Աստծու ամենօրյա խոսքեր. Մարդկության ապականության մերկացումը | Քաղվածք 337

Ես այս կերպ աշխատել ու խոսել եմ ձեր մեջ, Ես այնքա՜ն էներգիա և սրտի արյուն եմ ծախսել, սակայն ե՞րբ եք դուք երբևէ լսել այն ամենը, ինչ Ես պարզորոշ ասում եմ ձեզ։ Որտե՞ղ եք դուք երեսնիվայր խոնարհվել Իմ՝ Ամենակարողիս առաջ։ Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում։ Ինչո՞ւ է ձեր ասած ու արած ամեն ինչը հարվածում Իմ բարկությանը։ Ինչո՞ւ են ձեր սրտերն այդքան քարացած։ Ես երբևէ տապալե՞լ եմ ձեզ։ Ինչո՞ւ եք Ինձ միայն վիշտ ու տագնապ պատճառում։ Մի՞թե սպասում եք, որ Իմ՝ Եհովայիս բարկության օրը վրա հասնի ձեզ։ Մի՞թե սպասում եք, որ արձակեմ ձեր ըմբոստությամբ հրահրված Իմ բարկությունը։ Մի՞թե այն ամենն, ինչ անում եմ ձեզ համար, հանուն ձեզ չէ։ Սակայն դուք միշտ այդպես եք վարվել Ինձ՝ Եհովայիս հետ. հափշտակել եք Իմ զոհաբերությունները, Իմ զոհասեղանի ընծաները տուն՝ գայլի որջ եք տարել, որ կերակրեք ձագերին ու ձագերի ձագերին։ Մարդիկ մարտնչում են միմյանց դեմ՝ իրար նայելով զայրացած հայացքներով, սրերով ու նիզակներով, և Իմ՝ Ամենակարողիս խոսքերը նետում են արտաքնոցը, որպեսզի դրանք դառնան այնքան պղծված, որքան արտաթորանքը։ Որտե՞ղ է ձեր ազնվությունը։ Ձեր մարդկայնությունը վերածվել է գազանության։ Ձեր սրտերը վաղուց արդեն քարացել են։ Մի՞թե չգիտեք, որ երբ հասնի Իմ բարկության օրը, այդ ժամանակ Ես պիտի դատեմ այն չարիքը, որ դուք այսօր գործում եք Իմ՝ Ամենակարողիս դեմ։ Մի՞թե կարծում եք, թե այսպես Ինձ հիմարացնելով, Իմ խոսքերը տիղմի մեջ նետելով ու դրանց չլսելով՝ Իմ թիկունքում այսպես վարվելով կկարողանաք խուսափել Իմ բարկացած հայացքից։ Մի՞թե չգիտեք, որ Իմ՝ Եհովայիս աչքերն արդեն տեսել են ձեզ, երբ դուք հափշտակում էիք Իմ զոհաբերությունները և տենչում Իմ ունեցվածքը։ Մի՞թե չգիտեք, որ երբ հափշտակում էիք Իմ զոհաբերությունները, դա անում էիք հենց այն զոհասեղանի առջև, որի վրա մատուցվում են այդ զոհաբերությունները։ Ինչպե՞ս կարող էիք ինքներդ ձեզ այդքան խելացի համարել և այս կերպ Ինձ մոլորեցնել։ Ինչպե՞ս կարող էր Իմ բարկությունը հեռու մնալ ձեր սարսափելի մեղքերից։ Ինչպե՞ս կարող էր Իմ մոլեգնող զայրույթը շրջանցել ձեր չար գործերը։ Այն չարիքը, որ դուք այսօր գործում եք, ելք չի բացում ձեր առջև, այլ պատիժ է կուտակում ձեր վաղվա օրվա համար. այն հարվածում է Իմ՝ Ամենակարողիս պատժին ձեր հանդեպ։ Ինչպե՞ս կարող են ձեր չարագործություններն ու չարախոսությունները խուսափել Իմ պատժից։ Ինչպե՞ս կարող են ձեր աղաչանքները հասնել Իմ ականջներին։ Ինչպե՞ս կարող եմ Ես ելք բացել ձեր անարդարության համար։ Ինչպե՞ս կարող եմ Ես անպատիժ թողնել Իմ դեմ ուղղված ձեր ապստամբ չարագործությունները։ Ինչպե՞ս կարող եմ Ես չկտրել ձեր լեզուները, որոնք թունավոր են օձի լեզվի պես։ Դուք Ինձ չեք դիմում հանուն ձեր արդարության, այլ ձեր անարդարությամբ կուտակում եք Իմ բարկությունը։ Ինչպե՞ս կարող եմ Ես ներել ձեզ։ Իմ՝ Ամենակարողիս աչքերում ձեր խոսքերն ու գործերը պիղծ են երևում։ Իմ՝ Ամենակարողիս աչքերում ձեր անարդարությունն անվերջանալի պատիժ է։ Ինչպե՞ս կարող են Իմ արդար պատիժն ու դատաստանը լքել ձեզ։ Քանի որ դուք այսպես եք վարվում Ինձ հետ՝ պատճառելով Ինձ վիշտ ու բարկություն, ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ փախչել Իմ ձեռքից և խուսափել այն օրվանից, երբ Ես՝ Եհովաս, կպատժեմ ու կանիծեմ ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր բոլոր չար խոսքերն ու արտահայտությունները վաղուց արդեն հասել են Իմ ականջներին։ Մի՞թե չգիտեք, որ ձեր անարդարությունը վաղուց արդեն արատավորել է Իմ արդարության սուրբ պատմուճանը։ Մի՞թե չգիտեք, որ ձեր ապստամբությունը վաղուց արդեն հարուցել է Իմ առատ բարկությունը։ Մի՞թե չգիտեք, որ վաղուց արդեն բորբոքել եք Ինձ, և որ Ես վաղուց եմ հանդուրժում ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ արդեն վնասել եք այն մսեղին, որի մեջ Ես եմ՝ այն վերածելով ցնցոտիների։ Ես համբերել եմ մինչև հիմա, այնպես որ Իմ բարկությունն եմ թափում՝ այլևս չհանդուրժելով ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր չարագործություններն արդեն հասել են Իմ աչքերին, և որ Իմ կանչերն արդեն հասել են Իմ Հոր ականջներին։ Ինչպե՞ս կարող էր Նա թույլ տալ, որ այսպես վարվեք Ինձ հետ։ Մի՞թե այն ամենն, ինչ Ես անում եմ ձեզ վրա, հանուն ձեզ չէ։ Մինչդեռ ձեզնից ո՞վ է բարության մեջ աճել հանուն այն գործի, որ Ես՝ Եհովաս, անում եմ։ Մի՞թե Ես կարող էի նվիրված չլինել Իմ Հոր կամքին տկարությանս և կրածս տառապանքի պատճառով։ Մի՞թե չեք հասկանում Իմ սիրտը։ Ես խոսում եմ ձեզ հետ այնպես, ինչպես Եհովան էր խոսում. մի՞թե Ես այսքան շատ բան չեմ զոհաբերել ձեզ։ Թեև Ես հոժար եմ կրելու այս ողջ տառապանքը հանուն Իմ Հոր գործի, սակայն ինչպե՞ս կարող եք դուք Իմ տառապանքի շնորհիվ ազատվել այն պատժից, որը Ես բերում եմ ձեզ վրա։ Մի՞թե դուք այսքան շատ բան չեք վայելել Ինձնից։ Այսօր Ես շնորհվել եմ ձեզ Իմ Հոր կողմից. մի՞թե չգիտեք, որ դուք վայելում եք շատ ավելին, քան Իմ առատաձեռն խոսքերն են։ Մի՞թե չգիտեք, որ Իմ կյանքը փոխանակվել է ձեր կյանքի և այն ամենի հետ, ինչ դուք վայելում եք։ Մի՞թե չգիտեք, որ Իմ Հայրն Իմ կյանքն օգտագործեց Սատանայի դեմ պատերազմելու համար, և որ Նա նաև Իմ կյանքը շնորհեց ձեզ՝ թույլ տալով, որ դուք հարյուրապատիկը ստանաք և խուսափեք այնքան շատ փորձություններից։ Մի՞թե չգիտեք, որ լոկ Իմ գործի միջոցով եք դուք ազատվել բազում փորձություններից ու բազմաթիվ հրեղեն պատիժներից։ Մի՞թե չգիտեք, որ միայն Իմ պատճառով է, որ Իմ Հայրը թույլ է տալիս ձեզ այսքան բան վայելել մինչև հիմա։ Ինչպե՞ս կարող եք այսօր այդքան անզիջում մնալ՝ ասես ձեր սրտերի վրա կոշտուկներ գոյացած լինեն։ Ինչպե՞ս կարող է ձեր այսօրվա գործած չարիքը խուսափել բարկության այն օրից, որը կհետևի երկրից Իմ հեռանալուն։ Ինչպե՞ս կարող եմ Ես թույլ տալ այդքան անզիջում մարդկանց խուսափել Եհովայի ցասումից։

Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մսեղավոր ոչ ոք չի կարող խուսափել բարկության օրից

Հարակից նյութեր

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով