Աստծու կողմից մարդու գործածմանվերաբերյալ
Մարդիկ բացարձակապես անկարող են ինքնուրույն ապրել, բացառությամբ նրանց, ում հատուկ ուղղորդում և առաջնորդում է տրվել Սուրբ Հոգու կողմից Նրանք բոլորը կարիք ունեն Աստծու կողմից գործածվող մարդկանց սպասավորության և հովվության, ուստի յուրաքանչյուր դարաշրջանում Աստված բարձրացնում է տարբեր մարդկանց, որոնք հանուն Նրա գործի ջանք են թափում՝ հովվելու եկեղեցիները։ Այսինքն՝ Աստծու գործը պետք է արվի նրանց միջոցով, ում Նա բարեհաճությամբ է վերաբերվում և արժանի է համարում։ Սուրբ Հոգին պետք է գործի նրանց ներսում եղած այն մասի միջոցով, որն արժանի է գործածման, և նրանք պիտանի են դառնում Աստծու համար Սուրբ Հոգու կողմից կատարելագործվելու միջոցով։ Քանի որ մարդու ըմբռնելու կարողությունը չափազանց թույլ է, նրան պետք է հովվեն Աստծու կողմից գործածվող մարդիկ։ Սա նման է նրան, թե ինչպես Աստված գործածեց Մովսեսին, ում մեջ Նա գտավ շատ բան, որն այն ժամանակ պիտանի էր գործածման համար, և որը Նա գործածեց այդ փուլում Աստծու գործն անելու համար։ Այս փուլում Աստված գործածում է մարդուն՝ միաժամանակ օգտվելով նրա այն մասից, որը կարող է գործածվել Սուրբ Հոգու կողմից գործելու համար Սուրբ Հոգին և՛ ուղղորդում է նրան, և՛ միաժամանակ կատարելագործում մնացած ոչ պիտանի մասը։
Աստծու կողմից գործածվող մարդու կատարած գործը Քրիստոսի կամ Սուրբ Հոգու գործի հետ համագործակցելու համար է։ Այս անձն բարձրացվում է մարդկանց մեջ Աստծու կողմից՝ առաջնորդելու Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց, նա նաև բարձրացվում է Աստծու կողմից՝ մարդկային համագործակցության աշխատանքն անելու համար։ Այսպիսի մեկի միջոցով, ով ի վիճակի է անելու մարդկային համագործակցության աշխատանքը, Աստծու պահանջներից ավելին, որոնք ուղղված են մարդուն և այն գործը, որ Սուրբ Հոգին պետք է անի մարդկանց մեջ, կարող են իրագործվել։ Այլ կերպ կարելի է ասել այսպես․ այս մարդուն գործածելու Աստծու նպատակն այն է, որ բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծուն, կարողանան ավելի լավ հասկանալ Աստծու մտադրություններն ու ավելի մեծ չափով բավարարել Աստծու պահանջները։ Քանի որ մարդիկ անկարող են անմիջականորեն հասկանալ Աստծու խոսքերը կամ Աստծու մտադրությունները, Աստված բարձրացրել է մեկին, ով գործածվում է նման գործ կատարելու համար։ Աստծու կողմից գործածվող այս անձը կարող է նաև նկարագրվել որպես միջնորդ, որի միջոցով Աստված առաջնորդում է մարդկանց, որպես «թարգմանիչ», ով հաղորդակցվում է Աստծու և մարդու միջև։ Ուստի, նման մարդը տարբերվում է Աստծու տան որևէ աշխատողից կամ առաքյալից։ Բոլորի մասին էլ կարելի է ասել, որ նրանք Աստծուն ծառայող մարդիկ են, սակայն իր աշխատանքի էությամբ և Աստծու կողմից իր գործածման հիմքով՝ այս մարդը մեծապես տարբերվում է մյուս աշխատողներից և առաքյալներից։ Իր աշխատանքի էության և իր գործածման հիմքի առումով Աստծու կողմից գործածվող մարդը բարձրացվում է Նրա կողմից, պատրաստվում է Աստծու կողմից Աստծու գործի համար և համագործակցում է հենց Աստծու գործի հետ։ Ոչ ոք երբեք չէր կարող անել նրա գործն իր փոխարեն. այն աստվածային գործին զուգահեռ անփոխարինելի մարդկային համագործակցություն է։ Մինչդեռ մյուս աշխատողների կամ առաքյալների կատարած գործը ոչ այլ ինչէ, քան յուրաքանչյուր ժամանակաշրջանում եկեղեցիների համար նախատեսված բազմաթիվ կարգավորումների փոխանցումն ու իրագործումը կամ կյանքի որոշ պարզ մատակարարման գործը՝ եկեղեցական կյանքը պահպանելու համար։ Այս աշխատողներն ու առաքյալները չեն նշանակվում Աստծու կողմից, առավել ևս չեն կարող կոչվել Սուրբ Հոգու կողմից գործածվողներ։ Նրանք ընտրվում են եկեղեցիներից, և որոշ ժամանակ կրթվելուց ու մշակվելուց հետո, նրանք, ովքեր պիտանի են գործածման համար, պահվում են, մինչդեռ նրանք, ովքեր պիտանի չեն, ուղարկվում են այնտեղ, որտեղից եկել են։ Քանի որ այս մարդիկ ընտրվում են եկեղեցիներից, ոմանք ցույց են տալիս իրենց իրական դեմքը առաջնորդողներ դառնալուց հետո, իսկ ոմանք նույնիսկ շատ վատ բաներ են անում և ի վերջո դուրս են թողնվում։ Մյուս կողմից, Աստծու կողմից գործածվող մարդն այն անձն է, ով պատրաստվել է Աստծու կողմից, և ով օժտված է որոշակի որակով ու ունի մարդկայնություն։ Նա նախապես պատրաստվել և կատարելագործվել է Սուրբ Հոգու կողմից, լիովին առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից, և, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրա գործին, նա ուղղորդվում և կառավարվում է Սուրբ Հոգու կողմից։ Որպես դրա արդյունք՝ այն ուղին, որով նա առաջնորդում է Աստծու ընտրյալ մարդկանց, զերծ է շեղումներից, քանզի Աստված անշուշտ պատասխանատվություն է կրում Իր իսկ գործի համար, և Աստված միշտ կատարում է Իր իսկ գործը։