Գլուխ 17

Իմ արտահայտումները հնչում են որպես որոտ՝ լույս սփռելով բոլոր ուղղություններով և ողջ երկրի վրա, և որոտի ու կայծակի մեջ մարդը տապալվում է։ Ոչ ոք երբեք հաստատուն չի մնացել որոտի և կայծակի մեջ. մեծամասնությունը սաստիկ սարսափած է Իմ լույսի գալստից և չգիտի՝ ինչ անի։ Երբ Արևելքում սկսում է լույսի թույլ նշույլ երևալ, շատ մարդիկ, ազդված այս թույլ լուսարձակումից, ակնթարթորեն արթնանում են իրենց պատրանքներից։ Սակայն ոչ ոք երբեք չի գիտակցել, որ եկել է այն օրը, երբ Իմ լույսն իջնում է երկրի վրա։ Մարդկանց մեծամասնությունը պապանձվում է լույսի հանկարծակի գալստից, իսկ ոմանք հետաքրքրասեր հայացքով դիտարկում են լույսի շարժումները և դրա մոտենալու ուղղությունը, մինչդեռ ոմանք պատրաստվում են՝ կանգնելով լույսի դիմաց, որպեսզի ավելի հստակորեն հասկանան դրա աղբյուրը։ Բայց և այնպես, արդյոք որևէ մեկը երբևէ բացահայտե՞լ է, թե որքան թանկ է այսօրվա լույսը։ Որևէ մեկը երբևէ զգոն եղե՞լ է այսօրվա լույսի եզակիության հանդեպ։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես շփոթահար է. լույսը խոցում է նրանց աչքերը և տապալում ցեխի մեջ։ Այս թույլ լույսի ներքո կարելի է ասել, որ անկարգությունը ծածկում է երկիրը՝ անտանելիորեն ողորմելի մի տեսարան, որը մոտիկից զննելիս մարդուն անմիջապես լցնում է մելամաղձությամբ։ Սրանից կարելի է եզրակացնել, որ երբ լույսն ուժեղ է, երկրի վիճակն է՛լ ավելի անկարող կլինի թույլ տալ մարդկությանը կանգնել Իմ առջև։ Մարդկությունը գտնվում է լույսի ճառագայթման մեջ. և դարձյալ, ողջ մարդկությունը գտնվում է լույսի փրկության, բայց նաև դրա խոցելու մեջ. կա՞ արդյոք մեկը, ով չի տապալվում լույսից։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է խուսափել լույսի այրումից։ Ես քայլել եմ ողջ տիեզերքով մեկ՝ Իմ ձեռքերով ցանելով Իմ Հոգու սերմերը, որպեսզի երկրի վրայի ողջ մարդկությունն այս պատճառով ազդվի Իմ կողմից։ Երկնքի ամենաբարձր բարձունքից Ես նայում եմ ողջ երկրին՝ դիտելով երկրի վրայի արարածների անհեթեթ և տարօրինակ երևույթները։ Օվկիանոսի մակերևույթը կարծես երկրաշարժի ցնցում է կրում. ծովային թռչունները թռչում են այս ու այն կողմ՝ ձկներ փնտրելով, որպեսզի կուլ տան։ Մինչդեռ ծովի հատակը մնում է անգիտության մեջ, և մակերևույթի իրադրությունները լիովին անկարող են արթնացնել դրա գիտակցությունը, որովհետև օվկիանոսի հատակն այնքան խաղաղ է, որքան երրորդ երկինքը։ Այստեղ մեծ ու փոքր արարածները համագոյակցում են ներդաշնակության մեջ՝ երբեք չներքաշվելով «բերանի և լեզվի ընդհարումների» մեջ։ Բյուրավոր տարօրինակ և արտասովոր երևույթների մեջ մարդկության համար ամենադժվարն Ինձ գոհացնելն է։ Այն դիրքը, որ Ես տվել եմ մարդուն, չափազանց բարձր է, ուստի նրա փառասիրական ձգտումը չափազանց մեծ է, և նրա աչքերում միշտ չենթարկվելու տարր կա։ Մարդու հանդեպ Իմ կարգավարժանքն ու Իմ դատաստանն այնքան շատ մանրակրկիտ մտադրություններ և սիրառատ բարություն են պարունակել, բայց մարդկությունը լիովին անտեղյակ է դրանից։ Ես երբեք դաժանորեն չեմ վերաբերվել որևէ մարդկային էակի. միայն համապատասխան պատժամիջոցներ եմ կիրառել, երբ մարդկությունը ըմբոստ է եղել, և միայն համապատասխան օգնություն եմ առաջարկել, երբ տկար է եղել։ Բայց երբ մարդկությունը երես է թեքում Ինձնից և, ավելին, օգտագործում է Սատանայի դավերը՝ Ինձ դավաճանելու համար, Ես անհապաղ կբնաջնջեմ նրանց՝ թողնելով առանց մեկ այլ հնարավորության՝ Իմ առջև իրենց հմտությունների մեծ ցուցադրություններ անելու, որպեսզի այլևս չկարողանան ինքնագոհ շրջել և վախեցնել ուրիշներին երկրի երեսին։

Ես գործադրում եմ Իմ իշխանությունը երկրի վրա՝ ծավալելով Իմ գործն իր ամբողջության մեջ։ Իմ գործի բոլոր արտացոլումները երկրի երեսին են. մարդկությունը երբեք երկրի վրա ի վիճակի չի եղել ընկալելու Իմ շարժումները երկնքում, ոչ էլ մանրակրկիտ կերպով ընկալելու Իմ Հոգու ուղեծրերն ու հետագծերը։ Մարդկային էակների մեծամասնությունն ընկալում է միայն այն մանրամասները, որոնք ընկած են հոգուց դուրս՝ անկարող լինելով հասկանալ հոգու իրական վիճակը։ Այն պահանջները, որոնք Ես ներկայացնում եմ մարդկությանը, հիմնված չեն Իմ վերացական Ես-ի վրա, որը երկնքում է, ոչ էլ այն անչափելի Ես-ի վրա, որը Ես եմ երկրի վրա։ Ես համապատասխան պահանջներ եմ ներկայացնում՝ ըստ երկրի վրա մարդու հասակի։ Ես երբեք ոչ մեկին դժվարությունների մեջ չեմ գցել, ոչ էլ երբևէ որևէ մեկին խնդրել եմ հանուն Իմ հաճույքի «քամել իր արյունը». մի՞թե Իմ պահանջները կարող են սահմանափակվել միայն նման իրադրություններով։ Երկրի վրա Իմ արարչագործության բոլոր բաների մեջ ո՞ր մեկը չի հնազանդվում այն կարգավորումներին, որոնք Ես անում եմ Իմ բերանից ելած խոսքերի միջոցով։ Ո՞ր մեկն ամբողջովին չի մոխրանում Իմ առջև՝ Իմ խոսքերի և Իմ այրող կրակի կողմից։ Ո՞ր մեկն է համարձակվում Իմ առջև հպարտ ցնծությամբ «գլուխը բարձր պահել»։ Ո՞ր մեկը չի խոնարհվում Իմ առջև։ Մի՞թե Ես այն Աստված եմ, ով պարզապես լռություն է պարտադրում Իմ արարչագործության բաներին։ Իմ արարչագործության բոլոր բաների մեջ Ես ընտրում եմ նրանց, ովքեր համապատասխանում են Իմ մտադրություններին. Բյուրավոր մարդկանցից Ես ընտրում եմ նրանց, ովքեր հոգ են տանում Իմ սրտի մասին։ Ես ընտրում եմ բոլոր աստղերից լավագույններին՝ դրանով իսկ լույսի մի նշույլ ավելացնելով Իմ թագավորությանը։ Ես քայլում եմ երկրի վրա՝ ամենուր տարածելով Իմ բուրմունքը, և ամեն վայրում Ես թողնում եմ Իմ կերպարանքը։ Յուրաքանչյուր վայր արձագանքում է Իմ ձայնի հնչյունով։ Մարդիկ ամենուր կարոտով կանգ են առնում երեկվա գեղեցիկ տեսարանների վրա, քանզի ողջ մարդկությունը հիշում է անցյալը…

Ողջ մարդկությունը տենչում է տեսնել Իմ երեսը, բայց երբ անձամբ իջնում եմ երկրի վրա, նրանք բոլորը զզվում են Իմ գալստից և վանում են լույսի գալը, կարծես Ես մարդու երկնային թշնամին լինեի։ Մարդն Ինձ ողջունում է իր աչքերի պաշտպանողական լույսով և մնում է մշտապես զգոն՝ խորապես վախենալով, որ կարող եմ նրա հետ վարվելու այլ ձևեր ունենալ։ Քանի որ մարդկային էակներն Ինձ համարում են անծանոթ ընկեր, զգում են ասես նրանց անխտիր սպանելու մտադրություն եմ ունեմ։ Մարդու աչքերում Ես նրա ոխերիմ թշնամին եմ։ Նեղության մեջ Իմ ջերմությունը ճաշակելով հանդերձ՝ մարդն այնուամենայնիվ մնում է անտեղյակ Իմ սիրառատ բարությանը և զգուշավոր ու դիմակայող է մնում Իմ հանդեպ։ Նրա դեմ գործելու համար նրա իրադրությունից օգտվելու փոխարեն Ես մարդուն պարուրում եմ գրկի ջերմությամբ, նրա բերանը լցնում եմ քաղցրությամբ և անհրաժեշտ սնունդ եմ դնում նրա ստամոքսի մեջ։ Բայց երբ Իմ ցասումը ցնցի լեռներն ու գետերը, մարդու վախկոտության պատճառով այլևս նրան չեմ շնորհի օգնության այս տարբեր ձևերը։ Այս պահին կսանձազերծեմ Իմ մեծ բարկությունը՝ բոլոր կենդանի էակներին ապաշխարելու հնարավորություն չտալով, այլ փոխարենը հրաժարվելով մարդու հանդեպ Իմ բոլոր հույսերից և տալով այն հատուցումը, որին նա արժանի է։ Այս ժամանակ որոտն ու կայծակը փայլատակում և գոռում են՝ ինչպես օվկիանոսի ալիքները, որոնք մոլեգնում են բարկությունից, ինչպես տասնյակ հազարավոր լեռներ, որոնք փուլ են գալիս։ Իր ըմբոստության համար մարդը մահացու հարված է ստանում որոտից և կայծակից, և բոլոր այլ բաները բնաջնջվում են որոտի և կայծակի պայթյուններից, և ողջ տիեզերքը հանկարծակի ընկղմվում է քաոսի մեջ, և Իմ արարչագործության բաներն անկարող են նորից ձեռք բերել իրենց նախկին կենսունակությունը։ Բյուրավոր մարդիկ չեն կարող խուսափել որոտի գոռոցից. կայծակի փայլատակումների մեջ մարդկային էակները խումբ առ խումբ գլխիվայր ընկնում են արագահոս հոսանքի մեջ՝ քշվելու համար լեռներից թափվող հեղեղներից։ Հանկարծակի «մարդու» աշխարհը համախմբվում է մարդու «նշանակության վայրում»։ Օվկիանոսի մակերևույթին լողում են մարդկանց դիակները։ Ողջ մարդկությունը հեռանում է Ինձնից Իմ ցասման պատճառով, քանզի մարդը վիրավորել է Իմ Հոգու էությունը, և նրա ըմբոստությունը վիրավորանք է հասցրել Ինձ։ Բայց անջուր վայրերում ուրիշ մարդիկ ծիծաղի և երգի մեջ դեռևս վայելում են այն խոստումները, որոնք շնորհել եմ նրանց։

Երբ բոլոր մարդիկ լուռ են, լույսի մի նշույլ եմ արձակում նրանց աչքերի առջև։ Դրանից հետո մարդկանց միտքը պարզվում է, և աչքերը՝ պայծառանում, այլևս չցանկանալով լուռ մնալ. այսպիսով, հոգևոր զգացումն անմիջապես արթնանում է նրանց սրտերում։ Երբ դա տեղի է ունենում, ողջ մարդկությունը հարություն է առնում։ Մի կողմ նետելով իրենց դժգոհությունները՝ բոլոր մարդիկ գալիս են Իմ առջև՝ ողջ մնալու ևս մեկ հնարավորություն շահելով այն խոսքերի միջոցով, որոնք Ես հռչակում եմ։ Մարդկային էակները բոլորը ցանկանում են ապրել երկրի երեսին, բայց նրանցից ո՞վ է երբևէ մտադրություն ունեցել ապրելու հանուն Ինձ։ Նրանցից ո՞վ է երբևէ հիանալի բաներ բացահայտել իր մեջ, որոնք առաջարկում է Իմ հաճույքի համար։ Նրանցից ո՞վ է երբևէ զգացել Իմ գրավիչ բուրմունքը։ Բոլոր մարդկային էակները կոպիտ և անտաշ բաներ են։ Արտաքուստ կարծես շլացնում են աչքերը, բայց նրանց էությունն Ինձ անկեղծորեն սիրելը չէ, որովհետև մարդկային սրտի խորքերում երբեք Ինձնից որևէ տարր չի եղել։ Մարդը չափազանց պակասավոր է։ Նրան Ինձ հետ համեմատելը կարծես բացահայտում է մի անդունդ, որն այնքան մեծ է, որքան երկնքի և երկրի միջև եղածը։ Բայց Ես չեմ հարվածում մարդու թույլ և խոցելի տեղերին, ոչ էլ ծաղրում եմ նրան իր թերությունների պատճառով։ Իմ ձեռքերը հազարավոր տարիներ աշխատել են երկրի վրա, և այդ ողջ ընթացքում Իմ աչքերը հսկել են ողջ մարդկությանը։ Սակայն Ես երբեք անփութորեն չեմ վերցրել ոչ մի մարդկային կյանք՝ խաղալու համար, կարծես այն խաղալիք լիներ։ Ես գիտակցում եմ մարդու տառապանքը և ցավում եմ այն գնի համար, որը վճարել է։ Երբ կանգնած է Իմ առջև, չեմ ցանկանում անակնկալի բերել մարդուն՝ նրան հանդիմանելու համար, ոչ էլ ցանկանում եմ նրան անցանկալի բաներ տալ։ Փոխարենն այս ողջ ընթացքում Ես միայն մատակարարել եմ մարդուն և տվել նրան։ Ուստի, այն ամենը, ինչ մարդը վայելում է, Իմ շնորհն է, դա այն ողջ առատությունն է, որը գալիս է Իմ ձեռքից։ Քանի որ Ես երկրի վրա եմ, մարդը երբեք ստիպված չի եղել քաղցի տանջանքները կրել։ Ավելի շուտ Ես թույլ եմ տալիս մարդուն ստանալ Իմ ձեռքերում եղած բաները, որոնք կարող է վայելել, և մարդկությանը թույլ եմ տալիս ապրել Իմ օրհնությունների մեջ։ Մի՞թե ողջ մարդկությունը չի ապրում Իմ հանդիմանության ներքո։ Ճիշտ ինչպես լեռների խորքերում առատություն կա և ջրերում վայելելու բաների առատություն, մի՞թե այսօր Իմ խոսքերի մեջ ապրող մարդիկ առավել ևս չունեն սնունդ՝ գնահատելու և ճաշակելու համար։ Ես երկրի վրա եմ, և մարդկությունը վայելում է Իմ օրհնությունները երկրի վրա։ Երբ թողնեմ երկիրը, որի ժամանակ Իմ գործը նույնպես կհասնի իր ավարտին, մարդկությունն այլևս իր թուլության պատճառով չի ստանա Իմ ներողամտությունը։

1992 թ. մարտի 16

Նախորդը. Գլուխ 16

Հաջորդը. Գլուխ 18

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով