Մարդիկ, որոնց խառնվածքը փոխվել է, նրանք են, ովքեր մտել են Աստծու խոսքերի իրականության մեջ

Մարդու մեջ Սուրբ Հոգու ուղու առաջին քայլը, նախևառաջ, մարդու սիրտը մարդկանցից, իրադարձություններից և իրերից հեռացնելն է դեպի Աստծու խոսքերը՝ ստիպելով մարդու սրտին հավատալ, որ Աստծու խոսքերն անկասկած են և միանգամայն ճշմարիտ։ Եթե հավատում ես Աստծուն, պետք է հավատաս Նրա խոսքերին. եթե Աստծուն հավատալու երկար տարիներից հետո դեռ անտեղյակ ես Սուրբ Հոգու ընտրած ուղուց, մի՞թե իսկապես հավատացյալ ես։ Բնականոն մարդկային կյանքի հասնելու համար՝ բնականոն մարդկային կյանքի, որն ունի բնականոն հարաբերություն Աստծու հետ, նախ պետք է հավատաս Նրա խոսքերին։ Եթե դու չես hասել մարդկանց մեջ Սուրբ Հոգու գործի առաջին քայլին, ապա հիմք չունես։ Եթե նույնիսկ ամենատարրական սկզբունքներըգերազանցում են քեզ, ինչպե՞ս ես քայլելու առջևում ընկած ճանապարհով։ Աստծու կողմից մարդուն կատարելագործելու ճիշտ ուղու վրա ոտք դնելը նշանակում է մտնել Սուրբ Հոգու ներկայիս գործի ճիշտ ուղու մեջ, այսինքն՝ ոտք դնել Սուրբ Հոգու ընտրած ուղու վրա։ Հենց հիմա Սուրբ Հոգու ընտրած ուղին Աստծու ներկայիս խոսքերն են։ Ուստի, եթե մարդիկ պետք է ոտք դնեն Սուրբ Հոգու ուղու վրա, նրանք պետք է հնազանդվեն մարմնացած Աստծու ներկայիս խոսքերին, ուտեն և խմեն դրանք։ Այն գործը, որ Նա անում է, խոսքերի գործն է. ամեն ինչ սկսվում է Նրա խոսքերից, և ամեն ինչ կառուցված է Նրա խոսքերի վրա` Նրա ներկայիս խոսքերի վրա։ Անկախ նրանից՝ դա մարմնացած Աստծու հարցում համոզված լինելն է, թե մարմնացած Աստծուն ճանաչելը, յուրաքանչյուրը պահանջում է ավելի շատ ջանք գործադրել Նրա խոսքերի վրա։ Հակառակ դեպքում՝ մարդիկ ոչնչի չեն կարող հասնել և կմնան առ ոչինչ։ Միայն Աստծու խոսքերն ուտելու և խմելու վրա հիմնվելով և դրանով իսկ Նրան ճանաչելով ու Նրան բավարարելով՝ մարդիկ կարող են աստիճանաբար կառուցել բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Մարդկանց համար Աստծու հետ ավելի լավ համագործակցություն չկա, քան Նրա խոսքերն ուտելն ու խմելը և դրանք կիրարկելը։ Նման կիրարկման միջոցով նրանք լավագույնս ի վիճակի են հաստատուն կանգնելու Աստծու ժողովրդի վկայության մեջ։ Երբ մարդիկ ըմբռնում են Աստծու ներկայիս խոսքերը և ի վիճակի են հնազանդվելու դրանց, նրանք ապրում են Սուրբ Հոգով առաջնորդվելու ճանապարհին և ոտք են դրել Աստծու կողմից մարդուն կատարելագործելու ճիշտ ուղու վրա։ Նախկինում մարդիկ կարող էին ստանալ Աստծու գործը՝ պարզապես Աստծու շնորհը փնտրելով կամ խաղաղություն և ուրախություն փնտրելով, բայց հիմա ամեն ինչ այլ է։ Առանց մարմնացած Աստծու խոսքերի, առանց Նրա խոսքերի իրականության, մարդիկ չեն կարող արժանանալ Աստծու հավանությանը և բոլորը դուրս կթողնվեն Աստծու կողմից։ Բնականոն հոգևոր կյանքի հասնելու համար մարդիկ նախ պետք է ուտեն և խմեն Աստծու խոսքերը և կիրարկեն դրանք, ապա այս հիմքի վրա հաստատեն բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Ինչպե՞ս ես համագործակցում։ Ինչպե՞ս ես հաստատուն կանգնում Աստծու ժողովրդի վկայության մեջ։ Ինչպե՞ս ես կառուցում բնականոն հարաբերություն Աստծու հետ։

Ինչպես տեսնել՝ արդյո՞ք դու ունես բնականոն հարաբերություն Աստծու հետ քո առօրյա կյանքում։

1. Հավատո՞ւմ ես Աստծու սեփական վկայությանը։

2. Արդյո՞ք դու քո սրտում հավատո՞ւմ ես, որ Աստծու խոսքերը միանգամայն ճշմարիտ են և անսխալական։

3. Արդյո՞ք դու այն մեկն ես, ով կիրարկում է Նրա խոսքերը։

4. Արդյո՞ք նվիրված ես Նրա հանձնարարությանը։ Ի՞նչ ես անում Նրա հանձնարարությանը նվիրված լինելու համար։

5. Արդյո՞ք այն ամենն, ինչ անում ես` Աստծուն բավարարելու և Նրան նվիրված լինելու համար է։

Վերը թվարկված կետերի միջոցով դու կարող ես գնահատել, թե արդյոք ունես բնականոն հարաբերություն Աստծու հետ ներկա փուլում։

Եթե ի վիճակի ես ընդունելու Աստծու հանձնարարությունը, ընդունելու Նրա խոստումը և հետևելու Սուրբ Հոգու ընտրած ուղուն, ապա հետևում ես Աստծու կամքին։ Արդյո՞ք Սուրբ Հոգու ընտրած ուղին ներքուստ պարզ է քեզ համար։ Արդյո՞ք դու այս պահին գործում ես Սուրբ Հոգու ընտրած ուղուն համապատասխան։ Արդյո՞ք սիրտդ մոտենում է Աստծուն։ Ցանկանո՞ւմ ես համընթաց քայլել Սուրբ Հոգու նորագույն լույսի հետ։ Ցանկանո՞ւմ ես ձեռք բերվել Աստծու կողմից։ Ցանկանո՞ւմ ես դառնալ Աստծու փառքի դրսևորումը երկրի վրա։ Ունե՞ս արդյոք վճռականություն՝ հասնելու նրան, ինչ Աստված պահանջում է քեզանից։ Եթե Աստծու խոսքերն ասվելիս ներսումդ կա համագործակցելու և Աստծուն բավարարելու վճռականություն, եթե սա է մտայնությունդ, դա նշանակում է, որ Աստծու խոսքերը պտուղ են տվել սրտումդ։ Եթե չունես նման վճռականություն, եթե չունես նպատակներ, որոնց ձգտում ես, դա նշանակում է, որ Աստված քո սիրտը չի հուզել։

Մարդկանց՝ պաշտոնապես արքայության ուսուցման մեջ մտնելուն պես այն պահանջները, որոնք Աստված դնում է նրանց առջև, ավելի բարձր մակարդակի են դառնում։ Ի՞նչ առումով կարելի է տեսնել այս ավելի բարձր պահանջները։ Նախկինում ասվում էր, որ մարդիկ կյանք չունեն։ Այսօր նրանք ձգտում են կյանքի և ձգտում են դառնալ Աստծու ժողովուրդ, ձեռք բերվել Աստծու կողմից և կատարելագործվել Աստծու կողմից։ Մի՞թե սա ավելի բարձր մակարդակ չէ։ Իրականում, այն պահանջները, որոնք Աստված դնում է մարդկանց առջև, ավելի պարզ են, քան նախկինում էին։ Մարդկանցից չի պահանջվում լինել ծառայություն մատուցողներ կամ մեռնել. այն ամենը, ինչ պահանջվում է նրանցից, Աստծու ժողովուրդ դառնալն է։ Մի՞թե դա ավելի պարզ չէ։ Քեզանից պահանջվում է միայն սիրտդ նվիրել Աստծուն և ենթարկվել Նրա առաջնորդությանը, ու ամեն ինչ իրականություն կդառնա Ինչո՞ւ է քեզ թվում, թե սա այդքան դժվար է։ Այսօր կյանքի մուտքի մասին խոսվում է ավելի պարզ, քան նախկինում։ Անցյալում մարդիկ շփոթված էին և չգիտեին` ինչ է ճշմարտության իրականությունը։ Իրականում, բոլոր նրանք, ովքեր արձագանքում են, երբ լսում են Աստծու խոսքերը, ովքեր լուսավորված և պայծառացած են Սուրբ Հոգու կողմից, ու ովքեր Աստծու առաջ ստանում են Նրա կատարելագործումը և փոխվում են խառնվածքով․ բոլոր նման մարդիկ կյանք ունեն։ Աստված ուզում է կենդանի էակներ, այլ ոչ թե մեռածներ. եթե մեռած ես, կյանք չունես, և Աստված չի խոսի քեզ հետ, առավել ևս Նա չի բարձրացնի քեզ` որպես Իր ժողովրդից մեկը։ Քանի որ դուք բարձրացվել եք Աստծու կողմից և Նրանից ստացել եք նման մեծ օրհնություն, սա ցույց է տալիս, որ դուք բոլորդ կյանք ունեցող մարդիկ եք, իսկ կյանք ունեցող մարդիկ գալիս են Աստծուց։

Կյանքի դիրքորոշման փոփոխության ձգտելիս կիրարկման ուղին շատ պարզ է։ Եթե իրական փորձառությանդ մեջ ի վիճակի ես հետևելու Սուրբ Հոգու ներկայիս խոսքերին և փորձառաբար ապրելու Աստծու գործը, ապա խառնվածքդ կարող է փոխվել։ Եթե դու հետևում ես այն ամենին, ինչ ասում է Սուրբ Հոգին, և ձգտում ես ըստ այնմ, ինչ ասում է Սուրբ Հոգին, ապա դու Նրան հնազանդվող մարդ ես, և քո խառնվածքի մեջ փոփոխություն կլինի։ Մարդկանց խառնվածքը փոխվում է Սուրբ Հոգու ներկայիս խոսքերով. եթե միշտ կառչում ես անցյալի փորձառություններիցդ և կանոններից, ապա խառնվածքդ չի կարող փոխվել։ Եթե Սուրբ Հոգու այսօրվա խոսքերը պահանջում են, որ բոլոր մարդիկ մտնեն բնականոն մարդկային կյանքի մեջ, բայց շարունակում ես կենտրոնանալ արտաքին բաների վրա, շփոթված ես իրականության հարցում և դրան լուրջ չես վերաբերում, ապա դու այն մարդն ես, ով ձախողել է համընթաց քայլելը Սուրբ Հոգու գործի հետ, մեկը, ով ոտք չի դրել Սուրբ Հոգու առաջնորդության ուղու վրա։ Քո խառնվածքը կարող է փոխվել, թե ոչ, կախված է նրանից, թե արդյո՞ք դու համընթաց ես քայլում Սուրբ Հոգու ներկայիս խոսքերի հետ, և արդյո՞ք ունես ճշմարիտ ճանաչողություն։ Սա տարբերվում է նրանից, ինչ դուք նախկինում հասկացել եք։ Խառնվածքի այն փոփոխությունը, որը հասկանում էիր նախկինում, այն էր, որ դու, հակված լինելով դատելու Աստծու կարգավարժանքի միջոցով, դադարել ես կամայականորեն խոսելուց, բայց դա փոփոխության միայն մեկ կողմն է։ Հիմա ամենավճռորոշ կետը Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելն է՝ հետևել այն ամենին, ինչ ասում է Աստված, և հնազանդվել այն ամենին, ինչ Նա ասում է։ Մարդկանց խառնվածքը չի կարող փոխվել իրենց իսկ կողմից. նրանք պետք է ենթարկվեն Աստծու խոսքերի դատաստանին և պատժին, փորձություններին և զտմանը, կամ էտվեն և կարգավարժվեն Նրա խոսքերով։ Միայն այդ ժամանակ նրանք կարող են հասնել Աստծու հանդեպ հնազանդության և հավատարմության և այլևս անփույթ չլինել Նրա հանդեպ։ Հենց Աստծու խոսքերի զտման ներքո է, որ մարդկանց խառնվածքը փոխվում է։ Միայն Նրա խոսքերի մերկացման, դատաստանի, կարգավարժման և էտման միջոցով նրանք այլևս չեն համարձակվի անխոհեմ գործել, այլ փոխարենը կդառնան կայուն և հավասարակշռված։ Ամենակարևոր կետն այն է, որ նրանք ի վիճակի կլինեն հնազանդվելու Աստծու ներկայիս խոսքերին և Նրա գործին։ Նույնիսկ եթե դա չի համապատասխանում մարդկային պատկերացումներին, նրանք ի վիճակի կլինեն մի կողմ դնելու այդ պատկերացումները և կանխամտածված կերպով հնազանդվելու։ Անցյալում խառնվածքի փոփոխությունների մասին խոսակցությունները հիմնականում վերաբերում էին ինքն իր դեմ ապստամբելու, մսեղիին տառապանք թույլ տալու, մարմինը կարգավարժելու և մարմնական նախասիրություններից ազատվելու կարողությանը, ինչը խառնվածքի փոփոխության մի տեսակ է։ Այսօր բոլորը գիտեն, որ խառնվածքի փոփոխության իրական դրսևորումն Աստծու ներկայիս խոսքերին հնազանդվելն է և Նրա նոր գործն իսկապես ճանաչելը։ Այսկերպ, Աստծու վերաբերյալ մարդկանց նախկին պատկերացումների վրա հիմնված գիտելիքը կարող է ջնջվել, և նրանք կարող են հասնել Աստծու ճշմարիտ ճանաչողությանն ու Նրան հնազանդվելուն. միայն սա է խառնվածքի փոփոխության իսկական դրսևորումը։

Մարդկանց ձգտումը դեպի կյանքի մուտք հիմնված է Աստծու խոսքերի վրա։ Նախկինում ասվում էր, որ ամեն ինչ իրագործվում է Նրա խոսքերի շնորհիվ, բայց ոչ ոք չէր նկատում այս փաստը։ Եթե մտնես ներկայիս քայլը փորձառաբար ապրելու մեջ, ամեն ինչ պարզ կլինի քեզ համար, և լավ հիմք կկառուցես ապագա փորձությունների համար։ Ինչ էլ որ Աստված ասի, կենտրոնացիր միայն Նրա խոսքերի մեջ մուտքի վրա։ Երբ Աստված ասում է, որ կսկսի պատժել մարդկանց, ընդունիր Նրա պատիժը։ Երբ Աստված պահանջում է, որ մարդիկ մեռնեն, ընդունիր այդ փորձությունը։ Եթե դու միշտ ապրում ես Նրա նորագույն արտահայտումների մեջ, Աստծու խոսքերն ի վերջո կկատարելագործեն քեզ։ Որքան շատ մտնես Աստծու խոսքերի մեջ, այնքան ավելի արագ կկատարելագործվես։ Ինչո՞ւ եմ Ես հաղորդակցություն առ հաղորդակցություն խնդրում ձեզ ճանաչել և մտնել Աստծու խոսքերի մեջ։ Միայն այն ժամանակ, երբ ձգտում և փորձառաբար ապրում ես Աստծու խոսքերում ու մտնում ես Նրա խոսքերի իրականության մեջ, Սուրբ Հոգին հնարավորություն ունի գործելու քո մեջ։ Հետևաբար, դուք բոլորդ Աստծու գործելու յուրաքանչյուր մեթոդի մասնակիցներն եք, և անկախ ձեր տառապանքի աստիճանից, ի վերջո կստանաք «հուշանվեր»։ Ձեր վերջնական կատարելագործմանը հասնելու համար դուք պետք է մտնեք Աստծու բոլոր խոսքերի մեջ։ Սուրբ Հոգու կողմից մարդկանց կատարելագործումը միակողմանի չէ. Նա պահանջում է մարդկանց համագործակցությունը, Նրան անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը գիտակցաբար համագործակցի Իր հետ։ Ինչ էլ որ Աստված ասի, կենտրոնացեք միայն Նրա խոսքերի մեջ մտնելու վրա. սա ավելի օգտակար կլինի ձեր կյանքին։ Ամեն ինչ ձեր խառնվածքի մեջ փոփոխության հասնելու համար է։ Երբ մտնես Աստծու խոսքերի մեջ, Նա կհուզի քո սիրտը, և դու ի վիճակի կլինես ճանաչելու այն ամենը, ինչին Աստված ցանկանում է հասնել Իր գործի այս քայլում ու կունենաս դրան հասնելու վճռականություն։ Պատժի ժամանակաշրջանում կային մարդիկ, որոնք հավատում էին, որ սա գործի մեթոդ է, և չէին հավատում Աստծու խոսքերին։ Արդյունքում, նրանք չենթարկվեցին զտման և դուրս եկան պատժի ժամանակաշրջանից՝ առանց որևէ բան ձեռք բերելու կամ հասկանալու։ Կային ոմանք, ովքեր իսկապես մտան այս խոսքերի մեջ՝ առանց նույնիսկ կասկածի նշույլի, ովքեր ասում էին, որ Աստծու խոսքերն անսխալական ճշմարտություն են, և որ մարդկությունը պետք է պատժվի։ Նրանք որոշ ժամանակ պայքարեցին դրա մեջ՝ մի կողմ դնելով իրենց ապագան և ճակատագիրը, ու երբ դուրս եկան, նրանց խառնվածքը որոշակի փոփոխության էր ենթարկվել, և նրանք ձեռք էին բերել Աստծու ավելի խոր ճանաչողություն։ Նրանք, ովքեր դուրս եկան պատժից, բոլորն էլ զգացին Աստծու հաճելիությունը և գիտակցեցին, որ գործի այս քայլը մարմնավորում էր Աստծու մեծ սերը, որն իջնում էր իրենց մեջ, որ դա Աստծու սիրո նվաճումն ու փրկությունն էր։ Նրանք նաև ասում էին, որ Աստծու մտքերը միշտ բարի են, և որ այն ամենը, ինչ Աստված անում է մարդու մեջ, գալիս է սիրուց, ոչ թե ատելությունից։ Նրանք, ովքեր չէին հավատում Աստծու խոսքերին, ովքեր չէին ապավինում Նրա խոսքերին, չենթարկվեցին զտման պատժի ժամանակաշրջանում, և արդյունքում Սուրբ Հոգին նրանց հետ չէր, ու նրանք ոչինչ չշահեցին։ Նրանց համար, ովքեր մտան պատժի ժամանակաշրջան, թեև նրանք ենթարկվեցին զտման, Սուրբ Հոգին թաքուն գործում էր նրանց ներսում, և արդյունքում նրանց կյանքի դիրքորոշումը փոխվեց։ Ոմանք արտաքուստ թվում էին շատ դրական, ամբողջ օրը լի էին ուրախությամբ, բայց նրանք չմտան Աստծու խոսքերի զտման վիճակի մեջ և ուստի բոլորովին չփոխվեցին, ինչն Աստծու խոսքերին չհավատալու հետևանքն էր։ Եթե չես հավատում Աստծու խոսքերին, ապա Սուրբ Հոգին չի գործի քո մեջ։ Աստված հայտնվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրա խոսքերին, և նրանք, ովքեր հավատում ու ընդունում են Նրա խոսքերը, ի վիճակի կլինեն ձեռք բերելու Նրա սե՛րը։

Աստծու խոսքերի իրականության մեջ մտնելու համար պետք է գտնես կիրարկման ուղին և իմանաս ինչպես կիրարկել Աստծու խոսքերը։ Միայն այդպես փոփոխություն կլինի կյանքիդ բնույթի մեջ, միայն այս ուղիով կարող ես կատարելագործվել Աստծու կողմից, և միայն այսկերպ Աստծու կողմից կատարելագործված մարդիկ կարող են համահունչ լինել Նրա մտադրություններին։ Նոր լույս ստանալու համար պետք է ապրես Նրա խոսքերի մեջ։ Սուրբ Հոգուց ընդամենը մեկ անգամ հուզվելը բոլորովին բավարար չէ. պետք է ավելի խորանաս։ Ներքին եռանդն արթնանում է նրանց համար, ովքեր հուզվել են միայն մեկ անգամ, և նրանք ցանկանում են ձգտել, բայց դա չի կարող հարատևել. նրանք պետք է մշտապես հուզվեն Սուրբ Հոգուց։ Անցյալում Ես բազմիցս հիշատակել եմ Իմ հույսը, որ Աստծու Հոգին կարող է հուզել մարդկանց ոգիները, որպեսզի նրանք ձգտեն փոփոխությունների իրենց կյանքի բնույթի մեջ, և ձգտելով հուզվել Աստծու կողմից՝ կարողանան հասկանալ իրենց սեփական պակասությունները և Նրա խոսքերը փորձառաբար ապրելու ընթացքում կարողանան ազատվել իրենց մեջ եղած անմաքրություններից (ինքնարդարությունից, ամբարտավանությունից, պատկերացումներից և այլն)։ Մի՛ կարծիր, թե նոր լույս ստանալու հարցում պարզապես նախաձեռնող լինելը բավարար կլինի. պետք է նաև ազատվես այն ամենից, ինչը բացասական է։ Մի կողմից՝ պետք է մտնեք դրական տեսանկյունից, իսկ մյուս կողմից՝ պետք է ազատվեք այն ամենից, ինչն անմաքուր է բացասական տեսանկյունից։ Պետք է մշտապես քննես քեզ՝ տեսնելու, թե որ անմաքրությունները դեռ գոյություն ունեն ներսումդ։ Մարդկության կրոնական պատկերացումները, մտադրությունները, հույսերը, ինքնարդարությունը և ամբարտավանությունը բոլորն անմաքուր բաներ են։ Նայիր ներսդ և ամեն ինչ դասավորիր Աստծու մերկացման բոլոր խոսքերի հետ կողք կողքի՝ տեսնելու, թե որ կրոնական պատկերացումներն ունես։ Միայն երբ իր ապես ճանաչես դրանք, կկարողանաս ազատվել դրանցից։ Ոմանք ասում են. «Հիմա բավական է պարզապես հետևել Սուրբ Հոգու ներկայիս գործի լույսին։ Ուրիշ ոչնչի համար անհանգստանալու կարիք չկա»։ Բայց այն ժամանակ, երբ կրոնական պատկերացումներդ ի հայտ գան, ինչպե՞ս ես ազատվելու դրանցից։ Կարծում ես՝ Աստծու ներկայիս խոսքերին հետևելը պա՞րզ անելիք է։ Եթե կրոնի մարդ ես, խաթարումներ կարող են առաջանալ կրոնական պատկերացումներիցդ և սրտումդ եղած ավանդական աստվածաբանական տեսություններից, և երբ այս բաներն ի հայտ են գալիս, դա անհանգստացնում է քո՝ նոր բաների ընդունումը։ Սրանք բոլորն իրական խնդիրներ են։ Եթե ձգտում ես միայն Սուրբ Հոգու ներկայիս խոսքերին, չես կարող բավարարել Աստծու մտադրությունները։ Սուրբ Հոգու ներկայիս լույսին ձգտելուն միաժամանակ պետք է ճանաչես, թե որ պատկերացումները և մտադրություններն ես տածում ու ինչ մարդկային ինքնարդարություն ունես, և որ վարքագծերն են ըմբոստ Աստծու դեմ։ Եվ այս բոլոր բաները ճանաչելուց հետո պետք է ազատվես դրանցից։ Նախկին գործողություններիդ և վարքագծերիդ դեմ ըմբոստանալն արվում է հանուն այն բանի, որ հնարավորություն ունենաս հետևելու այն խոսքերին, որոնք Սուրբ Հոգին ասում է այսօր։ Խառնվածքի փոփոխության մի կողմից հասնում են Աստծու խոսքերի միջոցով, իսկ մյուս կողմից՝ այն պահանջում է համագործակցություն մարդկության կողմից։ Կա Աստծու գործը, և ապա կա մարդկային կիրարկումը, և երկուսն էլ անփոխարինելի են։

Ծառայության ապագա ուղուդ վրա ինչպե՞ս կարող ես բավարարել Աստծու մտադրությունները։ Մի վճռորոշ կետ է կյանքի մուտքին ձգտելը, խառնվածքի փոփոխությանը ձգտելը և ճշմարտության մեջ ավելի խորը մուտքին ձգտելը. սա է Աստծու կողմից կատարելագործվելուն և ձեռք բերվելուն հասնելու ուղին։ Դուք բոլորդ Աստծու հանձնարարությունը ստացողներ եք, բայց ի՞նչ տեսակի հանձնարարություն։ Սա վերաբերում է գործի հաջորդ քայլին. գործի հաջորդ քայլը կլինի ավելի մեծ գործ, որն իրականացվում է ողջ տիեզերքում, ուստի այսօր պետք է ձգտեք փոփոխությունների ձեր կյանքի բնույթի մեջ, որպեսզի ապագայում ճշմարտապես դառնաք Աստծու՝ Իր գործի միջոցով փառք ձեռք բերելու ապացույցը և գուցե վերածվեք նմուշների Նրա ապագա գործի համար։ Այսօրվա ձգտումն ամբողջովին հանուն ապագա գործի հիմքը դնելու է, որպեսզի կարողանաք օգտագործվել Աստծու կողմից և վկայություն կրել Նրա համար։ Եթե սա դարձնես ձգտմանդ նպատակը, ի վիճակի կլինես ձեռք բերելու Սուրբ Հոգու ներկայությունը։ Որքան ավելի բարձր սահմանես ձգտմանդ նպատակը, այնքան ավելի շատ կարող ես կատարելագործվել։ Որքան շատ ես ձգտում ճշմարտությանը, այնքան ավելի շատ է գործում Սուրբ Հոգին։ Որքան շատ եռանդ ներդնես ձգտմանդ մեջ, այնքան ավելին ձեռք կբերես։ Սուրբ Հոգին կատարելագործում է մարդկանց՝ ըստ նրանց ներքին վիճակի։ Ոմանք ասում են, որ չեն կամենում օգտագործվել Աստծու կողմից կամ կատարելագործվել Նրա կողմից, որ պարզապես ուզում են՝ իրենց մսեղին ապահով մնա և ոչ մի դժբախտություն չկրի։ Ոմանք հոժարակամ չեն մտնելու թագավորություն, սակայն հոժարակամ են իջնելու անհատակ անդունդը։ Այդ դեպքում Աստված նաև կտա ուզածդ։ Ինչի էլ որ ձգտես, Աստված կիրագործի դա։ Այսպիսով՝ ինչի՞ ես ձգտում ներկայում։ Կատարելագործվելո՞ւն։ Արդյո՞ք ներկայիս գործողություններդ և վարքագծերդ հանուն Աստծու կողմից կատարելագործվելու և Նրա կողմից ձեռք բերվելու են։ Պետք է մշտապես այսպես չափես քեզ առօրյա կյանքումդ։ Եթե ողջ սիրտդ ներդնես մեկ նպատակի ձգտման մեջ, Աստված անկասկած կկատարելագործի քեզ։ Այսպիսին է Սուրբ Հոգու ուղին։ Այն ուղին, որով Սուրբ Հոգին ուղղորդում է մարդկանց, ձեռք է բերվում նրանց ձգտման միջոցով։ Որքան շատ ես ծարավ կատարելագործվելու և ձեռք բերվելու Աստծու կողմից, այնքան ավելի շատ Սուրբ Հոգին կգործի ներսումդ։ Որքան շատ չես կարողանում ձգտել և որքան ավելի բացասական ու հետադիմական ես, այնքան ավելի քիչ հնարավորություններ ունի Սուրբ Հոգին գործելու. ժամանակի ընթացքում Սուրբ Հոգին կթողնի քեզ։ Ցանկանո՞ւմ ես կատարելագործվել Աստծու կողմից։ Ցանկանո՞ւմ ես ձեռք բերվել Աստծու կողմից։ Ցանկանո՞ւմ ես օգտագործվել Աստծու կողմից։ Դուք պետք է ձգտեք ամեն ինչ անել հանուն Աստծու կողմից կատարելագործվելու, ձեռք բերվելու և օգտագործվելու, որպեսզի տիեզերքը և այն ամենը, ինչ կա, կարողանան տեսնել Աստծու գործողությունները՝ դրսևորված ձեր մեջ։ Դուք տերն եք բոլոր բաների մեջ, և այն ամենի միջավայրում, ինչ կա, Աստված պիտի վայելի վկայություն և փառք ձեր միջոցով։ Միայն սա է ապացուցում, որ դուք ամենաօրհնվա՛ծն եք բոլոր սերունդներից։

Նախորդը. Իմացե՛ք Աստծու նորագույն գործը և հետևե՛ք Նրա հետքերին

Հաջորդը. Աստծու առջև սիրտդ լռեցնելու մասին

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով