Աստծու ամենօրյա խոսքեր. Կրոնական պատկերացումների մերկացումը | Քաղվածք 288

Այն ժամանակ Հիսուսի գործի մի մասը համապատասխանում էր Հին Կտակարանին, ինչպես նաև Օրենքի դարաշրջանում Եհովայի խոսքերին և Մովսեսի օրենքներին։ Այս բոլոր բաները Հիսուսն Իր գործի մի մասն անելու համար օգտագործեց։ Նա քարոզում էր ժողովրդին և նրանց ուսուցանում էր ժողովարաններում և օգտագործում էր Հին Կտակարանի մարգարեների մարգարեությունները՝ Իր հետ թշնամանքի մեջ եղող փարիսեցիներին հանդիմանելու համար, և օգտագործում էր Սուրբ Գրքի խոսքերը՝ նրանց ապստամբությունը մերկացնելու և, այդպիսով, նրանց դատապարտելու համար։ Քանի որ նրանք զզվում էին Հիսուսի արածից. հատկապես այն պատճառով, որ Հիսուսի գործի մեծ մասը չէր արվում Սուրբ Գրքի օրենքների համաձայն, և, ավելին, այն, ինչ Նա ուսուցանում էր, ավելի բարձր էր, քան նրանց իսկ խոսքերը, և նույնիսկ ավելի բարձր, քան այն, ինչ մարգարեացել էին Սուրբ Գրքի մարգարեները։ Հիսուսի գործը միայն մարդու փրկագնման համար էր և խաչելության, ուստի Նա կարիք չուներ ավելի շատ խոսքեր ասելու՝ որևէ մարդու նվաճելու համար։ Այն ամենի մեծ մասը, ինչ Նա ուսուցանում էր մարդուն, վերցված էր Սուրբ Գրքի խոսքերից, և նույնիսկ եթե Նրա գործը չգերազանցեր Սուրբ Գիրքը, Նա, միևնույն է, կարողացավ իրագործել խաչելության գործը։ Նրա գործը խոսքի գործը չէր, ոչ էլ մարդկությանը նվաճելու համար արված գործը, այլ մարդկությանը փրկագնելու համար արված գործը։ Նա միայն որպես մարդկության համար մեղքի զոհ հանդես եկավ և հանդես չեկավ որպես մարդկության համար խոսքի աղբյուր։ Նա չարեց հեթանոսների գործը, որը մարդուն նվաճելու գործն էր, այլ արեց խաչելության գործը, որն արվեց նրանց մեջ, ովքեր հավատում էին, որ Աստված կա։ Թեև Նրա գործը կատարվեց Սուրբ Գրքի հիման վրա, և թեև Նա օգտագործեց այն, ինչ մարգարեացել էին հին մարգարեները՝ փարիսեցիներին դատապարտելու համար, դա բավարար էր խաչելության գործն ավարտելու համար։ Եթե այսօրվա գործը դեռևս Սուրբ Գրքի հին մարգարեների մարգարեությունների հիման վրա կատարվեր, անհնար կլիներ նվաճել ձեզ, քանզի Հին Կտակարանը ոչ մի գրառում չի պարունակում ձեր՝ չինացիներիդ ապստամբության և մեղքերի մասին, և ձեր մեղքերի պատմությունը չկա։ Ուստի, եթե այս գործը դեռևս մնար Աստվածաշնչում, դուք երբեք չէիք հանձնվի։ Աստվածաշունչը գրառում է իսրայելցիների միայն սահմանափակ պատմությունը, որն անկարող է պարզել՝ դուք չար եք, թե բարի, կամ դատել ձեզ։ Պատկերացրեք, որ Ես դատեի ձեզ իսրայելցիների պատմության համաձայն. դուք դեռ կհետևեի՞ք Ինձ, ինչպես այսօր եք անում։ Գիտե՞ք, թե որքան դժվար կառավարելի եք դուք։ Եթե այս փուլի ընթացքում ոչ մի խոսք չասվեր, անհնար կլիներ ավարտել նվաճման գործը։ Քանի որ Ես չեմ եկել խաչին գամվելու, Ես պետք է Աստվածաշնչից առանձին խոսքեր ասեմ, որպեսզի դուք կարողանաք նվաճվել։ Հիսուսի կատարած գործը պարզապես մեկ աստիճան բարձր էր Հին Կտակարանից. այն օգտագործվեց դարաշրջան սկսելու և այդ դարաշրջանն առաջնորդելու համար։ Ինչո՞ւ Նա ասաց. «Ես ոչ թե օրենքը վերացնելու եկա, այլ կատարելու»։ Սակայն Նրա գործում շատ բան կար, որ տարբերվում էր Հին Կտակարանի՝ իսրայելցիների կողմից կիրարկվող օրենքներից և պահվող պատվիրաններից, քանզի Նա եկել էր ոչ թե օրենքին հնազանդվելու, այլ այն կատարելու։ Կատարելու գործընթացը ներառում էր բազմաթիվ գործնական բաներ. Նրա գործն ավելի գործնական և իրատեսական էր, և, ավելին, այն ավելի կենդանի էր և կանոններին ամուր կառչելը չէր։ Մի՞թե իսրայելացիները չէին պահում Շաբաթը։ Երբ Հիսուսը եկավ, Նա չպահեց Շաբաթը, քանզի Նա ասաց, որ մարդու Որդին Շաբաթի Տերն է, և երբ Շաբաթի Տերը գար, Նա կաներ այնպես, ինչպես կամենար։ Նա եկել էր Հին Կտակարանի օրենքները կատարելու և օրենքները փոխելու։ Այն ամենը, ինչ այսօր արվում է, հիմնված է ներկայի վրա, սակայն այն դեռևս հենվում է Օրենքի դարաշրջանում Եհովայի գործի հիմքի վրա, և այն չի խախտում այդ շրջանակը։ Օրինակ՝ զգույշ լինել արտահայտություններում և չշնանալ, մի՞թե սրանք Հին Կտակարանի օրենքները չեն։ Այսօր այն, ինչ ձեզնից պահանջվում է, չի սահմանափակվում միայն Տասը Պատվիրաններով, այլ բաղկացած է ավելի բարձր կարգի պատվիրաններից և օրենքներից, քան նրանք, որոնք նախկինում էին։ Սակայն սա չի նշանակում, թե նախկինում եղածը վերացվել է, քանզի Աստծու գործի յուրաքանչյուր փուլ իրականացվում է նախորդ փուլի հիմքի վրա։ Ինչ վերաբերում է այն գործին, որը Եհովան այն ժամանակ արեց Իսրայելում, ինչպես, օրինակ, մարդկանցից պահանջել զոհեր մատուցել, պատվել ծնողներին, չերկրպագել կուռքերին, չհարվածել կամ չանիծել ուրիշներին, չշնանալ, չծխել կամ չխմել և չուտել մեռած բաներ կամ արյուն չխմել. մի՞թե սա հիմք չի հանդիսանում ձեր կիրարկման համար նույնիսկ այսօր։ Անցյալի հիմքի վրա է, որ գործն իրականացվել է մինչև այսօր։ Թեև անցյալի օրենքներն այլևս չեն հիշատակվում, և քո առջև նոր պահանջներ են դրվել, այս օրենքները վերացվելու փոխարեն ավելի են բարձրացվել։ Ասել, որ դրանք վերացվել են, նշանակում է, որ նախորդ դարաշրջանը հնացած է, մինչդեռ կան որոշ պատվիրաններ, որոնք դու պետք է հավիտյան հարգես։ Անցյալի պատվիրաններն արդեն գործի են դրվել, արդեն դարձել են մարդու էությունը, և կարիք չկա հատուկ շեշտադրում անելու այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են՝ «Մի՛ ծխիր», «Մի՛ խմիր» և այլն։ Այս հիմքի վրա նոր պատվիրաններ են սահմանվում՝ համաձայն այսօրվա ձեր կարիքների, ձեր հասակի և այսօրվա գործի։ Նոր դարաշրջանի համար պատվիրաններ սահմանելը նշանակում է ոչ թե վերացնել հին դարաշրջանի պատվիրանները, այլ դրանք ավելի բարձրացնել այս հիմքի վրա՝ մարդու գործողություններն ավելի կատարյալ և ավելի գործնական դարձնելու համար։ Եթե այսօր ձեզնից պահանջվեր միայն հետևել պատվիրաններին և պահպանել Հին Կտակարանի օրենքները և գործել նույն կերպ, ինչպես իսրայելցիները, և եթե ձեզնից նույնիսկ պահանջվեր անգիր սովորել Եհովայի սահմանած օրենքները, ապա ձեր փոխվելու ոչ մի հավանականություն չէր լինի։ Եթե դուք միայն պահպանեիք այդ մի քանի սահմանափակ պատվիրանները կամ անգիր անեիք անթիվ օրենքներ, ձեր հին բնավորությունը կմնար խորապես արմատավորված, և այն արմատախիլ անելու ոչ մի ճանապարհ չէր լինի։ Այսպիսով՝ դուք գնալով ավելի կայլասերվեիք, և ձեզնից ոչ մեկը հնազանդ չէր դառնա։ Սա նշանակում է, որ մի քանի պարզ պատվիրաններ կամ անթիվ օրենքներ անկարող են ձեզ օգնել ճանաչելու Եհովայի գործերը։ Դուք նույնը չեք, ինչ իսրայելցիները. պարզապես օրենքներին հետևելով և պատվիրաններն անգիր սովորելով՝ նրանք ի վիճակի էին տեսնելու Եհովայի գործերը և իրենց հավատարմությունը տալու միայն Նրան։ Բայց դուք բացարձակապես անկարող եք հասնել դրան, և Հին Կտակարանի դարաշրջանի մի քանի պատվիրաններ ոչ միայն չեն կարող ձեզ մղել, որ հանձնեք ձեր սրտերը կամ պաշտպանել ձեզ, այլև փոխարենը ձեզ անփույթ կդարձնեն և կստիպեն ընկնել հանդերձյալ աշխարհ։ Քանզի Իմ գործը նվաճման գործն է, և այն ուղղված է ձեր ապստամբությանը և ձեր հին խառնվածքին։ Եհովայի և Հիսուսի բարի խոսքերը շատ հեռու են այսօրվա դատաստանի խիստ խոսքերից։ Առանց նման խիստ խոսքերի՝ անհնար կլիներ նվաճել ձեզ՝ «փորձագետներիդ», ովքեր ապստամբ են եղել հազարավոր տարիներ։ Հին Կտակարանի օրենքները վաղուց կորցրել են ձեզ վրա իրենց իշխանությունը, և այսօրվա դատաստանը շատ ավելի ահարկու է, քան այն ժամանակվա օրենքները։ Ձեզ համար ամենահարմարը դատաստանն է, և ոչ թե օրենքների թեթև սահմանափակումները, քանզի դուք հենց սկզբի մարդկությունը չեք, այլ հազարավոր տարիներ ապականված մարդկությունը։ Այն, ինչին այժմ մարդուց պահանջվում է հասնել, հիմնված է այսօրվա մարդու իրական վիճակի վրա՝ համաձայն այսօրվա մարդու որակի և փաստացի հասակի, և քեզնից չի պահանջվում հետևել կանոններին։ Սա նրա համար է, որ փոփոխությունների հասնես քո հին խառնվածքում և որ կարողանաս մի կողմ նետել քո պատկերացումները։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծու գործի տեսիլքը (1)

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով