Հաշվի առնել Աստծու մտադրությունները՝ կատարելագործվելու համար

Որքան շատ հաշվի առնես Աստծու մտադրությունները, այնքան ավելի մեծ բեռ կկրես, և որքան մեծ բեռ կրես, այնքան ավելի հարուստ կլինի քո փորձառությունը։ Երբ հաշվի ես առնում Աստծու մտադրությունները, Աստված բեռ կդնի քեզ վրա, իսկ հետո լուսավորություն կբերի քեզ այն հանձնարարությունների հարցում, որոնք Նա վստահել է քեզ։ Երբ Աստված տալիս է քեզ այս բեռը, Աստծու խոսքերն ուտելիս ու խմելիս հատուկ ուշադրություն կդարձնես դրան առնչվող ճշմարտություններին։ Եթե բեռ ունես եղբայրների և քույրերի կյանքի վիճակների համար, ապա սա Աստծու կողմից քեզ վստահված բեռն է, և միշտ կկրես այս բեռը քո ամենօրյա աղոթքներում։ Այն, ինչ Աստված է անում, դրվել է քեզ վրա, և դու պատրաստակամ ես անելու այն, ինչ Աստված է ցանկանում անել՝ սա է նշանակում Աստծու բեռն ընդունել որպես քոնը։ Այդժամ Աստծու խոսքերն ուտելն ու խմելը կկենտրոնացնես այս տեսակի խնդիրների շուրջ և կմտածես. «Ինչպե՞ս եմ լուծելու այս խնդիրները։ Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ եղբայրներին և քույրերին ազատագրվել և վայելք ունենալ իրենց հոգիներում»։ Հաղորդակցվելիս ևս կկենտրոնանաս այս խնդիրների լուծման վրա, իսկ Աստծու խոսքերն ուտելիս ու խմելիս կկենտրոնանաս այս խնդիրներին առնչվող խոսքերն ուտելու ու խմելու վրա։ Բեռի զգացումով Աստծու խոսքերն ուտելով և խմելով՝ կհասկանաս Նրա պահանջները, և այդժամ քո առաջընթացի ուղին ավելի պարզ կդառնա։ Սա Սուրբ Հոգու կողմից լուսավորություն բերելն ու լուսավորելն է, որ գալիս է, երբ բեռ ունես, և սա նաև Աստծու ուղղորդումն է քեզ համար։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Եթե բեռ չունես, ապա ուշադիր չես լինի Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս՝ երբ սրտումդ բեռ ունենալով ես ուտում և խմում Աստծու խոսքերը, կկարողանաս ըմբռնել դրանց էությունը, գտնել քո ճանապարհը ու հաշվի առնել Աստծու մտադրությունները։ Ուստի, պետք է աղոթես, որ Աստված ավելի շատ բեռ դնի քեզ վրա և ավելի մեծ հանձնարարություններ տա, որպեսզի ապագայում ավելի հստակ ուղի ունենաս քո կիրարկման համար, որ Աստծու խոսքերն ուտելդ և խմելդ ավելի մեծ արդյունքներ տա, որ կարողանաս ըմբռնել Նրա խոսքերի էությունը, և ավելի ընդունակ դառնաս հուզվելու Սուրբ Հոգու կողմից։

Աստծու խոսքերն ուտելն ու խմելը, աղոթքի մեջ կրթվելը, Աստծու բեռը և Նրա վստահած հանձնարարություններն ընդունելը՝ այս ամենը նրա համար է, որ առաջընթացի ուղի ունենաս։ Որքան շատ բեռ կրես Աստծու հանձնարարության համար, այնքան ավելի հեշտ կլինի քեզ համար կատարելագործվել Նրա կողմից։ Ոմանք, երբ նրանց կոչ ես անում, նույնիսկ չեն կամենում համագործակցել ուրիշների հետ՝ Աստծուն ծառայելու գործում․սրանք ծույլ մարդիկ են, որոնք տենչում են հարմարավետություն։ Որքան շատ քեզ խնդրեն ծառայելու համար համագործակցել ուրիշների հետ, այնքան ավելի շատ փորձառություններ կունենաս։ Ավելի շատ բեռ և փորձառություններ ունենալու շնորհիվ կստանաս կատարելագործվելու ավելի շատ հնարավորություններ։ Ուստի, եթե կարողանաս անկեղծությամբ ծառայել Աստծուն, ապա հաշվի կառնես Աստծու բեռը։ Այսպիսով, կունենաս Աստծու կողմից կատարելագործվելու ավելի շատ հնարավորություններ։ Ներկայումս մարդկանց նման մի խումբ կատարելագործվում է։ Որքան ավելի մեծ ուժգնությամբ Սուրբ Հոգին հուզի քեզ, այնքան ավելի շատ հաշվի կառնես Աստծու բեռը, այնքան ավելի շատ կկատարելագործվես Աստծու կողմից և այնքան ավելի շատ ձեռք կբերվես Նրա կողմից, մինչև որ ի վերջո կդառնաս մի մարդ, ում Աստված օգտագործում է։ Ներկայումս կան ոմանք, ովքեր եկեղեցու համար ոչ մի բեռ չեն կրում։ Այս մարդիկ թույլ ու դանդաղկոտ են և հոգ են տանում միայն իրենց սեփական մսեղիի մասին։ Նման մարդիկ ծայրաստիճան եսասեր են, և նրանք նաև կույր են։ Եթե չկարողանաս հստակ տեսնել այս հարցը, ապա ոչ մի բեռ չես կրի։ Որքան շատ հաշվի առնես Աստծու մտադրությունները, այնքան Նա քեզ ավելի մեծ բեռ կտա։ Եսասերները չեն կամենում կրել նման տառապանք։ Նրանք չեն կամենում վճարել գինը, և արդյունքում բաց կթողնեն Աստծու կողմից կատարելագործվելու հնարավորությունները։ Մի՞թե նրանք իրենք իրենց չեն վնասում։ Եթե մեկն ես, ով հաշվի առնում Աստծու մտադրությունները, ապա եկեղեցու համար իսկական բեռ կզարգացնես։ Իրականում, փոխանակ սա անվանելու բեռ, որը կրում ես եկեղեցու համար, ավելի լավ կլիներ այն կոչես բեռ, որը կրում ես քո սեփական կյանքի համար, որովհետև եկեղեցու համար բեռը զարգացնում ես, որպեսզի Աստված նման փորձառությունների միջոցով կատարելագործի քեզ։ Ուստի, ով եկեղեցու համար ամենամեծ բեռն է կրում, ով բեռ է կրում կյանքի մուտքի համար՝ հենց նրանք են, ում Աստված կատարելագործում է։ Հստակ տեսե՞լ ես սա։ Եթե եկեղեցին, որում գտնվում ես, ցրված է ավազի պես, բայց դու չես անհանգստանում և չես բորբոքվում, և նույնիսկ աչք ես փակում, երբ քո եղբայրներն ու քույրերը չեն կարողանում բնականոն կերպով ուտել ու խմել Աստծու խոսքերը, ապա սա բեռ չունենալու դրսևորում է։ Նման մարդիկ նրանք չեն, ում Աստված սիրում է։ Նրանք, ում Աստված սիրում է, քաղցած ու ծարավ են արդարության և ուշադիր են Աստծու մտադրություններին։ Ուստի, պետք է հաշվի առնեք Աստծու բեռը հենց հիմա և այստեղ՝ չպետք է սպասեք, որ Աստված հայտնի Իր արդար բնույթը բյուրավոր մարդկանց, նախքան Աստծու բեռը հաշվի առնելը։ Մի՞թե այն ժամանակ արդեն չափազանց ուշ չի լինի։ Այժմ լավ հնարավորություն է Աստծու կողմից կատարելագործվելու համար։ Եթե թույլ տաս, որ այս հնարավորությունը սահի քո մատների արանքով, ողջ կյանքումդ կզղջաս դրա համար, ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ի վիճակի չեղավ մտնել Քանանի բարի երկիրը և իր ողջ կյանքում զղջաց դրա համար ՝ մահանալով խղճի խայթով։ Երբ Աստծու արդար բնույթը հայտնվի բյուրավոր ժողովուրդներին, կլցվես խղճի խայթով։ Նույնիսկ եթե Աստված չպատժի քեզ, ինքդ կպատժես քեզ քո իսկ զղջումից դրդված։ Ոմանք համոզված չեն սրանում, բայց եթե չես հավատում դրան, պարզապես սպասիր և կտեսնես։ Որոշ մարդիկ հենց նրանք են, ովքեր կտեսնեն, թե ինչպես են այս խոսքերն իրականանում իրենց վրա։ Պատրա՞ստ ես արդյոք ինքդ զոհ դառնալ այս խոսքերի համար։

Եթե չփնտրես Աստծու կողմից կատարելագործվելու հնարավորություններ, և եթե չջանաս առաջիններից լինել կատարելագործվելու քո ձգտման մեջ, ապա ի վերջո կզղջաս դրա համար։ Մարդկանց կատարելագործելու լավագույն հնարավորությունը ներկան է՝ այժմ չափազանց լավ ժամանակ է։ Եթե ջանասիրաբար չձգտես կատարելագործվել Աստծու կողմից, ապա երբ Նրա գործն ավարտվի, բաց թողած կլինես հնարավորությունը՝ արդեն չափազանց ուշ կլինի։ Որքան էլ մեծ լինի քո վճռականությունը, եթե Աստված այլևս գործ չի կատարում, երբեք չես կարողանա հասնել կատարելության, անգամ եթե ուժասպառ լինես։ Օգտվի՛ր այս հնարավորությունից և համագործակցի՛ր, քանի դեռ Սուրբ Հոգին մեծապես գործում է։ Եթե բաց թողնես այս հնարավորությունը, քեզ մեկ ուրիշը չի տրվի, անկախ նրանից, թե ինչ ջանքեր կգործադրես։ Ձեզանից ոմանք բացականչում են․ «Աստվա՛ծ, պատրաստ եմ հաշվի առնել Քո բեռը և բավարարել Քո մտադրությունները»։ Սակայն կիրարկման ուղի չունես, ուստի քո բեռը ևս երկարատև չի լինի։ Եթե քո առջև ուղի ունես, ապա քայլ առ քայլ փորձառություն ձեռք կբերես, և քո փորձառությունը կլինի կառուցվածքային և կազմակերպված։ Մի բեռն ավարտելուց հետո քեզ կտրվի մեկ ուրիշը։ Քո կյանքի փորձառության խորանալուն զուգընթաց՝ քո բեռը ևս ավելի կխորանա։ Որոշ մարդիկ բեռ են կրում միայն այն ժամանակ, երբ ընդունում են Սուրբ Հոգու հուզումը՝ որոշ ժամանակ անց, երբ նրանք այլևս կիրարկման ուղի չեն ունենում, դադարում են որևէ բեռ կրել։ Չես կարող լիովին բեռներ զարգացնել՝ պարզապես Աստծու խոսքերն ուտելով ու խմելով։ Բեռներ կզարգացնես միայն շատ ճշմարտություններ հասկանալով, զանազանություն ձեռք բերելով և ճշմարտությունն օգտագործելով խնդիրներ լուծելու ունակությամբ, և դրանով իսկ ձեռք բերելով Աստծու խոսքերի և Աստծու մտադրությունների ավելի ճշգրիտ հասկացողություն։ Միայն բեռներ ունենալուց հետո կկարողանաս պատշաճ կերպով աշխատանք կատարել։ Եթե բեռ ունես, բայց չունես ճշմարտության հստակ հասկացողություն, ապա դա նույնպես չի օգնի։ Պետք է անձամբ փորձառաբար ապրես Աստծու խոսքերը և իմանաս՝ ինչպես կիրարկել դրանք։ Միայն այն բանից հետո, երբ ինքդ մտնես իրականության մեջ, կկարողանաս մատակարարել, առաջնորդել ուրիշներին և կատարելագործվել Աստծու կողմից։

«Ուղի… (4)»-ում գրված է, որ դուք բոլորդ արքայության ժողովուրդն եք՝ նախասահմանված Աստծու կողմից դարերից առաջ, և ոչ ոք չի կարող ձեզ խլել։ Այնտեղ նաև ասվում է, որ Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուրն օգտագործվի և կատարելագործվի Աստծու կողմից, և որ Նա պահանջում է նրանցից կանգնել որպես Աստծու ժողովուրդ, և որ միայն Աստծու ժողովուրդ դառնալով նրանք կարող են համապատասխանել Աստծու մտադրություններին։ Այն ժամանակ դուք բոլորդ հաղորդակցվեցիք այս հարցի շուրջ՝ քննարկելով Աստծու ժողովրդի չափանիշների վրա հիմնված մուտքի ուղին։ Ուստի, այդ ժամանակ Սուրբ Հոգու կատարած գործն այն էր, որ բոլոր մարդկանց հանի իրենց բացասական վիճակից և առաջնորդի նրանց դեպի դրականը։ Այն ժամանակ Սուրբ Հոգու գործի միտումն այն էր, որ հնարավորություն տա յուրաքանչյուրին ստանձնել իր տեղը որպես Աստծու ժողովուրդ՝ վայելելու Աստծու խոսքերը, և թույլ տա ձեզանից յուրաքանչյուրին հստակ հասկանալ, որ դուք Աստծու ժողովուրդն եք՝ ինչպես նախասահմանված էր դարերից առաջ, որին Սատանան չի կարող խլել։ Ուստի, բոլորդ աղոթեցիք. «Աստվա՛ծ, պատրաստ եմ լինել Քո ժողովրդից մեկը, որովհետև մենք նախասահմանվել ենք Քո կողմից դարերից առաջ, և որովհետև Դու ես շնորհել մեզ այս կարգավիճակը։ Պատրաստ ենք բավարարել Քեզ այս դիրքից»։ Երբ այսպես էիր աղոթում, Սուրբ Հոգին ներգործում էր քեզ վրա՝ սա էր Սուրբ Հոգու գործի միտումը։ Այս ընթացքում պետք է աղոթեք և կրթեք ինքներդ ձեզ՝ հանդարտեցնելու ձեր սրտերն Աստծու առաջ, և պետք է կարողանաք ձգտել կյանքին և արքայության կրթման մեջ մուտք գործելուն։ Սա սկզբնական փուլն է։ Ներկայումս Աստծու գործն այն է, որ յուրաքանչյուրը մտնի ճիշտ ուղի, ունենա բնականոն հոգևոր կյանք և իրական փորձառություններ, ընդունի Սուրբ Հոգու հուզումը և, սրանք որպես հիմք ունենալով, ընդունի Աստծու հանձնարարությունները։ Արքայության կրթման մեջ մտնելու նպատակն այն է, որ ձեր յուրաքանչյուր խոսք, գործ, շարժում, միտք և գաղափար մտնի Աստծու խոսքերի մեջ, որպեսզի ավելի շատ ընդունեք Աստծու հուզումը և դրանով իսկ զարգացնեք աստվածասեր սիրտ, և ավելի շատ բեռ կրեք Աստծու մտադրությունների համար, որպեսզի յուրաքանչյուրդ լինի Աստծու կողմից կատարելագործվելու ուղու վրա, որ յուրաքանչյուրդ լինի ճիշտ ուղու վրա։ Հենց որ հայտնվես Աստծու կողմից կատարելագործվելու այս ուղու վրա, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։ Հենց որ քո մտքերն ու գաղափարները, ինչպես նաև քո սխալ մտադրությունները կարողանան ուղղվել, և կարողանաս մսեղիի մասին մտածելուց շրջվել դեպի Աստծու մտադրությունները հաշվի առնելը, և հենց որ սխալ մտադրությունների ի հայտ գալուց կարողանաս դիմադրել դրանց անհանգստությանը և փոխարենը գործես Աստծու մտադրությունների համաձայն։ Եթե կարողանաս հասնել նման փոփոխության, ապա կյանքի փորձառության ճիշտ ուղու վրա ես։ Հենց որ աղոթքի մեջ քո կրթվելը լինի ճիշտ ուղու վրա, կընդունես Սուրբ Հոգու հուզումը քո աղոթքներում։ Ամեն անգամ աղոթելիս կընդունես Սուրբ Հոգու հուզումը։ Ամեն անգամ աղոթելիս կկարողանաս հանդարտեցնել քո սիրտն Աստծու առաջ։ Ամեն անգամ, երբ ուտում ու խմում ես Աստծու խոսքերի մի հատված, եթե ի վիճակի ես ըմբռնել այն գործը, որը Նա ներկայումս կատարում է, և կարող ես հասկանալ՝ ինչպես աղոթել, ինչպես համագործակցել և ինչպես մտնել դրանց մեջ, միայն այդ ժամանակ Աստծու խոսքերն ուտելդ ու խմելդ արդյունքներ կտա։ Երբ Աստծու խոսքերի մեջ կարողանաս գտնել մուտքի ուղին և կարողանաս ըմբռնել Աստծու ներկայիս գործի դինամիկան, ինչպես նաև Սուրբ Հոգու գործի միտումը, մուտք գործած կլինես ճիշտ ուղու վրա։ Եթե Աստծու խոսքերն ուտելիս ու խմելիս չես ըմբռնել հիմնական կետերը և, դրանից հետո, դեռևս ի վիճակի չես գտնել կիրարկման ուղին, սա ցույց կտա, որ դեռ չգիտես՝ ինչպես ուտել ու խմել Աստծու խոսքերը, և որ չես հայտնաբերել դա անելու մեթոդը կամ սկզբունքը։ Եթե չես ըմբռնել այն գործը, որն Աստված ներկայումս կատարում է, ապա ի վիճակի չես լինի ընդունել այն հանձնարարությունները, որոնք Նա կվստահեր քեզ։ Այն գործը, որն Աստված ներկայումս կատարում է, հենց այն է, ինչի մեջ մարդիկ ներկայումս պետք է մտնեն և հասկանան։ Ըմբռնո՞ւմ եք այս բաները։

Եթե արդյունավետորեն ուտես ու խմես Աստծու խոսքերը, քո հոգևոր կյանքը կդառնա բնականոն, և անկախ նրանից, թե ինչ փորձությունների կարող ես բախվել, ինչ հանգամանքների հանդիպել, ինչ ֆիզիկական հիվանդություններ կրել, եղբայրներից և քույրերից ինչ օտարացում կամ ընտանեկան ինչ դժվարություններ կարող ես ունենալ, ի վիճակի ես բնականոն կերպով ուտել ու խմել Աստծու խոսքերը, բնականոն կերպով աղոթել և շարունակել քո եկեղեցական կյանքը՝ եթե կարողանաս հասնել այս ամենին, դա ցույց կտա, որ մուտք ես գործել ճիշտ ուղու վրա։ Որոշ մարդիկ չափազանց փխրուն են և տոկունություն չունեն։ Փոքր խնդրի հանդիպելիս նրանք լացուկոծ են անում և դառնում բացասական։ Ճշմարտությանը ձգտելը պահանջում է տոկունություն և վճռականություն։ Եթե այս անգամ չես կարողացել բավարարել Աստծու մտադրությունները, ապա պետք է կարողանաս ատել ինքդ քեզ և հոգուդ խորքում լուռ վճռես հաջորդ անգամ հաջողել։ Եթե այս անգամ հաշվի չես առել Աստծու բեռը, ապա պետք է վճռես, որ ապագայում նույն խնդրին բախվելիս ապստամբես մսեղիի դեմ, և վճռես բավարարել Աստծու մտադրությունները։ Ահա այսպես գովելի կդառնաս։ Որոշ մարդիկ նույնիսկ չգիտեն՝ արդյոք իրենց սեփական մտքերը կամ գաղափարները ճիշտ են՝ այդ մարդիկ բթամիտ հիմարնե՛ր են։ Եթե ցանկանում ես հնազանդեցնել սեփական սիրտդ և ապստամբել մսեղիի դեմ, նախ պետք է իմանաս՝ արդյոք քո մտադրությունները ճիշտ են՝ միայն այդ ժամանակ կարող ես հնազանդեցնել սեփական սիրտդ։ Եթե չգիտես՝ քո մտադրությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, կարո՞ղ ես հնազանդեցնել սեփական սիրտդ և ապստամբել մսեղիի դեմ։ Նույնիսկ եթե ապստամբես, դա կանես շփոթված ձևով։ Պետք է իմանաս ու ապստամբես քո սխալ մտադրությունների դեմ՝ սա է նշանակում ապստամբել մսեղիի դեմ։ Հենց գիտակցես, որ քո մտադրությունները, մտքերն ու գաղափարները սխալ են, պետք է արագ փոխես ընթացքդ և քայլես ճիշտ ճանապարհով։ Նախ բեկում մտցրու այս խնդրում և կրթիր ինքդ քեզ այս առումով՝ մուտք գործելու համար, քանի որ քո մտադրությունների ճիշտ կամ սխալ լինելը ամենից լավ դու ինքդ գիտես։ Հենց քո սխալ մտադրությունները շտկվեն, այնպես որ քո մտադրությունները ուշադիր լինեն Աստծուն, այդժամ հասած կլինես սեփական սիրտդ հնազանդեցնելու նպատակին։

Ամենակարևոր բանը, որ հիմա պետք է անեք, Աստծու և Նրա գործի ճանաչողություն ձեռք բերելն է՝ նաև պետք է իմանաս, թե ինչպես է Սուրբ Հոգին գործ կատարում մարդկանց վրա։ Սա էական է ճիշտ ուղու վրա մտնելու համար։ Հենց որ ըմբռնես այս կենսական կետը քեզ համար ավելի հեշտ կլինի դա անել։ Հավատում ես Աստծուն և ճանաչում ես Աստծուն, ինչը ցույց է տալիս, որ առ Աստված քո հավատն արժանի է իր անվանը։ Եթե շարունակես փորձառություն ձեռք բերել, բայց վերջում դեռ ի վիճակի չլինես ճանաչել Աստծուն, ապա անշուշտ մի մարդ ես, ով հակադրվում է Աստծուն։ Նրանք, ովքեր հավատում են միայն Հիսուս Քրիստոսին՝ առանց հավատալու այսօրվա մարմնացած Աստծուն, բոլորը դատապարտված են։ Նրանք բոլորը վերջին օրերի փարիսեցիներ են, քանի որ չեն ընդունում այսօրվա Աստծուն, և նրանք բոլորը հակադրվում են Աստծուն։ Նույնիսկ եթե նրանք հավատան Հիսուսին այնքան ճիշտ, որքան հնարավոր է, դա միանգամայն զուր կլինի՝ Աստված հավանություն չի տա նրանց։ Բոլոր նրանք, ովքեր կրում են միայն Աստծուն հավատացողի ցուցանակը, սակայն իրենց սրտերում Աստծու ճշմարիտ ճանաչողություն չունեն, կեղծավորնե՛ր են։

Աստծու կողմից կատարելագործվելուն ձգտելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում կատարելագործվել Նրա կողմից, ինչպես նաև այն, թե ինչ պայմանների պետք է համապատասխանել՝ կատարելագործվելու համար։ Հենց որ մարդն ըմբռնի նման հարցերը, ապա պետք է գտնի կիրարկման ուղին։ Կատարելագործվելու համար պետք է ունենալ որոշակի որակ։ Շատ մարդկանց որակը ի բնե բավականաչափ բարձր չէ, որի դեպքում պետք է գին վճարես և սուբյեկտիվ ջանք գործադրես։ Որքան վատն է քո որակը, այնքան ավելի շատ սուբյեկտիվ ջանք պետք է գործադրես։ Որքան ավելի մեծ լինի Աստծու խոսքերի քո հասկացողությունը, և որքան շատ դրանք կիրարկես, այնքան ավելի արագ կկարողանաս ոտք դնել Աստծու կողմից կատարելագործվելու ուղու վրա։ Աղոթքի միջոցով՝ կարող ես կատարելագործվել աղոթելիս, Աստծու խոսքերն ուտելով ու խմելով, ըմբռնելով դրանց էությունը և կյանքով արտահայտելով դրանց իրականությունը՝ կարող ես կատարելագործվել։ Ամեն օր փորձառաբար ապրելով Աստծու խոսքերը՝ պետք է իմանաս, թե ինչն է պակասում քո մեջ՝ առավել ևս, պետք է ճանաչես քո կենսական թուլությունը և քո թուլությունները, և աղոթես ու պաղատես Աստծուն։ Այդպես վարվելով՝ աստիճանաբար կկատարելագործվես։ Կատարելության ուղին հետևյալն է՝ աղոթել, ուտել ու խմել Աստծու խոսքերը, ըմբռնել Աստծու խոսքերի էությունը, մտնել Աստծու խոսքերի փորձառության մեջ, իմանալ, թե ինչն է պակասում քո մեջ, հնազանդվել Աստծու գործին, հաշվի առնել Աստծու բեռը և ապստամբել մսեղիի դեմ աստվածասեր սրտիդ միջոցով, և հաճախակի հաղորդակցվել քո եղբայրների և քույրերի հետ, ինչը կարող է հարստացնել փորձառություններդ։ Լինի դա հավաքական կյանք, թե քո անձնական կյանքը, և լինեն դրանք մեծ, թե փոքր հավաքույթներ, դրանք բոլորը կարող են թույլ տալ քեզ ունենալ փորձառություններ, կրթվել և հնարավորություն տալ քո սրտին հանդարտվել Աստծու առաջ ու դառնալ դեպի Նա։ Այս ամենը կատարելագործվելու գործընթացի մի մասն է։ Ինչպես նշվեց ավելի վաղ, Աստծու խոսքերը փորձառաբար ապրելը նշանակում է ի վիճակի լինել իրականում անձամբ փորձառաբար ապրել դրանք և թույլ տալ ինքդ քեզ կյանքով արտահայտել դրանք, որպեսզի ավելի մեծ հավատ և սեր ձեռք բերես առ Աստված, և, այդպես վարվելով, աստիճանաբար հրաժարվես քո սատանայական ապականված բնավորությունից, ոչ պատշաճ մտադրություններից և կյանքով արտահայտես բնականոն մարդու նմանությունը։ Ներսումդ ավելի ու ավելի շատ սեր կլինի առ Աստված, ինչն էլ նշանակում է, որ քո մեջ ավելի ու ավելի կշատանան Աստծու կողմից կատարելագործված մասերը, իսկ այն հատվածները, որոնք ապականված են Սատանայի կողմից, ավելի ու ավելի կքչանան։ Քո գործնական փորձառությունների միջոցով աստիճանաբար ոտք կդնես կատարելության ուղու վրա։ Այսպիսով, եթե ցանկանում ես կատարելագործվել, ապա հատկապես կարևոր է հհաշվի առնել Աստծու մտադրություններն և փորձառաբար ապրել Նրա խոսքերը։

Նախորդը. Աստծու առջև սիրտդ լռեցնելու մասին

Հաջորդը. Աստված կատարելագործում է նրանց, ովքեր համապատասխանում են Իր մտադրություններին

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով