավարարում են միայն իրենց մսեղին, նույնպես այն մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո՝ պարուրված մահվան մեջ։ Նրանք, ովքեր ներգրավված են անազնվության և խաբեբայության մեջ Աստծու համար աշխատելիս, ովքեր Աստծու հետ անփութորեն են վարվում, ովքեր խաբում են Աստծուն, և ովքեր միշտ ծրագրեր են կազմում իրենք իրենց համար, մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարող սիրել Աստծուն ազնիվ սրտերով, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, և ովքեր չեն կենտրոնանում իրենց բնավորությունները փոխելու վրա, մարդիկ են, որոնք ապրում են խավարի ազդեցության ներքո։

Եթե ցանկանում ես ստանալ Աստծու հավանությունը, նախ պետք է ազատվես Սատանայի խավար ազդեցությունից՝ բացելով քո սիրտն Աստծու առաջ և այն ամբողջությամբ դարձնելով դեպի Նա։ Արդյոք այն ամենն, ինչ այժմ անում ես, Աստծու հավանությունն ունի։ Քո սիրտը դարձե՞լ է դեպի Աստված։ Արդյո՞ք այն ամենն, ինչ այժմ անում ես, Աստծու՝ քեզնից պահանջածն է։ Նրանք համապատասխանո՞ւմ են ճշմարտությանը։ Քննի՛ր ինքդ քեզ բոլոր ժամանակներում և կենտրոնացի՛ր Աստծու խոսքն ուտելու և խմելու վրա. փռի՛ր սիրտդ Նրա առջև, սիրի՛ր Նրան անկեղծորեն և նվիրվածությամբ ծախսվի՛ր Աստծու համար։ Մարդիկ, որոնք այդպես են վարվում, անպայման կստանան Աստծու հավանությունը։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, բայց չեն ձգտում ճշմարտությանը, Սատանայի ազդեցությունից ազատվելու ոչ մի ելք չունեն։ Բոլոր նրանք, ովքեր պարզամտորեն չեն վարվում, ովքեր ուրիշների առջև մի կերպ են վարվում և մեկ այլ կերպ՝ նրանց մեջքի հետևում, ովքեր ստեղծում են խոնարհության, համբերության և սիրո պատկեր, մինչդեռ էությամբ նենգ և խաբեբա են, նաև անհավատարիմ են Աստծուն․ նման մարդիկ խավարի ազդեցության ներքո ապրողներին բնորոշ ներկայացուցիչներ են, նրանք օձի հետ միատիպ են։ Նրանք, ովքեր Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ գաղտնի պլաններ են կազմակերպում միայն իրենց սեփական շահի համար, ովքեր ինքնարդար և մեծամիտ են, ովքեր պարծենում և պաշտպանում են իրենց սեփական կարգավիճակը, մարդիկ են, որոնք սիրում են Սատանային և հակառակվում են ճշմարտությանը։ Այս մարդիկ դիմակայում են Աստծուն և ամբողջությամբ Սատանայից են։ Նրանք, ովքեր հաշվի չեն առնում Աստծու հոգսերը, ովքեր չեն ծառայում Աստծուն ամբողջ սրտով, ովքեր միշտ մտահոգված են միայն իրենց և իրենց ընտանիքների շահերի համար, ովքեր անկարող են լքել ամեն ինչ՝ ծախսվելու Աստծու համար, և ովքեր երբեք չեն ապրում Նրա խոսքերով, Նրա խոսքերից դուրս մարդիկ են։ Նման մարդիկ չեն կարող ստանալ Աստծու հավանությունը։

Երբ Աստված ստեղծեց մարդկանց, այն նպատակով էր, որ նրանք կարողանային վայելել Նրա առատությունը և իսկապես սիրել Նրան. այսպես նրանք կապրեին Նրա լույսի մեջ։ Այսօր բոլոր նրանք, ովքեր չեն կարող սիրել Աստծուն, չեն կարող հաշվի առնել Նրա հոգսերը, չեն կարող լիովին հանձնել իրենց սրտերը Նրան, չեն կարող ընդունել Նրա սիրտը՝ որպես իրենցը, և չեն կարող կրել Նրա հոգսերը՝ որպես իրենցը, չունեն իրենց վրա փայլող Աստծու լույսը, և, հետևաբար, բոլորն ապրում են խավարի ազդեցության ներքո։ Այս մարդիկ լիովին հակասում են Աստծու մտադրություններին, և նրանց գործողություններում ճշմարտության հատիկ չկա։ Նրանք Սատանայի հետ թավալ են տալիս ճահճում. նրանք մարդիկ են, ովքեր ապրում են խավարի ազդեցության ներքո։ Եթե դու կարող ես հաճախ ուտել և խմել Աստծու խոսքը և հաշվի առնել Նրա մտադրությունները և կիրարկել Նրա խոսքերը, ապա դու Աստծու կողմից ընտրված ես և այն մարդն ես, որն ապրում է Նրա խոսքերի մեջ։ Դու պատրաստակա՞մ ես ազատվելու Սատանայի իշխանությունից և ապրել Աստծու լույսի մեջ։ Եթե ապրես Աստծու խոսքերի մեջ, ապա Սուրբ Հոգին հնարավորություն կունենա կատարելու Նրա աշխատանքը։ Եթե ապրես Սատանայի ազդեցության ներքո, ապա Սուրբ Հոգին նման հնարավորություն չի ունենա։ Աշխատանքը, որ Սուրբ Հոգին է կատարում մարդկանց վրա, լույսը, որ Նա ճառագում է նրանց վրա, և հավատը, որ Նա շնորհում է նրանց, տևում են միայն մի պահ. եթե մարդիկ անուշադիր և անտարբեր են, ապա Սուրբ Հոգու աշխատանքը կանցնի նրանց կողքով։ Եթե մարդիկ պարուրվեն Աստծու խոսքերով, ապա Սուրբ Հոգին կլինի նրանց հետ և աշխատանք կկատարի նրանց վրա։ Եթե նրանք չեն պարուրվում Աստծու խոսքերով, ապա ապրում են Սատանայի ստրկության մեջ։ Եթե նրանք պարուրվում են ապականված բնավորություններով, ապա նրանք չունեն Սուրբ Հոգու ներկայությունը կամ աշխատանքը։ Եթե ապրում ես Աստծու խոսքերի սահմաններում և այն վիճակում, որն Աստված է պահանջում, ապա դու Նրա կողմից ընտրվածներից մեկն ես, և Նրա աշխատանքը կկատարվի քեզ վրա։ Եթե դու չես ապրում Աստծու պահանջների սահմաններում, փոխարենն ապրում ես Սատանայի իշխանության ներքո, ապա, անկասկած, ապրում ես Սատանայի ապականության մեջ։ Միայն Աստծու խոսքերով պարուրվելով և քո սիրտը Նրան հանձնելով՝ կարող ես համապատասխանել Նրա պահանջներին։ Դու պետք է անես այնպես, ինչպես Աստված է ասում՝ դարձնելով Նրա խոսքերը քո գոյության հիմքը և քո առօրյա կյանքի իրականությունը. միայն այդ ժամանակ դու կլինես մեկը, որ ընտրվել է Աստծու կողմից: Եթե դու իրականում կիրարկես Աստծու մտադրությունների համաձայն, Նա կկատարի աշխատանք քեզ վրա, և ապա դու կապրես Նրա օրհնությունների ներքո՝ Նրա դեմքի լույսի մեջ. դու կընկալես Սուրբ Հոգու աշխատանքը և կզգաս Աստծու ներկայության ուրախությունը։

Խավարի ազդեցությունից խուսափելու համար նախ պետք է հավատարիմ լինես Աստծուն և ունենաս սիրտ, որը ձգտում է ճշմարտությանը. միայն այդ ժամանակ կարող ես հասնել ճիշտ վիճակի: Ճիշտ վիճակում ապրելը հենց խավարի ազդեցությունից խուսափելու անհրաժեշտ նախապայմանն է: Ճիշտ վիճակի բացակայությունը նշանակում է անհավատարմություն Աստծու նկատմամբ և ճշմարտությունը որոնող սրտի բացակայություն, որոնց դեպքում խավարի ազդեցությունից խուսափելն անհնար է։ Իմ խոսքերը մարդուն խավարի ազդեցությունից հրաժարեցնելու հիմքն են, և մարդիկ, որոնք չեն կարող կիրարկել Իմ խոսքերի համաձայն, չեն կարողանա խուսափել խավարի ազդեցության ստրկությունից։ Ապրել ճիշտ վիճակում նշանակում է ապրել Աստծու խոսքերի առաջնորդությամբ, ապրել Աստծու նկատմամբ հավատարմության վիճակում, ապրել ճշմարտությունը փնտրելու վիճակում, ապրել Աստծու համար անկեղծ ծախսվելու իրականության մեջ և ապրել Աստծուն անկեղծ սիրելու վիճակում։ Նրանք, ովքեր ապրում են այս վիճակներում և այս իրականությունների շրջանակներում, աստիճանաբար կվերափոխվեն, քանի որ մտնում են ճշմարտության խորքերը, և քանի որ աշխատանքն ավելի է խորանում, և, ի վերջո, նրանք անպայման կդառնան մարդիկ, որոնք ձեռք են բերվել Աստված կողմից, և որոնք իսկապես սիրում են Աստծուն։ Նրանք, ովքեր խուսափել են խավարի ազդեցությունից, կարողանում են աստիճանաբար հասկանալ Աստծու մտադրությունները և աստիճանաբար սկսում են հասկանալ դրանք՝ վերջիվերջո դառնալով Աստծու վստահելիները։ Նրանք ոչ միայն չունեն որևէ պատկերացում Աստծու մասին և չեն ապստամբում Նրա դեմ, այլև ավելի են արհամարհում իրենց նախկին պատկերացումները և ապստամբությունը, և նրանց սրտերում առաջանում է Աստծու հանդեպ իսկական սեր։ Մարդիկ, որոնք չեն կարողանում խուսափել խավարի ազդեցությունից, ամբողջությամբ կլանված են մսեղիով և լի են ապստամբությամբ. նրանց սրտերը լցված են մարդկային պատկերացումներով և աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններով, ինչպես նաև իրենց սեփական մտադրություններով ու ծրագրերով: Այն, ինչ ցանկանում է Աստված, բացառիկ սեր է մարդուց. Նա ցանկանում է, որ մարդը կլանված լինի Իր խոսքերով և սիրով լցված սիրտ ունենա Իր հանդեպ: Աստծու խոսքերին համապատասխան ապրելը, Նրա խոսքերի մեջ այն ամենը գտնելը, ինչին նա պետք է ձգտի, Աստծուն Նրա խոսքերի համար սիրելը, Նրա խոսքերի համար վազելը, Նրա խոսքերով ապրելը՝ սա է այն, ինչին մարդը պետք է հասնի։ Ամեն ինչ պետք է կառուցվի Աստծու խոսքերի վրա. միայն այդ ժամանակ մարդը կկարողանա համապատասխանել Աստծու պահանջներին։ Եթե մարդը զինված չէ Աստծու խոսքերով, ապա նա ոչ այլ ինչ է, քան Սատանայի կողմից բռնված որդ։ Ծանրութե՛թև արա սա՝ որքա՞ն խորը արմատ է գցել Աստծու խոսքը քո ներսում: Ո՞ր բաներում ես ապրում Նրա խոսքերի համաձայն: Ո՞ր բաներում՝ ոչ: Եթե Աստծու խոսքերն ամբողջությամբ չեն կլանել քեզ, ապա ի՞նչն է իսկապես զբաղեցնում քո սիրտը: Քո առօրյա կյանքում վերահսկվում ես Սատանայի կողմից, թե՞ կլանված ես Աստծու խոսքերով: Նրա խոսքերը քո աղոթքների հի՞մքն են: Դու դուրս եկե՞լ ես քո բացասական վիճակից Աստծու խոսքի պարգևած լուսավորման շնորհիվ: Աստծու խոսքերը որպես քո գոյության հիմք ընդունելն այն է, ինչը պետք է բոլորը հասկանան: Եթե Նրա խոսքերը ներկա չեն քո կյանքում, ապա դու ապրում ես խավարի ազդեցության ներքո, դու ապստամբում ես Աստծու դեմ, դու դիմադրում ես Նրան և անարգում ես Նրա անունը։ Նման մարդկանց հավատն առ Աստված պարզ անհեթեթություն և անհանգստություն է։ Որքա՞ն հաճախ ես ապրում Նրա խոսքերի համաձայն։ Որքա՞ն ժամանակ չես անում։ Աստծու խոսքի՝ քեզնից պահանջածից որքա՞նն է կատարվել քո մեջ։ Որքա՞նն է կորսվել քո մեջ։ Ուշադի՞ր ես քննել նման բաները։

Խավարի ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ են թե՛ Սուրբ Հոգու աշխատանքը, թե՛ մարդու լիակատար համագործակցությունը: Ինչո՞ւ եմ ասում, որ մարդը ճիշտ ճանապարհի վրա չէ: Մարդիկ, որոնք ճիշտ ճանապարհի վրա են, կարող են նախ իրենց սրտերը հանձնել Աստծուն: Սա մի դաս է, որը երկար ժամանակ է պահանջում հասկանալու համար, քանզի մարդկությունը միշտ ապրելիս է եղել խավարի ազդեցության ներքո և հազարամյակներ շարունակ եղել է Սատանայի ստրկության ներքո։ Հետևաբար, այս մուտքը չի կարող ձեռք բերվել սոսկ մեկ կամ երկու օրում։ Ես այսօր բարձրացրեցի այս հարցը, որպեսզի մարդիկ կարողանան պատկերացում կազմել իրենց վիճակի մասին. երբ մարդիկ կարողանան տարբերել՝ ինչ է խավարի ազդեցությունը, և ինչ է նշանակում ապրել լույսի մեջ, մուտքը կհեշտանա։ Պատճառն այն է, որ դու պետք է ճանաչես Սատանայի ազդեցությունը, նախքան դրանից խուսափելը. միայն դրանից հետո կկարողանաս աստիճանաբար ազատվել դրանից: Ինչ վերաբերում է հաջորդ քայլին, դա մարդու սեփական գործն է: Ամեն ինչին մոտեցի՛ր դրական կողմից և երբեք պասիվ ձևով մի՛ սպասիր: Միայն այս կերպ կարող ես ձեռք բերվել Աստծու կողմից:

Նախորդը. Յոթ որոտները որոտացին՝ մարգարեանալով, որ արքայության սուրբ Ավետարանը պիտի հռչակվի և տարածվի ողջ տիեզերքում

Հաջորդը. Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով