Գլուխ 2

Նոր մոտեցման մեջ մտնելուն զուգընթաց Իմ գործում նոր քայլեր կլինեն։ Քանի որ դա արքայության մեջ է, Ես ուղղակիորեն բաներ կանեմ աստվածայնության միջոցով՝ առաջնորդելով ճանապարհի ամեն մի քայլն ամենանուրբ մանրուքների ճշգրտությամբ, բացարձակապես անխառն մարդկային մտադրություններով։ Ստորև բերված է իրական կիրարկման ուղիների ցանկ։ Քանի որ նեղության և զտման միջոցով է, որ նրանք վաստակել են «ժողովուրդ» կոչումը, և քանի որ Իմ արքայության ժողովուրդն են, Ես պետք է նրանց ներկայացնեմ խիստ պահանջներ, որոնց չափանիշն ավելի բարձր է, քան նախորդ դարաշրջաններում Իմ գործի մեթոդներինը։ Դա ոչ միայն խոսքերի իրականությունն է, այլ, որ ավելի կարևոր է՝ կիրարկման իրականությունը։ Սրանք պետք է առաջին հերթին իրագործվեն։ Բոլոր խոսքերում և գործերում նրանք պետք է համապատասխանեն արքայության ժողովրդից պահանջվող չափանիշներին, և ցանկացած խախտող պետք է անմիջապես հեռացվի, որպեսզի անպատվություն չբերի Իմ անվանը։ Սակայն այն տգետները, որոնք չեն կարող հստակ տեսնել կամ հասկանալ, բացառություն են։ Իմ արքայությունը կառուցելիս կենտրոնացեք Իմ խոսքերն ուտելու և խմելու, Իմ իմաստությունը ճանաչելու և Իմ գործի միջոցով հաստատում գտնելու վրա։ Եթե որևէ մեկն ուշադրություն է դարձնում այլ գրքերի՝ Իմ խոսքերից բացի, Ես անկասկած չեմ ուզում նրանց․ այդպիսի մարդիկ պոռնիկներ են և չեն հնազանդվում Ինձ։ Որպես առաքյալ՝ մարդը չպետք է չափազանց երկար մնա տանը։ Եթե մնա, Ես կհեռացնեմ և այլևս չեմ օգտագործի այդ մարդուն։ Ես չեմ ստիպի նրանց։ Քանի որ առաքյալները երկար ժամանակ տանը չեն լինում, նրանք պետք է երկար ժամանակահատվածներ անցկացնեն եկեղեցում՝ ուսուցանվելու համար։ Առաքյալները պետք է մասնակցեն եկեղեցիների յուրաքանչյուր երկու հավաքույթից առնվազն մեկին։ Այսպիսով, գործակիցների հավաքները (ներառյալ առաքյալների բոլոր հավաքները, եկեղեցու առաջնորդողների բոլոր հավաքները և հստակ ներըմբռնում ունեցող սրբերի բոլոր հավաքները) պետք է հաճախակի դառնան։ Ձեզանից առնվազն ոմանք պետք է հաճախեն յուրաքանչյուր հավաք, իսկ առաքյալները պետք է կենտրոնանան միայն եկեղեցիներին հսկելու վրա։ Սրբերին նախկինում ներկայացված պահանջներն այժմ ավելի խորն են։ Նրանց, ովքեր մեղքեր էին գործել, նախքան Ես վկայեցի Իմ անվան մասին, Իմ հանդեպ իրենց հավատարմության պատճառով Ես դեռ կօգտագործեմ՝ ստուգելուց հետո։ Սակայն նրանք, ովքեր Իմ վկայությունից հետո կրկին մեղանչում են, բայց վճռական են ջանք գործադրել՝ ապաշխարելու և նորից սկսելու համար, այդպիսի մարդիկ պետք է միայն մնան եկեղեցու ներսում։ Այնուամենայնիվ, նրանք չեն կարող լինել անզուսպ և անառակ, այլ ավելի շուտ պետք է ավելի զսպված լինեն, քան մյուսները։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կարգի չեն բերում իրենց ճանապարհներն Իմ արտահայտումներն անելուց հետո, Իմ Հոգին անմիջապես կլքի նրանց, և եկեղեցին իրավունք կունենա իրագործելու Իմ դատաստանը և ստիպելու նրանց հեռանալ եկեղեցուց։ Սա բացարձակ է, և քննարկման տեղ չի կարող լինել։ Եթե որևէ մեկն ընկնում է փորձությունների ժամանակ, այսինքն՝ եթե հեռանում է, ապա ոչ ոք չպետք է ուշադրություն դարձնի այդ մարդուն՝ Ինձ փորձելուց և Սատանային խելագարորեն եկեղեցի ներխուժել թույլ տալուց խուսափելու համար։ Սա է Իմ դատաստանն այդպիսի մարդու նկատմամբ։ Եթե որևէ մեկը գործում է առանց արդարության և հեռացող մարդու հանդեպ իր զգացմունքներից դրդված, ապա ոչ միայն հեռացողը կկորցնի իր տեղը, այլև այդ մարդը նույնպես կվտարվի Իմ ժողովրդի միջից։ Առաքյալների մեկ այլ գործառույթ է կենտրոնանալ ավետարանը քարոզելու վրա։ Իհարկե, սրբերը նույնպես կարող են անել այս գործը, բայց նրանք պետք է իմաստուն լինեն դա անելիս և զերծ մնան փորձանք բերելուց։ Վերոնշյալները կիրարկման ներկայիս ուղիներն են։ Նաև, որպես հիշեցում, պետք է ուշադրություն դարձնեք ձեր քարոզներն ավելի խորը դարձնելուն, որպեսզի բոլորը կարողանան մտնել Իմ խոսքերի իրականության մեջ։ Պետք է ուշիուշով հետևեք Իմ խոսքերին՝ այնպես անելով, որ բոլոր մարդիկ կարողանան դրանք հասկանալ հստակ և աներկբա կերպով։ Սա ամենակարևորն է։ Իմ ժողովրդի միջից նրանք, ովքեր դավաճանության մտքեր են տածում, պետք է վտարվեն, և նրանց չպետք է թույլատրվի երկար մնալ Իմ տանը, որպեսզի անպատվություն չբերեն Իմ անվանը։

1992 թ. փետրվարի 21

Նախորդը. Գլուխ 1

Հաջորդը. Գլուխ 4

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով