Божьи слова на каждый день: Суд в последние дни | Отрывок 81
Бог не дублирует Свою работу в каждом периоде. Так как последние дни наступили, Он будет совершать ту работу, которую Он выполняет в...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Աստծու գործը մի բան է, որը չես կարող ըմբռնել։ Եթե դու չես կարող ո՛չ լիովին հասկանալ՝ արդյո՞ք քո ընտրությունը ճիշտ է, և ո՛չ էլ գիտես՝ արդյո՞ք Աստծու գործը կարող է հաջողության հասնել, ապա ինչո՞ւ չփորձես քո բախտը և տեսնես՝ արդյո՞ք այս սովորական մարդը կարող է քեզ մեծապես օգնել, և արդյոք Աստված իսկապես մեծ գործ է կատարել։ Սակայն Ես պետք է ասեմ քեզ, որ Նոյի օրերում մարդն այնքան էր տարվել ուտելով ու խմելով, ամուսնանալով ու ամուսնության տալով, որ Աստծու համար այլևս անհանդուրժելի էր դա տեսնելը, ուստի Նա մի մեծ ջրհեղեղ բերեց՝ բնաջնջելու մարդկությունը՝ խնայելով միայն Նոյի ութ հոգանոց ընտանիքը և ամեն տեսակ թռչուններն ու գազանները։ Վերջին օրերում, սակայն, Աստծու կողմից խնայվածները բոլոր նրանք են, ովքեր հավատարիմ են մնացել Նրան մինչև վերջ։ Թեպետ երկու դարաշրջանն էլ Աստծու համար անհանդուրժելի և ծայրաստիճան ապականված ժամանակներ են՝ ականատես լինելու, և երկու դարաշրջանի մարդկությունն էլ այնքան է ապականվել ու ուրանում է Աստծուն՝ որպես իր Տիրոջ, Աստված կործանեց միայն Նոյի ժամանակի մարդկանց։ Երկու դարաշրջանի մարդկությունն էլ Աստծուն մեծ վիշտ է պատճառում, սակայն մինչ օրս Աստված շարունակում է համբերատար լինել վերջին օրերի մարդկանց հանդեպ։ Ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե երբեք չեք խորհել՝ ինչո՞ւ։ Եթե դուք իսկապես չգիտեք, ապա թույլ տվեք Ինձ ասել ձեզ։ Պատճառը, որ Աստված կարողանում է շնորհ տալ վերջին օրերի մարդկանց, այն չէ, որ նրանք նվազ ապականված են, քան Նոյի ժամանակի մարդիկ, կամ որ նրանք մտադրություն ունեն ապաշխարելու Աստծու առաջ, և առավել ևս այն չէ, որ վերջին օրերի տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ Աստված թույլ չի տալիս Իրեն կործանել նրանց։ Այլ այն է, որ Աստված գործ ունի կատարելու վերջին օրերի մի խումբ մարդկանց մեջ, և որ Աստված մտադիր է Ինքը կատարել այդ գործն Իր մարմնացման միջոցով։ Ավելին, Աստված մտադիր է այս խմբից ընտրել մի մասին, որպեսզի նրանք դառնան Իր փրկության առարկաներն ու Իր տնօրինման ծրագրի պտուղը և այդ մարդկանց առաջնորդի դեպի հաջորդ դարաշրջան։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, Աստծու վճարած այս գինն ամբողջությամբ նախապատրաստություն է այն գործի համար, որ Նրա մարմնացյալ մարմինը կատարում է վերջին օրերում։ Փաստը, որ դուք հասել եք այսօրվան, շնորհիվ այս մարմնի է։ Պատճառը, որ դուք գոյատևելու հնարավորություն ունեք, այն է, որ Աստված ապրում է մարմնի մեջ։ Այս բոլոր օրհնությունները ձեռք են բերվել այս սովորական մարդու շնորհիվ։ Ոչ միայն սա, այլև ի վերջո բյուրավոր ազգեր պիտի երկրպագեն այս սովորական մարդուն, ինչպես նաև երախտագիտություն հայտնեն ու հնազանդվեն այս աննշան անձնավորությանը, քանզի Նրա բերած ճշմարտությունը, կյանքը և ճանապարհն են փրկել ողջ մարդկությունը, մեղմել մարդու և Աստծու միջև եղած հակամարտությունը, կարճացրել նրանց միջև եղած հեռավորությունը և կապ հաստատել Աստծու ու մարդու մտքերի միջև։ Նա է նաև, որ Աստծու համար առավել մեծ փառք է վաստակել։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդն արժանի չէ քո վստահությանն ու երկրպագությանը։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարմինն արժանի չէ Քրիստոս կոչվելուն։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդը չի կարող դառնալ Աստծու արտահայտությունը մարդու մեջ։ Արդյո՞ք այսպիսի անձը, որն ազատել է մարդկությանն աղետից, արժանի չէ ձեր սիրուն և Նրան մոտ լինելու ձեր փափագին։ Եթե դուք մերժում եք Նրա շուրթերից արտահայտվող ճշմարտությունները և զզվում եք ձեր մեջ Նրա գոյությունից, ապա ի՞նչ կլինի ձեզ հետ ի վերջո։
Աստծու ողջ գործը վերջին օրերում կատարվում է այս սովորական մարդու միջոցով։ Նա ամեն ինչ կշնորհի քեզ, և ավելին՝ Նա կարող է որոշել այն ամենը, ինչ վերաբերում է քեզ։ Մի՞թե այսպիսի անձը կարող է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք պատկերացնում Նրան՝ մի այնպիսի պարզ անձնավորություն, որն արժանի չէ նույնիսկ հիշատակման։ Մի՞թե Նրա ճշմարտությունը բավարար չէ ձեզ լիովին համոզելու համար։ Մի՞թե Նրա գործերը ձեր սեփական աչքերով տեսնելն անկարող է համոզել ձեզ։ Թե՞ մարդկանց Նրա առաջնորդած ճանապարհն արժանի չէ, որ դուք քայլեք դրանով։ Երբ ամեն ինչ ասված և արված է, ի՞նչն է ստիպում ձեզ հակակրանք զգալ Նրա հանդեպ, մերժել Նրան և հեռու մնալ Նրանից։ Հենց այս անձն է, որ արտահայտում է ճշմարտությունը, հենց այս անձն է, որ ապահովում է ճշմարտությունը, և հենց այս անձն է, որ ձեզ հետևելու ճանապարհ է տալիս։ Մի՞թե դուք դեռևս ի զորու չեք գտնել Աստծու գործի հետքերն այս ճշմարտությունների մեջ։ Առանց Հիսուսի գործի՝ մարդկությունը չէր կարող իջնել խաչից, բայց առանց այսօրվա մարմնացած Աստծու՝ նրանք, ովքեր իջել են խաչից, երբեք չէին կարող ստանալ Աստծու հավանությունը կամ մտնել նոր դարաշրջան։ Առանց այս սովորական մարդու գալստյան՝ դուք երբեք հնարավորություն չէիք ունենա տեսնելու Աստծու իսկական դեմքը, ոչ էլ արժանի կլինեիք դրան, քանզի դուք բոլորդ այնպիսի էակներ եք, որոնք վաղուց պետք է կործանված լինեին։ Աստծու երկրորդ մարմնացման գալստյան շնորհիվ Աստված ներել է ձեզ և ողորմածություն ցույց տվել։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որոնք Ես պիտի թողնեմ ձեզ վերջում, դարձյալ սրանք են. այս սովորական մարդը, ով մարմնացյալ Աստված է, կենսական նշանակություն ունի ձեզ համար։ Սա այն մեծ գործն է, որ Աստված արդեն իսկ կատարել է մարդկանց շրջանում։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Գիտեի՞ր արդյոք։ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ:
Бог не дублирует Свою работу в каждом периоде. Так как последние дни наступили, Он будет совершать ту работу, которую Он выполняет в...
Его работа во плоти имеет исключительное значение, и это говорится относительно работы, а Тот, Кто, в конечном счете, завершает работу —...
Шеститысячелетний Божий план управления близится к завершению, и врата Царства открылись для всех, ищущих явления Бога. Дорогие братья и...
Каким образом люди верят в Бога, любят Его и угождают Ему? Они прикасаются своими сердцами к Духу Божьему, добиваясь таким образом Его...